Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ...

 

 

020.0044.130397

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ /ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 13 մարտի 1997 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Ավանեսյանի,

i

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ժամանակավոր հիմնադրամ զարգացման վարկի /ձեռնարկությունների զարգացման ծրագիր/ մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ժամանակավոր հիմնադրամ զարգացման վարկի /ձեռնարկությունների զարգացման ծրագիր/ մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Ավանեսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ժամանակավոր հիմնադրամ զարգացման վարկի /ձեռնարկությունների զարգացման ծրագիր/ մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հունվարի 13-ին` Վաշինգտոնում: Համաձայնագրի անքակտելի մասն են կազմում Միջազգային զարգացման ընկերակցության 1985 թվականի հունվարի 1-ով թվագրված «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները» (վարկային համաձայնագրի 6-րդ հավելվածում նախատեսված փոփոխություններով):

Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը` որպես ժամանակավոր հիմնադրամի կառավարիչ, որն ստեղծվել է Միջազգային զարգացման ընկերակցության որոշ անդամների կողմից տրամադրված ֆոնդերի շնորհիվ, Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում զարգացման վարկ, որը կազմում է 11,600,000 փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար` տարբեր տարադրամներով (16,75 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք):

Վարկային միջոցները Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվեն ֆինանսական ներդրումների և տեխնիկական օգնության նպատակով:

Վարկի տրամադրման վերջնական ժամկետը 2002 թվականի հուլիսի 1-ն է:

Վարկը տրամադրվել է 35 տարի մարման ժամկետով` տարեկան 0,75 տոկոս սպասարկման վճարով և չվճարված վարկի հաշվեկշիռներից 0,05 տոկոս պարտավճարով: Հայաստանի Հանրապետությունը վարկի հիմնագումարն ամեն հունվարի 15-ին և հուլիսի 15-ին կատարվելիք կիսամյակային մուծումներով պետք է ետ վճարի 2007 թվականի հունվարի 15-ից սկսած մինչև 2031 թվականի հուլիսի 15-ը: Մինչև 2016 թվականի հուլիսի 15-ը կատարված և այդ օրը կատարվելիք մուծումները պետք է կազմեն հիմնագումարի 1 և 1,25 տոկոսը, իսկ դրանից հետո կատարված յուրաքանչյուր մուծում պետք է կազմի հիմնագումարի 2,5 տոկոսը:

Վարկային համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում դրան կից 8 հավելվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների զարգացման ծրագիրը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1997 թվականի հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ժամանակավոր հիմնադրամ զարգացման վարկի /ձեռնարկությունների զարգացման ծրագիր/ մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 մարտի 1997թ.

ՍԴՈ - 44

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.03.1997
N ՍԴՈ-44
Որոշում