040.0041.300198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» հունվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 1998 թվականի թիվ 41
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը:
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը ստեղծել լուծարքային հանձնաժողով և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության լուծարման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վարչության աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:
3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման լուծարված վարչության գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության աճուրդի կենտրոնը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության ենթակայությանը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի մասին» թիվ 60 որոշման 5-9-րդ կետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 30-ից: