Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՌԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՌԿԱ 1990-1991 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՋՄԱՍՆԱՃՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 1995 թվականի թիվ 113

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա

1990-1991 թվականների ընթացքում միջմասնաճյուղային շրջանառության ( ՄՄՇ) գծով ձևավորված ակտիվային և պասսիվային հաշիվների մնացորդների

կարգավորման և այդ հաշիվների փակման մասին

 

1990-1991 թվականների միջմասնաճյուղային շրջանառության արդյունքում ձևավորված ակտիվային և պասսիվային հաշիվների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում

առկա 1990-1991 թվականների միջմասնաճյուղային շրջանառության գծով ձևավորված ակտիվային և պասսիվային հաշիվների մնացորդները փակել միմյանց հետ: Առաջացած ակտիվային 229,299-80 մնացորդը փակել բանկի ծախսերով, իսկ 1570859-50 պասսիվային մնացորդը` բանկի եկամուտներով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին 1990-91 թվականների միջմասնաճյուղային շրջանառությունից առաջացած մնացորդների դուրսգրումն իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված սկզբունքով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների վարչության միջպետական հաշվարկների կարգավորման և հաշիվների սպասսարկման բաժնին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առկա վերոհիշյալ մնացորդների փակման մասին տեղեկացնել 1990-1991 թվականների միջմասնաճյուղային շրջանառության գծով թղթակցող երկրների կենտրոնական բանկերին:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
14.07.1995
N 113
Որոշում