Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ (1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«07» նոյեմբերի 1995թ. Ն-062-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

ՀՈԴՎԱԾ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները:

Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր:

Մեկից ավելի բնակավայրերից բաղկացած համայնքը կոչվում է բազմաբնակավայր համայնք:

(1-ին հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-10-Ն, 24.11.15 ՀՕ-148-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:

Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

 

                     Մարզը                   Մարզկենտրոնը

 

                     Արագածոտն               Աշտարակ

                     Արարատ                  Արտաշատ

                     Արմավիր                 Արմավիր

                     Գեղարքունիք             Գավառ

                     Լոռի                    Վանաձոր

                     Կոտայք                  Հրազդան

                     Շիրակ                   Գյումրի

                     Սյունիք                 Կապան

                     Վայոց ձոր               Եղեգնաձոր

                     Տավուշ                  Իջևան

(2-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-10-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՔԱՐՏԵԶԸ

 

Մարզի տարածքը կազմված է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքներից:

Արագածոտնի մարզն ընդգրկում է Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի նախկին վարչական շրջանների տարածքները:

Արարատի մարզն ընդգրկում է Արարատի, Արտաշատի և Մասիսի նախկին վարչական շրջանների տարածքները:

Արմավիրի մարզն ընդգրկում է Արմավիրի, Բաղրամյանի և Էջմիածնի նախկին վարչական շրջանների տարածքները:

Գեղարքունիքի մարզն ընդգրկում է Կամոյի, Կրասնոսելսկի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի նախկին վարչական շրջանների տարածքները:

Լոռվա մարզն ընդգրկում է Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի նախկին վարչական շրջանների տարածքները:

Կոտայքի մարզն ընդգրկում է Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի նախկին վարչական շրջանների տարածքները:

Շիրակի մարզն ընդգրկում է Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշոցքի և Արթիկի նախկին վարչական շրջանների տարածքները:

Սյունիքի մարզն ընդգրկում է Գորիսի, Կապանի, Մեղրիի և Սիսիանի նախկին վարչական շրջանների տարածքները:

Վայոց ձորի մարզն ընդգրկում է Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները:

Տավուշի մարզն ընդգրկում է Իջևանի, Նոյեմբերյանի և Տավուշի նախկին վարչական շրջանների տարածքները:

(3-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-41-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

Բնակավայրը բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավոր է:

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 2-ում:

(4-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-41-Ն, 26.12.08 ՀՕ-10-Ն, 06.10.09 ՀՕ-190-Ն, 24.11.15 ՀՕ-148-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

Համայնքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են:

Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը` առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին, ընդգրկվում են համայնքների մեջ:

(3-րդ մասն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-148-Ն օրենք)

Հայաստանի Հանրապետության համայնքների ցանկը, ըստ նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի, տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ում:

Երևան քաղաքի սահմանները որոշվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի անվանումը, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին` առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը:

Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի կենտրոնը և դրա անվանումը սահմանվում են սույն օրենքով: Սույն օրենքի հավելված 2-ում նշված բազմաբնակավայր համայնքների կազմում նշված բնակավայրերի ցանկի առաջին տողում նշված բնակավայրը համարվում է համայնքային կենտրոն:

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-41-Ն, 26.12.08 ՀՕ-10-Ն, 24.11.15 ՀՕ-148-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 5.1. ՆՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Նոր համայնքներ ձևավորվում են համայնքների միավորման կամ բաժանման միջոցով:

2. Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է:

3. Համայնքների բաժանումը մեկ համայնքի բաժանման միջոցով մեկից ավելի նոր համայնքների ձևավորումն է:

4. Միավորվել կարող են միևնույն մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները, ինչպես նաև սահմանակից մարզի ընդհանուր վարչական սահմաններ ունեցող համայնքները:

5. Սահմանակից մարզերի համայնքների միավորման դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով փոփոխվում է Հայաստանի Հանրապետության մարզային բաժանումը:

(5.1-ին հոդվածը լրաց. 24.11.15 ՀՕ-148-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 5.2. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ԲԱԺԱՆՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքներն են`

1) տնտեսական նպատակահարմարությունը և զարգացման ապահովումը.

2) հանրային ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը.

3) մարդկային (մասնագիտական) ռեսուրսներով ապահովվածությունը.

4) տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության ապահովումը.

5) ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև հաղորդակցության այլ միջոցների հասանելիության ապահովումը.

6) արդյունավետ կառավարման իրականացումը:

(5.2-րդ հոդվածը լրաց. 24.11.15 ՀՕ-148-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 5.3. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ԲԱԺԱՆՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

Համայնքների միավորումը կամ բաժանումն իրականացվում է համայնքների միավորման կամ բաժանման չափորոշիչներին համապատասխան, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(5.3-րդ հոդվածը լրաց. 24.11.15 ՀՕ-148-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության մարզային բաժանման, մարզերի վարչական կենտրոնների, համայնքների փոփոխումը, նոր համայնքների ստեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դասակարգման փոփոխումը, ինչպես նաև մարզերի, բնակավայրերի, թաղամասերի, համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ` սույն օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով:

Բնակավայրերի վերանվանումները կատարվում են միայն պատմական անվանումները վերականգնելու, օտար, ոչ բարեհունչ և կրկնվող անվանումները վերացնելու նպատակով` հաշվի առնելով բնակավայրի բնակչության կարծիքը:

Մարզերի, Երևան քաղաքի և համայնքների սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները կառավարության առաջարկությամբ սահմանվում են սույն օրենքով:

Համայնքների և մարզերի սահմանների ամրացումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(6-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-41-Ն, 28.11.06 ՀՕ-217-Ն, 05.02.09 ՀՕ-50-Ն, 26.12.08 ՀՕ-10-Ն, 19.05.09 ՀՕ-137-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 6.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 6-ում:

(6.1-րդ հոդվածը լրաց. 05.02.09 ՀՕ-50-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-41-Ն օրենք)

/փոփ. 30.06.96 օրենք/

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 8.1-8.43-ում:

(8-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.1-ում:

(8.1-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.2-ում:

(8.2-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.3-ում:

(8.3-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԼԱՓԱՐՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ալափարս համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.4-ում:

(8.4-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.5-ում:

(8.5-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԻՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Առինջ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.6-ում:

(8.6-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արգել համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.7-ում:

(8.7-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.8-ում:

(8.8-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.9-ում:

(8.9-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՋՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բջնի համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.10-ում:

(8.10-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բուժական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.11-ում:

(8.11-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.12-ում:

(8.12-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱԴԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղադիր համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.13-ում:

(8.13-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.14-ում:

(8.14-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղարդ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.15-ում:

(8.15-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.16-ում:

(8.16-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զառ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.17-ում:

(8.17-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովաշեն համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.18-ում:

(8.18-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.19-ում:

(8.19-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զորավան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.20-ում:

(8.20-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԹԵՂԵՆԻՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Թեղենիք համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.21-ում:

(8.21-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.22-ում:

(8.22-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՄԱՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կամարիս համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.23-ում:

(8.23-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՔԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.24-ում:

(8.24-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.25. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հատիս համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.25-ում:

(8.25-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.26-ում:

(8.26-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.27. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.27-ում:

(8.27-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՐԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.28-ում:

(8.28-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.29. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.29-ում:

(8.29-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.30. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.30-ում:

(8.30-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.31. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.31-ում:

(8.31-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.32. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.32-ում:

(8.32-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.33. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.33-ում:

(8.33-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՌՈՇՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.34-ում:

(8.34-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.35. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.35-ում:

(8.35-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.36. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սարալանջ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.36-ում:

(8.36-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.37. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԼԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սոլակ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.37-ում:

(8.37-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.38-ում:

(8.38-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.39. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.39-ում:

(8.39-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.40. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.40-ում:

(8.40-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.41. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քաղսի համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.41-ում:

(8.41-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.42. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.42-ում:

(8.42-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8.43. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՖԱՆՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 8.43-ում:

(8.43-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

i
ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 9.1-9.50-ում:

(9-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.1-ին հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.1-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.2-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.3-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.3-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.4-ում:

(9.4-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.5-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.5-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻՊԵՄԶԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.6-ում:

(9.6-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.7-ում:

(9.7-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵԳՆԱԴԵՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.8-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.8-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևշատ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.9-ում:

(9.9-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՇԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բաշգյուղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.10-ում:

(9.10-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՍԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բասեն համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.11-ում:

(9.11-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.12-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.12-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

i
ՀՈԴՎԱԾ 9.13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արփի համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.13-ում:

(9.13-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն, 17.06.16 ՀՕ-100-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 9.14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԱՌԻՃ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.14-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.14-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԻՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.15-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.15-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.16-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.16-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԶՈՒՅԳԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.17-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.17-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԹԱՎՇՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.18-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.18-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.19-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.19-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.20-ում:

(9.20-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.21-ում:

(9.21-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.22-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.22-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՔԱՎԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.23-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.23-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿՐԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.24-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.24-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.25. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՌԻՃ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հառիճ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.25-ում:

(9.25-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.26-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.26-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.27. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՌՈՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.27-ում:

(9.27-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԿԱՊ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ձորակապ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.28-ում:

(9.28-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.29. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.29-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.29-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.30. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՆՉԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչի համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.30-ում:

(9.30-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.31. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մայիսյան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.31-ում:

(9.31-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.32. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.32-ում:

(9.32-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.33. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՆԹԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.33-ում:

(9.33-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՍԱՐԻԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.34-ում:

(9.34-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.35. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.35-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.35-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.36. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.36-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.36-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.37. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նահապետավան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.37-ում:

(9.37-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՆՈՐՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նորշեն համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.38-ում:

(9.38-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.39. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԱՂԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.39-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.39-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.40. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԵՄԶԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.40-ում:

(9.40-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.41. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.41-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.41-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.42. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՌԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրառատ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.42-ում:

(9.42-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.43. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրափի համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.43-ում:

(9.43-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.44. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.44-ում:

(9.44-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.45. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.45-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.45-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.46. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարալանջ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.46-ում:

(9.46-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.47. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.47-ում:

(9.47-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.48. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԻԶԱՎԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(9.48-րդ հոդվածն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-100-Ն օրենք)

(9.48-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.49. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.49-ում:

(9.49-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 9.50. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փոքր Սարիար համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 9.50-ում:

(9.50-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ, ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասը տարվա ընթացքում, համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(10-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն օրենք)

 

----------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ 07.11.1995
N ՀՕ-18 օրենք