Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 25 - ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿ ...

 

 

041.0072.060397

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 1997 թվականի թիվ 72

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 25 - ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի նշանավորումն քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության 25 - ամյակի և քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը` 1997 թվականի մարտ ամսին կազմակերպել և անցկացնել քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության 25 - ամյակին և քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ`

ա) 1997 թվականի մարտի 1-ին` քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում ժամը 10.00 - 14.00 -ը կազմակերպել քաղաքացիական պաշտպանության փրկարարական տեխնիկայի, սարքավորումների, Հայկական ԱԷԿ-ի ճառագայթային անվտանգության ապահովման, դոզաչափական և ճառագայթային հետախուզման միջոցների ցուցադրում, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության թիվ 52431 զորամասի, փրկարարական «003» ծառայության կողմից փրկարարական աշխատանքների ցուցադրական ներկայացում.

բ) քաղաքացիական պաշտպանության թիվ 52431 զորամասում 1997 թվականի փետրվարի 22-ին և մարտի 1-ին կազմակերպել և անցկացնել բաց դռների օրեր.

գ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանն առընթեր կադրերի վերապատրաստման ինստիտուտում կազմակերպել գիտագործնական սեմինար:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` աջակցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության 25 - ամյակին և քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.03.1997
N 72
Որոշում