Սեղմել Esc փակելու համար:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒ ...

 

 

040.0121.060597

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«6» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 1997 թ. թիվ 121

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջության ու ֆիզիկական զարգացման նկատմամբ պարբերաբար վերահսկողություն սահմանելու, կանխարգելիչ, առողջարարական և բուժական միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու, այդ անձանց անհրաժեշտ ու ժամանակին բարձրորակ բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև բժշկական քննությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

i

ա/ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և շահագրգիռ այլ նախարարությունների, վարչությունների ու գերատեսչությունների հետ համատեղ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջարարական և բուժական միջոցառումների անցկացման կարգը.

բ/ մշտական վերահսկողություն սահմանել նախազորակոչային տարիքի անձանց առողջարարական և բուժական միջոցառումների անցկացման նկատմամբ.

գ/ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համաձայնությամբ մեկամսյա ժամկետում հաստատել նախազորակոչային տարիքի անձանց դիսպանսերային միջոցառումների պլանը և որոշել այդ տարիքին բնորոշ հիվանդությունների դիսպանսերիզացիայի կլինիկական չափանիշները:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` յուրաքանչյուր զորակոչի ավարտից 15 օր հետո ամփոփել նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջարարական և բուժական միջոցառումների անցկացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.1997
N 121
Որոշում