Սեղմել Esc փակելու համար:
1997 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1997 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0068.040497

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«4» ապրիլի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 1997 թ. թիվ 68

 

1997 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի ապրիլի 1-ի «1997 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետությունում գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ համաձայն թիվ 2 հավելվածի:

Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 1997 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ.

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձը` ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

i

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին և ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.

բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 1997 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ-մասնագետներով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուրո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական ֆոտոնյութեր:

8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ տեղափոխումը.

բ) ապահովել հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում Երևան քաղաքի սահմաններից դուրս զորակոչիկներին փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել զորակոչիկների տեղափոխումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

10. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

i

11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

12. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 1997 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույն չափով օգտագործելու նպատակով բուհերում, դպրոցներում, տեխնիկումներում, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքներն ավարտել մինչև 1997 թվականի հունիսի 15-ը:

13. «Հեռուստաընկերություն» պետական ձեռնարկությանը և «Ռադիոընկերություն» պետական ձեռնարկությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1997 թվականի գարնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:

14. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 4-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 68 ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱԶՄ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

       Վ. Սարգսյան          -  ՀՀ պաշտպանության նախարար

                               (հանձնաժողովի նախագահ)

 

       Մ. Հարությունյան     -  ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ,

                               ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

                               (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

       Ա. Հարությունյան     -  ՀՀ զինվորական կոմիսար

 

       Ս. Սարգսյան          -  ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                               նախարար

 

       Ա. Գևորգյան          -  ՀՀ գլխավոր դատախազ

 

       Ա. Բաբլոյան          -  ՀՀ առողջապահության նախարար

 

       Հ. Քոչինյան          -  ՀՀ տրանսպորտի նախարար

 

       Ս. Գևորգյան          -  ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային

                               անվտանգության և ներքին գործերի մշտական

                               հանձնաժողովի նախագահ

 

       Վ. Հարությունյան     -  ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ կառավարության

                               աշխատակազմի տասներորդ վարչության պետի

                               պաշտոնակատար

 

       Ա. Հովհաննիսյան      -  ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության

                               օպերատիվ կառավարման վարչության պետ

 

       Պ. Ստեփանյան         -  «Հեռուստաընկերություն» ՊՁ-ի

                               գլխավոր տնօրեն

 

       Բ. Ոսկանյան          -  ՀՀ կառավարության աշխատակազմի տասներորդ

                               վարչության պաշտպանության և մոբիլիզացիոն

                               աշխատանքի բաժնի վարիչ

                               (հանձնաժողովի քարտուղար)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 68 ՈՐՈՇՄԱՆ

 

ԿԱԶՄ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

________________________________________________________________________

Տարածաշրջանների

  և  զինկոմիսարիատ-             Հանձնաժողովների անդամները

ների անվանումը

________________________________________________________________________

        1                                  2

________________________________________________________________________

 

Երևան

______

 

   Արաբկիրի          Վ. Սիրադեղյան      - Երևանի  քաղաքապետ

                                          (հանձնաժողովի նախագահ)

 

   Մաշտոցի           Գ. Գևորգյան        - ՀՀ պաշտպանության նախարարին

   Կենտրոնական                            կից վերստուգիչ-վերահսկիչ

                                          հանձնաժողովի նախագահ

 

   Նոր Նորքի         Ա. Թամազյան        - Երևան  քաղաքի դատախազ

 

   Շահումյանի        Հ. Վարդանյան       - ՀՀ պաշտպանության նախարարության

   Շենգավիթի                              Երևանի  գոտու զինվորական

                                          ոստիկանության բաժնի պետի

                                          պաշտոնակատար

 

   Էրեբունու         Ա. Զաքարյան        - Երևան  քաղաքի ներքին գործերի

                                          վարչության պետ

 

   Արագածոտն         Հ. Գրիգորյան       - Արագածոտնի մարզպետ

   __________                             (հանձնաժողովի նախագահ)

 

   Աշտարակի          Վ. Շիրխանյան       - ՀՀ պաշտպանության նախարարի

                                          տեղակալ

 

   Ապարանի           Ս. Ղազարյան        - Աշտարակի միջշրջանային դատախազ

 

                     Ա. Արսենյան        - ՀՀ պաշտպանության նախարարության

                                          Երևանի գոտու զինվորական

                                          ոստիկանության բաժնի պետի տեղակալ

 

   Թալինի            Մ. Այվազյան        - մարզային ներքին գործերի

                                          վարչության պետ

 

   Արարատ            Դ. Զադոյան         - Արարատի մարզպետ

   ______                                 (հանձնաժողովի նախագահ)

 

   Արտաշատի          Գ. Հարությունյան   - ՀՀ պաշտպանության նախարարի

                                          տեղակալի պաշտոնակատար

 

   Արարատի           Հ. Բադալյան        - Արտաշատի միջշրջանային դատախազ

 

   Մասիսի            Է. Բարսեղյան       - ՀՀ պաշտպանության նախարարության

                                          զինվորական ոստիկանության

                                          վարչության պետի տեղակալ

 

                     Գ. Գրիգորյան       - մարզային ներքին գործերի

                                          վարչության պետ

 

   Արմավիր           Ս. Հովհաննիսյան    - Արմավիրի մարզպետ

   _______                                (հանձնաժողովի նախագահ)

 

   Արմավիր           Մ. Սարգսյան        - ՀՀ պաշտպանության նախարարության

                                          մարտական պատրաստվածության

                                          վարչության պետ

 

   Վաղարշապատի       Վ. Մկրտչյան        - Արմավիրի միջշրջանային դատախազ

(Էջմիածին)

 

                     Խ. Հակոբյան        - ՀՀ պաշտպանության նախարարության

                                          Արմավիրի գոտու զինվորական

                                          ոստիկանության բաժնի պետ

 

                     Տ. Եսայան          - մարզային ներքին գործերի

                                          վարչության պետ

 

   Գեղարքունիք       Ռ. Գևորգյան        - Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

   ___________                            (հանձնաժողովի նախագահ)

 

   Գավառ             Դ. Ապրիամով        - կորպուսի հրամանատար

 

   Մարտունու         Ա. Ավագյան         - Գավառի միջշրջանային դատախազ

Սևանի

 

   Վարդենիսի         Հ. Հարությունյան   - ՀՀ պաշտպանության նախարարության

                                          Վարդենիսի գոտու զինվորական

                                          ոստիկանության բաժնի պետ

 

   Ճամբարակի         Ս. Մխիթարյան       - մարզային ներքին գործերի

   (Կրասնոսելսկ)                          վարչության պետ

 

   Լոռի              Հ. Մատինյան        - Լոռու մարզպետ

   ____                                   (հանձնաժողովի նախագահ)

 

   Վանաձորի          Գ. Դալիբալթյան     - ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ

                                          զինված ուժերի գլխավոր տեսուչ

 

   Սպիտակի           Ռ. Հարությունյան   - Վանաձոր քաղաքի դատախազ

Ստեփանավանի

 

   Տաշիրի            Կ. Հովհաննիսյան    - ՀՀ պաշտպանության նախարարության

   Գուգարքի                               Վանաձորի գոտու զինվորական

                                          ոստիկանության պետի պաշտոնակատար

 

   Թումանյանի        Ա. Ղահրամանյան     - մարզային ներքին գործերի

                                          վարչության պետ

 

   Կոտայք            Հ. Հովհաննիսյան    - Կոտայքի մարզպետ

   ______                                 (հանձնաժողովի նախագահ)

 

   Կոտայքի           Մ. Աբրահամյան      - ՀՀ պաշտպանության նախարարի

                                          տեղակալ

 

   Հրազդանի          Մ. Սարգսյան        - Հրազդանի միջշրջանային դատախազ

Չարենցավանի

Նաիրիի

 

                     Վ. Սարգսյան        - ՀՀ պաշտպանության նախարարության

                                          Կոտայքի գոտու զինվորական

                                          ոստիկանության բաժնի պետ

 

                     Լ. Սարգսյան        - մարզային ներքին գործերի

                                          վարչության պետ

 

   Շիրակ             Ա. Գոմցյան         - Շիրակի մարզպետ

   _____                                  (հանձնաժողովի նախագահ)

 

   Շիրակի            Գ. Վարդանյան       - ՀՀ պաշտպանության նախարարի

   Մոսկովյան                              տեղակալ

 

   Արթիկի            Վ. Ավագյան         - Գյումրի քաղաքի դատախազ

 

   Ախուրյանի         Ա. Գիզիրյան        - մարզային ներքին գործերի

                                          վարչության պետ

 

   Աշոցքի            Ա. Զաքարյան        - ՀՀ պաշտպանության նախարարության

                                          Շիրակի գոտու զինվորական

                                          ոստիկանության բաժնի պետ

 

   Սյունիք           Ս. Աբրահամյան      - Սյունիքի մարզպետ

   _______                                (հանձնաժողովի նախագահ)

 

   Կապանի            Ս. Պետրոսյան       - ՀՀ պաշտպանության նախարարին

                                          կից վերստուգիչ-վերահսկիչ

                                          հանձնաժողովի իրավաբանական

                                          բաժնի պետ

 

   Գորիսի           Ա. Մկրտչյան         - Կապանի միջշրջանային դատախազ

 

   Սիսիանի          Ա. Վարդանյան        - ՀՀ պաշտպանության նախարարության

   Մեղրու                                 Սիսիանի գոտու զինվորական

                                          ոստիկանության բաժնի պետ

 

                    Լ. Հարությունյան    - մարզային ներքին գործերի

                                          վարչության պետ

 

   Վայոց ձոր        Պ. Մանուկյան        - Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար

   _________                              (հանձնաժողովի նախագահ)

 

   Եղեգնաձորի       Ա. Տեր-Թադևոսյան    - ՀՀ պաշտպանության նախարարի

                                          օգնական

 

   Վայքի            Ս. Գոգինյան         - Եղեգնաձորի միջշրջանային դատախազ

 

                    Ս. Նանուշյան        - ՀՀ պաշտպանության նախարարության

                                          զինվորական ոստիկանության

                                          վարչության քրեական բաժնի պետի

                                          տեղակալ

 

                    Մ. Թովմասյան        - մարզային ներքին գործերի

                                          վարչության պետ

 

   Տավուշ           Պ. Ասատրյան         - Տավուշի մարզպետ

   _______                                (հանձնաժողովի նախագահ)

 

   Իջևանի           Գ. Բաղդասարյան      - ՀՀ պաշտպանության նախարարին

   Դիլիջանի                               կից վերստուգիչ-վերահսկիչ

                                          հանձնաժողովի նախագահի տեղակալ

 

   Բերդի (Տավուշ)   Ա. Գևորգյան         - Իջևանի  միջշրջանային դատախազ

 

   Նոյեմբերյանի     Ա. Հովակիմյան       - ՀՀ պաշտպանության նախարարության

                                          Իջևանի գոտու զինվորական

                                          ոստիկանության բաժնի պետ

 

                    Ա. Վասիլյան         - մարզային ներքին գործերի

                                          վարչության պետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.1997
N 68
Որոշում