Սեղմել Esc փակելու համար:
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱ ...

 

 

040.0219.020498

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«02» ապրիլի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 1998 թվականի թիվ 219

 

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումային քաղաքականության իրականացման և ներդրումների ներգրավման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

i

1. «Ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման հայկական գործակալություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության` հիմնադրի լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

(1-ին կետն ուժը կորցրել է հիմնադրի լիազորությունները վերապահելու մասով 20.04.00 թիվ 194 որոշում)

i

2. Հաստատել «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը (կցվում է):

(2-րդ կետն ուժը կորցրել է 20.04.00 թիվ 194 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության ֆինանսավորման վերաբերյալ:

 

     «Գրանցված է»                                Հաստատված է

Հայաստանի Հանրապետության                    ՀՀ կառավարության 1998 թվականի

ձեռնարկությունների պետական                  ապրիլի 2-ի թիվ 219 որոշմամբ

ռեգիստրի կողմից

199  թ. ___________»    

Գրանցման թիվ ______________ Վկայական թիվ ______________ պետական ռեգիստրի շրջանային բաժնի պետ

_______________________

_______________________

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«Զարգացման հայկական գործակալություն

պետական բաժնետիրական ընկերության

(ուժը կորցրել է 20.04.00 թիվ 194 որոշում)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերությունը (այսուհետև` ընկերություն) ստեղծված է Հայաստանի Հանրապետության կառավարության արտահանման և ներդրումային քաղաքականության իրականացմանն օժանդակելու համար:

2. Օտարերկրյա մասնավոր ներդրումների ներգրավման նպատակով ընկերությունը հանդես է գալիս որպես միջնորդ օտարերկրյա ներդրողների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև:

3. Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է, որի կանոնադրական հիմնադրամը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստող որոշակի թվով բաժնեմասերի:

4. Ընկերությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 2-ի թիվ 219 որոշման համաձայն` «Ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման հայկական գործակալություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորելու միջոցով:

5. Ընկերությունը «Ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման հայկական գործակալություն» պետական ձեռնարկության

(գրանցման թիվը` 06.02.1996 թ., վկայական` 01ա N 022821) իրավահաջորդն է:

6. Ընկերության կանոնադրական հիմնադրամի ձևավորումը, որպես հիմնադիրներ (այսուհետև` հիմնադիր), իրականացնում են`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը` 50 տոկոս.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` 50 տոկոս:

7. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև` օրենք), Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

8. Հիմնադրի և ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

9. Ընկերության ֆիրմային անվանումն է`

 

հայերեն լրիվ` «Զարգացման հայկական գործակալություն» պետական

բաժնետիրական ընկերություն,

 

կրճատ` ԶՀԳ ՊԲԸ,

 

ռուսերեն լրիվ`

 

կրճատ`

 

անգլերեն լրիվ` «Armenian Development Agency» State Joint-Stock

Company,

 

   կրճատ`    ADA  SJSC

 

10. Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական (փոստային) հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Խանջյան 19:

 

II. Ընկերության նպատակները, խնդիրները և գործունեության ոլորտները

 

11. Ընկերության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս հայ բիզնեսի մրցունակությանն օժանդակելն է:

12. Ընկերության նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ռազմավարության ձևավորմանն օժանդակելը.

բ) հայ բիզնեսի մրցունակությանը նպաստող և այն ապահովող միջավայրի ձևավորմանն ու զարգացմանն օժանդակելը.

գ) զարգացման, մասնավորապես, ներդրումային և արտահանման ծրագրերի մշակմանն ու իրականացմանն օժանդակելը:

13. Ընկերության խնդիրներն ու գործառույթներն են`

ա) ներդրողների և արտահանողների համար որպես «մեկ կանգառի գործնական կենտրոն» գործելը` մատուցելով անհրաժեշտ խորհրդատվական, տեխնիկական և իրավաբանական ծառայություններ.

բ) Հայաստանի` որպես ներդրումների համար բարենպաստ ու գրավիչ երկրի կերպարի ձևավորման գործունեության իրականացումը.

գ) ձեռնարկությունների և հայրենական ապրանքների գլոբալ մրցունակությանը նպաստող ներդրումային և արտահանման ռազմավարության մշակմանն օժանդակելը.

դ) հայ, հայ և օտարերկրյա ներդրողների միջև միջազգային գործարքների և ձեռնարկումների խթանումն ու դրանց համակարգումը.

ե) Հայաստանի Հանրապետության զարգացման ծրագրերին հասարակական աջակցության ապահովման, հասարակական կարծիքի ձևավորման, հասարակության, մասնավորապես, գործարարներին իրազեկման և կրթման նպատակային միջոցառումներ ձեռնարկելը.

զ) արտաքին շուկաների մասին տեղեկատվության համակարգումը, կազմակերպումը և շահագրգիռ պետական ու ոչ պետական մարմիններին տրամադրումը.

է) ներդրումային և արտահանման խթանման ոլորտում աշխատող մասնագետների որակավորման բարձրացման միջոցառումների կենսարկումը.

ը) մասնակցությունն օտարերկրյա ներդրումներին առնչվող միջազգային բանակցություններում, ֆորումներում և խորհրդակցություններում երկիրը ներկայացնելուն.

թ) օտարերկրյա ներդրումների իրավական, կառուցվածքային և կազմակերպական պայմանների բարելավման վերաբերյալ առաջարկություններ մշակելը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:

14. Ընկերությունը կարող է իրականացնել ընկերության հիմնական խնդիրներին չհակասող այլ գործունեություն` գործող օրենսդրության սահմաններում: Ընկերությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված գործունեության առանձին տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:

15. Ընկերությունն իր առջև դրված խնդիրներն արդյունավետ իրականացնելու նպատակով համագործակցում է պետական կառավարման մարմինների հետ:

 

III. Ընկերության իրավունքները

 

16. Ընկերությունը համարվում է ստեղծված և կարող է գործել սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից:

17. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում ինչպես Հայաստանի Հանրապետության արժույթով, այնպես էլ` արտարժույթով:

18. Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ ու բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, սպասարկման և այլ նշաններ:

19. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

20. Ընկերությունը պատասխանատու չէ հիմնադրի պարտավորությունների համար:

21. Հիմնադիրը պատասխանատու չէ ընկերության պարտավորությունների համար:

22. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար:

23. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունների համար:

24. Ընկերությունն իրավունք ունի`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերելու գույք (այդ թվում` արժեթղթեր) տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու դրանք ու դրանցից ստացված եկամուտը.

բ) ինքնուրույն կազմավորելու իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալու բանկային և առևտրային վարկեր, այդ թվում` արտարժույթով.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր անունից թողարկելու և տեղաբաշխելու արժեթղթեր.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ.

ե) ինքնուրույն ընտրելու իր արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը, այն իրականացնելու անմիջականորեն` առանց միջնորդի կամ այլ կազմակերպության մասնակցության.

զ) ունենալու միջոցներ արտարժույթով, դրանք ստանալու որպես արտաքին տնտեսական գործունեության արդյունք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերելու և ինքնուրույն տնօրինելու, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վաճառելու պետությանը, ձեռնարկություններին, կազմակերպություններին կամ քաղաքացիներին.

է) ինքնուրույն պլանավորելու իր գործունեությունը, որոշելու թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները, իր մատակարարներին և արտադրանքն սպառողներին.

ը) ստեղծելու մասնաճյուղեր և բացելու ներկայացուցչություններ` օրենսդրական և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան.

թ) հիմնադրելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող դուստր և կախյալ ընկերություններ և մասնակցելու դրանցում.

ժ) ստեղծելու միջազգային մասնագիտական խորհուրդ` խորհրդի կազմում ընդգրկելով գործարար շրջանների այնպիսի ներկայացուցիչների, որոնց` Հայաստանում իրականացրած կամ ծրագրած գործունեությունն էական ազդեցություն է գործել, գործում, կամ գործելու Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա:

25. Ընկերությունը պարտավոր է`

ա) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություն.

բ) ապահովել ընկերության փաստաթղթերի (ընկերության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, ընկերության ներքին փաստաթղթեր, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնակարգեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը.

գ) հրապարակել կախյալ ընկերությունում իր մասնակցության վերաբերյալ տվյալներ:

 

IY. Ընկերության կանոնադրական հիմնադրամը

 

i

26. Ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմում է 143990000 (հարյուր քառասուներեք միլիոն ինը հարյուր հազար) դրամ, որը կազմում է 374 (երեք հարյուր յոթանասունչորս) սովորական անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 385000 (երեք հարյուր ութսուն հինգ հազար) դրամ:

(26-րդ կետը խմբ. 18.09.98 թիվ 571 որոշում)

27. Ընկերության բոլոր սովորական անվանական բաժնետոմսերը տեղաբաշխված են և պատկանում են հիմնադրին:

28. Ընկերության բոլոր բաժնետոմսերը սովորական են:

29. Ընկերությունը կանոնադրական հիմնադրամի չափը կարող է փոխել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցելու պահից:

30. Կանոնադրական հիմնադրամի չափի մեծացումը:

Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը կարող է մեծացվել ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը լրիվ իրացված և վաճառված են:

Ընկերությունը կարող է լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման վերաբերյալ որոշում ընդունել միայն ընկերության կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի թվի սահմաններում և միայն նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում:

Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո կարող է`

շահույթի մի մասը ներդնել կանոնադրական հիմնադրամում` տեղաբաշխելով նոր բաժնետոմսեր.

իրեն պատկանող կանոնադրական հիմնադրամի չափը գերազանցող գույքը կամ դրա մասը փոխանցել կանոնադրական հիմնադրամին:

Ընկերությունը չի կարող թողարկել բաժնետոմսեր` իր տնտեսական գործունեության արդյունքում առաջացած պարտքերը մարելու համար:

31. Կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացումը:

Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը կարող է փոքրացվել բաժնետոմսերի անվանական արժեքը փոքրացնելով և բաժնետոմսերի ընդհանուր թիվը կրճատելով, այդ թվում` օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասը ձեռք բերելով ու մարելով:

Ընկերությունն իրավունք չունի փոքրացնելու կանոնադրական հիմնադրամի չափը, եթե դրա հետևանքով հիմնադրամի չափը դառնում է ավելի փոքր` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` ընկերության նվազագույն կանոնադրական հիմնադրամից:

Կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման հետևանքով մեկ տարուց ոչ պակաս ժամկետում ընկերությունը չվերադարձված բաժնետոմսերը կարող են համարվել անվավեր: Ընկերությունը դրանց փոխարեն կարող է թողարկել նոր բաժնետոմսեր:

Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումն ընդունում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:

Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման պատճառով բաժնետիրոջ վճարումները կատարվում են ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո:

 

Y. Բաժնետոմսեր և այլ արժեթղթեր

 

32. Ընկերությունը կարող է տեղաբաշխել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթեր:

33. Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխելու միայն սովորական բաժնետոմսեր: Ընկերության կողմից թողարկված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է լինի միևնույնը:

34. Ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվում են ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով:

35. Ընկերությունը հիմնադրին ընկերության պետական գրանցումից և բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարելուց հետո տալիս է բաժնետոմսերի հավաստագիր (սերտիֆիկատ):

Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի օրենքով սահմանված ռեկվիզիտներ:

Հավաստագիրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:

36. Բաժնետոմսն անբաժանելի է:

37. Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման վերաբերյալ որոշմամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան դրանց տեղաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում:

Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է կատարվել դրամով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով կամ այլ իրավունքներով, որոնք ունեն դրամական գնահատական:

Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, ձեռքբերման ժամանակ վճարումը կատարվում է լրիվ արժեքով:

Ընկերության հիմնադրման ժամանակ հիմնադրի կողմից, ինչպես նաև լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ոչ դրամական միջոցներով ձեռքբերման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Ընկերության տրամադրության տակ փոխանցված բաժնետոմսերը (չվճարված կամ վերադարձված) չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, այդ բաժնետոմսերով շահաբաժիններ չեն հաշվարկվում: Այդ բաժնետոմսերը պետք է իրացնի ընկերությունը` դրանց ընկերությանը փոխանցվելու պահից մեկ տարվա ընթացքում: Հակառակ դեպքում ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերը մարելու միջոցով ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման մասին:

38. Ընկերությունն ունի պահուստային հիմնադրամ:

Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրական հիմնադրամի 15 տոկոսի չափով:

Եթե պահուստային հիմնադրամը կազմում է ընկերության կանոնադրությամբ սահմանվածից փոքր մեծություն, ապա այդ հիմնադրամին հատկացումները կատարվում են շահույթի 5 տոկոսի չափով, ինչպես նաև ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:

Պահուստային հիմնադրամն օգտագործվում է ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև ընկերության պարտատոմսերը մարելու և ընկերության բաժնետոմսերի հետ գնելու համար, եթե ընկերության շահույթն այդ նպատակին չի բավարարում:

Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար (բացի օրենքով սահմանված դեպքերից):

39. Ընկերությունը բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է ստեղծել նաև սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ հիմնադրամներ:

40. Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվետվության տվյալներով` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով:

եթե ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված` ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ ընկերության աուդիտորական ստուգման արդյունքներից պարզվում է, որ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական հիմնադրամից փոքր է, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին` պայմանով, որ կանոնադրական հիմնադրամի մեծությունն ընկերության զուտ ակտիվների արժեքից ավելի չլինի:

Եթե ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված` ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ ընկերության աուդիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքն օրենքով սահմանված` ընկերության կանոնադրական հիմնադրամի նվազագույն մեծությունից փոքր է, ապա ընկերությունը պարտավոր է ընդունել որոշում իր լուծարման մասին:

Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման կամ ընկերության լուծարման վերաբերյալ որոշում չի ընդունվել, ապա հիմնադիրը, ինչպես նաև պետության կողմից լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջելու ընկերության լուծարումը` դատական կարգով:

 

YI. Հիմնադրի իրավունքները և պարտականությունները

 

41. Ընկերության յուրաքանչյուր սովորական բաժնետոմս իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը տալիս է միևնույն իրավունքները: Սովորական բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը` հիմնադիրը, իրավունք ունի`

ա) իրականացնելու ընկերության կառավարումը.

բ) ստանալու ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, այդ թվում` ծանոթանալու հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.

գ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորելու երրորդ անձի (անձանց).

դ) ընկերության լուծարման դեպքում ստանալու ընկերության գույքը.

ե) ընկերության միջոցների հաշվին ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի ավելացման դեպքում անվճար ստանալու համապատասխան թվով սովորական բաժնետոմսեր.

զ) օգտվելու օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:

42. Հիմնադիրը (բաժնետերը) պարտավոր է`

ա) մասնակցել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի` դրա իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

բ) ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել դրամական և գույքային ներդրումներ.

գ) չհրապարակել ընկերության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկություններ:

 

YII. Ընկերության շահաբաժինների վճարման կարգը

 

43. Ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շահույթը բացառապես ուղղվում է ընկերության կանոնադրական նպատակների իրագործմանը:

 

YIII. Ընկերության կառավարման մարմինները

 

44. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:

Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով` բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից 2 ամիս հետո` մեկ ամսվա ընթացքում:

Ընկերության բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Ընկերության արտահերթ ժողովները գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման նպատակով:

Ընկերության ինչպես տարեկան, այնպես էլ արտահերթ ընդհանուր ժողովները գումարում է հիմնադիրը (բացառությամբ օրենքի 77 հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի), որը որոշում է`

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը.

ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում նախագահում է հիմնադիրը կամ նրա կողմից նշանակված անձը:

45. Օրենքի 86 հոդվածի համաձայն ընկերությունում խորհուրդ չի ստեղծվում և դրա իրավասություններն իրականացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:

46. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում`

ա) ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը.

բ) ընկերության վերակազմավորումը.

գ) ընկերության լուծարումը, լուծարքային հանձնաժողովի նշանակումը, լուծարքային հաշվեկշիռների հաստատումը.

դ) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

ե) հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.

զ) բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի մեծացումը.

է) բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացումը.

ը) ընկերության պահուստային հիմնադրամի օգտագործումը.

թ) ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) ընտրությունը և դրա (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

ժ) ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը.

ժա) ընկերության ամենամյա ծախսերի նախահաշվի, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների ու վնասների բաշխման հաստատումը, ինչպես նաև մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների աշխատանքի տարեկան արդյունքների հաստատումը.

ժբ) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը և մեծացումը.

ժգ) ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը.

ժդ) ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը.

ժե) ղեկավար պաշտոնատար անձանց, աուդիտն իրականացնող անձի աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը.

ժզ) ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը.

ժէ) ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծումը, մասնակցությունը դուստր և կախյալ ընկերություններում.

ժը) ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը.

ժթ) այլ կազմակերպություններին մասնակցելը.

ի) ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

իա) այլ հարցեր, որոնք օրենքով սահմանված են որպես ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ ընկերության խորհրդի իրավասությանը պատկանող հարցեր:

47. Ընկերության ժողովի իրավասություններն իրականացնում է հիմնադիրը` լիազորված անձանց միջոցով` հիմնադրի կողմից սահմանված լիազորությունների սահմաններում: Հիմնադրի լիազորված անձինք են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալը և ընկերության գործադիր տնօրենը:

48. Սույն կանոնադրության 46-րդ կետի «ժբ, ժգ, ժդ, ժե, ժզ, ժէ, ժը, ժթ, ի» ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը` գործադիր տնօրենի ներկայացմամբ:

49. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող` համապատասխան ձայնի իրավունքով լիազորված լիազոր ներկայացուցիչների ձայների պարզ մեծամասնությամբ, բացի սույն կանոնադրության 42-րդ կետով սահմանված դեպքերից: Իսկ սույն կանոնադրության 46-րդ կետի «ա, բ, գ, ե, ժգ» ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ձայների երեք քառորդով:

50. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն ընկերության կառավարման պատասխանատու աշխատողները, ինչպես նաև ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամներն ու աուդիտն իրականացնող անձը:

51. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության գործադիր տնօրենը, որն աշխատանքի նշանակվում և աշխատանքից ազատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Ընկերության գործադիր տնօրենը`

ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում ընկերության անունից.

բ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.

գ) գործում է առանց լիազորագրի.

դ) տալիս է լիազորագրեր.

ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

զ) բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

է) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում ընկերության աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը.

ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ընկերության աշխատողներին.

ժ) աշխատողի նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

 

IX. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը

 

52. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը վերահսկելու նպատակով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընտրում է ընկերության վերահսկիչ հանձնաժողով (հսկիչ):

Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) հետևում է ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում ընկերության փաստաթղթերի համապատասխանությունն օրենքներին, այլ իրավական ակտերի և ընկերության կանոնադրությանը:

Վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) գործունեության կարգը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվող ներքին փաստաթղթերով` վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) կանոնակարգով:

Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) իրավունք ունի ստուգելու ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքները և ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը` սեփական նախաձեռնությամբ, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, ինչպես նաև հիմնադրի պահանջով:

Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) իրավունք ունի պահանջելու ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարում:

Վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) պահանջով նրան պետք է ներկայացվեն ընկերության, դրա մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները:

Վերահսկիչ հանձնաժողովի անդամները (հսկիչը) ընտրվում են (է) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` 3 տարի ժամկետով:

Վերահսկիչ հանձնաժողովի անդամները (հսկիչը) հաշվետու են (է) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին:

Վերահսկիչ հանձնաժողովի անդամների (հսկիչի) վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:

Վերահսկիչ հանձնաժողովի անդամ (հսկիչ) կարող են (է) լինել ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ֆիզիկական անձինք:

Վերահսկիչ հանձնաժողովի նախագահն ընտրվում է վերահսկիչ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

53. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունները կարող են դրվել հսկիչի վրա:

54. Ընկերությունն իր ֆինանսատնտեսական գործունեությունն ստուգելու նպատակով կարող է ներգրավել արտաքին աուդիտորների (կազմակերպության կամ ֆիզիկական անձի)` նրանց հետ կնքելով համապատասխան պայմանագրեր: Ընկերության աուդիտն իրականացնող անձն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքում ներկայացնում է գրավոր եզրակացություն: Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաստատվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքվում է ընկերության գործադիր տնօրենի կողմից, իսկ աուդիտն իրականացնող անձի ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշվում` ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:

 

X. Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները

 

55. Ընկերությունը կարող է մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ունենալ Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս:

 

XI. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ

և լրացումներ կատարելը

 

56. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարվում են, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ընդունվում է ժողովին մասնակցած քվեարկող բաժնետերերի ձայների երեք քառորդով, իսկ կանոնադրական հիմնադրամի չափի մեծացման հետ կապված դեպքերում` ձայների պարզ մեծամասնությամբ:

57. Մասնաճյուղի և (կամ) ներկայացուցչության ստեղծման կամ գործունեության դադարեցման հետ կապված տեղեկությունները մտցվում են ընկերության կանոնադրության մեջ: Այդ տեղեկություններում փոփոխությունների հետ կապված` կանոնադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պետական գրանցումն իրականացնող մարմիններին ծանուցելու պահից:

58. Ընկերության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից, իսկ սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում` պետական գրանցումն իրականացնող մարմնին ծանուցելու պահից:

 

XII. Ընկերության վերակազմավորումը և լուծարումը

 

59. Ընկերությունը կարող է վերակազմավորվել օրենքով սահմանված կարգով միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման կամ վերափոխման միջոցով:

Ընկերությունը վերակազմավորված է համարվում, բացառությամբ միացման միջոցով վերակազմավորման դեպքերի, վերակազմավորման արդյունքում ստեղծված իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման պահից: Ընկերությունն այլ ընկերության միացման միջոցով վերակազմավորման դեպքում առաջինը համարվում է վերակազմավորված` ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից այդ ընկերության գործունեության դադարեցման մասին գրառումը կատարելու պահից:

Վերակազմավորման արդյունքում ստեղծված ընկերության պետական գրանցումը և վերակազմավորման արդյունքում իր գործունեությունը դադարեցրած ընկերության գործունեության դադարման մասին գրառումը կատարվում է օրենքով սահմանված կարգով` ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից:

60. Ընկերության լուծարումը հանգեցնում է ընկերության գործունեության դադարեցմանը` առանց ընկերության իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցելու:

61. Ընկերության լուծարման հիմքերն են`

ա) դատարանի կողմից ընկերության պետական գրանցումն անվավեր ճանաչելը.

բ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության` առանց իրավահաջորդի լուծարման մասին որոշում ընդունելը.

գ) ընկերությունը սնանկ հայտարարելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը.

դ) ընկերությունը լուծարելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը.

ե) օրենքով նախատեսված այլ հիմքեր:

Ընկերության լուծարման և լուծարքային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը սույն կետի «զ» ենթակետով նախատեսված դեպքում ընդունում է հիմնադիրը:

62. Լուծարքային հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն հիմնադրի ներկայացուցիչներ: Նախքան լուծարման մասին որոշում ընդունելը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է հաստատի գործադիր տնօրենի կողմից ներկայացված ամփոփիչ հաշվեկշիռն ու ընկերության լուծարման նախագիծը:

63. Լուծարումն իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ դրա գոյությունը` դադարած` Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարվելու պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.1998
N 219
Որոշում