Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2008  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

010.0281.201207

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի (21 փետրվարի 2007 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 23-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:».

2) 4-րդ մասի «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերով ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերից հանել «դատավորներին հայտնած բացարկները կամ» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «կոլեգիալ» բառից հետո «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 26. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ

 

1. Դատական ակտը նոր հանգամանքներով կամ նոր երևան եկած հանգամանքներով վերանայում է համապատասխան ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:

2. Նոր հանգամանքներով կամ նոր երևան եկած հանգամանքներով գործը վերանայելու համար դիմում կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

3. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չի տարածվում քրեական գործերի վրա:

4. Սույն հոդվածով նախատեսված դիմումների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտը կողմը կարող է բողոքարկել վերաքննիչ դատարան:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասում «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 3-րդ մասում «կայացման» բառը փոխարինել «հրապարակման» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, չեն կարող համապատասխան բողոք ներկայացնել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չի տարածվում քրեական գործերի վրա:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ»:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՈՒժը կորցրած ճանաչել օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 47-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 47. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՓԱՍՏԻ ՀԱՐՑՈՒՄ»

 

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի քննության առարկա դարձնելու վերաքննիչ բողոքում որևէ հարցի վերաբերյալ արտահայտված այն դիրքորոշումը, որը չի հայտնվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:»:

 

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում`

i

1) 3-րդ կետը «ամբողջությամբ» բառից առաջ լրացնել «քաղաքացիական հայցի մասով» բառերով.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները, իսկ քրեական գործերով նաև քրեական վերաքննիչ դատարանին նոր ներկայացված ապացույցների հիման վրա նրա հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:»:

 

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասում`

i

1) 3-րդ կետը «ամբողջությամբ» բառից առաջ լրացնել «քաղաքացիական հայցի մասով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) նորմատիվ իրավական ակտերի վիճարկման գործերով փոփոխում է վարչական դատարանի դատական ակտը կամ մերժում վճռաբեկ բողոքը:»:

 

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 56-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 56. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք` վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով.

2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 19-րդ կետից հանել «բացարկի» բառը:

 

i

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 91-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ինքնաբացարկի մասին որոշումը կարող է բողոքարկվել:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 6-րդ մասում «3-րդ և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ կետերով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 167-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 167. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՀԻՄՔՈՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

1. Դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի առաջարկությամբ դադարեցվում են Հանրապետության Նախագահի կողմից, եթե`

1) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան 6 ամիս օրացուցային տարվա ընթացքում ի վիճակի չի եղել կատարելու իր պաշտոնեական պարտականությունները.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցված է, որ նա նշանակվել է դատավորի պաշտոնում` օրենքի պահանջների խախտմամբ.

3) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

4) նա երկու տարի անընդմեջ չի անցել տարեկան վերապատրաստման ծրագրերը.

5) նշանակումից հետո նա ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Արդարադատության խորհրդին դատավորի լիազորությունների դադարեցման մասին միջնորդությամբ պարտավոր է դիմել վճռաբեկ դատարանի նախագահը:

3. Եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը, ապա արդարադատության նախարարը և վճռաբեկ դատարանի նախագահը համատեղ դիմում են իրավասու պետական մարմին` դատավորի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը, ապա վճռաբեկ դատարանի նախագահը համապատասխան միջնորդություն է ներկայացնում Արդարադատության խորհրդին:

4. Դատավորի պաշտոնավարումը դադարում է, եթե`

1) նա դիմում է այդ մասին (հրաժարական է տալիս).

2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է Հանրապետության Նախագահի հրամանագրում նշված օրվանից:

Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա 65 տարին լրանալու հաջորդ օրվանից:

Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու հաջորդ օրվանից:»:

 

ՀՈԴՎԱԾ 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

20 դեկտեմբերի 2007 թվականի

ՀՕ-281-Ն

 

 

pin
ՀՀ 28.11.2007
N ՀՕ-281-Ն օրենք