Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ ...

 

 

050.0044.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008078

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2008 թվականի թիվ 44-Ն

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը, 72-րդ և 73-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ի 2-րդ գլխի 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

3. 2008 թվականի հունիսի 30-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի ««Մասնագիտացված անձանց գործունեության տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում օգտագործվող մեծությունների կազմը» կանոնակարգ 42-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 231-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/02 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է ներդրումային ընկերությունների գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը և սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը, որի դեպքում ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, ինչպես նաև օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ պայմանները:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) ֆինանսական կազմակերպություն` Կենտրոնական բանկի կամ ֆինանսական ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող օտարերկրյա մարմնի կողմից լիցենզավորվող և/կամ հաշվառվող (գրանցվող) իրավաբանական անձ,

3) ոչ բանկ կազմակերպություն` իրավաբանական անձ, բացառությամբ բանկի,

4) թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտոր` «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ստանդարտացված ձուլակտոր:

5) հաշվային պլան` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլան»:

6) ածանցյալ գործիքներ` ֆորվարդը, ֆյուչերսը, օպցիոնը, սվոպը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն այլ ածանցյալ գործիքները:

7) հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ` ներդրումային ընկերության կողմից տրամադրված երաշխավորություններ:

8) վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ով սահմանված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն:

9) հաշվեկշռային մնացորդ (արժեք)` ակտիվի կամ պարտավորության գծով հաշվեկշռում հաշվեգրված գումարը` ներառյալ տոկոսները, տույժերը և տուգանքները` նվազեցրած դրա գծով ձևավորված հնարավոր պահուստը, կուտակված ամորտիզացիան և արժեզրկումը, եթե այդպիսիք կան:

(2-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իմաստները, եթե սույն կանոնակարգով դրանց վերաբերյալ այլ բան սահմանված չէ:

 

ԳԼՈՒԽ 3. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

4. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերությունների համար սահմանում է.

1) կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերի նորմատիվը և

2) ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության Ն1 նորմատիվը:

5. Ներդրումային ընկերությունների համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.

1) 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե ներդրումային ընկերությունն առանց տիրապետելու հաճախորդի միջոցներին (արժեթղթերին և(կամ) դրամական միջոցներին) իրականացնում է հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում և(կամ) իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարման ծառայություն, և(կամ) մատուցում է արժեթղթերում ներդրումների հետ կապված հաճախորդներին խորհրդատվության տրամադրման ծառայություն,

2) 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե ներդրումային ընկերությունը տիրապետում է հաճախորդի միջոցներին (արժեթղթերին և(կամ) դրամական միջոցներին) և իրավունք ունի մատուցել հետևյալ ներդրումային ծառայություններից առնվազն մեկը.

ա. հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,

բ. իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում.

3) 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե ներդրումային ընկերությունը իրականացնում է արժեթղթերի փաթեթի կառավարում և(կամ) արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխում,

4) 300 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե ներդրումային ընկերությունը արժեթղթերով գործարքներ է կատարում իր հաշվին և իր անունից, և(կամ) մատուցում է արժեթղթերի երաշխավորված տեղաբաշխման ծառայությունը, և(կամ) իրականացնում է արժեթղթերի պահառություն:

6. Սույն կանոնակարգի 5-րդ կետի իմաստով` ներդրումային ընկերությունը տիրապետում է հաճախորդի միջոցներին (արժեթղթերին և(կամ) դրամական միջոցներին), եթե այդ ընկերությունը հաճախորդի միջոցները պահում է իր հաշվում կամ փաստացի հնարավորություն ունի տիրապետել դրանք:

7. Ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

8. Սույն կանոնակարգի 5-րդ կետում նշված միաժամանակ տարբեր ենթակետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության նկատմամբ կիրառվում է դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված ընդհանուր կապիտալի նորմատիվի այն նվազագույն չափը, որն ավելի խիստ է:

9. Ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) սահմանվում է 12 տոկոս:

10. Ներդրումային ընկերությունը, որը մատուցում է միայն արժեթղթերում ներդրումների հետ կապված հաճախորդներին խորհրդատվության տրամադրման ծառայությունը և (կամ) հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում առանց տիրապետելու հաճախորդի միջոցներին (արժեթղթերին և(կամ) դրամական միջոցներին), չի հաշվարկում Ն1 հիմնական տնտեսական նորմատիվը:

11. Ներդրումային ընկերությունը պետք է յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով ապահովի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, Ն1 հիմնական տնտեսական նորմատիվը:

11.1 Օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի համար չեն սահմանվում տնտեսական նորմատիվներ:

(11.1-ին կետը լրաց. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

12. Եթե ներդրումային ընկերությունն ունի դուստր ընկերություն, ապա Կենտրոնական բանկի կողմից սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները կիրառվում են նաև ներդրումային ընկերության համախմբված հաշվետվությունների նկատմամբ:

 

ԳԼՈՒԽ 4. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

13. Սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և Ն1 հիմնական տնտեսական նորմատիվի հաշվարկման համար ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է` համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, ընդհանուր կապիտալի մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալը ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն գլխի 15-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50%-ի չափով:

14. Ներդրումային ընկերության հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է`

1) հաշվային պլանի 50-րդ բաժնում հաշվառվող կանոնադրական կապիտալ (կանոնադրական հիմնադրամ),

2) չբաշխված շահույթ (վնաս),

3) գլխավոր պահուստ:

(14-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

15. Հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերն են.

1) ոչ նյութական ակտիվների (այդ թվում` շահագործումից դուրս), ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքը (բացառությամբ` ներդրումային ընկերության կողմից ներդրումային ծառայությունների ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների վճարումների, ՍիԲիԷյՆեթ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ վճարահաշվարկային համակարգերի (այդ թվում` ներդրումային ընկերության օտարերկրյա մասնաճյուղերի կողմից օգտագործվող օտարերկրյա վճարահաշվարկային համակարգերից) օգտվելու իրավունք տվող վճարումների չափով),

2) հաշվային պլանի 51-րդ բաժնում հաշվառվող հետ գնված և չվճարված կապիտալը,

3) ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող և ներդրումային ծառայությունների համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ներդրումային ծառայությունների համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը` այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով ներդրումային ընկերության սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո,

4) ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող և ներդրումային ծառայությունների համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ներդրումային ընկերության գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) արժեքը` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով` նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով,

5) ներդրումային ընկերության վարձակալած հիմնական միջոցի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդը,

6) այլ ֆինանսական կազմակերպությունների (այդ թվում` ներդրումային ընկերությունների) կանոնադրական կապիտալում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքը, եթե

ա. ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ

բ. ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է ներդրումային ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

գ. բոլոր անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումները գերազանցում են ներդրումային ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը:

(15-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

16. Ներդրումային ընկերության լրացուցիչ կապիտալը բաղկացած է.

1) ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող և ներդրումային ընկերության կողմից ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից աճից,

2) արտերկրյա գործառնության վերահաշվարկից փոխարժեքային տարբերություններից,

3) հաշվային պլանի 52-րդ բաժնում հաշվառվող այլ համապարփակ եկամտի այլ տարրերից:

(16-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

17. Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում ներդրումային ընկերությունների կողմից ծառայությունների մատուցման համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների` այլ համապարփակ եկամտի տարր հանդիսացող վերագնահատումից աճը (եկամուտը, շահույթը/վնասը):

(17-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

18. Սույն կանոնակարգի իմաստով ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք ներդրումային ընկերության կողմից օգտագործվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային և (կամ) ոչ հիմնական ծառայություններ մատուցելու համար: Ընդ որում, ներդրումային և (կամ) ոչ հիմնական ծառայությունների մատուցման համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ ներդրումային ընկերությունները և (կամ) նրանց մասնաճյուղերը մատուցում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային և (կամ) ոչ հիմնական ծառայություններ, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կողմից:

(18-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

19. Ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը որոշվում է

 

Կընդ

Ն1= _______ բանաձևով,

ՌԿԱ

որտեղ`

Կընդ - ընդհանուր կապիտալն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՌԿԱ = ՎՌ +25/3(ՇՌ+ԳՌ), որտեղ`

ՎՌ-վարկային ռիսկն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի հավելված 1-ի, ՇՌ-շուկայական ռիսկն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի հավելված 2-ի և ԳՌ-գործառնական ռիսկն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի հավելված 3-ի:

 

ԳԼՈՒԽ 5. ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ, ՈՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՎԵԼ

 

20. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել ներդրումային ընկերության տնտեսական նորմատիվը (նորմատիվները) սահմանված չափերից 10 և ավելի տոկոս նվազման դեպքում:

 

ԳԼՈՒԽ 6. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(6-րդ գլուխն ուժը կորցրել է 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 7. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(7-րդ գլուխն ուժը կորցրել է 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի թիվ

231-Ն որոշմամբ հաստատված

Կանոնակարգ 4/02-ի

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

ԳԼՈՒԽ 1. Վարկային ռիսկի հաշվարկ

 

1. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՎՌ = (ՎՌ1+ՎՌ2+ ... +ՎՌՆ)/Ն,

 

որտեղ`

ՎՌ - վարկային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՎՌ1, ՎՌ2, ..., ՎՌՆ - վարկային ռիսկն է` ըստ օրերի,

Ն - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

 

2. Վարկային ռիսկը հաշվարկելիս հաշվի են առնվում ներդրումային ընկերության ակտիվները, բացառությամբ սույն կանոնակարգի 15-րդ կետի համաձայն` ներդրումային ընկերության հիմնական կապիտալից նվազեցվող ակտիվների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները:

(2-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

4. Վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՎՌ = Ա1 *Ռ 1 + Ա2 *Ռ 2 +...+ Աn *Ռ n, որտեղ`

Ա1, Ա2, ..., Աn-ը ներդրումային ընկերությունների ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալից), հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հանրագումարն են` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների: Ակտիվները ներառվում են իրենց հաշվեկշռային արժեքով, իսկ սույն հավելվածով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում` ՎՌԶՄ ճշգրտված արժեքով: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված չափով:

Ռ1, Ռ2, ..., Ռn-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:

(4-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

5. Վարկային ռիսկի հաշվարկման ընթացքում ներդրումային ընկերությունները կիրառում են սույն հավելվածի 3-րդ գլխով սահմանված վարկային ռիսկի զսպման մեխանիզմները (այսուհետև` ՎՌԶՄ):

 

ԳԼՈՒԽ 2.
Վարկային ռիսկի հաշվարկում օգտագործվող ռիսկի կշիռներ

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|     ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԻՍԿԻ ԿՇԻՌՆԵՐԻ            |

|                            ԱՂՅՈՒՍԱԿ                                 |

|_____________________________________________________________________|

|    Ակտիվների տեսակները                      |Ռիսկի կշիռներ (տոկոս)  |

|                                             |_______________________|

|                                             |դրամային |արտարժութային|

|                                             |ակտիվների|ակտիվների    |

|                                             |համար    |համար        |

|_____________________________________________|_________|_____________|

|1. Կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի       |     0   |      0      |

|Հանրապետության դրամով և  առաջին խմբի մեջ     |         |             |

|մտնող արտարժույթներով, ռուսական ռուբլով),    |         |             |

|ինչպես նաև  Կենտրոնական բանկի խորհրդի        |         |             |

|համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված       |         |             |

|վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության|         |             |

|դրամով և  առաջին խմբի մեջ մտնող              |         |             |

|արտարժույթներով, ռուսական ռուբլով)           |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|2. Տվյալ ներդրումային ընկերությունում պահվող |     0   |      -      |

|(ներառյալ` տվյալ ներդրումային ընկերության    |         |             |

|դեպոզիտային հաշիվներում հաշվառվող) բանկային  |         |             |

|ոսկի                                         |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|3. Կենտրոնական բանկում բացված կանոնադրական   |     0   |      0      |

|կապիտալի համալրման կուտակային հաշվի          |         |             |

|մնացորդներ, այլ պահանջներ Կենտրոնական բանկի  |         |             |

|նկատմամբ                                     |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|4. Հայաստանի Հանրապետության դրամով           |     0   |      -      |

|Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր,|         |             |

|Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական|         |             |

|պարտատոմսեր                                  |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|5. Հայաստանի Հանրապետության կառավարության    |     0   |      -      |

|նկատմամբ պահանջներ` հարկային օրենսդրությամբ  |         |             |

|սահմանված կարգով հաշվարկված հարկային         |         |             |

|պարտավորությունների կանխավճարների գծով       |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|6. (6-րդ կետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 274-Ն որոշում)             |

|_____________________________________________|_________|_____________|

|7. Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, |    0    |      0      |

|Համաշխարհային բանկի խումբ կազմող             |         |             |

|Վերակառուցման և  Զարգացման Միջազգային բանկի  |         |             |

|և  Միջազգային ֆինանսական կորպորացիայի,       |         |             |

|Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական       |         |             |

|վերակառուցման և  զարգացման բանկի, Ասիական    |         |             |

|զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի,   |         |             |

|Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական      |         |             |

|ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային   |         |             |

|հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, |         |             |

|Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման|         |             |

|բանկի, Առևտրի  և  զարգացման սևծովյան  բանկի, |         |             |

|ինչպես նաև  Եվրոպական զարգացման բանկի խորհրդի|         |             |

|նկատմամբ                                     |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|8. Արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից     |     -   |      10     |

|թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության|         |             |

|պետական գանձապետական պարտատոմսեր             |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների       |    10   |      10     |

|նախարարության կողմից թողարկված փոխանցելի     |         |             |

|մուրհակներ, որոնց մինչև  մարումն ընկած       |         |             |

|ժամանակահատվածը մինչև  1 տարի է և  որոնք     |         |             |

|ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի         |         |             |

|Հանրապետության կենտրոնական բանկի կողմից`     |         |             |

|Հայաստանի Հանրապետության կառավարության       |         |             |

|գանձապետական միասնական հաշվի միջոցներից      |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|10. Վերաֆինանսավորում իրականացնող վարկային   |    0    |      10     |

|կազմակերպությունների կողմից թողարկված        |         |             |

|պարտատոմսեր                                  |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|11. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի       |    20   |      20     |

|Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման  |         |             |

|ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի  |         |             |

|Հանրապետության պետական մուրհակներ            |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|12. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական        |    20   |      20     |

|միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և  |         |             |

|առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով),      |         |             |

|բանկային ոսկի, ինչպես նաև  ճանապարհին գտնվող`|         |             |

|Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ    |         |             |

|կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր    |         |             |

|(Հայաստանի Հանրապետության դրամով և  առաջին   |         |             |

|խմբի մեջ մտնող արտարժույթներով)              |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|Բանկային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով)|    20   |      30     |

|Հայաստանի Հանրապետության տարածքում գործող    |         |             |

|բանկերում և  օտարերկրյա բանկերի` Հայաստանի   |         |             |

|Հանրապետության տարածքում գործող              |         |             |

|մասնաճյուղերում                              |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|13. Պահանջներ օտարերկրյա կառավարությունների  |/ԱԱԱ/    |/ԱԱԱ/Աաա/-ից |

|և  դրանց կենտրոնական բանկերի նկատմամբ        |Աաա/-ից  |/ԱԱ-/Աա3/    |

|                                             |/ԱԱ-/Աա3/|0/Ա+/Ա1/-ից  |

|                                             |0/Ա+/    |/Ա-/Ա3/ 20   |

|                                             |Ա1/-ից   |/ԲԲԲ+/       |

|                                             |/Ա-/Ա3/  |Բաա1/-ից     |

|                                             |20       |/ԲԲԲ-/Բաա3/  |

|                                             |/ԲԲԲ+    |50           |

|                                             |/Բաա1/-ից|/ԲԲ+/Բա1/-ից |

|                                             |/ԲԲԲ-    |/Բ-/Բ3/ 100  |

|                                             |/Բաա3/ 50|/(Բ-)-ից     |

|                                             |/ԲԲ+/    |ցածր/(Բ3)-ից |

|                                             |Բա1/-ից  |ցածր/ 150    |

|                                             |/Բ-/Բ3/  |վարկանիշ     |

|                                             |100      |չունեցող 100 |

|                                             |/(Բ-)-ից |             |

|                                             |ցածր/    |             |

|                                             |(Բ3)-ից  |             |

|                                             |ցածր/ 150|             |

|                                             |վարկանիշ |             |

|                                             |չունեցող |             |

|                                             |100      |             |

|_____________________________________________|_________|_____________|

|14. Պահանջներ օտարերկրյա տեղական կառավարման  |/ԱԱԱ/    |/ԱԱԱ/Աաա/-ից |

|մարմինների նկատմամբ                          |Աաա/-ից  |/ԱԱ-/Աա3/ 20 |

|                                             |/ԱԱ-/Աա3/|/Ա+/Ա1/-ից   |

|                                             |20       |/ԲԲԲ-/Բաա3/  |

|                                             |/Ա+      |50           |

|                                             |/Ա1/-ից  |/ԲԲ+/Բա1/-ից |

|                                             |/ԲԲԲ-    |/Բ-/Բ3/ 100  |

|                                             |/Բաա3/ 50|/(Բ-)-ից     |

|                                             |/ԲԲ+     |ցածր/(Բ3)-ից |

|                                             |/Բա1/-ից |ցածր/ 150    |

|                                             |/Բ-/Բ3/  |վարկանիշ     |

|                                             |100      |չունեցող 100 |

|                                             |/(Բ-)-ից |             |

|                                             |ցածր/    |             |

|                                             |(Բ3)-ից  |             |

|                                             |ցածր/ 150|             |

|                                             |վարկանիշ |             |

|                                             |չունեցող |             |

|                                             |100      |             |

|_____________________________________________|_________|_____________|

|15. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա         |/Ա-1+,   |/Ա-1+,Ա-1/   |

|ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ     |Ա-1/Ֆ1+, |Ֆ1+,Ֆ1/Պ-1/  |

|                                             |Ֆ1/Պ-1/  |20           |

|                                             |20       |/Ա-2/Ֆ2/Պ-2/ |

|                                             |/Ա-2/Ֆ2  |50           |

|                                             |/Պ-2/ 50 |/Ա-3/Ֆ3/Պ-3/ |

|                                             |/Ա-3/Ֆ3  |100 /Ա-3-ից  |

|                                             |/Պ-3/ 100|ցածր/Ֆ3-ից   |

|                                             |/Ա-3-ից  |ցածր/ՆՊ/ 150 |

|                                             |ցածր/    |վարկանիշ     |

|                                             |Ֆ3-ից    |չունեցող 100 |

|                                             |ցածր/ՆՊ/ |             |

|                                             |150      |             |

|                                             |վարկանիշ |             |

|                                             |չունեցող |             |

|                                             |100      |             |

|_____________________________________________|_________|_____________|

|16. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա        |/ԱԱԱ/    |/ԱԱԱ/Աաա/-ից |

|ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ     |Աաա/-ից  |/ԱԱ-/Աա3/ 20 |

|                                             |/ԱԱ-/Աա3/|/Ա+/Ա1/-ից   |

|                                             |20       |/ԲԲԲ-/Բաա3/  |

|                                             |/Ա+      |50           |

|                                             |/Ա1/-ից  |/ԲԲ+/Բա1/-ից |

|                                             |/ԲԲԲ-    |/Բ-/Բ3/ 100  |

|                                             |/Բաա3/ 50|/(Բ-)-ից     |

|                                             |         |ցածր/(Բ3)-ից |

|                                             |/ԲԲ+     |ցածր/ 150    |

|                                             |/Բա1/-ից |վարկանիշ     |

|                                             |/Բ-/Բ3/  |չունեցող 100 |

|                                             |100      |             |

|                                             |/(Բ-)-ից |             |

|                                             |ցածր/    |             |

|                                             |(Բ3)-ից  |             |

|                                             |ցածր/ 150|             |

|                                             |վարկանիշ |             |

|                                             |չունեցող |             |

|                                             |100      |             |

|_____________________________________________|_________|_____________|

|17. (17-րդ կետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 274-Ն որոշում)           |

|_____________________________________________|_________|_____________|

|18. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ      |/Ա-1+,   |/Ա-1+,       |

|ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ     |Ա-1/Ֆ1+, |Ա-1/Ֆ1+,     |

|                                             |Ֆ1/Պ-1/  |Ֆ1/Պ-1/ 20   |

|                                             |20       |/Ա-2/Ֆ2/Պ-2/ |

|                                             |/Ա-2/Ֆ2  |50           |

|                                             |/Պ-2/ 50 |/Ա-3/Ֆ3/Պ-3/ |

|                                             |/Ա-3/Ֆ3  |100          |

|                                             |/Պ-3/ 100|/Ա-3-ից      |

|                                             |/Ա-3-ից  |ցածր/Ֆ3-ից   |

|                                             |ցածր/    |ցածր/ՆՊ/ 150 |

|                                             |Ֆ3-ից    |վարկանիշ     |

|                                             |ցածր/ՆՊ/ |չունեցող 100 |

|                                             |150      |             |

|                                             |վարկանիշ |             |

|                                             |չունեցող |             |

|                                             |100      |             |

|_____________________________________________|_________|_____________|

|19. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ     |/ԱԱԱ/    |/ԱԱԱ/Աաա/-ից |

|ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ     |Աաա/-ից  |/ԱԱ-/Աա3/ 20 |

|                                             |/ԱԱ-/Աա3/|/Ա+/Ա1/-ից   |

|                                             |20       |/Ա-/Ա3/ 50   |

|                                             |/Ա+      |/ԲԲԲ+        |

|                                             |/Ա1/-ից  |/Բաա1/-ից    |

|                                             |/Ա-/Ա3/  |/ԲԲ-/Բա3/ 100|

|                                             |50       |/(ԲԲ-)-ից    |

|                                             |/ԲԲԲ+/   |ցածր/(Բա3)-ից|

|                                             |Բաա1/-ից |ցածր/ 150    |

|                                             |/ԲԲ-/Բա3/|վարկանիշ     |

|                                             |100      |չունեցող 100 |

|                                             |/(ԲԲ-)-ից|             |

|                                             |ցածր/    |             |

|                                             |(Բա3)-ից |             |

|                                             |ցածր/ 150|             |

|                                             |վարկանիշ |             |

|                                             |չունեցող |             |

|                                             |100      |             |

|_____________________________________________|_________|_____________|

|20. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999    |     -   |      50     |

|հարգից ոչ պակաս)                             |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|21. Ճանապարհին գտնվող ոսկու ստանդարտացված    |     -   |      75     |

|ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)           |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|22. Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության   |    50   |      75     |

|տարածքում գործող բանկերի և  այլ ֆինանսական   |         |             |

|կազմակերպությունների և  օտարերկրյա բանկերի և |         |             |

|օտարերկրյա այլ ֆինանսական                    |         |             |

|կազմակերպությունների` Հայաստանի              |         |             |

|Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի|         |             |

|նկատմամբ, բացառությամբ սույն հավելվածի 6.2   |         |             |

|կետի                                         |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|23. Կանխիկ դրամական միջոցներ (երկրորդ խմբի   |     -   |     100     |

|մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ      |         |             |

|ռուսական ռուբլու), Կենտրոնական բանկի խորհրդի |         |             |

|համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված       |         |             |

|վճարային փաստաթղթեր (երկրորդ խմբի մեջ մտնող  |         |             |

|արտարժույթներով, բացառությամբ ռուսական ռուբլո|)        |             |

|                                             |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|24. Ֆիզիկական և  իրավաբանական անձանց նկատմամբ|    75   |     110     |

|պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական        |         |             |

|պարտավորություններ, որոնց գծով բավարարված են |         |             |

|սույն կետով նախատեսված պայմանները միաժամանակ.|         |             |

|1) փոխառուի և  նրա հետ փոխկապակցված անձանց   |         |             |

|նկատմամբ պահանջների և  հետհաշվեկշռային       |         |             |

|պայմանական պարտավորությունների հանրագումարը  |         |             |

|չի գերազանցում 5 մլն Հայաստանի Հանրապետության|         |             |

|դրամը,                                       |         |             |

|2) փոխառուի և  նրա հետ փոխկապակցված անձանց   |         |             |

|նկատմամբ սույն կետի 1-ին ենթակետին բավարարող |         |             |

|պահանջների, հետհաշվեկշռային պայմանական       |         |             |

|պարտավորությունների հանրագումարը չի          |         |             |

|գերազանցում 1-ին ենթակետով սահմանված         |         |             |

|մեծությունների հանրագումարի 0.2%-ը:          |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|25. Պահանջներ Հայաստանի Հանրապետության       |   100   |     150     |

|համայնքների նկատմամբ                         |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|26. Դատարանի վճռով սառեցված կամ արգելադրված  |   100   |     150     |

|միջոցներ                                     |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|27. Պահանջներ հարկային օրենսդրությամբ        |   100   |      -      |

|սահմանված հարկերի, տուրքերի և  այլ պարտադիր  |         |             |

|վճարների գծով վճարման ենթակա գումարներից,    |         |             |

|հարկային օրենսդրությամբ սահմանված            |         |             |

|կանխավճարներից ավելի վճարված գումարների գծով |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|28. Հիմնական միջոցներ և  ոչ նյութական        |   100   |      -      |

|ակտիվներ հաշվեկշռային արժեքով                |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|29. Պահանջներ ներդրումային ֆոնդերի նկատմամբ  |/ԱԱԱ     |/ԱԱԱ/Աաա/-ից |

|(վարկանիշի առկայության դեպքում)              |/Աաա/-ից |/ԱԱ-/Աա3/ 20 |

|                                             |/ԱԱ-/Աա3/|/Ա+/Ա1/-ից   |

|                                             |20       |/Ա-/Ա3 50    |

|                                             |/Ա+      |/ԲԲԲ+        |

|                                             |/Ա1/-ից  |/Բաա1/-ից    |

|                                             |/Ա-/Ա3 50|/ԲԲԲ-/Բաա3/  |

|                                             |/ԲԲԲ+    |100          |

|                                             |/Բաա1/-ից|/ԲԲ+/Բա1/-ից |

|                                             |/ԲԲԲ-    |/ԲԲ-/Բա3/ 100|

|                                             |/Բաա3/   |/Բ+/Բ1/-ից   |

|                                             |100      |ցածր 150     |

|                                             |/ԲԲ+     |             |

|                                             |/Բա1/-ից |             |

|                                             |/ԲԲ-/Բա3/|             |

|                                             |100      |             |

|                                             |/Բ+      |             |

|                                             |/Բ1/-ից  |             |

|                                             |ցածր 150 |             |

|                                             |         |             |

|                                             |/Ֆ1+,    |/Ֆ1+,        |

|                                             |Ֆ1/Պ-1   |Ֆ1/Պ-1/Ա-1+, |

|                                             |/Ա-1+,   |Ա-1/ 20      |

|                                             |Ա-1/ 20  |/Ֆ2/Պ-2/Ա-2/ |

|                                             |/Ֆ2/Պ-2  |50           |

|                                             |/Ա-2/ 50 |/Ֆ3 և        |

|                                             |/Ֆ3 և    |ցածր/Պ-3/    |

|                                             |ցածր/    |Ա-3-ից ցածր/ |

|                                             |Պ-3      |100          |

|                                             |/Ա-3-ից  |             |

|                                             |ցածր/ 100|             |

|_____________________________________________|_________|_____________|

|30. Պահանջներ ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա|Համաձայն |Համաձայն     |

|ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության    |սույն    |սույն        |

|դեպքում)                                     |հավելվածի|հավելվածի    |

|                                             |9.2-րդ   |9.2-րդ կետի  |

|                                             |կետի     |             |

|_____________________________________________|_________|_____________|

|31. Պահանջներ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա   |   150   |       150   |

|ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության    |         |             |

|դեպքում)                                     |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|32. Պահանջներ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ    |Համաձայն |Համաձայն     |

|(վարկանիշի բացակայության դեպքում)            |սույն    |սույն        |

|                                             |հավելվածի|հավելվածի    |

|                                             |9.3-րդ   |9.3-րդ կետի  |

|                                             |կետի     |             |

|_____________________________________________|_________|_____________|

|33. 23-րդ կետում նշված ակտիվներից տարբեր այլ |     -   |      150    |

|ակտիվներ երկրորդ խմբի արտարժույթով           |         |             |

|(բացառությամբ ռուսական ռուբլու)              |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|34. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, որոնք  |   100   |      150    |

|ընդգրկված չեն սույն աղյուսակի այլ կետերում   |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|35. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային    |    0%   |      0%     |

|գործակալությունների (Ստանդարտ և  Փուրզ կամ   |         |             |

|Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից     |         |             |

|բարձր վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ         |         |             |

|ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ     |         |             |

|պահանջներ                                    |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|36. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային    |    0%   |     10%     |

|գործակալությունների (Ստանդարտ և  Փուրզ կամ   |         |             |

|Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշին     |         |             |

|համապատասխան վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ  |         |             |

|ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ     |         |             |

|պահանջներ                                    |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|37. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային    |    20%  |     30%     |

|գործակալությունների (Ստանդարտ և  Փուրզ կամ   |         |             |

|Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից մեկ |         |             |

|վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ          |         |             |

|ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ     |         |             |

|պահանջներ                                    |         |             |

|_____________________________________________|_________|_____________|

|38. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային    |    50%  |     75%     |

|գործակալությունների (Ստանդարտ և  Փուրզ կամ   |         |             |

|Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից     |         |             |

|երկու վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ    |         |             |

|ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ     |         |             |

|պահանջներ                                    |         |             |

._____________________________________________________________________.

(1-ին աղյուսակը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն, 15.12.15 թիվ 274-Ն, 25.10.16 թիվ 177-Ն որոշումներ)

6. Սույն Հավելվածի աղյուսակ 1-ով սահմանված ակտիվները հաշվարկին մասնակցում են հաշվեկշռային արժեքով: Հաշվեկշռային ածանցյալ գործիքների ռիսկով կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային արժեքը:

(6-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

6.1 ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են ստանալ սույն հավելվածի աղյուսակ 1-ի 35-ից 38-րդ կետով սահմանված ռիսկի կշիռներին համապատասխան ռիսկի կշիռներ` նաև Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ և (կամ) Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրված տեղական վարկանիշների առկայության դեպքում:

(6.1-ին կետը լրաց. 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

6.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ով (այսուհետ` Կանոնակարգ 5/09) սահմանված կարգով Կենտրոնական դեպոզիտարիայում բացված հաշվառման հաշիվներում հաշվառվող դրամական միջոցների մասով Կենտրոնական դեպոզիտարիայի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է հավասար Կանոնակարգ 5/09-ի 18-րդ կետով նախատեսված այն անձի ռիսկի կշռին, որի մոտ փաստացի պահվում են դրամական միջոցները:

(6.2-րդ կետը լրաց. 25.10.16 թիվ 177-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

(7-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

8. Ներդրումային ընկերությունները բոլոր ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են կշռել յուրաքանչյուր ակտիվի նկատմամբ սույն Հավելվածի Աղյուսակ 1-ով համապատասխան արժույթի համար սահմանված «վարկանիշ չունեցող» ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով վերջիններիս անհատական վարկանիշերը: Նման մոտեցման կիրառման դեպքում ներդրումային ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնում են այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

(8-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 15.12.15 թիվ 274-Ն որոշումներ)

9. Եթե միևնույն պահանջը սույն հավելվածի աղյուսակի 1-ի համաձայն ռիսկով կշռելիս ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ, ներդրումային ընկերությունը պետք է ընտրի ամենացածր ռիսկի կշիռը` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) այն դեպքում, երբ պահանջը միաժամանակ բավարարում է սույն հավելվածի աղյուսակ 1-ի 26-րդ կետին և աղյուսակ 1-ով սահմանված այլ ռիսկի կշիռներին, ապա վարկային ռիսկի հաշվարկում նման պահանջը պետք է ընդգրկել համապատասխանաբար 100 կամ 150 տոկոս ռիսկի կշիռով,

2) դատարանի որոշմամբ սառեցված կամ կալանված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով,

2.1) այն դեպքում, երբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 24-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են նույն աղյուսակի 15-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ կամ 38-րդ կետերին, ապա տվյալ պահանջը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել համապատասխանաբար 15-րդ-ից 19-րդ, 35-րդ-ից 38-րդ կետերով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռները.

3) երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու) արտահայտված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:

4) Ռեպո համաձայնագրերը, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են համաձայն սույն հավելվածի 3-րդ գլխի պահանջների:

5) Աղյուսակ 1-ի 33-րդ կետում նշված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:

(9-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն, 15.12.15 թիվ 274-Ն որոշումներ)

9.1 Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 31-րդ կետում նշված բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված ֆոնդերը, բացառությամբ ֆոնդերի ֆոնդի, անշարժ գույքի ֆոնդի, ինչպես նաև ոչ հրապարակային ֆոնդերը: Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 30-րդ կետում նշված ոչ բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում բարձր ռիսկային ֆոնդեր չհամարվող ֆոնդերը:

(9.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

9.2 Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 30-րդ կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար պետք է հաշվարկել տվյալ ֆոնդի ակտիվներին տրված ռիսկի կշիռների միջին կշռված մեծությունը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի կառավարչի կողմից հաշվարկման պահի դրությամբ բացահայտված (տրամադրված) ֆոնդի ակտիվների ընդհանուր ծավալի (խմբավորված ըստ ռիսկի կշիռների) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե տվյալ տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ոչ շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում: Եթե սույն կետով սահմանված տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ավելի շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում կամ չի բացահայտվել (տրամադրվել), ապա սույն հավելվածի աղյուսակ 1-ի 30-րդ կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է 100%:

(9.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

9.3 Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 32-րդ կետում նշված վարկանիշ չունեցող օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշվում է աղյուսակ 1.1-ի համաձայն: Ընդ որում` սույն կետի աղյուսակ 1.1-ի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ֆոնդերը պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 337-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի ներդրումային սահմանափակումները» կանոնակարգ 10/10-ի 9-րդ կետով սահմանված պահանջներին:

 

Աղյուսակ 1.1.

.____________________________________________________________________.

|    |                      ՖՈՆԴԻ ՏԵՍԱԿԸ                       |ՌԻՍԿԻ|

|    |                                                         |ԿՇԻՌԸ|

|____|_________________________________________________________|_____|

|    |ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԵՐ                             |     |

|____|_________________________________________________________|_____|

|1.  |Դրամական շուկայի ֆոնդեր                                  |  20%|

|____|_________________________________________________________|_____|

|2.  |Ստանդարտ ֆոնդեր (տարատեսականացված)                       |  50%|

|____|_________________________________________________________|_____|

|    |ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐ                        |     |

|____|_________________________________________________________|_____|

|3.  |Ֆոնդերի ֆոնդ, որի ակտիվները ներդրվում են միայն           |     |

|    |հրապարակային ստանդարտ տարատեսականացված ֆոնդերում         |  50%|

|____|_________________________________________________________|_____|

|4.  |Անշարժ գույքի ֆոնդ (տարատեսականացված)                    |  75%|

|____|_________________________________________________________|_____|

|5.  |Այլ մասնագիտացված ֆոնդեր                                 | 150%|

|____|_________________________________________________________|_____|

|    |1-5-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ՖՈՆԴԵՐ                            |     |

|____|_________________________________________________________|_____|

|6.  |1-5-րդ կետերում չնշված ֆոնդեր                            | 150%|

.____________________________________________________________________.

(9.3-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

10. Սույն հավելվածի իմաստով` արտարժույթի առաջին խմբի մեջ մտնում են ՍԴՌ-ը, ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթները, շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը, ավստրալիական դոլարը և բանկային ոսկին: Արտարժույթի երկրորդ խմբի մեջ մտնում են արտարժույթի առաջին խմբի մեջ չմտնող այլ արտարժույթները:

(10-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

11. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ-ի դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը:

12. Սույն հավելվածում «բանկային ոսկի» հասկացությունը կիրառվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակությամբ:

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2.1. Վարկային ռիսկի փոխարկման գործոնները

(2.1-ին գլխի վերնագիրը լրաց. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

14. Վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի աղյուսակ 2-ով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոնները (ՎՌՓԳ):

(14-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

15. Հետհաշվեկշռային հոդվածները դրանց պահուստի գումարի չափով նվազեցնելուց հետո ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի, որից հետո կշռվում են սույն հավելվածի աղյուսակ 1-ով սահմանված ռիսկի համապատասխան կշիռներով: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի հետևյալ բանաձևի համաձայն.

 

ՀՎՌ=(ՀՀ-Պ) *Վ ՌՓԳ,

 

որտեղ`

ՀՎՌ - ՎՌՓԳ-ների միջոցով հաշվեկշռային վարկային ռիսկի վերածված հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներն են, որոնք վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով կշռվում են սույն հավելվածի աղյուսակ 1-ով սահմանված համապատասխան ռիսկի կշիռներով,

ՀՀ - հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներն են` հետհաշվեկշռում արտացոլված ամբողջ գումարի չափով,

Պ - հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գծով ձևավորված պահուստի մեծությունն է,

ՎՌՓԳ - սույն հավելվածի աղյուսակ 2-ով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոններն են:

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|      Հետհաշվեկշռային հոդվածներ              |       ՎՌՓԳ (%)        |

|                                             |_______________________|

|                                             |Դրամային |Արտարժութային|

|                                             |հոդվածներ|հոդվածներ    |

|_____________________________________________|_________|_____________|

|1. Հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներ        |    1    |     1.5     |

|_____________________________________________|_________|_____________|

|2. Հետհաշվեկշռային պայմանական                |   100   |     100     |

|պարտավորություններ                           |         |             |

._____________________________________________________________________.

(15-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

 

15.1. Եթե միևնույն ածանցյալ գործիքի համաձայն ներդրումային ընկերությունը միաժամանակ իրականացնում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի առք ու վաճառք, ապա ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ածանցյալ գործիքն ընդգրկվում է մեկ անգամ` ակտիվ առաջացնող մեծության չափով:

(15.1-ին կետը լրաց. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. Վարկային ռիսկի զսպման մեխանիզմ

 

16. Վարկային ռիսկի հաշվարկի ընթացքում կիրառվում են ՎՌԶՄ-ները: ՎՌԶՄ-ն հնարավորություն է տալիս ճշգրտել ներդրումային ընկերության վարկային ռիսկի գնահատականը, եթե առկա են վարկային ռիսկը ճշգրտող գործոններ: ՎՌԶՄ-ի կիրառման արդյունքում պահանջի ապահովված մասը ստանում է ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը, իսկ չապահովված մասը` փոխառուի/գործիքի ռիսկի կշիռը:

17. Պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, դրանց գծով հաշվարկված տոկոսները (այսուհետ` ՎՌԶՄ-ին ենթակա պահանջ) կարող են ճանաչվել ՎՌԶՄ-ի առարկա, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.

1) ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով առկա է սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված առաջնային ֆինանսական գրավ, որը վերագնահատվում է նվազագույնը վեց ամիսը մեկ անգամ, կամ Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ/Մուդիզ վարկանիշային գործակալությունների կողմից վարկանիշ ստացած այլ սուբյեկտի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Կենտրոնական բանկի, շուկայի հիմնական մասնակիցների, սույն հավելվածի աղյուսակ 1-ի 7-րդ կետում նշված կազմակերպությունների երաշխիք կամ երաշխավորություն,

2) առկա են ապահովվածությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր,

3) գրավի առարկայի` մինչև մարումն ընկած ժամկետը, իսկ երաշխիքի/երաշխավորության (այսուհետ` ապահովվածություն) տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մարման ժամկետին (չկա բացասական ժամկետային անհամապատասխանություն),

4) փոխառուի վարկունակության և գրավի առարկայի, երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողի միջև չկա դրական կորելացիա (օրինակ` երաշխավորը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ, կամ գրավը փոխառուի կողմից թողարկված արժեթուղթ չէ և այլն), բացառությամբ այն դեպքերի, երբ երաշխավորություն տրամադրողը Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ գրավի առարկան հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ կամ Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմս,

5) փոխառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում ներդրումային ընկերությունն ունի գրավի իրացման արտադատարանային իրավունք (միայն գրավի դեպքում),

6) փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ ներդրումային ընկերությանը տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ,

7) ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը ցածր է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ռիսկի կշռից:

(17-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն, 15.12.15 թիվ 274-Ն որոշումներ)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

(18-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

19. ՎՌԶՄ-ի կիրառումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է կատարել սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցների միջոցով ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի և ապահովվածության մեծության ճշգրտում, եթե դրանց գծով սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված են արժեքի տատանման գործակիցներ, կամ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և համապատասխան ապահովվածությունն արտահայտված են տարբեր արժույթներով:

20. Արժեքի տատանման գործակիցների կիրառման դեպքում.

1) ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ճշգրտված արժեքը կլինի բարձր ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի արժեքից` համաձայն սույն հավելվածի 21-րդ կետի,

2) ապահովվածության ճշգրտված արժեքը կլինի ցածր ապահովվածության արժեքից` համաձայն սույն հավելվածի 22-րդ կետի:

21. ՎՌԶՄ շրջանակներում արժեքի տատանման գործակիցների կիրառմամբ ներդրումային ընկերությունները ճշգրտում են ՎՌԶՄ-ին ենթակա պահանջների մեծությունները հետևյալ բանաձևի համաձայն.

 

Վռճ = (Վռ - Պ) (1+Գվ),

 

որտեղ`

«Վռճ» - ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ճշգրտված մեծությունն է` հաշվի առած արժեքի տատանման գործակիցը,

«Վռ» - ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մեծությունն է` հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցնելուց և արժեքը ճշգրտելուց առաջ,

«Պ» - ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունն է:

«Գվ» - 26-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցն է:

22. ՎՌԶՄ շրջանակներում արժեքի տատանման գործակիցների կիրառմամբ ներդրումային ընկերությունները ճշգրտում են ապահովվածությունների մեծությունները հետևյալ բանաձևի համաձայն.

 

Աճ = Ա(1-Գգ-Գփխ),

 

որտեղ`

«Աճ» - ապահովվածության ճշգրտված արժեքն է` հաշվի առած արժեքի տատանման գործակիցը,

«Ա» - ապահովվածության արժեքն է,

«Գգ» -26-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցն է,

«Գփխ» - փոխարժեքի տատանման գործակիցն է:

 

Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և ապահովվածությունը տարբեր արժույթներով են, ապա որպես փոխարժեքային տատանման գործակից (այսուհետ` Գփխ)` հիմք է ընդունվում 8%-ը: Հակառակ դեպքում, եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և ապահովվածությունը միևնույն արժույթներով են, ապա «Գփխ»-ն հավասար է 0%-ի:

23. Եթե պահանջի գծով առկա չեն արժեքի տատանման գործակիցներ, ապա ՎՌԶՄ ենթակա պահանջի արժեքը հավասար է պահանջի և հնարավոր կորուստների պահուստի տարբերությանը: Եթե պահանջի գծով առկա է արժեքի տատանման գործակից, ապա ՎՌԶՄ ենթակա պահանջի ճշգրտված արժեքը որոշվում է սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների դեպքում ՎՌԶՄ ենթակա պահանջի արժեքը որոշվում է սույն հավելվածի 14-րդ կետի համաձայն: Ապահովվածության ճշգրտված արժեքը հաշվարկվում է սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն:

(23-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

23.1 Ռեպո համաձայնագրերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

 

ՌՀ= Առավելագույն [ԴՄXԴՌ; ՊՀ],

 

որտեղ`

ՌՀ - ռեպո համաձայնագրի և դրանց գծով հաշվարկված տոկոսների` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,

ԴՄ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժեքն է,

ԴՌ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների ռիսկի կշիռն է` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի,

ՊՀ - սույն գլխով սահմանված կարգով և դեպքերում ՎՌԶՄ կիրառման արդյունքում հաշվարկված ռեպո համաձայնագրի գծով պահանջի ճշգրտված մեծությունն է, իսկ ՎՌԶՄ չկիրառելու դեպքում` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի և ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշռի (համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժույթը) արտադրյալն է:

(23.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 327-Ն, 15.12.15 թիվ 274-Ն որոշումներ)

 

(կանոնակարգը խմբ. 28.07.09 թիվ 231-Ն որոշում)

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.02.2008
N 44-Ն
Որոշում