Սեղմել Esc փակելու համար:
1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ...

 

 

020.0745.010408

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵԿԻՆՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 1 ապրիլի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1999 թվականի դեկտեմբերի 3-ին ստորագրված` Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2008 թվականի մարտի 11-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրության պեկինյան փոփոխությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխությունն ստորագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 3-ին, ուժի մեջ է մտել 2002 թվականի փետրվարի 25-ին: Օզոնային շերտի պահպանության մասին 1985թ. Վիեննայի կոնվենցիային և Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին 1987թ. Մոնրեալի արձանագրությանը Հայաստանի Հանրապետությունը միացել է 1999 թվականին, իսկ Մոնրեալի արձանագրության 1990թ. լոնդոնյան և 1992թ. կոպենհագենյան փոփոխություններին` 2003 թվականին:

2. Պեկինյան փոփոխությունը, ի հավելումն Մոնրեալի արձանագրությամբ և լոնդոնյան ու կոպենհագենյան փոփոխություններով նախատեսված վերահսկվող նյութերի, ընդլայնում է դրանց ցանկը, նախատեսում է վերահսկվող նյութերի նոր խմբեր և հստակեցնում դրանց օգտագործման ու արտանետումների կառավարումը (հավելվածներ Ա և Գ):

3. Պեկինյան փոփոխությամբ Կողմերը պարտավորվում են, մասնավորապես.

- 2004 թվականի հունվարի 1-ից սկսած` սահմանված ժամանակացույցին համապատասխան Ա և Գ հավելվածների 1-ին խմբերով նախատեսված վերահսկվող նյութերի (քլորֆտորածխածինների կամ դրանց խառնուրդների` ֆրեոնների) սպառման և արտադրության ծավալը չգերազանցել տարեկան 2,8%-ը (որոշ դեպքերում` մինչև 15%-ը),

- 2002 թվականի հունվարի 1-ից սկսած` սահմանված ժամանակացույցին համապատասխան Գ հավելվածի 3-րդ խմբով նախատեսված վերահսկվող նյութերի (բրոմքլորմեթանի) սպառման և արտադրության ծավալը չգերազանցել տարեկան 0%-ը,

- 2004 թվականի հունվարի 1-ից սկսած արգելել Գ հավելվածի 1-ին և 3-րդ խմբերով նախատեսված վերահսկվող նյութերի (հիդրոքլորֆտորածխածինների) ներմուծումը կամ արտահանումը Մոնրեալի արձանագրության կոպենհագենյան և պեկինյան փոփոխությունների կողմ չհանդիսացող երկրներից,

- Քարտուղարությանը ներկայացնել հաշվետվություն վերահսկվող նյութերի արտադրության, ներմուծման և արտահանման վիճակագրական տվյալների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության համար վերը նշված պարտավորություններն սկսելու են գործել ՀՀ-ի համար Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

5. Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ միջազգային իրավական մյուս պարտավորություններից և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվածներ 3, 10, 42 և այլն) կոչված են ըստ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի ապահովելու մարդկանց կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը և այլն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1999 թվականի դեկտեմբերի 3-ին ստորագրված` Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

1 ապրիլի 2008 թվականի

ՍԴՈ-745

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
01.04.2008
N ՍԴՈ-745
Որոշում