Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

 

031.0020.210498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի նոր կառուցվածքի և կանոնադրության հաստատումը, որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի (այսուհետև` աշխատակազմ) ժամանակավոր կառուցվածքը` համաձայն հավելվածի:

2. Աշխատակազմի ղեկավարին`

ա 10-օրյա ժամկետում հաստատել աշխատակազմի աշխատողների ժամանակավոր հաստիքացուցակը` համաձայն աշխատակազմի ժամանակավոր կառուցվածքի.

բ աշխատակազմի ժամանակավոր կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ձեռնարկել համապատասխան միջոցներ աշխատանքից արձակման ենթակա աշխատակազմի աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու ուղղությամբ.

գ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել աշխատակազմի նոր կառուցվածքը և կանոնադրությունը:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կարգավիճակի, կառուցվածքի և գործունեության կարգի մասին» կանոնադրության մասին» ՆԿ-206 կարգադրությամբ հաստատված կանոնադրությունը գործում է այնքանով, որքանով չի հակասում սույն կարգադրությանը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի նոյեմբերի 21-ի «Արդարադատության խորհրդի աշխատակազմի մասին» ՆԿ-191 կարգադրության 1-ին կետի առաջին և երկրորդ պարբերությունները:

5. Կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Երևան

21 ապրիլի 1998 թ.

ՆԿ-20

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 Թ. ԱՊՐԻԼԻ 21-Ի

ՆԿ-20 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականներ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականներ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտներ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսչություն

վերահսկողական ծառայություն

 

Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Արդարադատության խորհրդի աշխատակազմ

 

Վերլուծական ծառայություն

 

Իրավաբանական բաժին
Սոցիալ-տնտեսական հարցերի փորձագիտական ծառայություն

 

Ներման, քաղաքացիության, պարգևների, կոչումների բաժին

 

Ընդհանուր բաժին
Արձանագրային և թարգմանաչական բաժին

 

Կադրերի բաժին
Առաջին բաժին

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

ղեկավարի քարտուղարություն

 

Գործերի կառավարչություն

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.04.1998
N ՆԿ-20
Կարգադրություն