Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՕՊԵՐԱՏՈՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻ ...

 

 

050.0015.290208

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        02            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008061

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2008 թվականի N 15-Ն

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՕՊԵՐԱՏՈՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/05-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը, 50-րդ հոդվածի 2-րդ մասը, 104-րդ հոդվածի 1-ին մասը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 179-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետը, 184-րդ հոդվածի 1-ին մասը և 221-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 4/05-ը համաձայն Հավելվածի (այսուհետ` Կանոնակարգ 4/05):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշման 15-րդ բաժինը, 147.1-րդ և 58.1-3 (ա) ձևը:

(3-րդ կետը փոփ. 02.05.11 թիվ 118-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 02.05.11 թիվ 118-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի հունվարի 15-ի

թիվ 15-Ն որոշման

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՕՊԵՐԱՏՈՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/05

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրվող կամ գործող ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի (այսուհետ` օպերատոր), Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարներին ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման, մասնագիտական համապատասխանության չափանիշների ստուգման, գրանցման կարգը, մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը, ինչպես նաև կարգավորում է այդ հարցերի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենքներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությանը վերապահված այլ հարաբերություններ:

2. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ տեղեկանքները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ինտերնետային կայքում նախատեսված համակարգի միջոցով, առցանց ռեժիմով տվյալները հայերենով մուտքագրելով և սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ամրակցելով համակարգում նշված դաշտում` տվյալ ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների միջնորդագրերը հաստատելու իրավասություն ունեցող պատասխանատու աշխատակցին Կենտրոնական բանկի կողմից տրամադրված մուտքի տվյալների (անվան և ծածկագրի) միջոցով:

3. Նոր ստեղծվող ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային կրիչով, ընդ որում, ղեկավարների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը «Փի Դի Էֆ» ֆորմատով:

4. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:

5. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրերով (դիմումներով)` ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Ընդ որում, սույն կետում նշված միջնորդագրերը (դիմումները) էլեկտրոնային եղանակով Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում դրանք պետք է ներկայացվեն «Փի-ԴԻ-Էֆ» ֆորմատով, իսկ ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

 

._____________________________________________________________________.

|Դիմող      |գծիկ|Փաստաթղթի|գծիկ|Փաստաթղթի  |գծիկ|ամսաթիվ`|կետ|ֆայլի  |

|ընկերության|    |տեսակը   |    |բովանդակու-|    |օօաատտ  |   |ընդլայ-|

|անվանումը  |    |         |    |թյունը     |    |ֆորմատով|   |նումը  |

|           |    |         |    |(12 նիշի   |    |        |   |       |

|           |    |         |    |սահմաննե-  |    |        |   |       |

|           |    |         |    |րում)      |    |        |   |       |

._____________________________________________________________________.

 

օրինակ

._____________________________________________________________________.

|ԱԲԳ        | _  |միջնորդա-| _  |Կանոնադր.  | -  |250913  | . |pdf    |

|           |    |գիր      |    |փոփ        |    |        |   |       |

._____________________________________________________________________.

 

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 02.02.18 թիվ 11-Ն որոշում)

7. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, 58-րդ հոդվածի 1-ին, 114-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ, 179-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված հետևյալ անձինք, իսկ այդ անձանց գործառույթների պատվիրակման դեպքում այն անձը կամ անձինք, որոնք պատասխանատվություն են կրում պատվիրակված գործառույթների իրականացման համար պետք է ունենան սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացված որակավորում.

1) ներդրումային ընկերության տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամները, գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, մասնաճյուղի տնօրենը,

2) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամները, գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները,

3) ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող կամ նման ծառայություններ մատուցելու առաջարկությամբ հանդես եկող ֆիզիկական անձը,

4) բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը,

5) օպերատորի դիտորդ խորհրդի անդամները, գործադիր մարմնի անդամը (այդ թվում` գործադիր մարմնի ղեկավարը և գործադիր տնօրենի տեղակալը), վերահսկող ծառայության ղեկավարը և անդամը, կարգապահական հանձնաժողովի նախագահը կամ նման այլ մարմինների ղեկավարը,

6) Կենտրոնական դեպոզիտարիայի դիտորդ խորհրդի անդամները, գործադիր մարմնի ղեկավարը և անդամները (այդ թվում` գործադիր տնօրենի տեղակալը) և վերստուգող հանձնաժողովի ղեկավարը և անդամները կամ նման այլ մարմինների ղեկավարը և անդամները:

8. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, 58-րդ հոդվածի 1-ին, 114-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ, 179-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված հետևյալ անձանց վրա չի տարածվում սույն կանոնակարգով սահմանված որակավորում ունենալու պահանջը.

1) ներդրումային ընկերության (մասնաճյուղի), օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների (դեպարտամենտի, վարչության, բաժնի, խմբի կամ այլ միավորի) ղեկավարները,

2) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության ղեկավարը,

3) բանկի խորհրդի նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները (բացառությամբ, եթե գործադիր տնօրենը կամ նրա տեղակալը հանդիսանում են ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար), գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը, նրա անդամները, բանկի տնօրինության անդամները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված` Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող աշխատակիցները: Սույն ենթակետով նշված անձինք որակավորվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշման:

9. Սույն կանոնակարգով նախատեսված որակավորման վկայականներին հավասարեցվում են սույն կանոնակարգի 3-րդ գլխով նախատեսված որակավորումները, դիպլոմները կամ հավաստագրերը:

10. Սույն կանոնակարգով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կամ որակավորող կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան որակավորումը ստացած են համարվում նաև սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն 1 տարի աշխատած, գրանցման գործընթացում գտնվող այն անձինք, ովքեր դրանցում ստանձնել են որակավորման ենթակա պաշտոնին համանման պաշտոնի պարտականություններ և (կամ) զբաղեցրել նմանատիպ պաշտոններ:

(10-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում )

11. Կենտրոնական բանկում անցկացվող որակավորման քննություններին մասնակցելու և համապատասխան որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներդրումային ծառայություններ մատուցող անձի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի միջնորդությունը, որում թեկնածուն նախատեսում է զբաղեցնել տվյալ որակավորմանը համապատասխան պաշտոն:

(11-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում )

 

ԳԼՈՒԽ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

12. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

3) հանձնաժողով` Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողով,

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

5) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` անձ, որն առանց տվյալ ղեկավարի պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում է այդ ղեկավարի պարտականությունները:

6) հանրային ծառայությունների համարանիշ` Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ, սոցիալական ապահովության քարտի համար, հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,

7) անձնագրի տվյալներ` անձնագրի սերիան և համարը, իսկ անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի համարը:

8) ֆինանսական վիճակի վատթարացում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 4/01-ով սահմանված դեպքերից որևէ մեկը:

9) «Բարձրագույն կրթություն ունեցող անձ»` անձ, որն ավարտել է Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն կամ ստացել է Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական ոլորտի մասնագիտական որակավորման վկայական:

10) «որակավորող կազմակերպություն»` Կենտրոնական բանկի կողմից ընտրված կազմակերպություն, որն իրականացնում է ղեկավարների որակավորման ստուգում:

(12-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում )

13. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԿԱՄ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ

 

14. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով որակավորման վկայական է տրամադրվում որոշակի պաշտոնում գրանցված այն ղեկավարին, որն ունի սույն կետի աղյուսակում նշված, տվյալ պաշտոնին համապատասխան որակավորում, դիպլոմ կամ հավաստագիր.

 

._____________________________________________________________________.

|Պաշտոն                           |Որակավորում, դիպլոմ կամ հավաստագիր |

|_____________________________________________________________________|

|1. Ներդրումային ընկերության ղեկավարներ, այդ թվում`                   |

|_____________________________________________________________________|

|1.1 գործադիր մարմնի ղեկավար,     |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր  |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)        |

|տնօրենի տեղակալ, օտարերկրյա      |որակավորում կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) |

|ներդրումային ընկերության         |որակավորման F1-F9 մակարդակներ.     |

|մասնաճյուղի գործադիր մարմնի      |                                   |

|ղեկավար, գործադիր մարմնի անդամ,  |                                   |

|գործադիր տնօրենի տեղակալ         |                                   |

|_________________________________|___________________________________|

|1.2 մասնաճյուղի տնօրեն           |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|                                 |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)        |

|                                 |որակավորում կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) |

|                                 |որակավորման F1-F9 մակարդակներ.     |

|_________________________________|___________________________________|

|1.3 ներքին աուդիտի ղեկավար,      |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|օտարերկրյա ներդրումային          |F1-F9 մակարդակներ կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ     |

|ընկերության ներքին աուդիտի       |(CIA) որակավորում կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ     |

|ղեկավար                          |(CFA) որակավորման 2 մակարդակ.      |

|_________________________________|___________________________________|

|1.4 ներքին աուդիտի անդամ,        |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|օտարերկրյա ներդրումային          |F1-F9 մակարդակներ կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ     |

|ընկերության մասնաճյուղի ներքին   |(CIA) որակավորում կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ     |

|աուդիտի անդամ                    |(CFA) որակավորման 2 մակարդակ.      |

|_________________________________|___________________________________|

|1.5 գլխավոր հաշվապահ, գլխավոր    |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |F1-F9 մակարդակներ կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ     |

|ներդրումային ընկերության         |(CFA) որակավորման 2 մակարդակ       |

|մասնաճյուղի գլխավոր հաշվապահ և   |                                   |

|գլխավոր հաշվապահի տեղակալ        |                                   |

|_________________________________|___________________________________|

|2. Բանկերի կողմից ներդրումային   |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|ծառայությունների մատուցման համար |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM) կամ    |

|պատասխանատու ստորաբաժանման       |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|ղեկավար                          |F1-F9 մակարդակներ.                 |

|_____________________________________________________________________|

|3. Օպերատորի ղեկավար, այդ թվում`                                     |

|_____________________________________________________________________|

|3.1 գործադիր մարմնի ղեկավար և    |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ  |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)        |

|                                 |որակավորում կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) |

|                                 |որակավորման F1-F9 մակարդակներ.     |

|_________________________________|___________________________________|

|3.2 կարգապահական հանձնաժողովի կամ|ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|նման այլ մարմնի ղեկավար          |մակարդակ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)        |

|                                 |որակավորում կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) |

|                                 |որակավորման F1-F9 մակարդակներ.     |

|_________________________________|___________________________________|

|3.3 վերահսկող ծառայության կամ    |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|նման այլ մարմնի ղեկավար և  անդամ |F1-F9 մակարդակներ կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ     |

|                                 |(CIA) որակավորում կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ     |

|                                 |(CFA) որակավորման 2 մակարդակ.      |

|_____________________________________________________________________|

|4. Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար, այդ թվում`                     |

|_____________________________________________________________________|

|4.1 գործադիր մարմնի կամ նման այլ |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|մարմնի ղեկավար, և  անդամ,        |մակարդակներ կամ ԷՖ-ԱՌ-ԷՄ (FRM)     |

|գործադիր տնօրենի տեղակալ         |որակավորում կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) |

|                                 |որակավորման F1-F9 մակարդակներ.     |

|_________________________________|___________________________________|

|4.2 վերստուգող հանձնաժողովի կամ  |ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) որակավորման     |

|նման այլ մարմնի ղեկավար և  անդամ |F1-F9 մակարդակներ կամ ՍԻ-ԱՅ-ԷՅ     |

|                                 |(CIA) որակավորում կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ     |

|                                 |(CFA) որակավորման 2 մակարդակ.      |

|_________________________________|___________________________________|

|5. Ներդրումային ծառայություններ  |ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) որակավորման 2       |

|մատուցող անձի կազմում կամ անունից|մակարդակ կամ ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA)    |

|ներդրումային ծառայություններ     |որակավորման F1-F9 մակարդակներ.     |

|մատուցող ֆիզիկական անձ           |                                   |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 4
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Կենտրոնական բանկում հարցազրույցի միջոցով որակավորման ստուգումն անցնում են ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի անդամի պաշտոններում աշխատելու համար դիմող թեկնածուները:

(15-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

16. Հարցազրույցն (բացառությամբ` լրացուցիչ հարցազրույցի) իրականացվում է խորհրդի անդամի` Կենտրոնական բանկի կողմից գրանցման գործընթացում, որին խորհրդի անդամի մասնակցության համար ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերությունը, օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկ է ներկայացնում միջնորդագիր և տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 7-ի և Հավելված 1-ի:

17. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի անդամների որակավորման ստուգման համար հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ թեկնածուին տեղեկացնում է հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ:

18. Հարցազրույցի ժամանակ ստուգվում են թեկնածուի գիտելիքները սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված` ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում:

19. Հարցազրույցի արդյունքներով ընդունվում է որոշում` սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված` ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի անդամի թեկնածուների գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

(19-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

20. Խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշումը կարող է կայացվել նաև առանց խորհրդի անդամի թեկնածուին հարցազրույցի հրավիրելու:

(20-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

21. Խորհրդի անդամի թեկնածուի գիտելիքների համապատասխանության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում նշված անձը համարվում է խորհրդի անդամի որակավորում ստացած:

(21-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

22. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի անդամի որակավորումը տրվում է մինչև տվյալ կազմակերպությունում նրանց պաշտոնավարման ժամկետի ավարտը:

23. Որակավորում ստացած ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի նախագահը և խորհրդի անդամը իրենց պաշտոնավարման ընթացքում Կենտրոնական բանկի կողմից կարող են որակավորման ստուգման նպատակով հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի Կենտրոնական բանկ:

(23-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

24. Լրացուցիչ հարցազրույցը կարող է իրականացվել ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ, որի մասին ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկացվում է առնվազն 30 օր առաջ:

25. Լրացուցիչ հարցազրույցն անցկացվում է սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված` ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում:

26. Լրացուցիչ հարցազրույցի արդյունքներով ընդունվում է որոշում` սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված` ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի խորհրդի անդամների գիտելիքների համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

(26-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

27. Խորհրդի անդամի գիտելիքների անհամապատասխանության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում, ինչպես նաև սույն գլխով սահմանված կարգով լրացուցիչ հարցազրույցին անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում այդ անձինք համարվում են որակավորում չունեցող:

(27-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

28. Օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահը գրանցվում է` համաձայն սույն գլխի:

28.1 Այն դեպքում, երբ օպերատորի գործադիր մարմնի ղեկավարը, գործադիր տնօրենի տեղակալը, Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի ղեկավարը, գործադիր տնօրենի տեղակալը ունի վերջին 5 տարում օպերատորում կամ Կենտրոնական դեպոզիտարիայում ղեկավար պաշտոնում աշխատելու առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, նրա որակավորումն իրականացվում է` համաձայն սույն գլխի:

(28.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 5
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՎՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Որակավորման ստուգում անցնելու նպատակով Կենտրոնական բանկում համապատասխան ֆինանսական կազմակերպության միջնորդությամբ քննություն են հանձնում ստորև նշված պաշտոններում աշխատելու համար Կենտրոնական բանկ գրանցման դիմած թեկնածուները`

1) ներդրումային ընկերության գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը,

2) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը,

3) ներդրումային ընկերության գլխավոր հաշվապահը,

4) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահը,

5) օպերատորի գործադիր մարմնի անդամները (այդ թվում` գործադիր մարմնի ղեկավարը և գործադիր տնօրենի տեղակալը), վերահսկող ծառայության ղեկավարը կամ նման այլ մարմինների ղեկավարը (բացառությամբ սույն կանոնակարգի 28.1-ին կետով նախատեսված դեպքի),

6) Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի ղեկավարը և անդամները (այդ թվում` գործադիր տնօրենի տեղակալը), վերստուգող հանձնաժողովի ղեկավարը կամ նման այլ մարմինների ղեկավարը (բացառությամբ սույն կանոնակարգի 28.1-ին կետով նախատեսված դեպքի):

(29-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

29.1. Որակավորման ստուգում անցնելու նպատակով որակավորող կազմակերպությունում որակավորման քննություն են հանձնում ստորև նշված պաշտոններում աշխատելու համար դիմող թեկնածուները`

1) ներդրումային ընկերության ներքին աուդիտի անդամները, մասնաճյուղի տնօրենը,

2) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի անդամները,

3) ներդրումային ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալը,

4) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի տեղակալը,

5) ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձը,

6) բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը,

7) օպերատորի վերահսկող ծառայության անդամները,

8) Կենտրոնական դեպոզիտարիայի վերստուգող հանձնաժողովի անդամները:

(29.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

29.2. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ղեկավարի գրանցման միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո ղեկավարի թեկնածուն 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում, Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին: Բացասական արդյունք ապահոված թեկնածուները 15-օրյա ժամկետում կրկին կարող են մասնակցել քննությանը:

(29.2-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

29.3. Որակավորող կազմակերպությունների ցանկը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

(29.3-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

29.4. Այն դեպքում, երբ ղեկավար պաշտոնի որակավորման ստուգման անցկացման համար որևէ որակավորող կազմակերպություն չի ընտրվել և (կամ) ընտրված որակավորող կազմակերպության գործունեությունը դադարեցվել է, ապա սույն կանոնակարգի 29.1-ին կետով սահմանված համապատասխան ղեկավարի որակավորման ստուգման անցկացման գործընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկում` սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգի համաձայն:

(29.4-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

30. (30-րդ կետն ուժը կորցրել է 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

32. Թեկնածուն գրանցման միջնորդագիրը ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում, Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին:

(32-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

33. Թեկնածուները քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

2) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

3) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը (ոչ ռեզիդենտների համար` առկայության դեպքում):

(33-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

34. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

35. Քննության համար առանձնացված սենյակում թեկնածուն նստում է համապատասխան համակարգչի մոտ` ըստ ցուցակի:

36. ՈՒշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

37. Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` թեստային եղանակով:

38. Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

39. Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից միանշանակ ճիշտ) պատասխան:

40. Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:

41. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից. մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

 

ԳԼՈՒԽ 6
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ

 

42. Սույն կանոնակարգի 29-րդ կետով, ինչպես նաև 29.1-րդ կետով սահմանված ղեկավարների թեկնածուները համապատասխանաբար Կենտրոնական բանկում և որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգումը անցնում են սույն կանոնակարգի Հավելված 6-ում ներկայացված աղյուսակում նշված թեմաներով, ընդ որում, «V» նշանը նշանակում է` տվյալ թեման վերաբերում է, «-» նշանը` չի վերաբերում:

(42-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

43. Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է սույն կանոնակարգի Հավելված 6-ում սահմանված թեմաների ցանկի հիման վրա:

44. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ և ենթակա չեն հրապարակման: Թեստերը վերանայվում են ըստ անհրաժեշտության:

(44-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

45. Թեսթերը և դրանցում պարունակվող հարցերի քանակը տարբերակվում են ըստ որակավորման հետևյալ տեսակների.

 

._____________________________________________________________________.

|ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿ                                           |Հարցերի |

|                                                            |քանակ   |

|____________________________________________________________|________|

|1. Ներդրումային ընկերության (օտարերկրյա ներդրումային        |        |

|ընկերության մասնաճյուղի) ղեկավար, այդ թվում`                |        |

|____________________________________________________________|________|

|1.1. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային      |100 հարց|

|ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավար, գործադիր   |        |

|մարմնի անդամ, գործադիր տնօրենի տեղակալ,                     |        |

|1.2. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային      |        |

|ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր           |        |

|հաշվապահի տեղակալ,                                          |        |

|1.3. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային      |        |

|ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավար, ներքին      |        |

|աուդիտի անդամ,                                              |        |

|____________________________________________________________|________|

|1.4 Ներդրումային ընկերության մասնաճյուղի տնօրեն,            |80 հարց |

|____________________________________________________________|________|

|2. Օպերատորի ղեկավար, այդ թվում`                            |        |

|____________________________________________________________|________|

|2.1 գործադիր մարմնի ղեկավար, գործադիր մարմնի անդամ, գործադիր|100 հարց|

|տնօրենի տեղակալ կամ նման այլ մարմնի ղեկավար                 |        |

|2.2 վերահսկող ծառայության կամ նման այլ մարմնի ղեկավար և     |        |

|անդամ,                                                      |        |

|____________________________________________________________|________|

|3. Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար, այդ թվում`            |        |

|____________________________________________________________|________|

|3.1 գործադիր մարմնի ղեկավար, գործադիր մարմնի անդամ, գործադիր|100 հարց|

|տնօրենի տեղակալ կամ նման այլ մարմնի ղեկավար                 |        |

|3.2 վերստուգող հանձնաժողովի կամ նման այլ մարմնի ղեկավար և   |        |

|անդամ                                                       |        |

|____________________________________________________________|________|

|4. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ   |40 հարց |

|անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձը|        |

|____________________________________________________________|________|

|5. Բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման   |100 հարց|

|համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը                   |        |

._____________________________________________________________________.

 

45.1 Սույն կանոնակարգի 45-րդ կետով սահմանված աղյուսակի այն կետերը, որոնք վերաբերում են որակավորող կազմակերպություններում որակավորման ստուգում անցնող ղեկավարներին, գործում են միայն սույն կանոնակարգի 29.4-րդ կետով նախատեսված դեպքում:

(45.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

46. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար թեկնածուին հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե:

(46-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

47. Հայոց լեզվին չտիրապետող թեկնածուների քննության անցկացման ընթացքում թույլատրվում է թարգմանչի մասնակցությունը, ընդ որում` Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակցի ներկայությունը պարտադիր է: Հայոց լեզվին չտիրապետող թեկնածուների քննության տևողությունը կարող է երկարաձգվել` Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետի թույլտվությամբ:

48. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է 3-ից 4 պատասխան, որոնցից մեկն է միանշանակ ճիշտ:

(48-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

49. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող ղեկավարների թեստի հարցի միանշանակ ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում միանշանակ սխալ և ոչ միանշանակ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը կամ որևէ պատասխան չնշելը:

(49-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 7
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑՆՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵՍԹԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

50. Թեսթերի հարցերի գնահատումը կատարվում է հետևյալ կերպ.

1) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված, և նրան տրվում է որակավորման վկայական:

2) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված:

51. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը` սույն կանոնակարգի 29.2-րդ կետով սահմանված 15-օրյա ժամկետում:

(51-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

52. Թեկնածուի` թեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Հանձնաժողովը, որի դրական եզրակացության հիման վրա թեկնածուին տրվում է որակավորման վկայական:

53. Թեկնածուն կարող է բողոքարկել անցկացված որակավորման քննության արդյունքները` քննության անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի, կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

(53-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 8
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

54. Կենտրոնական բանկում որակավորված թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի համար,

2) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարի համար,

3) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի համար,

4) օպերատորի գործադիր մարմնի ղեկավարի և անդամի, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

5) օպերատորի վերահսկող ծառայության ղեկավարի համար,

6) Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի ղեկավարի և անդամի, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

7) Կենտրոնական դեպոզիտարիայի վերստուգող հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար:

(54-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

54.1. Որակավորող կազմակերպությունում թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոնների համար,

2) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի անդամի պաշտոնների համար,

3) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնների համար,

4) ներդրումային ընկերության մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար,

5) օպերատորի վերահսկող ծառայության անդամի պաշտոնի համար,

6) Կենտրոնական դեպոզիտարիայի վերստուգող հանձնաժողովի անդամի պաշտոնների համար,

7) ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի համար, այդ թվում`

ա. Բրոքեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

բ. Խորհրդատու` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

գ. Դիլեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

դ. Կառավարիչ` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

ե. Տեղաբաշխող` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

զ. Պահառուի աշխատակից` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից:

(54.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

54.2. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայական տրամադրվում է այն ղեկավարներին, որոնք բավարարում են սույն կանոնակարգի 10-րդ և (կամ) 14-րդ կետերի պահանջները` ըստ պաշտոնների հետևյալ խմբավորման.

1) ներդրումային ընկերության գործադիր մարմնի ղեկավարի, գործադիր մարմնի անդամի, գործադիր տնօրենի տեղակալի, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի, գործադիր մարմնի անդամի, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

2) ներդրումային ընկերության մասնաճյուղի տնօրենի պաշտոնի համար,

3) ներդրումային ընկերության ներքին աուդիտի ղեկավարի, օտարերկրյա ներդրումային ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնների համար,

4) ներդրումային ընկերության ներքին աուդիտի անդամի, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի անդամի պաշտոնների համար,

5) ներդրումային ընկերության գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի և գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնների համար,

6) բանկերի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար,

7) օպերատորի գործադիր մարմնի ղեկավարի և անդամի, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

8) օպերատորի կարգապահական հանձնաժողովի կամ նման այլ մարմնի ղեկավարի պաշտոնի համար,

9) օպերատորի վերահսկող ծառայության կամ նման այլ մարմնի ղեկավարի և անդամի պաշտոնների համար,

10) Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի կամ նման այլ մարմնի ղեկավարի և անդամի, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնների համար,

11) Կենտրոնական դեպոզիտարիայի վերստուգող հանձնաժողովի կամ նման այլ մարմնի ղեկավարի և անդամի պաշտոնների համար,

12) ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի պաշտոնի համար, այդ թվում`

ա. Բրոքեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

բ. Խորհրդատու` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

գ. Դիլեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

դ. Կառավարիչ` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

ե. Տեղաբաշխող` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից,

զ. Պահառուի աշխատակից` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայություններ մատուցող աշխատակից:

(54.2-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

55. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 10-րդ կետի պահանջները բավարարող, Կենտրոնական բանկի կողմից որակավորման ստուգում անցնող ղեկավարին էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկվելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:

(55-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

55.1 Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 4.1-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 29.1-ին կետով սահմանված որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարին էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:

(55.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

55.2 Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի Հավելված 4.1-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 14-րդ կետով սահմանված որակավորում ունեցող ղեկավարին էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական բանկում գրանցվելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում` ուղարկելով ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում ներկայացված էլեկտրոնային փոստին:

(55.2-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

56. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականները սույն կանոնակարգի 55-րդ, 55.1-ին, 55.2-րդ կետերով սահմանված ժամկետներում էլեկտրոնային փոստին չստանալու, էլեկտրոնային փոստի խափանման կամ թղթային եղանակով տրամադրված որակավորման վկայականների կորստի (ոչնչացման, ոչ պիտանի դառնալու) դեպքում անձը կարող է դիմել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում` նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով անձը ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին` ուղարկելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

(56-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

57. Որակավորվող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի կամ որակավորող կազմակերպության ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից (սույն կանոնակարգում սահմանված դեպքերում ղեկավարի գրանցումից հետո տրամադրելու դեպքում` որպես ղեկավար գրանցման օրվանից) տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հղում է տրվում որակավորող կազմակերպության կայքէջի համապատասխան բաժնին:

(57-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

58. Թեկնածուներին որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված երեք տարի ժամկետով, բացառությամբ սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են անժամկետ և սույն կանոնակարգի 14-րդ և 29.1-ին կետերով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը կամ տվյալ որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի` որակավորման վկայականի տրամադրման հիմք հանդիսանալու ավարտը կամ անձի կողմից այնպիսի գործողության կամ անգործության կատարումը, որի հետևանքով խախտվել են որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:

(58-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

58.1 Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցնող գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ համապատասխան ֆինանսական կազմակերպությունը Կենտրոնական բանկ է դիմում ղեկավարի որակավորման ստուգում անցնելու միջնորդությամբ: Դրական արդյունք ապահոված ղեկավարներին տրամադրվում է նոր որակավորման վկայական` քննությունը հանձնելուց հետո 10-օրյա ժամկետում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

(58.1-ին կետը լրաց. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

58.2 Որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցնող գրանցված ղեկավարների որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ համապատասխան ֆինանսական կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում` կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորող կազմակերպությունում որակավորման ստուգում անցած ղեկավարներին տրամադրում է նոր որակավորման վկայական` դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

(58.2-րդ կետը լրաց. 16.12.14 թիվ 353-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 9
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ՏՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

59. Սույն կանոնակարգի 54-րդ կետի 1-րդ ենթակետով նշված պաշտոնների համար որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել նաև ներդրումային ընկերության մասնաճյուղի տնօրեն, ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձ:

60. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահը ի պաշտոնե կարող է լինել տվյալ ներդրումային ընկերության կամ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի (տնօրինության, վարչության) անդամ` առանց գործադիր մարմնի (տնօրինության, վարչության) անդամի որակավորման վկայական ստանալու:

61. Սույն կանոնակարգի 54-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետով նշված պաշտոնների համար որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել համապատասխանաբար ներդրումային ընկերության մասնաճյուղի, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ:

 

ԳԼՈՒԽ 10
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

62. Ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի միջնորդությամբ որպես ղեկավար գրանցման ներկայացված անձը պետք է իրազեկ լինի, համապատասխանաբար, ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեությունը կարգավորող օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի գործարար ծրագրին, ինչպես նաև, համապատասխանաբար, ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի, օպերատորի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերին:

63. Անձը ստորև նշված որևէ պաշտոնում աշխատելու նպատակով գրանցվելու համար պետք է բացի սույն կանոնակարգի 62-րդ կետով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներից բավարարի նաև սույն կետով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին, բացառությամբ սույն կանոնակարգի 64-րդ կետով նախատեսված դեպքերի`

 

._____________________________________________________________________.

|Պաշտոն                           |Մասնագիտական համապատասխանության    |

|                                 |չափանիշ                            |

|_____________________________________________________________________|

|1. Ներդրումային ընկերության ղեկավարներ, այդ թվում`                   |

|_____________________________________________________________________|

|1.1 տնօրենների (դիտորդ) խորհրդի  |ա. բարձրագույն կրթության           |

|անդամ                            |առկայության դեպքում առնվազն 5 տարվա|

|                                 |աշխատանքային փորձ,                 |

|                                 |բ. բարձրագույն կրթության           |

|                                 |բացակայության դեպքում` առնվազն 10  |

|                                 |տարվա աշխատանքային փորձ            |

|_________________________________|___________________________________|

|1.2 գործադիր մարմնի ղեկավար,     |ա. բարձրագույն կրթություն և        |

|գործադիր մարմնի անդամ, գործադիր  |բ. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|տնօրենի տեղակալ, օտարերկրյա      |փորձ, որից առնվազն երկու տարին`    |

|ներդրումային ընկերության         |ղեկավար պաշտոնում                  |

|մասնաճյուղի գործադիր մարմնի      |                                   |

|ղեկավար, գործադիր մարմնի անդամ,  |                                   |

|գործադիր տնօրենի տեղակալ         |                                   |

|_________________________________|___________________________________|

|1.3 մասնաճյուղի տնօրեն           |ա. բարձրագույն կրթություն և        |

|                                 |բ. առնվազն 1 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ                               |

|_________________________________|___________________________________|

|1.4 ներքին աուդիտի ղեկավար,      |ա. բարձրագույն կրթություն և        |

|օտարերկրյա ներդրումային          |բ. առնվազն 3 տարվա մասնագիտական    |

|ընկերության ներքին աուդիտի       |աշխատանքային փորձ                  |

|ղեկավարը                         |                                   |

|_________________________________|___________________________________|

|1.5 ներքին աուդիտի անդամը,       |ա. բարձրագույն կրթություն և        |

|օտարերկրյա ներդրումային          |բ. առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|ընկերության մասնաճյուղի ներքին   |աշխատանքային փորձ, ընդ որում`      |

|աուդիտի անդամը                   |տեղեկատվական համակարգերի համար     |

|                                 |պատասխանատու ներքին աուդիտի անդամի |

|                                 |համար` առնվազն 2 տարվա մասնագիտական|

|                                 |աշխատանքային փորձ տեղեկատվական     |

|                                 |տեխնոլոգիաների ոլորտում            |

|_________________________________|___________________________________|

|1.6 գլխավոր հաշվապահ, գլխավոր    |ա. բարձրագույն կրթություն և        |

|հաշվապահի տեղակալ, օտարերկրյա    |բ. առնվազն 2 տարվա մասնագիտական    |

|ներդրումային ընկերության         |աշխատանքային փորձ                  |

|մասնաճյուղի գլխավոր հաշվապահը և  |                                   |

|գլխավոր հաշվապահի տեղակալ        |                                   |

|_________________________________|___________________________________|

|2. Բանկերի կողմից ներդրումային   |ա. բարձրագույն կրթություն և        |

|ծառայությունների մատուցման համար |բ. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|պատասխանատու ստորաբաժանման       |փորձ, որից առնվազն երկու տարին`    |

|ղեկավարը                         |ղեկավար պաշտոնում                  |

|_____________________________________________________________________|

|3. Օպերատորի ղեկավար, այդ թվում`                                     |

|_____________________________________________________________________|

|3.1 դիտորդ խորհրդի նախագահ և     |ա. բարձրագույն կրթության           |

|անդամ                            |առկայության դեպքում առնվազն 5 տարվա|

|                                 |աշխատանքային փորձ, իսկ բարձրագույն |

|                                 |կրթության բացակայության դեպքում`   |

|                                 |առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ |

|_________________________________|___________________________________|

|3.2 գործադիր մարմնի ղեկավար և    |ա. բարձրագույն կրթություն և        |

|անդամ, գործադիր տնօրենի տեղակալ  |բ. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ, որից առնվազն երկու տարին`    |

|                                 |ղեկավար պաշտոնում                  |

|_________________________________|___________________________________|

|3.3 կարգապահական հանձնաժողովի կամ|ա. բարձրագույն կրթություն և        |

|նման այլ մարմնի ղեկավար          |բ. առնվազն 3 տարվա աշխատանքային    |

|                                 |փորձ                               |

|_________________________________|___________________________________|

|3.4 վերահսկող ծառայության կամ    |ա. բարձրագույն կրթություն և        |

|նման այլ մարմնի ղեկավար և  անդամ |բ. 3 տարվա մասնագիտական            |

|                                 |աշխատանքային փորձ                  |

|_____________________________________________________________________|

|4. Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար, այդ թվում`                     |

|_____________________________________________________________________|

|4.1 դիտորդ խորհրդի նախագահ և     |ա. բարձրագույն կրթության           |

|անդամ                            |առկայության դեպքում առնվազն 5 տարվա|

|                                 |աշխատանքային փորձ, իսկ բարձրագույն |

|                                 |կրթության բացակայության դեպքում`   |

|                                 |առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ |

|_________________________________|___________________________________|

|4.2 գործադիր մարմնի կամ նման այլ |ա. բարձրագույն կրթություն և        |

|մարմնի ղեկավար, և  անդամ,        |բ. առնվազն 5 տարվա աշխատանքային    |

|գործադիր տնօրենի տեղակալ         |փորձ, որից առնվազն երկու տարին`    |

|                                 |ղեկավար պաշտոնում                  |

|_________________________________|___________________________________|

|4.3 վերստուգող հանձնաժողովի կամ  |ա. բարձրագույն կրթություն և        |

|նման այլ մարմնի ղեկավար և  անդամ |բ. առնվազն 3 տարվա մասնագիտական    |

|                                 |աշխատանքային փորձ                  |

._____________________________________________________________________.

 

64. Եթե ղեկավարի թեկնածուն չունի սույն կանոնակարգի 63-րդ կետով նախատեսված աշխատանքային փորձ և (կամ) բարձրագույն կրթություն, ապա ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, օպերատորը կամ Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան պաշտոններում աշխատելու համար ղեկավարի թեկնածուի մոտ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և (կամ) այլ հիմնավորումներ: Ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և (կամ) այլ հիմնավորումների հիման վրա Հանձնաժողովի դրական եզրակացությամբ, ղեկավարի թեկնածուն համարվում է համապատասխանության չափանիշներին բավարարող:

65. Սույն կանոնակարգի 63-րդ կետում նշված ֆինանսական կազմակերպությունում աշխատանքային փորձ է համարվում տվյալ ֆինանսական կազմակերպությունում մասնագիտական գործունեության հետ կապված աշխատանքային փորձը:

66. Սույն կանոնակարգի 63-րդ կետում նշված աշխատանքային փորձը վերաբերում է ղեկավարների Կենտրոնական բանկում գրանցման պահին նախորդող 10 տարիներին, բացառությամբ խորհրդի անդամի համար նախատեսված աշխատանքային փորձի:

 

(հավելվածը խմբ. 15.07.14 թիվ 197-Ն որոշում)

(հավելվածը փոփ. 01.07.08 թիվ 191-Ն, 10.03.09 թիվ 58-Ն, 02.05.11 թիվ 118-Ն, 20.12.11 թիվ 358-Ն, 01.12.09 թիվ 354-Ն, 25.12.12 թիվ 374-Ն, 07.02.12 թիվ 31-Ն որոշումներ)

 

-------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.01.2008
N 15-Ն
Որոշում