Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

040.0128.070597

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 1997 թ. թիվ 128

 

i

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1996 թվականի դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված արտոնյալ վաճառքի վերաբերյալ համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկի օգտագործումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված արտոնյալ վաճառքի վերաբերյալ համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկի հաշվին ձեռք բերված 61.5 հազ. տոննա պարենային ցորենը հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից լիազորված «Հայհացահատիկ» պետական ձեռնարկությանը.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկությունը վարկի հաշվին ներմուծված պարենային ցորենի ընդհանուր քանակի մինչև 40 տոկոսն իրացնում է աճուրդային կարգով, որի մեկնարկային գինը յուրաքանչյուր մեկ տոննայի համար կազմում է 220 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` աճուրդի կայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքին համապատասխան: Պարենային ցորենի մնացած քանակից 20 հազ. տոննան հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության դուստր ձեռնարկություններին (մեկ տոննան` 220 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով)` հատկացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքին համապատասխան, իսկ մյուս մասը` աճուրդային կարգով իրացվող պարենային ցորենի միջին գնով:

գ) վարկի հաշվին ներմուծված պարենային ցորենը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության դուստր ձեռնարկություններում մուտքագրվում է դրա փաստացի ձեռքբերման արժեքով` մուտքագրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքին համարժեք դրամով.

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկությունը և դրա դուստր ձեռնարկությունները վարկի հաշվին ներմուծված պարենային ցորենի վերամշակումից ստացված ալյուրի ու թեփի իրացումից և պարենային ցորենի աճուրդային վաճառքից գոյացած գումարներն իրացմանը հաջորդող հինգ բանկային օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մինչև 1997 թվականի մայիսի 25-ը, փոխանցում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բացած դրամային հատուկ հաշվին.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բացած դրամային հատուկ հաշվում նշված գումարները մուտքագրմանը հաջորդող երեք բանկային օրվա ընթացքում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

զ) նշված դրամային հատուկ հաշվին գումարների փոխանցումն ուշացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկությունը և դրա դուստր ձեռնարկությունները յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում տույժ` ժամկետանց գումարի 0.25 տոկոսի չափով.

է) վարկի հաշվին ներմուծված պարենային ցորենի իրացումից դրամային հատուկ հաշվում մուտքագրված և հետագայում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած բաշխման ցուցակին համապատասխան: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվարկների հիման վրա նշված գումարի մի մասը` տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով, վարկի ձևով 1997 թվականին երկու շրջապտույտ կատարելու նպատակով հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկությանը` անհրաժեշտ քանակությամբ պարենային ցորեն ձեռք բերելու համար, իսկ նշված գումարի մնացած մասն օգտագործվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ու Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված արտոնյալ վաճառքի վերաբերյալ համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գյուղատնտեսության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար.

ը) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 5-օրյա ժամկետում վարկային պայմանագիր է կնքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» պետական ձեռնարկության հետ և անհրաժեշտ վերահսկողություն իրականացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սույն որոշմամբ սահմանված վճարումների ժամանակին կատարման նկատմամբ:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ արտոնյալ վաճառքի վերաբերյալ համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկի չօգտագործված մնացորդի հաշվին պարենային ցորենի ներմուծման աշխատանքներն արագացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1993 թվականի մայիսի 7-ին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.05.1997
N 128
Որոշում