(ուժը կորցրել է 30.11.2018 թիվ 72-Ն որոշում)
i
603.0012.051205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 12 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305452
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 2005 թվականի N 12-Ն
«ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հաշվետվություն անասնապահության դրության մասին» Ձև թիվ 24-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 150-Ն որոշումը:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 12-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և հիմնարկները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից, բացառությամբ անասունների ու թռչունների գլխաքանակի, որը ցույց է տրվում հաշվետվությունը կազմելու պահի դրությամբ:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հրահանգը կազմված է ձև թիվ 24-գտ (տարեկան) հաշվետվության ձևի սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան:
2. Բաժին I-ի տող 1-27-ում ներառվում են տնտեսությանը պատկանող բոլոր անասունների, թռչունների և ճագարների գլխաքանակը, անկախ նրանից, գտնվում են տնտեսության անասնաշենքերում (ագարակում), թե` արոտներում:
3. «Արտադրող ցուլեր»` բաժին I-ի տող 3-ում ներառվում է արու կենդանիների գլխաքանակը, որոնք օգտագործվում են կենդանիների վերարտադրման համար:
4. «Բանող եզներ»` բաժին I-ի տող 4-ում ներառվում է գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող մեծահասակ եզների գլխաքանակը: Ցուլիկները, 2 տարեկանից փոքր արուները չեն ներառվում տվյալ սյունակում: Հիվանդության կամ այլ պատճառներով աշխատանքում ժամանակավոր չօգտագործվող եզները ներառվում են բանող եզների թվում:
5. «Երինջներ` 1-ից մինչև 2 տարեկան» բաժին I-ի տող 5-ում ներառվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:
6. «Երինջներ` 2 տարեկանից բարձր» բաժին I-ի տող 6-ում ներառվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:
7. «Գոմեշներ»` բաժին I-ի տող 8-ում ներառվում է մեծահասակ և մատղաշ գոմեշների, յակերի գլխաքանակը:
8. «Ոչխարներ, ընդամենը»` բաժին I-ի տող 13-ում ներառվում է բոլոր ցեղերի ոչխարների ամբողջ գլխաքանակը (մեծահասակ և մատղաշ), առանց այծերի:
9. «Որից` մաքիներ և շիշակներ»` բաժին I-ի տող 14-ում ներառվում է մայրական ամբողջ գլխաքանակը, ինչպես նաև հիմնական մայրերի և 1 տարեկանից բարձր շիշակների գլխաքանակը:
10. «Այծեր, ընդամենը»` բաժին I-ի տող 15-ում ներառվում է բոլոր հասակի այծերը, իսկ բաժին I-ի տող 16- ում «որից` մայր այծեր 1 տարեկան և բարձր» ներառվում է 1 տարեկանից բարձր այծերի գլխաքանակը:
11. «Ավանակներ»` բաժին I-ի տող 18-ում ներառվում է տնտեսությունում առկա բոլոր հասակի ավանակների գլխաքանակը:
12. «Ճագարներ»` բաժին I-ի տող 20-ում ներառվում է բոլոր հասակի ճագարների գլխաքանակը, բաժին I-ի տող 21-ում` «որից` մայր ճագարներ, բոլոր ծնած էգերի գլխաքանակը, ինչպես նաև հղիացած էգերի, որոնցից առաջին անգամ ծին է ստացվելու:
13. «Հավեր և աքաղաղներ, ընդամենը»` բաժին I-ի տող 24-ում ներառվում է բոլոր թռչունների գլխաքանակը:
14. «Որից` ածան հավեր»` բաժին I-ի տող 25-ում ներառվում է մեծահասակ հավերի գլխաքանակը, անկախ նրանից, տվյալ պահին այդ հավերից ձու ստացվում է, թե ոչ:
15. «Կթված է կաթ` կովի և մատակի, ընդամենը»` բաժին II-ի տող 1-ում ներառվում է կաթնային և մսային հոտի բոլոր կովերից, ստերջ կովերից, բտման և գիրացման տակ գտնվող, առանց բացառության բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթը, քաշը: Այդ տվյալներում ներառվում են նաև հորթերին և խոճկորներին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում: Այլ տեսակի անասուններից ստացված կաթը (ոչխարի, այծի, ձիու), ինչպես նաև բնակչությունից համաձայն պայմանագրի կամ շուկայում գնված կովի կաթը այդ տողում չի ներառվում:
16. «Կթված է, ոչխարի կաթ»` բաժին II-ի տող 2-ում ներառվում է տնտեսությանը պատկանող ոչխարներից կթված ամբողջ կաթի քաշը:
17. «Ստացված է ձու` բոլոր տեսակի թռչուններից»` բաժին II-ի տող 3-ում ներառվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը տնտեսությանը պատկանող բոլոր տեսակի թռչուններից (հավ, բադ, սագ, հնդկահավ) տնտեսություններում ստացված ձվի ամբողջ քանակը, ներառյալ ձվի կորուստը (ջարդված, փչացած և այլն) և ճտահանության համար ինկուբատորում կամ թխսերի տակ ծախսված ձուն:
18. «Որից` հավի»` բաժին II-ի տող 4-ում ներառվում է տնտեսությանը պատկանող ածան հավերից ստացված հավի ձուն: Այդ տողում չի ներառվում գնված կամ ճտահանության և այլ նպատակների համար դրսից ստացված ձվի քանակը:
19. «Խուզված է ոչխարի բուրդ»` բաժին II-ի տող 5-ում ներառվում է բնական խուզված բուրդի քաշը այսինքն, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:
20. «Արտադրվել է մեղր» բաժին II-ի տող 6-ում ներառվում է տնտեսությանը պատկանող մեղվաընտանիքներից արտադրված ամբողջ մեղրի քաշը:
21. «Ստացված է անասունների քաշաճ (մեծահասակ և մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող անասուններից, ընդամենը»` բաժին II-ի տող 8-ում ներառվում է քաշաճը, որը ստացվել է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտման (գիրացման) տակ գտնվող (մեծահասակ և մատղաշ) անասուններից: Դրա համար սահմանվում է հաշվետու ժամկետին բտման (գիրացման) տակ գտնվող անասունների կենդանի` քաշը, ավելացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտումից հանված անասունների կենդանի քաշը, և ստացված գումարից պակասեցվում է տարվա սկզբից բտման (գիրացման) տակ գտնվող անասունների նախնական քաշը և տարվա սկզբին բտման տակ գտնվող անասունների կենդանի քաշը: Բտման ու գիրացման տակ գտնվող անասունների ու թռչունների քաշաճի ստացման տվյալները վերցնում են անասունների կշռման տեղեկագրերից: Մսամթերման ուղարկվող անասունների քաշաճը (աճը) որոշվում է անմիջապես տնտեսությունում նրանց կշռման տվյալներով, որը ցույց է տրված ապրանքատրանսպորտային կարգագրերում և քաշաճի որոշման հաշվարկներում:
22. «Տնտեսությանը պատկանող մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, ձագեր, խոճկորներ, գառներ, ուլեր և մտրուկներ և ստացված է թռչնի մատղաշ իրենց տնտեսությունում ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսությանը պատկանող ինկուբատորից»` բաժին III-ի տող 2-ում, համապատասխան սյունակներում ներառվում են տնտեսությանը պատկանող մայրերից կենդանի ծնված հորթերի, խոճկորների, գառների, ուլերի և մտրուկների գլխաքանակները, ներառյալ այն գլխաքանակը, որը հետագայում վաճառվել է, մորթվել կամ անկում է եղել, թեկուզև նույն ծնված օրը: Այստեղ չի ներառվում սատկած ծնվածների գլխաքանակը:
23. «Ծնել են երինջներ, (փոխադրված են կովերի շարքը»` բաժին III-ի տող 3-ում ներառվում է տարվա սկզբից ծնած և կովերի խումբը փոխադրված երինջների թիվը, ներառյալ այն երինջները, որոնցից ստացվել է մահացած սերունդ:
24. «Ընդամենը գնված են անասուններ և անասունների այլ մուտքեր»` բաժին III-ի տող 4-ում և բաժին III-ի տող 5-ում` «Կենդանի քաշը»` ներառվում է գնման կարգով, այլ անասունի դիմաց փոխանակման, կերի, գույքի դիմաց փոխանակման, այլ հանձնումների դիմաց և այլ մուտքերից ստացված անասունների քանակը և կենդանի քաշը:
25. «Իրացվել է սպանդի համար (ներառյալ տնտեսությունում մորթվածը)»` բաժին III-ի տող 6-ը լրացնելիս հարկ է գումարել պետությանը վաճառված անասունի, իր տնտեսությունում մորթված անասունի, ինչպես նաև սպանդի համար անասունի այլ վաճառքի գլխաքանակները, ներառյալ անասունի վաճառքը շուկայում, հանելով մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի գլխաքանակները: Բարձր տարիքի մատղաշը, որը շուկայում վաճառվել է` հետագայում վերարտադրության համար, այս տողում ցույց չի տրվում:
26. Բաժին III-ի տող 7-ում ներառվում է բաժին III-ի տող 6-ի անասունների գլխաքանակի կենդանի քաշը:
27. «Կենդանի քաշը»` բաժին III-ի տող 7-ում ներառվում է տնտեսությունում մորթված բոլոր անասունները, անկախ նրանից, մորթը որտեղ է կատարվել (տնտեսությունում թե սպանդանոցում) և որոնց միսը օգտագործվել է սննդի կամ վաճառքի համար, ներառյալ անասունների հարկադիր սպանդի դեպքերը: Տող 7-ում ներառվում է նախքան անասունի սպանդի ենթարկելը կենդանի քաշի քաշը:
28. «Ընդամենը վաճառված է, փոխանակված է և այլ ելքեր»` բաժին III-ի տող 8-ում ներառվում է հաշվետու ժամանակամիջոցում (այսինքն` հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ տնտեսության կողմից պետությանը փաստացի վաճառված անասունների գլխաքանակը): Այստեղ ներառվում է այլ կազմակերպություններին վաճառված անասունների գլխաքանակը, նաև ըստ պայմանագրի բնակչության տնտեսություններում աճեցված և գնված անասուններից պետությանը վաճառված անասունի, մասնագիտացված անասնապահական համալիրներին վաճառված և հանձնված բոլոր անասունների գլխաքանակը: Այդ տողում ներառվում է նաև ուրիշ տողերում ցույց չտված անասունների այլ ելքերը:
Այդ տողում ներառվում են նաև տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին վաճառված անասունների գլխաքանակը, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների անդամներին, աշխատանքի վարձատրության դիմաց և առանձին անդամներին օգնության կարգով տրված անասունների գլխաքանակը և այլն: Այդ տողում ներառվում է նաև անասունների և թռչունների այն քանակը, որը համաձայն պայմանագրի, աճեցման է տրվել բնակչության տնտեսություններին և տնտեսվարող սուբյեկտներին չի վերադարձվել, մնացել է բնակչության տնտեսություններում, որպես վարձատրություն աճեցված անասունի և թռչնի համար:
29. «Անկում և կորուստ են եղել բոլոր հասակի անասուններ»` բաժին III-ի տող 10-ում և «որից` հաշվետու տարում ծնված մատղաշներ (խոճկորներ մինչև 4 ամսական), տնտեսվարող սուբյեկտներին պատկանող մայրական կազմից»` բաժին III-ի տող 11-ում ներառվում է հաշվետու տարվա սկզբից (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) փաստացի անկում եղած բոլոր տեսակի անասունների գլխաքանակը: Անկում է համարվում նաև, երբ անասնապահի մեղքով անկում եղած անասունը փոխարինվում է մեկ այլ անասունով: Այս տողում ներառվում են անկում եղած բոլոր տեսակի անասունների գլխաքանակը (հրդեհից, բնական աղետներից, խեղդված, գայլի հոշոտածը և այլն), անկախ հասակից, ներառյալ ընթացիկ տարվա ծնվածների, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից ձեռքբերված անասունների գլխաքանակը: Այս տողում նաև ներառվում է ընթացիկ տարում ծնված մատղաշի այն հարկադիր մորթը, որի միսը սննդի համար չի օգտագործվել կամ միայն որպես անասնակեր է օգտագործվել:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_________________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
| ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
|_________________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|1. Ազգային վիճակագրական |Իրավաբանական անձինք, |մինչև հաշվետու |
|ծառայություն |անհատ ձեռնարկատերերը և |ժամանակաշրջանին |
|2. Ազգային վիճակագրական |հիմնարկները |հաջորդող ամսվա 12-ը |
|ծառայության մարզային | | |
|գործակալություն | | |
|(տարածքային բաժին) | | |
|____________________________________________________|____________________|
| | ՁԵՎ ԹԻՎ |
|Ով է ներկայացնում _________________________________ | 24-ԳՏ |
| (անվանումը) | (տարեկան) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ | |
| | |
|___________________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ____________________________________ | Հանրապետության |
| | վիճակագրության |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I | պետական խորհրդի |
| (փոստային դասիչ)|28 հոկտեմբերի 2005թ.|
|Մարզը ____________________ Համայնքը _______________ | թիվ 12-Ն որոշմամբ |
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I| |
| |____________________|
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման|ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի | |
|Հանրապետության արդարադատության նախարարության |Մարզը I_I_I_I_I |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության | |
|կողմից տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I_I |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._________________________________________________________________________.
ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Առ 1-ը հունվարի 200 թ. առկա է
I. Անասունների գլխաքանակը
.________________________________________________________________.
|Հ/հ| Ցուցանիշների անվանումը | Գլուխ |
|___|___________________________________________________|________|
| Ա | Բ | 1 |
|___|___________________________________________________|________|
| 1|Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը | |
|___|___________________________________________________|________|
| 2|որից` | |
| | կովեր | |
|___|___________________________________________________|________|
| 3| արտադրող ցուլեր | |
|___|___________________________________________________|________|
| 4| բանող եզներ | |
|___|___________________________________________________|________|
| 5| երինջներ` 1-ից մինչև 2 տարեկան | |
|___|___________________________________________________|________|
| 6| երինջներ` 2 տարեկան և բարձր | |
|___|___________________________________________________|________|
| 7| չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր | |
|___|___________________________________________________|________|
| 8|Գոմեշներ | |
|___|___________________________________________________|________|
| 9|Խոզեր, ընդամենը | |
|___|___________________________________________________|________|
| 10|որից` | |
| | մայր խոզեր հիմնական հոտի | |
|___|___________________________________________________|________|
| 11| էգ խոզեր` 4-12 ամսական | |
|___|___________________________________________________|________|
| 12|Ոչխարներ և այծեր, ընդամենը | |
|___|___________________________________________________|________|
| 13|այդ թվում` | |
| | Ոչխարներ | |
|___|___________________________________________________|________|
| 14| որից` մաքիներ և շիշակներ | |
|___|___________________________________________________|________|
| 15| Այծեր | |
|___|___________________________________________________|________|
| 16| որից` մայր այծեր 1 տարեկան և բարձր | |
|___|___________________________________________________|________|
| 17|Ձիեր | |
|___|___________________________________________________|________|
| 18|Ավանակներ | |
|___|___________________________________________________|________|
| 19|Ջորիներ | |
|___|___________________________________________________|________|
| 20|Ճագարներ, ընդամենը | |
|___|___________________________________________________|________|
| 21| որից` մայր ճագարներ | |
|___|___________________________________________________|________|
| 22|Մեղվաընտանիքներ, հատ | |
|___|___________________________________________________|________|
| 23|Թռչուններ, ընդամենը (24+26+27) | |
|___|___________________________________________________|________|
| 24|այդ թվում` | |
| | Հավեր և աքաղաղներ, ընդամենը | |
|___|___________________________________________________|________|
| 25| որից` ածան հավեր | |
|___|___________________________________________________|________|
| 26|Սագեր | |
|___|___________________________________________________|________|
| 27|Այլ թռչուններ | |
.________________________________________________________________.
II. Արտադրվել է անասնապահական մթերք
._________________________________________________________________________.
|Հ/հ| Ցուցանիշների անվանումը | Չափի | Քանակը |
| | | միավորը | |
|___|________________________________________________|___________|________|
| Ա | Բ | Գ | 1 |
|___|________________________________________________|___________|________|
| 1|Կթված է կաթ` կովի և մատակի, ընդամենը | ցենտներ | |
|___|________________________________________________|___________|________|
| 2|Կթված է ոչխարի կաթ, ընդամենը | -»- | |
|___|________________________________________________|___________|________|
| 3|Ստացված է ձու` բոլոր տեսակի թռչուններից | հատ | |
|___|________________________________________________|___________|________|
| 4|որից` հավի | -»- | |
|___|________________________________________________|___________|________|
| 5|Խուզված է ոչխարի բուրդ | կիլոգրամ | |
|___|________________________________________________|___________|________|
| 6|Արտադրվել է մեղր | -»- | |
|___|________________________________________________|___________|________|
| 7|Վաճառված և մորթված են ճագարներ, սպանդի համար | ցենտներ | |
| |(կենդանի քաշով) | | |
|___|________________________________________________|___________|________|
| 8|Ստացված է անասունների քաշաճ (մեծահասակ և | -»- | |
| |մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող | | |
| |անասուններից, ընդամենը | | |
|___|________________________________________________|___________|________|
| 9|որից` | -»- | |
| | խոշոր եղջերավոր անասուններ | | |
|___|________________________________________________|___________|________|
| 10| խոզեր | -»- | |
|___|________________________________________________|___________|________|
| 11| ոչխարներ և այծեր | -»- | |
|___|________________________________________________|___________|________|
| 12| թռչուններ | -»- | |
|___|________________________________________________|___________|________|
| 13|Ածան հավերի տարեկան միջին գլխաքանակը | գլուխ | |
._________________________________________________________________________.
III. Անասունների և թռչունների գլխաքանակի շարժը
._________________________________________________________________________.
|Հ/հ|Ցուցանիշների անվանումը | Չափի |Խոշոր|այդ |Խոզեր|Ոչխար-|Ձիեր|Թռչուն|
| | |միավորը|եղջե-|թվում`| |ներ և | |ներ |
| | | |րավոր|կովեր | |այծեր | | |
| | | |անա- |(առանց| | | | |
| | | |սուն-|բտման | | | | |
| | | |ներ |և գի-| | | | |
| | | | |րաց- | | | | |
| | | | |ման) | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 1|Առ 1-ը հունվարի 200 թ. | գլուխ | | | | | | |
| |առկա է, ընդամենը | | | | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 2|տնտեսությանը պատկանող | -»- | | X | | | | |
| |մայրական կազմից ծնվել | | | | | | | |
| |են կենդանի հորթեր, | | | | | | | |
| |խոճկորներ, գառներ, | | | | | | | |
| |ուլեր և մտրուկներ և | | | | | | | |
| |ստացված է թռչնի մատղաշ | | | | | | | |
| |իրենց տնտեսությունում, | | | | | | | |
| |ինչպես թխսերից, այնպես | | | | | | | |
| |էլ տնտեսությունը | | | | | | | |
| |պատկանող ինկուբատորից | | | | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 3|Ծնել են երինջներ | -»- | X | | X | X | X | X |
| |(փոխադրված են կովերի | | | | | | | |
| |շարքը) | | | | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 4|Ընդամենը գնված են | -»- | | | | | | |
| |անասուններ և | | | | | | | |
| |անասունների այլ մուտքեր| | | | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 5|Կենդանի քաշը |ցենտներ| | | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 6|Իրացվել է սպանդի համար | գլուխ | | | | | | |
| |(ներառյալ | | | | | | | |
| |տնտեսությունում | | | | | | | |
| |մորթվածը) | | | | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 7|Կենդանի քաշը |ցենտներ| | | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 8|Ընդամենը վաճառված է, | գլուխ | | | | | | |
| |փոխանակված է և այլ | | | | | | | |
| |ելքեր | | | | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 9|Կենդանի քաշը |ցենտներ| | | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 10|Անկում և կորուստ են | գլուխ | | | | | | |
| |եղել բոլոր հասակի | | | | | | | |
| |անասուններ | | | | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 11| որից` | -»- | | X | | | | X |
| |հաշվետու տարում ծնված | | | | | | | |
| |մատղաշներ (խոճկորներ | | | | | | | |
| |մինչև 4 ամսական), | | | | | | | |
| |տնտեսվարող | | | | | | | |
| |սուբյեկտներին պատկանող | | | | | | | |
| |մայրական կազմից | | | | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 12|Առ 1-ը հունվարի 200 թ. | -»- | | | | | | |
| |առկա են անասուններ և | | | | | | | |
| |թռչուններ, ընդամենը | | | | | | | |
|___|_______________________|_______|_____|______|_____|______|____|______|
| 13|Կենդանի քաշը |ցենտներ| | | | | | |
._________________________________________________________________________.
Ղեկավար _____________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր _____________________ ________________________
հաշվապահ կամ այլ (Ազգանուն, անուն) (Պաշտոն)
լիազորված անձ)
_____________________ «___»___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _______________@________________