Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԱԲՈՒ ԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԲՈՒ ...

 

 

020.0732.010208

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 1 փետրվարի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի /նախագահող/, Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի /զեկուցող/,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջև Արփա-Սևան թունելի վերականգնման նախագծի ֆինանսավորման մասին վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2007թ. դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում` Արփա-Սևան թունելի վերականգնման նախագծի ֆինանսավորման նպատակով:

2. Նախագծի նպատակն է նպաստել Սևանա լճի մակարդակի բարձրացմանը և բնապահպանական կայունության պահպանմանը:

3. Ըստ համաձայնագրի` Աբու Դաբիի զարգացման հիմնադրամը, համաձայնագրում ամրագրված պայմաններով, Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է երեսունվեց միլիոն յոթ հարյուր երեսուն հազար (36.730.000) ԱՄԷ դիրհեմի չափով վարկ:

4. Համաձայնագիրը սահմանում է այն նախագիծը, որի իրականացմանն ուղղվում է վարկավորումը, վարկավորման չափը, վճարման կարգն ու ժամանակացույցը, կատարվելիք աշխատանքների նկարագրությունը, վերահսկողության իրականացման կարգը, ֆինանսավորման ընթացակարգը, վեճերի լուծման կարգը, ինչպես նաև համաձայնագրի գործողության և գործողության դադարման կարգն ու ժամկետները: Համաձայնագրի մասն են կազմում նաև երկու հավելվածները` Հավելված 1. «Պարտքի մարման ժամանակացույց» և Հավելված 2. «Նախագծի նկարագրություն»:

5. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- վճարել տարեկան երեք տոկոս (3%) տոկոսադրույք վարկի հիմնական գումարից օգտագործված և ժամանակին չմարված պարտքի համար,

- վարկի միջոցներն ուղղել բացառապես նախագծի իրականացման համար պահանջվող ապրանքների իրական արժեքի և ծառայությունների ֆինանսավորմանը,

- ապահովել, որպեսզի վարկի հիմնական գումարը, տոկոսները և այլ վճարները վճարվեն առանց որևէ պահումների և ազատված լինեն ՀՀ օրենսդրությամբ գործող հարկերից,

- վարկի հիմնական գումարը, տոկոսավճարները և այլ վճարները վճարել անկախ ՀՀ-ում գործող որևէ սահմանափակումից,

- ձեռնարկել անհրաժեշտ քայլեր նախագծի իրականացման համար և չձեռնարկել կամ չթույլատրել ձեռնարկել որևէ քայլ, որը կկանխի կամ կխոչընդոտի նախագծի իրականացմանը կամ շահագործմանը կամ համաձայնագրի որևէ դրույթի կատարմանը,

- Հիմնադրամի բոլոր փաստաթղթերը, արձանագրությունները, նամակագրությունը և նմանօրինակ բոլոր նյութերը համարել կոնֆիդենցիալ և երաշխավորել Հիմնադրամի բացարձակ անձեռնմխելիությունը գրաքննությունից և հրապարակումների ստուգումներից,

- Հիմնադրամի բոլոր ակտիվները և եկամուտն ազատել ազգայնացումից, առգրավումից և բռնագրավումից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջև Արփա-Սևան թունելի վերականգնման նախագծի ֆինանսավորման մասին վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

1 փետրվարի 2008 թվականի

ՍԴՈ-732

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
01.02.2008
N ՍԴՈ-732
Որոշում