Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով բնակչության առողջության և շրջակա բնական միջավայրի պահպանության մասին Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրության դրույթներով,

գիտակցելով վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումների նկատմամբ հսկողության իրականացման դեպքում համակարգված գործողությունների անհրաժեշտությունը,

հիմնվելով վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց ոչնչացման նկատմամբ հսկողության մասին 1989 թվականի մարտի 22-ի` Բազելի կոնվենցիայի դրույթների վրա,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը վտանգավոր և այլ թափոնների բնութագրման ժամանակ ղեկավարվում են հետևյալ սահմանումներով և հասկացություններով.

«թափոններ»` նյութեր կամ առարկաներ, որոնք ոչնչացվում են, նախատեսված են ոչնչացման համար կամ ենթակա են ոչնչացման` ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան,

«վտանգավոր թափոններ»` թափոններ (սույն Համաձայնագրին կից հավելված 1), որոնք չունեն սույն Համաձայնագրին կից հավելված 2-ում նշված հատկությունները, ինչպես նաև թափոններ, որոնք սահմանված են որպես վտանգավոր` արտահանման, ներմուծման կամ տարանցման պետության ներքին օրենսդրությանը համապատասխան,

«այլ թափոններ»` բնակավայրերից հավաքվող թափոններ (կենցաղային թափոններ) և դրանց այրումից մնացած մնացորդները,

«անդրսահմանային փոխադրում»` վտանգավոր և այլ թափոնների ցանկացած տեղաշարժ մի պետության ազգային ընդդատության ներքո գտնվող շրջանից մյուս պետության ազգային ընդդատության ներքո գտնվող շրջան կամ շրջանով կամ որևէ պետության ազգային ընդդատության ներքո չգտնվող շրջան կամ շրջանով, պայմանով, որ նման փոխադրումը իրականացվում է առնվազն երկու պետություններով,

«գործադիր մարմին» («իրավասու մարմին»)` վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման և դրա հետ կապված ցանկացած տեղեկության մասին ծանուցման ստացման, ինչպես նաև նման ծանուցման պատասխանի ապահովման համար պատասխանատու Կողմից նշանակված պետական մարմին,

«արտահանման պետություն»` սույն Համաձայնագրի մասնակից պետություն, որից նախատեսվում է կամ սկսվել է վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը,

«ներմուծման պետություն»` սույն Համաձայնագրի մասնակից պետություն, որտեղ նախատեսվում է կամ սկսվել է վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը,

«տարանցման պետություն»` ցանկացած պետություն, որը չի հանդիսանում արտահանման կամ ներմուծման պետություն, որով իրականացվում է վտանգավոր և այլ թափոնների փոխադրում,

«անօրինական շրջանառություն»` վտանգավոր և այլ թափոնների ցանկացած անդրսահմանային փոխադրում առանց բոլոր շահագրգիռ պետությունների համաձայնության կամ նրանց ծանուցելու կամ խարդախման, մոլորության մեջ գցելու կամ խաբեության միջոցով շահագրգիռ պետությունից ստացված համաձայնության միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հսկողության այլ միջազգային համակարգերի տակ ընկնող ռադիոակտիվ թափոնները բացառվում են սույն Համաձայնագրի գործողության ոլորտից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը համաձայնեցված միջոցներ են ձեռնարկում.

վտանգավոր և այլ թափոնների ներմուծման (արտահանման) և իրենց տարածքով կարգավորման և հսկողության համար,

վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման էկոլոգիական անվտանգության ապահովման և դրանց փոխադրման համար պատասխանատու իրավասու մարմինների միջև փոխգործակցության համար միջոցառումների իրականացման համար,

վտանգավոր և այլ թափոնների փոխադրման հետևանքով ծագած վթարների հետևանքների ժամանակին վերացման համար,

քիչ մնացորդային տեխնոլոգիաների և նման մնացորդների առաջացման մինիմիզացիայի մշակման և ներդրման ուղղությամբ տեղեկությունների փոխանակման համար,

վտանգավոր և այլ թափոնների փոխադրումների մասին համաձայնագրերի և կոնտրակտների նախագծերի էկոլոգիական փորձագիտության անցկացման համար,

վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց ոչնչացման նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ պետական հսկողության իրականացման համար,

անհրաժեշտ դեպքերում համապատասխան տեխնիկական միջոցներով զինված հսկողության կետերի ստեղծման համար,

Անկախ Պետությունների Համագործակցության միջև և պետական սահմաններով փոխադրվող վտանգավոր և այլ թափոնների հաշվառման վարման, այդ փոխադրումների մասին տեղեկությունների փոխանակման իրականացման, անօրինական շրջանառության փաստերի մասին օպերատիվ տեղեկացման և դրա խափանման համար միջոցների ընդունման համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

i

Բազելի կոնվենցիայի հիման վրա Կողմերը ճշգրտում են Համագործակցության պետությունների միջև և սույն Համաձայնագրի Կողմեր չհանդիսացող պետությունների կամ պետության տարածքներով վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման կարգը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը սահմանում են սույն Համաձայնագրի շրջանակներում գործունեության համակարգման, ներառյալ վտանգավոր և այլ թափոնների ներմուծման և արտահանման նկատմամբ հսկողության համար պատասխանատու գործադիր մարմինները: Մարմինների անվանումը և դրանց հասցեները Կողմերը հայտնում են Միջպետական էկոլոգիական խորհրդի քարտուղարությանը սույն Համաձայնագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում:

Բազելի կոնվենցիային միացած Կողմերը իրենց ձայնի իրավունքը դրա նկատմամբ իրականացնում են անկախ և առանց սահմանափակումների:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը փոխհատուցում են վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման ժամանակ տեղի ունեցած վթարների դեպքում շրջակա բնական միջավայրին և բնակչության առողջությանը հասցված վնասը: Վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումները ներմուծման կամ տարանցման պետության պահանջով ծածկվում են ապահովագրությամբ, գրավով կամ այլ երաշխիքով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են իրավասու մարմինների միջև բանակցությունների, խորհրդակցությունների միջոցով կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգերի օգնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարումը, այդ թվում հաշվի առնելով Բազելի կոնվենցիայում կատարված փոփոխությունները, իրականացվում է Կողմերի համաձայնությամբ և ձևակերպվում է համապատասխան արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող և Համաձայնագրից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստակամ այլ պետությունների կողմից միանալու համար:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Ցանկացած Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից: Կողմերի համար, որոնք ներպետական ընթացակարգերը կատարել են ավելի ուշ, այն ուժի մեջ է մտնում ավանդապահին այդ ծանուցումների հանձնման օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1996 թվականի ապրիլի 12-ին մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հավելված 1

Վտանգավոր և այլ թափոնների

անդրսահմանային փոխադրման

նկատմամբ հսկողության մասին

Համաձայնագրին կից

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ

 

1. Հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում և կլինիկաներում խնամյալների հանդեպ բժշկական խնամքի արդյունքում ստացված բժշկական թափոններ:

2. Դեղամիջոցների արտադրության և վերամշակման թափոններ:

3. Ոչ պիտանի դեղամիջոցներ, դեղորայք:

4. Բիոցիդների և ֆիտոդեղագործական միջոցների արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

5. Փայտանյութի կոնսերվանտների արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

6. Օրգանական լուծիչների արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

7. Ցիանիդներ պարունակող նյութերի ջերմային մշակման և ազնվացման թափոններ:

8. Ոչ պիտանի հանքային յուղեր, որոնք պիտանի չեն նախնական պլանավորված կիրառման համար:

9. Թափոնների խառնուրդների և ջրի/յուղի էմուլսիաների, ջրի ածխաջրածին տեսքի:

10. Պոլիքլորիդացված բիոֆենիլներ (ՊՔԲ) և/կամ պոլիքլորիդացված տերֆենիլներ (ՊՔՏ) և/կամ պոլիբրոմացված բիֆենիլներ (ՊԲԲ) կամ դրանց խառնուրդներ պարունակող ոչ պիտանի նյութեր և արտադրանք:

11. Թորման, զտման կամ ցանկացած պիրոլիտիկ մշակման ոչ պիտանի դյութոտ թափոններ:

12. Թանաքների, ներկանյութերի, պիգմենտների, ներկերի, լաքերի, օլիֆների արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

13. Սինթետիկ դյութերի, լատեքսի, պլաստիֆիկատորների, սոսինձների/կցող նյութերի արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

14. Ոչ պիտանի քիմիական նյութեր, որոնք ստացվել են գիտահետազոտական աշխատանքների կամ ուսումնական գործընթացի ժամանակ: Այդ նյութերի բնույթը դեռ բացահայտված չէ և/կամ որոնք նոր են, ինչպես նաև դրանց ազդեցությունը մարդու և/կամ շրջակա միջավայրի վրա հայտնի չէ:

15. Պայթունավտանգ բնույթի թափոններ, որոնք չեն ընկնում որևէ օրենսդրության տակ:

16. Ֆոտոքիմիկատների կամ ֆոտոնյութերի մշակման համար նյութերի արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

17. Մետաղական և պլաստմասսե մակերեսների մշակումից ստացված թափոններ:

18. Արդյունաբերական թափոնների ոչնչացման գործողություններից ստացված մնացորդներ:

19. Մետաղների կարբոնիլներ:

20. Բերիլիում, բերիլիումի միացություններ:

21. Քրոմի վեցավալենտական միացումներ:

22. Պղինձի միացություններ:

23. Ցինկի միացություններ:

24. Մկնդեղ, մկնդեղի միացություններ:

25. Սելեն, սելենների միացում:

26. Կադմիում, կադմիումի միացություններ:

27. Սուրմա, սուրմայի միացություններ:

28. Տելլուր, տելլուրի միացություններ:

29. Սնդիկ, սնդիկի միացություններ:

30. Տալի, տալիի միացություններ:

31. Կապար, կապարի միացություններ:

32. Ֆտորի ոչ օրգանական միացություններ, բացառությամբ ֆտորի կալցիումի:

33. Ոչ օրգանական ցիանիդներ:

34. Թթվային լուծույթներ կամ թթուներ կարծր վիճակում:

35. Հիմնական միացություններ կամ կարծր հիմքեր:

36. Ասբեստ (փոշի և նրբաթել):

37. Ֆոսֆորի օրգանական միացություններ:

38. Օրգանական ցիանիդներ:

39. Ֆենոլներ, ֆենոլային միացություններ, ներառյալ քլորֆենոլները:

40. Եթերներ:

41. Հալոգենացված օրգանական լուծիչներ:

42. Օրգանական լուծիչներ, բացառությամբ հալոգենացված լուծիչների:

43. Պոլիքլորիդացված դիբենզոֆուրանի տիպի ցանկացած նյութ:

44. Պոլիքլորիդացված դիբենզոպիդիոքսինի տիպի ցանկացած նյութ:

45. Օրգանահալոգենացված միացություններ, բացառությամբ սույն հավելվածում նշված նյութերի (օրինակ 39, 41, 42, 43, 44):

 

Հավելված 2

Վտանգավոր և այլ թափոնների

անդրսահմանային փոխադրման

նկատմամբ հսկողության մասին

Համաձայնագրին կից

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

._________________________________________________________________________.

|հի.|                          Հատկություններ                             |

|հ/հ|                                                                     |

|___|_____________________________________________________________________|

|1. |Պայթուցիկ նյութեր:                                                   |

|   |                                                                     |

|   |Պայթուցիկ նյութեր կամ թափոններ` դրանք կարծր կամ հեղուկ նյութեր կամ   |

|   |թափոններ են (կամ նյութերի կամ թափոնների խառնուրդներ), որոնք կարող են |

|   |առաջացնել քիմիական ռեակցիա այնպիսի ջերմաստիճանով և  ճնշմամբ և        |

|   |այնպիսի արագությամբ գազերի արտանետումով, որն առաջացնում է շրջապատող  |

|   |առարկաների վնասում:                                                  |

|___|_____________________________________________________________________|

|2. |Վտանգավոր հեղուկներ:                                                 |

|   |                                                                     |

|   |«Հրդեհավտանգ» հասկացությունը հավասար է «դյուրավառ» հասկացությանը:    |

|   |                                                                     |

|   |Հրդեհավտանգ են հանդիսանում հեղուկները, հեղուկների խառնուրդները կամ   |

|   |լուծույթում կամ կախույթում կարծր նյութեր պարունակող հեղուկները (օր.` |

|   |ներկերը, ողորկալաքերը, լաքերը և  այլն, բացառությամբ նյութերի կամ     |

|   |թափոնների, որոնք իրենց վտանգավոր հատկություններին համապատասխան       |

|   |որակված են այլ կերպ), որոնք արտադրում են հրդեհավտանգ գոլորշիներ 60,5 |

|   |oC ջերմաստիճանից ոչ բարձր փակ անոթում կամ 65,6 oC ջերմաստիճանից ոչ   |

|   |բարձր բաց անոթում (քանի որ բաց և  փակ անոթներում ստացվող             |

|   |արդյունքները կարող են ճշգրտորեն համեմատվել և  նույնիսկ առանձին       |

|   |արդյունքները, որոնք ստացվում են միևնույն  մեթոդով, հաճախ շատ         |

|   |տարբերվում են միմյանցից, ապա կանոնները, որտեղ թվերը տարբերվում են    |

|   |վերը նշվածներից, մնում են նշված սահմանումների ոգով):                 |

|___|_____________________________________________________________________|

|3. |Հրդեհավտանգ կարծր նյութեր:                                           |

|   |                                                                     |

|   |Կարծր նյութեր կամ թափոններ, բացառությամբ որպես պայթուցիկ որակվածների,|

|   |որոնք տեղափոխման գործընթացում հանդիպող պայմաններում կարող են         |

|   |հեշտությամբ վառվել կամ ուժեղացնել հրդեհը շփման դեպքում:              |

|___|_____________________________________________________________________|

|4. |Ինքնաբռնկման ընդունակ նյութեր կամ թափոններ:                          |

|   |                                                                     |

|   |Նյութեր կամ թափոններ, որոնք ընդունակ են փոխադրման նորմալ պայմանների  |

|   |դեպքում ինքնաբերաբար տաքանալ կամ տաքանալ օդի հետ շփումից, իսկ        |

|   |այնուհետև  ընդունակ են ինքնաբռնկվել:                                 |

|___|_____________________________________________________________________|

|5. |Ջրի հետ փոխգործակցությունից հրդեհավտանգ գազեր արտաթորող նյութեր կամ  |

|   |թափոններ:                                                            |

|   |                                                                     |

|   |Նյութեր կամ թափոններ, որոնք ջրի հետ փոխգործակցությունից ընդունակ են  |

|   |դառնալու ինքնաբռնկվող կամ վտանգավոր քանակներով դյուրավառ գազեր       |

|   |արտաթորել:                                                           |

|___|_____________________________________________________________________|

|6. |Օքսիդացնող նյութեր:                                                  |

|   |                                                                     |

|   |Նյութեր, որոնք ինքնին պարտադիր չէ որ վառվող են, սակայն որոնք,        |

|   |սովորաբար թթվածնի արտաթորման հաշվին, կարող են առաջացնել կամ նպաստել  |

|   |այլ նյութերի բռնկմանը:                                               |

|___|_____________________________________________________________________|

|7. |Օրգանական պերոքիդներ:                                                |

|   |                                                                     |

|   |Օրգանական նյութեր, որոնք պարունակում են երկվալենտ -O-O- խումբ, որոնք |

|   |ոչ ջերմակայուն նյութեր են և  ենթակա են էկզոթերմիկ ինքնաարագացվող     |

|   |քայքայման:                                                           |

|___|_____________________________________________________________________|

|8. |Թունավոր նյութեր:                                                    |

|   |                                                                     |

|   |Նյութեր կամ թափոններ, որոնք շնչառության, մարսողության մարմինների կամ |

|   |մաշկի միջոցով օրգանիզմ թափանցելու դեպքում, ընդունակ են առաջացնել     |

|   |մարդու մահը կամ նրա վրա ուժեղ բացասական ներգործություն ունենալ:      |

|___|_____________________________________________________________________|

|9. |Վարակող նյութեր:                                                     |

|   |                                                                     |

|   |Նյութեր կամ թափոններ, որոնք պարունակում են կենդանի միկրոօրգանիզմներ  |

|   |կամ դրանց տոքսինները, որոնք ինչպես հայտնի է կամ ենթադրվում է         |

|   |հիվանդություններ են առաջացնում մարդկանց կամ կենդանիների մոտ:         |

|___|_____________________________________________________________________|

|10.|Կոռոզիոն նյութեր:                                                    |

|   |                                                                     |

|   |Նյութեր կամ թափոններ, որոնք քիմիական ներգործության միջոցով կարող են  |

|   |անմիջական շփման դեպքում առաջացնել կենդանի հյուսվածքի լուրջ վնասում,  |

|   |կամ արտահոսքի կամ արթնացման դեպքում կարող են առաջացնել այլ բեռների   |

|   |կամ տրանսպորտային միջոցների վնասվածքներ և  նույնիսկ ավերածություններ:|

|   |Դրանք նաև  կարող են առաջացնել վտանգի այլ տեսակներ:                   |

|___|_____________________________________________________________________|

|11.|Օդի կամ ջրի հետ շփման դեպքում թունավոր գազերի արտադրում:             |

|   |                                                                     |

|   |Նյութեր կամ թափոններ, որոնք օդի կամ ջրի հետ փոխգործակցելու դեպքում   |

|   |կարող են արտադրել թունավոր գազեր վտանգավոր ծավալներով:               |

|___|_____________________________________________________________________|

|12.|Թունավոր նյութեր, որոնք առաջացնում են երկարատև  կամ խրոնիկ           |

|   |հիվանդություններ:                                                    |

|   |                                                                     |

|   |Նյութեր կամ թափոններ, որոնք շնչառության, մարսողության մարմինների կամ |

|   |մաշկի միջոցով օրգանիզմի մեջ թափանցելու դեպքում կարող են առաջացնել    |

|   |լուրջ, երկարատև  կամ խրոնիկ հիվանդություններ, ներառյալ քաղցկեղը:     |

|___|_____________________________________________________________________|

|13.|Էկոթունավոր նյութեր:                                                 |

|   |                                                                     |

|   |Նյութեր կամ թափոններ, որոնք շրջակա միջավայր ընկնելու դեպքում         |

|   |ներկայացնում են կամ կարող են անմիջապես կամ ժամանակին վտանգ           |

|   |ներկայացնել շրջակա միջավայրի համար բիոակումուլացման արդյունքում      |

|   |և/կամ  կարող են թունավոր ազդեցություն ունենալ բիոտեք համակարգերի     |

|   |վրա:                                                                 |

|___|_____________________________________________________________________|

|14.|Նյութեր, որոնք ոչնչացումից հետո ընդունակ են գոյացնել այլ նյութեր,    |

|   |օրինակ, թվայնազրկման միջոցով, ընդ որում այդ նյութերը ունեն վերոհիշյալ|

|   |հատկություններից մի քանիսը:                                          |

._________________________________________________________________________.

 

* Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է վերապահումով. 12-րդ հոդվածից բացառել «ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ...» բառերը:

 

** Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի մարտի 20-ից:

 

 

pin
''
12.04.1996
Միջազգային պայմանագիր