Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0007.130198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունվարի 1998 թվականի թիվ 7

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1997 թվականի նոյեմբերից մինչև 1998 թվականի ապրիլի 30-ը Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի Հանրապետության կողմից նախագահությունն ստանձնելու կապակցությամբ`

1. Տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու և խորացնելու նպատակով ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում Երևան քաղաքում անցկացնել հետևյալ միջոցառումները`

 

1998 թվականի փետրվարի 3-4-ը` ՍԾՏՀ մասնակից երկրների առևտրի և

տնտեսական զարգացման հարցերի կապակցությամբ աշխատանքային խմբի հանդիպում,

 

1998 թվականի փետրվարի 10-11-ը` ՍԾՏՀ մասնակից երկրների էներգետիկայի

նախարարների տեղակալների աշխատանքային հանդիպում,

 

1998 թվականի մարտի 30-31-ը` ՍԾՏՀ մասնակից երկրների ավագ պաշտոնյաների

հանդիպում,

 

1998 թվականի ապրիլի 8-ին` ՍԾՏՀ մասնակից երկրների էներգետիկայի

նախարարների հանդիպում,

 

1998 թվականի ապրիլի 15-16-ը` ՍԾՏՀ մասնակից երկրների կապի հարցերի

կապակցությամբ աշխատանքային խմբի հանդիպում,

 

1998 թվականի ապրիլի 28-29-ը` ՍԾՏՀ մասնակից երկրների ավագ պաշտոնյաների

հանդիպում,

 

1998 թվականի ապրիլի 30-ին` ՍԾՏՀ մասնակից երկրների արտաքին գործերի

նախարարների 11-րդ հանդիպում:

 

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված միջոցառումների անցկացումն ապահովելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծեր:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն նշված միջոցառումների անցկացման գործում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.01.1998
N 7
Որոշում