Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.08.2006  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

010.0160.120706

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 103-րդ հոդվածի 1-ին ենթակետը վերջին «մասին» բառից հետո լրացնել «, եթե պատասխանողը չի պահանջում գործը քննել ըստ էության» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 104-րդ հոդվածում`

i

ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը գործին մասնակցող անձանց կողմից կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով որոշումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ կետերով.

«3.2. Գործի վարույթը վերսկսվելուց հետո, եթե նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին և չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին, դատարանը որոշում է կայացնում հայցն առանց քննության թողնելու մասին, եթե պատասխանողը չի պահանջում գործը քննել ըստ էության:

3.3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն անփոփոխ թողնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ստանալուց հետո դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց միջնորդությամբ մեկշաբաթյա ժամկետում վերացնել հայցի ապահովմանն ուղղված միջոցները:»:

 

26 հուլիսի 2006 թվականի

ՀՕ-160-Ն

 

 

pin
ՀՀ 07.07.2006
N ՀՕ-160-Ն օրենք