Սեղմել Esc փակելու համար:
«ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ

 

 

303.0149.011297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀՐԱՄԱՆ

 

12 նոյեմբերի 1997թ թիվ 149

 

i

«ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ

 

Հաստատել «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը»:

 

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Սահմանվում է համաձայն ՀՀ Վարչապետի 1996թ. հուլիսի 12-ի հ.410 որոշմամբ

հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի

կանոնադրության և ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 8-ի հ.327 որոշմամբ

հաստատված` Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման

կանոնակարգի

 

I. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը (այսուհետև` Խորհուրդ) աստիճանաշնորհման համակարգի հիմնական օղակն է և պատասխանատու է ընդունած որոշումների համար:

Խորհուրդը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը (այսուհետև` ԲՈՀ) գիտական և բարձրագույն կրթական այն հաստատություններում, գիտաարտադրական, գիտատեխնիկական ձեռնարկություններում, որոնք համապատասխան բնագավառներում հայտնի են գիտական նվաճումներով: Խորհուրդ ստեղծվում է հիմնարկի հայտով և համապատասխան նախարարության, գերատեսչության կամ Գիտությունների ազգային ակադեմիայի միջնորդությամբ` Խորհրդի անհրաժեշտության, տվյալ հիմնարկում գործունեության նպատակահարմարության հիմնավորմամբ և աշխատանքային երաշխավորմամբ:

Հիմնարկի հայտին և միջնորդությանը կցվում են խորհրդի անդամների մասին տվյալները (հավելված 1):

Խորհուրդն օգտագործում է տվյալ հաստատության (ձեռնարկության) կնիքը և բլանկը:

2. Խորհուրդը ստեղծվում է «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» հիման վրա: Համապատասխան մասնագիտությամբ ատենախոսությունների պաշտպանություններ կազմակերպելու և գիտության համապատասխան բնագավառով գիտական աստիճան շնորհելու իրավասությունը Խորհրդին տալիս է ԲՈՀ-ը:

3. Խորհուրդը կազմավորվում է գիտական աստիճան ունեցող մասնագետներից:

Խորհուրդը կարող է ստանալ տվյալ մասնագիտությամբ դոկտորական ատենախոսության պաշտպանություն կազմակերպելու իրավասություն, եթե Խորհրդի կազմում ընդգրկված են այդ մասնագիտության գծով առնվազն հինգ դոկտոր: Խորհուրդը կարող է ստանալ տվյալ մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության պաշտպանություն կազմակերպելու իրավասություն, եթե Խորհրդի կազմում ընդգրկված են այդ մասնագիտության գծով առնվազն հինգ մասնագետներ, որոնցից առնվազն երեքը` դոկտոր:

Խորհրդում դոկտորների քանակը պետք է լինի Խորհրդի թվակազմի կեսից ոչ պակաս:

Յուրաքանչյուր անդամ Խորհրդի կազմում կարող է ներկայանալ մեկ-երկու մասնագիտությամբ, ընդ որում յուրաքանչյուր պաշտպանության ընթացքում Խորհրդի անդամը կարող է հանդես գալ միայն մեկ մասնագիտությամբ:

Խորհրդի կազմում կարող են լինել Խորհրդի մասնագիտություններին հարող մասնագետներ:

Խորհրդի կազմում ընդգրկվում են մասնագետներ նաև այլ հիմնարկներից:

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մասնագետի համաձայնությունը:

Յուրաքանչյուր մասնագետ կարող է լինել առավելագույնը երկու Խորհրդի անդամ:

Խորհրդի անդամների քանակը պետք է լինի 9-ից ոչ պակաս և, որպես կանոն, 21-ից ոչ ավել:

4. Խորհրդի նախագահ, տեղակալ և գիտական քարտուղար նշանակում է ԲՈՀ-ը` հիմք ընդունելով տվյալ հիմնարկի առաջարկությունները:

Խորհրդի նախագահը, որպես կանոն, պետք է լինի տվյալ հիմնարկի հիմնական հաստիքային աշխատող: Մեկ անձը կարող է լինել միայն մեկ Խորհրդի նախագահ: Գիտական քարտուղարը պետք է լինի տվյալ հիմնարկի հիմնական հաստիքային աշխատող:

5. Խորհրդի մասնագիտությունների և դրա հետ կապված խորհրդի կազմի փոփոխությունները կատարում է ԲՈՀ-ը` 1-ին կետում սահմանված կարգով հաշվի առնելով Խորհրդի կարծիքը:

Խորհրդի կազմի մասնակի փոփոխությունները կատարում է ԲՈՀ-ը` Խորհրդի նախագահի դիմումի հիման վրա, որտեղ թվարկվում են փոփոխությունները, հիմնավորվում դրանց անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը, կցվում տվյալներ նոր անդամների մասին (հավելված 1):

6. Խորհուրդը կարող է ԲՈՀ-ի թույլտվությամբ կազմակերպել հատուկ (մեկ անգամվա) պաշտպանություն, որը դուրս է ԲՈՀ-ի կողմից իրեն տրված իրավասությունների սահմաններից: Ընդ որում, եթե ներկայացված ատենախոսությունը մի քանի մասնագիտությամբ է, որոնցից ոչ բոլորն են ընդգրկված Խորհրդում, կամ համապատասխանում է Խորհրդի մասնագիտությանը, սակայն չի համապատասխանում գիտության բնագավառին, ապա յուրաքանչյուր լրացուցիչ մասնագիտության կամ գիտության բնագավառի համար Խորհրդում պետք է ընդգրկվեն` դոկտորի գիտական աստիճանի համար` առնվազն երեք, թեկնածուի գիտական աստիճանի համար` առնվազն երկու դոկտոր: Լրացուցիչ անդամների թիվը կարող է կրճատվել, եթե Խորհրդում առկա են տվյալ մասնագիտությամբ և գիտության բնագավառի գծով դոկտորներ:

Մյուս դեպքերում հատուկ պաշտպանության համար Խորհուրդը պետք է վերակազմավորվի` սույն կանոնակարգի 3-րդ կետի համաձայն:

Հատուկ պաշտպանություն կազմակերպելու համար Խորհրդի նախագահը, Խորհրդի որոշման հիման վրա, ԲՈՀ է ներկայացնում լրացուցիչ անդամների ներգրավման միջնորդությունը կամ վերակազմավորված Խորհրդի կազմը: Եթե հատուկ պաշտպանության համար ընդգրկվող անդամները ոչ մի ուրիշ Խորհրդի անդամ չեն, ներկայացվում են նիստի տվյալները (հավելված 1):

7. Խորհրդի մեկ նիստի ընթացքում պետք է կայանա ոչ ավել, քան մեկ ատենախոսության պաշտպանություն կամ քննարկում:

8. Խորհրդի նիստն օրինական է, եթե նիստին մասնակցում է Խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը, ընդ որում, անհրաժեշտ է պաշտպանվող ատենախոսության մասնագիտության գծով` թեկնածուի գիտական աստիճանի համար` առնվազն երկու, դոկտորի գիտական աստիճանի համար, երեք դոկտորի մասնակցությունը:

 

II. Ատենախոսության նախնական քննարկումը

մասնագիտական Խորհրդում

 

9. Խորհուրդն ընդունում է ատենախոսությունը նախնական քննարկման պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում (հավելված 2, 6):

Խորհրդում ատենախոսության նախնական քննարկումը կազմակերպվում է` թեկնածուի գիտական աստիճանի համար երկու, դոկտորի գիտական աստիճանի համար` երեք ամսվա ընթացքում:

Խորհրդի նախագահի հանձնարարությամբ ատենախոսության բնույթին համապատասխան մասնագիտությամբ Խորհրդի անդամներից կազմվում է հանձնաժողով: Վերջինս, ծանոթանալով ատենախոսությանը, ներկայացնում է եզրակացություն, որտեղ նշվում են` ատենախոսության համապատասխանությունը տվյալ Խորհրդի մասնագիտություններին, հրատարակված հոդվածներում նյութի ընդգրկման ամբողջականությունը, առաջարկում է պաշտոնական ընդդիմախոսներ, առաջատար կազմակերպություն, հարկ եղած դեպքում հատուկ պաշտպանության կազմակերպում: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է քննարկումը կազմակերպել ընդլայնված կազմով:

10. Հանձնաժողովի եզրակացությունը քննարկվում է Խորհրդի նիստում: Ատենախոսությունը պաշտպանության ընդունելու մասին Խորհրդի դրական որոշումից հետո Խորհուրդը նշանակում է պաշտոնական ընդդիմախոսներ, առաջատար կազմակերպություն, պաշտպանության օրը, տալիս սեղմագիրը տպագրելու թույլտվություն (հավելված 7, 8): Անհրաժեշտության դեպքում Խորհուրդը որոշում է ընդունում հատուկ պաշտպանության մասին:

Ատենախոսությունը պաշտպանության ընդունելու մասին որոշումը դրական է, եթե ընդունվել է նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ:

Գիտական զեկուցման ձևով ատենախոսությունը պաշտպանության ընդունելու համար Խորհուրդը պետք է ստանա ԲՈՀ-ի թույլտվությունը` ԲՈՀ-ի սահմանած կարգի համաձայն:

11. Խորհուրդը չի ընդունում ատենախոսությունը պաշտպանության, եթե այն չի համապատասխանում իր մասնագիտություններին կամ եթե հրատարակված չեն ատենախոսության հիմնական արդյունքները: Նման դեպքերում հայցողին հանձնվում են ներկայացված նյութերը և պաշտպանության մերժումը հիմնավորող քաղվածքը` նիստի արձանագրությունից:

12. Պաշտպանությունից առնվազն մեկ ամիս առաջ Խորհրդի անդամներին, շահագրգիռ հիմնարկներին, ատենախոսության բնույթին համապատասխանող այլ Խորհուրդներին, անհատ գիտնականներին առաքվում է սեղմագիրը:

Հասցեատերերի ցուցակը որոշում է Խորհուրդը` ներառելով ԲՈՀ-ի հաստատած ցանկը (հավելված 5):

13. Ատենախոսության մեկ և սեղմագրի երկու օրինակ պաշտպանությունից առնվազն մեկ ամիս առաջ տրվում է այն հիմնարկի գրադարանին, որտեղ գործում է Խորհուրդը:

 

III. Ատենախոսության պաշտպանությունը

Խորհրդում

 

14. Ատենախոսության պաշտպանության նիստն ընթանում է Խորհրդի նախագահի, բացակայության դեպքում` նախագահի տեղակալի նախագահությամբ:

Խորհրդի նախագահի և նախագահի տեղակալի միաժամանակյա բացակայության դեպքում, տվյալ հիմնարկի ղեկավարի դիմումի հիման վրա, ԲՈՀ-ը կարող է հրամանով նիստը վարելու պարտականությունը հանձնարարել Խորհրդի անդամներից մեկին:

Խորհրդի գիտական քարտուղարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կարող է կատարել Խորհրդի անդամներից մեկը` Խորհրդի նախագահի առաջարկությամբ, հիմնարկի ղեկավարի հրամանով, երկու ամսից ոչ ավելի ժամկետով:

15. Նիստը սկսում է Խորհրդի նախագահը, եթե համաձայն ներկայաթերթիկի (հավելված 9) նիստը կարող է օրինական համարվել: Նախագահը հայտարարում է պաշտպանվող ատենախոսության թեման, նշում պաշտոնական ընդդիմախոսներին և առաջատար կազմակերպությունը: Այնուհետև խոսքը տրվում է գիտական քարտուղարին, որը զեկուցում է սահմանված պահանջներին հայցորդի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանության մասին:

Հայցորդը ներկայացնում է իր ատենախոսության հիմնական և առանցքային դրույթներն ու նյութերը, որից հետո նրան տրվում են գրավոր և բանավոր հարցեր: Այնուհետև խոսքը տրվում է գիտական ղեկավարին կամ խորհրդատուին: Ապա գիտական քարտուղարը հրապարակում է ատենախոսության թեման հաստատած հիմնարկի եզրակացությունը, առաջատար կազմակերպության կարծիքը, ինչպես նաև ատենախոսության և սեղմագրի վերաբերյալ ստացված կարծիքները: Ընդ որում, դրական կարծիքները, Խորհրդի համաձայնությամբ, կարող են ներկայացվել ամփոփ, նշելով դիտողությունները, իսկ բացասական կարծիքները ընթերցվում են ամբողջությամբ:

Կարծիքների հրապարակումից հետո, դիտողություններին պատասխանելու համար, խոսքը տրվում է հայցորդին:

Այնուհետև իրենց կարծիքները հրապարակում են պաշտոնական ընդդիմախոսները: Եթե ընդդիմախոսներից մեկը բացակայում է, ապա նրա կարծիքը ընթերցվում է: Յուրաքանչյուր ընդդիմախոսի ելույթից հետո հայցորդը ստանում է պատասխանի իրավունք:

Հետագա բանավեճին, ինչպես նաև ատենախոսության քննարկման ամբողջ ընթացքին, մասնակցելու իրավունք ունեն նիստին բոլոր ներկա գտնվողները:

Վերջում հայցորդին տրվում է եզրափակիչ խոսքի իրավունք:

16. Հայցորդի եզրափակիչ խոսքից հետո Խորհուրդը գիտական աստիճան շնորհելու հարցով անցկացնում է գաղտնի քվեարկություն: Գաղտնի քվեարկության համար, բաց քվեարկությամբ, նիստին մասնակից Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրվում է հաշվիչ հանձնաժողով (առնվազն երեք հոգի):

Գաղտնի քվեարկությանը մասնակցում են միայն նիստին ներկա Խորհրդի անդամները, որոնց հաշվիչ հանձնաժողովը ստորագրությամբ հանձնում է քվեաթերթիկները (հավելված 10):

Պաշտպանությունից ուշացած կամ մինչև պաշտպանության ավարտը հեռացած Խորհրդի անդամները քվորումը որոշելիս չեն հաշվառվում և քվեարկությանը չեն մասնակցում:

Եթե հայցորդը Խորհրդի անդամ է, ապա նա չի ընդգրկվում իր պաշտպանության նիստի Խորհրդի անդամների ցուցակում և չի մասնակցում քվեարկությանը:

Քվեարկողը քվեաթերթիկի «քվեարկության արդյունքներ» սյունակում թողնելով իր նախընտրած տարբերակը` ջնջում է մյուս և քվեաթերթիկը գցում կնքված քվեատուփի մեջ:

Քվեատուփը բացում են հաշվիչ հանձնաժողովի անդամները, հաշվում քվեաթերթիկները, և ըստ քվեարկության արդյունքների կազմում արձանագրություն (հավելված 11):

Նախքան գաղտնի քվեարկության սկսելը, չբաժանված քվեաթերթիկները, հետագա օգտագործումը բացառող նշանով, պահվում են հաշվիչ հանձնաժողովի մոտ, այդ մասին նշվում է արձանագրության մեջ:

Այն քվեաթերթիկները, որոնք հստակ չեն արտահայտում Խորհրդի անդամի կարծիքը, համարվում են անվավեր, այդ մասին նշվում է արձանագրության մեջ:

Քվեարկության արդյունքների արձանագրությունը ձևակերպելուց հետո հաշվիչ հանձնաժողովը կնքում է բոլոր քվեաթերթիկները և կցում արձանագրությանը:

Գաղտնի քվեարկությանը մասնակցած Խորհրդի անդամները` բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ հաստատում են հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը: Արձանագրության չհաստատվելու դեպքում ատենախոսության քննարկումը շարունակվում է Խորհուրդը կրկին անցկացնում է գաղտնի քվեարկություն` նոր քվեաթերթիկներով:

17. Գիտական աստիճան շնորհելու մասին Խորհրդի որոշումը դրական է, եթե «կողմ» են քվեարկել նիստին մասնակից անդամների երկու երրորդը:

18. Հաշվիչ հանձնաժողովի արձանագրության հաստատումից հետո քննարկվում է Խորհրդի եզրակացության նախագիծը, որը կազմվում է «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» պահանջներին համապատասխան:

Եզրակացության տեքստն ընդունվում է բաց քվեարկությամբ` նիստին մասնակից Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Գիտական աստիճան շնորհելու մասին Խորհրդի բացասական որոշման դեպքում եզրակացություն չի ընդունվում:

Այսքանով նիստն ավարտվում է:

19. Եթե հայցորդը ատենախոսությունը հանում է պաշտպանությունից, ապա նրան վերադարձվում են ներկայացված փաստաթղթերը, բացի դիմումներից, ատենախոսության և սեղմագրի մեկական օրինակներից, որոնք մնում են Խորհրդում:

Եթե առանց սկզբնաբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ատենախոսությունը հանում է պաշտպանությունից և ԲՈՀ է ուղարկում իր որոշումը` սեղմագրի և նիստի սղագրության հետ: Նման դեպքում հայցորդի դիմումը ատենախոսությունը պաշտպանությունից հանելու մասին չի ընդունվում:

20. Գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշման դեպքում, պաշտպանությունից հետո 15-օրյա ժամկետում, Խորհուրդը ԲՈՀ է ուղարկում հայցորդի որակավորման գործը` ատենախոսության առաջին օրինակը, սեղմագրերը և որակավորման փաստաթղթերը (հավելված 3):

Բացասական որոշման դեպքում հայցորդին վերադարձվում են Խորհուրդ ներկայացված փաստաթղթերը և քաղվածք Խորհրդի նիստի արձանագրությունից` գաղտնի քվեարկության արդյունքների մասին: Ատենախոսության մեկ օրինակը հանվում է հիմնարկի գրադարանից և կարծիքների, սեղմագրի, նիստի արձանագրության հետ միասին հնգօրյա ժամկետում ուղարկվում ԲՈՀ:

 

IY. Ատենախոսության կրկնական քննարկումը

Խորհրդում

 

21. Խորհուրդը ատենախոսության կրկնական քննարկումը կազմակերպում է ԲՈՀ-ի սահմանած պայմանների համաձայն:

 

Հավելված 1

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

(Խորհուրդը, մասնագիտությունները և բնագավառը)

 

._______________________________________________________________________.

|հ/հ| Ազգանուն,|Ծննդյան|Հիմնական|Գիտական աստիճա-|  Գիտության | Գիտական  |

|   |  անուն,  |  թիվ  |աշխատա- |նը, մասնագիտու-|բնագավառը և |աշխատու-  |

|   |հայրանուն |       |վայրը և |թյան թվանիշն   |մասնագիտու- |թյունները |

|   |          |       |պաշտոնը |ըստ պաշտպանած  |թյան թվանիշը|          |

|   |          |       |        |ատենախոսության |(թվանիշերը) |          |

|   |          |       |        |               | Խորհրդում  |          |

|___|__________|_______|________|_______________|____________|__________|

| 1 |    2     |   3   |   4    |       5       |     6      |    7     |

|___|__________|_______|________|_______________|____________|__________|

|   |          |       |        |               |            |          |

._______________________________________________________________________.

1. Ցուցակը կազմվում է այբբենական կարգով:

2. 7-րդ սյունակում նշվում են Խորհրդում ունեցած յուրաքանչյուր

մասնագիտության համապատասխան 2-3 գիտական աշխատություններ, որպես

կանոն, հրատարակված վերջին 10 տարիների ընթացքում:

3. Նոր ստեղծվող Խորհրդի համար սույն հավելվածին կցվում են Խորհրդի

անդամներից առաջադրված նախագահի, նախագահի տեղակալի, գիտական

քարտուղարի թեկնածությունները:

 

Հավելված 2.

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

1. Հայցորդի դիմումը:

2. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (2 օր):

3. Հայցորդի բարձրագույն կրթության դիպլոմի վավերացված պատճենը կամ

թեկնածուի գիտական աստիճանը հավաստող վկայագրի վավերացված պատճենը

(1 օր):

4. Տեղեկանք որակավորման քննությունների և ստուգարքի հանձնման մասին

(1 օր):

5. Բնութագիր հիմնական աշխատավայրից, եթե հայցորդն աշխատում է (1 օր):

6. Ատենախոսության թեմայով հրատարակված աշխատությունների ցուցակը (1 օր):

7. Քաղվածք ատենախոսության թեմայի հաստատման որոշումից (1 օր):

8. Թեման հաստատած հիմնարկի եզրակացությունը (1 օր):

9. Ատենախոսությունը անհրաժեշտ քանակով` ԲՈՀ-ին, հիմնարկի գրադարանին,

առաջատար կազմակերպությանը և պաշտոնական ընդդիմախոսներին ուղարկելու

համար: Ատենախոսության օրինակները ներկայացվում են հայցորդի

ստորագրությամբ` տիտղոսաթերթի վրա:

 

Հավելված 3.

ԲՈՀ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

1. Խորհրդի ուղեկցող նամակը (բլանկի վրա) մասնագիտական Խորհրդի նախագահի

ստորագրությամբ:

2. Տեղեկանք ըստ 12-րդ հավելվածի:

3. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:

4. Խորհրդի նիստի սղագրությունը Խորհրդի նիստին ներկա անդամների ցուցակով,

Խորհրդի նախագահի և գիտական քարտուղարի ստորագրությամբ:

5. Խորհրդի եզրակացությունը:

6. Պաշտոնական ընդդիմախոսոների և առաջատար կազմակերպության կարծիքները:

7. Քաղվածք ատենախոսության թեմայի հաստատման որոշումից:

8. Տեղեկանք որակավորման քննությունների և ստուգարքի հանձնման մասին:

9. Փաստաթղթերի ցուցակ (հավելված 13):

 

Փաստաթղթերը ներկայացվում են ԲՈՀ 1 օրինակից` ատենախոսության առաջին օրինակի և 2 սեղմագրի հետ:

 

Հավելված 4.

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

1. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:

2. Նիստի հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը (հավելված 11):

3. Հայցորդի բարձրագույն կրթության դիպլոմի վավերացված պատճենը կամ

թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի վավերացված պատճենը:

4. Բնութագիր հիմնական աշխատավայրից:

5. Ատենախոսության թեման հաստատած հիմնարկի եզրակացությունը:

6. Ատենախոսությանը և սեղմագրին վերաբերող այլ կարծիքներ:

7. Ներկայաթերթիկ (հավելված 9):

8. Սեղմագրի առաքման ցուցակը` ամսաթվի նշումով, գիտական քարտուղարի

ստորագրությամբ:

 

Հավելված 5.

ՍԵՂՄԱԳՐԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՑՈՒՑԱԿ

 

1. Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողով

375028, Երևան, Կիևյան փող. 16:

2. Հայաստանի Հանրապետության ազգային գրադարան

375009, Երևան, Տերյան փող. 72:

3. Գիտատեխնիկական լրատվության հայկական ԳՀԻ

375051, Երևան, Կոմիտասի պ., 49/3:

4. Հայաստանի պետական գրապալատ (2 օրինակ)

375009, Երևան, Գ. Քոչարի փող. 21):

 

Հավելված 6.

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԸ

 

.___________________________________________.

|   Հիմնարկի անվանումը, որտեղ հաստատվել է   |

|           ատենախոսության թեման            |

|                                           |

|                                           |

|        Ազգանուն, անուն, հայրանուն         |

|         Ատենախոսության անվանումը          |

|             (ատենախոսություն)             |

|                                           |

|   ________________ մասնագիտությամբ        |

|                                           |

|   ________________ գիտությունների         |

|    դոկտորի (թեկնածուի) գիտական            |

|           աստիճանի համար                  |

|                                           |

|                                           |

|                        Գիտական ղեկավար`   |

|                                           |

|                                           |

|              քաղաք-տարեթիվ                |

.___________________________________________.

 

Հավելված 7.

ՍԵՂՄԱԳՐԻ ԿԱԶՄԸ *

 

.__________________________________________.

|    Հիմնարկի անվանումը, որտեղ գործում է   |

|  ատենախոսությունը պաշտպանության ընդունած |

|         մասնագիտական Խորհուրդը           |

|                                          |

|                                          |

|        Ազգանուն, անուն, հայրանուն        |

|         Ատենախոսության անվանումը         |

|                                          |

|                                          |

|   __________________ մասնագիտությամբ     |

|                                          |

|   __________________  գիտությունների     |

|   դոկտորի (թեկնածուի) գիտական աստիճանի   |

|     հայցման ատենախոսության սեղմագիր      |

|                                          |

|                                          |

|                                          |

|                                          |

|              քաղաք-տարեթիվ               |

.__________________________________________.

 

* Եթե սեղմագիրը օտար լեզվով է, ապա տրվում է նաև կազմի

հայերեն տարբերակը:

 

Հավելված 8.

ՍԵՂՄԱԳՐԻ 2-ՐԴ ԷՋԸ *

 

Ատենախոսության թեման հաստատվել __________________________________________

հիմնարկի անվանումը

 

Գիտական ղեկավար (խորհրդատու) ____________________________________________

գիտական աստիճանը, ա.ա.հ.

 

Պաշտոնական ընդդիմախոսներ ________________________________________________

գիտական աստիճանը, ա.ա.հ.

 

Առաջատար կազմակերպություն _______________________________________________

անվանումը

 

Պաշտպանությունը կայանալու է _____________________________________________

ամսաթիվ, ժամ

 

_________________________________________________________________________

                      հիմնարկի անվանումը (հասցեն)

 

__________________________________________________ մասնագիտական Խորհրդում

Խորհրդի համարը

 

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ______________________________________ գրադարանում

 

Սեղմագիրն առաքված է _____________________________________________________

ամսաթիվ

 

Մասնագիտական Խորհրդի գիտական քարտուղար ___________________  ________________________________

                     (ստորագրություն)            ( ա. ա. )

 

* Եթե սեղմագիրը օտար լեզվով է, ապա տրվում է նաև հայերեն տարբերակը:

 

Հավելված 9.

ՆԵՐԿԱՅԱԹԵՐԹԻԿ

 

_________________________________________________________________________

                    անուն, ազգանուն

 

__________________________________________________________ մասնագիտությամբ

մասնագիտության անվանումը

 

ատենախոսության պաշտպանության ____________________________________________

Խորհրդի անվանումը

 

մասնագիտական Խորհրդի _______________________________________________ նիստի

ամսաթիվը և արձանագրության համարը

 

.______________________________________________________________.

|Անուն, ազգա-|  Գիտական աստիճա-| Ներկայությունը | Քվեաթերթիկը  |

|  նուն      |նը, տվյալ նիստում|(ստորագրություն)|ստացել է (ստո-|

|            |մասնագիտական թվա-|                | րագրություն) |

|            |    նիշը         |                |              |

|____________|_________________|________________|______________|

|            |                 |                |              |

.______________________________________________________________.

 

Մասնագիտական Խորհրդի

գիտական քարտուղար

 

Հավելված 10.

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

 

_____________________________________________________ մասնագիտական Խորհրդի

Խորհրդի անվանումը

 

___________________________________________________________________ նիստի

արձանագրության համարը և ամսաթիվը

 

._________________________________________________.

| Հայցորդի անունը,|Արժանի է գիտական| Քվեարկության |

|    ազգանունը    |    աստիճանի    | արդյունքները |

|_________________|________________|______________|

|                 |                |  համաձայն եմ |

|                 |                |  համաձայն չեմ|

._________________________________________________.

 

1. «Արժանի է գիտական աստիճանի» սյունակում նշվում է գիտական աստիճանը

և գիտության բնագավառը:

2. Քվեաթերթիկը չի ստորագրվում: «Քվեարկության արդյունքներ» սյունակում

թողնվում է նախընտրած տարբերակը, ջնջվում մյուսը:

 

Հավելված 11.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ___

 

______________________________________________ մասնագիտական Խորհրդի հաշվիչ

Խորհրդի անվանումը

 

հանձնաժողովի նիստի «____» ______________ 19 թ.

 

Հաշվիչ հանձնաժողովի կազմը _______________________________________________

ազգանուն, անուն

 

_________________________________________________________________________

 

Հանձնաժողովն ընտրված է _________________________ - ին դոկտորի (թեկնածուի)

 

գիտական աստիճան շնորհելու հարցով Խորհրդի գաղտնի քվեարկության արդյունքները հաշվելու համար:

 

Մասնագիտական Խորհրդի անդամների քանակը ____________________________ :

 

Խորհրդում լրացուցիչ անդամների քանակը ______________________________ :

 

Նիստին մասնակից անդամների քանակը _______________ այդ թվում քննարկվող

 

ատենախոսության մասնագիտությանը համապատասխան դոկտորների քանակը __________ :

 

Բաժանված քվեաթերթիկներ __________________________ :

 

Չբաժանված քվեաթերթիկներ _________________________ :

 

Քվեաթերթիկներ քվեատուփում _______________________ :

 

Քվեարկության արդյունքները

 

__________________________ -ին __________________________________________

 

գիտությունների դոկտորի (թեկնածուի) գիտական աստիճան շնորհելու համար

 

քվեարկել են ______________________ -ը, որից

 

«կողմ» _________________________________ ,

 

«դեմ» __________________________________ ,

 

անվավեր քվեաթերթիկներ ____________________ :

 

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ

 

Հանձնաժողովի անդամներ

 

Հավելված 12.

 

._________________________.

|                         |

|                         |

|                         |

|                         |

._________________________.

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

1. Հայցորդ

 

1.1. ազգանուն, անուն, հայրանուն _________________________________________

(հայերեն և ռուսերեն)

 

1.2. ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը _____________________________________

 

1.3. քաղաքացիությունը, ազգությունը ______________________________________

 

1.4. որտեղ, երբ է ընդունվել և ավարտել բուհը ____________________________

 

1.5. մասնագիտությունը ___________________________________________________

 

1.6. ինչ լեզուների է տիրապետում _________________________________________

 

1.7. որտեղ, երբ է ընդունվել և ավարտել ասպիրանտուրան (դոկտորանտուրան) ___

 

_______________________________________________

 

1.8. աշխատավայրը, պաշտոնը, հեռախոսի համարը ______________________________

 

1.9. բնակվելու հասցեն, հեռախոսի համարը __________________________________

 

1.10.հրատարակված աշխատությունների քանակը ________________________________

(մենագրություն, հոդված և այլն)

 

2. Ատենախոսություն

 

2.1. անվանումը (հայերեն և ռուսերեն) ____________________________________

 

2.2. թվանիշը և մասնագիտությունը ________________________________________

 

2.3. որտեղ և երբ է հաստատվել թեման _____________________________________

 

2.4. տեսակը (ատենախոսություն, մենագրություն, գիտական զեկուցում) _________

 

3. Գիտական ղեկավար (ներ), գիտական խորհրդատու (ա. ա. հ.) ______________

 

_________________________________________________________________________

 

4. Պաշտոնական ընդդիմախոսներ. (ա. ա. հ.) ______________________________

 

_________________________________________________________________________

 

5. Առաջատար կազմակերպությունը ________________________________________

 

6. Մասնագիտական Խորհուրդ

 

6.1. համարը _____________________________________________________________

 

6.2. հիմնարկը, որտեղ գործում է Խորհուրդը ________________________________

 

7. Պաշտպանություն

 

7.1. օրը ________________________________________________________________

 

7.2. նիստի մասնակիցների քանակը __________________________________________

 

7.3. քվեարկության արդյունքներ

 

«կողմ» _____________________________________________________________

 

«դեմ» ______________________________________________________________

 

անվավեր քվեաթերթիկներ ________________________________________________

 

7.4. Խորհրդի որոշումը (դրական, բացասական) _______________________________

 

7.5. Շնորհված գիտական աստիճանը __________________________________________

 

Մասնագիտական Խորհրդի նախագահ

 

Գիտական քարտուղար

 

Սույն տեղեկանքին կցվում են հայերեն և ռուսերեն ամփոփագրեր`

յուրաքանչյուրը մեկ էջի սահմաններում, նշելով տասը հանգուցային բառ:

 

Հավելված 13.

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿ _______________________________________

ազգանուն, անուն

 

.___________________________________________________________________.

|փաստաթղթերի անվանումը |թերթերի քանակը |էջեր _____ ից մինչև  _____  |

|______________________|_______________|____________________________|

|                      |               |                            |

.___________________________________________________________________.

 

Մասնագիտական Խորհրդի

 

Գիտական քարտուղար

 

Բոլոր փաստաթղթերը պետք է ունենան էջերի միջանցիկ համարակալում:

 

                         Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ    Է

                        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                     ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ

                       «01» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  1997 Թ.

                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 38970063

 

 

pin
Բարձրագույն որակավորման հանձնաժողով
12.11.1997
N 149
Հրաման