Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ...

 

 

050.0344.301107

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»         11           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2007 թվականի թիվ 344-Ն

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

53. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացուցչություն ստեղծելիս Կենտրոնական բանկի համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով ներկայացված փաստաթղթերը, ընդ որում` միջնորդագիրը ներկայացնում է համաձայն Հավելված 9-ի, որում ներառվում է նաև ներկայացուցչություն բացելու հիմնավորումը,

2) ապահովագրական ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` ներկայացուցչություն բացելու մասին,

3) ներկայացուցչության կանոնադրությունը,

4) տեղեկանք ներկայացուցչության ղեկավարի վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 20-ի, ընդ որում, ներկայացուցչության ղեկավարների ստորագրությունների նմուշները ներկայացվում են սույն ենթակետով նախատեսված տեղեկանքներում,

5) ապահովագրական ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` ներկայացուցչության ղեկավարներ նշանակելու մասին,

6) առանձնացված տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձի կողմից տրամադրված պարտավորությունը հավաստող փաստաթուղթ, որով նա պարտավորվել է ապահովագրական ընկերության ներկայացուցչության գրանցման (և (կամ) լիցենզավորման) պահից այդ տարածքը նրան տրամադրել սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ), ինչպես նաև պարտավորագիր տված անձի` այդ տարածքի նկատմամբ սեփականության, վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը: Ընդ որում, ենթավարձակալության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը:

54. Ապահովագրական ընկերությունը համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն գրանցելուց (լիցենզավորելուց, արտոնագրելուց) հետո տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաստը վկայող փաստաթուղթը` կցելով մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցված կանոնադրությունը:

 

ԳԼՈՒԽ 10
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

55. Ապահովագրական ընկերությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր մասնաճյուղի և (կամ) ներկայացուցչության գործունեությունը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Ընդ որում, մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ կառավարման իրավասու մարմնի որոշման մեջ անհրաժեշտ է հստակ նշել այն ժամկետը, որի ավարտից հետո մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը համարվում է վերսկսված կամ գործունեությունը վերսկսելուց առնվազն 20 օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին:

56. Ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման թույլտվությունը ստանալու համար ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին միջնորդագիր` ապահովագրական ընկերության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) ապահովագրական ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը` մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին,

3) մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման հիմնավորումները,

4) մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցման ուղղությամբ ապահովագրական ընկերության կողմից իրականացվելիք միջոցառումները, գործողությունները և դրանց կատարման ժամկետները,

5) մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին որոշման ընդունման պահին մասնաճյուղի հաշվապահական հաշվեկշիռը:

57. Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնել, եթե`

1) փաստաթղթերում ներկայացվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

2) ներկայացված փաստաթղթերը թերի են,

3) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով` ապահովադիրների կամ ապահովագրված անձանց կամ շահառուների հետագա բնականոն սպասարկումն ապահովված չէ,

4) մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցման ուղղությամբ ապահովագրական ընկերության կողմից իրականացվելիք միջոցառումները, գործողությունները և իրականացման ժամկետները անիրատեսական են:

58. Սույն կանոնակարգի 56-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը որոշում է կայացնում թույլ տալ ժամանակավորապես դադարեցնել մասնաճյուղի գործունեությունը կամ թույլ չտալ` մերժման հիմքերի մասին տեղեկացնելով ապահովագրական ընկերությանը:

59. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել: Անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո միջնորդագրի քննության ժամկետը չպետք է գերազանցի 30-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

60. Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում միջնորդագիրը չմերժելու կամ նշված ժամկետում կասեցնելու մասին ապահովագրական ընկերությանը չտեղեկացնելու դեպքում մասնաճյուղի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու թույլտվությունը համարվում է տրված:

61. Սույն կանոնակարգի 58-րդ կետով սահմանված որոշման ընդունման օրվան հաջորդող կամ սույն կանոնակարգի 60-րդ կետով նախատեսված դեպքում 30-օրյա ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը մասնաճյուղի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին տեղեկատվությունը հրապարակում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում և այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը տեղակայում է ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում, իսկ ինտերնետային կայքի խափանված լինելու դեպքում ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը:

62. Կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցման թույլտվության տրամադրման պահից սույն կանոնակարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ժամկետում ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ապահովագրական ընկերության մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցումը հաստատող փաստաթուղթը:

63. Սույն կանոնակարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ժամկետում ապահովագրական ընկերության կողմից մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցումը հաստատող փաստաթուղթը Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկի որոշումն ուժը կորցրած է ճանաչվում:

64. Ապահովագրական ընկերությունը կամ օտարերկրյա ապահովագրական ընկերությունը ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցման թույլտվության ստացման համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության ներկայացուցչության գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու թույլտվության համար ապահովագրական ընկերության միջնորդագիրը` ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության կառավարման իրավասու մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության իրավասու մարմնի որոշումը` ապահովագրական ընկերության ներկայացուցչության գործունեության ժամանակավոր դադարեցման մասին:

65. Սույն կանոնակարգի 64-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը նախագահի որոշմամբ թույլ է տալիս ժամանակավորապես դադարեցնել ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության ներկայացուցչության գործունեությունը կամ թույլ չի տալիս, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ կեղծ` մերժման հիմքերի մասին տեղեկացնելով ապահովագրական ընկերությանը կամ օտարերկրյա ապահովագրական ընկերությանը:

66. Ապահովագրական ընկերության ներկայացուցչության գործունեության ժամանակավորապես դադարեցումը թույլատրելու որոշման ընդունման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունն այդ տեղեկատվությունը հրապարակում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում, և այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը տեղակայում է ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում, իսկ ինտերնետային կայքի խափանված լինելու դեպքում ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը:

 

ԳԼՈՒԽ 11
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

67. Մասնաճյուղի գործունեության դադարեցման թույլտվություն ստանալու նպատակով ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) մասնաճյուղի գործունեության դադարեցման թույլտվության տրամադրման մասին միջնորդագիր` ապահովագրական ընկերության կառավարման իրավասու մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) մասնաճյուղի գործունեության դադարեցման մասին ապահովագրական ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք,

3) մասնաճյուղի գործունեության դադարեցման հիմնավորումները,

4) մասնաճյուղի ակտիվների և պարտավորությունների փոխանցման ուղղությամբ ապահովագրական ընկերության կողմից իրականացվելիք միջոցառումները, գործողությունները և դրանց կատարման ժամկետները,

5) մասնաճյուղի գործունեության դադարեցման մասին որոշման ընդունման պահին մասնաճյուղի հաշվապահական հաշվեկշիռը:

68. Սույն կանոնակարգի 67-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը որոշում է կայացնում թույլատրել դադարեցնել ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործունեությունը կամ որոշում է կայացնում թույլ չտալու` մերժման հիմքերի մասին տեղեկացնելով ապահովագրական ընկերությանը:

69. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործունեության դադարեցման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել: Անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո միջնորդագրի քննության ժամկետը չպետք է գերազանցի 30-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

70. Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ դադարեցնել մասնաճյուղի գործունեությունը սույն կանոնակարգի 57-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

71. Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլ չտալու կամ նշված ժամկետում կասեցնելու մասին ապահովագրական ընկերությանը չտեղեկացնելու դեպքում ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործունեության դադարեցման վերաբերյալ թույլտվությունը համարվում է տրված:

72. Սույն կանոնակարգի 68-րդ կետով սահմանված որոշման ընդունման օրվան հաջորդող կամ սույն կանոնակարգի 71-րդ կետով նախատեսված դեպքում 30-օրյա ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկատվությունը հրապարակում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում և այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը տեղակայում է ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում, իսկ ինտերնետային կայքի խափանված լինելու դեպքում ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը:

73. Կենտրոնական բանկի թույլտվության տրամադրման պահից սույն կանոնակարգի 67-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա ներկայացված ժամկետում ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) ապահովագրական ընկերության ակտիվների և պարտավորությունների փոխանցումը հաստատող փաստաթուղթ,

2) մասնաճյուղի գրանցման վկայականը:

74. Կենտրոնական բանկի` ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործունեության դադարեցման թույլտվության տրամադրման պահից սույն կանոնակարգի 67-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա ներկայացված ժամկետում ապահովագրական ընկերության կողմից սույն կանոնակարգի 73-րդ կետով սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկի որոշումը համարվում է ուժը կորցրած:

75. Եթե ապահովագրական ընկերության մասնաճյուղը վեց ամսվա ընթացքում չի իրականացրել ապահովագրական գործունեություն, Կենտրոնական բանկ որոշում է ընդունում ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին:

76. Ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության ներկայացուցչության գործունեության դադարեցման դեպքում ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության ներկայացուցչությունը գրանցումից հանելու մասին միջնորդագիր` ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության կառավարման իրավասու մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության ներկայացուցչության գործունեության դադարեցման մասին կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք,

3) ներկայացուցչության գրանցման վկայականը:

77. Սույն կանոնակարգի 76-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը որոշում է կայացնում թույլ տալ ապահովագրական ընկերության ներկայացուցչության գործունեության դադարեցումը կամ թույլ չտալ` մերժման հիմքերի մասին տեղեկացնելով ապահովագրական ընկերությանը, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ կեղծ:

78. Ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության ներկայացուցչության գործունեության դադարեցումը թույլ տալու մասին Կենտրոնական բանկի որոշումն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունն այդ տեղեկատվությունը հրապարակում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում, և այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը տեղակայում է ապահովագրական ընկերության ինտերնետային կայքում, իսկ ինտերնետային կայքի խափանված լինելու դեպքում ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը:

79. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը այլ երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից գրանցումից հանելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ փաստը վկայող փաստաթուղթը: Սույն կետով նշված փաստաթուղթը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից համապատասխան գրառում կատարելու համար:

 

ԳԼՈՒԽ 12
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

80. Լիցենզիայի, գրանցման վկայականի օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում համապատասխան անձը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում լիցենզիայի, գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար, ինչպես նաև լիցենզիայի, գրանցման վկայականի կորստի մասին Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակելու համար: Դիմումին կից ներկայացվում է նաև լիցենզիայի և (կամ) գրանցման վկայականի բնօրինակը (բացառությամբ կորստի, ոչնչացման դեպքի), լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

81. Կենտրոնական բանկը լիցենզիայի, գրանցման վկայականի կրկնօրինակը համապատասխան անձին տալիս է նրա կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

82. Կորած լիցենզիան, գրանցման վկայականը գտնելու դեպքում համապատասխան անձը գտնված լիցենզիան, գրանցման վկայականը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

83. Լիցենզիայի, գրանցման, հաշվառման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

84. Լիցենզիայի, գրանցման, հաշվառման վկայականի կրկնօրինակի կորստի, ոչնչացման, օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզիայի, գրանցման, հաշվառման վկայականի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

85. Հաշվառման վկայականի կորստի կամ ոչնչացման կամ ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, տառերը ջնջվելու և այլն) դեպքում գործակալը դիմում է ներկայացնում հաշվառման վկայականը տրամադրած ապահովագրական ընկերություն, ինչպես նաև կորստի դեպքում նախօրոք հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով: Ապահովագրական ընկերությունը կորած, ոչ պիտանի դարձած կամ ոչնչացած հաշվառման վկայականի կրկնօրինակը համապատասխան ապահովագրական գործակալին տալիս է` դիմումը և համապատասխան հայտարարությունը (վկայականի կորստի դեպքում) ներկայացնելու օրվան հաջորդող 3-օրյա ժամկետում: Կորած հաշվառման վկայականը գտնելու դեպքում ապահովագրական գործակալը գտնված հաշվառման վկայականը վերադարձնում է ապահովագրական ընկերություն, որն էլ օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվացնում է այն:

 

ԳԼՈՒԽ 13
ԼԻՑԵՆԶԻԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

86. Օրենքով սահմանված հիմքերով ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղը կամ ապահովագրական բրոքերային կազմակերպությունը կից գրությամբ լիցենզիան, իսկ օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի դեպքում` նաև օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գրանցման վկայականը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

87. Օտարերկրյա ապահովագրական ընկերության ներկայացուցչության, ապահովագրական ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված տարածքային ստորաբաժանման գործունեության դադարեցման դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում կից գրությամբ Կենտրոնական բանկ են վերադարձվում համապատասխան գրանցման վկայականները:

88. Ապահովագրական ընկերության լուծարային հաշվեկշիռը Կենտրոնական բանկի կողմից հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը կից գրությամբ ապահովագրական ընկերության, ապահովագրական ընկերության` Հայաստանի Հանրապետությունում գործող տարածքային ստորաբաժանումների գրանցման վկայականները վերադարձնում է Կենտրոնական բանկ:

89. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, ապահովագրական ընկերության լուծարային հաշվեկշիռը հաստատելու, տարածքային ստորաբաժանման գործունեությունը դադարելու, ապահովագրական գործակալին միջնորդների ռեգիստրից հանելու մասին Կենտրոնական բանկի որոշման բողոքարկումը հիմք չէ սահմանված ժամկետում համապատասխան լիցենզիան, գրանցման, հաշվառման վկայականը չվերադարձնելու համար:

 

ԲԱԺԻՆ III
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 14
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

90. Իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար համապատասխան ապահովագրական ընկերության միջնորդությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձի կողմից ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 21-ի,

2) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի կառավարման իրավասու մարմնի որոշումը` տվյալ ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցության ձեռք բերելու մասին,

3) իրավաբանական անձի կանոնադրությունը` ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակցի դեպքում,

4) իրավաբանական անձի` վերջին երեք տարիների և վերջին միջանկյալ, ֆինանսական հաշվետվությունները (երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտորական եզրակացությունը,

5) իր միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի վերաբերյալ սույն կանոնակարգի 15-րդ գլխով սահմանված փաստաթղթերը, եթե տվյալ իրավաբանական անձի միջոցով որևէ այլ անձ ապահովագրական ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ է ձեռք բերում,

6) իրավաբանական անձի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 25-ի և Հավելված 26-ի:

91. Եթե իրավաբանական անձը ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա Կենտրոնական բանկ են ներկայացվում (միևնույն խմբում (միությունում) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում այլ նշանակալից մասնակցի կամ փոխկապակցված անձի առկայության դեպքում սույն կետի 1-ին, 2-րդ ենթակետերով պահանջվող հաշվետվությունը (տեղեկությունները) ներկայացվում է նրանցից որևէ մեկի կողմից) սույն կանոնակարգի 90-րդ կետով ներկայացված փաստաթղթերը (բացառությամբ 90-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերի), ինչպես նաև`

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը:

92. Եթե ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք է բերվելու միջազգային կազմակերպությունների կողմից, ապա նրանց կողմից Կենտրոնական բանկ չեն ներկայացվում սույն կանոնակարգի 90-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը: Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ սույն կետը կարող է տարածվել նաև միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ կամ Ա.Մ.Բեստ վարկանշող կազմակերպությունների կողմից «A-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «A3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների վրա:

93. (93-րդ կետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 258-Ն որոշում)

94. Ֆիզիկական անձը նոր ստեղծվող կամ գործող ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան ապահովագրական ընկերության միջնորդությամբ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

1) ֆիզիկական անձի կողմից ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում` համաձայն Հավելված 22-ի,

2) իր միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի վերաբերյալ սույն կանոնակարգի 15-րդ գլխով սահմանված փաստաթղթերը, եթե տվյալ ֆիզիկական անձի միջոցով որևէ այլ անձ ապահովագրական ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ է ձեռք բերում,

3) իր հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 25-ի և Հավելված 26-ի:

95. Պետությունը նոր ստեղծվող կամ գործող ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան ապահովագրական ընկերության միջնորդությամբ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում` համաձայն Հավելված 23-ի,

2) իր կառավարման իրավասու մարմնի որոշումը` տվյալ ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մասին:

 

ԳԼՈՒԽ 15
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

96. Իրավաբանական անձը նոր ստեղծվող կամ գործող ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան ապահովագրական ընկերության միջնորդությամբ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) իրավաբանական անձի կողմից ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 21-ի,

2) ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի կառավարման իրավասու մարմնի որոշումը,

3) իրավաբանական անձի կանոնադրությունը` ոչ ռեզիդենտ անուղղակի նշանակալից մասնակցի դեպքում,

4) իրավաբանական անձի` վերջին երեք տարիների և վերջին միջանկյալ, ֆինանսական հաշվետվությունները (երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտորական եզրակացությունը,

5) իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց մասին տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 25-ի և Հավելված 26-ի,

6) իր միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի վերաբերյալ սույն կետով սահմանված փաստաթղթերը, եթե տվյալ իրավաբանական անձի միջոցով որևէ այլ անձ ապահովագրական ընկերությունում ձեռք է բերում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ:

97. (97-րդ կետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 258-Ն որոշում)

98. Եթե ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք է բերվելու միջազգային կազմակերպությունների կողմից, ապա վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ են ներկայացվում սույն կանոնակարգի 96-րդ կետով սահմանված փաստաթղթերը, բացառությամբ սույն կանոնակարգի 96-րդ կետի 5-րդ ենթակետով պահանջվող փաստաթղթերի: Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ սույն կետը կարող է տարածվել նաև միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ կամ Ա.Մ.Բեստ վարկանշող կազմակերպությունների կողմից «A-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «A3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների վրա:

99. Ֆիզիկական անձը նոր ստեղծվող կամ գործող ապահովագրական ընկերությունում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան ապահովագրական ընկերության միջնորդությամբ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) ֆիզիկական անձի կողմից ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 22-ի,

2) իր միջոցով անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի վերաբերյալ սույն կետով սահմանված փաստաթղթերը, եթե տվյալ ֆիզիկական անձի միջոցով որևէ այլ անձ ապահովագրական ընկերությունում ձեռք է բերում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ,

3) իր հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 25-ի և Հավելված 26-ի:

100. Պետությունը նոր ստեղծվող կամ գործող ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկ է դիմում համապատասխան ապահովագրական ընկերության միջնորդությամբ` ներկայացնելով սույն կանոնակարգի 95-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

 

ԳԼՈՒԽ 16
ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

101. Եթե ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձի միջոցով ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք են բերում միաժամանակ մի քանի անձինք, ապա անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնություն ստանալու համար ներկայացվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը միայն այն ֆիզիկական անձի վերաբերյալ, որի միջոցով որևէ այլ անձ այդ ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք չի բերում: Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել փաստաթղթեր նաև այն անձանցից, որոնց միջոցով ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն է ձեռք բերվում:

102. ՈՒղղակի նշանակալից մասնակցի միջոցով ձեռք բերվող անուղղակի նշանակալից մասնակցությունը ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում համարվում է մերժված, եթե մերժվել է ուղղակի նշանակալից մասնակցության դիմումը:

103. Անձի և նրա հետ փոխկապակցված անձանց` ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն նախնական համաձայնությունը Կենտրոնական բանկի կողմից տրվում է եռամսյա ժամկետով, եթե գործողության ավելի երկար ժամկետ տվյալ որոշմամբ նախատեսված չէ: Գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են Կենտրոնական բանկ: Եթե Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ժամկետում գործարքը չի իրականացվում կամ գործարքի իրականացումը հավաստող փաստաթղթերը չեն ներկայացվում Կենտրոնական բանկ, ապա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը համարվում է ուժը կորցրած:

104. Եթե ապահովագրական ընկերությունը տիրապետում է իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող կամ ունեցող անձանց վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը Կենտրոնական բանկի կողմից տիրապետելու դեպքում կարող էր հանգեցնել ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումի մերժմանը կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցմանը օրենքով սահմանված կարգով, ապա ապահովագրական ընկերությունը տեղեկատվությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

105. Եթե ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակցությունը ձեռք են բերում իրար հետ փոխկապակցված անձինք, ապա սույն կանոնակարգի 14-րդ և 15-րդ գլուխներով պահանջվող փաստաթղթերը պահանջվում են նրանցից յուրաքանչյուրից:

 

ԲԱԺԻՆ IV
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 17
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

106. Ապահովագրական ընկերությունները (օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղերը) հետևյալ հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկի վիճակագրության վարչություն են ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ռեզիդենտների համար, մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` ոչ ռեզիդենտների համար.

1) ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը,

2) ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության) հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը,

3) ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության) հետ փոխկապակցված իրավաբանական անձանց, ինչպես նաև ապահովագրական ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ղեկավարների անունը, ազգանունը, պաշտոնը ներառող ցուցակը (բացառությամբ սույն կանոնակարգի 26-րդ, 35-րդ կետերով սահմանված դեպքերի),

4) ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության) հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց, ինչպես նաև ապահովագրական ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց անունը, ազգանունը ներառող ցուցակը (բացառությամբ սույն կանոնակարգի 26-րդ, 35-րդ կետերով սահմանված դեպքերի):

107. Եթե ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղերը) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կանոնակարգի 106-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հաշվետվությունների (տեղեկությունների) փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ տեղեկությունները (հաշվետվությունները).

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը:

108. Եթե ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության) հետ փոխկապակցված իրավաբանական անձը ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կանոնակարգի 106-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունների (տեղեկությունների) փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ տեղեկությունները (հաշվետվությունը).

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և դրանց անկախ աուդիտորական եզրակացությունը:

109. Սույն կանոնակարգի 106-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձը հանդիսանում է.

1) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական վիճակի մասին և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 258-Ն որոշում)

(109-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 258-Ն որոշում)

110. Սույն կանոնակարգի 106-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության) հետ փոխկապակցված իրավաբանական անձը հանդիսանում է.

1) ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության) կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և որի համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ունեցող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական վիճակի մասին և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները:

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 258-Ն որոշում)

(110-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 258-Ն որոշում)

111. Սույն կանոնակարգի 110-րդ կետում սահմանված դեպքերում Կենտրոնական բանկ է ներկայացվում այդ անձանց անվանումները ներառող ցուցակ:

112. Կենտրոնական բանկը կարող է պահանջել ապահովագրական ընկերությունից (օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղից) սույն կանոնակարգի 106-րդ կետի 2-րդ ենթակետով, 107-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) սահմանված պարբերականությամբ ներկայացնել Կենտրոնական բանկ նաև ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության) հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասով:

113. Եթե սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա հաշվետվությունները և տեղեկությունները հայերենով, ռուսերենով կամ անգլերենով տեղակայված են ինտերնետային կայքում, ապա հաշվետվությունների կամ տեղեկությունների փոխարեն Կենտրոնական բանկ է ներկայացվում համապատասխան ինտերնետային կայքի (տնային էջի) հասցեն մինչև տվյալ հաշվետվությունները կամ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու վերջնաժամկետը: Ընդ որում, սույն կանոնակարգով սահմանված պարբերաբար ներկայացվող հաշվետվությունները (տեղեկությունները) ինտերնետային կայքում (տնային էջում) տեղադրելու դեպքում իրավաբանական անձինք ապահովում են պահանջվող հաշվետվությունների (տեղեկությունների) առկայությունն առնվազն մեկ տարվա ընթացքում:

 

ԲԱԺԻՆ V
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 18
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

114. Ղեկավարները պետք է ունենան սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացած որակավորում, ինչպես նաև բավարարեն սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին և գրանցվեն Կենտրոնական բանկում, բացառությամբ սույն գլխով սահմանված դեպքերի:

115. Կենտրոնական բանկում ղեկավար պաշտոնների համար նախատեսված քննություններին մասնակցում և համապատասխան որակավորման վկայական են ստանում միայն ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի) գործադիր տնօրենի, տնօրինության ղեկավարի, տնօրինության անդամի, վարչության նախագահի, վարչության անդամի, գործադիր տնօրենի տեղակալի, ներքին աուդիտի ղեկավարի, գլխավոր հաշվապահի թեկնածուները: Ընդ որում, սույն կետով նշված ղեկավար պաշտոնների թեկնածուները Կենտրոնական բանկում նախատեսված քննություններին կարող են մասնակցել միայն այն ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի) միջնորդությամբ, որում նախատեսում են զբաղեցնել տվյալ որակավորմանը համապատասխան պաշտոն:

(115-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

115.1 Ղեկավարները` բացառությամբ սույն կանոնակարգի 115-րդ կետով սահմանված ղեկավարների, որակավորման ստուգում անցնում են որակավորող կազմակերպություններում, որոնց ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

(115.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

115.2 Այն դեպքում, երբ ղեկավար պաշտոնի որակավորման ստուգման անցկացման համար որևէ որակավորող կազմակերպություն չի ընտրվել և (կամ) ընտրված կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, ապա սույն կանոնակարգի 115.1-ին կետով սահմանված համապատասխան ղեկավարի որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում` սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն:

(115.2-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

116. Սույն կանոնակարգով նախատեսված որակավորման վկայականներին հավասարեցվում են սույն կանոնակարգի 19-րդ գլխով նախատեսված որակավորումները, դիպլոմները կամ հավաստագրերը:

117. Սույն կանոնակարգով սահմանված կարգով Կենտրոնական բանկի և որակավորող կազմակերպությունների կողմից տրամադրվող համապատասխան որակավորումն ստացած են համարվում սույն կանոնակարգի Հավելված 19-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն 1 տարի աշխատած, գրանցման գործընթացում գտնվող այն անձինք, ովքեր դրանցում ստանձնել են որակավորման ենթակա պաշտոնին համանման պաշտոնի պարտականություններ և (կամ) զբաղեցրել նմանատիպ պաշտոններ:

(117-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

118. Ապահովագրական ընկերության մասնաճյուղը կարող է չունենալ գլխավոր հաշվապահ` գլխամասի և մասնաճյուղի միջև իրական ժամանակի ռեժիմով (մասնաճյուղում կատարվող գործարքներն ակնթարթային արտացոլվում են տեղեկատվական բազայում և ապահովագրական ընկերության հաշվեկշռում) գործունեություն ծավալելու համար կապի առկայության դեպքում:

119. (119-րդ կետն ուժը կորցրել է 02.02.18 թիվ 11-Ն որոշում)

120. Սույն կանոնակարգով սահմանված ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի, ներքին աուդիտի, գլխավոր հաշվապահի, պատասխանատու ակտուարի մասնագիտական համապատասխանության, որակավորման և Կենտրոնական բանկում գրանցման պահանջները և ընթացակարգերը տարածվում են համապատասխանաբար Բյուրոյի գործադիր տնօրենի, ներքին աուդիտի, գլխավոր հաշվապահի, պատասխանատու ակտուարի վրա:

 

ԳԼՈՒԽ 19
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԿԱՄ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ

 

121. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված որակավորման վկայական է տրամադրվում որոշակի պաշտոնում գրանցված այն ղեկավարին, ով ունի սույն կետի աղյուսակում նշված տվյալ պաշտոնին համապատասխան որակավորում, դիպլոմ կամ հավաստագիր.

 

._____________________________________________________________________.

|Պաշտոն                                 |Որակավորում, դիպլոմ կամ      |

|                                       |հավաստագիր                   |

|_____________________________________________________________________|

|1. Ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության   |

|մասնաճյուղի ղեկավարներ, այդ թվում`                                   |

|_____________________________________________________________________|

|1) գործադիր տնօրեն, տնօրինության       |Սի-ԷՖ-Էյ (CFA) որակավորման 2 |

|ղեկավար, տնօրինության անդամ, վարչության|մակարդակ կամ Էյ-Սի-Սի-Էյ     |

|նախագահ, վարչության անդամ, գործադիր    |(ACCA) որակավորման Ֆ1-Ֆ9     |

|տնօրենի տեղակալ, օտարերկրյա            |մակարդակներ կամ Էֆ-Առ-Էմ     |

|ապահովագրական ընկերության մասնաճյուղի  |(FRM) որակավորում կամ        |

|տնօրեն, ապահովագրական ընկերության      |Սի-Այ-Այ (CII) որակավորում   |

|մասնաճյուղի տնօրեն                     |                             |

|_______________________________________|_____________________________|

|2) ներքին աուդիտի ղեկավար, ներքին      |Էյ-Սի-Սի-Էյ (ACCA)           |

|աուդիտի անդամ                          |որակավորման Ֆ1-Ֆ9 մակարդակներ|

|                                       |կամ Սի-Էֆ-Էյ (CFA)           |

|                                       |որակավորման 2 մակարդակ կամ   |

|                                       |Սի-Այ-Էյ (CIA) որակավորում   |

|_______________________________________|_____________________________|

|4) գլխավոր հաշվապահ, գլխավոր           |Էյ-Սի-Սի-Էյ (ACCA)           |

|հաշվապահի տեղակալ, ապահովագրական       |որակավորման Ֆ1-Ֆ9 մակարդակներ|

|ընկերության մասնաճյուղի գլխավոր        |կամ Սի-Էֆ-Էյ (CFA)           |

|հաշվապահ                               |որակավորման 2 մակարդակ       |

|_______________________________________|_____________________________|

|5) պատասխանատու ակտուար                |Մեծ Բրիտանիայի ակտուարների   |

|                                       |ինստիտուտի կամ վերջինիս հետ  |

|                                       |երկկողմանի համաձայնագիր      |

|                                       |ունեցող այլ երկրների         |

|                                       |ակտուարների միության կողմից  |

|                                       |առաջարկվող հիմնական          |

|                                       |քննություններից առնվազն 2-ը  |

|                                       |հանձնելու վերաբերյալ         |

|                                       |հավաստագիր                   |

|_____________________________________________________________________|

|2. Ապահովագրական բրոքերի պատասխանատու անձ, այդ թվում`                |

|_____________________________________________________________________|

|1) գործադիր տնօրեն, վարչության         |Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման 2 |

|նախագահ, վարչության անդամ, գործադիր    |մակարդակ կամ Էյ-Սի-Սի-Էյ     |

|տնօրենի տեղակալ                        |(ACCA) որակավորման Ֆ1-Ֆ9     |

|                                       |մակարդակներ կամ Էֆ-Առ-Էմ     |

|                                       |(FRM) որակավորում կամ        |

|                                       |Սի-Այ-Այ (CII) որակավորում   |

|_______________________________________|_____________________________|

|2) գլխավոր հաշվապահ                    |Էյ-Սի-Սի-Էյ (ACCA)           |

|                                       |որակավորման Ֆ1-Ֆ9 մակարդակներ|

|                                       |կամ Սի-Էֆ-Էյ (CFA)           |

|                                       |որակավորման 2 մակարդակ       |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 20
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

122. Կենտրոնական բանկում հարցազրույցի միջոցով որակավորման ստուգումն անցնում են ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի անդամի պաշտոններում աշխատելու համար դիմող թեկնածուները:

(122-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

123. Հարցազրույցն (բացառությամբ` լրացուցիչ հարցազրույցի) իրականացվում է խորհրդի անդամի` Կենտրոնական բանկի կողմից գրանցման գործընթացում, որին խորհրդի անդամի մասնակցության համար ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի և ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի:

124. Կենտրոնական բանկն ապահովագրական ընկերության խորհրդի անդամների որակավորման ստուգման համար հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ թեկնածուին տեղեկացնում է հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ:

125. Հարցազրույցի ժամանակ ստուգվում են թեկնածուի գիտելիքները սույն կանոնակարգի Հավելված 38-ով սահմանված` ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում:

126. Հարցազրույցի արդյունքներով ընդունվում է որոշում` սույն կանոնակարգի Հավելված 38-ով սահմանված` ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի անդամի թեկնածուների գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

(126-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

127. Խորհրդի անդամի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել առանց խորհրդի անդամի թեկնածուին հարցազրույցի հրավիրելու:

(127-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

128. Ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում նշված անձինք համարվում են համապատասխան տեսակի որակավորում ստացած:

(128-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

129. Ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի անդամի որակավորումը տրվում է մինչև տվյալ ապահովագրական ընկերությունում, օտարերկրյա ապահովագրական ընկերությունում նրանց պաշտոնավարման ժամկետի ավարտը:

130. Որակավորում ստացած ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի նախագահը և խորհրդի անդամը իրենց պաշտոնավարման ընթացքում Կենտրոնական բանկի կողմից կարող են որակավորման ստուգման նպատակով հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի Կենտրոնական բանկում:

(130-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

131. Լրացուցիչ հարցազրույցը կարող է իրականացվել ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ, որի մասին ապահովագրական ընկերությունը, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղը տեղեկացվում է առնվազն 30 օր առաջ:

132. Լրացուցիչ հարցազրույցն անցկացվում է սույն կանոնակարգի Հավելված 38-ով սահմանված` ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում:

133. Լրացուցիչ հարցազրույցի արդյունքներով ընդունվում է որոշում` սույն կանոնակարգի Հավելված 38-ով սահմանված` ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի անդամների գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

(133-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

134. Խորհրդի անդամի գիտելիքների անհամապատասխանության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում, ինչպես նաև սույն գլխով սահմանված կարգով լրացուցիչ հարցազրույցին անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում այդ անձինք համարվում են որակավորում չունեցող:

(134-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 21
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

135. Կենտրոնական բանկ գրանցման համար դիմած ապահովագրական ընկերության (օտարերկրյա` ապահովագրական ընկերության) գործադիր տնօրենի, տնօրինության ղեկավարի, տնօրինության անդամի, վարչության նախագահի, վարչության անդամի, գործադիր տնօրենի տեղակալի, ներքին աուդիտի ղեկավարի, գլխավոր հաշվապահի թեկնածուները որակավորման ստուգումն անցնում են Կենտրոնական բանկի թեստավորման ծառայության (այսուհետ` թեստավորման ծառայություն) կողմից կազմակերպվող քննության միջոցով:

(135-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

136. (136-րդ կետն ուժը կորցրել է 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

137. (137-րդ կետն ուժը կորցրել է 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

138. Ապահովագրական ընկերության կողմից ղեկավարի գրանցման միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո ղեկավարի թեկնածուն 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին:

(138-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

139. Թեկնածուները քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) Անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

2) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

3) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք (ոչ ռեզիդենտների համար` առկայության դեպքում):

(139-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

140. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

141. Քննության համար առանձնացված սենյակում թեկնածուն նստում է համապատասխան համակարգչի մոտ` ըստ ցուցակի: ՈՒշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

142. Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` թեստային եղանակով:

143. Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

144. Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով նշվածներից միանշանակ ճիշտ) պատասխան:

145. Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և համարվում է բացասական արդյունք ապահոված:

146. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից` մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը` տրվում է թեկնածուին:

 

ԳԼՈՒԽ 22
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ

 

147. Սույն կանոնակարգի 115-րդ կետով, ինչպես նաև 115.1-ին կետով սահմանված ղեկավարների թեկնածուները համապատասխանաբար Կենտրոնական բանկում և որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգումը անցնում են սույն կանոնակարգի Հավելված 38-ում ներկայացված աղյուսակում նշված թեմաներով, ընդ որում, «+» նշանը նշանակում է` տվյալ թեման վերաբերում է, «-» նշանը` չի վերաբերում: Հավելված 38-ի աղյուսակի 1-ին կետի 80-րդ ենթակետում նշված խնդիրները վերաբերում են նույն աղյուսակի 1-ին կետի 1-79.1-րդ ենթակետերում նշված թեմաներին, իսկ աղյուսակի 2-րդ կետի 5-րդ ենթակետում նշված խնդիրները վերաբերում են 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերում նշված թեմաներին:

(147-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

148. Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է սույն կանոնակարգի Հավելված 38-ում սահմանված թեմաների ցանկի հիման վրա:

149. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ և ենթակա չեն հրապարակման: Թեստերը վերանայվում են ըստ անհրաժեշտության:

(149-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

150. Թեստերը և դրանցում պարունակվող հարցերի քանակը տարբերակվում են ըստ որակավորման հետևյալ տեսակների`

 

.____________________________________________________________________.

|ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿ                                          |Հարցերի |

|                                                           |քանակ|  |

|___________________________________________________________|________|

|1. Ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական     |        |

|ընկերության մասնաճյուղի ղեկավար, այդ թվում`                |        |

|___________________________________________________________|________|

|1) ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական     |100 հարց|

|ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի  |        |

|տեղակալ,                                                   |        |

|2) ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական     |        |

|ընկերության մասնաճյուղի տնօրինության ղեկավար, տնօրինության |        |

|անդամ, վարչության նախագահ, վարչության անդամ,               |        |

|3) ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական     |        |

|ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավար, ներքին     |        |

|աուդիտի անդամ,                                             |        |

|4) ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական     |        |

|ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր          |        |

|հաշվապահի տեղակալ                                          |        |

|___________________________________________________________|________|

|5) ապահովագրական ընկերության մասնաճյուղի տնօրեն            |80 հարց |

|6) ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր           |        |

|հաշվապահ                                                   |        |

|___________________________________________________________|________|

|7) ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական     |50 հարց |

|ընկերության մասնաճյուղի պատասխանատու ակտուար               |        |

|___________________________________________________________|________|

|2. Ապահովագրական բրոքերի պատասխանատու անձ, այդ թվում`      |        |

|___________________________________________________________|________|

|1) գործադիր տնօրեն,                                        |100 հարց|

|2) վարչության նախագահ,                                     |        |

|3) վարչության անդամ,                                       |        |

|4) գործադիր տնօրենի տեղակալ,                               |        |

|5) գլխավոր հաշվապահ                                        |        |

|___________________________________________________________|________|

|6) ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող     |40 հարց |

|ֆիզիկական անձ                                              |        |

.____________________________________________________________________.

 

150.1 Սույն կանոնակարգի 150-րդ կետով սահմանված աղյուսակի այն կետերը, որոնք վերաբերում են որակավորող կազմակերպություններում որակավորման ստուգում անցնող ղեկավարներին, գործում են միայն սույն կանոնակարգի 115.2-րդ կետով նախատեսված դեպքում:

(150.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 352-Ն որոշում)

 

(կանոնակարգը խմբ. 15.07.14 թիվ 194-Ն որոշում)

 

(կանոնակարգը փոփ.  10.03.09 թիվ 57-Ն, 08.04.08 թիվ 104-Ն, 01.07.08 թիվ 188-Ն, 22.09.09 թիվ 278-Ն, 01.12.09 թիվ 360-Ն, 20.12.11 թիվ 355-Ն, 13.11.12 թիվ 311-Ն որոշումներ)

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
30.10.2007
N 344-Ն
Որոշում