Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ Մ ...

 

 

040.0146.230597

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«23» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 1997 թ. թիվ 146

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստեղծման ու ներդրման ծրագրի մշակման և իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստեղծման ու ներդրման մշակման և իրականացման միջգերատեսչական խորհուրդ, հաստատել նրա կանոնադրությունը և կազմը (կցվում են):

/1-ին կետն ուժը կորցրել է խորհրդի կազմի մասով 16.12.97 թիվ 585 որոշում/

2. Միջգերատեսչական խորհրդին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստեղծման ու ներդրման ծրագրի նախագիծը և այդ ծրագրի մշակման ու իրականացման ֆինանսավորման վերաբերյալ առաջարկություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված ծրագրի մշակման և իրականացման համար անհրաժեշտ գումարները հատկացնել Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը ծրագիրը մշակող և իրականացնող նախարարություններին, գերատեսչություններին` նպատակային բաշխման համար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 146 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ

ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստեղծման ու ներդրման ծրագրի մշակման և իրականացման միջգերատեսչական խորհրդի (այսուհետև` խորհուրդ) գործունեության կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի (այսուհետև` համակարգ) ստեղծման ու ներդրման ծրագրի մշակման և իրականացման ընթացքը վերահսկելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների ու գերատեսչությունների (այսուհետև` նախարարությունների) աշխատանքները համակարգելու հարցերը:

Համակարգի ստեղծման ու ներդրման ծրագրի մշակման և իրականացման հետ կապված հիմնական խնդիրների լուծման նպատակով խորհրդին կից գործում է մասնագիտական հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Խորհրդի հիմնական խնդիրներն են`

ա) նախարարություններում մշակվող տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության հանրապետական դասակարգիչները միջազգային ընդունված ձևին ներդաշնակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպմանը մասնակցելը.

բ) հանրապետությունում միջազգային, տարածաշրջանային և օտարերկրյա պետությունների ազգային դասակարգիչների ուղղակի կիրառման ուղղությամբ նախարարությունների կողմից տարվող աշխատանքների կազմակերպմանը մասնակցելը.

գ) տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման աշխատանքների կատարումն ապահովող նորմատիվ տեխնիկական ու մեթոդական փաստաթղթերի ստեղծմանն աջակցելը.

դ) տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման բնագավառում միջազգային, տարածաշրջանային ու օտարերկրյա պետությունների փորձի ուսումնասիրությունը և կիրառումը:

4. Խորհուրդն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) մշակում է առաջարկություններ համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների կազմակերպումն ու կատարումը ապահովելու, հանրապետական դասակարգիչների մշակման, ներդրման և վարման միջոցառումներն իրականացնելու վերաբերյալ.

բ) համակարգում է ստանդարտացման, վիճակագրության, ֆինանսական, բանկային և այդ ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից օգտագործվող հանրապետական դասակարգիչների մշակման աշխատանքները.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ հանրապետական դասակարգիչների մշակման համար հիմնային հանդիսացող` միջազգային, օտարերկրյա պետությունների ազգային դասակարգիչների երաշխավորելի ցանկի վերաբերյալ.

դ) համագործակցում է նախարարությունների հետ միջպետական դասակարգիչների ներդրման և կիրառման հարցերում.

ե) ուսումնասիրում է հանրապետական դասակարգիչների մշակման, վարման ու կատարելագործման հարցերը կանոնակարգող փաստաթղթերը և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում եզրակացություններ.

զ) համագործակցում է տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման հարցերով զբաղվող միջազգային, տարածաշրջանային ու օտարերկրյա պետությունների ազգային մարմինների հետ.

է) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ նախարարությունների առջև դրված խնդիրների իրականացմանն ուղղված` համակարգի ստեղծման ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ.

ը) նախապատրաստում է առաջարկություններ համակարգի ստեղծման ծրագրի վերաբերյալ` անհրաժեշտության դեպքում ծրագրում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

5. Իր խնդիրների իրագործման նպատակով խորհուրդն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից ստանալու տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգիչների մշակման և ներդրման հետ առնչվող նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ ու հաղորդումներ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի ձևով, որոնք հրավիրում են եռամսյակը մեկ անգամ: Արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:

8. Խորհրդի անդամներին նիստերի հրավիրման, անցկացման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկում է խորհրդի պատասխանատու քարտուղարը` նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

Խորհրդի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել խորհրդատուներ և փորձագետներ:

Նիստի օրակարգում քննարկվող այն հարցերը, որոնք առնչվում են համակարգը ստեղծող նախարարությունների շահերին, չեն կարող քննարկվել առանց նրանց ներկայացուցչի մասնակցության:

9. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են նրա անդամների կեսից ավելին: Նիստերի օրակարգն ընդունվում է խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Խորհրդի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել են նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:

Խորհրդի անդամների ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

10. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

11. Խորհրդի նախագահը`

ա) հրավիրում է խորհրդի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է խորհրդի աշխատանքներն ու վերահսկողություն իրականացնում խորհրդի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

գ) ստորագրում է խորհրդի որոշումները, ինչպես նաև խորհրդի գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը.

դ) ներկայացնում է խորհուրդը պետական և ոչ պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ու միջազգային հարաբերություններում.

ե) խորհրդի գործունեության մասին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

զ) իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

12. Խորհրդի անդամները`

ա) մասնակցում են խորհրդի նիստերին, համակարգի ստեղծման ու ներդրման ծրագրի իրագործման և դրա հետ կապված աշխատանքներին.

բ) աջակցում են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համակարգի ստեղծման ու ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Խորհրդի անդամները խորհրդի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում են խորհրդի պատասխանատու քարտուղարին:

13. Հանձնաժողովի կազմը հաստատում է խորհուրդը, որի կազմում ընդգրկվում են համակարգը ստեղծող նախարարությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի գործունեությունը ղեկավարում են խորհրդի նախագահի տեղակալները` ըստ գործունեության ոլորտի և աշխատանքների որոշակի ուղղությունների:

Հանձնաժողովի անդամներն ապահովում են խորհրդի կողմից իրենց վրա դրված խնդիրների կատարումը:

14. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) նախարարություններում խորհրդի որոշումների կատարմանն աջակցելը.

բ) նիստերին քննարկվող հարցերի վերաբերյալ նախարարությունների տեսակետները խորհրդի քննարկմանը ներկայացնելը.

գ) հանրապետական դասակարգիչների մշակման և ներդրման ընթացքում շահագրգիռ նախարարությունների միջև համագործակցության կազմակերպումը.

դ) նախարարությունների կողմից մշակվող դասակարգիչների և նորմատիվ փաստաթղթերի փորձաքննության անցկացումը:

Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են եռամսյակը 2-3 անգամ: Արտահերթ նիստ կարող է հրավիրել հանձնաժողովի նախագահը:

15. Խորհրդի նիստերի կազմակերպատեխնիկական աշխատանքների նախապատրաստումն ու անցկացումը, ինչպես նաև գործավարությունն ու ընդունված փաստաթղթերը խորհրդի և հանձնաժողովի անդամներին առաքումն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը, որի տեխնիկական սպասարկումը կատարում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը:

Քարտուղարությունը բաղկացած է 3-5 աշխատողից, որոնց վարձատրությունը կատարվում է պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը դասակարգման և կոդավորման աշխատանքների իրականացման համար հատկացված միջոցների հաշվին:

Խորհրդի քարտուղարությունը ղեկավարում է խորհրդի պատասխանատու քարտուղարը:

16. Խորհրդի պատասխանատու քարտուղարը`

ա) նախապատրաստում է խորհրդի և հանձնաժողովի նիստերը.

բ) կազմում է միջոցառումների ծրագիր.

գ) նախապատրաստում է առաջարկություններ խորհրդի և հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման ու կատարման վերաբերյալ.

դ) մշակում և խորհրդի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեության ոլորտին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները և նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

ե) վերլուծում է խորհրդի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում խորհրդի նախագահին:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

17. Խորհրդի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Խորհրդի գործունեության դադարումից հետո խորհրդի աշխատանքներին առնչվող փաստաթղթերը և այլ նյութեր ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 146 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ

ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

/ուժը կորցրել է 16.12.97 թիվ 585 որոշում/

 

     Վ. Ավանեսյան              -   ՀՀ էկոնոմիկայի նախարար

                                   (նախագահ)

 

     Է. Աղաջանով               -   ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և

                                   վերլուծության վարչության պետ-նախարար

                                   (նախագահի տեղակալ)

 

     Ղ. Մեհրաբյան              -   ՀՀ ստանդարտացման, չափագիտության և

                                   սերտիֆիկացման վարչության պետ

                                   (նախագահի տեղակալ)

 

     Ռ. Ամիրյան                -   ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

     Մ. Պետրոսյան              -   ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

 

     Կ. Ճշմարիտյան             -   ՀՀ առևտրի,  սպասարկումների և

                                   զբոսաշրջիկության նախարարության արտաքին

                                   առևտրի վարչության պետ

 

     Վ. Սեյրանյան              -   ՀՀ կապի նախարարության հակամենաշնորհային

                                   քաղաքականության և լիցենզիաների

                                   վարչության պետ

 

     Վ. Թոփալյան               -   ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                                   ֆինանսատնտեսական վարչության պետ

 

     Կ. Սահակյան               -   ՀՀ տրանսպորտի նախարարության

                                   գիտատեխնիկական վարչության պետ

 

     Թ. Մարգարյան              -   ՀՀ քաղաքաշինության նախարարության

                                   գիտատեխնիկական վարչության պետ

 

     Յու. Աբովյան              -   ՀՀ բնապահպանության նախարարության հողերի

                                   պահպանության վարչության պետի տեղակալ

 

     Ռ. Խլոյան                 -   ՀՀ արդյունաբերության նախարարության

                                   ճարտարագիտության բաժնի պետ

 

     Ս. Հակոբյան               -   ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսության

                                   ճյուղերում բյուջետային ծախսերի

                                   պլանավորման բաժնի պետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.1997
N 146
Որոշում