Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌ ...

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.2005  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

i

124.0004.310505

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»         05           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12405200

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

11 մայիսի 2005 թվականի N 1-05/04-Ն

 

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը, «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեությունը իրականացնող հարկ վճարողների հարկման մի քանի հարցերի վերաբերյալ» հրահանգչական նամակը` համաձայն հավելվածի:

 

       Համաձայնեցված է                         Հավելված

    ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի            ՀՀ կառավարությանն առընթեր

    նախարարության հետ                       հարկային պետական

    ___________________________             ծառայության պետի

    17 մայիսի 2005 թ.                       11 մայիսի 2005 թ.

                                            N 1-05/04-Ն հրամանի _________

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հրահանգչական նամակը հրապարակվում է ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը, «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածը և պարզաբանում է 2005 թվականի ապրիլի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հարկման մի քանի հարցերը:

i

1. Արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեությունը չեն համարվում «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներով հարկվող օբյեկտ` գործունեության այդ տեսակների գծով դադարեցվում է հաստատագրված վճարների հաշվարկը և դրա համար գործունեության դադարեցման մասին դիմում չի ներկայացվում:

2. Արտարժույթի առք ու վաճառքի գործունեության, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը չեն կարող համարվել պարզեցված հարկ վճարող` գործունեության այդ տեսակների մասով հարկերը հաշվարկվում (վճարվում) են ընդհանուր սահմանված կարգով:

3. Հարկման նպատակով արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունն ընդգրկում է հետևյալ փուլեր`

ա) արտարժույթի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության դրամով`

- մեկ միավոր արտարժույթի գնման գին է համարվում մեկ միավոր արտարժույթի դիմաց վճարված Հայաստանի Հանրապետության դրամի գումարը,

- արտարժույթի ձեռքբերման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի և գնման փոխարժեքով հաշվարկված արտարժույթի միջև առաջացած դրական տարբերությունը համարվում է եկամուտ, իսկ բացասական տարբերությունը` ծախս.

բ) արտարժույթի վերագնահատում`

- ձեռք բերված արտարժույթը վերագնահատվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքի յուրաքանչյուր փոփոխության դեպքում,

- արտարժույթի վերագնահատումից առաջացած տարբերությունները կազմակերպությունների մոտ չեն համարվում եկամուտ կամ ծախս.

գ) արտարժույթի վաճառք Հայաստանի Հանրապետության դրամով`

- մեկ միավոր արտարժույթի վաճառքի գին է համարվում մեկ միավոր արտարժույթի դիմաց ստացված Հայաստանի Հանրապետության դրամի գումարը,

- արտարժույթի վաճառքի պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի և վաճառքի փոխարժեքով հաշվարկված արտարժույթի միջև առաջացած բացասական տարբերությունը համարվում է եկամուտ, իսկ դրական տարբերությունը` ծախս:

4. Սույն հրահանգչական նամակի 3-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված ծախսերը ենթակա են նվազեցման հարկ վճարողի համախառն եկամտից, եթե այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ըստ էության համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի N 525 որոշմամբ հաստատված «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման» կարգի պահանջներին:

i

5. Արտարժույթի առք ու վաճառքի գործունեության մասով չեն կիրառվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված դրույթները (այսինքն` արտարժույթի առք ու վաճառքի գործարքների գծով ֆիզիկական անձանց վճարված գումարները փաստաթղթերով հիմնավորված չլինելու դեպքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ եկամտահարկի պարտավորություն չի առաջանում):

6. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի դրույթների կիրառման առումով տուգանքները հաշվարկվում են` կազմակերպությունների համար սույն հրահանգչական նամակի 3-րդ կետի «ա» և «գ», իսկ անհատ ձեռնարկատերերի համար` «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված եկամուտների հանրագումարի (համախառն եկամտի) նկատմամբ:

i

7. Արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների համար մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունը ընդունվում է 0%:

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի ապրիլի 2-ի N1-05/7-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 9.8 կետի համաձայն նախորդ տարվա հաստատագրված վճարի մեջ բաժին ընկնող շահութահարկի գումարները (տվյալ դեպքում` 100%-ը) հաշվի են առնվելու կազմակերպության ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարների մուծումների ժամանակ: Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի 1/16-ի չափով (տվյալ ամսվա 25-ից ոչ ուշ): Նախորդ տարվա շահութահարկի գումարը (այդ թվում` հաստատագրված վճարի մեջ բաժին ընկնող շահութահարկի գումարները) 500,0 հազ. դրամը չգերազանցելու դեպքում կազմակերպությունները ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարներ կարող են չկատարել:

i

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի ապրիլի 16-ի N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 36.3 կետի «բ» ենթակետի համաձայն նախորդ տարվա հաստատագրված վճարի մեջ բաժին ընկնող եկամտահարկի գումարները (տվյալ դեպքում` 100%-ը) հաշվի են առնվելու ընթացիկ տարվա անհատ ձեռնարկատիրոջ եկամտահարկի կանխավճարների մուծումների ժամանակ: Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի 1/6-ի չափով (յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ):

8. Արտարժույթի առք ու վաճառքի գործունեության մասով կազմակերպությունների համար շահութահարկի նվազագույն գումարներ չեն հաշվարկվում:

i

9. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն ավելացված արժեքի հարկով ազատված շրջանառություն է համարվում արտարժույթի վաճառքից ստացված հասույթը, որը արտացոլվում է ԱԱՀ-ի հաշվարկում:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
11.05.2005
N 1-05/04-Ն
Հրաման