Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.07.2006  -ից մինչեւ   07.04.2018  -ը:
 

 

010.0069.170606

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320) 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդից ութերորդ մասերով.

«6. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում բանկային տոկոսի հաշվարկային դրույքի, պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումների վրա, որոնք կարող են ուժի մեջ մտնել ընդունման պահից: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված ակտերով այդ նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի հիմնավոր ժամկետներում, որոնք հնարավորություն կտան բանկերին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու սահմանված նորմատիվների պահանջներին:

7. Եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի` սույն հոդվածի վեցերորդ մասում նշված որոշումներով սահմանված է, որ դրանք ուժի մեջ են մտնում ընդունման պահից, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր է տվյալ որոշումն անմիջապես հրապարակել Ինտերնետում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում, և 4 օրվա ընթացքում` մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի` սույն հոդվածի վեցերորդ մասում նշված որոշումներով սահմանված է, որ դրանք ուժի մեջ են մտնում ընդունման պահից, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը դրանք ընդունվելու օրվան հաջորդող 4 օրվա ընթացքում երեք օրինակից` կնքված և թելակարված, ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման և հրապարակման: Այդ որոշումները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում գրանցվում և ուղարկվում են պաշտոնական հրապարակման:

Պետական գրանցում ստացած որոշման մեկ օրինակը երեք օրվա ընթացքում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, երկրորդ օրինակը` պաշտոնական հրապարակման, երրորդը հաշվառման և համակարգման համար պահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

8. Եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի` սույն հոդվածի վեցերորդ մասում նշված որոշումներով սահմանված չէ, որ դրանք ուժի մեջ են մտնում ընդունման պահից, կամ եթե դրանցով սահմանված է ուժի մեջ մտնելու այլ ժամկետ, ապա դրանք սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով սահմանված կարգով պարտադիր ենթարկվում են պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածի վեցերորդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունվող ակտերի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

17 հունիսի 2006 թվականի

ՀՕ-69-Ն

 

 

pin
ՀՀ 23.05.2006
N ՀՕ-69-Ն օրենք