Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.01.2006  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

010.0006.050106

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 160-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` վարչական վարույթի արդյունքում ընդունած օրենքին հակասող վարչական ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումները դատարան են ներկայացվում դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` վեց ամսվա ընթացքում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 162-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Ըստ էության, ճիշտ ակտը չի կարող անվավեր ճանաչվել միայն ձևական նկատառումներով:»:

 

5 հունվարի 2006 թվականի

ՀՕ-6-Ն

 

 

pin
ՀՀ 08.12.2005
N ՀՕ-6-Ն օրենք