Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎ ...

 

 

050.0140.060508

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        05            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008146

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2008 թվականի թիվ 140-Ն

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/03-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 6
ԻՐ ԿԱՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ (ԻՐ ՀԱՇՎԻՆ ԵՎ ԻՐ ԱՆՈՒՆԻՑ) ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԵՎ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 6 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(6-րդ գլուխը խմբ. 15.09.17 թիվ 207-Ն որոշում)

 

49. Թիվ 6 օրական հաշվետվությունը ներկայացվում է սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված կարգով, ընդ որում` հաշվետվությունում լրացվում են հաշվետու օրվա ընթացքում արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների և (կամ) արդեն կնքված գործարքների պայմաններում փոփոխությունների (այսուհետ` փոփոխված գործարքներ) վերաբերյալ տեղեկությունները (անկախ տվյալ գործարքի մարման ժամկետից): Թիվ 6 հաշվետվությունը (բացառությամբ 1-ին, 2-րդ, 15-րդ և 16-րդ աղյուսակների) ներկայացվում է նաև ամսական կտրվածքով, որտեղ արտացոլվում են Կենտրոնական բանկ ներկայացված և հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ վերջնահաշվարկ չկատարված ածանցյալ ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում, այն դեպքերում, երբ նույն օրվա ընթացքում ներդրումային ծառայություններ մատուցող անձը ներկայացնում է և՛ օրական հաշվետվություն, և՛ ամսական հաշվետվություն, ապա այդ օրերի համար օրական և ամսական հաշվետվությունները ներկայացվում են առանձին ֆայլերով:

50. Թիվ 6 հաշվետվության իմաստով գործարքի կնքում է համարվում ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից արժեթղթերի առքի կամ վաճառքի (ռեպո) պայմանագրերի, ածանցյալ ֆինանսական գործարքների կնքումը ֆոնդային բորսայում, այլ կարգավորվող շուկայում կամ չկարգավորվող շուկայում:

51. Թիվ 6 հաշվետվության իմաստով փոփոխված գործարքներ են համարվում սույն հաշվետվության 2-ից 14-րդ աղյուսակներում տվյալ գործարքի վերաբերյալ նախկինում ներկայացված տեղեկությունների փոփոխությունները (պայմանների փոփոխություն, գործարքի ժամկետի երկարաձգում, կրճատում, և այլն): Փոփոխված գործարքների վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս սույն հաշվետվության աղյուսակներում լրացվում են ինչպես բոլոր փոփոխված տեղեկությունները (բացառությամբ «Գործարքի կնքման ամսաթիվը» և «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակների, որտեղ լրացվում են առաջնային գործարքի համապատասխանաբար «Գործարքի կնքման ամսաթիվը» և «Գործարքի նույնականացուցիչ համարը»), այնպես էլ այն տեղեկությունները, որոնք չեն փոփոխվել: Ընդ որում, սույն հաշվետվությունում գործարքները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն), որով կնքվել են գործարքները:

52. Թիվ 6 հաշվետվությունը չի ներկայացվում մարման գործարքների համար:

53. Թիվ 6 հաշվետվությունում լրացման ենթակա բոլոր թվերը կլորացվում են ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ:

54. Թիվ 6 հաշվետվությունը բաղկացած է 16 աղյուսակից: Ընդ որում, տեղաբաշխման շրջանակում կնքված գործարքները (արժեթղթերի առաջին վաճառքը ներդրողներին) թիվ 6 հաշվետվությունում չեն արտացոլվում: Այդ գործարքները արտացոլվում են թիվ 9 հաշվետվությունում:

55. Եթե արժեթղթերի փաթեթի կառավարման շրջանակներում հիմնադիրների համախմբված դրամական միջոցներով կամ արժեթղթերով ներդրումային ծառայություններ մատուցող անձն իրականացնում է գործարքներ հիմնադիրներից յուրաքանչյուրի համար միևնույն պայմաններով և այդ գործարքների իրականացման արդյունքում մուտք եղած ակտիվները ներդրումային ծառայություններ մատուցող անձը բաշխում է գործարքի մասնակից հիմնադիրների հաշիվներում` համաձայն այդ հիմնադիրների հետ կնքված արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրում նշված կանոնների, ապա թիվ 6 հաշվետվությունում այդ գործարքները ներկայացվում են որպես մեկ` «իր անունից և հաճախորդի հաշվին» համախմբված գործարք, այլ ոչ թե բազմաթիվ գործարքներ` յուրաքանչյուր հիմնադրի համար առանձին: Եթե այդ գործարքների պարամետրերը ըստ հիմնադիրների տարբերվում են, ապա դրանք ներկայացվում են առանձին գործարքների տեսքով:

56. Թիվ 6 հաշվետվությունում ներառվում են նաև ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագիր կնքած հիմնադիրների միջև և (կամ) հիմնադիրների և ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջև արժեթղթերով և դրամական միջոցներով առք ու վաճառքի, ածանցյալ ֆինանսական գործիքների կնքման գործարքները: Առաջին դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձի և հիմնադրի միջև կնքված արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի հիման վրա ընկերությունն իրականացնում է իր անունից և հաճախորդների հաշվին գործառնություններ, որոնց արդյունքում հիմնադիրների միջև տեղի է ունենում արժեթղթերի սեփականության իրավունքի փոխանցում, իսկ իր անունից և հիմնադիրների հաշվին գործող ընկերությունը հանդես է գալիս գործարքի և՛ գնորդ, և՛ վաճառող կողմ: Երկրորդ դեպքում գործարքների կնքման հիմք են հանդիսանում ներդրումային ծառայություններ մատուցող անձի և հիմնադրի` ի դեմս ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջև կնքված առք ու վաճառքի պայմանագիրը, որի հիման վրա ներդրումային ծառայություններ մատուցող անձն իրականացնում է մի կողմից` իր անունից և իր հաշվին, մյուս կողմից` իր անունից և հաճախորդի հաշվին գործառնություններ:

57. Այն դեպքում, երբ Թիվ 6 հաշվետվության մեջ անհրաժեշտ է լրացնել այնպիսի գործարք, որի շրջանակներում ներդրումային ծառայություններ մատուցող անձը գործարք է կնքել միաժամանակ մեկից ավելի անձանց (իր և/կամ հաճախորդների) անունից և/կամ հաշվին և անհրաժեշտություն է առաջանում «ՈՒմ հաշվին է գործարքը կնքվել», «ՈՒմ անունից է գործարքը կնքվել», «Անվանումը (անունը, ազգանունը, հայրանունը)», «ՀՎՀՀ (ՀԾՀ)» սյունակներում մեկից ավելի ընտրություն կատարել, այս գործարքը ներկայացվում է ինչպես համախմբված` մեկ տողով, այնպես էլ առանձին տողերով` ըստ յուրաքանչյուր անձի: Ընդ որում` համախմբված գործարքի դեպքում «N» սյունակում նշվում է տվյալ գործարքի հերթական համարը, իսկ «ՈՒմ հաշվին է գործարքը կնքվել», «ՈՒմ անունից է գործարքը կնքվել», «Անվանումը (անունը, ազգանունը, հայրանունը)» և «ՀՎՀՀ (ՀԾՀ)» սյունակներում` «Համախմբված»: Յուրաքանչյուր անձի համար լրացվող տողերի «N» սյունակը լրացման ենթակա չէ, իսկ «ՈՒմ հաշվին է գործարքը կնքվել», «ՈՒմ անունից է գործարքը կնքվել», «Անվանումը (անունը, ազգանունը, հայրանունը)», «ՀՎՀՀ (ՀԾՀ)» սյունակներում նշվում են տվյալ անձի համապատասխան տվյալները:

58. Թիվ 6 հաշվետվության աղյուսակների սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «ՈՒմ հաշվին է գործարքը կնքվել» սյունակում լրացվում է այն անձի` Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որի հաշվին կնքվել է գործարքը, կոդի բացակայության դեպքում լրացվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»:

2) «Անվանումը (անունը, ազգանունը, հայրանունը)» սյունակում լրացվում է այն անձի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), որի հաշվին (2-րդ սյունակ) կամ անունից (5-րդ սյունակ) կնքվել է տվյալ գործարքը: Եթե տվյալ անձը հաշվետու ներդրումային ծառայություններ մատուցող անձն է, սույն սյունակը լրացման ենթակա չէ:

3) «ՀՎՀՀ (ՀԾՀ)» սյունակում լրացվում է այն անձի հաշվառման համարը (ֆիզիկական անձի դեպքում` ՀԾՀ, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում` անձին նույնականացնող այլ փաստաթղթի համարը), որի հաշվին (3-րդ սյունակ) կամ անունից (6-րդ սյունակ) կնքվել է տվյալ գործարքը: Եթե տվյալ անձը հաշվետու ներդրումային ծառայություններ մատուցող անձն է, սույն սյունակը լրացման ենթակա չէ:

4) «ՈՒմ անունից է գործարքը կնքվել» սյունակում լրացվում է այն անձի` Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որի անունից կնքվել է գործարքը, կոդի բացակայության դեպքում լրացվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»: Հայաստանի Հանրապետության կառավարության (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների դեպքում ձեռք բերված պարտատոմսերի մասին տեղեկությունները լրացնելիս սույն սյունակում լրացվում է այն անձի` Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, որը տեղաբաշխման արդյունքում ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կառավարության (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերը:

5) «Գործարքի կնքման ժամը» սյունակում լրացվում է գործարքի կնքման ժամը միայն կարգավորվող շուկայում կնքված գործարքների համար: Օտարերկրյա կարգավորվող շուկաներում գործարքների կնքման դեպքում գործարքի կնքման ժամը նշվում է տեղի (Հայաստանի Հանրապետության) ժամանակով (հայտնի լինելու դեպքում): Ընդ որում, գործարքի կնքման ժամը նշվում է հետևյալ կերպ. ժամ:րոպե:վայրկյան (13:50:55):

6) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի (թողարկման պետական գրանցման համարի) առկայության դեպքում սույն ենթակետում նշված սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե ոչ:

7) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

8) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն)` արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

9) «Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:

10) «Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:

11) «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը» ոչ ծավալային ֆիքսված տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով (մեթոդաբանությամբ): Ոչ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված ընթացիկ արժեկտրոնի զեղչման դրույքը (ընթացիկ արժեկտրոնը (առաջիկա վճարվելիք արժեկտրոնը) զեղչելու համար օգտագործվող շուկայական տոկոսադրույքը)` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (օրինակ` հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ փաստաթղթերի համար և այլն): Ընդ որում, արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կատարման (վերջնահաշվարկի) օրվա դրությամբ:

12) «Գործարքի կնքման վայրը» սյունակը լրացվում է հետևյալ կերպ. եթե գործարքը կնքվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում, ապա նշվում է կարգավորվող շուկայի օպերատորին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, եթե գործարքը կնքվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկայում` ապա նշվում է տվյալ օպերատորի լրիվ ֆիրմային անվանումը, եթե գործարքը կնքվել է կարգավորվող շուկայից դուրս` ապա նշվում է «չկարգավորվող շուկա»: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերով Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված աճուրդների ընթացքում կնքված գործարքների դեպքում սույն ենթակետում նշված սյունակում լրացվում է «այլ շուկա»:

13) «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է առաջնային գործարքի կնքման ամսաթիվը:

14) «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է գործարքի մյուս կողմ հանդիսացող անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, դրա բացակայության դեպքում նշվում է այդ կողմի ռեզիդենտությունը` կատարելով «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ» նշումը: Ընդ որում, եթե գործարքի մյուս կողմ հանդիսացող ներդրումային ծառայություններ մատուցող անձը գործարքը կնքել է հաճախորդի հաշվին, ապա գործարքի մյուս կողմ է համարվում ոչ թե տվյալ հաճախորդը, այլ այդ հաճախորդի հաշվին գործարք կնքող ներդրումային ծառայություններ մատուցող անձը: Հայաստանի Հանրապետության կառավարության (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների դեպքում ձեռքբերված պարտատոմսերի մասին տեղեկությունները լրացնելիս սույն սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կոդը` կախված թողարկողից (ներառյալ` այն դեպքերում, երբ հաշվետու ներդրումային ծառայություններ մատուցող անձը տվյալ պարտատոմսերը ձեռք է բերել այլ անձի միջոցով): Այն դեպքում, երբ գործարքի մյուս կողմը հայտնի չէ, մասնավորապես` կազմակերպված շուկաներում (բորսաներում, այլընտրանքային առևտրային համակարգերում և այլ նմանատիպ շուկաներում) կնքված գործարքների դեպքում, սույն սյունակում լրացվում է «կազմակերպված շուկա» (բացառությամբ այս շուկաներում կնքված հասցեական գործարքների):

15) «Միջնորդը» սյունակը լրացման է ենթակա միայն օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջոցով օտարերկրյա կազմակերպված շուկայում կամ օտարերկրյա անձի հետ գործարքներ կնքելու դեպքում, որտեղ լրացվում է միջնորդ հանդիսացող ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը:

16) «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակում նշվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից վարվող գործարքների ներքին գրանցամատյաններում տվյալ գործարքին տրված նույնականացուցիչ համարը, որը պետք է լինի առանձնահատուկ (չկրկնվող) յուրաքանչյուր գործարքի համար:

17) «Գործարքի բնույթը» սյունակում նշվում է «նոր կնքված», «երկարաձգված», «կրճատված», «չեղարկված» կամ «այլ»: Ընդ որում, նոր գործարք կնքվելու դեպքում նշվում է «նոր կնքված», արդեն կնքված գործարքների գործողության ժամկետի կրճատման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «կրճատված», երկարաձգման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «երկարաձգված», կնքված գործարքի վերջնահաշվարկի կատարումը չեղարկելու դեպքում` «չեղարկված», իսկ արդեն կնքված գործարքների այլ պայմանների փոփոխության դեպքում, որոնց դեպքում գործարքի գործողության ժամկետի փոփոխություն տեղի չի ունեցել, նշվում է «այլ»:

18) «Փոփոխված գործարքի ամսաթիվը» սյունակը լրացվում է միայն փոփոխված գործարքների լրացման դեպքում, որտեղ լրացվում է նախկինում կնքված գործարքի պայմաններում փոփոխություն իրականացնելու մասին համաձայնություն ձեռք բերելու ամսաթիվը` անկախ այդ համաձայնության ուժի մեջ մտնելու ժամկետից:

19) «Վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվը» սյունակում լրացվում է գործարքի փաստացի իրականացման ամսաթիվը:

20) «Գործարքի վերջնահաշվարկի բնույթը» սյունակում լրացվում է

ա. «հաշվանց», եթե ածանցյալ ֆինանսական գործարքի վերջնահաշվարկի օրը կողմերի միջև կատարվող պարտավորությունները իրականացվելու են հաշվանցով,

բ. «զուտացում», եթե կողմերը իրավունք ունեն ածանցյալ ֆինանսական գործարքի վերջնահաշվարկն իրականացնել զուտացմամբ,

գ. «հաշվանց և զուտացում», եթե սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությունները միաժամանակ կիրառելի են, կամ

դ. «առաքում», եթե կողմերը իրավունք ունեն ածանցյալ ֆինանսական գործարքի վերջնահաշվարկն իրականացնել ակտիվների առաքմամբ,

ե. «առաքում և զուտացում», եթե սույն ենթակետի «բ» և «դ» պարբերությունները միաժամանակ կիրառելի են,

զ. «կողմերի հայեցողությամբ», եթե գործարքի պայմանագրով երկու կողմերը համաձայնվել են գործարքի վերջնահաշվարկի օրը առաքել ակտիվները կամ կատարել պարտավորությունների հաշվանց, կամ

է. «կողմերի հայեցողությամբ և զուտացում», եթե սույն ենթակետի «բ» և «զ» պարբերությունները միաժամանակ կիրառելի են:

21) «Գործարքի մյուս կողմի անվանումը (անունը, ազգանունը, հայրանունը)» սյունակում լրացվում է գործարքի մյուս կողմի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը):

22) «Գործարքի մյուս կողմի ՀՎՀՀ (ՀԾՀ)» սյունակում լրացվում է այն հարկ վճարողի հաշվառման համարը (ֆիզիկական անձի դեպքում` ՀԾՀ, իսկ ՀԾՀ-ի բացակայության դեպքում` անձին նույնականացնող այլ փաստաթղթի համարը):

23) «Գործարքի մյուս կողմի երկիրը» սյունակում լրացվում է գործարքի մյուս կողմի ռեզիդենտության երկրի ISO կոդը:

24) «Վճարված/ստացված նախնական գումարը» սյունակում լրացվում է այն գումարը, որը ներդրումային ծառայություններ մատուցող անձի (նրա հաճախորդի) կողմից վճարվել/ստացվել է նախապես` ածանցյալ ֆինանսական գործարքի կնքման պահին:

25) «Գրավի առկայությունը» սյունակում լրացվում է «առանց գրավի», «մասնակի գրավով», «ամբողջական գրավով», եթե ածանցյալ ֆինանսական գործարքով ստանձնած պարտավորությունների կատարման համար համապատասխանաբար բացակայում է գրավը, առկա է մասնակի գրավ կամ ամբողջական գրավ:

26) «Գրավի արժեքը» սյունակում լրացվում է գրավի արժեքը (կողմերի կողմից համաձայնեցված արժեք) այն արժույթով, որով արտահայտված է վերջինս: Եթե գործարքի հիմքում ընկած գրավը դրամական միջոցներից տարբեր այնպիսի ակտիվ է հանդիսանում, որը չի գնանշվում որևէ արժույթով, ապա տվյալ գրավի արժեքն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության դրամով:

27) «Գործիքի վերագնահատված արժեքը» սյունակը լրացման է ենթակա միայն ամսական հաշվետվությունների դեպքում, որտեղ լրացվում է ածանցյալ ֆինանսական գործիքի վերագնահատված արժեքը հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:

28) «Գործիքի վերագնահատված արժեքի ISO կոդը» սյունակը լրացման է ենթակա միայն ամսական հաշվետվությունների դեպքում, որտեղ լրացվում է ածանցյալ ֆինանսական գործիքի վերագնահատված արժեքի ISO կոդը:

29) «Գործարքի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին տրամադրելու համաձայնությունը»սույն սյունակում լրացվում է «համաձայն եմ» կամ «համաձայն չեմ»: Ընդ որում` «համաձայն եմ» տարբերակը ենթադրում է, որ տվյալ տեղեկությունները ենթակա են գրանցման ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյանում և որ գործարքի հայտնի կողմը (կողմերը) տվել են իրենց համաձայնությունը` հաշվետվության տվյալ տողում լրացված տեղեկությունները հարկային մարմնին տրամադրելու վերաբերյալ: Իսկ «համաձայն չեմ» տարբերակը ենթադրում է, որ տվյալ տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական բանկ` վերահսկողական, վերլուծական, վիճակագրական և Կենտրոնական բանկի այլ գործառույթների իրականացման նպատակներով օգտագործելու համար:

59. Ի լրումն սույն կանոնակարգի 49-ից 58-րդ կետերով սահմանված լրացման կանոնների` Թիվ 6 հաշվետվության յուրաքանչյուր աղյուսակի լրացման համար պետք է պահպանվեն նաև սույն կանոնակարգի 60-ից 71.16-րդ կետերով սահմանված լրացման լրացուցիչ կանոնները:

60. Թիվ 6 հաշվետվության 1-ին աղյուսակում լրացվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից բաժնային և (կամ) ոչ բաժնային արժեթղթերով առուվաճառքի, ինչպես նաև հասցեական գործարքների վերաբերյալ տեղեկությունները:

61. Թիվ 6 հաշվետվության 1-ին աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Գործարքի տեսակը (առք/վաճառք)» սյունակում լրացվում է «առք» կամ «վաճառք»` կախված հաշվետվություն ներկայացնող ներդրումային ծառայություններ մատուցող անձի տեսանկյունից գործարքը առք է, թե` վաճառք:

2) «Քանակը» սյունակում լրացվում է գնվող կամ վաճառվող արժեթղթերի քանակը` հատերով, ընդ որում` ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում:

3) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում լրացվում է մեկ արժեթղթի առքի (վաճառքի) գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում:

4) «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր արժեթղթի գնի և քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը:

5) «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է արժեթղթերի առուվաճառքի գործարքի վերջնահաշվարկի ամսաթիվը (01/01/2025):

62. Թիվ 6 հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից կնքված, և (կամ) փոփոխված ռեպո գործարքների վերաբերյալ տեղեկությունները: Սույն աղյուսակում անհրաժեշտ է լրացնել բոլոր ռեպո/հակադարձ ռեպո գործարքները (այդ թվում` լոմբարդային ռեպո գործարքները), բացառությամբ միջօրյա ռեպո գործարքների: Այն դեպքում, երբ միջօրյա ռեպո գործարքը վերաձևակերպվում է լոմբարդային ռեպո գործարքի, ապա այդ գործարքն անհրաժեշտ է ներառել սույն աղյուսակում, ընդ որում` այս դեպքում տվյալ գործարքը ներառվում է հաջորդ հաշվետու օրվա հաշվետվության մեջ: Այն դեպքերում, երբ կնքված ռեպո/հակադարձ ռեպո գործարքների` հաշվետվության մեջ ներառման ենթակա տվյալները հայտնի չեն մինչև գործարքի կնքման օրվա ժամը 16:30-ը, ապա նշված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներառվում են հաջորդ հաշվետու օրվա հաշվետվության մեջ:

63. Բանկերի կողմից «Ռեպո/հակադարձ ռեպո» համակարգի միջոցով կնքված յուրաքանչյուր ռեպո (լոմբարդային ռեպո) գործարքների վերաբերյալ տեղեկությունները աղյուսակ 2-ում ներառելիս անհրաժեշտ է հիմք ընդունել հաշվապահական հաշվառման տեսանկյունից տվյալ գործարքի համար հաշվառվող արժեթղթերի ծածկագրերը և դրանց ծավալները` ըստ բանկի հայեցողության:

64. Այն դեպքում, երբ Թիվ 6 հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացման ենթակա ռեպո/հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած են մեկից ավելի տեսակի արժեթղթեր (մեկից ավելի ծածկագիր ունեցող արժեթղթեր), և անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել փոփոխված գործարք, անհրաժեշտ է ներկայացնել գործարքի առարկա հանդիսացող բոլոր արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունները` առանձին տողերով` անկախ տվյալ տեսակի արժեթղթի վերաբերյալ տեղեկությունների փոփոխության հանգամանքից:

65. Թիվ 6 հաշվետվության 2-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործարքի տեսակը (ռեպո/հակադարձ ռեպո)» սյունակում նշվում է հաշվետվություն ներկայացնող սուբյեկտի տեսանկյունից յուրաքանչյուր տողով արտացոլվող գործարքը ռեպո է, թե` հակադարձ ռեպո: Արժեթղթերի վաճառքի գործարքը` հետգնման պայմանով, ներկայացվում է որպես «ռեպո» գործարք, իսկ արժեթղթերի առքի գործարքը` հետ վաճառելու պայմանով, լրացվում է որպես «հակադարձ ռեպո» գործարք:

2) «Քանակը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի հիմքում ընկած արժեթղթի քանակը: Ընդ որում` ծավալային արժեթղթերով ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման դեպքում սույն սյունակը չի լրացվում:

3) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային առքի (վաճառքի) ընդհանուր արժեքը:

4) «Տարեկան ռեպո (հակադարձ ռեպո) տոկոսադրույքը» սյունակում լրացվում է յուրաքանչյուր ռեպո կամ հակադարձ ռեպո գործարքի տարեկան (տարին` 365 կամ 366 օր) տոկոսադրույքը: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով:

5) «Ռեպո/հակադարձ ռեպո գործարքի մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո/հակադարձ ռեպո գործարքի մարման վերջնաժամկետը (01/01/2025):

6) «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո/հակադարձ ռեպո գործարքի (առաջնային առքի/վաճառքի) վերջնահաշվարկի ամսաթիվը (01/01/2025):

66. Այն դեպքում, երբ ռեպո/հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած են մի քանի տեսակի արժեթղթեր (մեկից ավելի ծածկագիր ունեցող արժեթղթեր), այդ գործարքները յուրաքանչյուր ծածկագրով արժեթղթի համար լրացվում են առանձին տողով: Ընդ որում` «Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով», «Քանակը» և «Ընդհանուր գումարը» սյունակներում լրացվում են յուրաքանչյուր ծածկագրով արժեթղթի համապատասխանաբար ընդհանուր անվանական արժեքը, քանակը (առկայության դեպքում) և յուրաքանչյուր արժեթղթի դիմաց ստացվող/տրամադրվող դրամական միջոցների ընդհանուր արժեքը:

67. Թիվ 6 հաշվետվության 4-րդ աղյուսակում լրացվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից կնքված արժութային ֆորվարդ գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) վերաբերյալ տեղեկությունները:

(67-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

68. Թիվ 6 հաշվետվության 4-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործարքի տեսակը (Ֆորվարդ առք/Ֆորվարդ վաճառք)» սյունակում նշվում է «ֆորվարդ առք» կամ «ֆորվարդ վաճառք»` կախված նրանից, թե հաշվետու ներդրումային ծառայություններ մատուցող անձի տեսանկյունից ֆորվարդի հիմքում ընկած արժույթը կամ սակարկվող արժույթը (այսուհետ` ֆորվարդ պայմանագրի հիմքում ընկած արժույթ) գնվում, թե վաճառվում է:

2) «ֆորվարդի հիմքում ընկած արժույթի ISO կոդը» սյունակում նշվում է ֆորվարդ գործարքի հիմքում ընկած արժույթի ISO կոդը:

3) «Ֆորվարդի հիմքում ընկած արժույթի ընդհանուր ծավալը» սյունակում նշվում է ֆորվարդի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը այն արժույթով, որով արտահայտված է տվյալ գումարը:

4) «Արժույթի (վճարվելիք կամ ստացվելիք) ISO կոդը» սյունակում լրացվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի տեսանկյունից ֆորվարդ պայմանագրի հիմքում ընկած արժույթի դիմաց ստացվող կամ վճարվող արժույթի կամ սակարկվող արժույթի (այսուհետ` ֆորվարդ պայմանագրի հիմքում ընկած արժույթի դիմաց ստացվող կամ վճարվող արժույթ) ISO կոդը:

(68-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

69. Սույն կանոնակարգի համաձայն ֆորվարդի հիմքում ընկած արժույթն անհրաժեշտ է որոշել հետևյալ սկզբունքով.

1) եթե ֆորվարդով փոխանակվող արժույթներից մեկը հայկական դրամ է, ապա ֆորվարդի հիմքում ընկած արժույթ է համարվում այն արժույթը, որի դիմաց տրամադրվում է հայկական դրամը,

2) եթե ֆորվարդով փոխանակվող արժույթներից մեկը ԱՄՆ դոլար է, իսկ մյուսը` հայկական դրամից տարբեր արտարժույթ, ապա ԱՄՆ դոլարն է համարվում ֆորվարդի հիմքում ընկած արժույթ,

3) եթե ֆորվարդով փոխանակվող արժույթներից մեկը եվրո է, իսկ մյուսը` հայկական դրամից և ԱՄՆ դոլարից տարբեր արտարժույթ, ապա եվրոն է համարվում ֆորվարդի հիմքում ընկած արժույթ,

4) եթե ֆորվարդով փոխանակվում են հայկական դրամից, ԱՄՆ դոլարից, եվրոյից տարբեր արժույթներ, ապա ֆորվարդի հիմքում ընկած արժույթ է համարվում այն արտարժույթը, որի` ֆորվարդ պայմանագրով համաձայնեցված ծավալի հարաբերությունը մյուս արտարժույթի` ֆորվարդով համաձայնեցված ծավալին ստացվում է 1-ից մեծ:

Ենթադրենք ներդրումային ծառայություններ մատուցող անձը ֆորվարդ պայմանագրի համաձայն պայմանագրում նշված ժամկետում պետք է տրամադրի հակառակ կողմին որոշակի ծավալով ԱՄՆ դոլար` հակառակ կողմից ստանալով որոշակի ծավալով հայկական դրամ, ապա այս դեպքում ֆորվարդի հիմքում ընկած արժույթ է համարվում ԱՄՆ դոլարը, իսկ հայկական դրամը համապատասխանաբար` ստացվելիք արժույթ և հաշվետվության 8-րդ` (Արժույթի (վճարվելիք կամ ստացվելիք) ISO կոդը) սյունակում նշվում է «AMD»:

70. Թիվ 6 հաշվետվության 5-րդ աղյուսակում լրացվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից կնքված արժութային ֆյուչերս գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) վերաբերյալ տեղեկությունները:

(70-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71. Թիվ 6 հաշվետվության 5-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործարքի տեսակը (ֆյուչերս առք/ֆյուչերս վաճառք)» սյունակում նշվում է «ֆյուչերս առք» կամ «ֆյուչերս վաճառք»` կախված նրանից թե հաշվետու ներդրումային ծառայություններ մատուցող անձի տեսանկյունից ֆյուչերսի հիմքում ընկած արժույթը կամ սակարկվող արժույթը (այսուհետ` ֆյուչերս պայմանագրի հիմքում ընկած արժույթ) գնվում, թե վաճառվում է:

2) «ֆյուչերսի հիմքում ընկած արժույթի ISO կոդը» սյունակում նշվում է ֆյուչերս գործիքի հիմքում ընկած արժույթի ISO կոդը:

3) «Մեկ ֆյուչերսի հիմքում ընկած արժույթի ընդհանուր ծավալը» սյունակում նշվում է մեկ ֆյուչերսի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը այն արժույթով, որով արտահայտված է տվյալ գումարը:

4) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի առարկա բոլոր ֆյուչերսների հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը այն արժույթով, որով արտահայտված է տվյալ գումարը:

5) «Արժույթի (վճարվելիք կամ ստացվելիք) ISO կոդը» սյունակում լրացվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի տեսանկյունից ֆյուչերս պայմանագրի հիմքում ընկած արժույթի դիմաց ստացվող կամ վճարվող արժույթի կամ սակարկվող արժույթի (այսուհետ` ֆյուչերս պայմանագրի հիմքում ընկած արժույթի դիմաց ստացվող կամ վճարվող արժույթ) ISO կոդը:

(71-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.1. Սույն կանոնակարգի համաձայն ֆյուչերսի հիմքում ընկած արժույթն անհրաժեշտ է որոշել 69-րդ կետում սահմանված սկզբունքով:

71.2. Թիվ 6 հաշվետվության 6-րդ աղյուսակում լրացվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից կնքված արժեթղթերով ֆորվարդ գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) վերաբերյալ տեղեկությունները:

(71.2-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.3. Թիվ 6 հաշվետվության 6-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործարքի տեսակը (Ֆորվարդ առք/Ֆորվարդ վաճառք)» սյունակում նշվում է «ֆորվարդ առք» կամ «ֆորվարդ վաճառք»` կախված նրանից, թե ներդրումային ծառայություններ մատուցող անձի տեսանկյունից ֆորվարդի հիմքում ընկած արժեթուղթը գնվում, թե վաճառվում է:

2) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում նշվում է ֆորվարդի հիմքում ընկած մեկ արժեթղթի ձեռքբերման կամ վաճառքի (իրականացման) գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում:

3) «Քանակը» սյունակում լրացվում է ֆորվարդ պայմանագրի հիմքում ընկած` գնվող կամ վաճառվող արժեթղթերի քանակը, ընդ որում, ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում:

4) «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես ֆորվարդի հիմքում ընկած միավոր արժեթղթի գնի և քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը:

(71.3-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.4. Թիվ 6 հաշվետվության 7-րդ աղյուսակում լրացվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից կնքված արժեթղթերով ֆյուչերս գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) վերաբերյալ տեղեկությունները:

(71.4-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.5. Թիվ 6 հաշվետվության 7-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործարքի տեսակը (ֆյուչերս առք/ֆյուչերս վաճառք)» սյունակում նշվում է «ֆյուչերս առք» կամ «ֆյուչերս վաճառք»` կախված նրանից, թե հաշվետու ներդրումային ծառայություններ մատուցող անձի տեսանկյունից ֆյուչերսի հիմքում ընկած արժեթուղթը գնվում, թե վաճառվում է:

2) «Մեկ ֆյուչերսի հիմքում ընկած արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է մեկ ֆյուչերսի հիմքում ընկած` գնվող կամ վաճառվող արժեթղթերի քանակը, ընդ որում` ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում:

3) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում նշվում է ֆյուչերսի հիմքում ընկած մեկ արժեթղթի ձեռքբերման կամ վաճառքի (իրականացման) գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում:

4) «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես ֆյուչերսի հիմքում ընկած միավոր արժեթղթի գնի և քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը:

(71.5-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.6. Թիվ 6 հաշվետվության 8-րդ և 9-րդ աղյուսակներում լրացվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից այլ ակտիվներով (բացառությամբ արժույթի և արժեթղթերի) կնքված ֆորվարդ և ֆյուչերս գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) վերաբերյալ տեղեկությունները: 8-րդ և 9-րդ աղյուսակները լրացվում են համապատասխանաբար սույն կանոնակարգի 71.3-րդ և 71.5-րդ կետերով սահմանված արժեթղթերով ֆորվարդների և արժեթղթերով ֆյուչերսների լրացման հրահանգին համապատասխան: Ընդ որում, «ֆորվարդի հիմքում ընկած ակտիվը» կամ «ֆյուչերսի հիմքում ընկած ակտիվը» սյունակներում լրացվում է դրանց հիմքում ընկած ցանկացած ակտիվի անվանումը:

(71.6-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.7. Թիվ 6 հաշվետվության 10-րդ, 11-րդ և 12-րդ աղյուսակում լրացվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից կնքված արժութային, արժեթղթերով և այլ ակտիվներով (բացառությամբ արժույթի, արժեթղթերի) օպցիոն գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) առքի և վաճառքի գործարքների վերաբերյալ տեղեկությունները:

(71.7-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.8. Թիվ 6 հաշվետվության 10-րդ, 11-րդ և 12-րդ աղյուսակների սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործարքի տեսակը (օպցիոն առք/օպցիոն վաճառք)» սյունակում լրացվում է «օպցիոն առք» կամ «օպցիոն վաճառք»` կախված, թե հաշվետու ներդրումային ծառայություններ մատուցող անձի տեսանկյունից օպցիոնի առք է, թե վաճառք: Ներդրումային ծառայություններ մատուցող անձի տեսանկյունից օպցիոնի առք է համարվում իրավունքի ձեռքբերումը գնել (վաճառել) օպցիոնի հիմքում ընկած ակտիվը, որի դիմաց ներդրումային ծառայություններ մատուցող անձը հակառակ կողմին (որը ստանձնում է պարտավորություն վաճառել (գնել) օպցիոնի հիմքում ընկած ակտիվը) վճարում է պարգևավճար: Եվ օպցիոնի վաճառք է համարվում պարտավորության ստանձնումը գնել (վաճառել) օպցիոնի հիմքում ընկած ակտիվը, որի դիմաց հակառակ կողմը (որը ձեռք է բերում իրավունք վաճառել (գնել) օպցիոնի հիմքում ընկած ակտիվը) ներդրումային ծառայություններ մատուցող անձին վճարում է պարգևավճար:

2) «Օպցիոնի տեսակը (գնման օպցիոն/վաճառքի օպցիոն)» սյունակում լրացվում է «գնման օպցիոն» կամ «վաճառքի օպցիոն»: Գնման օպցիոնի առք նշանակում է, որ գնման օպցիոնի գնորդը իրավունք է ձեռք բերում գնել օպցիոնի հիմքում ընկած ակտիվը: Գնման օպցիոնի վաճառք նշանակում է, որ գնման օպցիոնի վաճառողը պարտավորություն է ստանձնում վաճառել օպցիոնի հիմքում ընկած ակտիվը: Վաճառքի օպցիոնի առք նշանակում է, որ վաճառքի օպցիոնի գնորդը իրավունք է ձեռք բերում վաճառել օպցիոնի հիմքում ընկած ակտիվը: Վաճառքի օպցիոնի վաճառք նշանակում է, որ վաճառքի օպցիոնի վաճառողը պարտավորություն է ստանձնում գնել օպցիոնի հիմքում ընկած ակտիվը: Մի կողմի համար գնման օպցիոնի առքը մյուս կողմի համար նշանակում է գնման օպցիոնի վաճառք: Մի կողմի համար վաճառքի օպցիոնի առքը մյուս կողմի համար նշանակում է վաճառքի օպցիոնի վաճառք:

3) «Միավոր արժեթղթի գինը», «Քանակը», «Ընդհանուր գումարը (ծավալը)» սյունակները լրացվում են սույն կանոնակարգի 68-րդ և 71.3-րդ կետով սահմանված արժույթով և արժեթղթերով ֆորվարդների լրացման հրահանգին համապատասխան` կախված օպցիոնի հիմքում ընկած ակտիվից (այլ ակտիվներով օպցիոնների դեպքում աղյուսակի` վերոնշյալ սյունակները լրացվում են 71.3-րդ կետով սահմանված արժեթղթերով ֆորվարդների լրացման հրահանգին համապատասխան):

4) «Օպցիոնի կատարման ձևը» սյունակում նշվում է «ամերիկյան», եթե օպցիոնը կարող է իրականացվել օպցիոն պայմանագրի ժամկետի ընթացքում ցանկացած օր, կամ «եվրոպական», եթե օպցիոնը կարող է իրականացվել միայն ժամկետը լրանալու օրը, կամ «բերմուդյան», եթե օպցիոնը կարող է իրականացվել նախապես սահմանված օրերին, կամ «բարիեր», եթե օպցիոնը իրականացվում է ավտոմատ, եթե գինը հասնում է ինչ որ մակարդակի, իսկ այլ տեսակի օպցիոնների դեպքում նշվում է «այլ»:

(71.8-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.9. Թիվ 6 հաշվետվության 13-րդ, 14-րդ և 15-րդ աղյուսակներում լրացվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից կնքված փոխարժեքային, արժութային և տոկոսադրույքային սվոփ գործարքների (այդ թվում` փոփոխված գործարքների) վերաբերյալ տեղեկությունները:

(71.9-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.10. Թիվ 6 հաշվետվության 13-րդ, 14-րդ և 15-րդ աղյուսակների սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործարքի տեսակը (ներգրավման սվոփ/տրամադրման սվոփ)» սյունակում սվոփի հիմքում ընկած արժույթի ներգրավման դեպքում լրացվում է «ներգրավման սվոփ», իսկ սվոփի հիմքում ընկած արժույթի տրամադրման դեպքում` «տրամադրման սվոփ»:

2) «Սվոփի հիմքում ընկած արժույթի ISO կոդը» սյունակում նշվում է սվոփ գործարքի հիմքում ընկած արժույթի ISO կոդը:

3) «Վճարվող տոկոսադրույքի վճարման պարբերականությունը» սյունակում լրացվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից վճարվող տոկոսադրույքի պարբերականությունը (մասնավորապես` օրական, շաբաթական, ամսական, տարեկան և այլն):

4) «Ստացվող տոկոսադրույքի վճարման պարբերականությունը» սյունակում լրացվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձին վճարվող տոկոսադրույքի պարբերականությունը (մասնավորապես` օրական, շաբաթական, ամսական, տարեկան և այլն): Ընդ որում` Թիվ 6 հաշվետվության 13, 14 աղյուսակների սվոփի (սվոպ գործարքի) հիմքում ընկած արժույթը որոշվում է 69-րդ կետում սահմանված սկզբունքով: Թիվ 6 հաշվետվության աղյուսակ 15-ի համաձայն սվոփի հիմքում ընկած արժույթը տոկոսային վճարումների հաշվարկման համար հիմք հանդիսացող դրամական միջոցների արժույթն է:

5) «Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը» սյունակի «Սվոփի հիմքում ընկած արժույթի ծավալը» ենթասյունակում լրացվում է սփոթ գործարքի ընթացքում սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված սվոփի հիմքում ընկած արժույթով), իսկ «Գործարքի արժույթի ծավալը»ենթասյունակում` սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված գործարքի արժույթով): Սույն կանոնակարգի 69-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված կարգով սվոփի հիմքում ընկած արժույթը որոշելիս երկու արժույթների ծավալների հարաբերության որոշման համար հիմք են ընդունվում սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալները:

6) «Ֆորվարդ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը» սյունակի «Սվոփի հիմքում ընկած արժույթի ծավալը» ենթասյունակում լրացվում է ֆորվարդ գործարքի ընթացքում սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված սվոփի հիմքում ընկած արժույթով), իսկ «Գործարքի արժույթի ծավալը» ենթասյունակում` սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված գործարքի արժույթով): Ընդ որում, փոխանակվող արժույթների ծավալն իր մեջ չի ներառում ներգրավված/տրամադրված արժույթների դիմաց վճարվող/ստացվող տոկոսագումարները (արժութային սվոփի դեպքում):

7) «Սփոթ գործարքի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվ» սյունակում լրացվում է սփոթ գործարքի փաստացի իրականացման ամսաթիվը:

8) «Ֆորվարդի վերջնահաշվարկի իրականացման ամսաթիվ» սյունակում լրացվում է ֆորվարդ գործարքի փաստացի իրականացման ամսաթիվը:

(71.10-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.11. Թիվ 6 հաշվետվության 16-րդ աղյուսակում լրացվում է 49-րդ կետում սահմանված ժամկետներում կնքված (վերակնքված) և (կամ) կատարված (փակված) փոխարժեքային տարբերության վրա հիմնված գործարքների վերաբերյալ տեղեկությունները: «Փոխարժեքային տարբերության վրա հիմնված գործարքը» համաձայնություն է երկու կողմերի միջև որոշակի պարբերականությամբ միմյանց միջև փոխանակել ակտիվի փոխարժեքային տարբերությունները գործարքի կնքման և փակման միջակայքում: Ընդ որում, գործարքի կնքման պահին նախապես չի սահմանվում գործարքի փակման ժամկետը: Ընդ որում.

1) Կնքված է համարվում նոր կնքված գործարքը (նոր բացված դիրքը),

2) Վերակնքված է համարվում նախկինում կնքված գործարքի վերակնքման գործարքը,

3) Կատարված գործարք է համարվում կնքված (վերակնքված) գործարքի դիրքերի վերագնահատումը` փաստացի (կատարման) փոխարժեքով,

4) Փակված գործարք է համարվում կնքված (վերակնքված) գործարքի դիրքերի վերջնական փակումը:

(71.11-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.12. Հաշվետվության 16-րդ աղյուսակը լրացվում է հետևյալ դեպքերում.

1) գործարքի նոր կնքման դեպքում,

2) նախկինում կնքված (վերակնքված) գործարքի կատարման դեպքում,

3) փակման գործարքի դեպքում, այսինքն` գործարքի դիրքերի վերջնական կատարման դեպքում:

(71.12-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.13. Թիվ 6 հաշվետվության 16-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գնվող/վաճառվող արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է գործարքի կնքման (վերակնքման) պահին գնվող, կատարման (փակման) պահին վաճառվող արժույթի ISO կոդը:

2) «Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով գնվում/վաճառվում է կնքման (վերակնքման), կատարման (փակման) գործարքների առարկա հանդիսացող արժույթը:

3) «Բացման (վերակնքման) փոխարժեքը» սյունակում լրացվում է արտարժութային գործարքի կնքման (վերակնքման) պահին գնվող (գնված) միավոր արժույթի ձեռքբերման փոխարժեքը:

4) «Կատարման փոխարժեքը» սյունակում լրացվում է գործարքի կատարման պահին գնված արժույթի փաստացի փոխարժեքը (վերակնքման դեպքում) կամ դիրքի փակման պահին վաճառվող (նախկինում գնված) արժույթի փաստացի փոխարժեքը (գործարքի վերջնական փակման դեպքում):

5) «Օգուտը (եկամուտը)/կորուստը (ծախսը)» սյունակում լրացվում է տվյալ գործարքի արդյունքում առաջացած օգուտը (եկամուտը)/կորուստը (ծախսը) գործարքի արժույթով:

6) «Գործարքի կնքման (վերակնքման) ամսաթիվը» սյունակում լրացվում է առաջին անգամ գործարքի կնքման (վերակնքման) ամսաթիվը:

7) «Գործարքի կատարման (փակման) ամսաթիվը» սյունակում լրացվում է կնքված (վերակնքված) կամ, փակված գործարքի կատարման կամ վերջնական կատարման ամսաթիվը:

8) «Գործարքի բնույթը» կախված սույն կանոնակարգի 71.11-րդ կետով սահմանված դրույթների համաձայն որոշված գործարքի բնույթից` սույն սյունակում լրացվում է «կնքված»` կնքված գործարքի առաջին անգամ ներկայացնելու դեպքում, «կատարված»` կնքված (վերակնքված) գործարքի կատարման դեպքում, կամ «փակված»` կնքված (վերակնքված) գործարքի դիրքերի վերջնական կատարման դեպքում: Ընդ որում, եթե գործարքը կնքվել և փակվել է միևնույն հաշվետու օրվա ընթացքում, ապա սույն սյունակում անհրաժեշտ է նշել «փակված»:

(71.13-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.14. Թիվ 6 հաշվետվության 17-րդ աղյուսակում լրացվում է 49-րդ կետում սահմանված ժամկետներում կնքված, և (կամ) փակված գնային տարբերության վրա հիմնված գործարքների վերաբերյալ տեղեկությունները: «Գնային տարբերության վրա հիմնված գործարքը» համաձայնություն է երկու կողմերի միջև` որոշակի պարբերականությամբ միմյանց միջև փոխանակել ակտիվի գնային տարբերությունները: Ընդ որում, գործարքի կնքման պահին նախապես չի սահմանվում գործարքի փակման ժամկետը: Ընդ որում.

1) Կնքված է համարվում նոր կնքված գործարքը (ակտիվի ձեռքբերումը),

2) Փակված գործարք է համարվում նախկինում կնքված գործարքի արդյունքում ձեռքբերված ակտիվի վաճառքը:

(71.14-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.15. Հաշվետվության 17-րդ աղյուսակը լրացվում է հետևյալ դեպքերում.

1) գործարքի նոր կնքման դեպքում,

2) փակման գործարքի դեպքում, այսինքն` նախկինում կնքված գործարքի արդյունքում ձեռքբերված ակտիվի վաճառքի դեպքում:

(71.15-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

71.16. Թիվ 6 հաշվետվության 17-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործարքի առարկա հանդիսացող ակտիվի տեսակը» սյունակում նշվում է գործարքի հիմքում ընկած ակտիվի անվանումը (արժեթուղթ, ոսկի, նավթ և այլն):

2) «Գործարքի առարկա հանդիսացող ակտիվի ձեռքբերման (բացման) գինը» սյունակում լրացվում է գործարքի կնքման պահին ակտիվի ձեռքբերման գինը:

3) «Գործարքի առարկա հանդիսացող ակտիվի վաճառքի (փակման) գինը» սյունակում լրացվում է գործարքի վերջնական կատարման (ակտիվի վաճառքի) փաստացի գինը: Սույն սյունակը գնային տարբերության վրա հիմնված գործարքների կնքման դեպքում չի լրացվում:

4) «Օգուտը (եկամուտը)/կորուստը (ծախսը)» սյունակում լրացվում է տվյալ գործարքի արդյունքում առաջացած օգուտը (եկամուտը)/կորուստը (ծախսը) բացման գնի արժույթով:

5) «Գործարքի փակման ամսաթիվը» սյունակում լրացվում է փակված գործարքի վերջնական կատարման ամսաթիվը:

6) «Գործարքի բնույթը» կախված սույն կանոնակարգի 71.14-րդ կետով սահմանված դրույթների համաձայն որոշված գործարքի բնույթից` սույն սյունակում լրացվում է «կնքված» կամ «փակված»: Ընդ որում, եթե գործարքը կնքվել և փակվել է միևնույն հաշվետու օրվա ընթացքում, ապա սույն սյունակում անհրաժեշտ է նշել «փակված»:»,

(71.16-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 296-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 7. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 7 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

72. Թիվ 7 հաշվետվությունում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման վերցված միջոցները: Ընդ որում` սույն հաշվետվությունը լրացվում է հազար դրամներով:

(72-րդ կետը փոփ. 30.03.10 թիվ 55-Ն որոշում)

73. «Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ միջոցների ընթացիկ արժեքը» սյունակում լրացվում է ակտիվի վերաչափված հաշվեկշռային արժեքը, իսկ դրամական միջոցների դեպքում` արտարժույթի փոխարժեքը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված միջին փոխարժեքով:

(73-րդ կետը փոփ. 05.05.09 թիվ 115-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 8. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 8 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

74. Թիվ 8 հաշվետվությունում լրացվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի արժեթղթերի փաթեթի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների տեսանկյունից սույն հաշվետվական ձևում արտացոլվում են ինչպես հակադարձ ռեպո գործարքի արդյունքում սեփականության իրավունքով ձեռք բերված և դեռևս հետ չվաճառված արժեթղթերի, այնպես էլ ռեպո գործարքի արդյունքում վաճառված և դեռևս հետ չգնված արժեթղթերի մասին տեղեկությունները: Ընդ որում` սույն հաշվետվությունը լրացվում է հազար դրամներով: Թիվ 8 հաշվետվությունում տվյալները լրացվում են ամփոփ, այլ ոչ թե ըստ յուրաքանչյուր գործարքի:

(74-րդ կետը փոփ. 05.05.09 թիվ 115-Ն, 30.03.10 թիվ 55-Ն, 05.05.15 թիվ 114-Ն որոշումներ)

75.

1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

2) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի (պետական գրանցման համարի) առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

3) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը, մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն` արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

4) «Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը: Ընդ որում, սույն սյունակը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` հազարներով, որով արտահայտված է տվյալ արժեթղթի անվանական արժեքը:

4.1) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է տվյալ արժեթղթի անվանական արժեքը:

5) «Արժեթղթի քանակը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ներդրումային ծառայություններ մատուցող անձին սեփականության իրավունքով պատկանող արժեթղթի քանակը: Սույն սյունակը ծավալային արժեթղթերի համար չի լրացվում:

6) «Արժեթղթի հաշվեկշռային արժեքը» սյունակում լրացվում է արժեթղթի հաշվեկշռային (հակադարձ ռեպո գործարքի արդյունքում ձեռք բերված արժեթղթերի դեպքում` հետհաշվեկշռային) արժեքը, ներառյալ` այդ արժեթղթերի գծով հաշվարկված տոկոսները: Ընդ որում` սույն սյունակը լրացվում է Հայաստանի Հանրապետության դրամով` հազարներով:

7) «Արժեթղթի դասակարգումն ըստ ձեռքբերման նպատակի» սյունակում լրացվում է «իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող», «ամորտիզացված արժեքով հաշվառվող» կամ «առևտրային նպատակով պահվող» կամ «այլ» (նշված 3 դասակարգումներին չհամապատասխանելու դեպքում):

8) «Արժեթղթի կարգավիճակը» սյունակում լրացվում է «գրավադրված», եթե արժեթղթի տնօրինման իրավունքը որևէ ձևով սահմանափակված է, հակադարձ ռեպո գործարքի արդյունքում սեփականության իրավունքով ձեռք բերված և դեռևս հետ չվաճառված արժեթղթերի դեպքում լրացվում է «հակադարձ ռեպո», հակադարձ ռեպո գործարքի արդյունքում ձեռք բերված արժեթղթերի տնօրինման իրավունքի` տվյալ գործարքի կնքումից հետո որևէ ձևով սահմանափակման դեպքում` «գրավադրված և հակադարձ ռեպո», ռեպո գործարքի արդյունքում վաճառված և դեռևս հետ չգնված արժեթղթերի դեպքում` «ռեպո», մնացած դեպքերում` «ազատ»:

(75-րդ կետը փոփ. 05.05.09 թիվ 115-Ն, 30.03.10 թիվ 55-Ն, 06.11.12 թիվ 298-Ն, 05.05.15 թիվ 114-Ն, 26.12.17 թիվ 296-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 9. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 9 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

76. Թիվ 9 հաշվետվությունում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղաբաշխված արժեթղթերի (բացառությամբ իր կողմից թողարկված արժեթղթերի) վերաբերյալ տեղեկությունները: Սույն հաշվետվությունը ներկայացնում է այն ներդրումային ծառայություններ մատուցող անձը, որը տվյալ արժեթղթերի գլխավոր տեղաբաշխողն է համարվում (ենթատեղաբաշխողների տեղաբաշխած արժեթղթերի (բացառությամբ իր կողմից թողարկված արժեթղթերի) վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է գլխավոր տեղաբաշխողը): Ընդ որում, սույն հաշվետվությունում գործարքները լրացվում են այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` հազարներով, որով տեղաբաշխվել են տվյալ արժեթղթերը:

(76-րդ կետը փոփ. 05.05.09 թիվ 115-Ն, 30.03.10 թիվ 55-Ն, 06.11.12 թիվ 298-Ն որոշումներ)

77. Թիվ 9 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Տեղաբաշխողի կոդը» սյունակում լրացվում է Կենտրոնական բանկի կողմից տեղաբաշխողին և (կամ) ենթատեղաբաշխողին տրամադրված կոդը:

2) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե ոչ:

3) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

4) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը, մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն` արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե ոչ:»

5) «Թողարկողի հետ կնքված պայմանագրի ամսաթիվը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղաբաշխված արժեթղթերի գծով թողարկողի հետ կնքված տեղաբաշխման պայմանագրի կնքման ամսաթիվը: Եթե տեղաբաշխման պայմանագիրը փոփոխվել է, ապա լրացվում է պայմանագրի փոփոխված ամսաթիվը: Սույն սյունակը լրացվում է անկախ այն հանգամանքից հաշվետու ժամանակաշրջանում արժեթղթեր տեղաբաշխվել են, թե ոչ:

6) «Եղանակը (երաշխավորված (չերաշխավորված)» սյունակում լրացվում է «երաշխավորված» և (կամ) «չերաշխավորված»: Ընդ որում, արժեթղթի տեղաբաշխման մասին տեղեկությունները լրացվում են երկու տողով, եթե պայմանագրով նախատեսված տեղաբաշխման ենթակա արժեթղթերի մի մասը նախատեսվում է իրականացնել երաշխավորված տարբերակով, իսկ մյուս մասը` չերաշխավորված:

7) «Արժույթի ISՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISՕ կոդը, որով տեղաբաշխվել են տվյալ արժեթղթերը:

(77-րդ կետը փոփ. 05.05.09 թիվ 115-Ն, 06.11.12 թիվ 298-Ն, 05.05.15 թիվ 114-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 10. ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 10 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

78. Թիվ 10 հաշվետվությունում լրացվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից պահառության վերցված ոչ պետական արժեթղթերի վերաբերյալ տեղեկատվություն` հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու ամսվա) վերջի դրությամբ: Թիվ 10 հաշվետվությունում ներառվող գումարներն անհրաժեշտ է արտահայտել Հայաստանի Հանրապետության դրամով, ընդ որում` արտարժույթով արտահայտված գումարները վերահաշվարկվում են հաշվետու օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված` ՀՀ դրամի նկատմամբ համապատասխան արտարժույթի հաշվարկային փոխարժեքով` մեկ Հայաստանի Հանրապետության դրամի ճշտությամբ:

(78-րդ կետը փոփ. 05.05.09 թիվ 115-Ն, 15.09.17 թիվ 207-Ն որոշումներ)

79. Թիվ 10 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Հաշվի տեսակը» սյունակում լրացվում է «սեփականատիրոջ արժեթղթերի հաշիվ» կամ «անվանատիրոջ հաշիվ»: Այն դեպքում, երբ միևնույն հաշվի սեփականատեր են համարվում մեկից ավելի սեփականատեր, նշվում է «սեփականատիրոջ արժեթղթերի հաշիվ»:

2) «Հաշվետիրոջ իրավաբանական կարգավիճակը» սյունակում լրացվում է «իրավաբանական անձ» կամ «ֆիզիկական անձ»:

3) «Հաշվետիրոջ ռեզիդենտությունը» սյունակում լրացվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»` կախված նրանից, թե արժեթղթերի հաշվի սեփականատերը կամ անվանատերը ռեզիդենտ է, թե ոչ ռեզիդենտ:

4) «Արժեթղթի դասը» սյունակում լրացվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե ոչ:

5) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Ծածկագիր չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

6) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն)` արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե ոչ:

7) «Քանակը» սյունակում լրացվում է տվյալ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում գրանցված արժեթղթերի ընդհանուր քանակը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի դասի)` հատերով, այդ թվում` գրավադրված և սառեցված արժեթղթերի քանակը: Սույն սյունակը ծավալային արժեթղթերի դեպքում չի լրացվում:

8) «Ծավալը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշվում առկա արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը, այդ թվում` գրավադրված և սառեցված արժեթղթերի անվանական արժեքը (առկայության դեպքում):

9) «Գրավադրված արժեթղթեր» սյունակի «քանակը» կամ «ծավալը» ենթասյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում առկա գրավադրված արժեթղթերի համապատասխանաբար ընդհանուր քանակը` հատերով կամ ընդհանուր անվանական արժեքը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի ծածկագրի), իսկ «այդ թվում` քվեարկելու իրավունքը սահմանափակված արժեթղթերի քանակը» կամ «այդ թվում` քվեարկելու իրավունքը սահմանափակված արժեթղթերի ծավալը» ենթասյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում առկա միայն այն գրավադրված արժեթղթերի համապատասխանաբար ընդհանուր քանակը կամ ընդհանուր անվանական արժեքը, որոնց նկատմամբ կիրառվել է ընդհանուր ժողովում քվեարկելու իրավունքի ժամանակավոր սահմանափակում: Ընդ որում` տարբեր հիմքերով գրավադրված միևնույն արժեթղթերը համարվում են գրավադրված միայն մեկ անգամ: Ընդ որում` «քանակը», «այդ թվում` քվեարկելու իրավունքը սահմանափակված արժեթղթերի քանակը» և «այդ թվում` քվեարկելու իրավունքը սահմանափակված արժեթղթերի քանակը» ենթասյունակները չի լրացվում ծավալային արժեթղթերի դեպքում:

10) «Արգելադրված արժեթղթեր» սյունակի «քանակը» կամ «ծավալը» ենթասյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում առկա այն արժեթղթերի համապատասխանաբար քանակը` հատերով կամ ծավալը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի ծածկագրի), որոնցով գործառնությունների իրականացման վրա արգելք (սահմանափակում) է դրվել (բացառությամբ գրավադրման հիմքով արգելանքի): Ընդ որում` տարբեր հիմքերով արգելադրված միևնույն արժեթղթերը համարվում են արգելադրված միայն մեկ անգամ: Ընդ որում` «քանակը» ենթասյունակը չի լրացվում ծավալային արժեթղթերի դեպքում:

(79-րդ կետը փոփ. 05.05.09 թիվ 115-Ն, 06.11.12 թիվ 298-Ն, 05.05.15 թիվ 114-Ն որոշումներ)

79.1 Այն դեպքում, երբ հաշվի տեսակը, հաշվետիրոջ իրավաբանական կարգավիճակը, հաշվետիրոջ ռեզիդենտությունը, արժեթղթի դասը, արժեթղթի ծածկագիրը, թողարկողի ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը միաժամանակ համընկնում են, ապա Թիվ 10 հաշվետվությունը լրացնելիս տեղեկությունները լրացվում են ամփոփ` մեկ տողով:

(79.1-ին կետը լրաց. 05.05.15 թիվ 114-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 11. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 11 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

80. Թիվ 11 հաշվետվությունում լրացվում են ներդրումային ընկերությունների կողմից արտարժույթի առքի ու վաճառքի սփոթ գործարքների վերաբերյալ տեղեկությունները:

81. Եթե սույն հաշվետվությունում ներառվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել կամ եթե հաշվետվությանն առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա ներդրումային ընկերությունը ներկայացնում է դատարկ հաշվետվությունը:

82. Թիվ 11 հաշվետվության սյունակները լրացվում հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Ամսաթիվը» մասում լրացվում է սփոթ գործարքի կնքման ամսաթիվը:

2) «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է երկու պարամետրերից և ունի հետևյալ տեսքը` «1թ/[1թ]» (թ - թվային).

ա. Առաջին պարամետրը ցուցադրում է, թե ում միջև է կատարվել գործարքը, և այն կարող է ունենալ հետևյալ արժեքները. «1» - իր կամ իր հաճախորդի անունից և հաշվին ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հետ, արժութային շուկայի բրոքերների/դիլերների հետ կատարված գործառնություններ կամ «2» - հաճախորդների հետ իրականացված գործառնություններ: Սույն սյունակը կարգավորվող շուկայում կնքված գործարքների դեպքում չի լրացվում:

բ. Երկրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի մասնակցի տեսակը. «1» - ռեզիդենտների համար (ինչպես նաև չլրացնելու դեպքում), «2» - ոչ ռեզիդենտների համար, մասնավորապես` «Գործարքի տեսակը» սյունակում «2/2» նշումը նշանակում է ոչ ռեզիդենտ հաճախորդների հետ իրականացրած գործարք:

3) «Գործարքի իրականացման վայրը» սյունակը լրացվում է հետևյալ կերպ. եթե գործարքը իրականացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում, ապա նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը, եթե գործարքը իրականացվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկայի դեպքում` ապա նշվում է տվյալ օպերատորի լրիվ ֆիրմային անվանումը, եթե գործարքը իրականացվել է կարգավորվող շուկայից դուրս` ապա նշվում է «չկարգավորվող շուկա»:

4) «Գործարքի արժույթներ» սյունակը լրացվում է տարադրամների ISՕ կոդերի տեսքով, անգլերեն տառերով` օգտագործելով «/» նշանը որպես բաժանիչ առանց չակերտների, մասնավորապես` ՍSD/AMD, ընդ որում համարիչում գրվում է սակարկվող (գործարքի առարկա) արժույթի նշանը, հայտարարում` գնանշող:

5) «Առքի ծավալ (արտարժույթով)» և «Վաճառքի ծավալ (արտարժույթով)» սյունակներում լրացվում են համապատասխանաբար գնվող և վաճառվող (սակարկվող) արժույթների ծավալները:

6) «Առքի միջին կշռված փոխարժեք» և «Վաճառքի միջին կշռված փոխարժեք» սյունակներում համապատասխանաբար լրացվում են տվյալ տիպի գործարքի միջին կշռված փոխարժեքները` յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՄՓառք= (ԱԾ1 *Ա Փ1+ԱԾ2 *Ա Փ2+...+ԱԾn *Ա Փn) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾn),

ՄՓվաճառք= (ՎԾ1 *Վ Փ1+ՎԾ2 *Վ Փ2+...+ՎԾn *Վ Փn) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾn),

որտեղ`

ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i «-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

ա. Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:

բ. Փոխարժեքները պետք է ներկայացվեն սակարկվող արժույթի ուղիղ գնանշման տեսքով, այսինքն` ցույց տան արտարժույթի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ, բացառությամբ անգլիական ֆունտ ստեռլինգի և եվրոյի փոխարժեքների:

7) Միջին փոխարժեք» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված առքի (վաճառքի) գործարքների միջին փոխարժեքը (փոխարժեքների միջին թվաբանականը)` յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով:

(82-րդ կետը փոփ. 07.12.10 թիվ 324-Ն, 05.05.15 թիվ 114-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 12. ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 12 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

83. Թիվ 12 հաշվետվությունը բաղկացած է 2 էջից, որը ներառում է 3 աղյուսակ: Սույն կանոնակարգի համաձայն ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծով ստացվելիք կամ վճարելիք գումարները Հայաստանի Հանրապետության դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել պայմանավորված Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներ և մետաղական հաշիվները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով և մետաղական հաշիվներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները: Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները` հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով: Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության հազար դրամով: Արտարժութային դիրքը ներդրումային ընկերության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են`

1) երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

2) կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

3) փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,

4) բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:

(83-րդ կետը փոփ. 30.03.10 թիվ 55-Ն, 10.01.12 թիվ 4-Ն որոշումներ)

84. Արտարժույթների համար հաշվարկվում է համախառն արտարժութային դիրք, որն իրենից ներկայացնում է արտարժույթների դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

85. Առաջին էջում լրացվում են «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողերը` ըստ առանձին արտարժույթների (երբ առանձին արտարժույթի գծով ներդրումային ընկերությունն ունի կարճ դիրք, ապա «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողում նշված մեծությունը տրվում է բացասական նշանով): Առաջին աղյուսակում արտարժութային դիրքերի հաշվարկը կատարվում է` ներառյալ համապատասխան արժույթների գծով ածանցյալ գործիքները, իսկ երկրորդում` առանց ածանցյալ գործիքների: «Արտարժույթի ISՕ կոդը» տողում լրացվում է տվյալ արտարժութային դիրքի մեծություն ունեցող արտարժույթի ISՕ կոդը:

86. Երկրորդ էջում ներկայացվում է ներդրումային ընկերության ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների կազմն ըստ արտարժույթների: Երկրորդ էջը լրացվում է այն արտարժույթների համար, որոնց գծով համախառն ակտիվները կամ համախառն պարտավորությունները հաշվետվության կազմման պահի դրությամբ գերազանցում են 500,000 Հայաստանի Հանրապետության դրամի համարժեքը: Արտարժութային անավարտ ժամկետային գործարքները աղյուսակ 3-ում պետք է լրացվեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա` Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված միջին փոխարժեքով: 3-րդ աղյուսակի 3-րդ տողում պետք է լրացնել հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները: «Արտարժութային հետհաշվեկշռային հոդվածներ» տողը լրացնելիս` յուրաքանչյուր արտարժույթի գծով կնքված հետհաշվեկշռային արտարժութային գործարքները պետք է ներկայացվեն զուտ տեսքով: Օրինակ` եթե կնքվել է 50 ԱՄՆ դոլարի գնման և 100 ԱՄՆ դոլարի վաճառքի ֆորվարդ, ապա տվյալ տողում պետք արտացոլել (-50) ԱՄՆ դոլարը:

(86-րդ կետը փոփ. 05.05.09 թիվ 115-Ն, 10.01.12 թիվ 4-Ն որոշումներ)

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.04.2008
N 140-Ն
Որոշում