Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արգենտինային Հանրապետության կառավարությունը, այսուհետ` «Կողմեր»,

հատուկ ուշադրություն դարձնելով երկու երկրների տնտեսությունների շարունակական զարգացման համար կարևորություն ունեցող գյուղատնտեսական սննդի բնագավառում համագործակցության ամրապնդմանը,

հաշվի առնելով միջազգային տնտեսական նոր իրավիճակը, գյուղատնտեսության, սննդի և գյուղատնտեսության զարգացման բնագավառներում համագործակցության զգալի մասնաբաժինը երկու երկրների տնտեսությունների առավել զարգացման համար,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը պայմանավորվում են հաստատել և ամրապնդել համագործակցությունը ագրոարդյունաբերական համալիրի գիտական, տեխնոլոգիական և առևտրատնտեսական բոլոր բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի իրավասու մարմիններն են.

- Հայաստանի Հանրապետության կողմից` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը,

- Արգենտինայի Հանրապետության կողմից` Արգենտինայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր գյուղատնտեսության, անասնապահության, ձկնորսության և սննդի քարտուղարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համագործակցությունը կիրականացվի Կողմերի գործող օրենսդրության համապատասխան և կընդգրկի հետևյալ ծրագրերը.

ա) տեխնիկական անձնակազմի փոխանակում,

բ) տեղեկատվության փոխանակում,

գ) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ դասախոսությունների և գիտաժողովների կազմակերպում,

դ) տարբեր ճյուղերի վերաբերյալ ցուցահանդեսների կազմակերպում,

ե) համագործակցության ցանկացած այլ ձև, որի վերաբերյալ Կողմերը համաձայնության կգան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի արդյունավետ կիրառման համար Կողմերը կարող են ստորագրել հատուկ արձանագրություններ և մշակել համագործակցության կոնկրետ ծրագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կնպաստեն հետազոտման և որակավորման մարմինների մասնակցությանը հոդված 1-ում նշված ծրագրերի և նախագծերի իրականացման գործում: Նաև, փոխադարձ համաձայնության հիման վրա Կողմերը կարող են հրավիրել երրորդ երկրների կազմակերպություններին և հաստատություններին` մասնակցելու հոդված 3-ով նախատեսված իրենց ընդհանուր համագործակցության ծրագրերին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կնպաստեն գյուղատնտեսական և սննդի արտադրանքի, ինչպես նաև նյութերի և սարքավորումների փոխանակմանը ագրոարդյունաբերական համալիրի համար: Այդ նպատակով Կողմերը կդյուրացնեն իրենց համապատասխան երկրների պետական և մասնավոր հաստատությունների միջև կապերը այլոց թվում այեր, դասախոսությունների, գիտաժողովների և ցուցահանդեսների իրականացման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը պայմանավորվում են խթանելու տեխնոլոգիական և ագրոարդյունաբերական համագործակցությունը` երկու երկրների ձեռնարկությունների և հաստատությունների մասնակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը կզարգացնեն գիտատեխնոլոգիական տեղեկատվության և հայ ու արգենտինացի փորձագետների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների փոխանակումը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակով Կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից կստեղծվի Համատեղ հանձնաժողով, որի նիստերը կգումարվեն երկու տարին մեկ անգամ` ըստ հերթականության յուրաքանչյուր պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության զարգացման հետ կապված ծախսերը կհոգա Կողմերից յուրաքանչյուրը:

Այն Կողմը, որ սեփական նախաձեռնությամբ ներկայացուցիչներ և մասնագետներ կուղարկի մյուս Կողմի տարածք, պարտավոր է հոգալ համապատասխան ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրը Կողմերի համաձայնությամբ ցանկացած ժամանակ կարող է ենթակա լինել փոփոխությունների:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված հակասությունները կլուծվեն բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ծանուցման օրվանից, երբ Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին:

Համաձայնագիրը կունենա հինգ (5) տարի տևողություն և ինքնաբերաբար կերկարաձգվի նույնքան ժամանակով, բացառությամբ, երբ Կողմերից մեկը սույն Համաձայնագրի յուրաքանչյուր ժամկետը լրանալուց առնվազն վեց (6) ամիս առաջ դիվանագիտական ուղիներով կտեղեկացնի մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի նրա գործողության ընթացքում սկսված ծրագրերի իրականացման վրա:

 

Ստորագրված է Բուենոս Այրես քաղաքում 2000 թվականի մայիսի 17-ին երկու բնօրինակով, հայերեն և իսպաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 9-ից:

 

 

pin
''
17.05.2000
Միջազգային պայմանագիր