Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ Խ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 սեպտեմբերի 2004 թվականի N 38

 

22. ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ ապօրինի անտառահատումների հետ կապված խնդիրների լուծման աջակցման միջոցառումների գործողությունների ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի սեպտեմբերի 30-ի

նիստի N 38 արձանագրային

որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

ԱԳՓԿ  Անտառի գիտափորձարարական կենտրոն

ԱԻԱԾ  Անտառի ինստիտուցիոնալ աջակցության ծրագիր

    ԱԿՊ    Անտառակառավարման պլանավորում                                     

ԱՀՆԳԾ  Ապօրինի հատումների նվազեցման գործողությունների ծրագիր

    ԲՆ     Բնապահպանության նախարարություն                                  

    ԲՊԿ    Բնական պաշարների կառավարում                                     

ԲՊԿՉՆԾ Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր

    ԳՆ     Գյուղատնտեսության նախարարություն                                

    ՏԹՀ    Տարեկան թույլատրելի հատում                                      

    ԿԿԳ    Կենսառեսուրսների կառավարման գործակալություն                     

    ՀԲ     Համաշխարհային բանկ                                              

    ՀԻ     Հասարակության իրազեկություն                                     

    ՄՀ     Ապօրինի հատումների նվազեցման միջգերատեսչական հանձնաժողով        

ԾՄԶԳ   Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալություն

    ՈԿԿ    Ոչ կառավարական կազմակերպություն                                 

ՊՈԱԿ   Պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՊՓԲԸ  Պետական փակ բաժնետիրական ընկերություն

    ՏԱ     Տեխնիկական առաջադրանք                                           

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Սույն գործողությունների ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Անտառի Ինստիտուցիոնալ Աջակցության Ծրագրի (ԱԻԱԾ) փորձագետ Էնդրյու Միտչելի կողմից մշակված նախագծի հիման վրա որպես ԱԻԱԾ ապօրինի հատումների վերաբերյալ աշխատանքի արդյունք: ԱԻԱԾ-ն 2003 թ.-ի վերջին և 2004 թ.-ի սկզբին իրականացրել է Հայաստանում ապօրինի հատումների վերաբերյալ մի շարք ուսումնասիրություններ և վերլուծություններ` ապօրինի հատումների չափը գնահատելու և դրա պատճառները հասկանալու նպատակով: Այնուհետև մշակվել է աշխատանքային փաստաթուղթ` ապօրինի հատումների խնդրի նվազեցման հնարավոր տարբերակների վերաբերյալ: Ապօրինի հատումների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից առաջարկվեց գործողությունների ծրագրում ընդգրկել աշխատանքային փաստաթղթում քննարկված բոլոր առաջարկված տարբերակները:

Ապօրինի հատումները բազմաբնույթ խնդիր է, որը տարածվում է մի շարք սեկտորների վրա: Հետևաբար, այն պահանջում է բազմաթիվ լուծումներ` այդ նույն սեկտորների ներառմամբ: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է ընդհանուր ռազմավարական ծրագիր` քայլերը համակարգելու, գործնական և իրագործելի լուծումներ ձևակերպելու և, այնուհետև, իրականացրած գործողությունները մոնիտորինգի ենթարկելու համար` առաջընթացը ցուցադրելու նպատակով: Քայլերը պետք է պլանավորվեն և իրականացվեն փուլերով` սկսելով փորձնական ծրագրերից` մեթոդները մշակելու, իսկ այնուհետև Հայաստանի այլ տարածքներում ընդօրինակելու նպատակով:

Ապօրինի հատումների խնդրին արձագանքելու համար կարևոր է փորձել հասկանալ դրա պատճառները և արձագանքել պատճառներին, այլ ոչ թե ախտանիշներին: Պետական վերահսկողության ուղղակի ավելացումն ինքնին փոքր ազդեցություն կունենա ապօրինի փայտի պահանջարկի նվազեցման վրա` բարձրացնելով կոռուպցիոն հնարավորությունները: Միաժամանակ կարևոր է նաև կանխարգելել կամ կանգնեցնել օրենքների և կանոնակարգերի խախտումը մարդկանց կողմից:

Կոնկրետ մեթոդները մշակելու և այս գործողությունների ծրագրում առաջարկված գործողությունների շրջանակը հստակեցնելու համար անհրաժեշտ են փորձնական ծրագրեր: Իրականացումը պետք է լինի ճկուն և արձագանքի փոփոխություններին: Ժամանակի ընթացքում ծրագրի զարգացման վրա կազդեն բազմաթիվ արտաքին գործոններ, օրինակ, նոր գազամատակարարման ապահովումը կամ տարածքում աշխատանքային հնարավորությունների ավելացումը կնվազեցնեն մոտակա անտառներից ապօրինի դուրս բերվող վառելափայտի պահանջարկը:

 

1.1. ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի բոլոր անտառածածկ հողերը պետության սեփականությունն են (Անտառային օրենսգիրք, 1994), իսկ բնափայտի ամբողջ թույլատրված վաճառքը կազմակերպվում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

Ապօրինի հատումները իրականացվում են հիմնականում տեղական համայնքների կողմից գոյատևման նպատակով իրականացվող պետական անտառներից փայտի չթույլատրված դուրսբերման (գյուղական տնային տնտեսությունների կողմից օգտագործվող փայտը ուսումնասիրությունների միջոցով գնահատվել է 568000 խիտ մ3 տարեկան), քաղաքային կենտրոններում վառելափայտի կոմերցիոն վաճառք իրականացնող անձանց կողմից չթույլատրված դուրսբերումների (փոխադրումների և սղոցարանների ուսումնասիրությունների միջոցով գնահատվել է 150000 խիտ մ3), ինչպես նաև փայտային արտադրանքի կոմերցիոն արտադրության համար ավելի սահմանափակ ապօրինի հատումների ձևով: Բնափայտի ընդհանուր արտադրանքը գնահատվել է 847000 խիտ մ3 2003 թ.-ին, որից պաշտոնապես գրանցված դուրսբերումը կազմել է ընդամենը 63000 մ3: Եթե համայնքների կողմից օգտագործված վառելափայտի համար վճարվեին պաշտոնական գներ, ապա տարեկան եկամուտը կկազմեր 3,6 միլիոն ԱՄՆ դոլար: Եթե ապօրինի փոխադրված ծավալը նույնպես վաճառվեր վառելափայտի պաշտոնական գնով, ապա դա կկազմեր տարեկան 1.1 միլիոն ԱՄՆ դոլար լրացուցիչ եկամուտ:

ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ վառելափայտի օգտագործումը գոյատևման համար կապված է չքավորության և մատչելի այլընտրանքների բացակայության հետ, իսկ վառելափայտի ապօրինի կոմերցիոն արտադրությունը, պայմանավորված է վառելափայտի մեծ պահանջարկով և որոշ քաղաքային կենտրոններում մատչելի վառելիքի այլընտրանքների բացակայությամբ:

Այս փուլում վերջնական արտադրանք ստանալու նպատակով կոմերցիոն վերամշակման համար բնափայտի ապօրինի հատման խնդիրն այնքան էլ մեծ առաջնահերթություն չունի: Այդ խնդիրը, հավանաբար, պայմանավորված է գյուղական շրջանակներում ձեռնարկատերերի համար եկամուտ ստեղծող այլընտրանքային գործունեության բացակայությամբ և տեղական պահանջարկի ապահովման համար շուկա մտնող բնափայտի անբավարար քանակությամբ: Պետք է շեշտվի նաև, որ թեև սա ներկայումս զգալի չէ, սակայն այն արագ աճելու միտում ունի` ներկայումս տեղադրված, բայց թերօգտագործվող փայտամշակման հնարավորությունների պատճառով:

Վերջին ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում ոլորտի մոնիտորինգը և վերահսկողությունը տարանջատվել են չպահպանվող անտառների կառավարումից, որի օգուտն է հանդիսանում շահերի բախման նվազեցումը արտադրության և եկամտաբերության ավելացման ու ոլորտի վերահսկման նպատակների միջև: Սակայն, տեսչական համակարգերը հիմնված են թղթավարության վրա, չունեն բավարար ռեսուրսներ` անձնակազմի (վատ վճարվող) և սարքավորումների առումով, և վերահսկման շղթայի միջոցով չեն կապված վերջնարդյունքի հետ, ինչը հեշտացնում է համակարգի շրջանցման ուղիներ գտնելը:

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի բազմափուլային ծրագրի օրենսդրական կարգավորումը կիրականացվի նոր Անտառային օրենսգրքում համապատասխան մոտեցումների ամրագրմամբ, ինչպես նաև մի շարք ենթաօրենսդրական ակտերի մշակման շնորհիվ, որոնց ցանկը և ժամկետները կհստակեցվեն Անտառի ազգային ծրագրի շրջանակներում` ԱԻԱԾ աջակցությամբ, մինչև 2005 թ. փետրվար ամիսը:

 

2. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Այս գործողությունների ծրագրի համար ընդունվել է փուլային մոտեցում փորձնական ծրագրերի իրականացմամբ և առավել հաջողված ծրագրերի կրկնօրինակմամբ: Կարևոր է, որ ծրագրերը կարելի է հարմարեցնել և փոփոխել ըստ հանգամանքների, և կարելի է հիմնվել ձեռք բերված փորձի վրա: Հետևաբար, խորհուրդ է տրվում մոնիտորինգի և իրականացման համար օգտագործել դասական տրամաբանական շրջանակի մոտեցումը: Նկատի ունենալով խնդրի հրատապությունը, ինչպես նաև առաջարկվող գործողությունների իրականացման հնարավորությունները` առաջարկվում է ծրագրի ընդհանուր իրականացման յոթ տարվա ժամանակացույց: Առաջին տարին անհրաժեշտ կլինի ծրագրի մանրամասն նախագծման, տեխնիկական վերլուծության, շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման իրականացման և ֆինանսական պայմանավորվածությունների վերջնական հստակեցման համար: Այս նախապատրաստական գործողություններից հետո ծրագիրը կիրականացվի վեց տարվա ընթացքում:

Պլանում ընդգրկված գործողությունները պետք է կապված լինեն այլ նախաձեռնությունների հետ, ինչպիսիք են ինստիտուցիոնալ բարեփոխումները, «Հայանտառ»-ի վերակառուցումը (որը նույնպես աջակցություն կստանա ՄԻԱԾ-ից) և ավելի մեծ թվով քաղաքներին և տներին բնական գազի մատակարարման ավելացման նախաձեռնումը: Յուրաքանչյուր ծրագիր կարող է դրական ազդեցություն ունենալ, սակայն կրկնօրինակման հաջողության համար այն պետք է համակարգվի ոլորտում: Հայաստանը ներկայումս ապօրինի հատումների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում առաջատար տեղ է զբաղեցնում տարածաշրջանում: Պետք է կապեր ստեղծվեն ապօրինի հատումների դեմ իրականացվող պայքարի միջազգային գործընթացների հետ, որոնցից են «Անտառային օրենսդրության կիրարկում և ղեկավարում» նախաձեռնությունը, որը հաջորդ տարի կմեկնարկի Ռուսաստանում:

Ինչպես ցանկացած նախաձեռնության դեպքում կարևոր է հասնել համաձայնության և լուծումներում ընդգրկել շահագրգիռ կողմերին: Խնդրին արձագանքելու համար մշակվել են հնարավոր լուծումներ` բնափայտի մատակարարման (այսինքն, ինչ կարելի է անել ապօրինի հատումները նվազեցնելու, բայց օրինական մատակարարումը ավելացնելու համար) և պահանջարկի տեսանկյունից (այսինքն, նվազեցնել ապօրինի փայտանյութից ստացվող արտադրանքի պահանջարկը): Այստեղ ներկայացված լուծումները հետևում են վերը նշված խնդիրների նույն հիմնական հաջորդականությանը. ընդհանուր, համայնքային սպառում, կոմերցիոն պահանջարկ և մոնիտորինգ ու վերահսկողություն:

Գործողությունների ծրագրի առաջարկվող բաղադրիչներն ընդգրկում են.

1. Հասարակության իրազեկության բարձրացում;

2. Գյուղական չքավորության նվազեցում;

3. Համայնքային անտառային ծրագրեր;

4. Այլընտրանքային վառելիքի մատակարարում;

5. Օրինական փայտե արտադրանքի մատակարարման ավելացում;

6. Անտառային հաստատությունների վերակառուցում և հզորությունների

ստեղծում;

7. Բարելավված մոնիտորինգ և վերահսկողություն;

8. Անտառի վկայագրում:

 

Ընդհանուր նպատակը

Ապօրինի հատման խնդրի համար չկա մեկ կամ «արագ լուծում»: Քիչ հավանական է, որ այն երբևէ ամբողջությամբ վերացվի: Սակայն ճիշտ ներդրումների և ծրագրերի իրականացման դեպքում կարող է տեղի ունենալ զգալի նվազեցում:

Հետևաբար, ընդհանուր նպատակն է նվազեցնել ապօրինի հատումները այնքան, որպեսզի զգալի վնաս չհասցվի շրջակա միջավայրին, իսկ տնտեսական և սոցիալական ասպեկտները բարելավել այնքան, որպեսզի մեծ տարածում ունեցող ապօրինի հատումների անհրաժեշտությունը վերանա:

 

Գործողությունների ընդհանուր շրջանակ

Ապօրինի հատումների նվազեցման գործողությունների ծրագիրը նախագծվում է ազգային մակարդակով ապօրինի հատումների վրա ազդեցություն ունենալու համար: Այն հատկապես ուղղված է բնափայտի չթույլատրված դուրսբերումներից զգալի ազդեցություն կրած անտառային տարածքներին` իրազեկության բարձրացման, կառավարման բարելավման և այլընտրանքային եկամուտի հնարավորություններ ստեղծելու միջոցով:

Ապօրինի հատումների մեծ մասը պայմանավորված է գյուղական չքավորությամբ: Հետևաբար Ապօրինի հատումների նվազեցման գործողությունների ծրագիրը (ԱՀՆԳԾ) հիմնվելու է Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի (ԲՊԿՉՆԾ) չքավորությունը նվազեցնող գործողությունների վրա և թիրախային համայնքներում կրկնօրինակելու է եկամուտ ստեղծող գործողությունները:

Նույն պայմաններում գտնվող այլ երկրների փորձառությունը (օրինակ, Ալբանիա և Նեպալ) ցույց է տվել, որ հաճախ անտառի դեգրադացիան դանդաղացնող լավագույն հնարավորությունը կապված է հենց համայնքների հետ: Հետևաբար, թիրախային տարածքներում կխրախուսվեն համայնքային անտառային ծրագրերը` հիմնվելով ԲՊԿՉՆԾ-ի համայնքային անտառակառավարման գործողություններից քաղած դասերի վրա:

ԱՀՆԳԾ-ը կխրախուսի անցումը վառելափայտից վառելիքի այլ աղբյուրներին, որոնցից են բնական գազը, բիոգազը և էլեկտրաէներգիան: Այն տարածքներում, որտեղ դա հնարավոր չէ, բարելավված վառարանների և ջերմամեկուսացման միջոցով կաջակցվի վառելափայտի օգտագործման արդյունավետության բարձրացումը:

Միևնույն ժամանակ երկրի անտառներից կայուն արտադրության ավելացումը թիրախային համայնքներում նվազեցնելով օրինական արտադրվող վառելափայտի ծախսը, և վառելափայտի մեծ պահանջարկ ունեցող տարածքների մոտակայքում դատարկ հողերի վրա վառելափայտ ստեղծող տնկարկների հիմնումը կավելացնի օրինական վառելափայտի մատակարարումը` նվազեցնելով ապօրինի փայտի պահանջարկը:

Անտառի լավ կառավարումը կապված է համապատասխան անտառային հաստատությունների հետ, որոնցում անհրաժեշտ առաջադրանքներ կատարելու համար առկա են համապատասխան ռեսուրսներ: Հետևաբար, ծրագիրը հետագա աջակցություն կցուցաբերի ԲՊԿՉՆԾ-ի և ԱԻԱԾ-ի ընթացքում սկսված ինստիտուցիոնալ փոփոխության գործընթացին: Ապօրինի հատումների նվազեցման գործողությունների ծրագրի (ԱՀՆԳԾ) շրջանակներում պահանջվող նոր հատուկ առաջադրանքների համար կպահանջվի զգալի ներդրում գործնական և տեխնիկական ուսուցման առումով: Պահանջվում են սեկտորի մոնիտորինգի և վերահսկման նոր համակարգեր: Առաջարկվում է, որպեսզի միջազգային հավաստագրող ընկերության կողմից հիմնվի նոր համակարգ ստեղծելու, աշխատեցնելու, ուսուցանելու և փոխանցելու հիմքի վրա:

Անտառի վկայագրումը նույնպես կարող է օգնել նվազեցնել ապօրինի հատումների հետևանքները: Հետևաբար, առաջարկվում է, որ այս ծրագրի շրջանակներում մշակվեն ազգային ստանդարտներ և որ ԱՀՆԳԾ-ի ընթացքում առնվազն երկու անտառատնտեսություն ստանան վկայագրման կարգավիճակ:

 

2.1. ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

 

2.1.1. Բաղադրիչ 1. Հասարակության իրազեկություն (ՀԻ)

Թեև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ տեղյակ են անտառների և անտառածածկի կարևորության ու վառելափայտի կամայական հատման լայն տարածում ունեցող բնույթի մասին, սակայն պարզ է, որ ապօրինի և չպլանավորված հատումները ցավալի լինելով հանդերձ սոցիալապես պատճառաբանված են:

Հետևաբար առաջարկվում է, որպեսզի իրականացվի հասարակության իրազեկության (ՀԻ) և կրթության բարձրացման ծրագրեր, ուղղված գյուղական համայնքներին, որոնք ներկայումս գերօգտագործում են տեղական անտառային ռեսուրսները, քաղաքի բնակիչներին, որոնք չնայած հնարավոր այլընտրանքի առկայությանը դեռ վառելափայտ են օգտագործում և այլ հիմնական շահագրգիռ կողմերին:

Հասարակական կարծիքի և վարքագծի զգալի փոփոխություններին հասնելու համար անհրաժեշտ են կայուն ջանքեր` տարիների ընթացքում բազմակողմանի մոտեցումների կիրառմամբ:

 

Նպատակները

Այս բաղադրիչի նպատակներն են բարձրացնել իրազեկությունը այնքան, որպեսզի թիրախային շահագրգիռ կողմերը, հասկանան կայուն անտառարտադրության հիմնական սկզբունքները և այն վնասը, որ ապօրինի հատումները հասցնում են շրջակա միջավայրին և հասարակությանը; տեղեկացվեն ապօրինի հատումների վերաբերյալ իրականացվող նախաձեռնությունների; այլընտրանքային վառելիքի առկա աղբյուրների մասին; և, վերջ ի վերջո, ապօրինի հատումները համարեն սոցիալապես անընդունելի արդյունքում փոխելով վարքագիծը:

Այս բաղադրիչը առանձին չի կարող հաջող իրականացվել: Այլընտրանքների բացակայության դեպքում մարդկանց կրթելը արդյունք չի ունենա:

 

Գործողությունների շրջանակ

Այս աշխատանքը կընդգրկի հասարակության իրազեկության ռազմավարության և կամպանիայի մշակումը և իրականացումը, որն ուղղված է հիմնական շահագրգիռ կողմերին, ներառյալ լայն հասարակությանը` մասնավորապես շեշտ դնելով անտառածածկ տարածքներում բնակվող համայնքների վրա; քաղաքի բնակիչներին, որոնք դեռ վառելափայտ են օգտագործում; լրատվական միջոցներին; անտառի տեսչության անձնակազմին; «Հայանտառ»-ին; Կառավարության որոշում կայացնողներին և այլ ազդեցություն ունեցող խմբերին, ներառյալ ՈԿԿ-ները: Ծրագրի իրականացումը կպահանջի միջսեկտորային աջակցություն մի շարք նախարարությունների կողմից (օրինակ, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության, տեղեկատվության): Կամպանիայի ռազմավարությունը կընդգրկի. զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների կրթում; բնապահպանական տեսչության և գիտասփյուռի անձնակազմին հասարակական կապերի վերաբերյալ ուղեցույցի տրամադրում; դպրոցներում և կամպանիաներում օգտագործելու համար կրթական և աջակցող նյութերի մշակում; տեղերում կրթական միջոցառումների կազմակերպում; տեղական մակարդակում իրազեկության բարձրացում; կրթական ծրագրերում բնապահպանական ՈԿԿ-ների ընդգրկում; և աջակցում իրականացնող գրասենյակին` հասարակական կապերի հնարավորությունները զարգացնելու և Ապօրինի հատումների նվազեցման գործողությունների ծրագրի (ԱՀՆԳԾ) իրականացման վիճակի մասին հիմնական որոշում ընդունողներին տեղեկացնելու համար: Հասարակության իրազեկության կամպանիան ուսումնասիրությունների և ֆոկուսային խմբերի միջոցով կիրականացնի շահագրգիռ կողմերի կարծիքների կանոնավոր գնահատումներ, որոնք փոփոխվող պահանջներին համապատասխան կօգտագործվեն կամպանիայի իրականացման բարելավման համար:

Հասարակության իրազեկության (ՀԻ) կամպանիան կիրականացվի հինգ տարվա ընթացքում ամենամյա մոնիտորինգով ազդեցությունը և արդյունքը գնահատելու համար: ՀԻ գործողությունները սկզբնական շրջանից հետո պետք է որևէ ձևով շարունակվեն:

 

Գործողություններ

Հի կամպանիան բաժանվում է 6 հիմնական մասերի.

1. Հի կամպանիայի ռազմավարության մշակում և առաջարկվող Հի գործողությունների մանրամասների և ծախսերի հստակեցում: Պետք է հայտարարվի տեղական աջակցության փաթեթի մրցույթ ընդհանուր ռազմավարության և առաջարկվող ՀԻ ռազմավարության և կամպանիայի բովանդակության մշակման համար: Դա կընդգրկի հետևյալը.

. կատարելագործել և մշակել Հի ընդհանուր ծրագիրը, մշակել վերջնարդյունքի և պայմանագրի պայմանները և պատրաստել ծախսերի մանրամասն գնահատումներ;

. մասնակցային գործընթացների միջոցով հայտնաբերել և առաջնահերթել նպատակային խմբերը;

. լայն առումով սահմանել ՀԻ կամպանիաների բովանդակությունը` ըստ նպատակային խմբերի և յուրաքանչյուր խմբի համար առավել կիրառելի ՀԻ մեթոդ(ներ)ի և գործիք(ներ)ի;

. մշակել ընդհանուր կամպանիայի իրականացման ժամանակացույցը;

. լրատվության միջոցների հետ կապերի նոր գրասենյակում անձնակազմ հիմնել և ուսուցանել:

2. Լրատվության միջոցների հետ կապերի գրասենյակի հիմնում: Կհիմնվի լրատվության միջոցների հետ կապերի գրասենյակ հետևյալ նպատակով.

. մոնիտորինգի ենթարկել և վերլուծել լրատվական միջոցների հրապարակումները;

. զարգացնել լրատվական միջոցների կապեր ոլորտի և հիմնական նախարարությունների միջև;

. իրականացնել լրատվական միջոցների ներկայացուցիչների կրթության գործողություններ` խրախուսելու համար ոլորտի նորությունների և ապօրինի հատումների նվազեցման գործողությունների ծրագրի (ԱՀՆԳԾ) գործողությունների մեկնարկի վերաբերյալ ճշգրիտ տվյալների ներկայացումը;

. խրախուսել հարցազրույցները հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլում` գործողությունների ծրագրի իրականացման գործում ընդգրկված պաշտոնատար անձանց և փորձագետների հետ; և

. գործել որպես ֆորում` տեղեկության միջգերատեսչական փոխանակության և ՀԻ կամպանիայի իրականացման առաջընթացի համար:

3. Հի աջակցություն ապօրինի հատումների նվազեցման գործողությունների ծրագրի (ԱՀՆԳԾ) իրականացմանը: Դա կընդգրկի.

. հիմնական որոշում ընդունողների տեղեկացում ԱՀՆԳԾ-ի մասին;

. հիմնական որոշում ընդունողների և առնչվող կառավարական լիազորված մարմինների իրազեկության բարձրացում և նրանց տեղեկությունների տրամադրում` առաջարկված կրթական ծրագրերի մասին;

. ՀԻ աջակցություն բնապահպանական տեսչությանը և «Հայանտառ»-ին;

. ՀԻ աջակցություն համայնքային ծրագրերին, եկամուտ ստեղծող գործողություններին, էներգիայի այլընտրանքային աղբյուրներին, կատարելագործված տեխնոլոգիաներին և այլն;

. բնապահպանական և զարգացման ՈԿԿ-ների իրազեկության բարձրացում և նրանց տեղեկությունների տրամադրում;

. միացյալ կրթական ծրագրեր կրթական ՈԿԿ-ների հետ; և

. բնապահպանական տեսչության և գիտասփյուռի ծառայության կողմից տեղական կրթական միջոցառումների կազմակերպում;

4. ՀԻ նյութերի մշակումը կընդգրկի.

. ԱՀՆԳԾ-ի ցուցադրական նյութերի մշակում բրոշյուրների, բուկլետների, պլակատների, ինտերնետային էջի և այլնի միջոցով;

. ՀԻ բովանդակության համար տեսակետների ուսումնասիրություն;

. կրթական և տեղեկատվական նյութերի ստեղծում.

- փաստագրական տեսա- և ռադիոհաղորդումներ, տեղական միջոցառումներում

լայն հասարակության մասնակցությունը լուսաբանող

հեռուստահաղորդումներ, դպրոցներում օգտագործելու և այլ

նպատակներով;

- կրթական և տեղեկատվական պլակատներ և բուկլետներ տարբեր վայրերում

ցուցադրելու և տարածելու համար, օրինակ դպրոցներում, տեղական

խորհուրդներում, տեղական միջոցառումների ժամանակ և այլն;

- դպրոցների համար ուսումնական ծրագրերի և ուսուցիչների համար

ուսուցողական նյութերի մշակում;

- տեղական միջոցառումների իրականացմանը աջակցող կայաններ;

- անտառային էկոհամակարգի շարժական թանգարան.

. նյութերի, որակի և տրամաբանության վերահսկողություն:

5. Իրազեկության հատուկ կամպանիաների իրականացում` ընդգրկելով.

. իրազեկության սեմինարներ մարզի և համայնքների ղեկավարների համար;

. իրազեկության բարձրացում նպատակային համայնքների և դպրոցների համար; և

. անտառային էկոհամակարգի շարժական նյութերի ցուցադրում դպրոցներում, քոլեջներում, տեղական միջոցառումների և այլնի ժամանակ օգտագործելու համար` որոշ տարածքներում ԱՀՆԳԾ-ի հիմնական գործողությունների մեկնարկին ուղեկցելու նպատակով:

6. ՀԻ ծրագրի մոնիտորինգ, գնահատում և վերանայում: Դա կընդգրկի.

. նպատակային խմբերի բացահայտման նախնական ուսումնասիրության իրականացում;

. ՀԻ լավագույն նյութերի նախագծմանն աջակցելու համար նպատակային խմբերի ստեղծում;

. ամենամյա ուսումնասիրություններ` նախնական ուսումնասիրությունից ավելի փոքր ընտրանքով և ինտենսիվությամբ` առաջընթացի գնահատման և ընդհանուր ՀԻ ռազմավարության վերանայման համար;

. նախնական ուսումնասիրության նման միջանկյալ և վերջնական ուսումնասիրություններ` փոխանցվող կարևոր տեղեկությունների յուրացումը և արդյունավետությունը մոնիտորինգի ենթարկելու, ընթացիկ ՀԻ կամպանիան վերանայելու և ավարտի ժամանակ նոր ռազմավարություն առաջարկելու համար:

 

2.1.2. Բաղադրիչ 2. Գյուղական չքավորության նվազեցում

ԱԻԱԾ ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ ապօրինի հատումների մեծամասնությունը պայմանավորված է չքավորությամբ և դրա հետ կապված խնդիրներով, ինչպիսին է գյուղական զբաղվածությունը: Այլընտրանքային ապրելամիջոցներ ստեղծելու համար առկա է միջսեկտորային գյուղական ներդրումների իրական անհրաժեշտություն: Այն կարող է իրականացվել եկամուտ ստացող գործողությունների միջոցով, որոնցից են գյուղատնտեսական և անտառային արտադրանքի վերամշակումը և շուկայավարումը, տուրիզմը, փոքր արդյունաբերությունները և այլն:

Այս նախաձեռնություններից շատերն ընդգրկված են Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի (ԲՊԿՉՆԾ) առաջին ջրհավաք ավազանների կառավարման բաղադրիչում ընդհանուր 6,4 միլիոն ԱՄՆ դոլար ներդրմամբ (5,8 միլիոն ԱՄՆ դոլար բացառելով համայնքային անտառակառավարումը): Ենթաբաղադրիչներն ընդգրկում են համայնքային արոտավայրերի կառավարումը, կայուն գյուղատնտեսական պրակտիկաները, համայնքային ենթակառուցվածքը և եկամուտի ստեղծումը, համայնքային հաստատությունների զարգացումը և փոքր դրամաշնորհների սխեմաները համայնքների վրա հիմնված գործողությունների համար:

ԲՊԿՉՆԾ-ի նախապատրաստման ժամանակ աջակցության համար ընտրվել են 8 ջրհավաք ավազաններ, որոնք ընդգրկում են 19 գյուղեր:

Հետևաբար, այս բաղադրիչի համար պայմանավորվում է օգտագործել ԲՊԿՉՆԾ-ի փորձը որպես փորձնական ծրագիր: Այս գործողությունների իրականացումից քաղած դասերը կօգտագործվեն ԱՀՆԳԾ-ի այս բաղադրիչի ջանքերը կենտրոնացնելու համար այն միջոցառումների վրա, որոնք առավելագույնի են հասցնում շրջակա միջավայրի պահպանությունը և համայնքների համար եկամուտի ստեղծումը:

 

Նպատակները

Այս բաղադրիչի նպատակն է անտառից 10 կմ տարածության սահմաններում գտնվող գյուղերում այնքան նվազեցնել չքավորությունը, որպեսզի զգալիորեն նվազի կախվածությունն անտառից վառելափայտի չլիազորված, չվերահսկվող, չկառավարվող և անկայուն դուրսբերումից:

 

Գործողությունների շրջանակ

Ընդգրկվելու են անտառից 10 կմ տարածության սահմաններում գտնվող ԲՊԿՉՆԾ-ում չընդգրկված բոլոր գյուղերը: Չքավորության ամենաբարձր մակարդակ և ամենամեծ վտանգի տակ գտնվող անտառներ ունեցող գյուղերին կտրվի առաջնահերթություն` ծրագրի գործողությունների մեկնարկի համար: Գործողությունները հիմնված կլինեն (բայց ոչ սահմանափակված) ԲՊԿՉՆԾ-ից քաղած դասերի վրա: Սկզբնական պլանի իրականացումը կտևի հինգ տարի, սակայն պլանի ավարտից հետո միջամտությունները կշարունակվեն ժամանակի ընթացքում նպատակին հասցնելն ապահովելու համար: Հաշվի կառնվեն շրջակա միջավայրի առումով բարենպաստ և եկամուտ ստեղծող օրինական բոլոր գործողությունները: Պետք է փոխադարձ կապ լինի նաև ԱՀՆԳԾ-ի բաղադրիչ 4-ի հետ (այլընտրանքային էներգիա), որտեղ գոմաղբից բիոգազի ստացումը և էներգիայի խնայողության սարքավորումների արտադրությունը, որոնցից են փայտ այրող կատարելագործված վառարանները և տների բարելավված ջերմամեկուսացումը, կարող են ստեղծվել որպես եկամուտ ստեղծող գործողություններ:

 

Գործողություններ

Այս փուլում հնարավոր չէ հստակ սահմանել այս բաղադրիչի սահմաններում իրականացվելիք գործողությունները: Հետևաբար, առաջին գործողություն կլինի տեխնիկական աջակցության փաթեթը` այս բաղադրիչի իրականացումը նախապատրաստելու համար:

Նախապատրաստական գործողություններն կընդգրկեն.

. ԲՊԿՉՆԾ-ի առաջին բաղադրիչի և գյուղական չքավորության նվազեցման այլ առնչվող ծրագրերի առաջընթացի ամփոփում;

. կրկնօրինակման համար հարմար գործողությունների հայտնաբերում, որոնք առավել նվազեցնում են գյուղական չքավորությունը և ուժեղացնում շրջակա միջավայրի պահպանությունը;

. աջակցության համար գյուղերի առաջնահերթում և գրաֆիկների կազմում;

. միջամտությունների պլանի մանրամասն նախագծում` հիմնվելով քաղած դասերի վրա, ներառյալ ծախսերի աղյուսակների, իրականացման պլանների և ժամանակացույցերի պատրաստումը; և

. առաջարկվող միջամտությունների տեխնիկական, տնտեսական, ֆինանսական, բնապահպանական և սոցիալական վերլուծություն:

Իրականացվելիք գործողությունները կիրականացվեն նախապատրաստման ավարտից հետո:

 

2.1.3. Բաղադրիչ 3. Համայնքային անտառային ծրագրեր

Անտառի դեգրադացիան կանխելու լավագույն հնարավորությունը կապված է նաև այն բնակչության հետ, որն ապրում է անտառին մոտ և օգտագործում է անտառը որպես վառելիքի աղբյուր և ապրելամիջոց: Ալբանիայի և Նեպալի նման լեռնային տեղանք և գոյատևման համար գյուղատնտեսությամբ զբաղվող մեծ գյուղական բնակչություն ունեցող երկրներում համայնքային անտառային ծրագրերը զգալի դրական ազդեցություն են ունեցել անտառակառավարման բարելավման և էրոզիայի նվազեցման առումով: Առկա են համայնքային անտառային ծրագրերի բազմաթիվ տեսակներ և կոնկրետ տարբերակը կախված է երկրի օրենսդրությունից և կառավարման ձևերից:

ԲՊԿՉՆԾ-ում նույնպես առկա է փորձնական համայնքային անտառակառավարման բաղադրիչ: Համայնքային անտառակառավարման կանոնակարգը պատրաստվելու է որպես ԱԻԱԾ-ի մի մաս: Այս երկու ծրագրերը սկսելուց հետո առաջարկվում է ԲՊԿՉՆԾ-ի համայնքային անտառակառավարման ծրագրի հաջողված փորձը տարածել ավելի լայն տարածքի վրա:

 

Նպատակներ

Այս բաղադրիչի նպատակն է բարելավել անտառակառավարումը, համայնքային անտառակառավարման համար տարածքներում ավելացնել դեգրադացված հողերի վերականգնումը և ավելացնել կայուն անտառակառավարումից ստեղծվող օգուտները ընդգրկված համայնքների համար:

 

Գործողությունների շրջանակ

Ընդգրկվելու են անտառից 10 կմ տարածության սահմաններում գտնվող ԲՊԿՉՆԾ-ի համայնքային անտառակառավարման բաղադրիչում չընդգրկված բոլոր գյուղերը: Չքավորության ամենաբարձր մակարդակ և ամենամեծ վտանգի տակ գտնվող անտառներ, ինչպես նաև համայնքային անտառային ծրագրերին մասնակցելու հետաքրքրություն ունեցող գյուղերին կտրվի առաջնահերթություն` ծրագրի գործողությունների մեկնարկի համար: Գործողությունները հիմնված կլինեն ԲՊԿՉՆԾ-ից քաղած դասերի վրա: Սկզբնական պլանի իրականացումը կտևի վեց տարի, սակայն պլանի ավարտից հետո միջամտությունները կշարունակվեն ժամանակի ընթացքում նպատակին հասնելը ապահովելու համար: Այս բաղադրիչը կապված կլինի գյուղական չքավորության նվազեցման և այլընտրանքային վառելիքի աղբյուրների բաղադրիչների հետ:

 

Գործողություններ

Այս փուլում հնարավոր չէ հստակ սահմանել այս բաղադրիչի սահմաններում իրականացվելիք գործողությունները: Հետևաբար, առաջին գործողությունը կլինի տեխնիկական աջակցության փաթեթը այս բաղադրիչի իրականացումը նախապատրաստելու համար:

Նախապատրաստական գործողություններն կընդգրկեն.

. ԲՊԿՉՆԾ-ի առաջին բաղադրիչի և գյուղական չքավորության նվազեցման այլ ծրագրերի առաջընթացի ամփոփում;

. ընդօրինակման համար հարմար գործողությունների հայտնաբերում, որոնք նվազեցնում են գյուղական չքավորությունը և ավելացնում շրջակա միջավայրի պահպանությունը;

. միջամտությունների պլանի մանրամասն նախագծում` հիմնվելով քաղած դասերի վրա, ներառյալ ծախսերի աղյուսակների, իրականացման պլանների և ժամանակացույցերի պատրաստումը; և

. առաջարկվող միջամտությունների տեխնիկական, տնտեսական, ֆինանսական, բնապահպանական և սոցիալական վերլուծություն:

Իրականացման գործողությունները կընդգրկեն.

. օգտագործողների ասոցիացիաների ստեղծում;

. համայնքային անտառակառավարման պլանների մշակում;

. ընտրված համայնքների ուսուցում` անտառների հիմնման, խնամքի, պահպանության և փայտանյութի մթերման գործողությունների վերաբերյալ;

. համայնքային անտառատնկարկների հիմնման նպատակով ցանկապատերի, նյութերի, տնկիների, խորհրդատվության և այլնի ապահովում;

. նախակոմերցիոն և կոմերցիոն նոսրացում` ըստ հաստատված անտառակառավարման պլանների;

. ոչ բնափայտային անտառային արտադրանքի կայուն մթերում;

. դեգրադացված կամ լքված հողերի վրա համայնքային անտառատնկարկների հիմնում;

. դեգրադացված աճելավայրերի վերականգնում:

Իրականացումը պետք է կատարվի ըստ փուլերի և շարունակվի ծրագրի ամբողջ ընթացքի ժամանակ, ինչպես նաև դրանից հետո: Գործողությունները կարելի է փորձել իրականացնել դրանց աջակցող ինստիտուցիոնալ և տեխնիկական հզորություններ ունենալուց հետո: ԲՊԿՉՆԾ-ի համայնքային անտառակառավարման պիլոտային ծրագիրը դեռ պետք է սկսվի, հետևաբար, անհրաժեշտ է սպասել այդ փորձի իրականացմանը` ընդօրինակման համար ճիշտ մեթոդ մշակելու նպատակով:

 

2.1.4. Բաղադրիչ 4. Այլընտրանքային էներգիայի մատակարարում

Բնական գազ

Ներկայումս պլանավորվում է ժամանակի ընթացքում ընդլայնել բնական գազի մատակարարումը Հայաստանի ավելի մեծ թվով քաղաքներին և գյուղերին: Այդ ծրագիրը իրականացնող «Արմռուսգազ» ընկերությունում նշում են, որ բազմաթիվ գյուղերում, որտեղ հասանելի է բնափայտ, նույնիսկ գազի մատակարարման դեպքում դրա օգտագործումը ցածր է: Օրինակ, Երևանում մեկ տնային տնտեսության կողմից գազի միջին սպառումը կազմում է 10-12 մ3/տարեկան, մինչդեռ Իջևանում ընդամենը 3 մ3/տարեկան:

Գազի ներկայիս արժեքը ջերմաէկվիվալենտի առումով ավելի ցածր է, քան գտնվող վառելափայտի գինը: Սակայն, աղքատ գյուղական տնային տնտեսությունների համար ընտրությունը պարզ է ավելի էժան է անվճար վերցնել վառելափայտը, քան վճարել գազի համար, նույնիսկ եթե էժան է: Դրա հետ կապված միակ ծախսը վառելափայտը հատելու և տուն բերելու աշխատուժի ծախսն է:

Գազի մատակարարում ունեցող բազմաթիվ բազմաբնակարան շենքերում առանձին բնակարաններում դեռևս վառելափայտ են օգտագործում, քանի որ չունեն անհրաժեշտ կրակարաններ, վառարաններ և եռուցիչներ:

Գազի մատակարարման ընդլայնման ներկայիս ծրագիրը ներկայումս հաշվարկված է 30-40 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանում հաջորդ 3 տարվա ընթացքում: Սակայն, ներկայումս առկա է մոտ 10-12 միլիոն ԱՄՆ դոլարի պակաս: Ելնելով կոմերցիոն տոկոսավճարից` հետ վճարելու ժամանակը կկազմի 50 տարի:

Այս կարճ վերլուծությունից պարզ է, որ անհրաժեշտ է հետևյալը.

. գազի ավելացած օգտագործում արդեն գազի մատակարարում ունեցող տնային տնտեսությունների կողմից. դրան կարձագանքվի հասարակության իրազեկության բարձրացման միջոցով (ԱՀՆԳԾ-ի 1-ին բաղադրիչի միջոցով);

. չքավորության նվազեցում, որպեսզի գյուղական համայնքները կարողանան վճարել այլընտրանքային վառելիքի համար, դրան արձագանքվում է չքավորության նվազեցման բաղադրիչի միջոցով;

. գազի սարքավորումների ձեռքբերման ավելացում (խողովակներ, վառարաններ, եռուցիչներ և կրակարաններ), խորհուրդ է տրվում, որպեսզի որպես նախապատրաստական գործողության մի մաս ուսումնասիրվի այդ հատուկ խնդիրը և առաջարկվեն լուծումներ` հիմնական ծրագրի իրականացման մեջ ընդգրկելու համար (օրինակ, նպատակային տարածքներում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար գազի սարքավորումների սուբսիդացում);

. իրագործելիության ուսումնասիրություն վառելափայտի մեծ սպառում ունեցող տարածքներին գազի մատակարարման մեկնարկն արագացնելու համար (իրագործելիության ուսումնասիրությունը պետք է լինի ԱՀՆԳԾ-ի մի մաս, սակայն խորհուրդ է տրվում, որ գազի մատակարարման ավելացման ցանկացած աջակցություն լինի առանձին ծրագիր` մեծ ծախսերի պատճառով):

 

Այլընտրանքային տեխնոլոգիաներ

Արևային կոլեկտորներ

Հայաստանում արևային բարձր ճառագայթումը հնարավորություն է ստեղծում տաք ջուր և ջեռուցում ստանալու համար օգտագործել արևային կոլեկտորներ: Տեխնոլոգիան կիրառելի է նույնիսկ ձմեռային ամիսների ընթացքում: Ներկայումս մեկ միավորի ծախսերը բավական մեծ են գյուղական աղքատ բնակչության համար (մոտ 1100 ԱՄՆ դոլար մեկ տնային տնտեսության համար), սակայն տների կառուցման ծախսի հետ համեմատ ցածր են: Հնարավորություններ կան ներմուծել ավելի էժան տարբերակներ կամ նույնիսկ տեղում արտադրել դրանք:

 

Բիոգազի արտադրություն

ԲՊԿՉՆԾ-ի շրջանակներում առաջարկվում է ստեղծել բիոգազի արտադրության 100 ցուցադրական միավորներ: Կերակուր պատրաստելու և ջեռուցման համար գազ ստանալու նպատակով այս գործողությունը օգտագործում է գոմաղբ` նախքան սնուցիչ նյութերը հողին վերադարձնելը: Խորհուրդ է տրվում ծրագրի նախապատրաստման ընթացքում ուսումնասիրել այս գործընթացի ընդօրինակման հնարավորությունը:

 

Գյուղական տնային տնտեսություններում էներգիայի արդյունավետության բարձրացում

Թիրախային տարածքի բազմաթիվ տներ վատ են ջերմամեկուսացված` ձմեռային ամիսների ընթացքում ջեռուցման համար պահանջելով ավելի շատ վառելափայտ: Միաժամանակ, բազմաթիվ տներում կան ջեռուցման և կերակուր պատրաստելու համար փայտ այրող ոչ արդյունավետ վառարաններ: Տների շինարարության կատարելագործման և վառելիքի առումով արդյունավետ ջեռուցիչներ և վառարաններ տեղադրելու միջոցով հնարավոր կլինի զգալի տնտեսում կատարել: Խորհուրդ է տրվում նախապատրաստման ընթացքում իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն` ուսումնասիրելու համար վառելիքի արդյունավետության բարձրացման և ջերմամեկուսացման մեթոդները, ինչպես նաև թիրախային գյուղական տարածքներում օգտագործման խրախուսման և սուբսիդացման հնարավորությունները:

 

Նպատակը

Այս բաղադրիչի նպատակն է նվազեցնել վառելափայտի օգտագործումը (հետևաբար ապօրինի հատումների պահանջարկը)` խրախուսելով սպառողներին անցնել այլ վառելիքի կամ օգտագործել ավելի քիչ վառելիք` վառելիքի արդյունավետության բարձրացման միջոցով:

 

Գործողությունների շրջանակ

Այս բաղադրիչն ուղղված է լինելու անտառամերձ գյուղերին և քաղաքներին:

 

Գործողություններ

Նախապատրաստման ընթացքում կիրականացվեն իրագործելիության երկու ուսումնասիրություններ: Առաջինը կորոշի վառելափայտի պահանջարկի զգալի նվազեցման տնտեսական, շրջակա միջավայրի և սոցիալական առումով բարենպաստ ուղիները հետևյալի միջոցով.

. գազի օգտագործման ավելացում` ավելացած օգտագործման և գազի սարքավորումների տեղադրման միջոցով (խողովակներ, ջեռուցիչներ, եռուցիչներ, վառարաններ և այլն);

. արևային կոլեկտորների և բիոգազի օգտագործման ավելացում; և

. ջերմամեկուսացման և փայտ այրող վառարանների և ջեռուցիչների արդյունավետության բարձրացում:

Իրագործելիության երկրորդ ուսումնասիրությունը կանդրադառնա բնական գազի մատակարարման ընդլայնման արագացմանը, թեև այս գործողության իրականացման համար անհրաժեշտ կլինի այլընտրանքային ֆինանսավորում:

 

2.1.5. Բաղադրիչ 5. Օրինական բնափայտի մատակարարման ավելացում

Խնդիրը մեծամասամբ պայմանավորված է գյուղերում և քաղաքներում վառելափայտի ներկայիս պահանջարկով: Ապօրինի հատումները պակասեցնելու ուղիներից է օրինական արտադրվող բնափայտի քանակի ավելացումը:

Թեև ներկայումս Հայաստանում տեղի է ունենում գերմթերում` կառավարման պլաններում նշված մակարդակների համեմատ, և տեղերում գյուղերի և բնակավայրերի շրջակայքում անտառները գերհատվում են և չեն վերականգնվում, սակայն առկա են զգալի տարածքներ, որտեղ մթերումը կայուն ձևով կարելի է ավելացնել: Սակայն, մինչև այդ կարևոր է մշակել անտառակառավարման պլաններ ներառյալ յուրաքանչյուր անտառի համար աճող պաշարի և արտադրողականության կայուն մակարդակի գնահատումը: 22 անտառատնտեսություններից 2-ն ունեն գործող անտառակառավարման պլաններ, ևս 2-ինը` սպասում են հաստատման: Պայմանագիր է կնքվել Իջևանի և Սևքարի անտառատնտեսությունների կառավարման պլանների մշակման համար, այդ պլանները պատրաստ կլինեն 2005 թ.-ի գարնանը: Հետևաբար, մնացած անտառատնտեսություններին հրատապ անհրաժեշտ են անտառակառավարման պլաններ: ԲՊԿՉՆԾ-ը պլանավորում է նաև մշակել այլ անտառակառավարման պլաններ, թեև դա չի ընդգրկի ամբողջ երկրի տարածքը:

Եթե անտառատնտեսությունները կարողանան ավելացնել իրենց արտադրությունը, ապա շուկա մուտք կգործի ավելի շատ վառելափայտ: Համայնքներից հեռու տարածքներում դա կարող է վաճառվել առևտրականներին` անտառային պաշարներից զուրկ քաղաքային կենտրոնները տեղափոխվելու համար` հետևաբար նվազեցնելով ապօրինի մթերված բնափայտային արտադրանքի պահանջարկը: Առաջարկվում է նաև վառելափայտի որոշ քանակություն վաճառել համայնքներին ավելի ցածր գներով: Դրա օգուտը կլինի վճարման հավանականության բարձրացումը և ապօրինի մատակարարման նվազեցումը: Այնուամենայնիվ, ցածր գներով պետք է վաճառվեն միայն որոշակի մատակարարվող ծավալներ` ըստ հաստատված կառավարման պլանի: Դա պետք է կապված կլինի բաղադրիչ 7-ի հետ` մոնիտորինգի և վերահսկողության:

Մատակարարման ավելացումը կպահանջի նաև ներդրումներ` նոր անտառային ճանապարհների և մթերման սարքավորումների համար: Քիչ հավանական է, որ ԲՊԿՉՆԾ-ի պլանավորված ներդրումներն ամբողջության լուծեն այդ հարցը:

Առկա են լքված և դեգրադացված հողատարածքներ, որոնք կարող են հարմար լինեն վառելափայտի համար պիտանի տնկարկների հիմնման համար: Դրանց հիմնումը, մասնավորապես գյուղերում/քաղաքներում և դրանց շրջակայքում (հատկապես, այն տեղերում, որտեղ ներկայումս անտառային ռեսուրսներ չկան կամ դրանք սակավ են) պետք է քննարկվի վերը նշված համայնքային անտառային ծրագրերի հետ միասին: Կոմերցիոն վառելափայտի տնկարկներ կհիմնադրվեն նաև քաղաքային կենտրոնների մոտակայքում: Դա համապատասխանում է Միացյալ Ազգերի Կազմակերպության կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Առաջին ազգային զեկույցին (1998), որտեղ առաջարկվում է մինչև 2050 թ.-ն ավելացնել անտառածածկը 11,2%-ից մինչև 20,1%: Այս նպատակը կպահանջի տարեկան ավելի քան 5000 հա տնկումներ:

Մոտ 20 տարվա ընթացքում տնկարկները չեն սկսի արտադրել զգալի քանակությամբ արտադրանք: Մինչև այդ ժամանակ իրավիճակը կարող է զգալի փոխվել` վառելափայտի պահանջարկի առումով; բազմաթիվ սպառողներ կարող են անցած լինել այլընտրանքային վառելիքն: Սակայն, տնկարկների կառավարման նպատակները նույնպես կարող են փոխվել, օրինակ, համապատասխան տեսակներ ընտրելու դեպքում դրանք կարող են աճեցվել բնափայտ ստանալու համար, քաղաքային կենտրոնների մոտ գտնվելու դեպքում դրանք կարող են օգտագործվել ռեկրեացիայի համար, ինչպես նաև անտառների հիմնումն ունի նաև օգուտներ շրջակա միջավայրի առումով: Այս ենթաբաղադրիչն օգուտներ կունենա նաև ածխածնի կլանման առումով և կարող են գրավիչ լինել ածխածնի կլանման համար վճարող Բիոկարբոն հիմնադրամի կամ Կիոտոյի արձանագրության շրջանակներում գործող այլ մեխանիզմների համար:

Այնուամենայնիվ, օրինական փայտի արտադրության ավելացումն ի վիճակի չէ ապահովել ամբողջ ներկա պահանջարկը: Հետևաբար, կարևոր է ընդլայնել այլընտրանքային վառելիքի մատչելի գներով մատակարարումը:

 

Նպատակ

Կարճաժամկետ և երկարաժամկետ առումով զգալի ավելացնել բնափայտի և վառելափայտի օրինական մատակարարումը` ապօրինի բնափայտի և վառելափայտի պահանջարկը նվազեցնելու համար:

 

Գործողությունների շրջանակ

Այս բաղադրիչը կընդգրկի մնացած անտառային տարածքների համար կառավարման պլանների ապահովումը, արտադրական, բայց ներկայումս անհասանելի անտառային տարածքները հասանելի դարձնելու նպատակով անտառային ճանապարհների համար ներդրումների ապահովումը, թիրախային համայնքներին վառելափայտի տրամադրումը ցածր գներով և դեգրադացված կամ դատարկ հողերում պլանտացիաների հիմնումը:

 

Գործողություններ

Առաջին գործողություն կլինի ծրագրի նախագծումը` որպես ծրագրի նախապատրաստման մի մաս: Անտառային ճանապարհների համար ներդրումների պատճառով անհրաժեշտ կլինի իրականացնել շրջակա միջավայրի անկախ գնահատում: Բոլոր միջամտությունների համար կպահանջվի տնտեսական և ֆինանսական ծախսերից ստացվող օգուտների վերլուծություն:

 

Իրականացման գործողությունները կընդգրկեն.

. մնացած անտառատնտեսությունների համար անտառակառավարման պլանների մշակում;

. իրականացնել անտառային ճանապարհների մանրամասն պլանի մշակում` ներդրումները առաջնահերթելու նպատակով գոյություն ունեցող ճանապարհների վերականգնման և նոր անտառային ճանապարհների կառուցման համար;

. անտառային ճանապարհների շինարարության լավագույն պրակտիկայի վերաբերյալ ուղեցույցների պատրաստում;

. առաջարկվող ճանապարհների և անտառից մթերման գործողությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում;

. անտառային ճանապարհների կառուցում և վերականգնում լավագույն պրակտիկայի ուղեցույցների համաձայն;

. մթերման լավագույն պրակտիկայի վերաբերյալ ուղեցույցների մշակում;

. ներդրում մթերման նոր սարքավորումների համար անձնակազմին առողջության և անվտանգության ուսուցում տրամադրելու և կապալառուներին շրջակա միջավայրի առումով բարենպաստ մթերման ժամանակակից տեխնոլոգիաները ցուցադրելու նպատակով;

. ավելացնել անտառային արտադրությունը նոր անտառակառավարման պլանների և մթերման լավագույն պրակտիկայի ուղեցույցների համաձայն;

. համայնքային անտառատնտեսավարման համար հայտնաբերված տարածքներում և դրանից դուրս վառելափայտի պլանտացիաների հիմնման համար հարմար տարածքների հայտնաբերում, օգտագործելով չափանիշներ, որոնք ընդգրկում են բնակչությունից մոտ գտնվելը և մոտակայքում փայտի այլընտրանքային մատակարարման բացակայությունը;

. կոմերցիոն տնկարկների համար համապատասխան սեփականության մոդելների հայտնաբերումը (օրինակ, պետական, «Հայանտառ», մասնավոր սեկտոր, տեղական խորհուրդներ և այլն);

. հիմնել բավարար չափի տնկարկներ` ծրագրի ընթացքում վառելափայտի մատակարարման վրա զգալի ազդեցություն ունենալու նպատակով:

Ենթադրելով, որ վառելափայտի տնկարկների միջին տարեկան կայուն աճը կազմում է 4 մ3/հա/տարի մոտ 20 տարի հետո 200000 մ3/տարի կայուն արտադրանք ստանալու համար անհրաժեշտ կլինի հիմնել 50000 հա անտառատնկարկ (համեմատեք ընդհանուր գնահատված 300000 մ3/տարի ներկայումս փոխադրվող վառելափայտի հետ):

 

2.1.6. Բաղադրիչ 6. Անտառային հաստատությունների վերակառուցում և հզորությունների ստեղծում

Անտառային սեկտորի լավ կառավարումը և այս ԱՀՆԳԾ-ի մասշտաբի նախաձեռնությունների իրականացումը պահանջում են ուժեղ, գործուն և կայուն անտառային հաստատություններ:

Այս բաղադրիչը կհիմնվի ԲՊԿՉՆԾ-ի մաս հանդիսացող ԱԻԱԾ-ի իրականացրած աշխատանքի վրա: Մինչև ԱԻԱԾ-ի ավարտը` 2005 թ.-ին, վերակառուցման պլանը մշակված կլինի և պլանի իրականացումը` սկսած: Սակայն, տարբեր հաստատությունների հզորությունները` մարդկային ռեսուրսների և սարքավորումների առումով, ԱՀՆԳԾ-ի իրականացման համար դեռ աջակցություն կպահանջեն: 2005 թ.-ի ընթացքում ԱԻԱԾ-ն կաջակցի նաև «Հայանտառ»-ի առևտրայնացմանը: Դա կընդգրկի բնափայտի շուկա բերման եղանակի ուսումնասիրությունը: Բնափայտի բավարար քանակությունների շուկա մուտք գործելը արդարացի և թափանցիկ եղանակով, զգալի կնվազեցնի խթանները` կոմերցիայով պայմանավորված ապօրինի հատումների համար: Առևտրայնացման գործողությունների իրականացումը կարող է պահանջել հավելյալ ֆինանսավորում, որը հետագայում պետք է տրամադրվի ԱՀՆԳԾ-ի կողմից:

 

Նպատակներ

Այս բաղադրիչի նպատակներն են ստեղծել անտառային սեկտորի հաստատություններ, որոնք կարող են ապահովել անտառի լավ կառավարում, աջակցել համայնքային անտառակառավարմանը և կայուն ձևով կառավարեն պետական անտառային ռեսուրսները:

 

Գործողությունների շրջանակ

ՈՒսուցում

Մինչև այժմ հայտնաբերված մեծ խնդիր է պաշտոն զբաղեցնող փորձառու մասնագիտական և տեխնիկական անձնակազմի ներկայիս բացակայությունը: ԱՀՆԳԾ-ը պահանջում է անտառային սեկտորի գործողությունների զգալի ավելացում: Հետևյալ ոլորտներում կպահանջվի մասնագիտական աջակցություն, անտառգիտասփյուռ համայնքների համար; մասնավորապես անտառագետներ, որոնք կարող են ծառայել որպես խորհրդատու` համայնքների համար անտառակառավարման պլանավորում; անտառակառավարման գործողություններ; մթերում; անտառային ճանապարհների նախագծում և կառուցում; անտառապատում; այլընտրանքային եկամուտ ստեղծող գործողություններ; համայնքային զարգացում; բիոգազի, արևային կոլեկտորների և այլ ոլորտներում; միջազգային հաշվապահական համակարգեր; տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ) և այլն:

Երկարաժամկետ առումով Հայաստանում արդեն նախաձեռնվել է կրթված անտառագիտական անձնակազմի ապահովումը Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում և Համալսարանում առաջարկվող դասընթացների միջոցով: Կարճաժամկետ առումով առկա է կառավարման միջին մակարդակի և պահանջվող առաջադրանքները կատարելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ ունեցող տեխնիկական անձնակազմի իրական խնդիր: Խնդիրը կոնկրետ հիմնական հմտությունների բացակայությունն է` կարճաժամկետ առումով, այլ ոչ թե լիարժեք որակավորում ունեցող մասնագետների բացակայությունը երկարաժամկետ առումով:

Հետևաբար, առաջարկվում է, որ ծրագրի նախապատրաստման ընթացքում իրականացվի ուսուցման կարիքների նոր գնահատում (ՈՒԿԳ)` ԱՀՆԳԾ-ի իրականացման համար կարիքներին և պահանջներին արձագանքելու նպատակով: ՈՒԿԳ-ն կորոշի իրականացվելիք ուսուցման շրջանակը և տեսակը, ինչպես նաև պետք է շեշտադրի.

. գործնական ուսուցման պահանջները;

. կարճաժամկետ (մեկ տարուց կարճ) գործնական ուսուցումը արտասահմանում հիմնական թիրախային անհատների համար;

. Զիկատարի ուսուցողական կենտրոնի օգտագործումը;

. աշխատանքային ուսուցումը և հմտությունների փոխանցումը;

. ուսուցման ազդեցության մոնիտորինգը և անհրաժեշտության դեպքում վերապատրաստման դասընթացների տրամադրումը:

 

Սարքավորումներ

Որպեսզի գիտասփյուռ ծառայությունը կարողանա աջակցել համայնքներին և մասնավոր անտառակառավարմանն այն պետք է ունենա համապատասխան ռեսուրսներ` փոխադրամիջոցների, դաշտային սարքավորումների և համակարգիչների առումով: Անտառային արտադրանքի կայուն ավելացման, ավելացած հաշվետվության, թափանցիկության և առևտրայնացման ապահովման համար «Հայանտառ»-ին նույնպես կպահանջվի աջակցություն` փոխադրամիջոցների, ՏՏ, դաշտային սարքավորումների և գործնական ընթացակարգերի մշակմանը տեխնիկական աջակցության և այլնի առումով:

Խորհուրդ է տրվում, որպեսզի «Հայանտառ»-ը մշակի տեղեկատվական կառավարման համակարգ` տվյալների կոնկրետ բազաներով և ցանցերով` առնվազն մինչև անտառատնտեսության մակարդակը: Տվյալների այդ ցանցը պետք է կապ ունենա ԱԳՓԿ-ի և տեսչության հետ:

Տեսչությանն աջակցություն կտրամադրվի բաղադրիչ 7-ի` բարելավված մոնիտորինգ և վերահսկողություն, շրջանակներում:

 

Աշխատավարձեր

Ապօրինի հատումների խնդիրն երբեք չի լուծվի, եթե անտառների կառավարման, հսկողության և վերահսկողության անձնակազմի աշխատավարձերն ավելի փոքր են, քան պահանջվում է գոյատևման համար: Ցածր աշխատավարձերը կամ կհանգեցնեն այն բանի, որ մարդիկ կկատարեն ավելի քան մեկ աշխատանք (այսինքն, պատշաճ ձևով չեն կատարի իրենց կոնկրետ աշխատանքը), կամ կհայթայթեն դրամական միջոցներ (փոխհատուցում կամ կաշառք): Հասկանալի է, որ քաղաքացիական ծառայողների ցածր վարձատրության խնդիրը առկա է բոլոր սեկտորներում: Պարզ է, որ գովասանքի արժանանալու նպատակով քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի ընդհանուր բարձրացումը ֆինանսապես կենսունակ չէ: Քանի որ «Հայանտառ»-ը քաղաքացիական ծառայության մաս չի կազմում, խորհուրդ է տրվում, որ ԱԻԱԾ-ի կողմից աջակցվելիք առևտրայնացման գործողությունների ընթացքում վերանայվեն աշխատավարձերի կառուցվածքը և անձնակազմի քանակությունը: Սակայն, բնապահպանական տեսչության համար այս լուծումն իրագործելի չէ: Հետևաբար, խորհուրդ է տրվում, որ ԱԻԱԾ-ի աջակցությամբ իրականացվելիք անտառային հաստատությունների վերակառուցման ընթացքում նկատի առնվեն տեսչության տարբեր մեխանիզմները:

 

Գործողություններ

. Նախապատրաստական ուսումնասիրություն կոնկրետ ներդրումները որոշելու համար;

. ՈՒսուցում արտասահմանում կարճատև դասընթացների ձևով, ուսուցողական դասընթացներ Զիկատարում, ուսուցում աշխատանքի ընթացքում;

. Աջակցություն վերակառուցմանը սարքավորումների, փոխադրամիջոցների, ՏՏ համակարգերի և այլնի առումով;

. Տեսչության աշխատավարձերի վերանայում:

 

2.1.7. Բաղադրիչ 7. Բարելավված մոնիտորինգ և վերահսկողություն

Պարզ է, որ մոնիտորինգի և վերահսկողության ներկայիս համակարգը նորմալ չի գործում: Առկա է ռեսուրսների պակասություն` անձնակազմի թվաքանակի և սարքավորումների առումով, իսկ անձնակազմն ադեկվատ չի վարձատրվում:

 

Նպատակները

Այս բաղադրիչի նպատակներն են անտառի ոլորտի համար ստեղծել ճշգրիտ մոնիտորինգի համակարգ, որը արդարացի է և թափանցիկ, ժամանակին ապահովում է անտառային սեկտորի հուսալի վիճակագրությունը, կանխարգելում է բնափայտի գողությունը, խաբեբայությունը և բնափայտի համար վճարելուց խուսափելը և գործում է որպես ապօրինի հատումներից հետ պահվող միջոց:

 

Գործողությունների շրջանակ

Խորհուրդ է տրվում ստեղծել մոնիտորինգի և վերահսկման նոր համակարգ` հիմնվելով ժամանակակից հավաստագրող (անտառի վկայագրում) համակարգերի վրա: Ներկայումս հզորությունների բացակայության պատճառով խորհուրդ է տրվում պայմանագիր կնքել միջազգային հավաստագրող որևէ ընկերության հետ` ստեղծելու, աշխատեցնելու, տեսչության տեղական անձնակազմին ուսուցանելու և այսուհետև գործող համակարգը տեսչությանը փոխանցելու համար: Դրա օգուտն այն է, որ համակարգը անմիջապես կդառնա վստահելի, կտրամադրվի ուսուցում աշխատանքի ընթացքում և խնդիրը կլուծվի ամենակարճ ժամկետում: Համակարգի ստեղծումը և գործառնական ընթացակարգերի հիմնումը կտևի մոտ մեկ տարի և խորհուրդ է տրվում հաջորդ տարին օգտագործել ուսուցման և համակարգն անտառային նոր տեսչությանը փոխանցելու համար: Համակարգի փոխանցումից հետո խորհուրդ է տրվում համակարգը աուդիտի ենթարկել միջազգային հավաստագրող ընկերության կողմից ըստ պայմանավորված հաճախականության, բայց պատահական ձևով:

Տեսչության կառուցվածքը կքննարկվի 2005 թ.-ի առաջին կեսի ընթացքում իրականացվելիք անտառային հաստատությունների վերակառուցման ընթացքում: Միևնույն ժամանակ տեսուչներին պետք է վճարվի համապատասխան աշխատավարձ կոռուպցիայի հավանականությունը նվազեցնելու համար: Հետևաբար, խորհուրդ է տրվում վերակառուցման ընթացքում մշակել տեսչության ֆինանսավորման նոր մեթոդ:

Առկա են անտառային արտադրանքի մոնիտորինգի տարբեր համակարգեր: Խորհուրդ է տրվում նախապատրաստման ժամանակ նախագծել մանրամասները` համակարգի պահանջվող արդյունքների սահմանման առումով, սակայն իրականացնող ընկերությանը թույլատրվի մշակել (հաստատումով) կոնկրետ մեթոդը: Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում, որպեսզի առաջարկվող համակարգը հիմնված լինի հետևյալի վրա.

. մոնիտորինգի իրականացման պլանի մշակում` ապահովելու համար, որ անհրաժեշտ աշխատանքը համապատասխանաբար ավարտվել է;

. հաստատված կառավարման պլաններ` նշելով արտադրանքն ըստ տարածքների և ամսաթվերի;

. տվյալ տարածքի արտադրանքի համար յուրօրինակ կոդավորված հաշվեպիտակների և պիտակների տրամադրում;

. գերանների տեղափոխմանը հետևելու համակարգ` հետևելու համար գերանների և վառելափայտի բեռների փոխադրմանն անտառից վերջնական վաճառքի կետ, այսինքն, սղոցարան, վառելափայտի հաճախորդ և այլն,

. մատակարարման շղթայում պատահական չհայտարարված աուդիտներ;

. ՏՏ համակարգ և տվյալների կենտրոնական բազա կառավարման պլանի տվյալները պահելու, մթերումը և շղթայում հաշվեպիտակների շարժը գրանցելու, շեղումներն ինքնըստինքյան հայտնաբերելու համար (այսինքն, կրկնակի օգտագործված հաշվեպիտակներ, կեղծված պիտակներ, մատակարարման շղթայում ծավալների փոփոխություն և այլն);

. տվյալների բազան պետք է կապեր ունենա ԱԳՓԿ-ի և «Հայանտառ»-ի հետ;

. տվյալների բազայի արդյունքները պետք է կանոնավոր հրապարակվեն ինտերնետում և թերթերում:

 

Գործողություններ

Նախատեսվում են հետևյալ գործողությունները.

. նախապատրաստել բաղադրիչ` գների ճշգրիտ գնահատումը, տնտեսական և տեխնիկական վերլուծությունը և մրցութային փաստաթղթերի պատրաստումն ընդգրկելու համար;

. ապահովել լիարժեք տեսչական ծառայության ստեղծում և ուսուցում;

. ապահովել կանոնավոր զեկուցումներ մթերված և փոխադրված ծավալների, խախտումների թվի և այլնի մասին;

. ապահովել տեսչության աուդիտներ և արդյունքների հրապարակում:

 

2.1.8. Բաղադրիչ 8. Անտառի վկայագրում

Անտառի վկայագրումն օգնում է արձագանքել ապօրինի հատումների խնդրին մի քանի ճանապարհով, այն բարելավում է անտառի կառավարումը, ինչը նշանակում է, որ ավելի հավանական է, որ անտառակառավարողները տեղյակ են իրենց անտառում տեղի ունեցած խախտումների մասին, այն պահանջում է ստուգվող վերահսկման շղթա; և խրախուսում է սպառողներին բնափայտ գնել վկայագրված աղբյուրներից` դրանով նվազեցնելով ապօրինի արտադրված փայտի պահանջարկը: Հատկապես կարևոր է, երբ կատարվում է բնափայտային արտադրանքի շուկայավարում ավելի մեծ արժեք ունեցող արտահանման շուկաներ:

2005 թ.-ի ընթացքում պլանավորվում է գնահատել Զիկատարի մոդելային անտառն ըստ ԱՀԽ-ի (Անտառի հոգաբարձուների խորհուրդ) սկզբունքների և չափանիշների: Այստեղ նախագծված ծրագիրը հենվելու է դրա վրա:

 

Նպատակներ

Նպատակն է Հայաստանում խրախուսել անտառի վկայագրումը և ծրագրի ընթացքում վկայագրել մի քանի անտառատնտեսություններ:

 

Գործողությունների շրջանակ

Ծրագիրը կաջակցի անտառի վկայագրման ազգային ստանդարտի մասնակցային մշակմանը: Ստանդարտի հատուցումից և վկայագրման ճանաչված միջազգային կազմակերպության, օրինակ ԱՀԽ կամ ՀԵԱՎ, կողմից ընդունումից հետո ծրագրի ընթացքում (6 տարի) կվկայագրվեն առնվազն երկու անտառատնտեսություններ` նպատակ ունենալով, որ բոլոր պետական անտառները տասը տարվա ընթացքում վերջ ի վերջո հասնեն նույն նպատակին:

Միաժամանակ աջակցություն կտրամադրվի ԱՀՆԳԾ-ի և ԲՊԿՉՆԾ-ի շրջանակներում ստեղծված հետաքրքրված համայնքային անտառներին` վկայագրմանը դիմելու առումով:

Վկայագրմանը հասնելու համար ուսուցում կպահանջվի անտառատնտեսությունների, կապալառուների և համայնքային անտառների կառավարողներին և անձնակազմի համար: Որպեսզի վկայագրումը լինի ծախսի առումով արդյունավետ, անհրաժեշտ կլինի նաև տեղական գնահատողներ, որոնք ուսուցման կարիք կունենան: Զիկատարի ուսուցողական կենտրոնը կտրամադրի ուսուցման հնարավորություններ որպես օրինակ օգտագործելով Զիկատարի մոդելային անտառը:

Անտառային տնտեսությունների վկայագրումից և ինչպես նկարագրվում է բաղադրիչ 5-ում արտադրանքի ավելացումից հետո իմաստ կունենա ընդհանուր արտադրանքից առանձնացնել նրբատախտակի համար պիտանի ամենաբարձր որակ ունեցող գերանները և վաճառել դրանք բացառապես ամենաարժեքավոր միջազգային շուկաներ:

 

Գործողություններ

. այս բաղադրիչի մանրամասն նախապատրաստում;

. ազգային ստանդարտի մասնակցային մշակում;

. անտառի կառավարողների, կապալառուների և գնահատողների ուսուցում;

. 2 անտառատնտեսությունների և մի քանի հետաքրքրված համայնքային անտառների գնահատում; և

. տեխնիկական աջակցություն շուկայավարմանը:

 

2.2. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

Նախքան ծրագրի իրականացումը կկատարվի սկզբնական ուսումնասիրություն` հիմնական ցուցանիշները մոնիտորինգի ենթարկելու համար: Հնարավորության դեպքում մոնիտորինգը կիրականացվի գոյություն ունեցող մոնիտորինգի համակարգի շրջանակներում (օրինակ, ՄԱԶԾ-ի կողմից աջակցվող մարզային մակարդակում չքավորության մոնիտորինգ իրականացնող մոնիտորինգի համակարգեր): Հիմնական ցուցանիշները մոնիտորինգի կենթարկվեն առնվազն տարին մեկ անգամ, որից հետո կկատարվի ծրագրի տրամաբանական շրջանակի վերանայում` փոփոխվող պայմաններին հարմարեցնելու նպատակով: Կկատարվի մանրամասն միջանկյալ մոնիտորինգ` բաղադրիչներից յուրաքանչյուրի գործունեությունն ամփոփելու համար: Նախքան ավարտը կիրականացվի մանրամասն ուսումնասիրություն` ծրագրի ազդեցությունը գնահատելու նպատակով:

 

2.3. ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Միջամտությունների բարդության և մեծ չափի պատճառով խորհուրդ է տրվում տարբեր գործողությունների իրականացման համար հիմնել ծրագրի կառավարման գրասենյակ:

 

3. ՓՈՒԼԵՐ

 

Ըստ գնահատականների մեկնարկային գործողությունները կտևեն մեկ տարի: Ինքը ծրագիրը պետք է իրականացվի վեց տարվա ընթացքում: Դա ենթադրում է յոթ տարվա ժամանակացույց սկսած այն պահից, երբ ԱՀՆԳԾ-ն ընդունված կլինի, իսկ ֆինանսավորումը` հայթայթված: Հավանաբար, որոշ գործողություններ անհրաժեշտ կլինի շարունակել ԱՀՆԳԾ-ից հետո:

Ստորև ներկայացվում է ապօրինի անտառահատումների հետ կապված խնդիրների լուծման աջակցող միջոցառումների գործողությունների ծրագրի իրականացման ժամանակացույցը` հիմնական գործողություններով:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ

 

._________________________________________________________________________.

| N |Միջոցառման անվանումը|Կատարման     |  Համակատարող  |Ժամա- |Ֆինանսա-   |

|   |                    |պատասխանատուն|               |նակա- |վորման     |

|   |                    |             |               |հատված|աղբյուրը և |

|   |                    |             |               |      |պահանջվող  |

|   |                    |             |               |      |մոտավոր    |

|   |                    |             |               |      |գումարը    |

|   |                    |             |               |      |(ԱՄՆ դոլար)|

|___|____________________|_____________|_______________|______|___________|

| 1 |         2          |      3      |       4       |  5   |     6     |

|___|____________________|_____________|_______________|______|___________|

|0  |Նախապատրաստական փուլ|ԱՀ միջ-      |Անտառի         |7-8   |Միջազգային |

|   |ԱՀԳԾ մանրամասն      |գերատեսչական |կառավարման     |ամիս  |ֆինանսա-   |

|   |նախապատրաստում,     |հանձնաժողով/ |գործակալություն|      |վորում     |

|   |Ֆինանսական          |Բնութնախ/    |/Հայանտառ/     |      |500,000    |

|   |աղբյուրների         |Գյուղնախ     |               |      |           |

|   |հայթայթում /ՀՀ      |Խորհրդատուներ|               |4-6   |           |

|   |կառավարության       |ՀԲ-ի կողմից  |               |ամիս  |           |

|   |արձանագրային        |ղեկավարվող   |               |      |           |

|   |որոշում, պայմանագիր/|դոնորներ     |               |      |           |

|___|____________________|_____________|_______________|______|___________|

|1. |Հասարակական         |ԱՀ միջ-      |Անտառի         |      |           |

|   |իրազեկություն (ՀԻ)  |գերատեսչական |կառավարման     |      |           |

|   |                    |հանձնաժողով/ |գործակալություն|      |           |

|   |                    |Բնութնախ/    |/Հայանտառ/     |      |           |

|   |                    |Գյուղնախ     |               |      |           |

|   |                    |             |               |      |           |

|1.1|ԶԼՄ-ների հետ կապերի |ՈԿԿ          |               |69    |           |

|   |գրասենյակ           |             |               |ամիս  |           |

|   |                    |             |               |      |           |

|1.2|ԱՀԳԾ համար ՀԻ       |ՈԿԿ          |               |66    |Միջազգային |

|   |աջակցություն        |             |               |ամիս  |ֆինանսա-   |

|   |/Պայմանագիր/        |             |               |      |վորում     |

|   |                    |             |               |      |1,100,000  |

|1.3|ՀԻ արդյունքների     |ՈԿԿ          |               |63    |           |

|   |մշակում             |             |               |ամիս  |           |

|   |/Պայմանագիր/        |             |               |      |           |

|   |                    |             |               |      |           |

|1.4|Քարոզարշավի         |ՈԿԿ          |               |63    |           |

|   |իրականացում         |             |               |ամիս  |           |

|   |/Պայմանագիր/        |             |               |      |           |

|   |                    |             |               |      |           |

|1.5|ՀԻ մոնիտորինգ և     |Մոնիտորինգի  |               |57    |           |

|   |գնահատում           |և  գնահատման |               |ամիս  |           |

|   |/Պայմանագիր/        |կոնսորցիում  |               |      |           |

|___|____________________|_____________|_______________|______|___________|

|2. |Գյուղական           |ԱՀ միջ-      |Անտառի         |      |Միջազգային |

|   |աղքատության         |գերատեսչական |կառավարման     |      |ֆինանսա-   |

|   |նվազեցում           |հանձնաժողով/ |գործակալություն|      |վորում     |

|   |                    |Բնութնախ/    |/Հայանտառ/     |      |8,200,000  |

|   |                    |Գյուղնախ     |տեղական        |      |           |

|   |                    |             |համայնքներ,    |      |           |

|   |                    |             |ՈԿԿ-ներ        |      |           |

|   |                    |             |               |      |           |

|2.1|ԲՊԿՉՆԾ-ի և          |Նախապատրաստա-|               |6 ամիս|           |

|   |գյուղական այլ       |կան փուլի    |               |      |           |

|   |առնչվող ծրագրերի    |խորհրդատուներ|               |      |           |

|   |առաջընթացի ամփոփում |             |               |      |           |

|   |/Պայմանագիր/        |             |               |      |           |

|   |                    |             |               |      |           |

|2.2|Աղքատության         |Որոշել նախա- |               |69    |           |

|   |նվազեցման           |պատրաստական  |               |ամիս  |           |

|   |գործողությունների   |փուլի        |               |      |           |

|   |իրականացում         |ընթացքում    |               |      |           |

|___|____________________|_____________|_______________|______|___________|

|3. |Համայնքային         |ԱՀ միջ-      |Անտառի         |      |           |

|   |անտառային ծրագիր    |գերատեսչական |կառավարման     |      |           |

|   |                    |հանձնաժողով/ |գործակալություն|      |           |

|   |                    |Բնութնախ/    |/Հայանտառ/     |      |           |

|   |                    |Գյուղնախ     |տեղական        |      |           |

|   |                    |             |համայնքներ,    |      |           |

|   |                    |             |ՈԿԿ-ներ        |      |           |

|   |                    |             |               |      |           |

|3.1|ԲՊԿՉՆԾ-ի և          |Նախապատրաստա-|               |6 ամիս|           |

|   |գյուղական այլ       |կան փուլի    |               |      |           |

|   |առնչվող ծրագրերի    |խորհրդատուներ|               |      |           |

|   |առաջընթացի ամփոփում |             |               |      |           |

|   |/Պայմանագիր/        |             |               |      |           |

|   |                    |             |               |      |Միջազգային |

|3.2|Օգտագործողների      |ՈԿԿ          |               |24    |ֆինանսա-   |

|   |ասոցիացիաների       |             |               |ամիս  |վորում     |

|   |ստեղծում            |             |               |      |11,000,000 |

|   |/Պայմանագիր/        |             |               |      |           |

|   |                    |             |               |      |           |

|3.3|Իրականացում         |Օգտագործող-  |Հայանտառ,      |63    |           |

|   |/Պայմանագիր, Անտառի |ների տեղական |ՈԿԿ-ներ,       |ամիս  |           |

|   |կանոնակարգեր/       |ասոցիացիաներ |Զիկատարի       |      |           |

|   |                    |/Գյուղնախ/   |ուսումնական    |      |           |

|   |                    |             |կենտրոն,       |      |           |

|   |                    |             |Գյուղակադեմիա  |      |           |

|___|____________________|_____________|_______________|______|___________|

|4. |Էներգիայի           |ԱՀ միջ-      |               |      |           |

|   |այլընտրանքային      |գերատեսչական |               |      |           |

|   |մատակարարում        |հանձնաժողով/ |               |      |           |

|   |                    |Բնութնախ/    |               |      |           |

|   |                    |Գյուղնախ     |               |      |Միջազգային |

|   |                    |             |               |      |ֆինանսա-   |

|4.1|Նպատակահարմարության |Նախապատրաստա-|               |6 ամիս|վորում     |

|   |ուսումնասիրություն  |կան փուլի    |               |      |5,000,000  |

|   |/Պայմանագիր/        |խորհրդատուներ|               |      |           |

|   |                    |             |               |      |           |

|4.2|Իրականացում         |ԱՀ միջ-      |Տեղական        |63    |           |

|   |                    |գերատեսչական |ընկերություններ|ամիս  |           |

|   |                    |հանձնաժողով/ |/ՈԿԿ-ներ/      |      |           |

|   |                    |Բնութնախ/    |տեղական        |      |           |

|   |                    |Գյուղնախ     |համայնքներ     |      |           |

|___|____________________|_____________|_______________|______|___________|

|5. |Օրինական ճանապարհով |ԱՀ միջ-      |               |      |           |

|   |փայտանյութի         |գերատեսչական |               |      |           |

|   |մատակարարման        |հանձնաժողով/ |               |      |           |

|   |մեծացում            |Բնութնախ/    |               |      |           |

|   |                    |Գյուղնախ     |               |      |           |

|   |                    |             |               |      |           |

|5.1|Անտառակառավարման    |Բնութնախ/    |ԱԳՓԿ, Հայանտառ |36    |           |

|   |պլանավորում         |Գյուղնախ     |               |ամիս  |           |

|   |                    |             |               |      |           |

|5.2|Անտառային           |Գյուղնախ     |Խորհրդատուներ  |9 ամիս|           |

|   |ճանապարհների        |             |               |      |           |

|   |մաստեր-պլան,        |             |               |      |           |

|   |ներառյալ անտառային  |             |               |      |           |

|   |ճանապարհների        |             |               |      |           |

|   |ամենալավ            |             |               |      |           |

|   |կիրառումների        |             |               |      |           |

|   |ուղեցույց           |             |               |      |           |

|   |                    |             |               |      |Միջազգային |

|5.3|Առաջարկվող          |Բնութնախ     |Անկախ          |3 ամիս|ֆինանսա-   |

|   |գործողությունների   |             |խորհրդատուներ  |      |վորում     |

|   |շրջակա միջավայրի վրա|             |               |      |19,500,000 |

|   |ազդեցության         |             |               |      |           |

|   |գնահատում           |             |               |      |           |

|   |                    |             |               |      |           |

|5.4|Անտառային           |Գյուղնախ     |Տեղական        |51    |           |

|   |ճանապարհների        |             |կապալառուներ,  |ամիս  |           |

|   |վերանորոգում և      |             |Հայանտառ       |      |           |

|   |կառուցում           |             |               |      |           |

|   |                    |             |               |      |           |

|5.5|Անտառային           |Գյուղնախ     |Խորհրդատուներ, |51    |           |

|   |սարքավորումներ և    |             |սարքավորումների|ամիս  |           |

|   |անտառամթերման       |             |մատակարարողներ,|      |           |

|   |լավագույն           |             |/Հայանտառ/     |      |           |

|   |կիրառումների        |             |               |      |           |

|   |ուղեցույց           |             |               |      |           |

|   |                    |             |               |      |           |

|5.6|Անտառատնկարկների    |Գյուղնախ     |Տեղական        |63    |           |

|   |հիմնում             |             |համայնքներ,    |ամիս  |           |

|   |                    |             |ՈԿԿ-ներ,       |      |           |

|   |                    |             |տեղական        |      |           |

|   |                    |             |ընկերություններ|      |           |

|   |                    |             |/Հայանտառ/     |      |           |

|___|____________________|_____________|_______________|______|___________|

|6. |Հաստատությունների   |ԱՀ միջ-      |Գյուղակադեմիա, |      |           |

|   |վերակառուցում և     |գերատեսչական |Զիկատարի       |      |           |

|   |կարողությունների    |հանձնաժողով/ |ուսումնական    |      |           |

|   |զարգացում           |Բնութնախ/    |կենտրոն,       |      |           |

|   |                    |Գյուղնախ     |ուսուցում      |      |           |

|   |                    |             |իրականացնող    |      |           |

|   |                    |             |միջազգային     |      |           |

|   |                    |             |կազմակերպու-   |      |           |

|   |                    |             |թյուններ,      |      |           |

|   |                    |             |ՈԿԿ-ներ        |      |           |

|   |                    |             |               |      |           |

|6.1|ՈՒսուցում           |Բնութնախ/    |Գյուղակադեմիա, |36    |           |

|   |                    |Գյուղնախ     |Զիկատարի       |ամիս  |           |

|   |                    |             |ուսումնական    |      |           |

|   |                    |             |կենտրոն,       |      |           |

|   |                    |             |ուսուցում      |      |           |

|   |                    |             |իրականացնող    |      |           |

|   |                    |             |միջազգային     |      |           |

|   |                    |             |կազմակերպու-   |      |           |

|   |                    |             |թյուններ,      |      |           |

|   |                    |             |ՈԿԿ-ներ        |      |           |

|   |                    |             |               |      |Միջազգային |

|6.2|Գիտասփյուռ          |Գյուղնախ     |Անտառի         |36    |ֆինանսա-   |

|   |ծառայության         |             |կառավարման     |ամիս  |վորում     |

|   |աջակցություն        |             |գործակալություն|      |5,000,000  |

|   |                    |             |               |      |           |

|   |                    |             |               |      |           |

|6.3|Տեղեկատվական        |Գյուղնախ     |Հայանտառ,      |36    |           |

|   |տեխնոլոգիաների      |             |խորհրդատուներ, |ամիս  |           |

|   |աջակցություն        |             |մատակարարողներ |      |           |

|   |Հայանտառի համար     |             |               |      |           |

|___|____________________|_____________|_______________|______|___________|

|7. |Բարելավված          |Բնութնախ     |Միջազգային     |69    |Միջազգային |

|   |մոնիտորինգ և        |             |հավաստագրող    |ամիս  |ֆինանսա-   |

|   |վերահսկողություն    |             |գործակալություն|      |վորում     |

|   |/ՀՀ կառավարության   |             |Բնապահպանական  |      |5,000,000  |

|   |արձանագրային        |             |պետական        |      |           |

|   |որոշում/            |             |տեսչություն    |      |           |

|___|____________________|_____________|_______________|______|___________|

|8. |Անտառի վկայագրում   |Գյուղնախ/    |Գիտությունների |36    |Միջազգային |

|   |                    |Բնութնախ     |ակադեմիա,      |ամիս  |ֆինանսա-   |

|   |                    |             |տեղական        |      |վորում     |

|   |                    |             |համայնքներ,    |      |220,000    |

|   |                    |             |ՈԿԿ-ներ,       |      |           |

|   |                    |             |մասնավոր       |      |           |

|   |                    |             |սեկտոր,        |      |           |

|   |                    |             |գնահատողներ    |      |           |

|___|____________________|_____________|_______________|______|___________|

|9. |Ծրագրի կառավարում/  |Գյուղնախ/    |Նոր ԾԻԳ,       |69    |Միջազգային |

|   |Մոնիտորինգ և        |Բնութնախ     |Մոնիտորինգի և  |ամիս  |ֆինանսա-   |

|   |գնահատում           |             |գնահատման      |      |վորում     |

|   |                    |             |խորհրդատուներ/ |      |3,500,000  |

|   |                    |             |ՈԿԿ-ներ        |      |           |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2004
N 38
Արձանագրային որոշում