Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱ ...

 

 

050.0093.110405

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         04           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005151

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2005 թվականի N 93-Ն

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 15-Ը ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը հաստատելու մասին» թիվ 407-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ

 

Հավելված 1

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 15 ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանված է համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի և կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները:

 

ԳԼՈՒԽ II. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Վարկային կազմակերպությունները, բացառությամբ սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված վարկային կազմակերպությունների, Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների հետևյալ ձևերը` նշված պարբերականությամբ.

 

._________________________________________________________________________.

|  |           Հաշվետվության անվանումը             |Հաշվե-  |Ներկայացման  |

|  |                                               |տվության|հաճախականու- |

|  |                                               |համարը  |թյունը       |

|__|_______________________________________________|________|_____________|

| 1|Հաշվեկշիռ                                      |    1   |ամսական,     |

|  |                                               |        |տարեկան      |

|__|_______________________________________________|________|_____________|

| 2|Հաշվետվություն հիմնական տնտեսական նորմատիվների |    3   |ամսական      |

|  |վերաբերյալ                                     |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

| 3|Հաշվետվություն վարկային կազմակերպության        |    5   |ամսական,     |

|  |եկամուտների և  ծախսերի վերաբերյալ              |        |տարեկան      |

|__|_______________________________________________|________|_____________|

| 4|Հաշվետվություն վարկային ներդրումների,          |    6   |ամսական      |

|  |դեբիտորական պարտքերի և  ինվեստիցիոն արժեթղթերի |        |             |

|  |վերաբերյալ                                     |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|4.|Հաշվետվություն արտարժութային դիրքերի վերաբերյալ|7       |ամսական      |

|1 |                                               |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

| 5|Հաշվետվություն ակտիվների և  պարտավորությունների|    9   |եռամսյակային |

|  |մարման ժամկետայնությունների վերաբերյալ         |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

| 6|Հաշվետվություն կանոնադրական կապիտալի ձևավորման |   10   |յուրաքանչյուր|

|  |վերաբերյալ                                     |        |փոփոխության  |

|  |                                               |        |դեպքում      |

|__|_______________________________________________|________|_____________|

| 7|(7-րդ տողը հանվել է 04.11.08 թիվ 298-Ն որոշում)                       |

|__|_______________________________________________|________|_____________|

| 8|Հաշվետվություն դրամարկղային շրջանառության      |   13   |ամսեկան      |

|  |վերաբերյալ (ամփոփ և  ըստ մասնաճյուղերի)        |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

| 9|Հաշվետվություն նախորդող շաբաթվա ընթացքում      |   17   |շաբաթական    |

|  |ներգրավված և  տեղաբաշխված միջոցների միջին      |        |             |

|  |տոկոսադրույքների վերաբերյալ                    |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|10|Հաշվետվություն ոչ ռեզիդենտի հետ իրականացված    |   18   |եռամսյակային |

|  |գործառնությունների և  ոչ ռեզիդենտների հետ      |        |             |

|  |ֆինանսական դիրքերի վերաբերյալ                  |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|11|Հաշվետվություն արտարժույթի առք ու վաճառքի      |   19   |օրական       |

|  |գործառնությունների վերաբերյալ                  |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|12|Վարկային կազմակերպության կողմից մատուցված      |   20   |եռամսյակային |

|  |վճարային ծառայությունների և  վճարային          |        |             |

|  |գործիքների վերաբերյալ                          |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|13|Հաշվետվություն արժեթղթերի թողարկման            |   21   |յուրաքանչյուր|

|  |արդյունքների վերաբերյալ                        |        |թողարկման    |

|  |                                               |        |համար        |

|__|_______________________________________________|________|_____________|

|14|Հաշվետվություն վարկային կազմակերպության կողմից |   22   |տարեկան      |

|  |թողարկված արժեթղթերի և  կատարված ներդրումների  |        |             |

|  |վերաբերյալ                                     |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|15|(15-րդ տողը հանվել է 04.11.08 թիվ 298-Ն որոշում)                      |

|__|_______________________________________________|________|_____________|

|16|Հաշվետվություն վարկային կազմակերպության        |   28   |եռամսյակային |

|  |աշխատակազմի վերաբերյալ                         |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|17|Հրապարակվող հաշվետվություն տնտեսական           |   30   |եռամսյակային |

|  |նորմատիվների վերաբերյալ                        |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|18|Հաշվետվություն ռեզիդենտներից ներգրավված        |    31  |տարեկան      |

|  |փոխառությունների վերաբերյալ                    |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|19|Հաշվետվություն արժեթղթերով և  ածանցյալ         |    32  |օրական,      |

|  |ֆինանսական գործաիքներով կնքված գործարքների     |        |ամսեկան      |

|  |իրականացված գործառնությունների վերաբերյալ      |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|20|(20-րդ կետն ուժը կորցրել է 29.05.12 թիվ 145-Ն որոշում)                |

|__|_______________________________________________|________|_____________|

|21|Հաշվետվություն չորս հարյուր հազար դրամը        |   33   |օրական       |

|  |գերազանցող արտարժույթի առուվաճառքի գործարքների |        |             |

|  |վերաբերյալ                                     |        |             |

._________________________________________________________________________.

Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկի կողմից գործունեության տեսակի փոփոխման նախնական համաձայնությունը ստանալուց հետո Կենտրոնական բանկ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ով (այսուհետ` Կանոնակարգ 3) սահմանված թիվ 3 և թիվ 7 հաշվետվությունները:

Սույն կետով սահմանված հաշվետվություններից բացի, վարկային կազմակերպությունները պարտավոր են Կենտրոնական բանկի պահանջով ներկայացնել լրացուցիչ հաշվետվություններ:

(2-րդ կետը փոփ. 04.11.08 թիվ 298-Ն, 02.06.09 թիվ 158-Ն, 08.09.09 թիվ 268-Ն, 21.12.10 թիվ 343-Ն, 06.12.11 թիվ 332-Ն, 29.05.12 թիվ 145-Ն, 12.03.15 թիվ 48-Ն, 15.09.17 թիվ 211-Ն որոշումներ)

3. Վարկային կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ի (այսուհետև` կանոնակարգ 14) 12.1 կետով սահմանված կարգով, իրենց կանոնադրության համաձայն հրապարակային օֆերտաների միջոցով չեն ներգրավում փոխառություններ, Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների հետևյալ ձևերը` նշված պարբերականությամբ.

 

._________________________________________________________________________.

|  |           Հաշվետվության անվանումը             |Հաշվե-  |Ներկայացման  |

|  |                                               |տվության|հաճախականու- |

|  |                                               |համարը  |թյունը       |

|__|_______________________________________________|________|_____________|

| 1|Հաշվեկշիռ                                      |    1   |ամսական,     |

|  |                                               |        |տարեկան      |

|__|_______________________________________________|________|_____________|

| 2|Հաշվետվություն ընդհանուր կապիտալի նորմատիվի    |   3.1  |ամսական      |

|  |վերաբերյալ                                     |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

| 3|Հաշվետվություն վարկային կազմակերպության        |    5   |ամսական,     |

|  |եկամուտների և  ծախսերի վերաբերյալ              |        |տարեկան      |

|__|_______________________________________________|________|_____________|

| 4|Հաշվետվություն վարկային ներդրումների,          |    6   |ամսական      |

|  |դեբիտորական պարտքերի և  ինվեստիցիոն արժեթղթերի |        |             |

|  |վերաբերյալ                                     |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|4.|Հաշվետվություն արտարժութային դիրքերի վերաբերյալ|7       |ամսական      |

|1 |                                               |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

| 5|Հաշվետվություն ակտիվների և  պարտավորությունների|    9   |եռամսյակային |

|  |մարման ժամկետայնությունների վերաբերյալ         |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

| 6|Հաշվետվություն կանոնադրական կապիտալի ձևավորման |   10   |յուրաքանչյուր|

|  |վերաբերյալ                                     |        |փոփոխության  |

|  |                                               |        |դեպքում      |

|__|_______________________________________________|________|_____________|

| 7|(7-րդ տողը հանվել է 04.11.08 թիվ 298-Ն որոշում)                       |

|__|_______________________________________________|________|_____________|

| 8|Հաշվետվություն դրամարկղային շրջանառության      |   13   |ամսեկան      |

|  |վերաբերյալ (ամփոփ և  ըստ մասնաճյուղերի)        |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

| 9|Հաշվետվություն նախորդող շաբաթվա ընթացքում      |   17   |շաբաթական    |

|  |ներգրավված և  տեղաբաշխված միջոցների միջին      |        |             |

|  |տոկոսադրույքների վերաբերյալ                    |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|10|Հաշվետվություն ոչ ռեզիդենտների հետ իրականացված |   18   |եռամսյակային |

|  |գործառնությունների և  ոչ ռեզիդենտների հետ      |        |             |

|  |ֆինանսական դիրքերի վերաբերյալ                  |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|11|Հաշվետվություն արտարժույթի առք ու վաճառքի      |   19   |օրական       |

|  |գործառնությունների վերաբերյալ                  |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|12|Վարկային կազմակերպության կողմից մատուցված      |   20   |եռամսյակային |

|  |վճարային ծառայությունների և  վճարային          |        |             |

|  |գործիքների վերաբերյալ                          |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|13|Հաշվետվություն արժեթղթերի թողարկման            |   21   |յուրաքանչյուր|

|  |արդյունքների վերաբերյալ                        |        |թողարկման    |

|  |                                               |        |համար        |

|__|_______________________________________________|________|_____________|

|14|Հաշվետվություն վարկային կազմակերպության կողմից |   22   |տարեկան      |

|  |թողարկված արժեթղթերի և  կատարված ներդրումների  |        |             |

|  |վերաբերյալ                                     |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|15|Հաշվետվություն վարկային կազմակերպության        |   28   |եռամսյակային |

|  |աշխատակազմի վերաբերյալ                         |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|16|Հրապարակվող հաշվետվություն տնտեսական           |   30   |եռամսյակային |

|  |նորմատիվների վերաբերյալ                        |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|17|Հաշվետվություն ռեզիդենտներից ներգրավված        |   31   |տարեկան      |

|  |փոխառությունների վերաբերյալ                    |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|18|Հաշվետվություն արժեթղթերի երկրորդային շուկայում|   32   |օրական       |

|  |իրականացված գործառնությունների վերաբերյալ      |        |             |

|__|_______________________________________________|________|_____________|

|19|(19-րդ կետն ուժը կորցրել է 29.05.12 թիվ 145-Ն որոշում)                |

|__|_______________________________________________|________|_____________|

|20|Հաշվետվություն չորս հարյուր հազար դրամը        |   33   |օրական       |

|  |գերազանցող արտարժույթի առուվաճառքի գործարքների |        |             |

|  |վերաբերյալ                                     |        |             |

._________________________________________________________________________.

Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկի կողմից գործունեության տեսակի փոփոխման նախնական համաձայնությունը ստանալուց հետո Կենտրոնական բանկ է ներկայացնում Կանոնակարգ 3-ով սահմանված թիվ 3 և թիվ 7 հաշվետվությունները:

Սույն կետով սահմանված հաշվետվություններից բացի, վարկային կազմակերպությունները պարտավոր են Կենտրոնական բանկի պահանջով ներկայացնել լրացուցիչ հաշվետվություններ:

(3-րդ կետը փոփ. 04.11.08 թիվ 298-Ն, 02.06.09 թիվ 158-Ն, 08.09.09 թիվ 268-Ն, 21.12.10 թիվ 343-Ն, 06.12.11 թիվ 332-Ն, 29.05.12 թիվ 145-Ն, 12.03.15 թիվ 48-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Վարկային կազմակերպությունները հաշվետվությունները, ծանուցումները, կից տեղեկանքները, բացառությամբ «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ի հավելված 1-ի (այսուհետ` հավելված 1) ձև թիվ 30-ի, ներկայացնում են «Սի Բի Էյ Նեթ» համակարգի միջոցով (Կենտրոնական բանկի կողմից տրամադրած հասցեով) կամ էլեկտրոնային կրիչների վրա` Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու բաժնի կողմից վարկային կազմակերպություններին ուղարկված պաշտպանված ֆայլերով, որոնց փոփոխումն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:

Հաշվետվություններում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթվերը (օրինակ` շաբաթական հաշվետվություններում նշվում է կիրակի օրվա ամսաթիվը, իսկ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններում` ամսվա վերջին օրվա ամսաթիվը: Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր. ամիս. տարի (օրինակ` 31/01/2001):

Սույն կետով սահմանված պահանջներին համապատասխան Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները, ծանուցումները, կից տեղեկանքները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:

Վարկերի ու դեբիտորական պարտքերի (հետհաշվեկշռային պարտավորությունների) և ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստները սույն կանոնակարգով սահմանված հաշվետվություններում արտացոլվում են (իսկ հաշվետվություններում ներկայացվող հիմնական տնտեսական նորմատիվների և չբաշխված շահույթի հաշվարկում ընդգրկվում են) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգերին համապատասխան հաշվարկված գումարների չափով:

Սույն կանոնակարգի իմաստով` ակտիվի կամ պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդ (արժեք) է համարվում վերջինիս գծով հաշվեկշռում գրանցված գումարը, ներառյալ` տոկոսները, տույժերը և տուգանքները, առանց նրա գծով ձևավորված պահուստի, կուտակված ամորտիզացիայի կամ արժեզրկման նվազեցման, եթե այդպիսիք կան:

Սույն կանոնակարգի իմաստով` ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային մնացորդ է համարվում նրա համախառն հաշվեկշռային մնացորդը նվազեցրած նրա գծով ձևավորված պահուստը, կուտակված ամորտիզացիան և արժեզրկումը, եթե այդպիսիք կան:

(4-րդ կետը փոփ. 26.02.08 թիվ 51-Ն, 08.09.09 թիվ 268-Ն, 29.05.12 թիվ 145-Ն, 05.05.15 թիվ 109-Ն որոշումներ)

5. Վարկային կազմակերպությունները հաշվետվությունները էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչների վրա ներկայացնելիս ֆայլերը կոդավորում են` համաձայն Կենտրոնական բանկի կողմից ստացված կոդի:

Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

 

._____________________________________________________________.

|    Վարկային     |  Գծիկ  | Հաշվետվության | Կետ  | Հապավումը |

| կազմակերպության |        |    համարը     |      |           |

|      կոդը       |        |               |      |           |

._____________________________________________________________.

|               |        |               |       |

\|/             \|/      \|/             \|/     \|/

._____________________________________________________________.

|      60100      |    -   |      v01      |  .   |   xls     |

._____________________________________________________________.

 

6. Թիվ 1 հաշվետվությունը կազմված է մեկ էջից և լրացվում է հազար դրամներով, առանց տասնորդական միավորների:

«I խմբի արտարժույթ» և «II խմբի արտարժույթ» սյունակներում արտարժույթի խմբավորումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշման (այսուհետև` Կանոնակարգ 14): «I խմբի արտարժույթ», «II խմբի արտարժույթ» սյունակներում լրացվում են Կանոնակարգ 14-ով սահմանված արտարժութային դիրքի հաշվարկի մեջ մասնակցող բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների մնացորդները, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և պարտավորությունների մնացորդները: Յուրաքանչյուր արժութային սյունակում ներկայացվող թվերը դասակարգվում են ըստ ռեզիդենտության: Հետհաշվեկշռային հաշիվները լրացվում են հազար դրամներով: Հաշվետվությունները պետք է պարունակեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա (եթե բանկն աշխատել է նաև շաբաթ, կիրակի կամ օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրը, ապա` այդ օրվա) դրությամբ տվյալները: Բանկի կողմից ինքնուրույն բացված հաշիվները Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում չեն արտացոլվում որպես առանձին հաշիվ:

Որոշ հոդվածներին կից ներկայացված են «NV» (ՆՎ) կամ «NI» (ՆԻ) հապավումներով տողեր: «NV» հապավումով տողում ներկայացվում են տվյալ տողի հիմնական հոդվածում ընդգրկված տվյալ ակտիվի կամ պարտավորության մայր գումարը, իսկ «NI» հապավումով տողում` անվանական տոկոսադրույքով հաշվեգրված և դեռ չվճարված տոկոսագումարը, ինչպես նաև տվյալ հոդվածի գծով հաշվարկված տույժերը և տուգանքները: Օրինակ` «10420 NV» տողում ներկայացվում է «10420» տողի հանրագումարում ընդգրկված տվյալ ակտիվի մայր գումարը, իսկ «10421 NI» տողում` «10421» տողի հանրագումարում ընդգրկվող հաշվեգրված և դեռ չվճարված տոկոսագումարին վերաբերող մասը:

(6-րդ կետը փոփ. 04.11.08 թիվ 298-Ն, 30.11.11 թիվ 326-Ն, 29.05.12 թիվ 145-Ն որոշումներ)

7. Հավելված 1-ի ձև թիվ 3 հաշվետվությունը բաղկացած է 6 էջից (ֆայլով` 6 շիթից):

Հաշվետվությունում հաշվեկշռային ֆինանսական գործիքները ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով:

Առաջին էջում ներկայացվում և ամփոփվում են հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկին մասնակցող միջին ամսական ցուցանիշներն ու տնտեսական նորմատիվների փաստացի մեծությունները` հաշվարկված կանոնակարգ 14-ի համաձայն: Առաջին (1) և երկրորդ (2) սյունակներում լրացվում են համապատասխանաբար ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների նորմատիվային միջին ամսական մեծությունները: Մեկ փոխառուի գծով վարկային կազմակերպության ռիսկի առավելագույն չափը, անկախ այդ նորմատիվի խախտման փաստից, արտացոլվում է երրորդ (3) սյունակի առաջին տողում: Եթե նորմատիվը խախտվել է մի քանի փոխառուների գծով, ապա հաջորդ տողերում ցույց են տրվում խախտում առաջացրած բոլոր գումարները` ըստ նվազող հաջորդականության: Վարկային կազմակերպությունը հաշվետվությանը կից պարտադիր ներկայացնում է տեղեկանք` խախտում առաջացրած բոլոր գումարների տրամադրման պահի դրությամբ խախտման փաստի առկայության մասին:

Առաջին էջի չորրորդ սյունակը լրացվում է ըստ վարկային կազմակերպության տեսակի: Ընդ որում, խնայողական միությունների համար լրացվում են «50», վարկային միությունների համար` «50/3», լիզինգային կազմակերպությունների համար` «12.5», ֆակտորինգային կազմակերպությունների համար` «10», ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար` «10» գործակիցները:

Երկրորդ էջում ներկայացվում են ընդհանուր կապիտալի ու դրա տարրերի հաշվեկշռային և նորմատիվային մեծությունները, ինչպես նաև նորմատիվային մեծությունների հաշվարկի համար Կանոնակարգ 14-ով նախատեսված անհրաժեշտ նվազեցումներն` ըստ ամսվա բոլոր օրերի: Ընդ որում, լրացուցիչ կապիտալի հաշվարկին մասնակցում են ընդգրկվող և չընդգրկվող գումարներ: Ընդգրկվող գումարները, մասնավորապես, հիմնական միջոցների վերագնահատման պահուստներն ու հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստն են, իսկ չընդգրկվող գումարները` երկարաժամկետ ստորադաս փոխառություններն են, ինչպես նաև այն գումարները, որոնք հաշվառվում են որպես կապիտալ, սակայն համաձայն «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ի, չեն մտնում նորմատիվային կապիտալի հաշվարկի մեջ: Այն օրերին, երբ վարկային կազմակերպության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), լրացվում են նախորդ օրվա տվյալները:

Երրորդ էջում ներկայացվում են վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի համարժեքության` Ն1 նորմատիվի հաշվարկում ներառվող հաշվեկշռային հոդվածները (ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում չեն ներառվում կանոնակարգ 14-ի 16.2-րդ կետով նախատեսված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ակտիվները)` ըստ ռիսկի կշիռների և ակտիվների հնարավոր կորուստների մասհանումները:

Չորրորդ էջում ներկայացվում են վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի համարժեքության` Ն1 տնտեսական նորմատիվի հաշվարկում ներառվող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները` ըստ ռիսկի կշիռների և դրանց համապատասխան պահուստները: Արտարժութային անավարտ ժամկետային գործարքները (հետհաշվեկշռային մասով) հաշվետվության մեջ պետք է գրանցվեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա` Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:

Հինգերորդ և վեցերորդ էջերում ներկայացվում են արտարժութային ռիսկի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 14-ի: Ընդ որում, կախված այն բանից, թե վարկային կազմակերպությունն արտարժութային ռիսկի հաշվարկի որ մեթոդաբանությունից է օգտվում, լրացվում է այս երկու էջերից միայն մեկը:

Հինգերորդ էջը լրացվում է միայն այն դեպքում, երբ վարկային կազմակերպությունն օգտվում է արտարժութային ռիսկի գնահատման Ստանդարտ մեթոդաբանությունից: Հինգերորդ էջի առաջին սյունակում լրացվում է արտարժութային երկար դիրքերի հանրագումարը, երկրորդ սյունակում` կարճ դիրքերի հանրագումարը (բացարձակ մեծությամբ), իսկ երրորդ սյունակում` թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումարը:

Վեցերորդ էջը լրացվում է միայն այն դեպքում, երբ վարկային կազմակերպությունն օգտվում է արտարժութային ռիսկի գնահատման ՎաՌ մեթոդաբանությունից: Երրորդ սյունակում լրացվում է, թե հաշվետու ամսվա վերջին օրվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում փոխարժեքի փոփոխության պատճառով քանի անգամ է վարկային կազմակերպության օրական կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային ՎաՌ-ը:

(7-րդ կետը փոփ. 04.11.08 թիվ 298-Ն, 29.05.12 թիվ 145-Ն որոշումներ)

8. Այն վարկային կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրության համաձայն հրապարակային օֆերտայի միջոցով փոխառություններ չեն ներգրավում, ներկայացնում են Հավելված 1-ի ձև թիվ 3.1 հաշվետվությունը, որը լրացվում է Հավելված 1-ի ձև թիվ 3 հաշվետվության 2-րդ էջի մեկնաբանությունների համաձայն:

9. Հավելված 1-ի ձև թիվ 5 հաշվետվությունը լրացվում է աճողական տվյալներով` տարեսկզբից ստացված տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների, կատարված տոկոսային և ոչ տոկոսային ծախսերի, ակտիվների հնարավոր կորուստների գծով պահուստներին կատարված հատկացումների, դուրսգրված ակտիվների վերադարձից առաջացած գումարների չափով: «Նախորդ ժամանակաշրջան» սյունակում լրացվում են` ամսական հաշվետվություններում` նախորդ ամսվա, եռամսյակային հաշվետվություններում` նախորդ եռամսյակի, իսկ տարեկան հաշվետվություններում` նախորդ տարվա վերջին օրվա դրությամբ աճողական տվյալները:

Առանձին տողերի տարանջատումն ըստ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների` կատարվում է եկամուտների ստացման աղբյուրի տեսանկյունից: Օրինակ` ոչ ռեզիդենտին ռեզիդենտի կողմից թողարկված արժեթղթի վաճառքից ստացված եկամուտը պետք է արտացոլվի «Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ» տողի «Ոչ ռեզիդենտ» ենթատողում:

Հաշվետվության «3.16. Ներդրումային ծառայությունների մատուցումից ստացված զուտ եկամուտ» տողում լրացվում են Կանոնակարգ 14-ի 6.4-րդ և 6.5-րդ կետերում նշված ծառայությունների դիմաց ստացված զուտ եկամուտները, բացառությամբ 6.4-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ծառայության, որի դիմաց եկամուտները լրացվում են «3.6. Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ» տողում:

«Հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին» և «Ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին կատարված մասհանումների վերադարձ» բաժինների համապատասխան տողերը լրացվում են առանձին գումարներով` առանց հաշվանցելու:

(9-րդ կետը փոփ. 04.11.08 թիվ 298-Ն որոշում)

10. Հավելված 1-ի ձև թիվ 6 հաշվետվությունը բաղկացած է 2 էջից (ֆայլով` 2 շիթից):

Առաջին էջը (շիթ 1-ը) բաղկացած է «I Վարկային ներդրումները, ավանդները, ֆակտորինգը, լիզինգը, ռեպո համաձայնագրերը ըստ ժամկետների», «II. Վարկերի, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկվող պահուստների չափը» և «III. Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի չափը» աղյուսակներից:

«I Վարկային ներդրումները, ավանդները, ֆակտորինգը, լիզինգը, ռեպո համաձայնագրերը ըստ ժամկետների» աղյուսակի (այսուհետ I աղյուսակ) «1. Ընդամենը ակտիվներ` վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր», «2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր» և «3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի» տողերի համապատասխանաբար 2-ից 13-րդ սյուները չեն լրացվում, այլ լրացվում են միայն «Ընդամենը (մայր գումարի մնացորդ)», «Ընդամենը (համախառն հաշվեկշռային մնացորդ)», «Ընդամենը (քանակ)» սյուները:

I աղյուսակի «1.1 Ժամկետային ակտիվներ» տողում արտացոլվում են վարկային կազմակերպության ընդհանուր ժամկետային վարկերի, բանկային ավանդների, ֆակտորինգի, լիզինգի և ռեպո համաձայնագրերի գումարներն` ըստ պայմանագրային ժամկետների: Ընդ որում, եթե պայմանագրով նախատեսված են մասնակի մարումներ, ապա յուրաքանչյուր մասնաբաժնի համար պայմանագրային մարման ժամկետ է հանդիսանում պայմանագրով նախատեսված տվյալ մասնաբաժնի մարման ժամկետը, այլ ոչ թե պայմանագրի վերջնական ժամկետը: I աղյուսակի «1.2 Երկարաձգված ակտիվներ» տողում արտացոլվում են վարկային կազմակերպության ընդհանուր վարկերի, բանկային ավանդների, ֆակտորինգի, լիզինգի և ռեպո համաձայնագրերի գումարները` ըստ փաստացի երկարաձգված օրերի: Ընդ որում, եթե ակտիվը երկարաձգվել է մի քանի անգամ, ապա հաշվի է առնվում ընդհանուր երկարաձգումը: Օրինակ, եթե ակտիվը երկարաձգվել է 3 անգամ` 40-ական օրով, ապա վարկի գումարը ցույց է տրվում «91-180 օր» սյունակում: Եթե ակտիվի մարման ժամկետը երկարաձգվել է նախքան մարման սկզբնական ժամկետի ավարտը, ապա երկարաձգման օրվանից ակտիվը պետք է համարել երկարաձգված` արտացոլելով 1.2 (երկարաձգված ակտիվներ) տողերում:

I աղյուսակի «1.3 Ժամկետանց ակտիվներ» տողում ցույց են տրվում վարկային կազմակերպության ժամկետանց վարկերի, բանկային ավանդների, ֆակտորինգի, լիզինգի և ռեպո համաձայնագրերի գումարներն ըստ ժամկետանց և փաստացի երկարաձգված օրերի հանրագումարի` համապատասխան սյունակներում: Օրինակ, եթե ակտիվը երկարաձգված է 80 օր, և հաշվետվության ներկայացման օրը ժամկետանց է արդեն 60 օր, ապա գումարը ցույց է տրվում տողի «91-ից 180 օր» սյունակում:

I աղյուսակի «1.1 Ժամկետային ակտիվներ», «1.2 Երկարաձգված ակտիվներ» և «1.3 Ժամկետանց ակտիվներ» կետերի «վարկեր (լիզինգ, ֆակտորինգ)» ենթակետերում վարկային միությունները, խնայողական միությունները և ունիվերսալ վարկային կազմակերպություններն արտացոլում են տրված վարկերի (բացառությամբ վարկային կազմակերպություններին և բանկերին տրված վարկերի), լիզինգային կազմակերպությունները` լիզինգի (բացառությամբ վարկային կազմակերպությունների և բանկերի գծով լիզինգի), ֆակտորինգային կազմակերպությունները` ֆակտորինգի (բացառությամբ վարկային կազմակերպությունների և բանկերի գծով ֆակտորինգի) ծավալները: Վարկային կազմակերպություններին և բանկերին տրված վարկերի ավանդների, ֆակտորինգի, լիզինգի և ռեպո համաձայնագրերի հանրագումարներն արտացոլվում են վերը նշված 1.1, 1.2 և 1.3 կետերի «վարկային կազմակերպություններին և բանկերին» ենթակետերում:

Միևնույն գումարը ցույց է տրվում 1.1, 1.2 և 1.3 կետերից մեկում (այսինքն, եթե ակտիվն արդեն երկարաձգվել է, ապա այն ցույց չի տրվում «1.1 Ժամկետային ակտիվներ» տողում, այլ արտացոլվում է «1.2 Երկարաձգված ակտիվներ» տողում, կամ եթե ակտիվը ժամկետանց է, ապա ժամկետանց մասը ցույց է տրվում «1.3 Ժամկետանց ակտիվներ» տողում, իսկ ժամկետում գտնվող մասը` «1.1 Ժամկետային ակտիվներ» տողում):

I աղյուսակի «2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր» կետի 2.1, 2.2 և 2.3 ենթակետերը լրացվում են նույն սկզբունքով, ինչ որ 1.1, 1.2 և 1.3 ենթակետերը:

I աղյուսակի «3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր, ըստ ճյուղերի» կետի ենթակետերում օգտագործված ճյուղային դասակարգումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի թիվ 372-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» երկրորդ խմբագրության (NACE rev.2): Հաշվետվության մեջ օգտագործված գործունեության հիմնական խմբերի (A, B...) տառերը և ենթախմբի հերթական համարները համապատասխանում են դասակարգչում օգտագործված տառերին և համարներին:

Հիմնական խմբերի մնացորդները կարող են մեծ կամ հավասար լինել յուրաքանչյուրի ենթախմբերի մնացորդների հանրագումարից, այսինքն` տվյալ հիմնական խմբի ենթախմբերում անհրաժեշտ գործունեության տեսակի բացակայության դեպքում այդ ճյուղին տրամադրված գումարների մնացորդն անհրաժեշտ է ներառել հիմնական խմբում:

Հաշվետվության A-R, ինչպես նաև «Տնտեսության այլ ճյուղեր» բաժիններում անհրաժեշտ է ներկայացնել տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին տրամադրած գումարները, իսկ «Հիփոթեքային վարկեր» և «Սպառողական վարկեր» բաժիններում ներկայացվում է ֆիզիկական անձանց վարկավորումը:

A. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն. Այս խումբն ընդգրկում է բուսական և կենդանական բնական պաշարների շահագործումը: Բաժինը ներառում է մշակաբույսերի աճեցումը, անասնաբուծությունը, անտառային տնտեսությունը, այլ բույսերի և կենդանիների բուծումը գյուղացիական տնտեսություններում կամ բույսերի հավաքումը և կենդանիների որսը բնական միջավայրում:

B. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում. Այս խումբը ներառում է բնության մեջ հանդիպող պինդ ապարների և հանքանյութերի արդյունահանումը բոլոր եղանակներով: Այս խումբը տարանջատված է երկու ենթախմբերի` «մետաղական հանքաքարի արդյունահանում», որը համապատասխանում է «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» երկրորդ խմբագրության 05 խմբում ներառվող գործունեության տեսակներին, և «շինանյութերի արդյունահանում», որում ներառվում են դասակարգչի 08 խմբում նկարագրված գործունեության տեսակները:

C. Մշակող արդյունաբերություն. Մշակող արդյունաբերության խմբում դասվող տնտեսական միավորներն իրականացնում են տնտեսության այլ ճյուղերի (գյուղատնտեսություն, հանքագործական արդյունաբերություն և այլն) կողմից արտադրվող արտադրանքի, նյութերի բաղադրիչների ձևափոխում, նորոգում, վերականգնում:

D. Էլեկտրականություն, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում. Տվյալ խմբում ներառվում է էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը արդյունաբերական կազմակերպություններին և բնակելի զանգվածներին:

E. Ջրամատակարարում, կոյուղու, թափոնների կառավարում և վերամշակում. Այս խումբը ներառում է ջրամատակարարումը, կոյուղու, ջրահեռացման և պինդ և ոչ պինդ թափոնների հավաքման և վերամշակման հետ կապված գործունեությունը:

F. Շինարարություն. Այս խմբում ներառվում են նոր շինարարությունը, շինարարական օբյեկտների ընդլայնման կամ վերափոխման, նորոգման հետ կապված աշխատանքները, պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաներից շենքերի և ժամանակավոր շինությունների կանգնեցումը շինհրապարակներում:

G. Առևտուր. Այս խմբում ներառվում են ցանկացած ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուրը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) և ապրանքների վաճառքին բնորոշ ծառայությունների մատուցումը: Ընդ որում, «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» երկրորդ խմբագրության 45 ենթախմբում ընդգրկված գործունեության գումարներն անհրաժեշտ է բաշխել 46 և 47 ենթախմբերում:

H. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն. Այս խումբը ներառում է մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների գործունեությունը, խողովակաշարերով փոխադրումները, ուղևորների և բեռների տերմինալների շահագործումը, բեռների մշակումը, պահպանումը, ինչպես նաև փոստային ծառայությունները:

I. Կեցության և հանրային սննդի կազմակերպում. Այս խումբը ներառում է կարճաժամկետ բնակության համար հաճախորդներին բնակատեղերի տրամադրման և/կամ տեղում սպառման նպատակով սննդամթերքի և խմիչքների պատրաստումը և վաճառքը (օրինակ` ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և այլն): Խմբում չեն ներառվում ամսական կամ տարեկան ժամկետներով բնակարանների վարձակալության տրամադրումը և կերակրատեսակների և խմիչքների պատրաստումը և վաճառքը, որոնք նախատեսված չեն տեղում սպառման համար:

J. Տեղեկատվություն և կապ. Այս խումբը ներառում է տեղեկատվության փոխանցման հաղորդակցման ուղիների, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի գործունեությունը, տվյալների կամ այլ տեղեկատվության մշակման ծառայությունները:

K. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն. Այս խմբում ներառվում են առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը (վճարահաշվարկային կազմակերպություններ, գրավատներ, ապահովագրական միջնորդներ և այլն): Այս բաժնում չեն ներառվում կենտրոնական բանկի հետ իրականացված գործառնությունները:

L. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն. Այս խումբը ներառում է անշարժ գույքի առք և վաճառքը, վարձակալության տրամադրումը, գնահատումը:

M. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն. Այս խումբը ներառում է համապատասխան մասնագիտական որակավորման, գիտելիքների և հմտությունների օգնությամբ սպառողներին ծառայությունների մատուցումը, վերլուծական և հետազոտական աշխատանքների իրականացումը:

P. Կրթություն. Այս խումբը ներառում է տարբեր մակարդակների կրթություն և ցանկացած մասնագիտական ուսուցում:

Q. Առողջապահություն. Այս խումբը ներառում է առողջապահական բնագավառի գործունեությունը և ծառայությունների մատուցումը:

R. Մշակույթ, զվարճություն, հանգիստ. Այս խումբը ներառում է մշակույթի, սպորտի, հանգստի և զվարճության բնագավառում հասարակությանը մատուցվող ծառայությունները:

Տնտեսության այլ ճյուղեր. Այս խմբում արտացոլվում են տնտեսության այն ճյուղերը և գործունեության տեսակները, որոնք ներառված չեն A-R խմբերում, ինչպես նաև «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» երկրորդ խմբագրության 32.1 և 79 բաժիններում ընդգրկված գործունեության տեսակները:

Հիպոթեքային վարկեր. Այս խմբում ներառվում են ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվող հիպոթեքային վարկերը` անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման նպատակով, որոնք ապահովված են տվյալ անշարժ գույքով:

«Սպառողական և այլ վարկեր. Այս խմբում ներառվում են տնային տնտեսություններին տրամադրվող բոլոր վարկերը, բացառությամբ «Հիպոթեքային վարկեր» խմբում ընդգրկվող վարկերի: Խմբում ընդգրկվում են նաև ֆիզիկական անձ հաճախորդներին` անշարժ գույքի ձեռքբերման և/կամ վերանորոգման նպատակով տրամադրված այն վարկերը, որոնք ապահովված չեն տվյալ անշարժ գույքով:

Սույն հաշվետվության իմաստով վարկերի դասակարգումը որևէ ճյուղի մեջ անհրաժեշտ է իրականացնել ելնելով տրամադրվող վարկի օգտագործման նպատակից: Մասնավոր դեպքերում, երբ վարկի օգտագործման նպատակը հնարավոր չէ վերագրել որևէ ճյուղի, անհրաժեշտ է տվյալ վարկը դասակարգել` հիմնվելով վարկառու տնտեսվարող սուբյեկտի գործունեության տեսակի վրա: Այն դեպքում, երբ սուբյեկտի գործունեությունը կապված է տնտեսության մի քանի ճյուղերի հետ, անհրաժեշտ է վարկի դասակարգումն իրականացնել հիմնվելով տվյալ սուբյեկտի գործունեության հիմնական տեսակին` ըստ շրջանառության ծավալում ունեցած կշիռների:

«3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի» տողի ենթակետերը լրացվում են համաձայն պայմանագրերում նշված սկզբնական ժամկետների` գումարած երկարաձգված և ժամկետանց օրերը: Օրինակ` եթե ակտիվը տրամադրվել է 150 օր սկզբնական ժամկետով, գումարը գրանցվում է «91-ից 180 օր» սյունակում: Եթե տվյալ ակտիվը երկարաձգվում է 180 օրով, գումարը տեղափոխվում է «271 օրից 1 տարի» սյունակ, իսկ 40 օր ժամկետանց դառնալու դեպքում` «1-ից 5 տարի» սյունակ: Երկարաձգված օրերի հաշվարկը կատարվում է հաշվետվության «1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, արժութային սվոփ, ռեպո համաձայնագրեր» մասի երկարաձգված տողի լրացման սկզբունքի համաձայն: Ընդ որում, «3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, արժութային սվոփ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի» տողում լրացվում են միայն վերջին վեց սյունակները (ընդամենը):

«Ընդամենը (մայր գումարի մնացորդ)» սյունակում լրացվում են վարկային ներդրումների, ավանդների, լիզինգի, ֆակտորինգի և ռեպո համաձայնագրերի մայր գումարների մնացորդները հաշվետու ամսվա վերջի դրությամբ` ըստ համապատասխան արժույթների:

«Ընդամենը (համախառն հաշվեկշռային մնացորդ)» սյունակում լրացվում են վարկային ներդրումների, ավանդների, լիզինգի, ֆակտորինգի և ռեպո համաձայնագրերի համախառն հաշվեկշռային մնացորդները հաշվետու ամսվա վերջի դրությամբ` ըստ համապատասխան արժույթների: Հաշվեգրված տույժերը և տուգանքները, որոնք հաշվարկվել են ժամկետանց կամ երկարաձգված ակտիվների նկատմամբ, ցույց են տրվում համապատասխանաբար սյունակի «Ժամկետանց ակտիվներ» կամ «Երկարաձգված ակտիվներ» տողերում:

«Ընդամենը (քանակ)» սյունակում լրացվում են վարկային ներդրումների, ավանդների, լիզինգի, ֆակտորինգի և ռեպո համաձայնագրերի քանակները` ըստ համապատասխան արժույթների: Միևնույն ակտիվի քանակը լրացվում է 1.1, 1.2, 1.3 տողերից միայն մեկում (օրինակ` սյունակում չաշխատող (ժամկետանց) ակտիվի քանակը լրացվում է միայն «Ժամկետանց ակտիվներ» տողում):

«II. Վարկերի, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկվող պահուստների չափը» աղյուսակում (այսուհետ II աղյուսակ) լրացվում են տրված վարկերը, բանկային ավանդները, բանկային հաշիվները, դեբիտորական պարտքերը և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները` ըստ համապատասխան արժույթների, ընդ որում, հաշվեկշռային հոդվածներն ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով: II աղյուսակում վարկերի, բանկային ավանդների, բանկային հաշիվների, դեբիտորական պարտքերի, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների խմբավորումը, դասերի հաշվառումն ու դրանց գծով պահուստների ձևավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին» (այսուհետ ակտիվների դասակարգման կարգ) համապատասխան:

«III. Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների չափը» աղյուսակում (այսուհետ III աղյուսակ) արժեթղթերի դասերի հաշվառումն ու դրանց գծով պահուստների ձևավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների ձևավորման և օգտագործման կարգին» (այսուհետ արժեթղթերի դասակարգման կարգ) համապատասխան:

Երկրորդ էջը (շիթ 2-ը) բաղկացած է «IV Չաշխատող և հետհաշվեկշիռ դուրսգրված ակտիվներ» աղյուսակից (այսուհետ IV աղյուսակ):

IV աղյուսակի «1. Ռեզիդենտների չաշխատող և հետհաշվեկշիռ դուրսգրված ակտիվներ/ընդամենը» բաժնի տողերը և տողերի ենթակետերը լրացվում են համաձայն պարտապանի ճյուղային պատկանելության:

«Չաշխատող ակտիվներ սկզբին/» սյունակում արտացոլվում են չաշխատող վարկերի, ավանդների, բանկային հաշիվների, ֆակտորինգի, լիզինգի և այլ դեբիտորական պարտքերի համախառն հաշվեկշռային մնացորդների հանրագումարը» հաշվետու ժամանակաշրջանի սկզբին, «Չաշխատող ակտիվներ /ժամանակաշրջանի վերջին/» սյունակում արտացոլվում են չաշխատող վարկերի, ավանդների, բանկային հաշիվների ֆակտորինգի, լիզինգի, այլ դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը հաշվետու ժամանակաշրջանի վերջին: Սույն հաշվետվության իմաստով չաշխատող ակտիվների մեջ են ներառվում հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի դասակարգված վարկերը, ավանդները, թղթակցային հաշիվները, ֆակտորինգը, լիզինգը և այլ դեբիտորական պարտքերը, ընդ որում, «Չաշխատող ակտիվներ /ամսվա վերջին/» սյան «ՀՀ դրամ» և «արտարժույթ» սյունակների «ընդամենը» տողի հանրագումարը պետք է հավասար լինի հաշվետվության առաջին էջի երկրորդ աղյուսակի «Վարկեր» և «Դեբիտորական պարտքեր» բաժինների հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի դասակարգված ակտիվների հանրագումարին: «Հետհաշվեկշռային մնացորդը ժամանակաշրջանի սկզբին» սյունակում արտացոլվում են հետհաշվեկշիռ դուրսգրված վարկերի, ավանդների, բանկային հաշիվների, ֆակտորինգի, լիզինգի և այլ դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին, «Ժամանակաշրջանի ընթացքում հետհաշվեկշիռ դուրսգրված ակտիվներ» սյունակում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հետհաշվեկշիռ դուրսգրված վերը նշված ակտիվների հանրագումարը, «Ժամանակաշրջանի ընթացքում հետհաշվեկշիռ դուրսգրված ակտիվների վերադարձ» սյունակում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարտապանների կողմից վերադարձված կամ մարված վարկերի, ավանդների, բանկային հաշիվների, ֆակտորինգի, լիզինգի և այլ դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը, որոնք դուրս են գրվել հաշվեկշռից, իսկ «Ժամանակաշրջանի ընթացքում հետհաշվեկշռից դուրսգրումներ» սյունակում արտացոլվում են հետհաշվեկշռից դուրսգրված գումարները, մասնավորապես` այն պահանջները, որոնք զիջվել (ներվել) են կամ էլ դադարել է պահանջի իրավունքը: «Հետհաշվեկշռային ակտիվների հաշվարկային փոփոխություններ» սյունակում արտացոլվում են հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվների գծով հաշվարկված տոկոսների, տույժերի և տուգանքների գումարները, եթե այդպիսիք կան, հակառակ դեպքում սյունակը չի լրացվում:

IV աղյուսակի բոլոր արտարժութային հոդվածների մնացորդները ժամանակաշրջանի սկզբի դրությամբ, այդ հոդվածների գծով հոսքերը ժամանակաշրջանի ընթացքում և մնացորդները ժամանակաշրջանի վերջի դրությամբ ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա հաշվարկային փոխարժեքներով:

(10-րդ կետը փոփ. 04.11.08 թիվ 298-Ն, 21.12.10 թիվ 343-Ն, 29.05.12 թիվ 145-Ն որոշումներ)

10.1. Հավելված 1-ի Ձև թիվ 7 հաշվետվությունը բաղկացած է 3 էջից:

Հաշվետվությունում հաշվեկշռային արտարժութային հոդվածները և արտարժութային ռիսկ պարունակող դրամային հոդվածները ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով:

Արտարժութային առաջին (երկրորդ) խմբերի համար հաշվարկվում է համախառն արտարժութային դիրք, որն իրենից ներկայացնում է առաջին (երկրորդ) խմբի արտարժույթների դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

Առաջին էջում լրացվում են «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» և «Նորմատիվային ընդհանուր կապիտալի 5 տոկոս» սյունակները: Առաջին աղյուսակում արտարժութային դիրքերի հաշվարկը կատարվում է` ներառյալ համապատասխան արժույթների գծով ածանցյալ գործիքները, իսկ երկրորդում` առանց ածանցյալ գործիքների: Առաջին և երկրորդ աղյուսակների «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» սյունակի համապատասխան «I արտարժութային խմբի համախառն դիրք» և

«II արտարժութային խմբի համախառն դիրք» ենթասյունակներում լրացվում են արտարժութային համախառն դիրքերը` ըստ արտարժութային խմբերի: Առաջին և երկրորդ աղյուսակների «Նորմատիվային ընդհանուր կապիտալի 5 տոկոս» սյունակում լրացվում է տվյալ օրվա նորմատիվային ընդհանուր կապիտալի 5 տոկոսը` ըստ օրերի:

Երկրորդ էջում լրացվում են «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողերը` ըստ առանձին արտարժույթների (երբ առանձին արտարժույթի գծով վարկային կազմակերպությունն ունի կարճ դիրք, ապա «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողում նշված մեծությունը տրվում է բացասական նշանով): Երրորդ աղյուսակում արտարժութային դիրքերի հաշվարկը կատարվում է ներառյալ համապատասխան արժույթների գծով ածանցյալ գործիքները, իսկ չորրորդում` առանց ածանցյալ գործիքների:

«Արտարժույթի ISO կոդը» տողում լրացվում է տվյալ արտարժութային դիրքի մեծություն ունեցող արտարժույթի ISO կոդը:

Երրորդ էջում ներկայացվում է վարկային կազմակերպության ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների կազմն ըստ արտարժույթների: Երրորդ էջում լրացվում են այն արտարժույթների սյուներն ամբողջությամբ, որոնց գծով համախառն ակտիվները կամ համախառն պարտավորությունները հաշվետվության կազմման պահի դրությամբ գերազանցում են 500.000 Հայաստանի Հանրապետության դրամի համարժեքը: Արտարժութային անավարտ ժամկետային գործարքները աղյուսակ 5-ում պետք է լրացվեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա` Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով: Ձև թիվ 7 հաշվետվության 5-րդ աղյուսակի 3-րդ տողում պետք է լրացնել հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները: «Արտարժութային հետհաշվեկշռային հոդվածներ» տողը լրացնելիս յուրաքանչյուր արտարժույթի գծով կնքված հետհաշվեկշռային արտարժութային գործարքները պետք է ներկայացվեն զուտ տեսքով: Օրինակ` եթե կնքվել է 50 ԱՄՆ դոլարի գնման և 100 ԱՄՆ դոլարի վաճառքի ֆորվարդ, ապա տվյալ տողում պետք է արտացոլել (-50) ԱՄՆ դոլարը:

(10.1-րդ կետը լրաց. 04.11.08 թիվ 298-Ն, 21.12.10 թիվ 343-Ն, 29.05.12 թիվ 145-Ն որոշումներ)

11. Հավելված 1-ի ձև թիվ 9 հաշվետվությունը լրացվում է ըստ ակտիվների և պարտավորությունների պայմանագրով նախատեսված մարմանը (մասնակի մարումներին) մնացած ժամկետների:

Հաշվետվությունում հոդվածները ընդգրկվում են անվանական գումարների (մայր գումարների) մնացորդներով: Եթե հոդվածը չունի անվանական արժեք (մայր գումար), ապա այն հաշվետվության մեջ ընդգրկվում է համախառն հաշվեկշռային մնացորդով:

Այն ակտիվները, որոնք ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, համարվում են անժամկետ և արտացոլվում են «Անժամկետ» սյունակում:

Այն ակտիվները, որոնք, համաձայն ակտիվների դասակարգման կարգի, դասակարգված են չաշխատող, լրացվում են «Չաշխատող» սյունում, ընդ որում, ակտիվի այն մասը, որը դեռ ժամկետի մեջ է, լրացվում է «Ժամկետային» ենթասյունում:

Եթե վարկային կազմակերպության բանկային հաշիվների միջոցներն ամբողջությամբ (կամ մասամբ) սառեցվել (դեպոնացվել) են որոշակի ժամանակով, ապա սառեցված (դեպոնացված) մասը համարվում է ժամկետային միջոց և արտացոլվում է համապատասխան (պայմանագրով նախատեսված սառեցման ժամկետով) ժամկետային սյունակներում: Եթե այդ միջոցները սառեցվել (դեպոնացվել) են անժամկետ, ապա դրանք արտացոլվում են «Անժամկետ» սյունակում:

Հաշվետվության մեջ ակտիվների կազմում չեն ընդգրկվում հիմնական միջոցները, ոչ նյութական ակտիվները, վերջիններիս գծով կատարված կապիտալ ներդրումները, արագամաշ առարկաները, դրանց ձեռքբերման նպատակով կատարված կանխավճարները, ինչպես նաև հետագայում ծախսերով ձևակերպման ենթակա կանխավճարները:

«Կանխիկ և կանխիկին հավասարեցված դրամական միջոցներ» տողում արտացոլվում են կանխիկ դրամական միջոցները և վճարային փաստաթղթերը (կանխիկ դրամը դրամարկղում, կանխիկ դրամը ճանապարհին, կանխիկ դրամը բանկոմատներում, կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը), թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորները և թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորները ճանապարհին: Ոսկու ոչ ստանդարտացված ձուլակտորները Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ չհաստատված վճարային քարտերը հաշվետվության մեջ չեն ընդգրկվում:

«Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ» տողում լրացվում են վարկային կազմակերպությունների կողմից Կենտրոնական բանկում բացված հաշիվների միջոցները, տեղաբաշխված ցպահանջ և ժամկետային ավանդները, կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Կենտրոնական բանկում միջոցները, դեպոնացված միջոցները Կենտրոնական բանկում, սառեցված միջոցները Կենտրոնական բանկում, ինչպես նաև այլ պահանջները Կենտրոնական բանկի նկատմամբ (առկայության դեպքում):

«Պահանջներ ռեզիդենտ բանկերի նկատմամբ» տողում լրացվում են Հայաստանի Հանրապետության բանկերում բացված բանկային հաշիվները, ավանդները, վարկերը, բանկերում սառեցված (դեպոնացված) միջոցները, բանկերի նկատմամբ պահանջները ֆակտորինգի, լիզինգի, երաշխավորությունների գծով, դեբիտորական պարտքերը, արժեթղթերով գործարքների գործառնությունների գծով ստացվելիք գումարները, բանկերի կողմից թողարկված արժեթղթերը (բացառությամբ բաժնետոմսերի): Այս տողում չեն ընդգրկվում ռեզիդենտ բանկերի հետ կնքված ռեպո համաձայնագրերը:

«Պահանջներ ԲԲԲ - (Բաա3) և բարձր վարկանիշ ունեցող բանկերի, նրանց դուստր բանկերի, մասնաճյուղերի նկատմամբ» տողում լրացվում են ԲԲԲ - (Բաա3) և բարձր ռեյտինգ ունեցող բանկերում, նրանց մասնաճյուղերում և Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող դուստր բանկերում բացված բանկային հաշիվները, ավանդները, այդ թվում` թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով ավանդները, վարկերը, բանկերում դեպոնացված միջոցները, բանկերի նկատմամբ պահանջները ֆակտորինգի, լիզինգի և երաշխավորությունների գծով, դեբիտորական պարտքերը, արժեթղթերով գործարքների գործառնությունների գծով ստացվելիք գումարները, բանկերի կողմից թողարկված արժեթղթերը, բացառությամբ բաժնետոմսերի, բանկերում սառեցված հաշիվները: Այս տողում չեն ընդգրկվում ԲԲԲ - (Բաա3) և բարձր ռեյտինգ ունեցող բանկերի հետ կնքված ռեպո համաձայնագրերը:

«Պահանջներ այլ բանկերի նկատմամբ» տողում լրացվում են ԲԲԲ - (Բաա3) -ից ցածր ռեյտինգ ունեցող և ռեյտինգ չունեցող բանկերում, նրանց մասնաճյուղերում և Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող դուստր բանկերում բացված բանկային հաշիվները, ավանդները` այդ թվում թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով ավանդները, վարկերը, բանկերում դեպոնացված միջոցները, բանկերի նկատմամբ պահանջները ֆակտորինգի, լիզինգի և երաշխավորությունների գծով, դեբիտորական պարտքերը, արժեթղթերով գործարքների գործառնությունների գծով ստացվելիք գումարները, բանկերի կողմից թողարկված արժեթղթերը, բացառությամբ բաժնետոմսերի, բանկերում սառեցված հաշիվները: Այս տողում չեն ընդգրկվում ԲԲԲ - (Բաա3) -ից ցածր ռեյտինգ ունեցող բանկերի հետ կնքված ռեպո համաձայնագրերը:

«Պահանջներ Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ» տողում արտացոլվում են բյուջեի նկատմամբ դեբիտորական պարտքերը, վճարված կանխավճարները: Ընդ որում, կանխավճարներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հարկերի վճարման վերջին ժամկետի լրանալուն մնացած օրերի քանակին համապատասխանող սյունակում:

«Պահանջներ ԲԲԲ - (Բաա3) և բարձր ռեյտինգ ունեցող կենտրոնական բանկերի և կառավարությունների նկատմամբ» տողում լրացվում են ԲԲԲ - (Բաա3) և բարձր ռեյտինգ ունեցող կենտրոնական բանկերի և կառավարությունների կողմից թողարկված արժեթղթերում կատարված ներդրումները:

«Պահանջներ այլ կենտրոնական բանկերի և կառավարությունների նկատմամբ» տողում լրացվում են ԲԲԲ - (Բաա3) - ից ցածր ռեյտինգ ունեցող և ռեյտինգ չունեցող կենտրոնական բանկերի և կառավարությունների կողմից թողարկված արժեթղթերում կատարված ներդրումները:

Հաշվետվության «1.4» և «1.5» տողերում արտացոլվում են բանկերի նկատմամբ ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ պահանջները, սակայն հաշվետվությունը լրացվում է հաշվի առնելով բանկի երկարաժամկետ (երկարաժամկետ պահանջներին տրվող) ռեյտինգը:

Հաշվետվության «1.8» և «1.9» տողերում արտացոլվում են օտարերկրյա կենտրոնական բանկերի և կառավարությունների նկատմամբ ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ պահանջները, սակայն հաշվետվությունը լրացվում է հաշվի առնելով օտարերկրյա կենտրոնական բանկի կամ կառավարության երկարաժամկետ (երկարաժամկետ պահանջներին տրվող) ռեյտինգը:

«Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր» տողում լրացվում են ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը, որոնք հաշվառվում են հետհաշվեկշռում: Ընդ որում, արժեթղթերը տարանջատվում են ոչ թե ըստ մարմանը մնացած օրերի, այլ ըստ արժեթղթերի հետ վերադարձմանը (վաճառքին) մնացած օրերի:

«Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսեր» տողում լրացվում են ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը, որոնք հաշվառվում են հետհաշվեկշռում: Ընդ որում, պարտատոմսերը տարանջատվում են ոչ թե ըստ մարմանը մնացած օրերի, այլ ըստ պարտատոմսերի հետ վերադարձմանը (վաճառքին) մնացած օրերի:

«Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր և արժութային սվոպով վաճառված արտարժույթ» տողում լրացվում են ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը: Ընդ որում, վաճառված արժեթղթերը և արտարժույթը հաշվետվության մեջ արտացոլվում են ըստ արժեթղթերի և արտարժույթի հետ ստացմանը (գնմանը) մնացած օրերի:

«Հաշվարկված ստացվելիք տոկոսներ» տողում լրացվում են ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ստացվելիք հաշվեգրված անվանական տոկոսները: Չաշխատող ակտիվների դիմաց հաշվեգրված ստացվելիք անվանական տոկոսների մեծությունը լրացվում է «Չաշխատող» սյան համապատասխան ենթասյուներում և ընդգրկվում է «1. Ակտիվների մարման ժամկետայնության վերաբերյալ» բաժնի «Ընդամենը» սյան հաշվարկի մեջ:

«Այլ պահանջներ» տողում լրացվում են ածանցյալ գործիքները (հաշվեկշռում ճանաչված ակտիվային մասով), ստացվելիք շահաբաժինները, տույժերը, տուգանքները, շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող, իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող, ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումները ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կանոնադրական կապիտալներում և այլ պահանջները, որոնք արտացոլված չեն նախորդ տողերից ոչ մեկում:

Եթե հստակ մարման ժամկետ ունեցող ակտիվի պայմանագրային ժամկետը գերազանցում է ակտիվի սառեցման կամ դեպոնացման ժամկետը, ապա ակտիվն արտացոլվում է ըստ մարմանը մնացած ժամկետների, հակառակ դեպքում` ըստ սառեցման ժամկետների:

Պարտավորությունների «ժամկետանց» սյունակը լրացվում է միայն այն պարտավորությունների մասով, որոնք, բացառությամբ դատարանի, կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվողների, չեն կատարվել պարտավորությամբ սահմանված ժամկետում:

Պարտավորությունների ցպահանջ սյունակում լրացվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ցպահանջ, իսկ «Անժամկետ» սյունակում` մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները, ընդ որում դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները համարվում են ցպահանջ և լրացվում են «ցպահանջ» սյունակում:

«Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ» տողում լրացվում են գանձապետարանից ստացված վարկերը, կրեդիտորական պարտքերը բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով և կառավարության նկատմամբ այլ պարտավորությունները:

«Պարտավորությունների ժամկետայնության վերաբերյալ» բաժնում արժեթղթերով գործարքների գործառնությունների և ֆինանսական լիզինգի գծով վճարվելիք գումարներն ընդգրկվում են պայմանագրի կողմ հանդիսացող հաճախորդի պատկանելության համապատասխան տողերում:

«Պարտավորություններ միջազգային ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ» տողում արտացոլվում են միջազգային կազմակերպություններից ներգրավված բոլոր միջոցները` անկախ երաշխավորից:

«Պարտավորություններ վարկային կազմակերպության կողմից թողարկված արժեթղթերի գծով» տողում լրացվում են վարկային կազմակերպության կողմից թողարկված բոլոր տեսակի արժեթղթերի գումարները, բացառությամբ բաժնետոմսերի:

«Ռեպո համաձայնագրերով և արժութային սվոպով ներգրավված միջոցներ» տողում լրացվում են ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ռեպո համաձայնագրերով ներգրավված միջոցները:

«Պարտավորություններ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով» տողում արտացոլվում են ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վաճառքի արդյունքում առաջացած պարտավորությունների գումարները:

«Այլ պարտավորություններ» տողում արտացոլվում են ածանցյալ գործիքները (հաշվեկշռում ճանաչված պարտավորությունների մասով), վճարման ենթակա շահաբաժինները, տույժերը, տուգանքները, հաշվարկային պարտավորությունները չեկերի, այլ վճարային փաստաթղթերի և ակրեդիտիվների գծով, ներքին և արտաքին կրեդիտորական պարտքերը, տարանցիկ հաշիվները և այլ ֆինանսական պարտավորությունները, որոնք չեն ընդգրկվել վերը նշված տողերում:

«Հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ» տողում լրացվում են պայմանական պարտավորությունները տրամադրված երաշխավորությունների, վարկային գծերի և օվերդրաֆտների չօգտագործված մասերը:

«Խոշոր» պարտավորություններ» տողում լրացվում են այն բոլոր պարտավորությունների անվանական արժեքների և անվանական տոկոսների հանրագումարները, որոնց հաշվեկշռային արժեքները, առանձին վերցված, կազմում են վարկային կազմակերպության ընդհանուր պարտավորությունների 5 և ավելի տոկոսը` առանց հաշվի առնելու փոխկապակցվածությունը:

«Փոփոխվող տոկոսադրույքներով» տողերում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել կամ տեղաբաշխվել են ոչ ֆիքսված տոկոսադրույքներով (այսինքն` այդ միջոցների տոկոսադրույքները վերանայվում են շուկայական տոկոսադրույքների ցանկացած փոփոխության դեպքում):

«Փոփոխվող տոկոսադրույքներով» տողերում միջոցները լրացվում են ըստ տոկոսադրույքների վերանայմանը մնացած ժամկետների, այլ ոչ թե ակտիվի կամ պարտավորության մարմանը մնացած ժամկետների:

Օրինակ 1. եթե վարկային կազմակերպությունը ներգրավել է մինչև 5 տարի մարման ժամկետով փոխառություն, որի տոկոսադրույքները վերանայվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, ապա հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ փոխառության գումարը պետք է լրացվի «91-120 օր» սյունակում, իսկ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում նույն փոխառության գումարը կարտացոլվի «61-90 օր» սյունակում:

Օրինակ 2. եթե վարկային կազմակերպությունը ներգրավել է մինչև 3 տարի մարման ժամկետով փոխառություն, որի տոկոսադրույքները վերանայվելու են շուկայի ցանկացած փոփոխության դեպքում, ապա հաշվետվության «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ փոխառության գումարը պետք է լրացվի «Ցպահանջ» սյունակում:

«Ֆիքսված տոկոսադրույքներով» տողերում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել և տեղաբաշխվել են ֆիքսված տոկոսադրույքներով: Ակտիվները և պարտավորությունները արտացոլվում են ըստ մարմանը մնացած ժամկետների:

«Անտոկոս» տողերում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել կամ տեղաբաշխվել են առանց տոկոսների վճարման (ստացման) պայմանի:

Արտարժույթի խմբավորումը կատարվում է համաձայն սույն կանոնակարգի 6-րդ կետի: Հաշվետվության մեջ «I խմբի արտարժույթով» և «II խմբի արտարժույթով» տողերում արտացոլվում են վերը նշված բոլոր տողերում ընդգրկվող արտարժույթով (այդ թվում նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները), ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների գումարները և անավարտ ժամկետային գործարքների պայմանագրային արժեքը, բացառությամբ «Հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ» տողի գումարի և անավարտ ժամկետային գործարքների իրական արժեքի: «Փոփոխվող», «Ֆիքսված» և «Անտոկոս» տողերի գումարները պետք է հավասար լինեն բոլոր տողերի հանրագումարին, բացառությամբ «Հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ» (Պարտավորությունների ժամկետայնության վերաբերյալ բաժնում), «Հաշվարկված վճարվելիք տոկոսներ» և «Հաշվարկված ստացվելիք տոկոսներ» տողերի գումարի:

(11-րդ կետը փոփ. 04.11.08 թիվ 298-Ն, 21.12.10 թիվ 343-Ն, 29.05.12 թիվ 145-Ն, 26.12.17 թիվ 298-Ն որոշումներ)

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
03.03.2005
N 93-Ն
Որոշում