Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (8 ...

 

 

040.1911.230107

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2006 թվականի N 1911-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:

Մինչև 2016 թվականի հունիսի 30-ը «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար կառուցել նոր շենք, և բժշկական կենտրոնի հիվանդանոցային ծառայությունները տեղափոխել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր շենք: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության առողջության առաջնային պահպանման ծառայությունները տեղակայել բժշկական կենտրոնի նախկին պոլիկլինիկական մասնաշենքի երկրորդ և երրորդ հարկերում (համապատասխանաբար` 343.3 քառ. մետր մակերեսով և 337.5 քառ. մետր մակերեսով տարածքներ), ինչպես նաև Ագարակի նախկին հիվանդանոցի 1-ին հարկից` 231.8 քառ. մետր մակերեսով տարածքում, իսկ պաթոլոգաանատոմիական ծառայությունը` ընկերության նախկին դիարանի` 34.8 քառ. մետր մակերեսով տարածքում:

Ազատել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական մասնաշենքից` 1350.7 քառ. մետր, հիվանդանոցային մասնաշենքից` 1753.6 քառ. մետր և Ագարակի նախկին հիվանդանոցի շենքից` 1203.7 քառ. մետր մակերեսներով տարածքները և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությունը:

(8.1-րդ կետը փոփ. 03.09.10 թիվ 1172-Ն, 12.01.15 թիվ 102-Ն որոշումներ)

9. Այսպիսով, նշված ծրագրի իրականացման արդյունքում մարզի առողջապահության համակարգում կգործեն`

հինգ բժշկական կենտրոն (Կապան, Քաջարան, Գորիս, Սիսիան և Մեղրի),

անկախ առողջության առաջնային պահպանման կենտրոններ` գյուղական վայրերում` տասնմեկ (ինն ամբուլատորիա և երկու առողջության կենտրոն),

մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր,

մարզային արյան փոխներարկման կայան:

Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 410 մահճակալ, և կազատվի շուրջ 12919.3 քառ. մետր մակերեսով տարածք:

Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 410 մահճակալ, և կազատվի շուրջ 10907.5 քառակուսի մետր մակերեսով տարածք:

Նախատեսված միջոցառումները չեն ազդի Սյունիքի մարզի բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության վրա, քանի որ փոփոխություններ առաջարկելիս հաշվի են առնվել բժշկական հաստատությունների աշխարհագրական դիրքը և սահմանամերձ շրջանների առկայությունը: Ակնկալվում է նաև, որ օպտիմալացման արդյունքում ազատված շենքերի պահպանման և վարչական ծախսերի կրճատման հաշվին կբարելավվի բժշկական հիմնարկների տեխնիկական հագեցվածությունը, որն իր հերթին կբարձրացնի մատուցվող բժշկական ծառայությունների որակը, այդ թվում` նաև շտապ օգնության ծառայության որակը, ինչը կնպաստի բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության աճին: Մարզում ընտանեկան բժիշկների գրասենյակների ծավալումը ոչ միայն հնարավորություն կընձեռի առավել մատչելի դարձնելու բնակչությանը տրամադրվող բժշկական օգնությունը, այլև կամրապնդի առողջության առաջնային պահպանման օղակի և հիվանդանոցների միջև կապը:

Ծախսերի կրճատման հաշվին կավելանան նաև պետական պատվերի շրջանակներում կազմակերպվող բժշկական օգնության ծավալները` հանգեցնելով բնակչությանը և, մասնավորապես, սոցիալապես անապահով խմբերին մատուցվող ծառայությունների ֆինանսական մատչելիության աճին:

(8-րդ հավելվածը փոփ. 27.09.07 թիվ 1218-Ն, 17.09.09 թիվ 1052-Ն, 24.04.11 թիվ 699-Ն որոշումներ)

 

Հավելված N 9

i

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 2-ի

N 1911-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ

 

Ներկա իրավիճակը

 

Ներկա իրավիճակի նկարագրում ներկայացված առողջապահական հիմնարկների հզորությունների և գործունեության մասին բոլոր տվյալները, ինչպես նաև ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կողմից սպասարկվող բնակչության թվերը տրամադրվել են մարզպետարանի առողջապահության վարչության կողմից:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ներկայում գործում է 37 բժշկական կազմակերպություն, որից`

. հիվանդանոց` 8 (Գյումրի` 5, Արթիկ` 1, Մարալիկ` 1, Ախուրյան` 1)

. պոլիկլինիկա` 8 (Գյումրի` 5, Արթիկ` 1, Մարալիկ` 1, Ախուրյան` 1)

. ընտանեկան բժշկության կենտրոն` 1 (Գյումրի)

. ծննդատուն` 1 (Գյումրի)

. մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն` 1 (Արթիկ)

. դիսպանսեր` 4 (Գյումրի)

. առողջության կենտրոն` 7 (Ամասիա, Փանիկ, Աղին, Անի-Պեմզա, Պեմզաշեն, Մեծ Մանթաշ, Սառնաղբյուր)

. գյուղական բժշկական ամբուլատորիա` 6

. մարզային շտապ օգնության կայան` 1 (Գյումրի):

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների ենթակայությամբ գործում են 114 բուժակ-մանկաբարձական կետեր:

Գյումրի քաղաքում կա նաև մեկ ախտաբանական անատոմիայի լաբորատորիա և մեկ արյան բանկ:

Ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում մեկ բնակչին ընկնող տարեկան հաճախումների միջին թիվը կազմում է 1.0: Հատկապես ցածր են գյուղական բժշկական ամբուլատորիաների ծառայությունների օգտագործման ցուցանիշները` տարեկան 0.1 (Ախուրիկի բժշկական ամբուլատորիա) -0.4 (Մարմարաշենի բժշկական ամբուլատորիա) հաճախում մեկ բնակչի հաշվով (տես աղյուսակ 1):

100 բնակչին ընկնող հիվանդանոցային ընդունելությունների թիվը կազմում է 5:

Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 776 մահճակալ, որի միջին ծանրաբեռնվածությունը համեմատաբար բարձր է` 55%, որը կարող է բացատրվել օպտիմալացման ծրագրի առաջին փուլում (2001-2002 թթ.) բժշկական ծառայությունների վերակազմակերպմամբ, միևնույն գործառույթ իրականացնող նեղ մասնագիտական ծառայությունների միավորմամբ և մահճակալային ֆոնդի շուրջ 60% կրճատմամբ: Զգալի թերբեռնված են աշխատում միայն Փանիկ և Աղին առողջության կենտրոնների ստացիոնար բաժինները (աղյուսակ 4):

Մարզում առողջապահական համակարգում աշխատում է ընդամենը 2598 մարդ, որից` 463 բժիշկ, 1473 բուժքույր, 357 կրտսեր բուժաշխատող և 305` այլ աշխատողներ:

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 1. Շիրակի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհիմնարկները և

ծառայությունների օգտագործումը (01.01.2005 թ. դրությամբ)

 

._________________________________________________________________________.

|NN |    Բուժհաստատության անվանումը   |Ենթակայությունը|Տարեկան  |Մեկ      |

|ը/կ|                                 |               |հաճախում-|բնակչին  |

|   |                                 |               |ների թիվը|ընկնող   |

|   |                                 |               |         |տարեկան  |

|   |                                 |               |         |հաճախումը|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|1. |Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա       |Մարզային       |    28811|      1.6|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|2. |Գյումրու թիվ 2 պոլիկլինիկա       |Մարզային       |    34046|      0.9|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|3. |Գյումրու ընտանեկան բժշկության    |Մարզային       |    31603|      1.1|

|   |կենտրոն                          |               |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|4. |Գյումրու «Էնրիկո Մատտեի» անվան   |Մարզային       |    31318|      1.0|

|   |պոլիկլինիկա                      |               |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|5. |Գյումրու «Կարմիր խաչի»           |Մարզային       |    19950|      0.9|

|   |պոլիկլինիկա                      |               |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|6. |Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկա    |Մարզային       |    41716|      2.9|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|7. |Ախուրյանի պոլիկլինիկա            |Մարզային       |    15912|      0.9|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|8. |Ազատանի բժշկական ամբուլատորիա    |Մարզային       |     2353|      0.4|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|9. |Մայիսյանի բժշկական ամբուլատորիա  |Մարզային       |     1246|      0.3|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|10.|Ջաջուռի բժշկական ամբուլատորիա    |Մարզային       |      944|      0.2|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|11.|Ախուրիկի բժշկական ամբուլատորիա   |Մարզային       |     1642|      0.1|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|12.|Մարմաշենի բժշկական ամբուլատորիա  |Մարզային       |     1570|      0.4|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|13.|Մարալիկի պոլիկլինիկա             |Մարզային       |    15274|      1.3|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|14.|Սառնաղբյուրի առողջության կենտրոն |Մարզային       |     3260|      1.2|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|15.|Աղինի առողջության կենտրոն        |Մարզային       |         |         |

|___|_________________________________|_______________|_________|_________|

|16.|Անիպեմզայի առողջության կենտրոն   |Մարզային       |     3756|      2.3|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|17.|Արթիկի պոլիկլինիկա               |Մարզային       |    20985|      0.9|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|18.|Հոռոմի բժշկական ամբուլատորիա     |Մարզային       |     1878|      0.3|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|19.|Մեծ Մանթաշի առողջության կենտրոն  |Մարզային       |      818|      0.2|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|20.|Փանիկի առողջության կենտրոն       |Մարզային       |     2372|      0.2|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|21.|Պեմզաշենի առողջության կենտրոն    |Մարզային       |     6450|      1.4|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|22.|Ամասիայի առողջության կենտրոն     |Մարզային       |     5044|      0.7|

|___|_________________________________|_______________|_________|_________|

|   |Ընդամենը                         |               |   270948|      1.0|

._________________________________________________________________________.

Աղյուսակ 2. Շիրակի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի կադրային

ներուժը

 

._________________________________________________________________________.

|NN | Բուժհաստատության անվանումը  |Ընտա- |Թերա-|Մանկա-|Մանկա-|Նեղ   |Բուժ-|

|ը/կ|                             |նեկան |պևտ  |բույժ |բարձ- |մասնա-|քույր|

|   |                             |բժիշկ |     |      |գինե- |գետ   |     |

|   |                             |      |     |      |կոլոգ |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|1. |Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա   |      |    8|    12|     1|     9|   45|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|2. |Գյումրու թիվ 2 պոլիկլինիկա   |      |   20|    14|     1|     9|   79|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|3. |Գյումրու ընտանեկան բժշկության|    10|    1|      |     2|     6|   52|

|   |կենտրոն                      |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|4. |Գյումրու «Էնրիկո Մատտեի»     |      |   10|     9|     2|    12|   58|

|   |անվան պոլիկլինիկա            |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|5. |Գյումրու «Կարմիր խաչի»       |      |    8|     7|     2|     5|   58|

|   |պոլիկլինիկա                  |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|6. |Գյումրու «Բեռլին»            |      |    2|    13|     4|     9|   57|

|   |պոլիկլինիկա                  |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|7. |Ախուրյանի պոլիկլինիկա        |      |    2|     1|     1|     4|   46|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|8. |Ազատանի բժշկական             |      |    1|     1|      |     1|    8|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|9. |Մայիսյանի բժշկական           |      |     |      |      |      |     |

|   |ամբուլատորիա                 |     1|    1|      |      |     1|    8|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|10.|Ջաջուռի բժշկական             |     1|     |      |      |      |   11|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|11.|Ախուրիկի բժշկական            |      |    2|     1|      |     4|   15|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|12.|Մարմաշենի բժշկական           |      |     |     1|      |      |    6|

|   |ամբուլատորիա                 |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|13.|Մարալիկի պոլիկլինիկա         |      |    6|     2|     1|     4|   44|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|14.|Սառնաղբյուրի առողջության     |      |    1|     1|      |      |    6|

|   |կենտրոն                      |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|15.|Աղինի առողջության կենտրոն    |      |    1|      |      |     1|   13|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|16.|Անիպեմզայի առողջության       |      |    1|      |      |      |    4|

|   |կենտրոն                      |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|17.|Արթիկի պոլիկլինիկա           |      |    8|    12|      |    10|   56|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|18.|Հոռոմի բժշկական ամբուլատորիա |     1|     |     2|      |     1|   18|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|19.|Մեծ Մանթաշի առողջության      |      |    1|     1|      |      |    8|

|   |կենտրոն                      |      |     |      |      |      |     |

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|20.|Փանիկի առողջության կենտրոն   |      |    2|     1|      |     1|   23|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|21.|Պեմզաշենի առողջության կենտրոն|      |    1|     1|      |      |    7|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|22.|Ամասիայի առողջության կենտրոն |      |     |     1|     1|     2|   41|

|___|_____________________________|______|_____|______|______|______|_____|

|   |Ընդամենը                     |    13|   76|    80|    15|    79|  663|

._________________________________________________________________________.

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 3. Մարզի հիվանդանոցային համակարգի հզորությունն ու

ծանրաբեռնվածությունը

 

._________________________________________________________________________.

|     Բաժանմունքները     |Ընդուն-|Վիրահատու-|Մահճա- |Մահճա-|Մահճա-|Բուժման|

|                        |ված    |թյունների |կալների|կալ-  |կալ-  |միջին  |

|                        |հիվանդ-|թիվը      |թիվը   |օրերի |ների  |տևողու |

|                        |ները   |          |       |թիվը  |զբաղ- |թյունը |

|                        |       |          |       |      |վածու-| (օր)  |

|                        |       |          |       |      |թյան  |       |

|                        |       |          |       |      |  %-ը |       |

|_________________________________________________________________________|

|                     Գյումրու մարզային հիվանդանոց                        |

|_________________________________________________________________________|

|թերապևտիկ               |    447|          |     40|  5914|    45|     13|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|սրտաբանական             |    624|          |     35| 11153|    97|     18|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|վիրաբուժական            |    590|          |     55|  5954|    33|     10|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1661|       302|    130| 23021|   54%|     14|

|_________________________________________________________________________|

|        Գյումրու «Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց»           |

|_________________________________________________________________________|

|ընդհանուր վիրաբուժական  |    565|          |     25|  4481|    54|      8|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|անոթային                |     39|          |      5|   336|    20|      9|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|ակնաբուժական            |     99|          |      5|   449|    27|      5|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|քիթ-կոկորդ-ականջաբանական|    100|          |      5|   355|    22|      4|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|վնասվածքաբանական        |    546|          |     20|  4167|    63|      8|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|նեյրովիրաբուժական       |    120|          |     10|  1440|    44|     12|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|ուրոլոգիական            |    141|          |     10|  1312|    40|      9|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|վերակենդանացման         |  (126)|          |    (6)|      |      |      4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1610|817, որից |     80| 12540|   48%|      8|

|                        |       |448`      |       |      |      |       |

|                        |       |ընդհանուր |       |      |      |       |

|                        |       |վիրաբու-  |       |      |      |       |

|                        |       |ժական     |       |      |      |       |

|_________________________________________________________________________|

|                         Ինֆեկցիոն հիվանդանոց                            |

|_________________________________________________________________________|

|մանկական                |    426|          |     30|  4190|    42|     10|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մեծահասակներ            |    363|          |     20|  4476|    68|     12|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |    789|          |     50|  8666|   53%|     11|

|_________________________________________________________________________|

|                        «Սամարիթեր» հիվանդանոց                           |

|_________________________________________________________________________|

|թերապևտիկ               |    599|          |     40|  6518|    49|     11|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|սրտաբանական             |    575|          |     50|  6409|    39|     11|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|վերակենդանացման         |  (231)|          |    (6)|      |      |      4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|հեմոդիալիզի             |   3155|          |       |      |      |       |

|                        |  սեանս|          |       |      |      |       |

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1174|          |     90| 12927|   46%|     10|

|_________________________________________________________________________|

|                    Ավստրիական մանկական հիվանդանոց                       |

|_________________________________________________________________________|

|ընդհանուր մանկաբուժական |    883|          |     30|  8117|    82|      9|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ընդհանուր վիրաբուժական  |    902|       895|     30|  7076|    71|      8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինտենսիվ բուժման        |    288|          |      6|  1811|    91|      6|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   2073|       895|     66| 17004|   78%|      8|

|_________________________________________________________________________|

|                          Գյումրու ծննդատուն                             |

|_________________________________________________________________________|

|Ընդամենը                |   1584|       708|     50|  4468|   27%|      3|

|_________________________________________________________________________|

|                      Հոգեկան առողջության կենտրոն                        |

|_________________________________________________________________________|

|Ընդամենը                |    441|          |     60| 20078|  100%|     39|

|_________________________________________________________________________|

|                    Հակատուբերկուլոզային դիսպանսեր                       |

|_________________________________________________________________________|

|Ընդամենը                |    173|          |     50|  9685|   59%|     46|

|_________________________________________________________________________|

|                       ՈՒռուցքաբանական դիսպանսեր                         |

|_________________________________________________________________________|

|Ընդամենը                |    530|       106|     30|  5234|   53%|     14|

|_________________________________________________________________________|

|                     Մաշկավեներաբանական դիսպանսեր                        |

|_________________________________________________________________________|

|Ընդամենը                |    135|          |     10|  2024|   61%|     15|

|_________________________________________________________________________|

|                         Ախուրյանի հիվանդանոց                            |

|_________________________________________________________________________|

|ընդհանուր թերապևտիկ     |     86|          |      5|   588|    36|      7|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|ընդհանուր վիրաբուժական  |    285|          |     15|  3358|    68|     12|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|   1219|          |     10|  5010|   152|      4|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |   1590|       481|     30|  8956|   90%|      6|

|_________________________________________________________________________|

|                          Մարալիկի հիվանդանոց                            |

|_________________________________________________________________________|

|վիրաբուժական            |     46|          |      3|   476|    48|     10|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    104|          |      4|   769|    58|      7|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|մանկական                |     54|          |      3|   403|    41|      8|

|________________________|_______|          |_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|    237|          |     10|   760|    23|      3|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |    441|       112|     20|  2408|   36%|      6|

|_________________________________________________________________________|

|                           Արթիկի հիվանդանոց                             |

|_________________________________________________________________________|

|վիրաբուժական            |    434|       287|     20|  3505|    53|      8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |    177|          |     10|  1216|    37|      7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|ինֆեկցիոն               |    158|          |     10|  1332|    40|      8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |    769|       287|     40|  6053|   46%|      8|

|_________________________________________________________________________|

|          Արթիկի մոր և  մանկան առողջության պահպանման կենտրոն             |

|_________________________________________________________________________|

|Ընդամենը                |   1026|        54|     26|  5233|   61%|      5|

|_________________________________________________________________________|

|                     Ամասիայի առողջության կենտրոն                        |

|_________________________________________________________________________|

|Ընդամենը                |    153|        12|     10|  1119|   34%|      7|

|_________________________________________________________________________|

|                      Փանիկի առողջության կենտրոն                         |

|_________________________________________________________________________|

|թերապևտիկ               |      6|          |      5|    48|     2|      8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |      4|          |      3|    31|     3|      8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկաբարձագինեկոլոգիական|     27|          |      7|    86|     4|      3|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |     37|          |     15|   165|    3%|      3|

|_________________________________________________________________________|

|                       Աղինի առողջության կենտրոն                         |

|_________________________________________________________________________|

|մանկաբարձագինեկոլոգիական|     54|          |      6|   289|    15|      5|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|թերապևտիկ               |      6|          |      5|    48|     3|      8|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|մանկական                |      5|          |      4|    35|     3|      7|

|________________________|_______|__________|_______|______|______|_______|

|Ընդամենը                |     65|          |     15|   372|    8%|      6|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակում վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս հաշվի չի առնվել:

 

Աղյուսակ 4. Հիվանդանոցային համակարգի կադրային ներուժը

 

.__________________________________________________________________________

|Մասնագիտություն-|Մար-  |Վիրա- |Սամա- |Ինֆեկ-|Գյում-|Ավստրի-|Մաշկա-|Հոգե- |

|ները            |զային |բուժ. |րիթեր |ցիոն  |րու   |ական   |վենե- |կան   |

|                |հիվան-|հիվան-|հիվան-|հիվան-|ծննդա-|մանկա- |րաբան.|առողջ.|

|                |դանոց |դանոց |դանոց |դանոց |տուն  |կան    |դիս-  |կենտ- |

|                |      |      |      |      |      |հիվան- |պանսեր|րոն   |

|                |      |      |      |      |      |դանոց  |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|թերապևտ         |    17|     4|     4|      |     1|      1|      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|մանկաբույժ      |      |      |      |      |      |      5|      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|անոթային        |      |     1|      |      |      |       |      |      |

|վիրաբույժ       |      |      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|նեոնատոլոգ      |      |      |      |      |     4|       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|վիրաբույժ       |    34|      |      |      |      |      5|      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|նյարդավիրաբույժ |      |     1|      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|մանկաբարձ-      |      |      |      |      |    11|       |      |      |

|գինեկոլոգ       |      |      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|ինֆեկցիոնիստ    |      |      |      |     3|      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|ուրոլոգ         |    10|      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|ուռուցքաբան     |      |      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|ռադիոլոգ        |      |      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|բջջաբան         |      |      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|հյուսվածքաբան   |      |      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|հեմատոլոգ       |      |      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|նարկոլոգ        |      |      |      |      |      |       |      |     2|

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|պրոկտոլոգ       |      |      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|սրտաբան         |    19|     1|     5|      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|դեղագետ         |     1|      |     1|      |      |      1|      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|սոնոգրաֆիստ     |     1|      |     1|      |     1|      1|     1|     1|

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|բժիշկ-լաբորանտ  |     5|     2|     4|     2|     1|      1|      |     1|

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|բակտերիոլոգ     |      |      |      |      |      |       |     1|      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|սերոլոգ         |      |      |      |      |      |       |     1|      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|քիթ-կոկորդ-     |      |     1|      |      |      |      2|      |      |

|ականջաբան       |      |      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|ակնաբույժ       |      |     1|      |      |      |      1|      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|ռենտգենոլոգ     |     1|     1|     1|      |      |      1|      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|ֆունկցիոնալ     |      |      |     1|      |      |      1|      |      |

|ախտորոշման բժիշկ|      |      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|մաշկավեներաբան  |      |      |      |      |      |       |     3|      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|նյարդաբան       |      |      |     2|      |      |       |      |     1|

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|վնասվածքաբան    |      |     4|      |      |      |      2|      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|գաստրոէնտերոլոգ |      |     1|      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|անեսթեզիոլոգ/   |     5|     3|     4|      |     2|      5|      |      |

|ռեանիմատոլոգ    |      |      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|ֆթիզիատր        |      |      |      |      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|հոգեբույժ       |      |      |      |      |      |       |      |     2|

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|նեֆրոլոգ        |      |      |     1|      |      |       |      |      |

|________________|______|______|______|______|______|_______|______|______|

|դեղագետ         |      |      |     1|      |      |       |      |      |

.__________________________________________________________________________

._________________ .___________________________________________________.

|Մասնագիտություն-| |Հակա- |ՈՒռուց- |Ախուր-|Մարա- |Արթիկի|Արթիկի |Ընդա- |

|ները            | |տուբ. |քաբանա- |յանի  |լիկի  |հիվան-|մոր և  |մենը  |

|                | |դիս-  |կան դիս-|հիվան-|հիվան-|դանոց |մանկան |      |

|                | |պանսեր|պանսեր  |դանոց |դանոց |      |առող-  |      |

|                | |      |        |      |      |      |ջության|      |

|                | |      |        |      |      |      |կենտրոն|      |

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|թերապևտ         | |      |        |      |     1|     2|       |    30|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|մանկաբույժ      | |      |        |     1|     1|      |      1|     8|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|անոթային        | |      |        |      |      |      |       |     1|

|վիրաբույժ       | |      |        |      |      |      |       |      |

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|նեոնատոլոգ      | |      |        |      |      |      |      1|     5|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|վիրաբույժ       | |      |        |     1|     1|     3|       |    44|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|նյարդավիրաբույժ | |      |        |      |      |      |       |     1|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|մանկաբարձ-      | |      |       1|     2|     1|      |      2|    17|

|գինեկոլոգ       | |      |        |      |      |      |       |      |

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|ինֆեկցիոնիստ    | |      |        |      |     1|    1 |       |     5|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|ուրոլոգ         | |      |        |      |      |      |       |    10|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|ուռուցքաբան     | |      |       3|      |      |      |       |     3|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|ռադիոլոգ        | |      |       1|      |      |      |       |     1|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|բջջաբան         | |      |       1|      |      |      |       |     1|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|հյուսվածքաբան   | |      |       1|      |      |      |       |     1|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|հեմատոլոգ       | |      |       1|      |      |      |       |     1|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|նարկոլոգ        | |      |        |      |      |      |       |     2|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|պրոկտոլոգ       | |      |        |     1|      |      |       |     1|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|սրտաբան         | |      |        |      |      |      |       |    25|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|դեղագետ         | |      |        |      |      |      |       |     3|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|սոնոգրաֆիստ     | |      |        |      |      |      |       |     6|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|բժիշկ-լաբորանտ  | |     2|       1|     1|      |     1|      1|    22|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|բակտերիոլոգ     | |      |        |      |      |      |       |     1|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|սերոլոգ         | |      |        |      |      |      |       |     1|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|քիթ-կոկորդ-     | |      |        |      |      |      |       |     3|

|ականջաբան       | |      |        |      |      |      |       |      |

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|ակնաբույժ       | |      |        |      |      |      |       |     2|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|ռենտգենոլոգ     | |     2|       1|      |      |      |       |     7|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|ֆունկցիոնալ     | |      |        |      |      |      |       |     2|

|ախտորոշման բժիշկ| |      |        |      |      |      |       |      |

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|մաշկավեներաբան  | |      |        |      |      |      |       |     3|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|նյարդաբան       | |      |        |      |      |      |       |     3|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|վնասվածքաբան    | |      |        |      |      |      |       |     6|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|գաստրոէնտերոլոգ | |      |        |      |      |      |       |     1|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|անեսթեզիոլոգ/   | |      |       1|     1|     1|     1|      1|    24|

|ռեանիմատոլոգ    | |      |        |      |      |      |       |      |

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|ֆթիզիատր        | |     6|        |      |      |      |       |     6|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|հոգեբույժ       | |      |        |      |      |      |       |     2|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|նեֆրոլոգ        | |      |        |      |      |      |       |     1|

|________________| |______|________|______|______|______|_______|______|

|դեղագետ         | |      |       1|      |      |      |      1|     3|

._________________ ____________________________________________________.

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՊԼԱՆ

 

Շիրակի մարզի առողջապահական համակարգի կողմից իրականացվող ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացման առումով առաջարկվում է վերակազմակերպել գործող համակարգը` ելնելով հետևյալ չափանիշներից և սկզբունքներից:

. կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող և թերծանրաբեռնությամբ աշխատող ծառայությունների միավորում,

. լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների միավորում,

. չօգտագործվող կամ անարդյունավետ օգտագործվող տարածքների օտարում,

. հարկ եղած դեպքում տարածքային պոլիկլինիկաների և հիվանդանոցների միավորում` հիշյալ բժշկական կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

Մարզի առողջապահական համակարգում` ըստ առանձին տարածաշրջանների կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները` կազմակերպությունների վերակազմավորման և լուծարման աշխատանքներն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համապատասխան:

 

I. Գյումրի քաղաք

 

Որոշվում է`

1. «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքները` 60 մահճակալ (25` թերապևտիկ և 35` սրտաբանական) տեղակայել «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր մասնաշենքում` ազատելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնելով ֆիզիոթերապևտիկ բաժանմունքների, կաթսայատան, լվացքատան, ավտոտնակների և դիահերձարանների մասնաշենքերը` շուրջ 3804 քառ. մետր տարածք: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը կրճատել 20-ով և այն հասցնել 70-ի: «Գյումրու մաշկավեներաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել: Լուծարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը: Գյումրի քաղաքի պոլիկլինիկաներում ստեղծել մաշկավեներաբանական կաբինետներ:

1.1. «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության լաբորատորիայի մասնաշենքը` շուրջ 863 քառ. մետր մակերեսով տարածք ազատել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել վիրաբուժական բաժանմունքի գույքը և այն սահմանված կարգով հանձնել «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը` համապատասխան չափով նվազեցնելով «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` ավելացնելով «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: Սահմանել, որ «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը գործելու է որպես մեկ բազմապրոֆիլային վիրաբուժական հիվանդանոց` 100 մահճակալ հզորությամբ` մարզային հիվանդանոցի վիրաբուժական և վիրաբուժական հիվանդանոցի ծառայությունների միավորմամբ:

3. «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության` ստեղծելով մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ` նախատեսելով 30 մահճակալ:

i

4. Մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

Նոր ստեղծված «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքի հարևանությամբ կառուցվելիք նոր մասնաշենքում: Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնել նախկին «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության մասնաշենքերը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացնել «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության թերապևտիկ և սրտաբանական ծառայությունները: «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել և «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել թերապևտիկ և սրտաբանական ծառայություններին ամրացված գույքը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և նոր բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Արդյունքում` «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում նախատեսել 200 մահճակալ (թերապևտիկ` 50, սրտաբանական` 50, վիրաբուժական` 100):

(4-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1390-Ն որոշում)

4.1. Մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` բացելով նոր` վերականգնողական բաժանմունք` արդյունքում «Գյումրու վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա վերականգնողական և հեմոդիալիզի բաժանմունքներ:

5. «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գյումրու Ս. Մելքումյանի անվան հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն, որը գործելու է 75 մահճակալ հզորությամբ:

6. Գյումրու «Հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության դիսպանսերային ծառայությունը տեղափոխել Գյումրի քաղաքի պոլիկլինիկաներ` ստեղծելով տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներ` վերապահելով նրանց դիսպանսեր հսկողության գործառույթ: Կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ պոլիկլինիկաների լաբորատորիաների կազմում:

7. Գյումրիում գործելու է «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը` 30 մահճակալ հզորությամբ:

8. Գյումրիում գործելու է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` 65 մահճակալ հզորությամբ:

Ստորև ներկայացված է Գյումրի քաղաքի մահճակալային ներկա ֆոնդն ու առաջարկվող թիվը` 75% և ավելի զբաղվածության ցուցանիշի ապահովման դեպքում` ըստ առանձին ծառայությունների`

 

.___________________________________________________________________.

|Գյումրի քաղաքի հիվանդանոցային հաստատությունների առկա և  նախատեսվող |

|                     մահճակալային հզորությունները                  |

|___________________________________________________________________|

|Գյումրու բժշկական   |Բաժանմունքներ  |Մահճա- |Մահճակալ-|Մահճակալների|

|կենտրոն` կազմված    |               |կալների|ների     |առաջարկվող  |

|Գյումրու            |               |առկա   |ծանրաբեռն|   թիվը     |

|Գ. Գյուլբենկյանի    |               |թիվը   |վածու-   |            |

|անվան վիրաբուժական  |               |       |թյունը   |            |

|հիվանդանոց, Գյումրու|               |       |(%)      |            |

|Սամարիթեր և  Շիրակի |_______________|_______|_________|____________|

|մարզային            |թերապևտիկ      |   30  |  30     |            |

|հիվանդանոցների      |(Շիրակի        |       |         |            |

|ծառայություններից   |մարզային       |       |         |            |

|                    |հիվանդանոց)    |       |         |            |

|                    |_______________|_______|_________|    50      |

|                    |թերապևտիկ      |   35  |  48     |            |

|                    |(Գյումրու      |       |         |            |

|                    |Սամարիթեր      |       |         |            |

|                    |հիվանդանոց)    |       |         |            |

|                    |_______________|_______|_________|____________|

|                    |սրտաբանական    |   30  |  59     |            |

|                    |(Շիրակի        |       |         |            |

|                    |մարզային       |       |         |            |

|                    |հիվանդանոց)    |       |         |            |

|                    |_______________|_______|_________|    50      |

|                    |սրտաբանական    |   35  |  31     |            |

|                    |(Գյումրու      |       |         |            |

|                    |Սամարիթեր      |       |         |            |

|                    |հիվանդանոց)    |       |         |            |

|                    |_______________|_______|_________|____________|

|                    |վիրաբուժական`  |  100  |         |   100      |

|                    |ներառյալ       |       |         |            |

|                    |_______________|_______|_________|____________|

|                    |ընդհանուր      |   50  |  35     |    50      |

|                    |վիրաբուժական`  |       |         |            |

|                    |անոթային,      |       |         |            |

|                    |ակնաբուժական   |       |         |            |

|                    |քիթ-կոկորդ-    |       |         |            |

|                    |ականջաբանական, |       |         |            |

|                    |նեյրովիրաբուժա-|       |         |            |

|                    |կան,           |       |         |            |

|                    |ուռոլոգիական   |       |         |            |

|                    |(վիրաբուժական) |       |         |            |

|                    |_______________|_______|_________|____________|

|                    |վնասվածքաբանա- |   50  |  63     |    50      |

|                    |կան (Գ.        |       |         |            |

|                    |Գյուլբենկյանի  |       |         |            |

|                    |անվան          |       |         |            |

|                    |վիրաբուժական   |       |         |            |

|                    |հիվանդանոց)    |       |         |            |

|                    |_______________|_______|_________|____________|

|                    |վերակենդանացման|  (14) |         |(8`         |

|                    |և              |       |         |թերապևտիկ,  |

|                    |հետվիրահատական |       |         |6 վիրաբուժա-|

|                    |ինտենսիվ       |       |         |կան)        |

|                    |բուժման        |       |         |            |

|                    |_______________|_______|_________|____________|

|                    |ընդամենը       |  230  |         |   200      |

|____________________|_______________|_______|_________|____________|

|ՈՒռուցքաբանական     |ընդամենը       |   30  |         |    30      |

|դիսպանսեր           |_______________|_______|_________|____________|

|                    |օնկոլոգիական   |   20  |   99    |    20      |

|                    |_______________|_______|_________|____________|

|                    |ճառագայթային   |   10  |   61    |    10      |

|____________________|_______________|_______|_________|____________|

|Գյումրու մոր և      |մանկական       |   35  |   74    |    35      |

|մանկան ավստրիական   |սոմատիկ        |       |         |            |

|հիվանդանոց          |(Ավստրիական    |       |         |            |

|                    |մանկական)      |       |         |            |

|                    |_______________|_______|_________|____________|

|                    |մանկական       |   30  |   46    |    35      |

|                    |վիրաբուժական   |       |         |            |

|                    |(Ավստրիական    |       |         |            |

|                    |մանկական)      |       |         |            |

|                    |_______________|_______|_________|____________|

|                    |մանկաբարձագինե-|   0   |    0    |    30      |

|                    |կոլոգիական     |       |         |            |

|                    |բաժանմունք     |       |         |            |

|                    |_______________|_______|_________|____________|

|                    |վերակենդանացման| (10)  |         |(4 մանկա-   |

|                    |և              |       |         |բարձագինեկո-|

|                    |հետվիրահատական |       |         |լոգիական և  |

|                    |ինտենսիվ       |       |         |6` մանկական)|

|                    |բուժման        |       |         |            |

|                    |_______________|_______|_________|____________|

|                    |ընդամենը       |   65  |         |   100      |

|____________________|_______________|_______|_________|____________|

|Ինֆեկցիոն           |ընդամենը       |   75  |         |    75      |

|հակատուբերկուլոզային|_______________|_______|_________|____________|

|հիվանդանոց          |ինֆեկցիոն      |   40  |   55    |    40      |

|                    |_______________|_______|_________|____________|

|                    |հակատուբերկու- |   35  |   59    |    35      |

|                    |լոզային        |       |         |            |

|____________________|_______________|_______|_________|____________|

|Հոգեկան առողջության |հոգեբուժական   |   65  |  100    |    65      |

|կենտրոն             |               |       |         |            |

|____________________|_______________|_______|_________|____________|

|Գյումրու ծննդատուն  |մանկաբարձագինե-|   30  |   45    |    30      |

|                    |կոլոգիական     |       |         |            |

|                    |բաժանմունք     |       |         |            |

|____________________|_______________|_______|_________|____________|

|Ընդամենը` Գյումրի   |               |  495  |         |   500      |

|քաղաքում            |               |       |         |            |

.___________________________________________________________________.

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի հաշվարկ կատարելիս` հաշվի չի առնվել:

Արդյունքում կազատվեն հետևյալ շինությունները`

- մարզային հիվանդանոցի վթարային շենք` 5324 քմ

- Գյումրու մաշկավեներաբանական դիսպանսերի շենքը` շուրջ 2000 քմ:

 

II. Ախուրյանի տարածաշրջան

 

1. «Ախուրյանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Ախուրյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ախուրյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` 15 մահճակալ հզորությամբ:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 25.09.15 թիվ 1099-Ն որոշում)

i

3. Ախուրյանի առողջության կենտրոնում գործող տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ: Կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ պոլիկլինիկայի լաբորատորիայի կազմում:

 

III. Մարալիկի տարածաշրջան

 

1. «Մարալիկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Մարալիկի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` կազմված հիվանդանոցային մասից` 5 մանկաբարձական մահճակալ հզորությամբ, պոլիկլինիկական մասից` ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատով, և շտապ օգնության ծառայությունից:

2. Մարալիկի առողջության կենտրոնում գործող տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ: Կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ պոլիկլինիկայի լաբորատորիայի կազմում:

3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Աղինի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար ծառայության զբաղվածությունը տարեկան կազմում է 7%, կենտրոնն ապահովված չէ համապատասխան մասնագետներով, նպատակահարմար է 2006 թ-ից լուծարել ստացիոնար բաժանմունքը` այն վերածելով գյուղական բժշկական ամբուլատորիայի:

 

IV. Արթիկի տարածաշրջան

 

1. «Արթիկի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Արթիկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` 25 մահճակալ հզորությամբ: Հիվանդանոցի համեմատաբար բարվոք վիճակում գտնվող քարաշեն կառույցը վերանորոգել` այնտեղ ծավալելով ստացիոնար բաժանմունքը: Մյուս տարածքները` շուրջ 1000 քմ` սահմանված կարգով օտարել:

2. Մոր և մանկան ծառայությունները շարունակել` իրականացնելով Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգված շենքում` 25 մահճակալով:

3. Արթիկի պոլիկլինիկայում գործող տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ: Կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության գործառույթ պոլիկլինիկայի լաբորատորիայի կազմում:

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Փանիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար ծառայության զբաղվածությունը տարեկան կազմում է ընդամենը 3%, նպատակահարմար է 2006 թ-ից այն վերածել գյուղական բժշկական ամբուլատորիայի` լուծարելով ստացիոնար բաժանմունքը:

 

V. Ամասիայի տարածաշրջան

 

Ամասիայում ներկայում գործում է Ամասիայի առողջության կենտրոնը` 10 մահճակալ հզորությամբ, որն օպտիմալացման առաջին փուլով միավորման ճանապարհով արդեն իսկ վերակազմակերպվել է, տեղափոխվել Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում կառուցված, ժամանակակից սարքավորումներով հագեցված նոր շենք:

Ամասիայի առողջության կենտրոնում ստեղծել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ, վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ և կազմակերպելով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտման լաբորատորիա:

Օպտիմալացման նշված գործընթացների արդյունքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում կգործեն հետևյալ բժշկական հաստատությունները`

2 հիվանդանոց` Գյումրիում (Գյումրու ավստրիական մոր և մանկան հիվանդանոց և Գյումրու հակատուբերկուլոզային հիվանդանոց),

5 պոլիկլինիկա` Գյումրիում,

1 ծննդատուն` Գյումրիում,

1 վերականգնողական կենտրոն` Գյումրիում,

1 ընտանեկան բժշկության կենտրոն` Գյումրիում,

2 նեղ մասնագիտացված դիսպանսեր` Գյումրիում,

3 բժշկական կենտրոն` Գյումրիում, Արթիկում և Ախուրյանում,

1 մոր և մանկան առողջության կենտրոն` Արթիկում,

2 տարածաշրջանային առողջության կենտրոն` Ամասիայում և Մարալիկում,

12 առողջության առաջնային պահպանման կենտրոն` գյուղական վայրերում,

1 շտապ օգնության կայան` Գյումրիում,

Մարզում առկա 776 մահճակալի փոխարեն մահճակալների թիվը կկրճատվի 196-ով և կկազմի 580 մահճակալ:

Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի բազայի վրա ապագայում կարող են ձևավորվել շուրջ 140 ընտանեկան բժիշկների գրասենյակներ:

Նախատեսված միջոցառումները չեն ազդի Շիրակի մարզի բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության վրա, քանի որ փոփոխություններ առաջարկելիս հաշվի է առնվել բժշկական հաստատությունների աշխարհագրական տեղակայումը և սահմանամերձ շրջանների առկայությունը: Ակնկալվում է նաև, որ օպտիմալացման արդյունքում ազատված շենքերի պահպանման և վարչական ծախսերի կրճատման հաշվին կբարելավվի բժշկական հիմնարկների տեխնիկական հագեցվածությունը, որն իր հերթին կբարձրացնի տրամադրվող բժշկական ծառայությունների որակը, այդ թվում նաև` շտապ օգնության ծառայության, ինչը կնպաստի բժշկական ծառայությունների ֆիզիկական մատչելիության աճին: Մարզում ընտանեկան բժիշկների գրասենյակների ծավալումը ոչ միայն հնարավորություն կտա առավել մատչելի դարձնել բնակչությանը տրամադրվող բժշկական օգնությունը, այլև կուժեղացնի առողջության առաջնային պահպանման օղակի և հիվանդանոցների միջև կապը:

Ծախսերի կրճատման հաշվին կավելանան նաև պետական պատվերի շրջանակներում կազմակերպվող բժշկական օգնության ծավալները` հանգեցնելով բնակչությանը և, մասնավորապես, սոցիալապես անապահով խմբերին տրամադրվող ծառայությունների ֆինանսական մատչելիության աճին:

 

(9-րդ հավելվածը փոփ. 27.09.07 թիվ 1218-Ն, 25.12.08 թիվ 1572-Ն, 17.09.09 թիվ 1052-Ն որոշումներ)

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.11.2006
N 1911-Ն
Որոշում