(ուժը կորցրել է 16.07.2020 թիվ 1181-Ն որոշում)
i
040.0154.280205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 2005 թվականի N 154-Ն
i
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի փետրվարի 10-ի
N 154-Ն որոշման
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու հետ կապված հարաբերությունները:
2. Հարկադիր կատարողների վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Վերապատրաստման և հատուկ ուսուցման ժամանակահատվածում պահպանվում է հարկադիր կատարողի վարձատրությունը, իսկ բնակության վայրից դուրս (Հայաստանի Հանրապետության այլ մարզերում կամ օտարերկյա պետություններում) վերապատրաստման դեպքում սահմանված կարգով տրվում է նաև փոխհատուցում:
II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
4. Հարկադիր կատարողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ որակների ձևավորման համար հարկադիր կատարողներն անցնում են վերապատրաստում և հատուկ ուսուցում:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում է հարկադիր կատարողների վերապատրաստման և հատուկ ուսուցման խմբերի կազմը և ուսումնական ծրագրերը:
i
5. Հարկադիր կատարողի վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն անցկացվում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կամ օտարերկյա պետությունների համապատասխան կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի համաձայն:
(5-րդ կետը փոփ. 31.05.07 թիվ 641-ն որոշում)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 31.05.07 թիվ 641-ն որոշում)
i
III. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
i
7. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի վերապատրաստման ժամանակ և հատուկ ուսուցման անցնելու համապատասխան կազմակերպությունում կամ հաստատությունում վարվում են մատյաններ, որոնցում նշվում է ներկա կամ բացակա լինելը: Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք, որի արդյունքում հարկադիր կատարողն ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:
(7-րդ կետը փոփ. 31.05.07 թիվ 641-ն որոշում)
8. Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների ավելի քան մեկ երրորդից հարկադիր կատարողի անհարգելի բացակայության դեպքում վերապատրաստման արդյունքում գնահատվում է բացասական` առանց ստուգարք անցկացնելու:
Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներից հարկադիր կատարողի հարգելի բացակայության դեպքում հարկադիր կատարողին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու ծրագրի` նույն թեմայով անցկացվող հաջորդ դասընթացներից որևէ մեկին, որի ավարտից հետո անցկացվում է ստուգարք:
Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում հարկադիր կատարողը ենթակա է պարտադիր վերապատրաստման իր միջոցների հաշվին:
9. Վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունքում դրական գնահատական ստացած հարկադիր կատարողին տրվում է վերապատրաստումը և հատուկ ուսուցումը հաստատող փաստաթուղթ, որի պատճենը հարկադիր կատարողը տրամադրում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ատեստավորման հանձնաժողովին կամ կադրերի բաժնին` հարկադիր կատարողի անձնական գործին կցելու համար:
Վերապատրաստումը և հատուկ ուսուցումը հաստատող փաստաթղթի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
10. Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների արդյունքում անբավարար գնահատական ստացած հարկադիր կատարողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը վերանայվում է ատեստավորման կարգով:
11. Վերապատրաստման և հատուկ ուսուցման կազմակերպման մեթոդական ղեկավարումն իրականացվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժնի կողմից: