Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՄԵԿՆՈՂ ԵՎ ԺԱՄԱՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆ ...

 

 

040.0707.100708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 2008 թվականի N 707-Ն

 

i

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՄԵԿՆՈՂ ԵՎ ԺԱՄԱՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԿՑՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 120-րդ և 148-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

1) սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին կից ուղևորային մաքսային հայտարարագրի ձևի «Ա» դաշտի 2-րդ տողը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային հաղորդակցության անցման կետերով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար լրացման ենթակա չէ: Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային հաղորդակցության անցման կետերով ժամանող, մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձինք մաքսային սահմանը հատում են առանց մաքսային հայտարարագիր լրացնելու, եթե նրանց կողմից ընտրվում է «Կանաչ ուղի» ընթացակարգը և իրականացվում է բանավոր հայտարարագրում:

«Կարմիր ուղի» ընթացակարգի ընտրության դեպքում հայտարարագրումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված ուղևորային մաքսային հայտարարագրի լրացմամբ` սույն որոշմամբ հաստատված կարգով:

(1-ին կետը փոփ. 25.10.12 թիվ 1335-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 3-ի

N 707-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՄԵԿՆՈՂ ԵՎ ԺԱՄԱՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԿՑՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային հաղորդակցության անցման կետերով ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառմամբ ապրանքների մաքսային ձևակերպման և զննման ընթացակարգերը:

2. Երկուղային համակարգը մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման պարզեցման համակարգ է` բաղկացած «կարմիր» և «կանաչ» ուղիներից, որը թույլ է տալիս ֆիզիկական անձանց ինքնուրույն, ելնելով իրենց կողմից տեղափոխվող ապրանքների բնույթից, ընտրել երկու ուղուց որևէ մեկը:

i

3. Երկուղային համակարգը գտնվում է մաքսային հսկողության գոտում, որում ներառված են «կանաչ» և «կարմիր» ուղիները: Յուրաքանչյուր ուղու մուտքը պետք է պարզ և հստակ նշված լինի` ուղևորների կողմից դրանց հեշտ ընկալման նպատակով: «Կանաչ» ուղու մուտքը պատկերվում է սպիտակ ֆոնի վրա` կանաչ, կանոնավոր ութանկյուն գրաֆիկական նշանով և «Հայտարարագրման ենթակա և արտահանման «ներմուծման» համար արգելված ապրանքներ չկան (բանավոր հայտարարագրում)» «Կանաչ» ուղու ելքը նշվում է 50 սմ լայնությամբ կանաչ գծով, որը նշանակում է մաքսային ձևակերպման ավարտ: «Կարմիր» ուղու մուտքը պատկերվում է սպիտակ ֆոնի վրա` կարմիր, քառակուսի գրաֆիկական նշանով և «Հայտարարագրման ենթակա ապրանքներ» (գրավոր հայտարարագրում) բառերով: «Կարմիր» ուղու ելքը նշվում է 50 սմ լայնությամբ կարմիր գծով, որը նշանակում է մաքսային ձևակերպման ավարտ: Գրառումները պետք է լինեն հայերենով, անգլերենով և ռուսերենով: «Կանաչ» և «կարմիր» ուղիների մուտքերը պետք է լինեն նույն լայնությամբ: «Կանաչ» և «կարմիր» ուղիներում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց աշխատատեղերը պետք է ապահովված լինեն մաքսային հսկողություն և ձևակերպում իրականացնելու համար նախատեսված տարածքներով: «Կանաչ» և «կարմիր» ուղիում լրացուցիչ տեղադրվում են նաև ռենտգենյան սարքավորումներ: «Կանաչ» ուղիում մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է տեսողական զննում: Բեռների զննման ժամանակ անհրաժեշտ է ապահովել գաղտնիությունը: Երկուղային համակարգից անմիջապես հետո պետք է տեղակայված լինի (լինեն) անձի քննման համար անհրաժեշտ սենյակ (սենյակներ):

(3-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1335-Ն որոշում)

4. Բացառիկ դեպքերում, մաքսային մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա, վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է որոշակի ժամկետով ընդունել «կանաչ» ուղին փակելու մասին որոշում` ելնելով օպերատիվ իրավիճակից, ինչպես նաև մաքսային սահմանը հատող փոխադրամիջոցի երթուղու առանձնահատկություններից: «Կանաչ» ուղու ժամանակավոր փակման դեպքում մաքսատան պետը պարտավոր է 12 ժամվա ընթացքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարին գրավոր զեկուցել դրա փակման արդյունքների մասին:

5. Երկուղային համակարգը բացառում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններ ունեցող քաղաքացիների համար հատուկ անցումների կիրառումը: Այդպիսի քաղաքացիները կարող են անցնել ինչպես «կանաչ», այնպես էլ «կարմիր» ուղիներով` ելնելով նրանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բնույթից:

 

II. «ԿԱՐՄԻՐ» ՈՒՂԻՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԶՆՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

i

6. «Կարմիր» ուղին նախատեսված է այն ուղիների համար, ովքեր տեղափոխում են գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ: «Կարմիր» ուղին կարող են ընտրել նաև այն ուղևորները, ովքեր, չունենալով հայտարարագրման ենթակա ապրանքներ, ցանկություն են հայտնում լրացնելու ուղևորային մաքսային հայտարարագիր` համաձայն ձևի:

(6-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1335-Ն որոշում)

7. Այն դեպքում, երբ ուղևորը տեղափոխում է սակագնային կարգավորման միջոցների կիրառման ենթակա ապրանքներ, ուղևորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնում է մաքսային հայտարարագիր, իսկ հայտարարագրման ենթակա այլ ապրանքներ տեղափոխելու դեպքում` ուղևորային մաքսային հայտարարագիր:

8. Հայտարարագիրը լրացվում և հաստատվում (ստորագրվում է) ուղևորի կողմից` մինչև ապրանքները մաքսային հսկողության ներկայացնելը: ՈՒղևորը հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

i

9. Անչափահաս երեխաներին և անգործունակ քաղաքացիներին պատկանող` գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքները հայտարարագրվում են նրանց ուղեկցող անձի կողմից: Հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում ուղեկցող անձը:

(9-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1335-Ն որոշում)

10. Մաքսատան մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է մինչև մաքսային հայտարարագրում նշված տվյալների հավաստիության ստուգումը կատարել ուղևորի բանավոր հարցում: Հարցման ժամանակ ուղևորի կողմից չհայտարարագրված` գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ հայտնաբերելիս` պահանջել դրանց հայտարարագրում, ստուգել մաքսային հայտարարագրում նշված տեղեկությունները, մաքսային ձևակերպման և հսկողության նպատակով, անհրաժեշտության դեպքում, պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկություններ:

(10-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1335-Ն որոշում)

11. Մաքսային հայտարարագիրը կնիքի տեղում («Կ.Տ») կնքվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական կնիքով: Կնքված հայտարարագիրը դառնում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ, որից հետո մաքսային ձևակերպումներն ու ապրանքների բացթողումն իրականացվում են մաքսային հսկողության մեթոդիկային համապատասխան:

 

III. «ԿԱՆԱՉ» ՈՒՂԻՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԶՆՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

i

12. «Կանաչ» ուղին նախատեսված է այն ուղևորների համար, ովքեր չունեն գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ:

(12-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1335-Ն որոշում)

13. ՈՒղևորի կողմից «կանաչ» ուղին ընտրելը և սույն կարգի 3-րդ կետում նշված «կանաչ» ուղու ելքը հատելը համարվում է բանավոր հայտարարագրում:

i

14. եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «կանաչ» ուղի ընտրած ուղևորի մոտ առկա են գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչև ուղևորի կողմից «կանաչ» ուղու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան և առաջարկել տեղափոխվել «կարմիր» ուղի:

(14-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1335-Ն որոշում)

15. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «կանաչ» ուղու ելքը հատած ուղևորն իր հետ տեղափոխվում է գրավոր հայտարարագրման ենթակա կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված ապրանքներ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային հսկողության գործողություններ:

(15-րդ կետը փոփ. 25.10.12 թիվ 1335-Ն որոշում)

16. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտարարելու դեպքում պարտավոր է սահմանված կարգով կազմել մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն:

 

Ձև

 

i

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

    Ժամանում                     Մեկնում               Տարանցիկ

 

Անհրաժեշտ է նշել համապատասխան սյունակում` X ձևով:

1. Տեղեկություններ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող քաղաքացու մասին`

______________|_____________|___________________|Սերիա ___________N____

  (ազգանունը)     (անունը)     (քաղաքացիությունը)       (անձնագրի)

 

_______________________|_______________________

(որ երկրից է ժամանել)  (որ երկիրն է մեկնում)

 

2. ՈՒնեմ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին հայտարարագրման ենթակա հետևյալ ապրանքները`

 

._______________________________________________________________________.

|NN |                Ա                   |Նշումներ   |Անվանումը |Քանակը |

|ը/կ|                                    |ապրանքի    |          |       |

|   |                                    |առկայության|          |       |

|   |                                    |մասին      |          |       |

|___|____________________________________|___________|__________|_______|

|1. |ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված|           |          |       |

|   |այնպիսի ապրանքներ, որոնց տեղափոխման |           |          |       |

|   |համար պահանջվում են լիցենզիաներ,    |           |          |       |

|   |թույլտվություններ,                  |           |          |       |

|   |եզրակացություններ, հավաստագրեր,     |           |          |       |

|   |վկայագրեր                           |           |          |       |

|___|____________________________________|___________|__________|_______|

|2. |ՀՀ մաքսային օրենսդրությամբ ֆիզիկական|           |          |       |

|   |անձանց համար սահմանված` առանց       |           |          |       |

|   |մաքսատուրքի վճարման մաքսային        |           |          |       |

|   |սահմանով տեղափոխվող ապրանքների      |           |          |       |

|   |բնաիրային և  արժեքային չափերը       |           |          |       |

|   |գերազանցող ապրանքներ                |           |          |       |

|___|____________________________________|___________|__________|_______|

|3. |Արտահանման դեպքում` 5 մլն ՀՀ դրամը  |           |          |       |

|   |գերազանցող վճարային արժեթղթեր:      |           |          |       |

|   |Ներմուծման դեպքում` 15 հազ. եվրոյին |           |          |       |

|   |համարժեք կանխիկ դրամը գերազանցող    |           |          |       |

|   |թղթադրամներ և  մետաղադրամներ, ինչպես|           |          |       |

|   |նաև  վճարային արժեթղթեր             |           |          |       |

._______________________________________________________________________.

 

._______________________________________________________________________.

|Բ                                                                      |

._______________________________________________________________________.

 

«Ա» դաշտը լրացվում է պարտադիր հայտարարագրման ենթակա ապրանքների համար հետևյալ կարգով`

ապրանքների բացակայության դեպքում «Նշումներ ապրանքի առկայության մասին» սյունակի համապատասխան տողում դրվում է «x» նշանը, իսկ նույն տողի «Անվանումը» և «Քանակը» սյունակները չեն լրացվում,

ապրանքների առկայության դեպքում «Նշումներ ապրանքի առկայության մասին» սյունակի համապատասխան տողը չի լրացվում, իսկ նույն տողի «Անվանումը» և «Քանակը» սյունակներում հերթականությամբ նշվում են ապրանքների անվանումները և քանակը:

«Ա» դաշտի 2-րդ տողը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային հաղորդակցության անցման կետերով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար լրացման ենթակա չէ:

«Բ» դաշտը լրացվում է հայտարարատուի ցանկությամբ` պարտադիր հայտարարագրման ոչ ենթակա ապրանքներ հայտարարագրելու համար` նշելով այդ ապրանքների անվանումները և քանակը:

 

ՈՒշադրություն.

 

Մաքսային հայտարարագրում, ինչպես նաև մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ոչ հավաստի տեղեկություններ տալն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

3. Քաղաքացու ստորագրությունը ____________________ 200 թ.

4. Ծառայողական նշումների համար

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը և կնիքի համարը __________________________ Կ.Տ.

 

Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու, որպես ուղեկցող բեռ, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը:

Ֆիզիկական անձինք կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել մինչև 15 հազ. եվրոյին համարժեք կանխիկ դրամ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև` վճարային արժեթղթեր: Նշված արժեքը գերազանցելու դեպքում` նշված արժութային արժեքների ներմուծումը ենթակա է մաքսային հայտարարագրման:

Ֆիզիկական անձինք իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունից արտահանելու մինչև 5 մլն կանխիկ Հայաստանի Հանրապետության դրամ կամ համարժեք կանխիկ արտարժույթ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Նշված գումարը գերազանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը` գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ:

 

(ձևը փոփ. 25.10.12 թիվ 1335-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.07.2008
N 707-Ն
Որոշում