Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ...

 

 

020.0729.220108

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև մաքսային գործերում վարչական փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2007 թվականի դեկտեմբերի 6-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գ. Խաչատրյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում` նպատակ ունենալով զարգացնել բարեկամական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև մաքսային գործի ոլորտում համագործակցության միջոցով:

2. Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 28 հոդվածներից, վերջաբանից և հավելվածից: Համաձայնագրում տրված են դրանում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները, համաձայնագրի գործողության ոլորտը, մանրամասն նկարագրված են փորձի փոխանակման և վարչական օգնության ցուցաբերման, տեղեկատվության փոխանակման սկզբունքները, տեղեկատվության առանձին տեսակները:

3. Համաձայնագրում սահմանված են օգնության հատուկ ձևերը, հստակորեն լուսաբանված են հարցումների ձևն ու բովանդակությունը, դրանց փոխանակման և կատարման մանրամասները, նշված են բացառություն հանդիսացող դեպքերը և ստացված տեղեկատվության օգտագործման ու գաղտնիության պահպանման կարգը:

4. Համաձայնագիրը նաև կարգավորում է մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի պաշտոնատար անձանց գտնվելու, ինչպես նաև մի Պայմանավորվող կողմի դատական կամ վարչական մարմիններում մյուս Պայմանավորվող կողմի փորձագետների ու վկաների հանդես գալու կարգը:

5. Համաձայնագրի հոդված 22-ը նվիրված է Պայմանավորվող կողմերի փոխադարձ ֆինանսական պարտավորություններին, ըստ որի` Պայմանավորվող կողմերը հրաժարվում են համաձայնագրի կատարման ընթացքում ծագած ծախսերի հատուցման բոլոր պահանջներից, բացառությամբ հայցվող մաքսային ծառայությունում չաշխատող փորձագետների, թարգմանիչների ու վկաների աշխատանքի վարձատրման հետ կապված ծախսերի:

6. Համաձայնագրում նախատեսված են առանձին դրույթներ` թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև վերահսկելի մատակարարման հիմնախնդիրների վերաբերյալ:

Համաձայնագրում նաև նախատեսված են դրույթներ` վիճելի հարցերի կարգավորման, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դրա գործողության դադարեցման վերաբերյալ:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին համահունչ ապահովում են Պայմանավորվող կողմերի միջև արտաքին հարաբերությունների իրականացումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2007 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև մաքսային գործերում վարչական փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2008 թվականի

ՍԴՈ-729

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2008
N ՍԴՈ-729
Որոշում