Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒ ...

21.09.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.11.2016  -ից մինչեւ   21.09.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 10.09.2020 թիվ 1491-Ն որոշում)

i

040.1408.081207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1408-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33.1-ին հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը` համաձայն հավելվածի:

2. Ճանապարհը տնօրինող պետական մարմինների ղեկավարներին` որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայությունը մատուցելու պայմանները սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ ստորագրած վարչական ակտի (հրամանի) հիման վրա:

3. Առաջարկել ճանապարհը տնօրինող տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում` որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայությունները մատուցելու համար պայմանագիր կնքել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի հետ` ծառայությունը մատուցելու պայմանները սահմանելով պայմանագրով:

4. Սահմանել, որ, բացի որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայություններից, մյուս ծառայությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցվում են անվճար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 8-ի

N 1408-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|NN |             Վճարի տեսակը          |          Վճարի չափը             |

|ը/կ|                                   |                                 |

|___|___________________________________|_________________________________|

|1. |Մարզական, մշակութային և  օրենքով   |մեկ կարգախմբի մեկ ժամը (այդ      |

|   |չարգելված այլ զանգվածային          |թվում` ոչ լրիվ)` 5.000 դրամ      |

|   |միջոցառումների անցկացման ժամանակ,  |ուղեկցման դեպքում` մեկ կարգախմբի |

|   |բացի բարեգործական և  պետական       |1 կմ-ը` 500 դրամ լրացուցիչ       |

|   |մարմինների կողմից իրականացվող      |                                 |

|   |միջոցառումներից, պայմանագրային     |                                 |

|   |հիմունքներով ճանապարհային          |                                 |

|   |երթևեկության  անվտանգության        |                                 |

|   |ապահովում                          |                                 |

|___|___________________________________|_________________________________|

|2. |Տրանսպորտային միջոցների ցանկալի    |36.000 դրամ                      |

|   |համարանիշերի տրամադրում            |                                 |

|___|___________________________________|_________________________________|

|2. |տրանսպորտային միջոցների հաշվառման  |60.000 դրամ                      |

|1. |մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի |100.000 դրամ                     |

|   |տրամադրում                         |150.000 դրամ                     |

|   |                                   |250.000 դրամ                     |

|   |                                   |400.000 դրամ                     |

|   |                                   |500.000 դրամ                     |

|   |                                   |600.000 դրամ                     |

|   |                                   |1.000.000 դրամ                   |

|   |                                   |1.500.000 դրամ                   |

|   |                                   |2.000.000 դրամ                   |

|   |                                   |3.000.000 դրամ                   |

|   |                                   |5.000.000 դրամ                   |

|   |                                   |8.000.000 դրամ                   |

|___|___________________________________|_________________________________|

|3. |Օրենքով չարգելված տեղեկատվության   |3.000 դրամ                       |

|   |տրամադրում, բացառությամբ սույն     |                                 |

|   |հավելվածի 3.1-ին կետում            |                                 |

|   |նախատեսված դեպքերի                 |                                 |

|___|___________________________________|_________________________________|

|3. |«Հայաստանի ավտոապահովագրողների     |4.000 դրամ                       |

|1. |բյուրո» իրավաբանական անձանց        |                                 |

|   |միությանը և  դրան անդամակցող       |                                 |

|   |ապահովագրական ընկերություններին    |                                 |

|   |ճանապարհատրանսպորտային պատահարի    |                                 |

|   |ելակետային տվյալների վերաբերյալ    |                                 |

|   |օրենքով չարգելված տեղեկատվության   |                                 |

|   |տրամադրում                         |                                 |

|___|___________________________________|_________________________________|

|4. |Լուսացույցների խափանման դեպքում    |մեկ ժամը (այդ թվում` ոչ լրիվ)`   |

|   |ճանապարհային երթևեկության          |5.000 դրամ                       |

|   |կարգավորում                        |                                 |

|___|___________________________________|_________________________________|

|5. |Ճանապարհային երթևեկության          |ոչ գունավոր մեկ էջը` մինչև       |

|   |կանոնների ուսուցման, ինչպես նաև    |20 դրամ                          |

|   |իրավական իրազեկման նպատակով        |գունավոր մեկ էջը` մինչև  200 դրամ|

|   |ճանապարհային երթևեկության          |                                 |

|   |անվտանգության ապահովման մասին      |                                 |

|   |իրավական ակտերի և  (կամ) դրանց     |                                 |

|   |մեկնաբանությունների վերաբերյալ     |                                 |

|   |հրատարակվող նյութերի վաճառք        |                                 |

|___|___________________________________|_________________________________|

|6. |Պետական և  տեղական ինքնակառավարման |0                                |

|   |մարմիններին, ինչպես նաև  Հայաստանի |                                 |

|   |Հանրապետության նոտարներին          |                                 |

|   |տրամադրվող տեղեկություն            |                                 |

._________________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 16.02.12 թիվ 233-Ն, 31.01.13 թիվ 61-Ն, 22.08.13 թիվ 874-Ն, 27.10.16 թիվ 1089-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2007
N 1408-Ն
Որոշում