Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ Ա ...

 

 

040.0469.241097

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 1997 թ. թիվ 469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար սահմանել հետևյալ հարկային արտոնությունները`

ա/ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի թողարկման պահից մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված եկամուտների գծով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ժ» կետով նախատեսված արտոնության վրա չտարածել նույն օրենքի 26 հոդվածով նախատեսված սահմանափակումը.

բ/ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ժ» կետով նախատեսված արտոնության հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծվելիք շահութահարկի 60 տոկոսը գերազանցող մասի վճարումն ուշացնելու համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն ազատել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված տույժերից ու տուգանքներից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 24-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.10.1997
N 469
Որոշում