Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

24.04.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.03.2008  -ից մինչեւ   24.04.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

i

040.0961.310807

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2007 թվականի N 961-Ն

 

i

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրատեղակայանքների սարքվածքների նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի հուլիսի 12-ի

N 961-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1) Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` ՏԿ) գործողությունը տարածվում է մինչև 500 կՎ լարման նոր կառուցվող և վերակառուցվող (վերակառուցվող էլեկտրատեղակայանքների նկատմամբ սույն ՏԿ-ի պահանջները տարածվում են միայն էլեկտրատեղակայանքների վերակառուցվող մասի վրա) հաստատուն և փոփոխական հոսանքի էլեկտրատեղակայանքների հաղորդաբաշխման միջոցների վրա:

2) Սույն ՏԿ-ի բաժիններում սահմանված պահանջների գործողությունը տարածվում է`

ա) II բաժնի պահանջները` մինչև 1 կՎ լարման փոփոխական և հաստատուն հոսանքի ուժային, լուսավորության և երկրորդային շղթաների էլեկտրահաղորդագծերի վրա, որոնք տեղակայվում են սենքերի և կառույցների ներսում, դրանց դրսի պատերի վրա, կազմակերպությունների, հիմնարկների, միկրոշրջանների, բակերի, տնամերձ հողամասերի տարածքներում, շինհրապարակներում` բոլոր մակնիշների մեկուսացված տեղակայման հաղորդալարերի, ինչպես նաև ռետինե կամ պլաստմասսայե մեկուսապատվածքով, մետաղյա, ռետինե կամ պլաստմասսայե թաղանթով, ֆազային ջղի մինչև 16 մմ2 հատույթով) չզրահապատված ուժային մալուխների կիրառմամբ (16 մմ2-ից բարձր հատույթի համար պահանջները սահմանված են սույն ՏԿ-ի IV բաժնում):

Սենքերի ներսում չմեկուսացված հաղորդալարերով տեղակայվող գծերը պետք է համապատասխանեն III բաժնում տրված պահանջներին, սենքերից դուրս` V բաժնում տրված պահանջներին:

Օդային գծից դեպի ներանցիչները մեկուսացված կամ չմեկուսացված հաղորդալարերի կիրառմամբ ճյուղավորումները պետք է կառուցվեն` պահպանելով V բաժնի պահանջները, իսկ կրող մետաղաճոպանի վրա հաղորդալարերի (մալուխների) կիրառմամբ իրագործվող ճյուղավորումները` II բաժնի պահանջներին համապատասխան:

Անմիջապես հողի միջով անցկացված մալուխային գծերը պետք է համապատասխանեն IV բաժնում տրված պահանջներին,

բ) III բաժնի պահանջները տարածվում են մինչև 35 կՎ լարման փոփոխական և հաստատուն հոսանքի հոսանահաղորդիչների վրա:

Սույն բաժնի պահանջները չեն տարածվում պայթյունավտանգ և հրդեհավտանգ գոտիներում տեղադրվող հոսանահաղորդիչների, էլեկտրոլիզային կայանքների, էլեկտրաջերմային կայանքների ցանցերի, հատուկ հոսանահաղորդիչների, ինչպես նաև այն հոսանահաղորդիչների վրա, որոնց սարքվածքը որոշվում է հատուկ կանոններով կամ նորմերով,

գ) IV բաժնի պահանջները տարածվում են մինչև 220 կՎ մալուխային ուժային գծերի, ինչպես նաև ստուգիչ մալուխներով գծերի վրա,

դ) V բաժնի պահանջները տարածվում են մինչև 1 կՎ լարման փոփոխական հոսանքի օդային էլեկտրահաղորդման գծերի վրա` չմեկուսացված կամ մեկուսացված հաղորդալարերի օգտագործմամբ:

Մինչև 1 կՎ օդային գծերին ներկայացվող լրացուցիչ պայմանները տրված են VI բաժնում:

Օդային գծում մալուխային ներդիրները և գծից մալուխային ճյուղավորումները պետք է իրականացվեն IV բաժնի պահանջներին համապատասխան,

ե) VI բաժնի պահանջները տարածվում են 1 կՎ-ից բարձր, մինչև 500 կՎ օդային գծերի վրա, որոնք իրականացված են չմեկուսացված հաղորդալարերով (ՕԳ), և 1 կՎ-ից բարձր, մինչև 20 կՎ լարմամբ, որոնք իրականացված են մեկուսացված պաշտպանիչ թաղանթով հաղորդալարերով` պաշտպանված հաղորդալարերով (ՕԳՊ):

Չմեկուսացված հաղորդալարերով օդային գծերի նկատմամբ պահանջները տարածվում են նաև համապատասխան լարման մեկուսացված պաշտպանիչ թաղանթով օդային գծերի վրա` բացառությամբ սույն ՏԿ-ում հատուկ նշվածների:

VI բաժնի պահանջները չեն տարածվում այն օդային գծերի վրա, որոնց կառուցումը կատարվում է հատուկ կանոններով, նորմերով և որոշումներով (էլեկտրաֆիկացված տրանսպորտի, տրոլեյբուսի օդային ցանց, ազդանշանման, կենտրոնացման և ուղեփակման էլեկտրամատակարարման ՕԳ, օդային ցանցի հենարանների վրա կառուցվող 6-ից մինչև 35 կՎ օդային գծեր և այլն):

Օդային գծում մալուխային ներդիրները պետք է իրականացվեն VI բաժնի պահանջներին համապատասխան:

3) Սույն ՏԿ-ում հաշվի է առնված շահագործման պայմաններում պլանային-կանխարգելիչ և նախազգուշական փորձարկումների անցկացման, էլեկտրատեղակայանքների և դրանց էլեկտրասարքավորումների նորոգման աշխատանքների կատարման պարտադիր լինելը:

4) Սույն ՏԿ-ում ընդունված «ոչ պակաս» կամ «ոչ պակաս» նշումով մեծությունների նորմավորվող արժեքները նվազագույններն են, իսկ «ոչ ավելի» նշումովը` առավելագույնները:

Սույն ՏԿ-ում տրված «-ից» վերջավորությամբ և «մինչև» բառով ուղեկցվող մեծությունների բոլոր արժեքները պետք է հասկանալ «ներառյալ»:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

 

1) Այրվող նյութ` կրակի հեռացումից հետո ինքնուրույն այրվող նյութ:

2) Արտաքին էլեկտրահաղորդագիծ` էլեկտրահաղորդագիծ, որն անցկացված է շենքերի և կառույցների արտաքին պատերի վրայով, ծածկերի տակով և այլն, ինչպես նաև շենքերի միջև` հենարանների (4-ից ոչ ավելի հենամեջ և յուրաքանչյուր հենամիջի երկարությունը մինչև 25 մ) վրայով, որոնք փողոցներից, ճանապարհներից և այլնից դուրս են:

Արտաքին էլեկտրահաղորդագիծը կարող է լինել բաց և քողարկված:

3) Բաց էլեկտրահաղորդագիծ` էլեկտրահաղորդագիծ, որն անցկացված է պատերի և առաստաղների մակերևույթով, շենքերի և կառուցվածքների ֆերմատակերով և այլ կառուցատարրերով, հենարաններով և այլն:

Բաց էլեկտրահաղորդագծի դեպքում պետք է կիրառվեն հաղորդալարերի և մալուխների անցկացման հետևյալ եղանակները` անմիջապես պատերի, առաստաղների և այլնի մակերևույթով, լարերի, մետաղաճոպանների, հոլովակների, մեկուսիչների վրա. խողովակների, տուփախողովակների, ճկուն մետաղյա ճկափողերի միջով, վաքերի վրա. էլեկտրատեխնիկական շրիշակների և պարակալների միջով, ազատ կախվածքով և այլն:

Բաց էլեկտրահաղորդագիծը կարող է լինել անշարժ, շարժական և փոխադրովի:

4) Բնակեցված տեղանք` քաղաքների հողատարածքներ` դրանց հեռանկարային զարգացման հաստատված սահմաններում, քաղաքամերձ և առողջարանային գոտիներ, քաղաքների և այլ բնակավայրերի շուրջը կանաչ գոտիներ, գյուղական վայրերի սահմաններում հողատարածքներ, ինչպես նաև այգեգործական-բանջարանոցային հողերի տարածքները:

5) Դժվարամատչելի տեղանք` տրանսպորտային և գյուղատնտեսական մեքենաների համար անմատչելի տեղանք:

6) Երկարաձգված հոսանահաղորդիչ` 1 կՎ-ից բարձր լարման հոսանահաղորդիչ, որը դուրս է գալիս մեկ էլեկտրակայանքի սահմաններից:

7) Էլեկտրահաղորդագիծ` սույն ՏԿ-ի պահանջներին համապատասխան տեղադրված հաղորդալարերի ու մալուխների, դրանց պատկանող ամրակապումների, պահող պաշտպանիչ կառուցվածքների և մասերի ամբողջականությունը:

8) Գծային ճյուղավորումը ՕԳ-ից` երկուսից ավելի հենամեջ գծի հատված, որը միացված է ՕԳ մայրուղուն:

9) Էլեկտրահաղորդման օդային գծից (ՕԳ) ներանցում` ՕԳ-ի ճյուղավորումը ներքին էլեկտրահաղորդագծին միացնող էլեկտրահաղորդագիծ` հաշված շենքի կամ կառույցի արտաքին մակերևույթի (պատի, տանիքի) վրա տեղակայված մեկուսիչից մինչև ներանցման սարքվածքի սեղմակները:

10) Լար` պողպատյա մետաղալար (որպես էլեկտրահաղորդագծի կրող տարր), որը կիպ ձգված է պատի, առաստաղի կամ այլ մակերևույթի վրայով և նախատեսված է հաղորդալարերը, մալուխները կամ դրանց փնջերը վրան ամրացնելու համար:

11) Լրասնուցող կետ` վերգետնյա, գետներեսի կամ ստորգետնյա լրասնուցող բաքերով և սարքավորումով (սնման բաքեր, ճնշման բաքեր, լրասնուցող միացքներ և այլն) կառույց:

12) Լրասնուցող ագրեգատ` ավտոմատ գործող սարքվածք, որը կազմված է բաքերից, պոմպերից, խողովակներից, տարաթողման կափույրներից, փականներից, ավտոմատ վահանից և բարձր ճնշման մալուխային գծի լրասնուցման ապահովման համար նախատեսված այլ սարքավորումից:

13) Հաղորդաձող` մինչև 1 կՎ լարման կոշտ հոսանահաղորդիչ, որը պատրաստվում է լրակազմ հատվածամասերով:

Ըստ նշանակության` հաղորդաձողերը բաժանվում են հետևյալ տեսակների`

ա) մայրուղային` հիմնականում նախատեսված են դրանց բաշխիչ հաղորդաձողեր, ուժային բաշխիչ կետեր, վահաններ և առանձին հզոր էլեկտրաընդունիչներ դրանց միացնելու համար,

բ) բաշխիչ` հիմնականում նախատեսված են դրանց էլեկտրաընդունիչներ միացնելու համար,

գ) հպանվակային` նախատեսված են շարժական էլեկտրաընդունիչների սնման համար,

դ) լուսավորման` նախատեսված են լուսատուների և փոքր հզորության էլեկտրաընդունիչների սնման համար:

14) Հոսանահաղորդիչ` սարքվածք, որը նախատեսված է էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համար, բաղկացած է չմեկուսացված կամ մեկուսացված հաղորդիչներից և դրանց պատկանող մեկուսիչներից, պաշտպանիչ թաղանթներից, ճյուղավորման սարքվածքներից, պահող և հենարանային կառուցվածքներից: Կախված հաղորդիչների տեսակից` հոսանահաղորդիչները բաժանվում են ճկուն (հաղորդալարեր օգտագործելու դեպքում) և կոշտ (կոշտ հաղորդաձողեր օգտագործելու դեպքում) տեսակների:

15) Ձեղնահարկ` շենքի տանիքի ծածկույթի արտաքին պատերի և վերջին հարկի ծածկի միջև պարփակված տարածությունը:

16) Ձեղնահարկային սենք` շինության վերջին հարկի այնպիսի ոչ արտադրական սենք, որի առաստաղը հանդիսանում է շինության տանիքը և որի կրող կառուցատարրերը (տանիքածածկ, ծպեղներ, հեծաններ և այլն) այրվող նյութերից են:

Համանման սենքերը և տեխնիկական հարկերը, որոնք տեղավորված են անմիջապես տանիքի վրա, և որոնց ծածկերն ու կառուցվածքները չայրվող նյութերից են, սույն ՏԿ-ի իմաստով չեն դիտարկվում որպես ձեղնահարկային սենքեր:

17) Ճյուղավորիչ սարքվածք` բարձր ճնշման մալուխային գծի այն մասը, որն ընկած է պողպատե խողովակաշարի ծայրի և ծայրային միաֆազ կցորդիչների միջև:

18) Ճյուղավորում ՕԳ-ից դեպի մուտք` մայրուղու հենարանից կամ գծային ճյուղավորումից մինչև սեղմակ (մուտքի մեկուսիչ) ընկած հատված:

19) Մետաղաճոպան` օդում ձգված պողպատե մետաղալար կամ պողպատե ճոպան (որպես էլեկտրահաղորդագծի կրող տարր), որը նախատեսված է հաղորդալարերը, մալուխները կամ դրանց փնջերը կախելու համար:

20) Մալուխային գիծ` էլեկտրաէներգիայի կամ դրա առանձին իմպուլսների հաղորդման համար մեկ կամ մի քանի զուգահեռ մալուխներից կազմված գիծ` միացնող, սևեռակային ու ծայրային կցորդիչներով և ամրացնող մասերով, իսկ յուղալեցուն գծերի համար նաև յուղալրասնուցող սարքերով ու յուղի ճնշման ազդանշանման համակարգով:

21) Մալուխային կառույց` կառույց, որը հատուկ նախատեսված է դրանում մալուխների, մալուխային կցորդիչների, ինչպես նաև յուղալեցուն մալուխային գծերի աշխատանքն ապահովելու համար նախատեսված յուղալրասնուցող սարքերի և այլ սարքավորման զետեղման համար: Մալուխային կառույցներ են մալուխային թունելները, անցուղիները, տուփախողովակները, բլոկները, հորանները, հարկերը, կրկնակի հատակները, մալուխային հենուղիները, ստորասրահները, խցերը, լրասնուցող կետերը: Մալուխային կառույցները կարող են լինել`

ա) մալուխային թունել` հենարանային կառուցվածքներով դասավորված փակ կառույց (միջանցք)` հենարանների վրա մալուխների և մալուխային կցորդիչների տեղավորման համար` ամբողջ երկարությամբ ազատ անցմամբ, որը հնարավորություն է տալիս կատարելու մալուխների անցկացում, մալուխային գծերի նորոգում և զննում,

բ) մալուխային անցուղի` փակ և բնահողի, հատակի, ծածկի և այլնի մեջ խորացված (մասնակի կամ ամբողջությամբ) ոչ միջանցուկ կառույց, որը նախատեսված է մալուխների տեղակայման համար, որոնց դասավորումը, զննումը և նորոգումը հնարավոր է միայն ծածկի հանման դեպքում,

գ) մալուխային հորան` ուղղաձիգ մալուխային կառույց, որի բարձրությունը մի քանի անգամ մեծ է կառույցի հատույթից և, որը հանդերձված է պահանգներով կամ սանդուղքով` մարդկանց տեղաշարժման համար (միջանցուկ հորաններ), կա՛մ մասնակի, կա՛մ ամբողջությամբ հանովի պատով (ոչ միջանցուկ հորաններ),

դ) մալուխային հարկ` շենքի մաս, որը սահմանափակված է հատակով և ծածկով կամ վերնածածկով` հատակի և ծածկի (կամ վերնածածկի) ցցուն մասի միջև ոչ պակաս 1,8 մ հեռավորությամբ,

ե) կրկնակի հատակ` խոռոչ, որը սահմանափակված է սենքի պատերով, միջհարկային ծածկով և հանովի սալերից սենքի հատակով (ամբողջ մակերևույթի կամ մի մասի վրա),

զ) մալուխային բլոկ` մալուխների անցկացման համար խողովակներից (անցուղիներից) պատրաստված մալուխային կառույց` դրան պատկանող հորերի հետ,

է) մալուխային խուց` ստորգետնյա մալուխային կառույց, որը ծածկվում է խուլ հանովի բետոնե սալով, և, որը նախատեսված է մալուխային կցորդիչների տեղավորման կամ մալուխները բլոկների մեջ միջաձգելու համար: Խուցը, որն ունի ելանցք` դրա մեջ մտնելու համար, կոչվում է մալուխային հոր,

ը) մալուխային հենուղի` գետներեսի կամ վերգետնյա բաց հորիզոնական կամ թեք երկարաձգված մալուխային կառույցը:

Մալուխային հենուղին կարող է լինել միջանցուկ կամ ոչ միջանցուկ,

թ) մալուխային ստորասրահ` գետներեսի կամ վերգետնյա, ամբողջապես կամ մասամբ փակ (օրինակ` առանց կողմնային պատերի) հորիզոնական կամ թեք երկարաձգված միջանցուկ մալուխային կառույց:

22) Մինչև 1 կՎ լարման ՕԳ-ի մայրուղի` սնող տրանսֆորմատորային ենթակայանից մինչև ծայրային հենարան գծի տեղամաս: ՕԳ-ի մայրուղուն կարող են միացվել գծային ճյուղավորումները կամ դեպի մուտք գնացող ճյուղավորումները:

23) Մեծ անցումներ` ՕԳ-ի փոխհատումները գետերի, ջրանցքների, լճերի և ջրամբարների նավարկելի հատվածների հետ, որոնց վրա տեղակայվում են 50 մ և ավելի բարձրությամբ հենարաններ, ինչպես նաև կիրճերի, հեղեղատների, ջրային տարածքների և այլ խոչընդոտների հետ փոխհատումները 700 մ-ից ավելի հենամեջերով` անկախ ՕԳ-ի հենարանների բարձրությունից:

Սույն ՏԿ-ում օգտագործվում են նաև որոշ հասկացություններ, որոնց իմաստը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 1-ին գլխում:

24) Յուղալեցուն մալուխային գիծ` ցածր կամ բարձր ճնշման մալուխային գիծ, որում երկարատև թույլատրելի ավելցուկային ճնշումը կազմում է`

ա) 0,0245-0,294 ՄՊա (0,25-3,0 կգուժ/սմ2)` կապարե թաղանթով ցածր ճնշման մալուխների համար,

բ) 0,0245-0,49 ՄՊա (0,25-5,0 կգուժ/սմ2)` ալյումինե թաղանթով ցածր ճնշման մալուխների համար,

գ) 1,08-1,57 ՄՊա (11-16 կգուժ/սմ2)` բարձր ճնշման մալուխների համար:

25) Նեղվածք պայմաններում ՕԳ-ի ուղեգիծ` ՕԳ-ի ուղեգծի տեղամասեր, որոնք անցնում են վերգետնյա և (կամ) ստորգետնյա հաղորդակցուղիներով, կառույցներով, շինություններով հագեցված տարածքներով:

26) Շերտ` մետաղյա շերտը (որպես էլեկտրահաղորդագծի կրող տարր), որը կիպ ամրացված է պատի, առաստաղի կամ այլ մակերևույթի վրա և նախատեսված է հաղորդալարերը, մալուխները կամ դրանց փնջերը վրան ամրացնելու համար:

27) Չբնակեցված տեղանք` հողեր, որոնք չեն պատկանում բնակեցված և դժվարամատչելի տեղանքին:

28) Վաք` բաց կառուցվածք, որը նախատեսված է դրա վրայով հաղորդալարեր և մալուխներ անցկացնելու համար և պատրաստված է չայրվող նյութերից:

29) Տնկարկներ` բնական կամ արհեստական ծառերով կամ թփերով պատված տարածքներ, այգիներ ու զբոսայգիներ:

30) Տուփախողովակ` ուղղանկյուն կամ այլ հատույթի ձևով փակ դատարկ կառուցվածք, որը նախատեսված է դրա միջով հաղորդալարեր և մալուխներ անցկացնելու համար: Տուփախողովակը պետք է ծառայի դրանով անցկացված հաղորդալարերը և մալուխները մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար:

Տուփախողովակները կարող են լինել խուլ կամ բացվող կափարիչներով, հոծ կամ ծակոտկեն պատերով և կափարիչներով: Խուլ տուփախողովակները պետք է ունենան բոլոր կողմերից հոծ պատեր և չունենան կափարիչներ:

31) Ցածր ճնշման յուղալեցուն մալուխային գծի հատված` սևեռակային կցորդիչների կամ սևեռակային և ծայրային կցորդիչների միջև ընկած գծի մաս:

32) Քողարկված էլեկտրահաղորդագիծ` էլեկտրահաղորդագիծ, որն անցկացված է շենքերի և կառույցների կառուցատարրերի (պատերի, հատակների, հիմքերի, ծածկերի միջով) ներսով, ինչպես նաև հատակը նախապատրաստելիս` ծածկի միջով, անմիջապես հանովի հատակի տակով և այլն:

Քողարկված էլեկտրահաղորդագծի դեպքում պետք է կիրառվեն հաղորդալարերի և մալուխների անցկացման հետևյալ եղանակները` խողովակներում, ճկուն մետաղյա ճկափողերում, տուփախողովակներում, փակ անցուղիներում (կանալներում) և շինարարական կառուցվածքների դատարկություններում, սվաղման ենթակա ակոսներում` սվաղի տակ. միաձուլելով շինարարական կառուցվածքներում դրանց պատրաստման ժամանակ:

33) ՕԳ-ի հենամեջ` երկու հենարանների կամ դրանց փոխարինող կառուցվածքների միջև ՕԳ-ի հատվածը: ՕԳ-ի բնութագրերն են`

ա) հենամիջի երկարություն` ՕԳ-ի այդ հատվածի հորիզոնական պրոյեկցիան,

բ) եզրաչափային հենամեջ (1եզր)` հենամեջ, որի երկարությունը որոշվում է հաղորդալարերից մինչև գետին նորմավորված ուղղաձիգ հեռավորությամբ` կատարյալ հարթ մակերևույթի վրա հենարանների տեղակայման դեպքում,

գ) քամու հենամեջ (1քամու)` ՕԳ-ի հատվածի երկարություն, որից հաղորդալարերի կամ ամպրոպապաշտպան մետաղաճոպանների (այսուհետ` մետաղաճոպաններ) վրա քամու ճնշումն ընկալվում է հենարանի կողմից,

դ) կշռային հենամեջ (1կշ)` ՕԳ-ի հատվածի երկարություն, որի հաղորդալարերի (մետաղաճոպանների) կշիռն ընկալվում է հենարանի կողմից,

ե) հաղորդալարի կախվածքի սլաք (f)` հաղորդալարի ամրացման կետերը միացնող ուղղից մինչև հաղորդալար ուղղաձիգ հեռավորությունը,

զ) հաղորդալարի կախվածքի եզրաչափային սլաք (fեզր)` եզրաչափային հենամիջում կախվածքի առավելագույն սլաք,

է) խարսխային հենամեջ` ՕԳ-ի հատված` երկու ամենամոտ խարսխային հենարանների միջև,

ը) կախոցային մեկուսիչ` մեկուսիչ, որը նախատեսված է հոսանատար տարրերը հենարաններին և ճարտարագիտական կառույցների կրող կառուցվածքներին ու զանազան տարրերին շարժական ամրակապման համար,

թ) մեկուսիչների շարան` մի քանի կախոցային մեկուսիչներից և գծային ամրանից կազմված սարքվածք, որոնք շարժական միացված են միմյանց,

ժ) ճոպանային ամրակապում` ամպրոպապաշտպան մետաղաճոպանները հենարանին ամրացնելու սարքվածք: Եթե ճոպանային ամրակապի կազմի մեջ մտնում է մեկ կամ մի քանի մեկուսիչ, ապա այն կոչվում է մեկուսացված,

ժա) ցցաձողային մեկուսիչ` մեկուսիչ, որը կազմված է հենարանի ցցաձողին կամ կեռին ամրացված մեկուսչային մասից,

ժբ) պաշտպանական թաղանթով հաղորդալարի ուժեղացված ամրակապում` հաղորդալարի ամրակապում ցցաձողային մեկուսիչին կամ մեկուսիչների շարանին, որը ՕԳՊ-ի բնականոն և վթարային ռեժիմներում հարևան հենամեջերում ճիգերի տարբերության առաջացման դեպքում կանխում է հաղորդալարերի սահքը,

ժգ) հաղորդալարերի (ճոպանների) «պար»` հենամիջում հաղորդալարի (մետաղաճոպանի) կայունացած պարբերական ցածր հաճախականության (0,2-ից մինչև 2 Հց) տատանումներ սառցակեղևի միակողմանի կամ անհամաչափ (ոչ սիմետրիկ) նստվածքով (թաց ձյան, եղյամի խառնուրդի), որոնք առաջանում են 3-ից մինչև 25 մ/վ արագությամբ քամուց և ստեղծում կանգուն ալիքներ (երբեմն վազող ալիքների հետ զուգակցված), մեկից մինչև քսան կիսալիքների թվով և 0,3-ից մինչև 5 մ ամպլիտուդով,

ժդ) հաղորդալարերի (մետաղաճոպանների) թրթռում` հաղորդալարի (մետաղաճոպանի) պարբերական տատանումներ հենամիջում 3-ից մինչև 150 Հց հաճախականությամբ, որոնք տեղի են ունենում ուղղաձիգ հարթության մեջ քամու դեպքում և առաջացնում են կանգուն ալիքներ այնպիսի տատանաթափով (կրկնակի ամպլիտուդով), որը կարող է գերազանցել հաղորդալարի (մետաղաճոպանի) տրամագիծը:

34) ՕԳ-ի վիճակը մեխանիկական հաշվարկներում`

ա) բնականոն ռեժիմ` ռեժիմ չկտրված հաղորդալարերի, մետաղաճոպանների, մեկուսիչների շարանի և ճոպանային ամրակապերի դեպքում,

բ) վթարային ռեժիմ` ռեժիմ մեկ կամ մի քանի կտրված հաղորդալարերի կամ մետաղաճոպանների, մեկուսիչների կամ ճոպանային ամրակապերի դեպքում,

գ) հավաքակցման ռեժիմ` ռեժիմ` հենարանների և հաղորդալարերի հավաքակցման պայմաններում:

35) ՕԳ-ի վրա քամու ներգործության պայմաններ` պայմաններ, որոնք տարբերակվում են տեղանքի երեք տեսակով`

ա) Ա տիպի տեղանք` ջրային ավազանների, ջրամբարների բաց ափեր, անապատներ, տափաստաններ, անտառատափաստաններ,

բ) Բ տիպի տեղանք` քաղաքային տարածքներ, անտառային զանգվածներ և այլ վայրեր, որոնք հավասարաչափ ծածկված են հենարանի բարձրության ոչ պակաս 2/3-ին հավասար խոչընդոտներով,

գ) Գ տիպի տեղանք` քաղաքային շրջաններ, որոնք կառուցապատված են 25 մ-ից ավելի բարձրության շենքերով, անտառուղիներն անտառային զանգվածներում` հենարանների բարձրությունից մեծ բարձրությամբ ծառերով, լեռներով պաշտպանված ոլորապտույտ և նեղ թեք հովիտները և կիրճերը:

Օդային գիծը համարվում է տվյալ տիպի տեղանքում տեղադրված, եթե այդ տեղանքը պահպանվում է ՕԳ-ի հողմակողմից հենարանի բարձրության երեսնապատիկին հավասար հեռավորության վրա` մինչև 60 մ բարձրության հենարանների դեպքում, և 2 կմ` ավելի մեծ բարձրության դեպքում:

36) 1 կՎ-ից բարձր էլեկտրահաղորդման օդային գիծ` սարքվածք` էլեկտրաէներգիան հաղորդալարերով հաղորդելու համար, որի մասերը դասավորված են բաց օդում և մեկուսացնող կառուցվածքների ու ամրանների միջոցով ամրացված են հենարաններին կամ ճարտարագիտական կառուցվածքների (կամուրջներ, ուղանցումներ և այլն) վրա տեղակայված կայունակներին և կանգնակներին:

ՕԳ-ի կամ պաշտպանիչ թաղանթով հաղորդալարերով ՕԳ-ի (ՕԳՊ-ի) սկիզբ կամ վերջ են համարվում`

ա) փակ բաշխիչ սարքավորումում (ՓԲՍ-ում)` միջանցուկ մեկուսչին միացվող ապարատային սեղմակից հաղորդալարի ելքի տեղը,

բ) գծային ճակատամուտքով բաց բաշխիչ սարքավորումում (ԲԲՍ-ում)` գծային ճակատամուտքի վրա մեկուսիչների ձգովի շարանի սեղմակից դեպի ՕԳ-ի կողմը հաղորդալարի դուրս գալու տեղը,

գ) լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանում (ԼՏԵ-ում)` հաղորդալարը

ԼՏԵ-ի մեկուսիչին ամրակապելու տեղը կամ ապարատային սեղմակից հաղորդալարի ելքի տեղը,

դ) դուրսբերովի բաժանիչով տրանսֆորմատորային ենթակայանում (ՏԵ-ում)` բաժանիչին միացվող ապարատային սեղմակից հաղորդալարի ելքի տեղը:

37) Սույն ՏԿ-ում կիրառվում են հետևյալ հապավումները`

ԱԿՄ` ավտոմատ կրկնակի միացում

ԱՀՊՍ` անջատիչների հրաժարման պահուստավորման սարք

ԲԲՍ` բաց բաշխիչ սարքավորում

ԻՄՀ` ինքնակրող մեկուսացված հաղորդալարեր

ԼՏԵ` լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան

Խ` խարսխային

ԽՊ` խողովակավոր պարպիչներ

Ծ` ծայրային

ԿԳ` կապի գիծ (հեռահաղորդակցության համար, տրանսպորտի կառավարման ազդանշանային գծեր)

ԿՄ` կարճ միակցում

ԿՄԿ` կայծային միջակայք

ՀԼՀ` հաղորդալարային հաղորդում

ՀՀԳ` հաղորդալարային հաղորդման գծեր

Մ` միջանկյալ

ՄԽ` միակցում` խառը

ՄՕԿԳ-ՕԳ` մանրաթելային օպտիկական կապի գիծ` էլեկտրահաղորդման օդային գծերի վրա

ՇՆ` շինարարական նորմեր

ՊԱՄ` պահուստի ավտոմատ միացում

ՏԿ` տեխնիկական կանոնակարգ

ՓԲՍ` փակ բաշխիչ սարքավորում

ՓՊ` փականային պարպիչներ

ՔՀՑ` քաղաքային հեռախոսային ցանց

ՕԳ` օդային գիծ

ՕԳՄ` օդային գիծ` մեկուսացված հաղորդալարերով

ՕԳՊ` օդային գիծ` պաշտպանիչ թաղանթով հաղորդալարերով

ՕՄԱՄ` օպտիկական մալուխ` ներկառուցված ամպրոպապաշտպան մետաղաճոպանում

ՕՄԻ` ինքնակիր ոչ մետաղական օպտիկական մալուխ

ՕՄԻՄ` օպտիկական մանրաթելային ինքնակիր մալուխ` ոչ մետաղական

ՕՄՈՖ` օպտիկական մալուխ` ինքնակիր ոչ մետաղական, ամպրոպապաշտպան մետաղաճոպանին կամ ֆազային հաղորդալարին ամրակցվող

ՕՄՖՀ` օպտիկական մալուխ` ներկառուցված ֆազային հաղորդալարում:

 

3. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) Էլեկտրահաղորդագծերի հաղորդալարերի և մալուխների թույլատրելի երկարատև հոսանքները պետք է ընտրվեն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ կամ 11-րդ գլուխների (կախված հաղորդալարերի և մալուխների տեսակից)` հաշվի առնելով շրջապատող միջավայրի ջերմաստիճանը և անցկացման եղանակը:

2) Էլեկտրահաղորդագծերում հաղորդալարերի և մալուխների հոսանահաղորդիչ ջղերի հատույթները պետք է լինեն սույն ՏԿ-ի 1.1 աղյուսակում ներկայացված նորմերից ոչ պակաս: Հողակցման և զրոյական պաշտպանական հաղորդիչների հատույթները պետք է ընտրվեն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 37-րդ, 38-րդ և 39-րդ գլուխների պահանջներին համապատասխան:

3) Պողպատե և այլ մեխանիկապես ամուր խողովակներում, ճկափողերում, տուփախողովակներում, վաքերում և շենքերի շինարարական կառուցվածքների փակ անցուղիներում հաղորդալարերի և մալուխների համատեղ անցկացումը (բացառությամբ փոխադարձ պահուստավորվողների) թույլատրվում է`

ա) մեկ ագրեգատի բոլոր շղթաների միացման դեպքում,

բ) տեխնոլոգիական գործընթացով կապված մի քանի մեքենաների վահանների, պանելների, վահանակների և այլն, ուժային և հսկման շղթաների միացման դեպքում,

գ) բարդ լուսատուները սնող շղթաների միացման դեպքում,

դ) միատեսակ լուսավորության (աշխատանքային կամ վթարային) մի քանի խմբերի շղթաների (հաղորդալարերի ընդհանուր թիվը խողովակում ութից ոչ ավելի) միացման դեպքում,

ե) մինչև 42 Վ լուսավորության շղթաները` 42 Վ-ից բարձր շղթաների հետ միացման դեպքում` այն պայմանով, որ 42 Վ-ից ցածր շղթաները պարփակվեն առանձին մեկուսիչ խողովակում:

4) Չի թույլատրվում մի խողովակում, ճկափողում, տուփախողովակում, փնջում, շինարարական կառուցվածքի փակ անցուղում կամ մի վաքի վրա փոխադարձ պահուստավորվող շղթաների, աշխատանքային և վթարային լուսավորության, ինչպես նաև 42 Վ-ից բարձր լարման շղթաների հետ մինչև 42 Վ լարման շղթաների համատեղ անցկացումը` բացառությամբ սույն գլխի 3-րդ կետի «ե» ենթակետի:

 

Աղյուսակ 1.1

 

Էլեկտրահաղորդագծերում հաղորդալարերի և մալուխների հոսանատար ջղերի

նվազագույն հատույթները

 

.________________________________________________________________________.

|                  Հաղորդիչները                      |Ջղերի հատույթը, մմ2|

|                                                    |___________________|

|                                                    |պղնձե  |ալյումինե  |

|____________________________________________________|_______|___________|

|                         1                          |  2    |     3     |

|____________________________________________________|_______|___________|

|Կենցաղային էլեկտրաընդունիչների միացման քուղեր       |  0,35 |   -       |

|Արդյունաբերական կայանքներում շարժական և  փոխադրովի  |       |           |

|էլեկտրաընդունիչների միացման մալուխներ               |  0,75 |   -       |

|Երկջիղ ոլորված բազմալար ջղերով հաղորդալարեր`        |       |           |

|հոլովակների վրա անշարժ անցկացման համար              |  1    |   -       |

|Սենքերի ներսում անշարժ էլեկտրահաղորդագծի չպաշտպանված|       |           |

|մեկուսացված հաղորդալարեր.                           |       |           |

|ուղղակիորեն հիմքերի վրայով, հոլովակների, ճենապակե   |       |           |

|սեղմակների և  մետաղաճոպանների վրա                   |  1    |   2,5     |

|   վաքերի վրա, տուփախողովակների մեջ (բացի խուլերից)`|       |           |

|   պտուտակային սեղմակներին միացվող ջղերի համար      |  1    |   2       |

|   զոդմամբ միացվող ջղերի համար`                     |       |           |

|   միալար                                           |  0,5  |   -       |

|   բազմալար (ճկուն)                                 |  0,35 |   -       |

|   մեկուսիչների վրա                                 |  1,5  |   4,0     |

|Չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերն արտաքին       |       |           |

|էլեկտրահաղորդագծերում`                              |       |           |

|պատերի, կառուցվածքների կամ հենարանների վրայով`      |       |           |

|մեկուսիչների վրա                                    |  2,5  |   4,0     |

|   ծածկերի տակ օդային գծից ներանցումներ` հոլովակների|  1,5  |  2,5      |

|   վրա                                              |       |           |

|Չպաշտպանված և  պաշտպանված մեկուսացված հաղորդալարեր  |       |           |

|և  մալուխներ` խողովակներում, մետաղյա ճկափողերում    |       |           |

|և  խուլ տուփախողովակներում                          |  1    |  2        |

|Անշարժ էլեկտրահաղորդագծի մալուխներ և  պաշտպանված    |       |           |

|մեկուսացված հաղորդալարեր (առանց խողովակների,        |       |           |

|ճկափողերի և  խուլ տուփախողովակների)`                |       |           |

|   պտուտակային սեղմակներին միացվող ջղերի համար      |  1    |  2        |

|   զոդմամբ միացվող ջղերի համար                      |       |           |

|   միալար                                           |  0,5  |  -        |

|   բազմալար (ճկուն)                                 |  0,35 |  -        |

|Փակ անցուղիներում կամ միաձուլմամբ (շինարարական      |       |           |

|կառուցվածքներում կամ սվաղի տակ) անցկացված           |       |           |

|պաշտպանված և  չպաշտպանված հաղորդալարեր և  մալուխներ |  1    |   2       |

.________________________________________________________________________.

 

Այդ շղթաների անցկացումը թույլատրվում է միայն ոչ պակաս 0,25 ժ հրակայունության սահմանով, չայրվող նյութից, հոծ երկայնական միջնորմներով տուփախողովակների և վաքերի տարբեր հատվածներում:

Թույլատրվում է պրոֆիլի (շվելերի, անկյունակի և այլն) տարբեր արտաքին կողմերով վթարային (տարահանման) և աշխատանքային լուսավորության շղթաների անցկացումը:

5) Մալուխային կառուցվածքների, արտադրական սենքերի և էլեկտրասենքերի էլեկտրահաղորդագծերի համար պետք է կիրառել միայն դժվար այրվող կամ չայրվող նյութերից թաղանթներով հաղորդալարեր և մալուխներ, իսկ չպաշտպանված հաղորդալարերը` միայն դժվար այրվող կամ չայրվող նյութերից մեկուսացմամբ:

6) Պողպատե խողովակներով կամ պողպատե թաղանթով մեկուսացված խողովակներով փոփոխական կամ ուղղված հոսանքի դեպքում ֆազային և զրոյական (կամ ուղիղ և հետադարձ) հաղորդիչների անցկացումը պետք է իրականացվի մեկ ընդհանուր խողովակում:

Ֆազային և զրոյական աշխատանքային (կամ ուղիղ և հետադարձ) հաղորդիչներ առանձին պողպատե խողովակներում կամ պողպատե թաղանթով մեկուսացված խողովակներում թույլատրվում է անցկացնել, եթե բեռնվածքի երկարատև հոսանքը հաղորդիչում 25 Ա-ից չի գերազանցում:

7) Խողովակներում, խուլ տուփախողովակներում, ճկուն մետաղյա ճկափողերում և փակ անցուղիներում հաղորդալարերի և մալուխների անցկացման դեպքում պետք է ապահովվի հաղորդալարերի և մալուխների փոխարինման հնարավորությունը:

8) Շենքերի և կառույցների կառուցատարրերի փակ անցուղիները և դատարկությունները, որոնք օգտագործվում են հաղորդալարերի և մալուխների անցկացման համար, պետք է լինեն չայրվող:

9) Հաղորդալարերի և մալուխների միացումը, ճյուղավորումը և վերջավորումը պետք է կատարվեն մամլման, եռակցման, զոդման կամ սեղմման (պտուտակային, հեղույսային և այլն) միջոցով` տեխնոլոգիական հրահանգներին համապատասխան:

10) Հաղորդալարերի կամ մալուխների ջղերի միացումների, միակցումների և ճյուղավորումների տեղերում պետք է նախատեսվի հաղորդալարի (մալուխի) պաշար` կրկնական միացման, ճյուղավորման կամ միակցումների հնարավորությունն ապահովելու համար:

11) Հաղորդալարերի և մալուխների միացումների և ճյուղավորումների տեղերը պետք է մատչելի լինեն զննման և նորոգման համար:

12) Միացումների և ճյուղավորումների տեղերում հաղորդալարերը և մալուխները չպետք է կրեն ձգաուժի մեխանիկական ճիգեր:

13) Հաղորդալարերի և մալուխների ջղերի միացումների և ճյուղավորումների տեղերը, ինչպես նաև միակցիչ և ճյուղավորիչ սեղմակները և այլն, պետք է ունենան այդ հաղորդալարերի և մալուխների ջղերի ամբողջական մասերի մեկուսացմանը համարժեք մեկուսացում:

14) Հաղորդալարերի և մալուխների միացումները և ճյուղավորումները, բացառությամբ մեկուսիչ հենարանների վրա անցկացված հաղորդալարերի, պետք է կատարվեն. միակցիչ և ճյուղավորիչ տուփախողովակներում, միակցիչ և ճյուղավորիչ սեղմակների մեկուսիչ պատյաններում, շինարարական կառուցվածքների հատուկ խորշերում, էլեկտրատեղակայման սարքվածքների, սարքերի և մեքենաների պատյանների ներսում: Մեկուսիչ հենարանների վրա անցկացնելու դեպքում հաղորդալարերի միացումները կամ ճյուղավորումները պետք է կատարել ուղղակիորեն մեկուսչի, ճենապակե սեղմակի մոտ կամ դրանց վրա, ինչպես նաև հոլովակի վրա:

15) Միակցիչ և ճյուղավորիչ տուփախողովակների և սեղմակների կառուցվածքը պետք է համապատասխանի անցկացման եղանակին և շրջապատող միջավայրի պայմաններին:

16) Միակցիչ ու ճյուղավորիչ տուփախողովակները և միակցիչ ու ճյուղավորիչ սեղմակների մեկուսիչ իրանները պետք է պատրաստված լինեն չայրվող կամ դժվար այրվող նյութերից:

17) Էլեկտրահաղորդագծերի մետաղյա տարրերը (կառուցվածքները, տուփախողովակները, վաքերը, խողովակները, ճկափողերը, պահանգները և այլն) պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից` շրջապատող միջավայրի պայմաններին համապատասխան:

18) Էլեկտրահաղորդագծերը պետք է կատարված լինեն` հաշվի առնելով ջերմաստիճանային և նստվածքային կարերի հետ հատման տեղերում դրանց հնարավոր տեղաշարժերը:

 

II. ՄԻՆՉԵՎ 1 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԻ ՏԵՍԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԻ ՈՒ ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1) Էլեկտրահաղորդագիծը պետք է համապատասխանի շրջապատող միջավայրի պայմաններին, կառույցների նշանակությանը և արժեքավորությանը, դրանց կառուցվածքին և ճարտարապետական առանձնահատկություններին:

Էլեկտրահաղորդագիծն ամբողջ երկարությամբ պետք է լինի հեշտ ճանաչելի` ըստ հաղորդալարերի հետևյալ գույների`

ա) կապույտ գույն` էլեկտրական ցանցի զրոյական աշխատանքային կամ միջին հաղորդչի նշման համար,

բ) կանաչ` դեղին երկու գույների համակցություն` պաշտպանական կամ զրոյական հաղորդչի նշման համար,

գ) կանաչ` դեղին երկու գույների համակցություն ամբողջ երկարությամբ կապույտ նշանով գծի ծայրերում, որն արվում է հավաքակցման ժամանակ` համատեղված զրոյական աշխատանքային և զրոյական պաշտպանական հաղորդչի նշման համար,

դ) սև, շագանակագույն, կարմիր, մանուշակագույն, մոխրագույն, վարդագույն, սպիտակ կամ նարնջագույն` ֆազային հաղորդչի նշման համար:

2) Էլեկտրահաղորդագծի տեսակի և հաղորդալարերի ու մալուխների անցկացման եղանակի ընտրության դեպքում պետք է հաշվի առնվեն էլեկտրաանվտանգության և հրդեհային անվտանգության պահանջները:

3) Էլեկտրահաղորդագծի տեսակի, հաղորդալարերի ու մալուխների և դրանց անցկացման եղանակի ընտրությունը պետք է իրականացնել 2.1 աղյուսակին համապատասխան:

4) Էլեկտրահաղորդագծերում կիրառվող հաղորդալարերի և մալուխների թաղանթները և մեկուսացումը պետք է համապատասխանեն անցկացման եղանակին և շրջապատող միջավայրի պայմաններին: Մեկուսացումը, բացի դրանից, պետք է համապատասխանի նաև ցանցի անվանական լարմանը:

 

Աղյուսակ 2.1

 

Էլեկտրահաղորդագծերի տեսակների անցկացման եղանակների և

հաղորդալարերի ու մալուխների ընտրությունը

 

._________________________________________________________________________.

|  Շրջապատող միջավայրի| Էլեկտրահաղորդագծի տեսակը և     | Հաղորդալարերը և  |

|      պայմանները     |   անցկացման եղանակը            |    մալուխները    |

|_____________________|________________________________|__________________|

|      1              |       2                        |        3         |

|_____________________|________________________________|__________________|

|                     |Բաց էլեկտրահաղորդագծեր          |                  |

|                     |                                |                  |

|Չոր և  խոնավ սենքեր  |Հոլովակների և  ճենապակե         |Չպաշտպանված միաջիղ|

|                     |սեղմակների վրայով               |հաղորդալարեր      |

|                     |                                |                  |

|Չոր սենքեր           |Հոլովակների և  ճենապակե         |Ոլորված երկջիղ    |

|                     |սեղմակների վրայով               |հաղորդալարեր      |

|                     |                                |                  |

|Բոլոր տեսակի սենքեր  |Մեկուսիչների վրայով, ինչպես     |Չպաշտպանված միաջիղ|

|և  արտաքին կայանքներ |նաև  խոնավ տեղերում կիրառելու   |հաղորդալարեր      |

|                     |համար նախատեսված հոլովակների    |                  |

|                     |վրայով: Արտաքին կայանքներում    |                  |

|                     |խոնավ տեղերի համար հոլովակները  |                  |

|                     |(մեծ չափերի) թույլատրվում է     |                  |

|                     |կիրառել միայն այն տեղերում,     |                  |

|                     |որտեղ բացառվում է ուղղակիորեն   |                  |

|                     |էլեկտրահաղորդագծի վրա անձրևի    |                  |

|                     |կամ ձյան տեղումների             |                  |

|                     |հնարավորությունը (ծածկերի տակ)  |                  |

|                     |                                |                  |

|Արտաքին կայանքներ    |Անմիջականորեն պատերի,           |Ոչ մետաղյա և      |

|                     |առաստաղների մակերևույթներով     |մետաղյա թաղանթով  |

|                     |և  լարերի, շերտերի և  այլ       |մալուխ            |

|                     |կրող կառուցատարրերի վրայով      |                  |

|                     |                                |                  |

|Բոլոր տեսակի սենքեր  |Անմիջականորեն պատերի,           |Չպաշտպանված և     |

|                     |առաստաղների մակերևույթներով     |պաշտպանված միաջիղ |

|                     |և  լարերի, շերտերի և  այլ       |և  բազմաջիղ       |

|                     |կրող կառուցատարրերի վրայով      |հաղորդալարեր:     |

|                     |                                |Ոչ մետաղյա և      |

|                     |                                |մետաղյա           |

|                     |                                |թաղանթներով       |

|                     |                                |մալուխներ         |

|                     |                                |                  |

|Բոլոր տեսակի սենքեր  |Վաքերի վրայով և  բացվող         |Չպաշտպանված և     |

|և  արտաքին կայանքներ |կափարիչներով տուփախողովակների   |պաշտպանված միաջիղ |

|                     |միջով                           |և  բազմաջիղ       |

|                     |                                |հաղորդալարեր:     |

|                     |                                |Ոչ մետաղյա և      |

|                     |                                |մետաղյա           |

|                     |                                |թաղանթներով       |

|                     |                                |մալուխներ         |

|                     |                                |                  |

|Բոլոր տեսակի սենքեր  |Մետաղաճոպանների վրայով          |Հատուկ            |

|և  արտաքին կայանքներ |                                |հաղորդալարեր`     |

|(միայն տանող         |                                |տանող             |

|մետաղաճոպանով հատուկ |                                |մետաղաճոպանով:    |

|հաղորդալարեր`        |                                |Չպաշտպանված և     |

|արտաքին կայանքների   |                                |պաշտպանված միաջիղ |

|համար կամ մալուխներ) |                                |և  բազմաջիղ       |

|                     |                                |հաղորդալարեր:     |

|                     |                                |Մետաղյա և  ոչ     |

|                     |                                |մետաղյա           |

|                     |                                |թաղանթներով       |

|                     |                                |մալուխներ         |

|                     |Քողարկված էլեկտրահաղորդագծեր    |                  |

|                     |                                |                  |

|Բոլոր տեսակի սենքեր  |Այրվող նյութերից (ինքնիրեն      |Չպաշտպանված և     |

|և  արտաքին կայանքներ |չմարող պոլիէթիլեն և  այլն)      |պաշտպանված միաջիղ |

|                     |պատրաստված ոչ մետաղյա           |և  բազմաջիղ       |

|                     |խողովակներում: Շինարարական      |հաղորդալարեր:     |

|                     |կառուցվածքների փակ              |Ոչ մետաղյա        |

|                     |անցուղիներում: Սվաղի տակ:       |թաղանթով մալուխներ|

|                     |Բացառություններ`                |                  |

|                     | ա) արգելվում է  խոնավ, բացառիկ |                  |

|                     |խոնավ սենքերում ու արտաքին      |                  |

|                     |կայանքներում մետաղյա թաղանթով   |                  |

|                     |մեկուսիչ խողովակների կիրառումը, |                  |

|                     | բ) արգելվում է խոնավ, բացառիկ  |                  |

|                     |խոնավ սենքերում և  արտաքին      |                  |

|                     |կայանքներում 2 մմ և  պակաս      |                  |

|                     |հաստությամբ պատերով պողպատյա    |                  |

|                     |խողովակների և  պողպատյա խուլ    |                  |

|                     |տուփախողովակների կիրառումը:     |                  |

|                     |                                |                  |

|Չոր, թաց և  խոնավ    |Շինարարական կառուցվածքներին     |Չպաշտպանված       |

|սենքեր               |միաձուլված` դրանց պատրաստման    |հաղորդալարեր      |

|                     |ժամանակ                         |                  |

|                     |                                |                  |

|                     |Բաց և  քողարկված                |                  |

|                     |էլեկտրահաղորդագծեր              |                  |

|                     |                                |                  |

|Բոլոր տեսակի սենքեր  |Մետաղյա ճկափողերում: Պողպատյա   |Չպաշտպանված և     |

|և  արտաքին կայանքներ |խողովակներում (սովորական և      |պաշտպանված միաջիղ |

|                     |նրբապատ) և  խուլ պողպատյա       |և  բազմաջիղ       |

|                     |տուփախողովակներում:             |հաղորդալարեր:     |

|                     |Դժվար այրվող նյութերից          |Ոչ մետաղյա        |

|                     |պատրաստված ոչ մետաղյա           |թաղանթով մալուխներ|

|                     |խողովակներում և  փակ            |                  |

|                     |տուփախողովակներում: Մետաղյա     |                  |

|                     |թաղանթով մեկուսիչ               |                  |

|                     |խողովակներում:                  |                  |

|                     |Բացառություններ`                |                  |

|                     | ա) արգելվում է խոնավ, բացառիկ  |                  |

|                     |խոնավ սենքերում և  արտաքին      |                  |

|                     |կայանքներում մետաղյա թաղանթով   |                  |

|                     |մեկուսիչ խողովակների կիրառումը, |                  |

|                     | բ) արգելվում է խոնավ, բացառիկ  |                  |

|                     |խոնավ սենքերում և  արտաքին      |                  |

|                     |կայանքներում 2 մմ և  պակաս      |                  |

|                     |հաստությամբ պողպատյա խողովակների|                  |

|                     |և  պողպատյա խուլ                |                  |

|                     |տուփախողովակների կիրառումը:     |                  |

._________________________________________________________________________.

 

Կայանքի բնութագրերով պայմանավորված հատուկ պահանջների առկայության դեպքում հաղորդալարերի մեկուսացումը և հաղորդալարերի ու մալուխների պաշտպանական թաղանթները պետք է ընտրվեն` հաշվի առնելով այդ պահանջները (ներառյալ սույն գլխի 20-րդ և 21-րդ կետերը):

5) Զրոյական աշխատանքային հաղորդիչները պետք է ունենան ֆազային հաղորդիչների մեկուսացմանը համարժեք մեկուսացում:

Արտադրական բնականոն սենքերում թույլատրվում է բաց էլեկտրահաղորդագծերի մետաղաճոպաններն ու պողպատե խողովակները, ինչպես նաև բաց տեղակայված հոսանահաղորդիչների մետաղյա պատյանները, շենքերի մետաղյա կառուցվածքները, արտադրական նշանակության կառուցվածքները (օրինակ` սյուներ, ենթաամբարձիչային ուղիներ) և մեխանիզմներն օգտագործել որպես գծի աշխատանքային հաղորդիչներից մեկը` մինչև 42 Վ լարման ցանցերում: Ընդ որում, պետք է ապահովված լինեն այդ հաղորդիչների անընդհատությունը, բավականաչափ հաղորդականությունը, ծայրակցումների տեսանելիությունը և հուսալի եռակցումը:

Վերը նշված կառուցվածքների օգտագործումը որպես աշխատանքային հաղորդիչ չի թույլատրվում, եթե կառուցվածքները գտնվում են ուղղակիորեն շենքերի կամ կառուցվածքների այրվող մասերի մոտ:

6) Հաղորդալարերի և մալուխների, հաղորդալարերով և մալուխներով խողովակների ու տուփախողովակների անցկացումը, ըստ հրդեհային անվտանգության պայմանների, պետք է բավարարի 2.2 աղյուսակի պահանջները:

7) Այրվող նյութերից թաղանթ ունեցող պաշտպանված հաղորդալարերի (մալուխների) և չպաշտպանված հաղորդալարերի բաց անցկացման դեպքում հաղորդալարից (մալուխից) մինչև այրվող նյութերի հիմքերի, կառուցվածքների, մասերի մակերևույթը, լուսանցիկ հեռավորությունը պետք է կազմի ոչ պակաս 10 մմ: Նշված հեռավորությունն ապահովելու անհնարինության դեպքում անհրաժեշտ է հաղորդալարը (մալուխը) մակերևույթից զատել չայրվող նյութի շերտով, որը հաղորդալարի (մալուխի) յուրաքանչյուր կողմից պետք է դուրս ցցված լինի ոչ պակաս 10 մմ:

8) Այրվող նյութերից պաշտպանիչ թաղանթ ունեցող հաղորդալարերը (մալուխները) և չպաշտպանված հաղորդալարերը փակ խորշերում, շինարարական կառուցվածքների դատարկություններում (օրինակ` պատի և երեսպատվածքի միջև), ակոսներում և այլն` այրվող կառուցվածքների առկայությամբ, քողարկված անցկացնելու դեպքում անհրաժեշտ է պաշտպանել բոլոր կողմերից չայրվող նյութի հոծ շերտով:

 

Աղյուսակ 2.2.

 

Էլեկտրահաղորդագծի տեսակների և հաղորդալարերի ու մալուխների

անցկացման եղանակը` ըստ հրդեհային անվտանգության պայմանների

 

._________________________________________________________________________.

|Էլեկտրահաղորդագծի տեսակը և  կառուցվածքներով ու|     Հաղորդալարերը և      |

|հիմքերով անցկացման եղանակը                    |        մալուխները        |

|______________________________________________|                          |

|Այրվող նյութերից    |Չայրվող կամ դժվար այրվող |                          |

|                    |նյութերից                |                          |

|_________________________________________________________________________|

|                        Բաց էլեկտրահաղորդագծեր                           |

|_________________________________________________________________________|

|Հոլովակների,        |ՈՒղղակիորեն              |Չպաշտպանված հաղորդալարեր, |

|մեկուսիչների կամ    |                         |այրվող նյութերից թաղանթով |

|չայրվող նյութերից   |                         |պաշտպանված հաղորդալարեր և |

|պատրաստված տակդիրի  |                         |մալուխներ:                |

|վրա                 |                         |                          |

|____________________|_________________________|__________________________|

|ՈՒղղակիորեն         |ՈՒղղակիորեն              |Պաշտպանված հաղորդալարեր և |

|                    |                         |մալուխներ` այրվող և       |

|                    |                         |դժվար այրվող նյութերից    |

|                    |                         |թաղանթով                  |

|____________________|_________________________|__________________________|

|Չայրվող նյութերից   |Չայրվող և  դժվար այրվող  |Չպաշտպանված և  պաշտպանված |

|խողովակներում և     |նյութերից խողովակներում  |հաղորդալարեր ու մալուխներ`|

|տուփախողովակներում  |և  տուփախողովակներում    |այրվող և  դժվար այրվող    |

|                    |                         |նյութերից թաղանթի մեջ     |

|_________________________________________________________________________|

|                     Քողարկված էլեկտրահաղորդագծեր                        |

|_________________________________________________________________________|

|Չայրվող նյութերից   |ՈՒղղակիորեն              |Չպաշտպանված հաղորդալարեր, |

|տակդիրով և  հետագա  |                         |պաշտպանված հաղորդալարեր և |

|սվաղումով, կամ      |                         |մալուխներ` այրվող         |

|այրվող այլ նյութերից|                         |նյութերից թաղանթով        |

|հոծ շերտով բոլոր    |                         |                          |

|կողմերից պաշտպանված |                         |                          |

|____________________|_________________________|__________________________|

|Չայրվող նյութերից   |ՈՒղղակիորեն              |Պաշտպանված հաղորդալարեր և |

|տակդիրով            |                         |մալուխներ` դժվար այրվող   |

|                    |                         |նյութերից թաղանթով        |

|____________________|_________________________|__________________________|

|Անմիջականորեն       | ՈՒղղակիորեն             |Պաշտպանված հաղորդալարեր և |

|                    |                         |մալուխներ` չայրվող        |

|                    |                         |նյութերից թաղանթով        |

|____________________|_________________________|__________________________|

|Դժվար այրվող        |Խողովակներում և          |Չպաշտպանված հաղորդալարեր  |

|նյութերից           |տուփախողովակներում այրվող|և  մալուխներ` այրվող,     |

|խողովակներում և     |նյութերից` միաձույլ,     |դժվար այրվող և  չայրվող   |

|տուփախողովակներում` |ակոսների մեջ և  այլն,    |նյութերից թաղանթներով     |

|դրանց տակ չայրվող   |այրվող նյութերի հոծ      |                          |

|նյութերից տակդիր    |շերտով: Խողովակի         |                          |

|դնելով և  հետագա    |(տուփախողովակի) շուրջը   |                          |

|սվաղումով` ծեփի,    |չայրվող նյութի հոծ շերտ  |                          |

|ալիբաստրի, կամ այլ  |կարող է լինել ծեփի,      |                          |

|նման նյութի ոչ պակաս|ալիբաստրի ցեմենտի շաղախի |                          |

|10 մմ հաստության հոծ|կամ բետոնի` խողովակի վրա |                          |

|շերտով              |ոչ պակաս 10 մմ           |                          |

|                    |հաստությամբ շերտը        |                          |

|____________________|_________________________|__________________________|

|Նույնն այրվող       |Նույնը դժվար այրվող և    |                          |

|նյութերից`          |չայրվող նյութերից`       |                          |

|ուղղակիորեն         |ուղղակիորեն              |                          |

._________________________________________________________________________.

 

9) Չայրվող և դժվար այրվող հիմքերի ու կառուցվածքների վրայով դժվար այրվող նյութերից խողովակների և տուփախողովակների բաց անցկացման դեպքում խողովակից (տուփախողովակից) մինչև այրվող նյութերից կառուցվածքների, այրվող նյութերից մանրակների մակերևույթ լուսանցիկ հեռավորությունը պետք է կազմի ոչ պակաս 100 մմ: Նշված հեռավորությունն ապահովելու անհնարինության դեպքում խողովակը (տուփախողովակը) բոլոր կողմերից պետք է առանձնացվի այդ մակերևույթներից ոչ պակաս 10 մմ հաստությամբ չայրվող նյութի հոծ շերտով (սվաղ, ալիբաստր, ցեմենտի շաղախ, բետոն և այլն):

Բաց կամ քողարկված էլեկտրահաղորդագծերը չայրվող նյութերից պատրաստված տակդիրի վրա տեղակայելիս` տակդիրը պետք է հաղորդալարի, խողովակի կամ տուփախողովակի յուրաքանչյուր կողմից դուրս գա ոչ պակաս 10 մմ երկարությամբ:

10) Փակ խորշերում, շինարարական կառուցվածքների դատարկություններում (օրինակ` պատի և երեսպատման միջև), ակոսներում և այլն դժվար այրվող նյութերից խողովակների, տուփախողովակների քողարկված անցկացման դեպքում խողովակները և տուփախողովակները բոլոր կողմերից պետք է առանձնացվեն այրվող նյութերից կառուցվածքների, մանրակների մակերևույթներից ոչ պակաս 10 մմ հաստությամբ չայրվող նյութի հոծ շերտով:

11) Այրվող նյութերից շինարարական կառուցվածքների տարրերի հետ էլեկտրահաղորդագծի` կարճ տեղամասերում հատման դեպքում, այդ տեղամասերը պետք է իրագործվեն` պահպանելով սույն գլխի 6-10-րդ կետերի պահանջները:

12) Այն հատվածներում, որտեղ շրջապատող միջավայրի բարձր ջերմաստիճանի հետևանքով, բնականոն ջերմակայունությամբ մեկուսացմամբ և թաղանթով հաղորդալարերի ու մալուխների կիրառումն անհնար է կամ հանգեցնում է գունավոր մետաղի ծախսի անարդյունավետ մեծացման, պետք է կիրառել բարձր ջերմակայունության մեկուսացմամբ և թաղանթներով հաղորդալարեր ու մալուխներ:

13) Խոնավ ու բացառիկ խոնավ սենքերում և արտաքին կայանքներում հաղորդալարերի մեկուսացումը և մեկուսիչ հենարանները, ինչպես նաև հենարանային և կրող կառուցատարրերը, խողովակները, տուփախողովակներն ու վաքերը պետք է լինեն խոնավակայուն:

14) Փոշոտ սենքերում արգելվում է կիրառել էլեկտրահաղորդագծի անցկացման այնպիսի եղանակներ, որոնց ժամանակ դրա տարրերի վրա կուտակվող փոշին դժվար է հեռացնել:

15) Քիմիապես ակտիվ միջավայրով սենքերում և արտաքին կայանքներում էլեկտրահաղորդագծի բոլոր տարրերը պետք է կայուն լինեն միջավայրի նկատմամբ կամ պաշտպանված դրա ներգործությունից:

16) Ոչ լուսակայուն արտաքին մեկուսացում կամ թաղանթ ունեցող հաղորդալարերն ու մալուխները պետք է պաշտպանված լինեն արեգակնային ուղիղ ճառագայթների ներգործությունից:

17) Տեղերում, որտեղ հնարավոր են էլեկտրահաղորդագծի մեխանիկական վնասվածքներ, բաց անցկացված հաղորդալարերը և մալուխները պետք է պաշտպանված լինեն դրանցից իրենց պաշտպանիչ թաղանթներով, իսկ եթե այդպիսի թաղանթները բացակայում են կամ անբավարար կայուն են մեխանիկական ներգործությունների նկատմամբ, ապա պետք է կատարվեն խողովակներով, տուփախողովակներով, ցանկապատերով կամ քողարկված հաղորդագծի կիրառմամբ:

18) Հաղորդալարերը և մալուխները պետք է կիրառվեն միայն այն տեղերում, որոնք սահմանված են մալուխի (հաղորդալարի) կոնկրետ տեսակի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով:

19) Անշարժ էլեկտրահաղորդագծերի համար պետք է կիրառվեն առավելապես ալյումինե ջղերով հաղորդալարեր և մալուխներ` բացառությամբ սույն ՏԿ-ի 6-րդ գլխի 5-րդ կետով սահմանված դեպքերի:

Արգելվում է ալյումինե ջղերով հաղորդալարերի ու մալուխների կիրառումն անմիջապես թրթռամեկուսիչ հենարանների վրա տեղակայված էլեկտրատեխնիկական սարքվածքների միացման համար:

Հանրապետական նշանակության թանգարաններում, պատկերասրահներում, գրադարաններում, արխիվներում և այլ պահոցներում պետք է օգտագործել միայն պղնձե ջղերով հաղորդալարեր և մալուխներ:

20) Շարժական և փոխադրովի էլեկտրաընդունիչների սնման համար պետք է կիրառել հատուկ այդ նպատակի համար նախատեսված (հաշվի առնելով հնարավոր մեխանիկական ներգործությունները) պղնձե ջղերով էլեկտրաքուղեր և ճկուն մալուխներ: Նշված հաղորդիչների բոլոր ջղերը, այդ թվում` նաև հողանցողը, պետք է լինեն ընդհանուր թաղանթում, հյուսվածապատվածքում կամ ունենան ընդհանուր մեկուսացում:

Մեխանիզմների համար, որոնց տեղափոխումը սահմանափակ է (ամբարձիչներ, շարժական սղոցներ, դարպասների մեխանիզմներ և այլն), պետք է կիրառել դրանց հոսանքահաղորդման այնպիսի կառուցվածքներ, որոնք պաշտպանում են հաղորդալարերի և մալուխների ջղերը կոտրվելուց (օրինակ` ճկուն մալուխների շլեյֆներ, ճկուն մալուխների շարժական կախոցի սայլակներ):

21) Հաղորդալարերի անցկացման տեղերում յուղերի և էմուլսիաների առկայության դեպքում պետք է կիրառել յուղակայուն մեկուսացմամբ հաղորդալարեր կամ պաշտպանել հաղորդալարերը դրանց ներգործությունից:

 

5. ԲԱՑ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐԸ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ

 

1) Չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերի բաց անցկացումը պետք է կատարել ուղղակիորեն հիմքերի, հոլովակների, մեկուսիչների վրայով, մետաղաճոպաններով և վաքերով`

ա) ոչ բարձր վտանգավորության սենքերում` մինչև 42 Վ լարման և ցանկացած սենքերում` 42 Վ-ից բարձր լարման դեպքերում` գետնի կամ սպասարկման հարթակի մակերևույթից ոչ պակաս 2 մ բարձրության վրա,

բ) բարձր վտանգավորության և բացառիկ վտանգավոր սենքերում 42 Վ-ից բարձր լարման դեպքում` գետնի կամ սպասարկման հարթակի մակերևույթից ոչ պակաս 2,5 մ բարձրության վրա:

Տվյալ պահանջները չեն տարածվում պատերի վրա տեղակայված անջատիչների, վարդակների, գործարկող սարքերի, վահանակների, լուսատուների իջեցումների վրա:

Արտադրական սենքերում չպաշտպանված հաղորդալարերի իջեցումները դեպի անջատիչները, վարդակները, սարքերը, վահանակները և այլն` գետնի կամ սպասարկման հարթակի մակարդակից մինչև ոչ պակաս 1,5 մ բարձրության վրա, պետք է պաշտպանված լինեն մեխանիկական ներգործություններից:

Արդյունաբերական կազմակերպությունների կենցաղային սենքերում, բնակելի և հասարակական շենքերում թույլատրվում է նշված իջեցումները չպաշտպանել մեխանիկական ներգործություններից:

Միայն հատուկ ուսուցված անձնակազմի համար մատչելի սենքերում բաց անցկացված չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերի տեղադրման բարձրությունը չի նորմավորվում:

2) Ամբարձիչային հենամեջերում չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը պետք է անցկացնել ամբարձիչի սայլակի հարթակի մակարդակից (եթե հարթակը գտնվում է ամբարձիչի կամրջակի տախտակամածից բարձր) կամ ամբարձիչի կամրջակի տախտակամածից (եթե տախտակամածը գտնվում է սայլակի հարթակից բարձր) ոչ պակաս 2,5 մ բարձրության վրա: Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է նախատեսվեն պաշտպանական սարքվածքներ` սայլակի և ամբարձիչի կամրջակի վրա գտնվող անձնակազմը հաղորդալարերին պատահական հպումից պաշտպանելու համար: Պաշտպանական սարքվածքները պետք է տեղակայված լինեն հաղորդալարերի ամբողջ երկարությամբ կամ հենց ամբարձիչի կամրջակի վրա` հաղորդալարերի տեղաբաշխման սահմաններում:

3) Պաշտպանված մեկուսացված հաղորդալարերի, մալուխների, ինչպես նաև խողովակներում, պաշտպանության IP 20 (ԻՊ 20) աստիճանից ոչ պակաս տուփախողովակներում ճկուն մետաղյա ճկափողերում հաղորդալարերի և մալուխների բաց անցկացման բարձրությունը` գետնի կամ սպասարկման հարթակի մակարդակից չի նորմավորվում:

4) Եթե չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը փոխհատվում են չպաշտպանված կամ պաշտպանված մեկուսացված հաղորդալարերի հետ, և հաղորդալարերի միջև հեռավորությունը 10 մմ-ից պակաս է, ապա փոխհատման տեղերում յուրաքանչյուր չպաշտպանված հաղորդալարի վրա պետք է վերադրվի լրացուցիչ մեկուսացում:

5) Չպաշտպանված և պաշտպանված հաղորդալարերն ու մալուխները խողովակաշարերի հետ փոխհատման դեպքում դրանց միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 50 մմ, իսկ այրվող կամ դյուրավառ հեղուկ կամ գազ պարունակող խողովակաշարերի հետ փոխհատման դեպքում` ոչ պակաս 100 մմ: Հաղորդալարերից և մալուխներից մինչև խողովակաշարերը 250 մմ-ից պակաս հեռավորության դեպքում հաղորդալարերը և մալուխները պետք է լրացուցիչ պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից` խողովակաշարի յուրաքանչյուր կողմում ոչ պակաս 250 մմ երկարության վրա:

Տաք խողովակաշարերի հետ փոխհատման դեպքում հաղորդալարերը և մալուխները պետք է պաշտպանված լինեն բարձր ջերմաստիճանի ներգործությունից կամ ունենան ջերմակայունության ապահովման համապատասխան կառուցվածք:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2007
N 961-Ն
Որոշում