Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԵՎ «ՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԵՎ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԵՎ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման կարգի մասին» N 280 որոշման հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում վերագնահատված հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքները (համախառն հաշվեկշռային արժեքների և մաշվածության տարբերությունը) ճանաչել որպես օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ:

 

i

Հոդված 2. «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում` 2004 թվականի և հետագա տարիների համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի դրույթների համաձայն` հարկվող շահույթի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունների հաշվարկներում հիմք ընդունել սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգով վերագնահատված ճանաչված հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքները:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 10
Երևան
ՀՕ-12-Ն

 

 

 

pin
ՀՀ 14.12.2004
N ՀՕ-12-Ն օրենք