Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.08.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.04.2007  -ից մինչեւ   07.08.2020  -ը:
 

 

010.0099.200307

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 26-ին

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97, այսուհետ` օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Ազգային հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորել և վերահսկել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը: Հանձնաժողովը կազմված է 8 անդամից:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ազգային հանձնաժողովը անկախ կարգավորող պետական մարմին է, որի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 45. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Ազգային հանձնաժողովի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից: Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել հետևյալ դեպքերում, երբ`

ա) հրաժարական է տվել.

բ) Ազգային հանձնաժողովի նախագահը կամ Ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալը ընտրվել կամ նշանակվել է որևէ այլ պաշտոնում.

գ) առանց հարգելի պատճառի երեք ամսից ավելի չի մասնակցել Ազգային հանձնաժողովի աշխատանքներին.

դ) դատապարտվել է դատարանի դատավճռով.

ե) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ.

զ) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

է) մահացել է:

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:

Ազգային հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում թափուր տեղում նշանակումները կամ ընտրությունները կատարվում են այն հաշվով, որ վերականգնվի Սահմանադրության 83.2 հոդվածով սահմանված հավասարակշռությունը, այսինքն` անդամների կեսը ընտրված լինի Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակված լինի Հանրապետության Նախագահի կողմից: Ազգային ժողովը հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի նշանակումը կատարում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)` իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել Ազգային հանձնաժողովի կազմում:

Սույն հոդվածի առաջին մասում նշված հիմքերով Ազգային հանձնաժողովում թափուր տեղեր առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Ազգային հանձնաժողովի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնավարության ժամկետը լրանալու կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման առաջին դեպքում թափուր տեղի համար նոր անդամ չի նշանակվում (չի ընտրվում): Դրանից հետո սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Ազգային հանձնաժողովի գործող անդամների պաշտոնավարության ժամկետը լրանալու կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերում թափուր տեղերը լրացվում են հաջորդաբար Ազգային ժողովի և Հանրապետության Նախագահի կողմից:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սկզբունքը կիրառվում է` սկսած այն պահից, երբ դադարել են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Ազգային հանձնաժողովի գործող բոլոր անդամների լիազորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

20 մարտի 2007 թվականի

ՀՕ-99-Ն

 

 

pin
ՀՀ 26.02.2007
N ՀՕ-99-Ն օրենք