ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«5» դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 16 հունվարի 1998 թ. ՀՕ-190
|
Հաստատված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
1997 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության
պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության
օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման
1995 թվականի ծրագրի կատարման հաշվետվության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Ծրագրի ընդունման ժամանակագրությունը
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1994 թվականի հունվարի 12-ին հաստատել է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագիրը:
1995 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագիրը (այսուհետ` ծրագիր): Ծրագրի հաստատման մասին որոշման մեջ նշված է, որ հաստատվում է 1995 թվականի ծրագիրը` հիմք ընդունելով 1994 թվականի ծրագիրը` փոփոխություններով և լրացումներով: Ծրագրի ցանկերում փոփոխությունները և լրացումները հիմնականում կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության, աշխատավորական կոլեկտիվների և այլ անձանց նախաձեռնությամբ սեփականաշնորհվող ձեռնարկությունների թվի ավելացման հետ:
i
1.2. Սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը
Մինչև 1995 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, հանրապետությունում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու ապապետականացումն իրականացնող իրավասու պետական մարմինը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովն էր: «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` սեփականաշնորհման օրենք) փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի վերակազմավորման մասին» N 39 որոշմամբ սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով զբաղվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչվեց Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի մասին» N 13 որոշմամբ սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչվեց Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, որին և փոխանցվեցին սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գործառույթները:
1.3. Հաշվետու ժամանակահատվածը
Ծրագրի կատարման հաշվետվությունն ընդգրկում է 1996 թվականի մարտի 9-ից մինչև 1997 թվականի օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածը:
2. ՄԻՋԻՆ ԵՎ ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ
2.1. Մասնակի անհատույց սեփականաշնորհումը
2.1.1. Մասնակի անհատույց սեփականաշնորհման իրավական և մեթոդական դաշտը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 1996 թվականի ապրիլի 12-ին ընդունել է «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին», Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման և այդ ձեռնարկություններն ընկերությունների վերակազմավորելու կարգի» և «Մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդերին կատարվող մասհանումների, այդ միջոցներից հիմնական ֆոնդերի ձեռքբերման և կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգի» հաստատման մասին» որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1996 թվականի սեպտեմբերի 17-ին ընդունել է «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին կատարվող մասհանումների, այդ ֆոնդի հաշվին ինվեստիցիոն սերտիֆիկատների թողարկման ու բաշխման և դրա հետևանքով կանոնադրական կապիտալի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 204 որոշումը:
1996 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է նորմատիվամեթոդական բնույթի` մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում ներդրումային սեփականաշնորհման հիմնադրամի հաշվին ձեռք բերված հիմնական միջոցների արժեքների համադրելիության գործակցի որոշման կարգը:
2.1.2. Մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքները
Ծրագրում ընդգրկված ներդրումային սեփականաշնորհում իրականացրած ձեռնարկությունների ցանկը և դրանց պետական ու ոչ պետական բաժնեմասերի հարաբերակցությունը ներկայացված է N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
ՑԱՆԿ
1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
N |
Ձեռնարկության անվանումը |
Ձեռնարկության պետական բաժնեմասի տնօրինողը |
Պետական բաժնեմասը ներդրումային սեփականաշնորհումից (հազ. դրամ) |
Ոչ պետական բաժնեմասը ներդրումային սեփականաշնորհումից (հազ. դրամ) |
Պետական բաժնեմասի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ (տոկոս) |
1. |
«Երևանի հաստոցաշինական» ՓԲԸ |
ՀՀ արդնախ |
286,1 |
859,3 |
25,0 |
2. |
.«Հայինժնախագիծ» ՓԲԸ |
ՀՀ քաղշիննախ |
4669,6 |
13290,4 |
26,0 |
3. |
«Հայարդկապ» ՓԲԸ |
ՀՀ արդնախ |
17270,4 |
4716,1 |
78,6 |
4. |
«Բազալտ» ՓԲԸ |
ՀՀ արդնախ |
22435,2 |
10335,3 |
68,5 |
5. |
«Ավիահամալիր» ՓԲԸ |
ՀՀ արդնախ |
86667,6 |
232439,4 |
27,1 |
6. |
«Ավտոմատիկա» ԳՀԻ» ՓԲԸ |
ՀՀ արդնախ |
9371,2 |
12342,8 |
43,2 |
7. |
«Արմաշի կարպալճակային տնտեսություն» ՓԲԸ |
ՀՀ գյուղնախ |
39170 |
76040 |
34,0 |
2.2. Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման կատարողականը
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սեփականաշնորհվել է 910 ձեռնարկություն (առանձնացումներից ծրագրում ընդգրկված 694 ձեռնարկություն վերակազմավորվել է 755 բաց և փակ բաժնետիրական ընկերությունների), ընդ որում, 585-ը` բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, 61-ը` լոտային աճուրդով, 99-ը` փակ բաժնետիրական ընկերությունների ստեղծմամբ, 24-ը` մրցույթով, 14-ը` աճուրդով և 127-ը` վարձակալների կողմից գույքի գնման միջոցով: Այս խմբի ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձևը (կիրառվել է սեփականաշնորհված ձեռնարկությունների 65 տոկոսի համար) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծումն է:
Չի կայացել 96 ձեռնարկության սեփականաշնորհումը` հիմնականում դրանց բարձր արժեքի և խոշոր պարտքերի պատճառով: Այդ ձեռնարկություններից 67-ը սեփականաշնորհվել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, 4-ը` լոտային աճուրդով, 7-ը` փակ բաժնետիրական ընկերությունների ստեղծմամբ, 10-ը` աճուրդով և 8-ը` մրցույթով:
Սեփականաշնորհված ձեռնարկությունների մեծ մասը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության (44 տոկոս) և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (29 տոկոս) ձեռնարկություններն են:
Ծրագրում ընդգրկված միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման ընթացքը` ըստ սեփականաշնորհման ձևերի, բնութագրող տվյալները ներկայացված են NN 2, 3, 4 և 5 աղյուսակներում:
Աղյուսակ N 2
1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԻՋԻՆ և ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԸՆԹԱՑՔՆ ԸՍՏ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՁԵՎԵՐԻ
(1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
N |
Սեփակա- նա- շնորհ- ման ձևը |
Հաստատ- ված է ՀՀ կառավա- րության որոշմամբ |
Բաժնետոմ- սերի թողարկ- ման ազդագիրը (տեղեկագիրը) հրապարակված է |
Սեփականա- շնորհումն ընթացքում է |
Սեփականա- շնորհումը չի կայացել |
Սեփականա- շնորհումն ավարտվել է |
|
|
առ 09.03.1996 |
առ 25.08.1997 |
առ 09.03.1996 |
առ 25.08.1997 |
առ 09.03.1996 |
առ 25.08.1997 |
առ 09.03.1996 |
առ 25.08.1997 |
առ 09.03.1996 |
առ 25.08.1997 |
1. |
ԲԲԸ (բաժնե- տոմսերի ազատ բաժա- նորդա- գրություն) |
263 |
667 |
257 |
665 |
19 |
13 |
10 |
67 |
228 |
585 |
2. |
ԲԲԸ (լոտային աճուրդ) |
57 |
75 |
57 |
65 |
- |
- |
4 |
4 |
49 |
61 |
3. |
ՓԲԸ |
32 |
108 |
- |
- |
1 |
2 |
1 |
7 |
45 |
99 |
4. |
Վարձա- կալի կողմից գույքի գնում |
22 |
137 |
- |
- |
- |
10 |
- |
- |
41 |
127 |
5. |
Աճուրդ |
6 |
24 |
- |
24 |
- |
- |
1 |
10 |
1 |
14 |
6. |
Մրցույթ |
1 |
42 |
- |
39 |
- |
7 |
- |
8 |
1 |
24 |
|
Ընդա- մենը |
415 |
1053 |
314 |
739 |
20 |
32 |
16 |
96 |
368 |
910 |
Աղյուսակ N 3
1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԻՋԻՆ և ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԸՆԹԱՑՔՆ ԸՍՏ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՁևԵՐԻ
(1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
N |
Սեփականա- շնորհման ձևը |
ՀՀ արդառնախ |
ՀՀ գյուղնախ |
ՀՀ քաղշիննախ |
ՀՀ մշակույթ- երիտսպորտ- նախ |
ՀՀ տրանսնախ |
Այլ նախարա- րություններ |
|
|
առ 09.03.1996 |
առ 25.08.1997 |
առ 09.03.1996 |
առ 25.08.1997 |
առ 09.03.1996 |
առ 25.08.1997 |
առ 09.03.1996 |
առ 25.08.1997 |
առ 09.03.1996 |
առ 25.08.1997 |
առ 09.03.1996 |
առ 25.08.1997 |
1. |
ԲԲԸ (բաժնե- տոմսերի ազատ բաժանորդա- գրություն) |
123 |
319 |
77 |
184 |
22 |
45 |
1 |
20 |
4 |
13 |
- |
4 |
2. |
ԲԲԸ (լոտային աճուրդ) |
19 |
24 |
22 |
28 |
7 |
7 |
- |
- |
1 |
2 |
- |
1 |
3. |
ՓԲԸ |
23 |
46 |
17 |
37 |
2 |
4 |
2 |
2 |
- |
3 |
- |
6 |
4. |
Մրցույթ |
- |
7 |
- |
2 |
- |
9 |
- |
- |
5 |
- |
1 |
6 |
5. |
Աճուրդ |
1 |
5 |
- |
9 |
- |
- |
- |
- |
- |
- |
1 |
- |
|
Ընդամենը |
146 |
401 |
116 |
260 |
31 |
64 |
3 |
22 |
10 |
18 |
2 |
17 |
Աղյուսակ N 4
1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԻՋԻՆ և ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՏԱՐԲԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ
(1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
N |
Սեփականա- շնորհման ձևը |
Ձեռնարկու- թյունների թիվը (հատ) |
Առանձին խմբի ձեռնարկությունների բաժինն ընդհանուրի մեջ (տոկոս) |
Պետական բաժնեմասի մեկնարկային արժեքը (մլն դրամ) |
Պետական բաժնեմասի մեկնարկային արժեքի բաժինն ընդհանուրի մեջ (տոկոս) |
Պետական բաժնեմասի վերջնական արժեքը (մլն դրամ) |
Պետական բաժնեմասի վերջնական արժեքի բաժինն ընդհանուրի մեջ (տոկոս) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
ԲԲԸ (բաժնե- տոմսերի ազատ բաժանորդա- գրություն) |
585 |
64,2 |
30209 |
82,17 |
26562 |
80,15 |
2. |
ԲԲԸ (լոտային աճուրդ) |
61 |
6,7 |
280,9 |
0,76 |
498 |
1,5 |
3. |
ՓԲԸ |
99 |
11 |
2290 |
6,2 |
2290 |
6,9 |
4. |
Վարձակալի կողմից գույքի գնում |
127 |
14 |
3099,6 |
8,4 |
3099,6 |
9,3 |
5. |
Աճուրդ |
14 |
1,5 |
57 |
0,2 |
51,3 |
0,15 |
6. |
Մրցույթ |
24 |
2,6 |
827 |
2,2 |
663 |
2 |
|
Ընդամենը |
910 |
100 |
36762,9 |
100 |
33163,9 |
100 |
Աղյուսակ N 5
ԲԱԺՆԵՏԻՐԱՑՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
(1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
Ձեռնարկության խումբը |
Ազատ բաժանորդա- գրության կատարման տոկոսը |
Բաժանորդա- գրության կատարման միջին չափը (տոկոս) |
Բաժանորդա- գրության դրված ձեռնարկություն- ների թիվը |
Ազատ բաժանորդա- գրության դրված նախնական կանոնադրական հիմնադրամի ընդհանուր մեծությունը (մլն դրամ) |
Բաժանորդա- գրությունից ձևավորված ընդհանուր արժեքը (մլն դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
I |
25,1—75,0 |
39,3 |
310 |
21684,4 |
8504,9 |
II |
75,1—125,0 |
111,1 |
99 |
4226 |
4697,3 |
II |
125,1—225,0 |
174 |
56 |
2702,6 |
4675,5 |
IV |
225,1 և բարձր |
524,3 |
121 |
1689,8 |
8859,8 |
Ընդամենը |
|
88,2 |
585 |
30302,8 |
26737,5 |
Ծանոթագրություն. Աղյուսակում չեն ընդգրկվել բաժանորդագրությունը չկայացած 67 ձեռնարկության վերաբերյալ տվյալները:
2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման կատարողականը
Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձևը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն է: Բավական է նշել, որ 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ընդգրկված 1053 ձեռնարկության սեփականաշնորհման մասին ընդունված որոշումներից 667-ը (63,3 տոկոս) վերաբերում է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհմանը: Նշված քանակությունից հրապարակվել է 665 ձեռնարկության ազդագիր:
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով սեփականաշնորհման ընթացքում է 13 ձեռնարկություն, սեփականաշնորհումը չի կայացել 67 ձեռնարկությունում, իսկ 585-ում` ավարտվել է:
Բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհման լոտային աճուրդը նույնպես սեփականաշնորհման ամենատարածված ձևերից է: 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած 1053 որոշումից 75-ը (7 տոկոս) վերաբերում է լոտային աճուրդով սեփականաշնորհվող ձեռնարկություններին: Լոտային աճուրդի ներկայացված 65 ձեռնարկությունից 61-ը վաճառվել է, որը կազմել է բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհված ձեռնարկությունների 9,7 տոկոսը:
Վաճառված 70111 լոտի համար վճարվել է 498 միլիոն 30 հազար 500 դրամ, այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով` 495 միլիոն 120 հազար դրամ, դրամով` 2 910 500 դրամ:
Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման չկայացման հիմնական պատճառներն են` ձեռնարկությունների խոշոր պարտքերը, ձեռնարկությունների մասին տեղեկատվության պակասը, ձեռնարկությունների հետագա գործունեության անհեռանկարային լինելը, առկա սարքավորումների մաշվածությունը, խոշոր ներդրումների պահանջը:
Սեփականաշնորհման գործընթացը խոչընդոտող, այդ թվում` նաև սեփականաշնորհման չկայացման, պատճառներից մեկը ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների նկատմամբ սնանկացման հայցերի հարուցումն է դատարանների կողմից` ընդհուպ ձեռնարկության սնանկ ճանաչելը: 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սնանկ է ճանաչվել ծրագրում ընդգրկված 12 ձեռնարկություն (N 6 աղյուսակ):
Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհված 369 ձեռնարկությունում նկատվել է թերբաժանորդագրություն (այս խմբի բոլոր ձեռնարկությունների համար բաժանորդագրությունը կազմել է 40,64 տոկոս), իսկ 216-ում` գերբաժանորդագրություն (այս խմբի բոլոր ձեռնարկությունների համար գերբաժանորդագրությունը կազմել է 338 տոկոս): Միջին հաշվով, բոլոր ձեռնարկությունների համար նկատվել է թերբաժանորդագրություն` բաժանորդագրությունը կատարվել է 88,2 տոկոսով:
Աղյուսակ N 6
ՑԱՆԿ
1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԻՋԻՆ և ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
N |
Ծածկագիրը |
Նախարարությունը |
Ձեռնարկության անվանումը |
Դատական մարմնի անվանումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
5462 |
ՀՀ գյուղնախ |
Մասիսի ձկան կոմբինատ |
էրեբունու շրջանի ժողդատարան |
2. |
5373 |
ՀՀ գյուղնախ |
Կապանի մսի կոմբինատ |
էրեբունու շրջանի ժողդատարան |
3. |
5269 |
ՀՀ գյուղնախ |
Այգեզարդի գինու գործարան |
էրեբունու շրջանի ժողդատարան |
4. |
5327 |
ՀՀ գյուղնախ |
Եղեգնաձորի պանրագործարանի Վարդահովտի կետ |
էրեբունու շրջանի ժողդատարան |
5. |
5327 |
ՀՀ գյուղնախ |
Եղեգնաձորի պանրագործարանի Ջերմուկի կետ |
էրեբունու շրջանի ժողդատարան |
6. |
12056 |
ՀՀ գյուղնախ |
Սիսիանի թռչնաֆաբրիկա |
էրեբունու շրջանի ժողդատարան |
7. |
5265 |
ՀՀ գյուղնախ |
Գետափի գինու գործարան |
էրեբունու շրջանի ժողդատարան |
8. |
5261 |
ՀՀ գյուղնախ |
Արևշատի գինու գործարան |
էրեբունու շրջանի ժողդատարան |
9. |
5365 |
ՀՀ գյուղնախ |
Գուգարքի պահածոների գործարան |
էրեբունու շրջանի ժողդատարան |
10. |
5263 |
ՀՀ գյուղնախ |
Տավուշի գինու գործարան |
էրեբունու շրջանի ժողդատարան |
11. |
5366 |
ՀՀ գյուղնախ |
Մարտունու պահածոների գործարան |
էրեբունու շրջանի ժողդատարան |
12. |
1263 |
ՀՀ արդնախ |
«Գուգարք» ՓԲԸ* |
Վանաձորի շրջանի ժողդատարան |
13. |
457 |
ՀՀ արդնախ |
Սիսիանի կարի ֆաբրիկա |
էրեբունու շրջանի ժողդատարան |
* Սնանկ է ճանաչվել նաև ծրագրում ընդգրկված «Գուգարք» ՓԲԸ-ի ստորաբաժանում համարվող 16 այլ ձեռնարկություն:
2.4. Փակ բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհումը և արդյունքները
Հաշվետու ժամանակաշրջանում փակ բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհվել է 99 միջին և խոշոր ձեռնարկություն (սեփականաշնորհված ձեռնարկությունների 10,8 տոկոսը):
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ծրագրում ընդգրկված 108 միջին և խոշոր ձեռնարկություն սեփականաշնորհվում է փակ բաժնետիրական ընկերությունների ձևով:
Սեփականաշնորհումը չի կայացել 7 ձեռնարկությունում:
2.5. Մրցույթով սեփականաշնորհման արդյունքները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը մրցույթով սեփականաշնորհման մասին ընդունել է 42 որոշում: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրում ընդգրկված մրցույթով սեփականաշնորհման ենթակա ձեռնարկություններից սեփականաշնորհվել է 24-ը: Մրցույթը չի կայացել 8 ձեռնարկությունում:
Մրցույթով սեփականաշնորհված ձեռնարկությունների ցանկը ներկայացված է N 7 աղյուսակում:
Աղյուսակ N 7
ՑԱՆԿ
1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ՄԻՋԻՆ և ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
N |
Ծածկագիրը |
Ձեռնարկության անվանումը |
Նախարա- րությունը |
ՀՀ կառավարության որոշման |
Մրցույթի անցկացման օրը |
N |
ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
4932 |
Երևանի «Սևան» հյուրանոց |
Երևանի քաղաքա- պետարան |
106 |
09.12.95 |
15.01.96 |
2. |
579 |
«Խաչքար» ՓԲԸ |
ՀՀ քաղշիննախ |
128 |
26.04.96 |
25.06.96 |
3. |
5418 |
«Օշարակ» ՓԲԸ |
ՀՀ գյուղնախ |
74 |
05.03.96 |
25.06.96 |
4. |
612 |
«Բետոն» ՓԲԸ |
ՀՀ քաղշիննախ |
128 |
26.04.96 |
28.05.96 |
5. |
4741 |
Մարալիկի հյուրանոց |
ՀՀ քաղշիննաշ |
148 |
08.05.96 |
31.07.96 |
6. |
4726 |
Վարդենիսի հյուրանոց |
ՀՀ քաղշիննախ |
148 |
08.05.96 |
31.07.96 |
7. |
4689 |
«Սիսիան» հյուրանոց |
ՀՀ քաղշիննախ |
148 |
08.05.96 |
31.07.96 |
8. |
4805 |
Մեղրու հյուրանոց |
ՀՀ քաղշիննախ |
148 |
08.05.96 |
07.08.96 |
9. |
4719 |
Տաշիրի հյուրանոց «Կալինինո» |
ՀՀ քաղշիննախ |
485 |
22.05.96 |
25.01.97 |
10. |
4819 |
«Վեդի» հյուրանոց |
ՀՀ քաղշիննախ |
168 |
06.07.95 |
21.08.96 |
11. |
4812 |
Նոյեմբերյանի հյուրանոց |
ՀՀ քաղշիննախ |
195 |
06.06.96 |
23.10.96 |
12. |
587 |
«ՄԻՊ» |
ՀՀ քաղշիննախ |
156 |
27.06.96 |
11.09.96 |
13. |
4712 |
Մարտունու «Ալաշկերտ» հյուրանոց |
ՀՀ քաղշիննախ |
196 |
28.06.96 |
23.10.96 |
14. |
483 |
«Աշտարակի կարի ֆաբրիկա» ՓԲԸ |
ՀՀ արդնախ |
249 |
14.08.96 |
11.12.96 |
15. |
574 |
«Հայարդկարգա- վորում» ՓԲԸ |
ՀՀ քաղշիննախ |
258 |
19.08.96 |
23.10.96 |
16. |
15026 |
«Գեղամա» հանգստյան տուն |
ՀՀ արդնախ |
312 |
25.09.96 |
20.11.96 |
17. |
301 |
Այրումի ՀԷԿ |
ՀՀ էներգանախ |
321 |
30.09.96 |
30.05.97 |
18. |
321 |
Գյումրիի ՀԷԿ |
ՀՀ էներգանախ |
321 |
30.09.96 |
17.05.97 |
19. |
319 |
Ազատեկի ՀԷԿ |
ՀՀ էներգանախ |
321 |
30.09.96 |
30.05.97 |
20. |
306 |
Մեղրու ՀԷԿ |
ՀՀ էներգանախ |
321 |
30.09.96 |
30.05.97 |
21. |
318 |
Արենիի ՀԷԿ |
ՀՀ էներգանախ |
321 |
30.09.96 |
30.05.97 |
22. |
314 |
Մարտունու ՀԷԿ |
ՀՀ էներգանախ |
321 |
30.09.96 |
30.05.97 |
23. |
12232 |
«Հայջրշին» ՄՇԼԿՊՁ-ի «Մարմարիկ» պանսիոնատ |
ՀՀ գյուղնախ |
323 |
30.09.96 |
13.12.96 |
24. |
41051 |
«Զովք» ԱՄ-ի
«Ապարան» պանսիոնատ |
ՀՀ արդնախ |
359 |
15.11.96 |
24.02.97 |
2.6. Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորոման իրավական ու մեթոդական հիմքերը
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է մի շարք հիմնական որոշումներ`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի N 35 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 204 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 30-ի N 392 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 295 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի N 196 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 297 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի N 183 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 38 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի N 47 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 123 որոշումը:
3. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ
3.1. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կատարողականը
Ծրագրում ընդգրկված է 4364 «փոքր» օբյեկտ, որից 1658-ը` առևտրի, 600-ը` հասարակական սննդի, 2106-ը` կենցաղսպասարկման ոլորտի օբյեկտներ են: Ծրագրում ընդգրկված է նաև տնտեսության մյուս ոլորտների 200 «փոքր» օբյեկտ:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ սեփականաշնորհվել է 2760 «փոքր» օբյեկտ, որից 1181-ը` առևտրի, 437-ը` հասարակական սննդի, 942-ը` կենցաղսպասարկման ձեռնարկություններ են, իսկ 200-ը` այլ ոլորտների:
Աճուրդով վաճառքի ենթակա է 376 «փոքր» օբյեկտ, որից 99-ի սեփականաշնորհման վերաբերյալ ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ, իսկ մյուսները հաստատման փուլում են:
Սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների կազմում զգալի բաժին (37,2 տոկոս) ունեն վարձակալական ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհվում են համաձայն սեփականաշնորհման օրենքի 33 հոդվածի:
Ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհումը բնութագրող տվյալները ներկայացված են N 8 աղյուսակում:
Աղյուսակ N 8
1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
«Փոքր» օբյեկտներն ըստ ճյուղերի |
Ծրագրով սահմանված «փոքր» օբյեկտների թիվը (հատ) |
Փաստացի սեփականաշնորհված է (հատ) |
Կատարողականը (տոկոս) |
1 |
2 |
3 |
4 |
Առևտուր |
1658 |
1381* |
83,3 |
Հասարակական սնունդ |
600 |
437 |
72,8 |
Կենցաղսպասարկում |
2106 |
942 |
44,7 |
Ընդամենը |
4364 |
2760 |
63,2 |
* Ընդգրկված է տնտեսության մյուս ոլորտների 200 ծրագրային օբյեկտ:
3.2. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման իրավական և մեթոդական հիմքերը
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 280 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի N 182 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 39 որոշումը:
4. ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի N 94 որոշմամբ հաստատվել է աճուրդով սեփականաշնորհվող անավարտ շինարարության օբյեկտների առաջին ցանկը, որում ընդգրկվել է 464 օբյեկտ:
Առայժմ կայացել է անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման 5 աճուրդ, որում աճուրդի ներկայացված 49 օբյեկտից վաճառվել է 15-ը:
Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման դանդաղ ընթացքը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից հիմնականներն են`
ա) նոր շինարարության իրականացումը գրեթե 2 անգամ թանկ է, քան նույնատիպ օբյեկտի ձեռքբերումը.
բ) անավարտ շինարարության օբյեկտների մեծ մասի համար բացակայում են հողահատկացման մասին տվյալները:
5. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ
Սեփականաշնորհման սերտիֆիկատները որպես վճարման միջոց
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սեփականաշնորհված ձեռնարկությունների և «փոքր» օբյեկտների համար վճարվել է 52721173,8 հազար դրամ, որից 33834698 հազար դրամը` (64 տոկոս)` ձեռնարկությունների, 18796907 հազար դրամը (36 տոկոս)` «փոքր» օբյեկտների համար: 18805680,5 հազար դրամը (35,7 տոկոս): Սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվել է 52338280 հազար դրամ (ընդհանուր վճարումների 99,3 տոկոսը), իսկ դրամով` 382893 հազար դրամ (0,7 տոկոս): Սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարումների մեջ ձեռնարկությունների բաժինը կազմել է 33645420 հազար դրամ (63,8 տոկոս), իսկ «փոքր» օբյեկտներինը` 18604060 հազար դրամ (35,3 տոկոս): Դրամով վճարումների մեջ` համապատասխանաբար 189278 հազար դրամ (49,4 տոկոս և 192847 հազար դրամ (50,4 տոկոս):
Վճարված սերտիֆիկատների ընդհանուր թիվը 1997 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ կազմել է 54393 հատ, որից 1682271 հատը (63,4 տոկոս) վճարվել է ձեռնարկությունների, իսկ 967682-ը (36,5 տոկոս)` «փոքր» օբյեկտների համար:
Այսպիսով, սեփականաշնորհման սերտիֆիկատները ներկայումս ծառայում են որպես սեփականաշնորհված գույքի ձեռքբերման հիմնական միջոց:
6. ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում ծրագիրը քանակական ցուցանիշների առումով կատարվել է 57,3 տոկոսով (սեփականաշնորհված օբյեկտների թվի տեսակարար կշիռը ծրագրով նախատեսված սեփականաշնորհման օբյեկտների թվում):
Ըստ տնտեսության տարբեր ոլորտների ծրագրի կատարման պատկերը ներկայացված է N 9 աղյուսակում:
Ծրագրի կատարողականի համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ, համաձայն սեփականաշնորհման օրենքի, ձեռնարկությունը սեփականաշնորհված է համարվում սեփականաշնորհման պայմանագրի կնքման պահից, ինչում թերացել են բազմաթիվ միջին և խոշոր ձեռնարկություններ ու «փոքր» օբյեկտներ:
Ծրագրի կատարման գնահատականը` արժեքային արտահայտությամբ, հաշվետվության ներկայացման վերջին օրվա դրությամբ, կարելի է տալ միայն բացարձակ մեծությամբ, որը կազմել է 52844.3 մլն դրամ: Նկատի ունենալով սեփականաշնորհվող պետական գույքի գնահատման ժամկետայնությունը, ինչպես նաև ազատ ձևավորվող գներիհանգամանքը` հարաբերական ցուցանիշները տվյալ դեպքում չեն կարող ներկայացուցչական լինել:
Աղյուսակ N 9
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
N |
Տնտեսության ճյուղերը |
1995 թվականի ծրագրով հաստատված ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները |
|
|
1995թ. սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների թիվը |
Սեփականա- շնորհվել է |
Կատարման տոկոսը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Արդյունաբերություն |
516 |
497 |
96,3 |
2. |
Ավտոմոբիլային տրանսպորտ և հաղորդակցություն |
195 |
194 |
99,5 |
3. |
Շինարարական համալիրայդ թվում` |
761 |
81 |
10,6 |
3.1. |
Շինանյութերի արդյունաբերություն և շինարարական կազմակերպություններ |
66 |
66 |
100 |
3.2. |
Անավարտ շինարարություն |
695 |
15 |
2,1 |
4. |
Կապ |
4 |
3 |
75,0 |
5. |
Գյուղատնտեսություն |
189 |
170 |
89,9 |
6. |
Նյութատեխնիկական մատակարարում |
115 |
115 |
100,0 |
7. |
Պետական առևտուր |
1658 |
1381* |
83,3 |
8. |
Հասարակական սնունդ |
600 |
437 |
72,8 |
9. |
Կենցաղսպասարկում |
2106 |
942 |
44,7 |
10. |
Կոմունալ տնտեսություն |
56 |
56 |
100,0 |
11. |
Սոցիալական ոլորտ |
95 |
74 |
77,9 |
|
Ընդամենը |
6295 |
3685 |
58,6 |
* Ընդգրկված է նաև տնտեսության այլ ճյուղերի 200 «փոքր» օբյեկտ: