Սեղմել Esc փակելու համար:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՌԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹ ...

 

 

ԲԱԶԵԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՌԱՑՄԱՆ
ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված 1

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐ

 

.________________________________________________________________________.

|Y1 |Բժշկական թափոններ, որոնք ստացվել են հիվանդանոցներում,               |

|   |պոլիկլինիկաներում և  կլինիկաներում` հիվանդներին բժշկական խնամք ցույց|

|   |տալու արդյունքում:                                                  |

|___|____________________________________________________________________|

|Y2 |Դեղագործական արտադրանքի ստացման և  վերամշակման թափոններ:            |

|___|____________________________________________________________________|

|Y3 |Ոչ պիտանի դեղագործական ապրանքներ, դեղամիջոցներ և  պատրաստուկներ:    |

|___|____________________________________________________________________|

|Y4 |Բիոցիդների և  ֆիտոդեղագործական պատրաստուկների արտադրության, ստացման |

|   |և  կիրառման թափոններ:                                               |

|___|____________________________________________________________________|

|Y6 |Օրգանական լուծիչների արտադրության, ստացման և  կիրառման թափոններ:    |

|___|____________________________________________________________________|

|Y7 |Ցիանիդներ պարունակող նյութերի ջերմամշակման և  ազնվացման թափոններ:   |

|___|____________________________________________________________________|

|Y8 |Նախապես ծրագրված կիրառման համար ավելորդ հանքային յուղեր:            |

|___|____________________________________________________________________|

|Y9 |Թափոններ` յուղեր/ջուր, ածխաջրածիններ/ջուր, խառնուրդների և           |

|   |էմուլսիաների տեսքով:                                                |

|___|____________________________________________________________________|

|Y10|Պոլիքլորացված բիֆենիլներ /ՊՔԲ/ և/կամ  պոլիքլորացված տելֆենիլներ     |

|   |կամ պոլիբրոմացված բիֆենիլներ /ՊԲԲ/ կամ դրանց խառնուրդներ /ՊՔՏ/      |

|   |պարունակող ավելորդ նյութեր:                                         |

|___|____________________________________________________________________|

|Y11|Թորման, զտման կամ որևէ  պիրոլիտիկ մշակման ավելորդ խեժային թափոններ: |

|___|____________________________________________________________________|

|Y12|Թանաքի, ներկանյութերի, պիգմենտների, ներկերի, լաքերի, օլիֆի          |

|   |արտադրության, ստացման և  կիրառման թափոններ:                         |

|___|____________________________________________________________________|

|Y13|Սինթետիկ խեժերի, լատեքսի, պլաստիֆիկատորների, սոսինձների /կապակցող   |

|   |նյութերի արտադրության, ստացման և  կիրառման թափոններ:                |

|___|____________________________________________________________________|

|Y14|Գիտահետազոտական աշխատանքների կամ ուսումնական գործընթացի ընթացքում   |

|   |ստացված ավելորդ քիմիական նյութեր, որոնց բնույթը դեռևս  պարզված չէ,  |

|   |և/կամ  որոնք նոր են, ինչպես նաև,  որոնց ազդեցությունը մարդու և/կամ  |

|   |շրջակա միջավայրի վրա դեռ հայտնի չէ:                                 |

|___|____________________________________________________________________|

|Y15|Պայթյունավտանգ թափոններ, որոնք այլ օրենսդրության ենթակա չեն:        |

|___|____________________________________________________________________|

|Y16|Նոտոքիմիկատների կամ ֆոտոնյութերի մշակման համար օգտագործվող նյութերի |

|   |արտադրության, ստացման և  կիրառման թափոններ:                         |

|___|____________________________________________________________________|

|Y17|Մետաղական և  պլաստիկ մակերեսների մշակման թափոններ:                  |

|___|____________________________________________________________________|

|Y18|Արդյունաբերական թափոնների հեռացման գործողության մնացորդներ:         |

|___|____________________________________________________________________|

|Y19|Մետաղների կարբոնիլներ:                                              |

|___|____________________________________________________________________|

|Y20|Բերիլիում, բերիլիումի միացություններ:                               |

|___|____________________________________________________________________|

|Y21|Սելենի միացություններ:                                              |

|___|____________________________________________________________________|

|Y22|Պղնձի միացություններ:                                               |

|___|____________________________________________________________________|

|Y23|Ցինկի միացություններ:                                               |

|___|____________________________________________________________________|

|Y24|Զառիկ, զառիկի միացություններ:                                       |

|___|____________________________________________________________________|

|Y25|Սելեն, սելենի միացություններ:                                       |

|___|____________________________________________________________________|

|Y26|Կադմիում, կադմիումի միացություններ:                                 |

|___|____________________________________________________________________|

|Y27|Ծարիր, ծարիրի միացություններ:                                       |

|___|____________________________________________________________________|

|Y28|Տելուր, տելուրի միացություններ:                                     |

|___|____________________________________________________________________|

|Y29|Սնդիկ, սնդիկի միացություններ:                                       |

|___|____________________________________________________________________|

|Y30|Թալիում, թալիումի միացություններ:                                   |

|___|____________________________________________________________________|

|Y31|Կապար, կապարի միացություններ:                                       |

|___|____________________________________________________________________|

|Y32|Ֆտորի անօրգանական միացություններ` բացառությամբ ֆտորական կալիումի:   |

|___|____________________________________________________________________|

|Y33|Անօրգանական ցիանիդներ:                                              |

|___|____________________________________________________________________|

|Y34|Թթվային լուծույթներ կամ պինդ տեսքով թթուներ:                        |

|___|____________________________________________________________________|

|Y35|Ասբեստ /փոշի և  մանրաթել/:                                          |

|___|____________________________________________________________________|

|Y36|Ֆոսֆորի օրգանական միացություններ:                                   |

|___|____________________________________________________________________|

|Y37|Կապար, կապարի միացություններ:                                       |

|___|____________________________________________________________________|

|Y38|Օրգանական ցիանիդներ:                                                |

|___|____________________________________________________________________|

|Y39|Ֆենոլներ, ֆենոլային միացություններ, այդ թվում` քլորֆենոլներ:        |

|___|____________________________________________________________________|

|Y40|Եթերներ:                                                            |

|___|____________________________________________________________________|

|Y41|Հալոգենացված օրգանական լուծիչներ:                                   |

|___|____________________________________________________________________|

|Y42|Օրգանական լուծիչներ` բացառությամբ հալոգենացված լուծիչների:          |

|___|____________________________________________________________________|

|Y43|Պոլիքլորացված դիբենզաֆուրանի տիպի յուրաքանչյուր նյութ:              |

|___|____________________________________________________________________|

|Y44|Պոլիքլորացված դիբենզապիդիօքսինի տիպի յուրաքանչյուր նյութ:           |

|___|____________________________________________________________________|

|Y45|Օրգանահալոգեն միացություններ` բացի սույն հավելվածում նշված նյութերից|

|   |/օրինակ` Y39, Y41, Y42, Y43, Y44/:                                  |

.________________________________________________________________________.

 

Հավելված 2

 

ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ

 

.______________________________________________________.

|Y46 |Բնակատեղերից հավաքվող թափոններ:                  |

|____|_________________________________________________|

|Y47 |Կենցաղային թափոնների այրումից ստացված մնացորդներ:|

.______________________________________________________.

 

Հավելված 3

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ՄԱԿ-ի 1*) խմբերի կոդերը հատկությունները

 

________________________________________

1*) Համապատասխանում է վտանգավոր բեռների դասակարգմանը, որը բերված է

վտանգավոր բեռների փոխադրման վերաբերյալ ՄԱԿ-ի հանձնարարականներում (ՄԱԿ,

Նյու Յորք, 1988):

 

._________________________________________________________________________.

|   |    |Պայթուցիկ նյութեր                                               |

|1  |H1  |Պայթուցիկ նյութերը կամ թափոնները պինդ կամ հեղուկ նյութեր կամ    |

|   |    |թափոններ են, որոնք ընդունակ են ինքնուրույն քիմիական ռեակցիայի`  |

|   |    |անջատելով ջերմություն և  բարձր ճնշման գազեր այնպիսի արագությամբ,|

|   |    |որը վտանգ է ներկայացնում շրջապատի առարկաների համար:             |

|___|____|________________________________________________________________|

|3  |H3  |Հրավտանգ հեղուկներ                                              |

|   |    |«Հրավտանգ» տերմինը համանշանակ է «դյուրավառ» տերմինին: Դյուրավառ |

|   |    |համարվում են այն հեղուկները, որոնք լուծույթներում կամ           |

|   |    |սուսպենզիաներում արտադրում են հրավտանգ գազեր ոչ  բարձր 60,5 oC` |

|   |    |փակ անոթում և  ոչ բարձր 65,6 oC-ից` բաց անոթում:                |

|___|____|________________________________________________________________|

|4-1|H4-1|Հրավտանգ պինդ նյութեր                                           |

|   |    |Պինդ նյութեր կամ թափոններ են, բացառությամբ որպես պայթուցիկ      |

|   |    |դասակարգվածների, որոնք տեղափոխման պայմաններում ընդունակ են հեշտ |

|   |    |բռնկվելու /շփման ժամանակ/:                                      |

|___|____|________________________________________________________________|

|4-2|H4-2|Նյութեր կամ թափոններ, որոնք ընդունակ են ինքնաբռնկման            |

|   |    |Նյութեր կամ թափոններ, որոնք ընդունակ են տեղափոխման նորմալ       |

|   |    |պայմաններում ինքնակամ ջերմանալու օդի հետ շփման ժամանակ,         |

|   |    |այնուհետև`  բոցավառվելու:                                       |

|___|____|________________________________________________________________|

|4-3|H4-3|Նյութեր կամ թափոններ, որոնք ջրի հետ փոխազդելու ժամանակ անջատում |

|   |    |են հրավտանգ գազեր                                               |

|   |    |Նյութեր կամ թափոններ, որոնք ջրի հետ շփվելիս ընդունակ են         |

|   |    |ինքնաբռնկման և  անջատում են դյուրավառ գազեր վտանգավոր           |

|   |    |քանակությամբ:                                                   |

|___|____|________________________________________________________________|

|5-1|H5-1|Օքսիդացնող նյութեր                                              |

|   |    |Նյութեր, որոնք ինքնուրույն բռնկվող չեն, բայց սովորաբար, ի հաշիվ |

|   |    |թթվածնի անջատման, կարող են առաջացնել կամ նպաստել այլ նյութերի   |

|   |    |ինքնաբռնկմանը` ստեղծելով նոր նյութեր:                           |

|___|____|________________________________________________________________|

|5-2|H5-2|Օրգանական պերօքսիդներ                                           |

|   |    |Երկվալենտ -O-O- խումբ պարունակող թափոններ, որոնք ջերմության     |

|   |    |ազդեցության տակ կայուն չեն և  ենթարկվում են էկզոջերմային        |

|   |    |ինքնաարագացվող տարրալուծման:                                    |

|___|____|________________________________________________________________|

|6-1|H6-1|Տոքսիկ /թունավոր/ նյութեր                                       |

|   |    |Նյութեր կամ թափոններ, որոնք, մարսողական, շնչառական օրգանների կամ|

|   |    |մաշկի միջոցով անցնելով օրգանիզմ, ընդունակ են մահ առաջացնելու կամ|

|   |    |խիստ բացասական ազդեցություն ունենալու:                          |

|___|____|________________________________________________________________|

|6-2|H6-2|Վարակող նյութեր                                                 |

|   |    |Նյութեր կամ թափոններ, որոնք պարունակում են կենդանի              |

|   |    |միկրոօրգանիզմներ կամ դրանց թույները և,  ինչպես դա հայտնի է,     |

|   |    |առաջացնում են կենդանիների և  մարդկանց հիվանդություններ:         |

|___|____|________________________________________________________________|

|8  |H9  |Քայքայիչ նյութեր                                                |

|   |    |Նյութեր կամ թափոններ, որոնք քիմիական փոխազդեցության ժամանակ     |

|   |    |անմիջական շփումից կամ էլ. արտահոսքի պայմաններում կարող են       |

|   |    |առաջացնել կենդանի հյուսվածքների լուրջ վնասվածքներ և  նույնիսկ   |

|   |    |տրանսպորտային միջոցների և  այլ բեռների կործանում:               |

|___|____|________________________________________________________________|

|9  |H10 |Թափոններ, որոնք, ջրի և  օդի հետ փոխազդեցության մեջ մտնելով,     |

|   |    |անջատում են թունավոր գազեր:                                     |

|___|____|________________________________________________________________|

|9  |H11 |Նյութեր կամ թափոններ, որոնք ծանր և  խրոնիկ հիվանդություններ են  |

|   |    |առաջացնում:                                                     |

|___|____|________________________________________________________________|

|9  |H12 |Էկոթունավոր նյութեր                                             |

|   |    |Նյութեր կամ թափոններ, որոնք, անցնելով շրջակա միջավայր, ընդունակ |

|   |    |են անմիջապես կամ ժամանակի ընթացքում վտանգ ներկայացնել շրջակա    |

|   |    |միջավայրի և  բիստիկ համակարգերի համար:                          |

|___|____|________________________________________________________________|

|9  |H13 |Նյութեր, որոնք ընդունակ են իրենց հեռացումից հետո ինչ-որ կերպ    |

|   |    |առաջացնել այլ նյութեր /օրինակ` տարալվացման ճանապարհով/, ի դեպ,  |

|   |    |այդ բնորոշ է վերը նշված հատկություններից որևէ  մեկին:           |

._________________________________________________________________________.

 

ԹԵՍՏԵՐ

 

Թափոնների առանձին տեսակների պոտենցիալ վտանգը դեռևս մինչև վերջ փաստարկված չէ, դեռ չկան թեստերի մեթոդիկաներ այդ վտանգի քանակական գնահատման համար: Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ մարդու և/կամ շրջակա միջավայրի համար այդ նյութերի պոտենցիալ վտանգը ցուցադրող մեթոդների մշակման համար: Ստանդարտ փորձարկումների մեթոդներ ստեղծվել էին մաքուր նյութերի համար: Բազմաթիվ անդամ պետություններում մշակվել է ազգային թեստերի մեթոդիկա, որը կիրառելի է 1-ին հավելվածում բերված նյութերի վերաբերյալ` որոշելու համար, թե արդյոք այդ նյութերը օժտված են սույն հավելվածում թվարկված որևէ հատկությունով:

 

Հավելված 4

 

ՀԵՌԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ա. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԲԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԿՐԿՆԱԿԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ԿՐԿՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Ա բաժնում ներառված են գործնականում հանդիպող հեռացման բոլոր այդպիսի գործողությունները:

Դ1. Թաղում հողի մեջ կամ արտանետում հողի վրա /օրինակ` աղբակույտում և այլն/:

Դ2. Հողի հատուկ մշակում /օրինակ` հողի մեջ հեղուկ կամ տիղմային թափոնների կենսաքիմիական տարրալուծում/:

Դ3. Ներարկում մեծ խորության վրա /օրինակ` համապատասխան խտություն ունեցող թափոնների ներարկում հորերի, աղային գմբեթների կամ բնական ամբարների մեջ/:

Դ4. Արտանետում մակերևութային ջրավազաններ /օրինակ` հեղուկ կամ տիղմային թափոնների արտանետում հորեր, լճակներ կամ պարզարաններ/:

Դ5. Արտանետում հատուկ սարքավորված աղբակույտեր /օրինակ` արտանետում միմյանցից և միջավայրից մեկուսացված և ծածկված առանձին խցերի մեջ/:

Դ6. Արտանետում ջրավազաններ` բացառությամբ ծովերի և օվկիանոսների:

Դ7. Արտանետում ծովեր և օվկիանոսներ, այդ թվում` թաղում ծովի հատակում:

Դ8. Սույն հավելվածի այլ բաժիններում չնշված կենսաբանական վերամշակում, որը բերում է վերջնական միացությունների կամ խառնուրդների առաջացման, որոնք ապա հեռացվում են Ա բաժնում թվարկված եղանակներից որևէ մեկով:

Դ9. Սույն հավելվածի այլ բաժիններում չնշված ֆիզիկաքիմիական վերամշակում /օրինակ` գոլորշիացում, չորացում, շիկացում, չեզոքացում, նստվածք տալը/, որը բերում է վերջնական միացումների կամ խառնուրդների առաջացման, որոնք ապա հեռացվում են Ա բաժնում թվարկված եղանակներից որևէ մեկով:

Դ10. Այրում ցամաքի վրա:

Դ11. Այրում ծովի մեջ:

Դ12. Թաղում /օրինակ` բեռնարկղերի թաղում հանքահորում/:

Դ13. Միատեսակ կամ ոչ միատեսակ խառնուրդի ստացում մինչև Ա բաժնում թվարկված որևէ գործողություն սկսելը:

Դ14. Վերափաթեթավորում մինչև Ա բաժնում թվարկված որևէ գործողություն սկսելը:

Դ15. Պահպանում պահեստում մինչև Ա բաժնում թվարկված որևէ գործողություն սկսելը:

 

Բ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԵՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԿՐԿՆԱԿԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ԿՐԿՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Բ բաժնում ներառված են բոլոր այնպիսի գործողությունները, որոնք օրենսդրորեն սահմանված են որպես վտանգավոր թափոններ կամ համարվում են այդպիսիք, և որոնք հակառակ դեպքում ենթակա կլինեին Ա բաժնում թվարկված գործողություններին:

Ռ1. Օգտագործում վառելիքի տեսքով /բացառությամբ ուղղակի այրման/ կամ որևէ այլ եղանակով` էներգիա ստանալու նպատակով:

Ռ2. Լուծիչների կրկնակի օգտագործում/վերականգնում:

Ռ3. Որպես լուծիչներ չօգտագործվող օրգանական նյութերի կրկնակի շրջանառություն/օգտագործում:

Ռ4. Մետաղների և դրանց միացությունների կրկնակի շրջանառություն/օգտագործում:

Ռ5. Այլ ոչ օրգանական նյութերի կրկնակի շրջանառություն/օգտագործում:

Ռ6. Թթուների և հիմքերի վերականգնում:

Ռ7. Աղտոտման դեմ պայքարում օգտագործվող բաղադրիչների վերստացում:

Ռ8. Կատալիզատորների բաղադրիչների վերստացում:

Ռ9. Նավթամթերքների կրկնակի թորում կամ նախկինում օգտագործված նավթամթերքների կրկնակի այլ օգտագործում:

Ռ10. Հողի հատուկ մշակում, որը բարենպաստորեն է անդրադառնում գյուղատնտեսության որակի բնապահպանական իրավիճակի վրա:

Ռ11. Ռ1-Ռ10 գործողությունների ընթացքում առաջացած ցանկացած թափոնի օգտագործում:

Ռ12. Թափոնների փոխանակում` դրանք Ռ1-Ռ11 գործողությունների միջոցով հեռացնելու նպատակով:

Ռ13. Նյութի կուտակում` այն Բ բաժնում թվարկված գործողություններից որևէ մեկի միջոցով հեռացնելու նպատակով:

 

Հավելված 5Ա

 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԵՋ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Թափոնների արտահանման պատճառները

2. Թափոններ արտահանողը 1/

3. Թափոններ արտադրողը /արտադրողները/ 1/

4. Թափոնների հեռացման համար պատասխանատու անձը 1/

5. Թափոնների նախատեսվող փոխադրողը /փոխադրողները/ կամ նրա /նրանց/ լիազոր ներկայացուցիչները, եթե հայտնի են 1/

6. Թափոնների արտահանման երկիրը

Իրավասու մարմինը 2/

7. Նախատեսվող տարանցիկ երկրներ

Իրավասու մարմինը 2/

8. Թափոնների ներմուծման երկիրը

Իրավասու մարմինը 2/

9. Ընդհանուր կամ միանգամյա ծանուցում

10. Առաքման /առաքումների/ նախատեսվող ամսաթիվը /ամսաթվերը/, ժամկետը, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել արտահանումը, և նախատեսվող երթուղին /ներառյալ մուտքի և ելքի կետերը/ 3/

11. Փոխադրման համար նախատեսվող տրանսպորտային միջոցները /ավտոմոբիլային, երկաթուղային, ծովային, օդային, ներքին ջրային ուղիներով/

12. Ապահովագրման վերաբերյալ տեղեկություններ 4/

13. Թափոնների և դրանց բաղադրիչների հատկանշում և ֆիզիկական նկարագրում` ներառյալ Y համարը և ՄԱԿ-ի կողմից սահմանված համարը 5/ և տեղեկություններ օգտագործման հետ կապված որևէ հատուկ պահանջի վերաբերյալ` ներառյալ վթարների ժամանակ ծագող արտակարգ իրավիճակները

14. Նախատեսվող փաթեթավորումը /օրինակ` կույտով, տակառով, լցանավով/

15. Մոտավոր քանակությունը քաշով/ծավալով 6/

16. Գործընթացը, որի արդյունքում ստացվել են թափոնները 7/

17. 1-ին հավելվածում թվարկված թափոնների վտանգավորության դասակարգումն ըստ Կոնվենցիայի 2-րդ հավելվածի. վտանգավոր հատկություններ, H համարը, ՄԱԿ-ի կողմից սահմանված դասը

18. Հեռացման եղանակը` 3-րդ հավելվածին համապատասխան

19. Արտադրողի և արտահանողի հայտարարությունն այն մասին, որ տրամադրված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը

20. Տեղեկություններ /ներառյալ ձեռնարկության տեխնիկական նկարագրությունը/, որոնք ուղղվում են արտահանողին կամ արտադրողին հեռացման համար պատասխանատու անձի կողմից, և որի հիման վրա վերջինս եկել է այն եզրակացության, որ նախատեսվող հեռացումը կարող է իրականացվել էկոլոգիապես անվտանգ եղանակով և ներմուծման երկրի նորմերին ու կանոններին համապատասխան

21. Տեղեկություններ արտահանողի և հեռացման համար պատասխանատու անձի միջև կնքված պայմանագրի մասին

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

 

1/ Կազմակերպության լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսի, ֆաքսի կամ տելեքսի համարը, ինչպես նաև համապատասխան անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի, ֆաքսի կամ տելեքսի համարը

2/ Լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսի, տելեքսի կամ ֆաքսի համարը

3/ Մի քանի առաքումներ ընդգրկող ընդհանուր ծանուցման դեպքում տեղեկություններ են պահանջվում կամ յուրաքանչյուր առաքման նախատեսվող ամսաթվի մասին, կամ էլ առաքումների նախատեսվող հաճախականության մասին

4/ Տեղեկություններ պետք է տրամադրվեն համապատասխան ապահովագրական պահանջների վերաբերյալ և այն մասին, թե ինչպես են դրանք կատարվում արտահանողի, փոխադրողի կամ հեռացման համար պատասխանատու անձի կողմից

5/ Առավել վտանգավոր բաղադրիչների բնույթը և պարունակությունը թունավորության և այլ վտանգների տեսանկյունից, որոնք բխում են այդ թափոնների հետ շփվելուց և հեռացման նախատեսվող եղանակից

6/ Մի քանի առաքումներ ընդգրկող ընդհանուր ծանուցման դեպքում տեղեկություններ են պահանջվում ինչպես նախատեսվող մոտավոր ընդհանուր ծավալի, այնպես էլ յուրաքանչյուր առանձին առաքման մոտավոր ծավալի մասին

7/ Այնքանով, որքանով դա անհրաժեշտ է վտանգի գնահատման և հեռացման նախատեսվող գործողությունների նպատակահարմարության որոշման համար

 

Հավելված 5Բ

 

ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆՇՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Թափոններ արտահանողը 1/

2. Թափոններ արտադրողը /արտադրողները/ և արտադրության վայրը 1/

3. Թափոնների հեռացման համար պատասխանատու անձը և հեռացման փաստացի վայրը 1/

4. Թափոններ փոխադրողը /փոխադրողները/ 1/ կամ նրա /նրանց/ լիազոր ներկայացուցիչները

5. Ընդհանուր կամ միանգամյա ծանուցման առարկան

6. Անդրսահմանային փոխադրումն սկսելու ամսաթիվը և ստացականի վրա թափոնների համար պատասխանատու յուրաքանչյուր անձի ստորագրությունը և ամսաթիվը

7. Փոխադրման տրանսպորտային միջոցը /ավտոմոբիլային, երկաթուղային, ներքին ջրային ուղիներով, ծովային, օդային/, այդ թվում` արտահանման, տարանցիկ և ներմուծման երկրներում, ինչպես նաև մուտքի և ելքի կետերում` վերջիններիս նշանակված լինելու դեպքում

8. Թափոնների ընդհանուր նկարագրություն /անհրաժեշտության դեպքում` ֆիզիկական վիճակը, ՄԱԿ-ում ընդունված ստույգ բեռնային անվանումը և կարգը, ՄԱԿ-ի համարը, Y և H համարները/

9. Տեղեկություններ օգտագործման հետ կապված որևէ հատուկ պահանջի վերաբերյալ` ներառյալ վթարների ժամանակ ծագող արտակարգ իրավիճակները

10. Փաթեթավորման տեսակը և տեղերի քանակը

11. Մոտավոր քանակությունը քաշով/ծավալով

12. Արտադրողի և արտահանողի հայտարարությունն այն մասին, որ տրամադրված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը

13. Արտադրողի և արտահանողի հայտարարությունը, որում նշվում է Կողմեր հանդիսացող շահագրգիռ բոլոր պետությունների իրավասու մարմինների կողմից առարկություններ չլինելու մասին

14. Հեռացման համար պատասխանատու անձի հավաստիացումը հեռացման համար նշանակված օբյեկտում թափոնների ստացման մասին, հեռացման եղանակի և հեռացման մոտավոր ամսաթվի նշում

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

 

Փոխադրման փաստաթղթում նշման ենթակա տեղեկությունները տեղափոխման կանոնների համաձայն պահանջվող տեղեկությունների հետ միասին հնարավորության դեպքում պետք է ներառվեն մեկ փաստաթղթում: Եթե դա անհնար է, այդ տեղեկությունները պետք է ավելի շուտ լրացնեն, քան կրկնօրինակեն փոխադրման կանոնների համաձայն պահանջվող տեղեկությունները: Փոխադրման փաստաթղթում պետք է նշված լինի, թե ով է տրամադրում տեղեկությունները և լրացնում ձևաթղթերը:

1/ Կազմակերպության լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսի, ֆաքսի կամ տելեքսի համարը, ինչպես նաև համապատասխան անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի կամ ֆաքսի համարը, ում հարկավոր է դիմել վթարի դեպքում:

 

Հավելված 6

 

ԻՐԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Եթե Կոնվենցիայի 20-րդ հոդվածում նշված պայմանավորվածությամբ այլ կերպ նախատեսված չէ, ապա իրավարարության գործընթացն իրականացվում է ստորև տրված 2-10-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հայցվոր Կողմը քարտուղարությանը ծանուցում են այն մասին, որ Կողմերը պայմանավորվել են վեճը, սույն Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ կետերին համապատասխան, հանձնել միջնորդ դատարան: Ծանուցման մեջ նշվում է իրավարարական հետաքննության առարկան` ներառյալ սույն Կոնվենցիայի այն հոդվածները, որոնց մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագել է վեճը: Քարտուղարությունը փոխանցում է այս կերպ ստացված տեղեկատվությունը սույն Կոնվենցիայի բոլոր Կողմերին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Միջնորդ դատարանը կազմված է երեք անդամներից: Վեճի յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկական իրավարարի և այս կերպ նշանակված երկու իրավարարները նշանակում են երրորդին, որը կատարում է միջնորդ դատարանի նախագահի պարտականությունները: Վերջինս չի կարող վեճի մեջ ընդգրկված որևէ Կողմի քաղաքացի հանդիսանալ, մշտապես բնակվել այդ Կողմերից որևէ մեկի տարածում, այդ Կողմերից որևէ մեկի մոտ ծառայության մեջ գտնվել և տվյալ գործին որևէ կերպ առնչություն ունենալ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Եթե երկրորդ իրավարարին նշանակելուց հետո երկու ամսվա ընթացքում միջնորդ դատարանի նախագահ չի նշանակվում, ապա նրան, Կողմերից մեկի առաջարկությամբ, հաջորդ երկու ամսվա ընթացքում նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը:

2. Եթե վեճի մեջ ընդգրկված Կողմերից մեկը առաջարկությունն ստանալու պահից երկու ամսվա ընթացքում իրավարար չի նշանակում, ապա այլ Կողմը կարող է այդ մասին հայտնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը նշանակում է միջնորդ դատարանի նախագահին հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում: Նշանակվելուն պես միջնորդ դատարանի նախագահը դիմում է իրավարար չնշանակած Կողմին` երկու ամսվա ընթացքում իրավարար նշանակելու խնդրանքով: Այդ ժամկետը լրանալուն պես նախագահը համապատասխան կերպով տեղյակ է պահում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այդ իրավարարին նշանակում է հաջորդ երկամսյա ժամկետի ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Միջնորդ դատարանն իր որոշումներն ընդունում է միջազգային իրավունքի նորմերին և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

2. Սույն հավելվածին համապատասխան հիմնադրվող ցանկացած միջնորդ դատարան սահմանում է ընթացակարգի իր կանոնները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Ընթացակարգային հարցերով և գործերին վերաբերող` միջնորդ դատարանի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:

2. Դատարանը կարող է ձեռնարկել փաստերի հայտնաբերման համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Կողմերից մեկի խնդրանքով` նա կարող է առաջարկել` ժամանակավոր պաշտպանական միջոցներ ձեռնարկել:

3. Վեճի Կողմերն ապահովում են հետաքննության արդյունավետ վարման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

4. Միջնորդ դատարանում Կողմերից մեկի բացակայությունը կամ չներկայանալը խոչընդոտ չեն հանդիսանում հետաքննության համար:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Միջնորդ դատարանը կարող է լսել նաև անմիջականորեն վեճի առարկայից ծագող հակադարձ հայցերը և որոշումներ կայացնել դրանց վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Եթե միջնորդ դատարանը, հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները, որևէ այլ կերպ չի սահմանում, ապա դատական ծախսերը, ներառյալ դատարանի անդամների վարձատրությունը, վեճի Կողմերը հավասար բաշխում են միմյանց միջև: Միջնորդ դատարանը հաշվառում է իր բոլոր ծախսերը և Կողմերին ամփոփիչ հաշվետվություն է ներկայացնում այդ ծախսերի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Կոնվենցիայի ցանկացած Կողմ, որը վեճի առարկայում ունի իր շահերը, կամ որի վրա տվյալ գործով կայացված որոշումը կարող է որևէ կերպ ազդել, իրավունք ունի, դատարանի համաձայնությամբ, մասնակցելու հետաքննությանը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է հիմնադրման օրվանից հինգ ամսվա ընթացքում, եթե միայն անհրաժեշտ չի համարում այդ ժամկետը երկարաձգել հինգ ամիսը չգերազանցող ժամանակահատվածով:

2. Միջնորդ դատարանի որոշումն ուղեկցվում է պատճառների բացատրությամբ: Այդ որոշումը վերջնական է և պարտադիր է վեճի բոլոր Կողմերի համար:

3. Ցանկացած վեճ, որը կարող է ծագել Կողմերի միջև դատարանի որոշման մեկնաբանման կամ կատարման վերաբերյալ, կարող է հանձնվել այդ որոշումն ընդունած միջնորդ դատարան կամ, վերջինիս ծառայություններից օգտվելու անհնարինության դեպքում, մեկ այլ դատարան, որը հիմնադրվում է միևնույն կարգի և միևնույն նպատակների համար, ինչ առաջին դատարանը:

 

Հավելված 7

 

(ԴԵՌԵՎՍ ՈՒԺԻ ՄԵՋ ՉԻ ՄՏԵԼ) 3

 

Սույն Կոնվենցիայի Կողմերը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու ԵՄ այլ անդամ պետությունները, Լիխտենշտեյնը:

 

Հավելված 8

 

ՑԱՆԿ Ա

 

Սույն հավելվածում ներառված թափոնները, սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն, համարվում են վտանգավոր, և դրանց ներառումը սույն հավելվածում չի սահմանափակում 3-րդ հավելվածի օգտագործումը թափոնների թունավոր չլինելն ապացուցելու համար:

 

Ա1. Մետաղյա և մետաղներ պարունակող թափոններ

 

Ա1010. Մետաղյա և ձուլվածքների տեսքով թափոններ, որոնք պարունակում են`

- անտիմոն

- զառիկ

- բերիլիում

- կադմիում

- կապար

- սնդիկ

- սելեն

- տելուր

- թալիում

Բացառությամբ Բ ցանկում հատուկ նշված թափոնների:

Ա1020. Թափոններ, որոնց բաղադրության մեջ առկա են հետևյալ նյութերը կամ աղտոտիչները` բացառությամբ զանգվածային տեսքով հայտնվող մետաղյա թափոնների.

- անտիմոն, անտիմոնի միացություններ

- բերիլիում, բերիլիումի միացություններ

- կադմիում, կադմիումի միացություններ

- կապար, կապարի միացություններ

- սելենիում, սելենիումի միացություններ

- տելուրիում, տելուրիումի միացություններ

 

Ա1030. Թափոններ, որոնց բաղադրության մեջ առկա են հետևյալ նյութերը կամ աղտոտիչները`

- զառիկ, զառիկի միացություններ

- սնդիկ, սնդիկի միացություններ

- թալիում, թալիումի միացություններ

 

Ա1040. Թափոններ, որոնց բաղադրության մեջ առկա են հետևյալ նյութերը.

- մետաղ կարբոնիլներ

- հնգավալենտ քրոմի միացություններ

 

Ա1050. Գալվանական նստվածքներ

Ա1060. Մետաղի արծնման արդյունքում առաջացած հեղուկ թափոններ

Ա1070. Ցինկի վերամշակման կալաքարային մնացորդներ, փոշիներ և նստվածքներ, ինչպիսիք են յարոզիտը, հեմատիտը և այլն

Ա1080. Բ ցանկում չներառված ցինկի մնացորդների թափոններ, որոնք պարունակում են կապար և կադմիում` 3-րդ հավելվածում տրված բնութագրերին համապատասխան քանակություններով

Ա1090. Մեկուսացված պղնձյա մալուխի այրումից առաջացած մոխիր

Ա1100. Պղնձի հալոցային վառարանների գազային մաքրման համակարգերի աշխատանքի արդյունքում առաջացած փոշիներ և մնացորդներ

Ա1110. Պղնձի էլեկտրամաքրման և էլեկտրագոյացման գործողությունների արդյունքում առաջացող սպառված էլեկտրոլիտային լուծույթներ

Ա1120. Պղնձի էլեկտրամաքրման և էլեկտրագոյացման գործողությունների ընթացքում օգտագործվող էլեկտրոլիտային զտման համակարգերից ստացվող նստվածքային թափոններ` բացառությամբ անոդային նստվածքների

Ա1130. Լուծված պղինձ պարունակող արծնումային լուծույթներ

Ա1140. Պղնձի քլորիդի և պղնձի ցիանիդի կատալիզատորների թափոններ

Ա1150. Տպասալիկների այրման արդյունքում առաջացած թանկարժեք մետաղների մոխիր` Բ ցանկում4 չներառված

Ա1160. Օգտագործված կապար-թթվային մարտկոցներ` ամբողջությամբ կամ ջարդոնով

Ա1170. Չմասնատված օգտագործված մարտկոցներ` բացառությամբ միմիայն Բ ցանկում ներառված մարտկոցների խառնուրդների: 1-ին հավելվածում նշված բաղադրիչներ պարունակող` Բ ցանկում չներառված օգտագործված մարտկոցներ` ըստ դրանց վտանգավորության աստիճանի

Ա1180. Էլեկտրական կամ էլեկտրոնային սարքերի թափոններ կամ ջարդոն5, որոնք պարունակում են Ա ցանկում ներառված մարտկոցներ, սնդիկային անջատիչներ, կատոդային խողովակների ապակի կամ ակտիվացված այլ ապակիներ կամ PCB-կոնդենսատորներ կամ աղտոտված են 1-ին հավելվածում ներառված նյութերով /օր., կադմիում, սնդիկ, կապար, պոլիքլորինացված բիֆենիլ/ այնքանով, որ ձեռք են բերում 3-րդ հավելվածում նշված հատկությունները /տես Բ ցանկի Բ1110 կետի համապատասխան նշումը/6

 

Ա2. Հիմնականում անօրգանական բաղադրիչներ պարունակող թափոններ, որոնք

կարող են նաև պարունակել մետաղներ և օրգանական նյութեր

 

Ա2010. Ապակու թափոններ` կատոդային խողովակներից և ակտիվացված այլ ապակիներից

Ա2020. Ֆտորի անօրգանական միացությունների թափոններ հեղուկների կամ նստվածքների տեսքով` բացառությամբ Բ ցանկում ներառված թափոնների

Ա2030. Օգտագործված կատալիզատորներ` բացառությամբ Բ ցանկում ներառված թափոնների

Ա2040. Քիմիական արդյունաբերության արտադրական գործընթացների արդյունքում ստացվող գիպսի թափոններ, եթե դրանք պարունակում են 1-ին հավելվածում ներառված բաղադրիչներ, որոնք համապատասխանում են 3-րդ հավելվածում նշված վտանգավոր հատկանիշներին

Ա2050. Ասբեստի թափոն /փոշու կամ մանրաթելի տեսքով/

Ա2060. Ածխով աշխատող էլեկտրակայանների գործունեության արդյունքում առաջացող թռչող մոխիր, որը պարունակում է 1-ին հավելվածում ներառված բաղադրիչներ, որոնք համապատասխանում են 3-րդ հավելվածում նշված վտանգավոր հատկանիշներին

 

Ա3. Հիմնականում օրգանական բաղադրիչներ պարունակող թափոններ, որոնք

կարող են նաև պարունակել մետաղներ և օրգանական նյութեր

 

Ա3010. Նավթային կոքսի և բիտումի արտադրության արդյունքում առաջացած թափոններ

Ա3020. Նախատեսված նպատակով օգտագործման համար անպիտան նավթամթերքներ

Ա3030. Հակապայթուցիչ կապարային միացությունների նստվածքներ պարունակող, դրանցից բաղկացած կամ դրանցով աղտոտված թափոններ

Ա3040. Օգտագործված ջերմային /ջերմահաղորդ/ հեղուկներ

Ա3050. Խեժերի, լատեքսի, պլաստիֆիկացնող միջոցների և սոսինձների արտադրության, ձևափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացող թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառվածների /տես` Բ ցանկի Բ3090 կետը/

Ա3060. Նիտրոցելյուլոզայի թափոններ

Ա3070. Ֆենոլների, ֆենոլների միացությունների, այդ թվում` քլորոֆենոլի թափոններ` հեղուկների և նստվածքների տեսքով

Ա3080. Եթերների թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառվածների

Ա3090. Հնգավալենտ քրոմի միացություններ կամ բիոցիդներ պարունակող` կաշվի փոշի, մոխիր և նստվածքներ /տես Բ ցանկի Բ3110 կետը/

Ա3100. Հնգավալենտ քրոմի միացություններ կամ բիոցիդներ պարունակող կաշվե իրերի արտադրության համար ոչ պիտանի կաշվի կտորտանք, կաշվի և բաղադրյալ կաշվի այլ թափոններ /տես` Բ ցանկի Բ3090 կետը/

Ա3110. Հնգավալենտ քրոմի միացություններ, բիոցիդներ կամ վարակիչ նյութեր պարունակող` մորթեգործական արտադրության թափոններ /տես` Բ ցանկի Բ3110 կետը/

Ա3120. Նրբափետրիկ` մանրացման արդյունքում ստացվող թեթև մասնիկներ

Ա3130. Ֆոսֆորի օրգանական միացությունների թափոններ

Ա3140. Ոչ հալոգենացված օրգանական լուծիչների թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառված լուծիչների

Ա3150. Հալոգենացված օրգանական լուծիչների թափոններ

Ա3160. Օրգանական լուծիչների վերականգնման գործողությունների արդյունքում առաջացող հալոգենացված կամ ոչ հալոգենացված` անջուր զտման նստվածքների թափոններ

Ա3170. Ալիֆատային հալոգենացված ածխաջրածինների /ինչպիսիք են քլորմեթանը, դիքլորէթանը, վինիլ քլորիդը, վինիլիդեն քլորիդը, ալիլ քլորիդը և էպիքլորհիդրինը/ արտադրության արդյունքում առաջացող թափոններ

Ա3180. Պոլիքլորինացված բիֆենիլ /PCB/, պոլիքլորինացված տերֆենիլ /PCT/, պոլիքլորինացված նաֆթալեն /PCN/, պոլիբրոմինացված բիֆենիլ /PBB/ կամ նշված միացությունների այլ պոլիբրոմինացված համարժեքներ /50 մգ/կգ կամ ավելի բարձր պարունակության7/ պարունակող, դրանցից բաղկացած կամ դրանցով աղտոտված թափոններ, նյութեր և իրեր

Ա3190. Օրգանական նյութերի մաքրման, զտման կամ ցանկացած տեսակի պիրոլիտիկ մշակման արդյունքում առաջացած խեժանման նստվածքների թափոններ /բացառությամբ ասֆալտային ցեմենտների/

 

Ա4. Թափոններ, որոնք կարող են պարունակել ինչպես անօրգանական, այնպես

էլ օրգանական բաղադրիչներ

 

Ա4010. Դեղագործական ապրանքների արտադրության, պատրաստման կամ օգտագործման արդյունքում առաջացած թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառված այդպիսի թափոնների

Ա4020. Հիվանդանոցային և նմանատիպ այլ թափոններ, այն է` թափոններ, որոնք առաջանում են բժշկական, քույրական, ատամնաբուժական, անասնաբուժական և նմանատիպ գործունեություն իրականացնող այլ հիմնարկներում, ինչպես նաև թափոններ, որոնք առաջանում են հիվանդանոցներում կամ այլ բուժհիմնարկներում` հիվանդների քննության կամ բուժման, ինչպես նաև հետազոտությունների արդյունքում

Ա4030. Բիոցիդների և ֆիտոդեղամիջոցների արտադրության, պատրաստման և օգտագործման արդյունքում առաջացող թափոններ` ներառյալ չափանիշներին չհամապատասխանող, հնացած8 կամ իր անմիջական նպատակի համար օգտագործելու համար ոչ պիտանի պեստիցիդների և հերբիցիդների թափոնները

Ա4040. Փայտի պահպանման համար օգտագործվող քիմիական նյութերի9 արտադրության, պատրաստման և կիրառման արդյունքում առաջացած թափոններ

Ա4050. Թափոններ, որոնք պարունակում են, բաղկացած են կամ աղտոտված են հետևյալ նյութերով.

- անօրգանական ցիանիդներ` բացառությամբ անօրգանական ցիանիդների մնացորդներ պարունակող` թանկարժեք մետաղներ կրող կարծր նստվածքների,

- օրգանական ցիանիդներ

Ա4060. Օգտագործված յուղեր/ջրեր, ածխաջրածիններ/ջրային խառնուրդներ, էմուլսիաներ

Ա4070. Թանաքի, ներկող նյութերի, պիգմենտների, ներկերի և լաքերի արտադրության, պատրաստման և օգտագործման արդյունքում առաջացող թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառված նման թափոնների /տես Բ ցանկի Բ4010 կետը/

Ա4080. Պայթուցիկ բնույթ կրող թափոններ /բացառությամբ Բ ցանկում ներառված նման թափոնների/

Ա4090. Թթվային կամ հիմքային լուծույթների թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառված նման թափոնների /տես Բ ցանկի Բ2120 կետը/

Ա4100. Արդյունաբերության մեջ ուղեկցող գազերի մաքրման համար օգտագործվող աղտոտման վերահսկման սարքավորումների աշխատանքի արդյունքում առաջացող թափոններ` բացառությամբ Բ ցանկում ներառված նման թափոնների

Ա4110. Թափոններ, որոնք պարունակում են, բաղկացած են կամ աղտոտված են հետևյալ նյութերով.

- պոլիքլորինացված դիբենզոֆուրանի խմբին պատկանող ցանկացած նյութ,

- պոլիքլորինացված դիբենզոդիօքսինի խմբին պատկանող ցանկացած նյութ

Ա4120. Թափոններ, որոնք պարունակում են, բաղկացած են կամ աղտոտված են պերօքսիդով

Ա4130. 1-ին հավելվածով սահմանված խմբերին պատկանող և 3-րդ հավելվածով սահմանված բնութագրերին համապատասխանող նյութեր պարունակող` օգտագործված բեռնարկղեր և փաթեթավորում

Ա4140. 1-ին հավելվածով սահմանված խմբերին պատկանող և 3-րդ հավելվածով սահմանված բնութագրերին համապատասխանող` սահմանված պահանջները չբավարարող կամ հնացած10 քիմիական նյութեր պարունակող թափոններ

Ա4150. Քիմիական նյութերի թափոններ, որոնք առաջանում են հետազոտական կամ կրթական գործունեության այնպիսի տեսակների ընթացքում, որոնք դեռ հատկանշված կամ հայտնի չեն, և որոնց հետևանքները մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար դեռևս անհայտ են

Ա4160. Բ ցանկում չներառված` օգտագործված ակտիվացված ածուխ /տես Բ ցանկի Բ2060 կետը/

 

Հավելված 9

 

ՑԱՆԿ Բ

 

Սույն հավելվածում ներառված թափոնները սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դրույթներով չկարգավորվող թափոններն են` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում 1-ին հավելվածում ներառված նյութերի պարունակությունը դրանց հաղորդում է 3-րդ հավելվածով սահմանված հատկություններ:

 

Բ1. Մետաղյա և մետաղի պարունակությամբ թափոններ

 

Բ1010. Մետաղի և մետաղի ձուլվածքների թափոններ մետաղի ոչ մանրատված ձևով.

- թանկարժեք մետաղներ /ոսկի, արծաթ, պլատինի խմբի մետաղներ` բացառությամբ սնդիկի/

- երկաթի և պողպատի ջարդոն

- պղնձի ջարդոն

- նիկելի ջարդոն

- ալյումինի ջարդոն

- ցինկի ջարդոն

- անագի ջարդոն

- վոլֆրամի ջարդոն

- մոլիբդենի ջարդոն

- տանտալի ջարդոն

- մագնիումի ջարդոն

- կոբալտի ջարդոն

- բիսմուտի ջարդոն

- տիտանի ջարդոն

- ցիրկոնիումի ջարդոն

- մանգանեզի ջարդոն

- գերմանիումի ջարդոն

- վանադիումի ջարդոն

- հաֆնիումի, ինդիումի, նիոբիումի, ռենիումի և գալիումի ջարդոն,

- թորիումի ջարդոն

- հազվագյուտ հողերի մետաղների ջարդոն

Բ1020. Մաքուր, չաղտոտված մետաղների ջարդոն, ներառյալ ձուլվածքները, միասնական վերջնական տեսքով /կտորներ, սալեր, չորսուներ/.

- անտիմոնի ջարդոն

- բերիլիումի ջարդոն

- կադմիումի ջարդոն

- կապարի ջարդոն /բացառությամբ կապարաթթվային մարտկոցների/

- սելենի ջարդոն

- տելուրի ջարդոն

Բ1030. Դժվարահալ մետաղներ պարունակող նստվածքներ

Բ 1040. Էլեկտրական գեներատորների մասերի ջարդոն, որն աղտոտված չէ քսուքային յուղերով, PCB-ով կամ PCT-ով այնքանով, որ համարվի վտանգավոր

Բ1050. Խառը գունավոր մետաղների խոշոր ջարդոն, որը չի պարունակում է 1-ին հավելվածում ներառված բաղադրիչներ, որոնք համապատասխանում են 3-րդ հավելվածում նշված վտանգավոր հատկանիշներին11

Բ1060. Սելենի և տելուրի թափոն մետաղյա տարրական տեսքով` ներառյալ փոշին

Բ1070. Պղնձի և պղնձի ձուլվածքների մասնատված թափոններ` բացառությամբ այն թափոնների, որոնք պարունակում է 1-ին հավելվածում ներառված բաղադրիչներ, որոնք համապատասխանում են 3-րդ հավելվածում նշված վտանգավոր հատկանիշներին

Բ1080. Ցինկի փոշի և նստվածքներ` ներառյալ ցինկի ձուլվածքների մասնատված նստվածքը` բացառությամբ է 1-ին հավելվածում ներառված բաղադրիչներ պարունակողների, որոնք համապատասխանում են 3-րդ հավելվածում նշված` H4.312 վտանգավոր հատկանիշին

B1090. Սահմանված չափանիշներին համապատասխանող օգտագործված մարտկոցներ` բացառությամբ կապար, կադմիում կամ սնդիկ պարունակող մարտկոցների

Բ1100. Մետաղների հալման և մաքրման գործընթացների արդյունքում առաջացող` մետաղներ պարունակող թափոններ.

- կարծր ցինկի զոդանյութ

- ցինկ պարունակող հրաթեփ.

. ցինկապատման համար նախատեսված ցինկի սալիկների վերևի հրաթեփ />90% Zn/

. ցինկապատման համար նախատեսված ցինկի սալիկների ներքևի հրաթեփ />92% Zn/

. ճնշման տակ ցինկի հալումից առաջացող հրաթեփ />85% Zn/

. սուզման միջոցով ցինկապատման արդյունքում առաջացող ցինկային հրաթեփ /բովախառնուրդ/ />92% Zn/

. ցինկի քափ

- ալյումինի քափ` բացառությամբ աղային խարամի

- պղնձի վերամշակումից մնացած` հետագա մշակման կամ մաքրման համար նախատեսված խարամներ, որոնց մեջ զառիկի, կապարի կամ կադմիումի պարունակությունը չի համապատասխանում 3-րդ հավելվածով սահմանված վտանգավոր հատկանիշներին

- հրադիմացկուն աղյուսապատման թափոններ` ներառյալ պղնձի հալումից մնացած հալոցները

- թանկարժեք մետաղների մշակումից խարամներ` հետագա մաքրման համար

- տանտալ պարունակող անագի խարամներ` 0,5%-ից ցածր անագի պարունակությամբ

Բ1110. Էլեկտրական և էլեկտրոնային սարքերի մասեր.

- բացառապես մետաղներից կամ ձուլվածքներից բաղկացած էլեկտրոնային սարքերի մասեր

- էլեկտրական կամ էլեկտրոնային սարքերի մասերի թափոններ կամ ջարդոն13 /ներառյալ տպասալիկները/, որոնք չեն պարունակում այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են Ա ցանկում ներառված ուժակուտակիչները և այլ մարտկոցները, սնդիկային անջատիչները, կատոդային խողովակների ապակին և այլ ակտիվացված ապակիներն ու PCB-կոնդենսատորները, կամ աղտոտված չեն 1-ին հավելվածում ներառված նյութերով /կադմիում, սնդիկ, կապար, պոլիքլորինացված դիֆենիլ/, կամ որոնցից նշված նյութերը հեռացվել են այնքանով, որ դրանք չեն համապատասխանում 3-րդ հավելվածով սահմանված հատկանիշներին /տես Ա ցանկի Ա1180 կետը/

- ուղղակի կրկնակի օգտագործման համար14 նախատեսված և վերամշակման կամ վերջնական հեռացման15 ոչ ենթակա էլեկտրական կամ էլեկտրոնային սարքերի մասեր /ներառյալ տպասալիկները, էլեկտրոնային բաղադրիչները և լարերը/

Բ1120. Օգտագործված կատալիզատորներ` բացառությամբ որպես կատալիզատոր օգտագործվող հեղուկների, որոնք պարունակում են.

անցումային մետաղներ` բացառությամբ ա ցանկում ներառված կատալիզատորների թափոնների /օգտագործված կամ այլ կատալիզատորներ/

- սկանդիում

- վանադիում

- մանգանեզ

- կոբալտ

- պղինձ

- իտրիում

- նիոբիում

- հաֆնիում

- վոլֆրամ

- տիտան

- քրոմ

- երկաթ

- նիկել

- ցինկ

- ցիրկոնիում

- մոլիբդեն

- տանտալ

- ռենիում

Լանթանային խմբի մետաղներ /հազվագյուտ հողերի մետաղներ/.

- լանթան

- պրազեոդիմ

- սամարիում

- գադոլինիում

- դիսպրոզիում

- էրբիում

- իտերբիում

- ցերիում

- նեոդի

- եվրոպիում

- տերբիում

- հոլմիում

- թուլիում

- լուտեցիում

Բ1130. Թանկարժեք մետաղներ պարունակող` մաքրված, օգտագործված կատալիզատորներ

Բ1140. Անօրգանական ցիանիդների մնացորդներ պարունակող թանկարժեք մետաղներ պարունակող կարծր նստվածքներ

Բ1150. Թանկարժեք մետաղների և դրանց ձուլվածքների /ոսկի, արծաթ, պլատինի խմբի մետաղներ` բացառությամբ սնդիկի/ թափոններ` մասնատված, ոչ հեղուկ ձևով, համապատասխան փաթեթավորմամբ և պիտակավորմամբ

Բ1160. Տպասալիկների այրման արդյունքում առաջացած թանկարժեք մետաղների փոշի /տաս Ա ցանկի Ա1150 կետը/

Բ1170. Լուսանկարչական ժապավենի այրման արդյունքում առաջացած թանկարժեք մետաղների փոշի

Բ1180. Արծաթի հալիդներ և մետաղ արծաթ պարունակող լուսանկարչական ժապավենի թափոններ

Բ1190. Արծաթի հալիդներ և մետաղ արծաթ պարունակող լուսանկարչական թղթի թափոններ

Բ1200. Երկաթի և պողպատի արտադրության արդյունքում ստացվող հատիկավորված խարամ

Բ1210. Երկաթի և պողպատի արտադրության արդյունքում առաջացող խարամ` ներառյալ TiO2 և վանադիումի աղբյուր հանդիսացող խարամը

Բ1220. Ցինկի արտադրության արդյունքում առաջացած խարամ` քիմիապես կայունացված, երկաթի բարձր պարունակությամբ /20%-ից բարձր/ և գլխավորապես շինարարական նպատակների համար արդյունաբերական չափանիշներին համապատասխան /օր.` DIN 4301-ի/ մշակված

Բ1230. Երկաթի և պողպատի արտադրության արդյունքում առաջացած երկրորդական հրաթեփ

Բ1240. Պղնձի օքսիդի երկրորդական հրաթեփ

 

Բ2. Հիմնականում անօրգանական բաղադրիչներ պարունակող թափոններ, որոնք

կարող են պարունակել մետաղներ և օրգանական նյութեր

 

Բ2010. Լեռնաարդյունաբերական գործողությունների արդյունքում առաջացած թափոններ` չմասնատված.

- բնական գրաֆիտի թափոններ

- թերթաքարային թափոններ` կոպիտ կերպով տաշած կամ չտաշած կամ պարզապես կտրտած` սղոցման կամ որևէ այլ եղանակով, կամ չկտրտած

- փայլարի թափոններ

- լեուցիտի, նեֆելինի և նեֆելինի սիենիտի թափոններ

- դաշտային սպաթի թափոններ

- ֆլուորիդի թափոններ

- կվարցի կարծր թափոններ` բացառությամբ ձուլման ժամանակ օգտագործվողների

Բ2020. Ապակու թափոններ` չմասնատված

- ապակու ջարդոն և ապակու այլ թափոններ` բացառությամբ կատոդային խողովակների ապակու և այլ ակտիվացված ապակիների

Բ2030. Կերամիկական թափոններ` չմասնատված

- մետաղակերամիկական թափոններ և ջարդոն /մետաղակերամիկական բաղադրյալ նյութեր/

- կերամիկայի հիմքի վրա արտադրված մանրաթել` այլ տեղ չնշված կամ չներառված

Բ2040. Հիմնականում անօրգանական բաղադրիչներ պարունակող այլ թափոններ

- ծխային գազերի ծծմբամաքրման /FGD/ արդյունքում ստացված` մասնակիորեն մաքրված կալցիումի սուլֆատ

- շենքերի քանդման արդյունքում առաջացող գիպսե սալիկներ և ծեփ

- պղնձի արտադրության արդյունքում առաջացած խարամ` քիմիապես կայունացված, երկաթի բարձր պարունակությամբ /20%-ից բարձր/ և գլխավորապես շինարարական նպատակների և հղկման համար արդյունաբերական չափանիշներին համապատասխան /օր.` DIN 4301-ի կամ DIN 8201-ի/ մշակված

- կարծր ծծումբ

- կալցիումի ցիանամիդի արտադրության արդյունքում առաջացած կրաքար /որի pH ցուցանիշը 9-ից ցածր է/,

- նատրիումի, կալիումի և կալցիումի քլորիդներ

- կարբորունդ /սիլիցիումի կարբիդ/

- բետոնի ջարդոն

- ապակու կտորներ պարունակող լիտիում-տանտալ և լիտիում-նիոբիում

Բ2050. Ածխով աշխատող էլեկտրական կայանների աշխատանքի արդյունքում առաջացող թռչող մոխիր` Ա ցանկում չներառված /տեսԱ ցանկի Ա2060 կետը/

Բ2060. Խմելու ջրի մաքրման, սննդի արդյունաբերության գործընթացների և վիտամինների արտադրության արդյունքում առաջացած` օգտագործված ակտիվացված ածուխ /տես` Ա ցանկի Ա4160 կետը/

Բ2070. Կալցիումի ֆլուորիդի նստվածք

Բ2080. Ա ցանկում չներառված` քիմիական արդյունաբերության գործընթացների արդյունքում առաջացած գիպսի թափոններ /տես Ա ցանկի Ա2040 կետը/

Բ2090. Ալյումինի արտադրության արդյունքում առաջացած` նավթային կոքսից կամ բիտումից պատրաստված և արդյունաբերական չափանիշներին համապատասխան մաքրված անոդային ծայրերի թափոններ /բացառությամբ քլորի ալկալիի էլեկտրոլիզի միջոցով և մետաղագործական արդյունաբերության գործընթացների արդյունքում ստացված անոդային ծայրերի/

Բ2100. Ալյումինի հիդրատի թափոններ, ալյումինի օքսիդի թափոններ և ալյումինի օքսիդի արտադրության արդյունքում առաջացող նստվածքներ` բացառությամբ գազի մաքրման, ֆլոկուլացիայի կամ ֆիլտրացիայի համար օգտագործվող նյութերի

Բ2110. Բոքսիտի նստվածք /»կարմիր հող»/, /pH ցուցանիշը իջեցված է 11,5-ից ցածր/

Բ2120. Թթվային կամ հիմքային լուծույթների թափոններ, որոնց pH ցուցանիշը բարձր է 2-ից և ցածր է 11,5-ից, և որոնք քայքայիչ կամ այլ վտանգ պարունակող չեն /տես Ա ցանկի Ա4090 կետը/

 

Բ3. Հիմնականում օրգանական բաղադրիչներ պարունակող թափոններ, որոնք

կարող են պարունակել մետաղներ և օրգանական նյութեր

 

Բ3010. Կարծր պլաստմասսե թափոններ.

հետևյալ պլաստմասսե կամ խառը պարունակությամբ նյութերը, եթե դրանք խառնված չեն այլ տեսակի թափոնների հետ և նախապատրաստված են հատկորոշման համար.

- չհալոգենացված պոլիմերների և համապոլիմերների պլաստմասսե թափոններ, ներառյալ հետևյալ նյութերը, սակայն դրանցով չսահմանափակվելով 16

. էթիլեն

. ստիրեն

. պոլիպրոպիլեն

. պոլիէթիլենի տերեֆթալատ

. ակրիլոնիտրիլ

. բուտադիեն

. պոլիացետալներ

. պոլիամիդներ

. պոլիբուտիլենի տերեֆթալատ

. պոլիկարբոնատներ

. պոլիեթերներ

. պոլիֆենիլենի սուլֆիդներ

. ակրիլային պոլիմերներ

. C10 - C13 ալկաններ /պլաստիֆիկատոր/

. պոլիուրետան /CFS-ներ չպարունակող/

. պոլիսիլոքսաններ

. պոլիմեթիլ մեթակրիլատ

. պոլիվինիլ ալկոհոլ

. պոլիվինիլ բուտիրալ

. պոլիվինիլ ացետատ

- կարծրացված խեժերի թափոններ կամ խտացման արդյունքներ` ներառյալ հետևյալները.

. միզանյութաֆորմալդեհիդային խեժեր

. նենոլ-ֆորմալդեհիդային խեժեր

. մելամինաֆորմալդեհիդային խեժեր

. էպոքսիդային խեժեր

. պոլիամիդներ

- հետևյալ ֆտորացված պոլիմերների թափոնները17

. պերֆթորոէթիլեն/պրոպիլեն /ՖԵՊ/

. պերֆթորոալկքոսինային ալկան /ՊՖԱ/

. պերֆթորոալկքոսինային ալկան /ՄՖԱ/

. պոլիվինիլֆթորիդ /ՊՎՖ/

. պոլիվինիլիդենեֆթորիդ /ՊՎԴՖ/

Բ3020. Թղթի, ստվարաթղթի և թղթյա արտադրանքի թափոններ

Հետևյալ նյութերը, եթե դրանք խառնված չեն վտանգավոր նյութերի հետ.

թղթի և ստվարաթղթի թափոններ.

- չսպիտակեցված թղթի կամ ստվարաթղթի կամ ծալքավորված թղթի կամ ստվարաթղթի թափոններ

- հիմնականում չսպիտակեցված ցելյուլոզից արտադրված և չներկված` թղթի կամ ստվարաթղթի այլ թափոններ

- հիմնականում մեխանիկական ցելյուլոզից արտադրված թղթի կամ ստվարաթղթի թափոններ /օրինակ` թերթերի, ամսագրերի և նմանօրինակ այլ տպագիր նյութերի թափոններ/

- այլ թափոններ` ներառյալ 1/ լամինացված ստվարաթուղթը և 2/ չտեսակավորված թափոնները, սակայն չսահմանափակվելով դրանցով

Բ3030. Մանածագործական թափոններ

Հետևյալ նյութերը, եթե դրանք խառնված չեն այլ տեսակի թափոնների հետ և նախապատրաստված են հատկորոշման համար.

- մետաքսի արտադրության թափոններ /ներառյալ կծկման համար ոչ պիտանի բոժոժները, մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/`

. չսանդերքագզված կամ սանրված

. այլ

- բրդի կամ կենդանական բարակ կամ հաստ մազերի թափոններ` ներառյալ մանվածքների թափոնները` բացառությամբ տեքստավորված հումքի.

. բրդի կամ բարակ կենդանական մազի քոլք

. բրդի կամ բարակ կենդանական մազի այլ թափոններ

. հաստ կենդանական մազի թափոններ

- բամբակի արտադրության թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/.

. մանվածքների թափոններ /ներառյալ թելերի թափոնները/

. տեքստավորված հումք

. այլ

- մանելու արդյունքում առաջացած քոլք և թափոններ

- կանեփի /Cannabis sativa L./ քոլք և թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/

- ջուտի և թելատու մանրաթելի այլ գործվածքների քոլք և թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/

- սիզալի և Agava ցեղատեսակի այլ մանածագործական մանրաթելերի քոլք և թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/

- կոկոսի մալանչ, քոլք և թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/

- աբակայի /Մանիլայի կանեփ կամ Musa textiles Nee/ մալանչ, քոլք և թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/

- ռամիի և բուսական այլ մանածագործական մանրաթելերի մալանչ, քոլք և թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/` այլ տեղ չնշված և չներառված

- արհեստական մանրաթելերի թափոններ /ներառյալ մանվածքների թափոնները և տեքստավորված հումքը/

. սինթետիկ մանրաթելի թափոններ

. արհեստական մանրաթելի թափոններ

- մաշված հագուստ և մաշված այլ մանածագործական արտադրանք,

- մաշված գորգեր, թոկերի, պարանների և ճոպանների թափոններ և մանածագործական նյութերից պատրաստված թոկեր, պարաններ և ճոպաններ պարունակող մաշված իրեր

. տեսակավորված

. այլ

Բ3040. Ռետինե թափոններ

Հետևյալ նյութերը, եթե դրանք խառնված չեն այլ տեսակի թափոնների հետ.

- կարծր ռետինի /օրինակ` էբոնիտի/ թափոններ և մնացորդներ

- ռետինե այլ թափոններ /բացառությամբ այլ տեղերում նշված թափոնների/

Բ3050. Չմշակված խցանակեղևի և փայտի թափոններ

- փայտի թափոններ և մնացորդներ` դասավորված գերաններով, բրիկետներով, կտորներով և նմանօրինակ այլ եղանակներով

- խցանակեղևի թափոններ` փշրված, հատիկավորված կամ աղացած խցանակեղև

Բ3060. Գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունքում առաջացող թափոններ` բացառությամբ վարակիչ թափոնների

- գինու նստվածքներ

- բուսական թափոններ, նստվածքներ և ենթաարտադրանք` չորացրած կամ ախտահանված, կտորներով կամ ոչ, կենդանիների կերի պատրաստման համար օգտագործվող, այլ տեղ չնշված և չներառված,

- դեգրա` ճարպային նյութերի կամ կենդանական կամ բուսական մոմերի մշակման արդյունքում առաջացած նստվածքներ

- ոսկորների և եղջյուրների թափոններ` չմշակված, ճարպահանված, նախապատրաստված /բայց չկտրտված/, թթվով մշակված կամ ապաժելատինացված

- ձկնեղենի մշակման արդյունքում առաջացած թափոններ

- կակաոյի պտուղների կեղևներ, կճեպներ, կլեպ և կակաոյի այլ թափոններ

- գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունքում առաջացող այլ թափոններ` բացառությամբ այն ենթաարտադրանքի, որոնք համապատասխանում են մարդկանց և կենդանիների սպառման համար նախատեսված սննդին ներկայացվող ազգային և միջազգային պահանջներին և չափանիշներին

Բ3070. Հետևյալ թափոնները.

- մարդու մազեր

- ծղոնի թափոններ

- պենիցիլինի արտադրության մեջ օգտագործվող ապաակտիվացված fungus mycelium սնկի թափոններ` կենդանիների կերի պատրաստման համար

Բ3080. Ռետինի կտորտանք և թափոններ

Բ3090. Կաշվե իրերի արտադրության համար ոչ պիտանի կաշվի կտորտանք, կաշվի և բաղադրյալ կաշվի այլ թափոններ` բացառությամբ հնգավալենտ քրոմի միացություններ կամ բիոցիդներ չպարունակող կաշվի կտրոնների /տես Ա ցանկի Ա3100 կետը/

Բ3100. Հնգավալենտ քրոմի միացություններ կամ բիոցիդներ չպարունակող` կաշվի փոշի, մոխիր և նստվածքներ /տես Ա ցանկի Ա3090 կետը/

Բ3110. Հնգավալենտ քրոմի միացություններ, բիոցիդներ կամ վարակիչ նյութեր չպարունակող մորթեգործական արտադրության թափոններ /տես Ա ցանկի Ա3110 կետը/

Բ3120. Սննդային ներկանյութեր պարունակող թափոններ

Բ3130. Պոլիմերային եթերների թափոններ և պերօքսիդներ չառաջացնող` անվտանգ մոնոմերային եթերների թափոններ

Բ3140. Մաշված օդադողեր` բացառությամբ 4ա հավելվածում նշված գործողությունների համար նախատեսվածների

 

Բ4. Օրգանական կամ անօրգանական բաղադրիչներ պարունակող թափոններ

 

Բ4010. Հիմնականում ջրային հիմքով/լատեքսային ներկերից, թանաքներից և կոշտացված լաքերից բաղկացած թափոններ, որոնք չեն պարունակում օրգանական լուծիչներ, ծանր մետաղներ կամ բիոցիդներ այնպիսի քանակությամբ, որը վտանգավոր է համարվում /տես Ա ցանկի Ա4070 կետը/

Բ4020. Խեժերի, լատեքսի, պլաստիֆիկացնող միջոցների և սոսինձների արտադրության, ձևափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացող թափոններ` Ա ցանկում չնշված, առանց լուծիչների և այլ աղտոտիչների /երբ 3-րդ հոդվածով սահմանված վտանգավոր հատկանիշները բացակայում են/, օրինակ` ջրային հիմքով սոսինձներ կամ կազեինի օսլայի, դեքստրինի, ցելյուլոզի եթերների կամ պոլիվինիլային ալկոհոլների հիմքի վրա արտադրված սոսինձներ /տես Ա ցանկի Ա3050 կետը/

Բ4030. Միանգամյա օգտագործման համար նախատեսված` օգտագործված լուսանկարչական ապարատներ Ա ցանկում չներառված տեսակների մարտկոցների հետ միասին

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Թափոնների բնութագրեր. .......

2. Համապատասխանում է Վտանգավոր ապրանքների տեղափոխման մասին Միավորված ազգերի կազմակերպության հանձնարարականում ընդգրկված վտանգների դասակարգման համակարգին /ST/SG/AC. 10/1 Rev.5, Միավորված ազգերի կազմակերպություն, Նյու Յորք, 1988/:

3. Որոշում 3/1 /»Բազելի Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»/

Համաժողովը որոշում է կատարել Կոնվենցիայում հետևյալ փոփոխությունները և լրացումները.

նախաբանը լրացնել նոր` 7bis կետով` հետևյալ շարադրանքով.

«Գիտակցելով, որ վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխումը հատկապես զարգացող երկրների տարածքով պարունակում է վտանգավոր նյութերի նկատմամբ հսկողության իրականացման այնպիսի թերացումների ռիսկեր, որոնք հակասում են սույն Կոնվենցիայի պահանջներին»:

Ավելացնել նոր` 4ա հոդված` հետևյալ շարադրանքով.

«1. 7-րդ հավելվածում ներառված յուրաքանչյուր Կողմ նույն հավելվածում չներառված երկրներին արգելում է բոլոր այն տեսակի վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխումը, որոնք նախատեսված են 4ա հավելվածով սահմանված գործողությունների համար:

2. 7-րդ հավելվածում ներառված յուրաքանչյուր Կողմ մինչև 1997 թ. դեկտեմբերի 31-ը աստիճանաբար կդադարեցնի և նշված օրվանից 7-րդ հավելվածում չներառված երկրներին կարգելի սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` 4բ հավելվածով սահմանված գործողությունների համար նախատեսված վտանգավոր թափոնների բոլոր անդրսահմանային տեղափոխումները: Անդրսահմանային փոխադրումները չեն արգելվի, եթե տեղափոխվող թափոնները, սույն Կոնվենցիային համապատասխան, վտանգավոր չհամարվեն»:

 

Հավելված 7

 

Սույն Կոնվենցիայի Կողմերը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու ԵՄ այլ անդամ պետությունները, Լիխտենշտեյնը:

4. Նկատի առեք, որ Բ ցանկի Բ1160 կետում նշված չեն բացառությունները:

5. Այստեղ ներառված չեն էլեկտրական հոսանքի գեներատորների մասերի թափոնները:

6. PCB-ների պարունակությունը կազմում է 50 մգ/կգ կամ ավելի:

7. 50 մգ/կգ պարունակությունը համարվում է միջազգայնորեն ընդունված ցուցանիշ թափոնների համար: Այնուամենայնիվ, առանձին երկրներ որոշ տեսակների թափոնների համար սահմանել են ավելի ցածր ցուցանիշներ /օրինակ` 20 մգ/կգ/:

8. «Հնացած» նշանակում է արտադրողի կողմից սահմանված ժամկետի ընթացքում չօգտագործված:

9. Այստեղ ներառված չէ փայտի պահպանման համար նախատեսված քիմիական նյութերով մշակման ենթարկված փայտը:

10. «Հնացած» նշանակում է արտադրողի կողմից սահմանված ժամկետի ընթացքում չօգտագործված:

11. Նկատի առեք, որ անգամ եթե Ա հավելվածում ներառված նյութերով սկզբնական աղտոտվածությունը ցածր է, հետագա մշակման արդյունքում, ներառյալ կրկնակի օգտագործման համար վերամշակումը, կարող են առաջանալ առանձին մասնիկներ, որոնցում Ա հավելվածում ներառված նյութերի պարունակությունը կարող է շատ ավելի բարձր լինել:

12. Ցինկի մոխիրի կարգավիճակը ներկայումս քննարկման փուլում է, և Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովին /UNCTAD/ ներկայացվել է առաջարկություն, որ ցինկի մոխիրը պետք է հեռացվի վտանգավոր նյութերի ցանկից:

13. Այստեղ ներառված չեն էլեկտրական հոսանքի գեներատորների մասերի թափոնները:

14. Կրկնակի օգտագործումը կարող է ընդգրկել վերանորոգումը, վերասարքավորումը կամ նորացումը, բայց ոչ լուրջ կառուցվածքային փոփոխությունները:

15. Որոշ երկրներում ուղղակի կրկնակի օգտագործման համար նախատեսված այս նյութերը թափոններ չեն համարվում:

16. Ենթադրվում է, որ այդ թափոններն ամբողջովին պոլիմերացված են:

17. Այստեղ ներառված չեն կրկնակի սպառման արդյունքում առաջացած թափոնները:

Թափոնները չպետք է խառնված լինեն:

Անհրաժեշտ է հաշվի առնել բաց այրման հետևանքով ծագող բարդությունները:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

 

pin
''
22.03.1989
Կոնվենցիա