Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0318.230304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2004 թվականի N 318-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

V. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

i

30. Կազմակերպություններում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարները որոշվում են և ֆինանսավորումն իրականացվում է` ելնելով սահմանափակված բյուջեի սկզբունքից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հաստատված առողջապահական ծրագրերին համապատասխան: Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարների որոշման հիմնական սկզբունքներն են`

1) «Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ» և «Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի պայմանագրային գումարները որոշվում են`

ա. հակատուբերկուլյոզային և հոգեբուժական (ներառյալ` նարկոլոգիական) ծառայությունների համար պայմանագրային գումարները սահմանվում են առանձնացված` «Դեղերի և բժշկական նշանակության առարկաների և սննդի ծախսեր»-ի և «Այլ ծախսեր»-ի գծով: «Դեղերի և բժշկական նշանակության առարկաների և սննդի ծախսեր»-ի տարեկան պայմանագրային գումարները որոշվում են նախորդ տարվա փաստացի հիվանդ/օրերի և «Դեղերի և բժշկական նշանակության առարկաների և սննդի ծախսեր»-ի մեկ հիվանդ/օրվա համար հաստատված արժեքի արտադրյալով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ տեսակի համար հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը: «Այլ ծախսեր»-ի տարեկան պայմանագրային գումարները որոշվում են առանձին կազմակերպությունների պահպանման համար նախատեսված նորմատիվներով հաշվարկված անհրաժեշտ գումարի չափով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է հաստատագրված, բժշկական օգնության և սպասարկման տարեկան պայմանագրային գումարների համամասնությամբ, ընդ որում, նշված հաշվարկների համար հիմք հանդիսացող նորմատիվները հաստատում է նախարարը,

բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

գ. հակատուբերկուլյոզային և հոգեբուժական (ներառյալ նարկոլոգիական) ծառայություններ իրականացնող առողջապահական կազմակերպություններում փաստացի կատարված հիվանդ/օրերը, որոնք ենթակա են փոխհատուցման (ըստ բաժանմունքների), չեն կարող գերազանցել նախարարի կողմից սահմանված բուժման միջին տևողությունը.

2) 2014 թվականի հունվարի 1-ից` «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ», «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» և «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերով կազմակերպությունների տարեկան պայմանագրային գումարները որոշվում են` ելնելով ըստ ծրագրերի տարածաշրջանային համահարթեցման սկզբունքից, սույն կետի 3-րդ ենթակետում նշված ցուցանիշներով հաշվարկված տարեկան դեպքերի թվաքանակի և բաժանմունքի (ծառայության) համար սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն հաշվարկված միջին գներով, սակայն ոչ պակաս, քան նախորդ տարվա փաստացի ֆինանսավորման գումարը, ընդ որում, նշված ծրագրերով հիվանդանոցային ընդհանուր դեպքերի բաշխումը` Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև կատարվում է նախարարի կողմից.

3) տարածաշրջանային համահարթեցման ապահովման նպատակով Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից մարզերի և կազմակերպությունների սպասարկման տարածքների վերաբերյալ տրամադրված հետևյալ ցուցանիշների հիման վրա`

ա. «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր` 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության թվաքանակը,

բ. «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց թվաքանակը,

գ. «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր` ամբողջ բնակչության թվաքանակը,

դ. «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր` վերարտադրողական տարիքի (15 տարեկան և ավելի բարձր) իգական սեռի անձանց թվաքանակը,

ե. «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր` մինչև 18 տարեկան երեխաների թվաքանակը:

4) «ՈՒռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերով կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում են նախորդ տարում փաստացի ֆինանսավորված գումարի, գների ավելացման և դեպքերի ավելացման նպատակով նախատեսված գումարի համամասնությամբ,

5) «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

6) «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար ըստ կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում են`

ա. ըստ բարդության աստիճանի ծնունդների կանխատեսվող թվի (նախորդ տարվա ծնունդների փաստացի դեպքերի թվով) և մեկ ծննդի համար հաստատված դիֆերենցված գնի արտադրյալով.

բ. հղիության ախտաբանական ընթացքի հետ կապված բուժօգնության պայմանագրային գումարները որոշվում են նախորդ տարվա ախտաբանական դեպքերի փաստացի թվաքանակի և մեկ դեպքի բուժման միջին տևողությամբ հաշվարկված ընդհանուր հիվանդ/օրերի և մեկ հիվանդ/օրվա համար սահմանված գնի արտադրյալով, ընդ որում, բուժման միջին տևողությունն ըստ տարածաշրջանների սահմանում է նախարարը:

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

(30-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

31. Հիվանդանոցային բժշկական օգնության ֆինանսավորումն իրականացվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով: Ընդ որում`

1) «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի ընդհանուր գումարի շրջանակներում, կատարված փաստացի աշխատանքների չափով, պատվիրատուն սահմանված կարգով կատարում է միջծրագրային վերաբաշխումներ.

2) «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» և «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» (երեխաների մասով) ծրագրերի ընդհանուր գումարների շրջանակներում պատվիրատուն սահմանված կարգով փաստացի կատարված աշխատանքների չափով նշված ծրագրերում կատարում է միջծրագրային վերաբաշխումներ:

i

32. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարների որոշման հիմնական սկզբունքներն են`

1) տարածաշրջանների կամ բժշկական կազմակերպությունների համար պայմանագրային գումարները սահմանվում են տվյալ տարածաշրջանի կամ բժշկական կազմակերպության սպասարկման տարածքի շահառուների թվի և մեկ շահառուի համար նախատեսված գումարի արտադրյալով.

2) բժշկական կազմակերպությունների համար պայմանագրային գումարները սահմանվում են նախորդ տարվա փաստացի ֆինանսավորման և տվյալ տարվա համար նախատեսված միջոցների համամասնությամբ.

3) բժշկական կազմակերպությունների համար պայմանագրային գումարները սահմանվում են տվյալ տարվա համար նախատեսված դեպքերի թվի և այդ դեպքերի համար հաստատված գնի արտադրյալով:

(32-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

i

33. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի պայմանագրային գումարների հաշվարկման և ֆինանսավորման սկզբունքներն են`

1) «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի պայմանագրային գումարները հաշվարկվում են սույն հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով: Ֆինանսավորում իրականացվում է`

ա. առողջության առաջնային պահպանման (տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի, դեռահասներին սպասարկող մասնագետի կողմից իրականացվող ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված բժշկական օգնության (բացառությամբ գյուղական բնակավայրերում ընտանեկան բժշկի գործառույթ իրականացնող կազմակերպությունների կողմից տրամադրվող մասնագիտացված բժշկական օգնության), գինեկոլոգիական բժշկական օգնության, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների (բացառությամբ հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ընթացքում իրականացվող և գյուղական բնակավայրերում ընտանեկան բժշկի գործառույթ իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների) մասով` ամսական կտրվածքով, տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում տվյալ ամսում գրանցված անձանց թվով` տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված` մեկ անձի հաշվով տարբերակված գներով,

բ. անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի մասով` բնակչությանը փաստացի տրամադրված դեղերի գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան դեղերի տրամադրման համար հաստատված տարեկան պայմանագրային գումարը,

գ. գյուղական բնակավայրերում ընտանեկան բժշկի գործառույթ իրականացնող կազմակերպությունների մասնագիտացված բժշկական օգնության պայմանագրային գումարները հաստատվում են տարբերակված` բժշկական կազմակերպությունում գրանցված բնակչությանն ընտանեկան բժշկի կողմից մատուցվող մասնագիտացված բժշկական օգնության և նեղ մասնագետների մոտ խորհրդատվության ուղեգրման համար: Ընտանեկան բժշկի կողմից մատուցվող մասնագիտացված բժշկական օգնության շրջանակներում ֆինանսավորումն իրականացվում է ամսական կտրվածքով, տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում տվյալ ամսում գրանցված անձանց թվով` նախարարի կողմից բժշկական օգնության և սպասարկման տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված` մեկ անձի հաշվով տարբերակված գներով, իսկ նեղ մասնագետների մոտ խորհրդատվության ուղեգրումների ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը,

դ. գյուղական բնակավայրերում ընտանեկան բժշկի գործառույթ իրականացնող կազմակերպությունների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների պայմանագրային գումարները հաստատվում են տարբերակված` բժշկական կազմակերպությունում գրանցված բնակչությանն ընտանեկան բժշկի մոտ իրականացվող հետազոտությունների և ընտանեկան բժշկի կողմից լրացուցիչ իրականացվող կամ այլ կազմակերպություններ շահառուների ուղեգրման դեպքում իրականացվող հետազոտությունների համար: Ընտանեկան բժշկի մոտ իրականացվող հետազոտությունները ֆինանսավորվում են տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում տվյալ ամսում գրանցված անձանց թվով` տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված` մեկ անձի հաշվով տարբերակված գներով: Ընտանեկան բժշկի մոտ լրացուցիչ կամ այլ կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտությունները ֆինանսավորվում են բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը,

ե. հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով` ամսական կտրվածքով հաշվառման մեջ գտնվող հղիների թվի ու տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը,

զ. հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով` փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը,

է. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության շրջանակներում զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների և բուժքույրերի մասով` հանձնաժողովներում փաստացի ընդգրկված բժիշկ-փորձագետների և բուժքույրերի թվով` մեկ բուժաշխատողի համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով,

ը. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության շրջանակներում զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության ուղեգրման համար ճանապարհածախսի մասով` փաստացի կատարված ծախսերի չափով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը.

2) «Մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ», «Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ», «Բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի և լսողության խանգարումների վաղ հայտնաբերման նպատակով նորածնային սկրինինգի անցկացում», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բժշկական օգնության ծառայություններ», «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» ծրագրերով բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են սույն հավելվածի 32-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով: Ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայության մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը.

3) «Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ» ծրագրով բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են սույն հավելվածի 32-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով: Ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը.

4) «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են սույն հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով: Ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման` փաստացի կատարված կանչերի դիմաց, տվյալ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը.

5) պայմանագրով սահմանված որակի չափանիշների և ցուցանիշների չապահովման դեպքում բժշկական կազմակերպության կողմից կատարված փաստացի աշխատանքների ծավալներում իրականացվում են նվազեցումներ` պայմանագրով սահմանված կարգով.

6) «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» պայմանագրային գումարն ըստ Երևան քաղաքի և ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի հաշվարկվում են շահառուների թվի համամասնությամբ: Հայաստանի Հանրապետության մարզերից Երևան քաղաքում բժշկական օգնություն ստացող հիվանդների համար` սույն ենթակետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզերի համար հաշվարկված պայմանագրային գումարի 20 տոկոսն ուղղվում է Երևան քաղաքի համար հաշվարկված պայմանագրային գումարին: Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի ընդհանուր պայմանագրային գումարի սահմաններում առանձին կազմակերպությունների պայմանագրային գումարը սահմանվում է տվյալ կազմակերպության նախորդ տարվա պայմանագրային գումարի համամասնությամբ: Առանձին կազմակերպություններում ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալների ընդլայնման կամ նոր ծառայությունների իրականացման դեպքում նախարարի անհատական իրավական ակտով կարող են փոփոխվել սույն ենթակետով սահմանված կարգով հաշվարկված պայմանագրային գումարները.

7) «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու թույլտվություն ստացած կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախարարի կողմից հաստատված շահառուների թվի և մեկ շահառուի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գնի արտադրյալով:

(33-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1691-Ն, 29.03.18 թիվ 355-Ն որոշումներ)

i

33.1. Բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները սույն հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով հաշվարկվում են տվյալ բժշկական կազմակերպությունների կողմից սպասարկվող տարածքում գրանցված բնակչության թվի սեռատարիքային դասակարգման հիման վրա`

1) «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր`

ա. մինչև 7 տարեկան երեխաներ,

բ. 7-18 տարեկան երեխաներ,

գ. 18-60 տարեկան անձինք,

դ. 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք,

ե. 18 տարեկան և ավելի բարձր տարիքի իգական սեռի անձինք.

2) «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր` ամբողջ բնակչության թվով:

(33.1-ին կետը լրաց. 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

34. «Հանրային առողջապահական ծառայություններ»-ի և «Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր»-ի մասով կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում և ֆինանսավորումը կատարվում է`

1) «Հիգիենիկ և հակահամաճարակային փորձագիտական ծառայություններ», «Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններ», «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման ծառայություններ» ծրագրերի մասով կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշում է. կազմակերպության սպասարկման տարածքի և մեկ քառակուսի կիլոմետր մակերեսի համար հաստատված նորմատիվի, սպասարկվող բնակչության թվաքանակի և մեկ բնակչի սպասարկման համար հաստատված նորմատիվի (տարբերակված Երևան քաղաք և Հայաստանի Հանրապետության մարզեր), նախատեսվող հետազոտությունների քանակի և հետազոտությունների համար հաստատված գների միջոցով: Ֆինանսավորումն իրականացվում է` տվյալ կազմակերպության, սպասարկման տարածքում բնակվող բնակչության թվաքանակի դիմաց` մեկ բնակչի համար հաստատված նորմատիվով և փաստացի կատարված հետազոտությունների դիմաց` նախարարի կողմից հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան նախարարի կողմից հաստատված տարեկան պայմանագրային գումարը.

2) «Վարակիչ հիվանդությունների օջախների ախտահանման ծառայություններ» ծրագրի շրջանակներում կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշում է` վարակիչ հիվանդությունների ախտահանման օջախների թվի և սույն կարգի համաձայն հաստատված գների միջոցով: Ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կատարված հետազոտությունների դիմաց` հաստատված գներով, բայց ոչ ավելի, քան տարեկան պայմանագրային գումարը.

3) Իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված Իմունականխարգելման ազգային ծրագրի դրույթներին և նորմատիվներին համապատասխան, իսկ ֆինանսավորումն իրականացվում է գնումների օրենսդրությանը համապատասխան.

4) Արյան հավաքագրման ծառայություններ, Ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրի և Առողջապահական հարակից ծառայություններ ծրագրերի մասով կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում են նախարարի կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրերի տարեկան գումարների շրջանակներում:

i

35. Պայմանագրային գումարներում տարվա ընթացքում փոփոխությունները և վերաբաշխումները կատարվում են`

1) տարվա ընթացքում կազմակերպությունների կառուցվածքային փոփոխության, բաժանմունքների և ծառայությունների ավելացման (պակասեցման), գործող հզորությունների ավելացման (պակասեցման), տարվա ընթացքում հիվանդների տեղաշարժման արդյունքում հոսպիտալացման ավելացման (պակասեցման) դեպքերում` կազմակերպությունում հիվանդների կանխատեսվող թվի համամասնությամբ.

2) տարվա ընթացքում կազմակերպությունների պայմանագրային գումարների վերաբաշխումները կատարվում են ըստ անհրաժեշտության` ծրագրերի ընդհանուր գումարների (ծրագրերում առկա մնացորդներ և կանխատեսվող տնտեսումներ) սահմաններում.

3) սույն կետով նախատեսված վերաբաշխումները կատարվում են նախարարի հրամանով` կազմակերպությունների տարեկան պայմանագրային գումարների կանխատեսվող թերակատարումների և գերակատարումների համամասնությամբ:

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

(35-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

36. Պետական մասնակցությամբ կազմակերպություններում ֆինանսական հոսքերի կառավարումն իրականացվում է հետևյալ կարգով`

1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տարեկան ծավալի ու տվյալ տարվա ընթացքում առողջապահական կազմակերպությունում այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների շրջանակներում կազմվում և հիմնադրի լիազորություններն իրականացնող մարմնի կողմից հաստատվում է բժշկական կազմակերպության եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, և վերահսկվում է դրանց կատարման ընթացքը: Այն դեպքում, երբ տարեկան նախահաշվով կանխատեսվող եկամուտները չեն ապահովում կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը, ապա հիմնադրի կողմից նախարարին են ներկայացվում առաջարկություններ` համատեղ քննարկելու և միջոցներ ձեռնարկելու համար.

2) տարեկան եկամուտները հաշվարկվում են սույն կարգով հաշվարկված և այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների չափով: Ընդ որում, անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական մուտքերը կանխատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով նախատեսված ծախսերի կատարման եռամսյակային համամասնությամբ.

3) տարեկան ծախսերի ծավալները որոշվում են բժշկական օգնության և սպասարկման կանխատեսվող եկամուտների շրջանակներում: Ծախսերի կառուցվածքը որոշվում է հետևյալ կողմնորոշիչ չափանիշներով`

ա. դեղերի, վիրակապական միջոցների, բժշկական պարագաների ձեռքբերման և տեխնիկական սպասարկման ծախսերը նախատեսվում են` ելնելով բժշկական կազմակերպության ուղղվածության, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերի պահանջի ապահովման, լաբորատոր-ախտորոշիչ նյութերի ձեռքբերման, սարքավորումների տեխնիկական վիճակի ապահովման ծախսերի չափից,

բ. սննդի ծախսերը նախատեսվում են միայն հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող կազմակերպություններում և բաժանմունքներում, որոնց ցանկը սահմանվում է նախարարի կողմից,

գ. էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու, ջեռուցման, կապի և մյուս ծախսերը սահմանվում են տարածաշրջանի համանման պրոֆիլի կազմակերպություններում` մեկ հիվանդի հաշվարկով, նախորդ տարվա փաստացի կատարված ծախսերի նվազագույնի չափով.

4) կազմակերպությունում ստացված ֆինանսական մուտքերը, անկախ ֆինանսավորման աղբյուրից, հաշվառվում են ընդհանուր դրամարկղում և առաջին հերթին ուղղվում են կոլեկտիվի անդամների աշխատանքի վարձատրությանը, հարկային պարտավորությունների մարմանը, դեղերի ապահովմանը և այլ առաջնահերթ ծախսերի համամասնական կատարմանը.

5) կազմակերպությունը նորագույն բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման, բժշկական օգնության և սպասարկման ժամանակակից մեթոդների ներդրման և բուժօգնության պայմանների բարելավման ծրագրերը համաձայնեցնում է հիմնադրի և նախարարի հետ.

6) կազմակերպությունը մշակում և իրականացնում է միջոցառումներ` բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ ծախսերի` սեփական միջոցներով ապահովման, բուժանձնակազմի վարձատրման պայմանների բարելավման, հարկային պարտավորությունների` ժամանակին մարման և կրեդիտորական պարտքեր չկուտակելու համար:

 

VI. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ, ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

i

(VI գլուխը խմբագրվել է 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

 

37. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների` պայմանագրի շրջանակներում կատարած աշխատանքների դիտարկումը, մշտադիտարկումը, դեպքերի անհատական վարումը, փորձագիտական գնահատումը իրականացվում են պատվիրատուի կողմից` էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:

38. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների` պայմանագրի շրջանակներում կատարած աշխատանքների ուսումնասիրության, դեպքերի անհատական վարման, դիտարկման, մշտադիտարկման, փորձագիտական գնահատման, ամփոփման ընթացակարգերը սահմանվում են պայմանագրով:

39. Դեպքերի արժանահավատությունը և ոլորտը կանոնակարգող իրավական ակտերին համապատասխանությունը փաստելու նպատակով` պայմանագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և լիազորությունների սահմաններում պատվիրատուի կողմից բժշկական կազմակերպությունում կարող են իրականացվել կատարված աշխատանքների ուսումնասիրություն, դիտարկում, մշտադիտարկում, դեպքերի անհատական վարում, փաստաթղթային դիտարկում, փորձագիտական գնահատում:

40. Պատվիրատուի կողմից կարող են ուսումնասիրվել բժշկական կազմակերպությունների կողմից իրականացված բժշկական օգնության և սպասարկման դեպքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով հերթագրված դեպքերը:

41. Պատվիրատուին ներկայացված և ընթացիկ տարում հայտնաբերված` պակաս վճարված գումարները ճշտվում և հատուցվում են տարվա ընթացքում, իսկ նախորդ տարիներում հայտնաբերված` պակաս վճարված գումարները փոխհատուցման ենթակա չեն:

42. Պատվիրատուին ներկայացված ընթացիկ տարում հայտնաբերված` ավելի վճարված գումարները պակասեցվում են տարվա ընթացքում ներկայացված աշխատանքների ծավալներից, իսկ նախորդ տարիներում հայտնաբերված` ավելի վճարված գումարները կազմակերպության կողմից փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշվին:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2004 թվականի մարտի 4-ի

N 318-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին ծրագրերում պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը

 

1. Սույն կարգով կարգավորվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով մատուցվող բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային եղանակի կիրառման հետ կապված հարաբերությունները (այսուհետ` համավճարային սկզբունքի կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում):

2. Արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունները տրամադրվում են համավճարային սկզբունքի կիրառմամբ:

3. Համավճարային սկզբունքի կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը քաղաքացիների կողմից առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված բժշկական ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցումն է, այսինքն, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդների բուժման համար պատվիրատուի կողմից սահմանված գների և նույն ծառայությունների համար հաշվարկված իրական ծախսերի տարբերությունն է, կամ հաստատագրված վճար է, որը վճարվում է հիվանդի կողմից:

4. Համավճարը նպատակ ունի`

1) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ապահովելու համարժեք փոխհատուցումը.

2) բնակչության համար կանխատեսելի և թափանցիկ դարձնելու բուժօգնության և սպասարկման նպատակով իրականացվող ծախսերը.

3) լրացնելու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` բուժօգնության և սպասարկման դիմաց իրականացվող փաստացի և իրականում անհրաժեշտ ծախսերի տարբերությունը.

4) բարելավելու ֆինանսական հոսքերի կառավարումը բուժհաստատություններում.

5) բարձրացնելու բուժհաստատության աշխատակազմի աշխատավարձը.

6) բարձրացնելու մատուցվող բժշկական ծառայությունների որակը.

7) ստեղծելու աշխատանքի վարձատրության և տեխնոլոգիաների արդիականացման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ.

8) նվազեցնելու առողջապահության հաստատություններում առկա ստվերային դրսևորումները:

i

5. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններում բուժօգնության և սպասարկման գները և համավճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

(5-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

i

6. Համավճարը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «ՈՒռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ», «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող հղիների ախտաբանական ծառայությունների և «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների շրջանակներում փոխհատուցման ենթակա` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված հիվանդությունների, վիճակների և հետազոտությունների վրա:

(6-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 355-Ն որոշում)

7. Համավճարը չի տարածվում`

i

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատվող վերակենդանացման միջոցառումներ պահանջող հիվանդությունների և վիճակների վրա` միայն վերակենդանացման ծառայությունների մատուցման ժամանակահատվածի ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածով ներկայացված` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի վրա.

3) որոշման N 1 հավելվածով ներկայացված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված 7-18 տարեկան երեխաների վրա.

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.18 թիվ 355-Ն որոշում)

5) ինֆեկցիոն, հակատուբերկուլյոզային, հոգեբուժական, ուռուցքաբանական, էնդոկրինոլոգիական, մաշկավեներաբանական (միայն ՁԻԱՀ-ի գծով) ծառայություններում դիսպանսեր հաշվառման տակ գտնվող հիվանդների շարունակական հսկողության և հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով իրականացվող սկրինինգային ծրագրերի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների վրա:

(7-րդ կետը փոփ. 29.03.18 թիվ 355-Ն որոշում)

i

7.1. Սույն հավելվածի 1-ին բաժնի 7-րդ կետը չի տարածվում «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի վրա:

(7.1-ին կետը լրաց. 29.03.18 թիվ 355-Ն որոշում)

7.2. «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի մասով համավճարը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 8 հավելվածում ներկայացված` պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի վրա:

(7.2-րդ կետը լրաց. 29.03.18 թիվ 355-Ն որոշում)

8. Համավճարի կիրառման դեպքում (բացառությամբ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների) բուժհաստատության և հիվանդի (պացիենտի) միջև կնքվում է բժշկական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որի ձևը հաստատում է առողջապահության ոլորտի կառավարման լիազոր մարմինը: Պայմանագրում պարտադիր կարգով նշվում են պետության կողմից փոխհատուցվող և հիվանդի կողմից վճարվող գումարները:

9. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն ստանալու իրավունքի ձևակերպումից հետո համավճարը հիվանդի կամ նրա փոխարեն որևէ անձի կամ կազմակերպության կողմից մուծվում է կանխիկ (բուժհաստատության դրամարկղ) կամ փոխանցվում է բուժհաստատության հաշվեհամարին:

10. Համավճարի մուծումը կատարվում է ինչպես միանվագ, այնպես էլ տարաժամկետ եղանակով, սակայն ոչ ուշ, քան հիվանդի դուրսգրման օրը: Պայմանագրով կողմերը կարող են նախատեսել համավճարի գումարի վճարման ավելի երկար ժամանակ:

11. Առանձին դեպքերում, երբ հիվանդը հնարավորություն չունի իրականացնելու սահմանված չափով համավճար, որոշման N 2 հավելվածի 9-րդ կետի համաձայն ստեղծված հանձնաժողովներն իրավունք ունեն որոշում ընդունելու (գրավոր արձանագրելով) այդ հիվանդին համավճարից ազատելու կամ համապատասխան զեղչված համավճար սահմանելու մասին:

12. Համավճարից ազատման կամ զեղչման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ եռամսյակում համավճարից ստացված ընդհանուր գումարի 20 տոկոսը: Այս դեպքում համավճարից ազատման կամ զեղչման գումարները բուժհաստատության կողմից ձևակերպվում են որպես սույն կարգի հիման վրա տվյալ հիվանդին անհատույց տրված և հիվանդի համար վճարված գումարներ:

13. Բժշկական հաստատության կողմից վճարովի մատուցվող ծառայությունների գները պետք է հիմնված լինեն տվյալ ծառայության իրականացման համար անհրաժեշտ իրական ծախսերի վրա:

14. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն ստացած հիվանդներից գանձված համավճարների գումարները հաշվառվում են ընդհանուր դրամարկղում և առաջնահերթ ուղղվում բժշկական օգնության և սպասարկման ուղղակի ծախսերի (աշխատավարձ` ոչ պակաս քան 50 տոկոսը) կատարմանը:

15. Բուժհաստատությունում հիվանդի բուժման պատմագրում կատարվում է համավճարի վերաբերյալ գրառում, կատարվում է եկամուտների առանձին հաշվառում և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով հաշվետվություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

 

II. Առանձին բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով փորձարարական եղանակով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը

 

1. Սույն կարգով կարգավորվում են փորձարարական եղանակով պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր եղանակի կիրառման հետ կապված հարաբերությունները (այսուհետ` համավճար):

2. Համավճարը պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդների բուժման համար պատվիրատուի կողմից սահմանված գների և բուժհաստատության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսերի (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ) տարբերությունն է, կամ հաստատագրված վճար է, որը վճարվում է հիվանդի կողմից:

3. Սույն կարգով սահմանված համավճարի սկզբունքի կիրառմամբ գործող բուժհաստատությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը: Նշված ցանկում ներառելու համար հիմք է հանդիսանում կողմերի միջև ձեռք բերված գրավոր համաձայնությունը:

4. Համավճարը նպատակ ունի`

1) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ապահովելու համարժեք փոխհատուցումը.

2) կանխատեսելի դարձնելու բժշկական ծառայությունների ֆինանսական հատուցումը բնակչության համար.

3) լրացնելու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և իրականում անհրաժեշտ ծախսերի տարբերությունը.

4) բարելավելու ֆինանսական հոսքերի կառավարումը բուժհաստատությունում.

5) բարձրացնելու բուժհաստատության աշխատակազմի աշխատավարձը.

6) բարձրացնելու բժշկական ծառայությունների որակը.

7) ստեղծելու աշխատանքի վարձատրության և տեխնոլոգիաների արդիականացման համար լրացուցիչ ֆինանսական հոսքեր.

8) նվազեցնելու առողջապահության հաստատություններում ստվերային երևույթները:

5. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային յուրաքանչյուր ծառայության (հիվանդությունների տեսակների կամ խմբերի) համար համավճարի չափը` բուժհաստատության ներկայացմամբ, սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, ելնելով տվյալ բուժհաստատությունում իրականացվող ծառայությունների առանձնահատկություններից, կարող է սահմանել այն ծառայությունների ցանկը, որոնց վրա համավճար չի կիրառվում:

i

7. Համավճարը չի կիրառվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) հետևյալ խմբերի վրա`

1) աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.

2) 1-ին խմբի հաշմանդամներ.

3) մինչև 18 տարեկան երեխաներ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան).

4) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.

6) բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.

7) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, իսկ զորակոչային տարիքի անձանց, այդ թվում` նաև հիվանդանոցային փորձաքննություն), ինչպես նաև խաղաղ ժամանակ վարժական հավաքների ու զորախաղերի կանչված զինապարտները` ամբուլատոր և հիվանդանոցային.

8) զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ.

9) փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ.

10) Մանկատներում, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք:

(7-րդ կետը փոփ. 06.11.14 թիվ 1220-Ն, 29.03.18 թիվ 355-Ն որոշումներ)

8. Փորձարարական կարգով համավճարի կիրառման դեպքում բուժհաստատության և հիվանդի միջև կնքվում է բժշկական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը: Պայմանագրում պարտադիր կարգով նշվում են պայմանագրի առարկան, ծառայությունների մատուցման գինը և վճարման կարգը, այդ թվում` պետության կողմից փոխհատուցվող և հիվանդի կողմից վճարվող գումարները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունը:

9. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն ստանալու պայմանագրի ստորագրումից հետո համավճարը հիվանդի, նրա հարազատի, հիվանդի բուժման համար շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից վճարվում է կանխիկ (բուժհաստատության դրամարկղ) կամ փոխանցվում է բուժհաստատության բանկային հաշվեհամարին:

10. Համավճարի վճարումը կատարվում է ինչպես միանվագ, այնպես էլ տարաժամկետ եղանակով` սակայն ոչ ուշ, քան հիվանդի դուրսգրման օրը: Պայմանագրով կողմերը կարող են նախատեսել համավճարի գումարի վճարման ավելի երկար ժամանակ:

11. Առանձին դեպքերում, երբ հիվանդը հնարավորություն չունի իրականացնելու սահմանված չափով համավճար, որոշման N 2 հավելվածի 9-րդ կետի համաձայն ստեղծված հանձնաժողովներն իրավունք ունեն որոշում ընդունելու (գրավոր արձանագրելով) այդ հիվանդին համավճարից ազատելու կամ համապատասխան զեղչված համավճար սահմանելու մասին:

12. Համավճարից ազատման կամ համավճարից զեղչման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ եռամսյակում բուժհաստատության համավճարից ստացված ընդհանուր եկամուտների 20 տոկոսը:

13. Բժշկական հաստատության կողմից վճարովի բժշկական ծառայությունների գները սահմանվում են ելնելով ծառայության իրական ծախսերից:

14. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն ստացած հիվանդներից գանձված համավճարների գումարները հաշվառվում են բժշկական հաստատության հաշվապահությունում և առաջնահերթ ուղղվում են բժշկական օգնության և սպասարկման ուղղակի ծախսերի (այդ թվում` աշխատավարձ` ոչ պակաս, քան 50 տոկոսը) կատարմանը:

15. Բուժհաստատությունում հիվանդի բուժման պատմագրում կատարվում է գրառում համավճարի վերաբերյալ, կատարվում է բժշկական հաստատության եկամուտների առանձին հաշվառում, և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով հաշվետվություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2004 թվականի մարտի 4-ի

N 318-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ

 

1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծառայություններն իրականացվում են տվյալ կազմակերպության տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում` ամսական կտրվածքով հաստատված տվյալ ծրագրի համամասնությունների չափով:

2. Պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է հերթագրման եղանակով` բացառությամբ հետևյալ ծառայությունների`

1) անհետաձգելի բժշկական օգնություն.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն.

3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն.

4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` փորձաքննություն.

5) ծննդօգնություն.

6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների):

3. Հիվանդների հերթագրման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդներին ապահովում է անվճար բժշկական (մասնագիտական) և դեղորայքային բուժման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվությամբ:

i

4. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի N 1 ձևին համապատասխան ուղեգիրը տալու պահից մեկ ամսվա ընթացքում հիվանդի կողմից ներկայացվում է բժշկական կազմակերպություն: Հերթագրման առկայության դեպքում, հերթագրված հիվանդը, մինչև հերթագրմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ժամկետը, պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար կարող է դիմել նաև պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ կազմակերպություններ, ընդ որում`

1) ուղեգրի ուժի մեջ լինելու (ուղեգրի տալու պահից մեկ ամիս) դեպքում` նույն ուղեգրով, որի դեպքում հիվանդը հետ է վերցնում ուղեգիրն այն բժշկական կազմակերպությունից, որտեղ հերթագրված է և ներկայացնում է այն բժշկական կազմակերպություն, որտեղ նախատեսում է ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում.

2) ուղեգիրը տալու պահից մեկ ամիսը լրացած լինելու դեպքում` նոր ուղեգրով, որն ստանալու համար հիվանդը հետ է վերցնում ուղեգիրն այն բժշկական կազմակերպությունից, որտեղ հերթագրված է, այն ներկայացնում է ուղեգրած բժշկական կազմակերպություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է նոր ուղեգիր (նման դեպքերում նախորդ ուղեգիրը խոտանվում է այն տված բժշկական կազմակերպության կողմից):

(4-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1019-Ն որոշում)

5. Ելնելով սույն կարգի պահանջներից` բժշկական կազմակերպության ղեկավարն իր հրամանով պետք է հաստատի հիվանդների հերթագրման ներքին կարգ` ներառյալ հերթագրման մասնագիտական հանձնաժողովի կազմը և գործունեության կանոնակարգը, ընդ որում, հանձնաժողովը ղեկավարում է բժշկական կազմակերպության տնօրենը կամ բուժական գծով տեղակալը:

i

6. Հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, ուղեգրի հիման վրա, որը որպես հերթագրման փաստը հավաստող փաստաթուղթ պահվում է բժշկական կազմակերպությունում, և որի վերաբերյալ հիվանդներին տրվում է բժշկական կազմակերպության կնիքով (վերջինիս առկայության դեպքում) հերթագրման թերթիկ, և կատարվում է գրառում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում (NN 1 և 2 ձևեր):

(6-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1019-Ն որոշում)

7. Հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել միայն հիվանդի առողջական վիճակից ելնելով, և հիվանդին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ, ընդ որում, հանձնաժողովի որոշման մասին համապատասխան նշում է կատարվում հերթագրման մատյանում:

8. Հերթագրված հիվանդներն իրենց բժշկական օգնության ժամկետի մասին տեղեկացվում են գրավոր, հեռախոսով կամ կապի այլ միջոցներով (հիվանդի կամ նրա հարազատի համաձայնությամբ):

9. Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է հիվանդների հերթագրման կարգի, հերթագրման հանձնաժողովի գործունեության կարգի և կազմի, հերթագրման ցուցակների, այդ թվում` պայմանագրային գումարի եռամսյակային համամասնության սպառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ` այն փակցնելով բժշկական կազմակերպության ընդունարանում` տեսանելի տեղում:

10. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող` հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս` արտահերթ բժշկական օգնությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, տվյալ բժշկական կազմակերպությունում սահմանված կարգով և գներով, հիվանդի կամ նրա հարազատի տեղեկացված գրավոր համաձայնությամբ:

i

11. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում հաշվետվություն բժշկական կազմակերպությունում իրականացվող հերթագրումների մասին: Հաշվետվության ձևը, այն ներկայացնելու պարբերականությունը սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:

(11-րդ կետը լրաց. 11.12.14 թիվ 1405-Ն որոշում)

 

Ձև N 1

 

i

ՄԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Ազգանունը,|Բնակու-|Նախնա- |ՈՒղեգրող|ՈՒղեգրի|Դիմելու|Նախա-  |Այլ  |

|ը/կ|անունը,   |թյան   |կան    |կազմա-  |սերիան |ամսա-  |տեսվող |նշում|

|   |հայրանունը|վայրը  |ախտորո-|կերպու- |և      |թիվը   |ընդուն-|ներ  |

|   |          |       |շումը  |թյան ան-|համարը |       |ման    |     |

|   |          |       |       |վանումը |       |       |ամսա-  |     |

|   |          |       |       |        |       |       |թիվը   |     |

|___|__________|_______|_______|________|_______|_______|_______|_____|

|___|__________|_______|_______|________|_______|_______|_______|_____|

|___|__________|_______|_______|________|_______|_______|_______|_____|

._____________________________________________________________________.

(1-ին ձևը փոփ. 10.09.15 թիվ 1019-Ն որոշում)

 

Ձև N 2

 

Բժշկական կազմակերպության անվանումը

_______________________________________________________

 

ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ԹԵՐԹԻԿ N ______

 

Ամսաթիվը ______________________

Ազգանունը, անունը __________________________________________

Բնակության վայրը____________________________________________

Նախատեսվող ընդունման ամսաթիվը ______________________________

Հիվանդը կամ նրա հարազատը ____________________________________

(ստորագրությունը)

 

Բժշկական կազմակերպության ղեկավար _______________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

____________________________________________________________________

կտրման գիծը

 

Հիվանդին տրվող կտրոն

 

Բուժհաստատության անվանումը

______________________________________________________________

 

ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ԹԵՐԹԻԿ N ______

 

Ամսաթիվը ______________________

Ազգանունը, անունը ______________________________________________

Բնակության վայրը________________________________________________

Նախատեսվող ընդունման ամսաթիվը __________________________________

Հիվանդը կամ նրա հարազատը ____________________________________

(ստորագրությունը)

 

Բժշկական կազմակերպության ղեկավար _______________________________

(ստորագրությունը)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2004 թվականի մարտի 4-ի

N 318-Ն որոշման

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՍՐՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՅԴ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար սրտային վիրաբուժության ծառայություններից (այսուհետ` սրտի անվճար վիրահատություն) օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերի ցանկը և այդ ցանկում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարաբերությունները:

i

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծառայությունների շրջանակներում սրտի անվճար վիրահատությունից օգտվելու իրավունք ունեն`

1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 36.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները.

2) մինչև 7 տարեկան երեխաները.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման (այսուհետ` որոշում) 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված 7-18 տարեկան երեխաները.

4) բնակչության բոլոր խմբերին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ցուցանիշներին համապատասխանող սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում:

(2-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

i

3. Սրտի անվճար վիրահատություն կարող է իրականացվել նաև բժշկական կազմակերպությունում ստեղծված հանձնաժողովի որոշման հիման վրա, որի կազմը և գործունեության կանոնակարգը սահմանվում են կազմակերպության ղեկավարի հրամանով:

(3-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

4. Անձը սրտի վիրահատությունն անվճար իրականացնելու համար բժշկական կազմակերպություն է ներկայացնում`

1) անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը.

2) սրտի վիրահատության անհրաժեշտության մասին բժշկական եզրակացությունը.

3) անձնագրի պատճենը:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

i

6. Անհետաձգելի դեպքերում, երբ բժշկական ցուցումներից ելնելով դիմողն արդեն հոսպիտալացվել է, սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը հանձնաժողովին կարող են ներկայացվել հոսպիտալացումից հետո` մինչև հիվանդի` սահմանված կարգով դուրսգրումը:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

i

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 28.12.17 թիվ 1691-Ն որոշում)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2004 թվականի մարտի 4-ի

N 318-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների (այսուհետ` բժշկական սարքավորումներ) ձեռքբերման ու բաշխման սկզբունքները և կանոնակարգվում են դրանց հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկական սարքավորումները ձեռք են բերվում առողջապահական կազմակերպություններում` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների` պատշաճ մակարդակով կազմակերպման և բժշկական օգնության որակի բարձրացման նպատակով:

3. Բժշկական սարքավորումները ձեռք են բերվում յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված ֆինանսական ծավալների սահմաններում:

4. Բժշկական սարքավորումների անվանացանկը որոշվում է բնակչության հիմնական բժշկասոցիալական պահանջների բավարարման սկզբունքով` սահմանափակ քանակով պարզ, մատչելի և համեմատաբար ոչ թանկարժեք բժշկական տեխնոլոգիաների միջոցով որակյալ բժշկական օգնություն ապահովելու նպատակով:

5. Բժշկական սարքավորումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող առողջապահական կազմակերպություններին:

6. Առողջապահական կազմակերպությունը, տրամադրված բժշկական սարքավորումներով իրականացվող հետազոտությունները և բժշկական օգնությունը կազմակերպելիս, առաջնահերթություն է տալիս պետական պատվերի շրջանակներում բուժվողներին:

 

II. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

7. Բժշկական սարքավորումների ձեռքբերման ու բաշխման գործընթացը կանոնակարգելու և արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծվում է կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման մշտական գործող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

8. Հանձնաժողովը խորհրդատվական մարմին է և գործում է հասարակական հիմունքներով:

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

10. Հանձնաժողովն առողջապահական կազմակերպությունների տեխնիկական հագեցվածության մակարդակի ուսումնասիրությունների և մասնագիտական (փորձագիտական) գնահատման հիման վրա նախարարին ներկայացնում է առաջարկություն`

1) բժշկական սարքավորումների ձեռքբերման և բաշխման հեռանկարային ու միջնաժամկետ քաղաքականության հիմնական սկզբունքների և դրույթների մշակման վերաբերյալ.

2) ամենամյա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հայտում ընդգրկվող բժշկական սարքավորումների անվանացանկի ընտրության վերաբերյալ:

11. Հանձնաժողովը`

1) հանրապետության առողջապահական կազմակերպություններին տեղեկացնում է կենտրոնացված կարգով ձեռք բերվող բժշկական սարքավորումների անվանացանկի վերաբերյալ` վերջիններիս կողմից հետագայում համապատասխան հայտեր ներկայացնելու նպատակով.

2) ուսումնասիրում և ամփոփում է առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը և եզրակացություն է տալիս հաջորդ տարում նրանց համար առաջնահերթ համարվող բժշկական սարքավորումների անվանացանկի վերաբերյալ.

3) քննարկում և ընդունում է վերջնական որոշում կենտրոնացված կարգով տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված բժշկական սարքավորումները (բժշկական սարքավորումների տեսակները և քանակը) առողջապահական կազմակերպություններին տրամադրելու ձևի մասին.

4) պարբերաբար իրականացնում է դիտարկումներ կենտրոնացված կարգով ձեռք բերված և առողջապահական կազմակերպություններին տրամադրված բժշկական սարքավորումների նպատակային ու արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

5) քննարկում է կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման քաղաքականությունից և ռազմավարությունից բխող այլ հարցեր:

12. Հանձնաժողովը կազմակերպում է նիստեր, ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

13. Հանձնաժողովի նիստերին, ըստ անհրաժեշտության, հրավիրվում են բժիշկ-մասնագետներ, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, շահագրգիռ նախարարությունների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

14. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են` համապատասխան որոշում ընդունելու նպատակով:

 

III. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

15. Մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը առողջապահական կազմակերպությունները, նախարարի կողմից սահմանված կարգին համապատասխան, նախարարին ներկայացնում են հայտ` հաջորդ տարում իրենց համար առաջնահերթ համարվող բժշկական սարքավորումների անվանացանկի վերաբերյալ:

16. Առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերն ուսումնասիրվում ու ամփոփվում են հանձնաժողովի կողմից:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

17. Կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

V. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

18. Կենտրոնացված կարգով ձեռք բերված բժշկական սարքավորումների բաշխման գործընթացում առաջնահերթությունը տրվում է`

1) այն առողջապահական կազմակերպություններին, որոնք իրականացնում են`

ա. պետական նպատակային ծրագրերում ներառված բուժօգնության տեսակներ,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ազգային ծրագրեր,

գ. առողջապահական գերակա ուղղությունների զարգացման ծրագրեր,

դ. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետի կողմից հաստատված համայնքային առողջապահական զարգացման ծրագրեր.

2) Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի, առողջապահական կազմակերպությունների տնօրենների (անկախ սեփականության ձևից) գրավոր առաջարկություններին.

3) սահմանամերձ տարածաշրջաններում տեղակայված առողջապահական կազմակերպություններին:

19. Հանձնաժողովը քննարկում և նախարարին ներկայացնում է առաջարկություն կենտրոնացված կարգով տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված բժշկական սարքավորումների (ըստ առողջապահական կազմակերպությունների) բաշխման վերաբերյալ:

20. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա նախարարի հրամանով (ըստ առողջապահական կազմակերպությունների) հաստատվում է հատկացվող բժշկական սարքավորումների ցանկը և հատկացման ձևը (ընդ որում, 100 տոկոս պետությանը պատկանող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող կազմակերպություններին հանձնվում է դրանց կանոնադրական կապիտալում բժշկական սարքավորումները սահմանված կարգով ներդնելու միջոցով, իսկ պետությանը պատկանող բաժնետոմսեր (բաժնեմաս) չունեցող կազմակերպություններին բժշկական սարքավորումները հանձնվում են վարձակալության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման` 5 տարի ժամկետով, որից հետո այն կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օտարվել տվյալ առողջապահական կազմակերպությանը:

21. Բժշկական սարքավորումների օգտագործման հետ կապված հարաբերությունները, այդ թվում` կողմերի իրավունքները, պարտավորությունները, պատասխանատվությունը, ծագած վեճերը և այլ հարաբերություններ կարգավորվում են կողմերի միջև կնքված պայմանագրով:

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.03.2004
N 318-Ն
Որոշում