Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.09.1997  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0296.240797

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 1997 թ. թիվ 296

 

i

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 1997 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ մինչև «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածով նախատեսված կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկ վճարողների ցանկի սահմանումը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների դուստր ձեռնարկությունների` շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով իրականացնող ձեռնարկությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 499 (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 25-ի թիվ 122 որոշման խմբագրությամբ) որոշմամբ հաստատված ցանկերը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկ վճարողների ցանկի վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.1997
N 296
Որոշում