Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0078.150497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«15» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 1997 թ. թիվ 78

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևան քաղաքում նստավայր ունենալու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության խնդրանքը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի 17 ա շենքը նվիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:

2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ճշտել նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները և սահմանված կարգով ապահովել շենքի նվիրատվության ու հողօգտագործման համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.1997
N 78
Որոշում