Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

 

040.1340.050905

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» սեպտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2005 թվականի N 1340-Ն

 

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

i

Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի ծրագիծը` 38,934.7244 մետր երկարությամբ` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.10.16 թիվ 1091-Ն, 08.07.2021 թիվ 1112-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`

ա) մեկամսյա ժամկետում Ագարակի, Մեղրու, Քաջարանի քաղաքային և Լեհվազի, Լիճքի և Տաշտունի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված տարածքում գտնվող հողերի, այդ թվում` անտառային ֆոնդի հողերի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցելու վերաբերյալ.

բ) ելնելով բնապահպանական խնդիրներից` անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Իրան-Հայաստան գազամուղի ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ժամկետները չխախտելու նպատակով թույլատրել շինարարական և վերանախագծման աշխատանքներն իրականացնել զուգընթաց` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և իրանական «Սանիր» ընկերության (գլխավոր կապալառու) միջև 2004 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված կապալի պայմանագրի համաձայն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 18-ի

N 1340-Ն որոշման

 

ԾՐԱԳԻԾ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ

 

(հավելվածը փոփ. 27.10.16 թիվ 1091-Ն, 08.07.2021 թիվ 1112-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2005
N 1340-Ն
Որոշում