Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑ ...

 

 

020.0728.220108

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ՅԱԼԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մասնագետների մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` ՀՀ սահմանադրական դատարանում 09.11.2007թ. մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 2007թ. մայիսի 25-ին Յալթայում` նպատակ ունենալով արագացնել Կողմերի տնտեսության տեխնոլոգիական բարեփոխումը և այն որակյալ մասնագետներով ապահովելը:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, մասնավորապես պարտավորվում է.

- ձեռնարկել համաձայնեցված միջոցներ նորմատիվ իրավական բազայի կատարելագործման և կրթական գործունեության որակի վերահսկման ուղղությամբ,

- իրականացնել մասնագետների որակավորման բարձրացումն ու մասնագիտական վերապատրաստումն ապահովող կրթական հաստատությունների արտոնագրումը, մասնագետների մասնագիտական վերապատրաստումն ապահովող կրթական հաստատությունների ատեստավորումը և պետական հավատարմագրումը:

3. Յուրաքանչյուր Կողմ որոշում է լիազորված մարմին /մարմիններ/, որը /որոնք/ պատասխանատու է /են/ մասնագետների մասնագիտական վերապատրաստման մասին պետական նմուշի փաստաթղթերի ճանաչման համար, ինչպես նաև մասնագետների որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման համակարգի մասին մյուս Կողմերին տեղեկատվության տրամադրման համար:

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են աջակցել միմյանց միջև ուղիղ կապերի զարգացմանը և աշխատանքային փորձի փոխանակմանը, կրթական ծառայությունների գովազդին և ցուցահանդեսների կազմակերպմանը:

4. Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են նրանց կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերից:

Համաձայնագիրը նախատեսում է վերջինիս դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի լուծման, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման կարգն ու ժամկետները:

5. Համաձայնագրի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին, ինչպես նաև կարևոր իրավական երաշխիք են ստեղծում ՀՀ Սահմանադրության 39 հոդվածում ամրագրված իրավունքի իրացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մասնագետների մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2008 թվականի

ՍԴՈ-728

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2008
N ՍԴՈ-728
Որոշում