Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ...

 

 

050.0050.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2008 թվականի թիվ 50-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել բանկերի հաշվետվությունների ձևերը` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի փետրվարի 26-ի

թիվ 50-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3 ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետև` բանկեր) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները:

 

ԳԼՈՒԽ II. ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների ներքոհիշյալ ձևերը` նշված պարբերականությամբ:

 

             Հաշվետվության անվանումը          Հաշվե-   Ներկայացման

                                              տվության հաճախականու-

                                              համարը   թյունը

 

 1                      2                        3          4

 1  Հաշվեկշիռ                                    1       ամսական,

                                                         տարեկան

 2  Հաշվեկշիռ                                    2      շաբաթական

 3  Հաշվետվություն Ն1, Ն1.2, Ն21, Ն22, Ն31,      3       ամսական

Ն32, Ն41, Ն42 և ընդհանուր կապիտալի

նվազագույն չափի նորմատիվների վերաբերյալ

 4  Հաշվետվություն Հայաստանի Հանրապետության      4       ամսական

կենտրոնական բանկում պարտադիր

պահուստավորման նորմատիվի վերաբերյալ

 5  Հաշվետվություն բանկի եկամուտների և           5       ամսական,

    ծախսերի վերաբերյալ                                   տարեկան

 6  Հաշվետվություն վարկային ներդրումների,        6       ամսական

դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն

արժեթղթերի վերաբերյալ

 7  Հաշվետվություն արտարժույթի տնօրինման         7      շաբաթական

նորմատիվի վերաբերյալ

 8  Հաշվետվություն ներգրավված և  տեղաբաշխված     8       ամսական

միջոցների ծախսատարության և

եկամտաբերության վերաբերյալ

 9  Հաշվետվություն ակտիվների և                   9       ամսական

պարտավորությունների մարման

ժամկետայնությունների վերաբերյալ

 10 Հաշվետվություն կանոնադրական կապիտալի        10     յուրաքանչյուր

    ձևավորման  վերաբերյալ                              փոփոխության

                                                         դեպքում

 11 Հաշվետվություն նորմատիվային ընդհանուր       11       ամսական,

    կապիտալի փոփոխության վերաբերյալ                    եռամսյակային,

                                                         տարեկան

 12 Հաշվետվություն դրամարկղային                 13       ամսական

շրջանառության վերաբերյալ (ամփոփ և ըստ

մասնաճյուղերի)

 13 Հաշվետվություն Ն31 և  Ն32 նորմատիվների      14       ամսական

հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշների

հաշվարկի վերաբերյալ

 14 Հաշվետվություն «խոշոր» պարտատերերի          15       ամսական

վերաբերյալ

 15 Հաշվետվություն միջբանկային                  16       ամսական

պահանջների և պարտավորությունների

վերաբերյալ

 16 Հաշվետվություն նախորդող շաբաթվա             17      շաբաթական

ընթացքում ներգրավված և տեղաբաշխված

միջոցների միջին տոկոսադրույքների

վերաբերյալ

 17 Հաշվետվություն ոչ ռեզիդենտների հետ          18     եռամսյակային

իրականացված գործառնությունների և ոչ

ռեզիդենտների հետ ֆինանսական դիրքերի

վերաբերյալ

 18 Հաշվետվություն արտարժույթի առք ու           19        օրական

վաճառքի գործառնությունների վերաբերյալ

 19 Հաշվետվություն հաճախորդների, նրանց          20       ամսական

հաշիվների, կատարված փոխանցումների,

մատուցված վճարային ծառայությունների և

վճարային գործիքների վերաբերյալ

 20 Հաշվետվություն արժեթղթերի թողարկման         21     յուրաքանչյուր

    արդյունքների վերաբերյալ                             թողարկման

                                                          համար

 21 Հաշվետվություն բանկի կողմից թողարկված       22       տարեկան

արժեթղթերի և կատարված ներդրումների

վերաբերյալ

 22 Հաշվետվություն բանկերի միջոցով արտերկրից    24       ամսական

մուտք եղած և արտերկիր ուղարկված

գումարների վերաբերյալ

 

 23 Հաշվետվություն բանկի աշխատակազմի            25     եռամսյակային

վերաբերյալ

 24 Հաշվետվություն կատարված                     28     զեղծարարության

    զեղծարարությունների, զեղծարարության                     կամ

    փորձերի վերաբերյալ                                 զեղծարարության

                                                            փորձի

                                                           դեպքում

 25 Հաշվետվություն բանկի մասնաճյուղերի          29     եռամսյակային

վերաբերյալ

 26 Շահագործման հանձնված ինքնասպասարկող       30      ամսեկան

սարքերի վերաբերյալ

 27 Հաշվետվություն տրամադրված քարտերի, դրանց    31       ամսական

տեսակների, քարտային գործառնությունների և

սպասարկման միջոցների վերաբերյալ

 

28 Հաշվետվություն արժեթղթով և  ածանցյալ         32       օրական,

   ֆինանսական գործիքներով կնքված գործարքների           ամսեկան

իրականացված գործառնությունների

և միջբանկային վարկերի վերաբերյալ

 

29 (29-րդ կետն ուժը կորցրել է 29.05.12 թիվ 144-Ն որոշում)

 

30 Հաշվետվություն սթրես-թեստերի վերաբերյալ     34       եռամսյակային

 

31 Հաշվետվություն էական փոփոխությունների       35       յուրաքանչյուր

   և  բացասական զարգացումների վերաբերյալ                փոփոխության  

                                                        դեպքում,      

                                                        եռամսյակային  

32 Հաշվետվություն երկարաժամկետ ստորադաս        36       (տարեկան,

   փոխառությունների վերաբերյալ                          յուրաքանչյուր

                                                        փոփոխության

                                                        դեպքում)

 

33 Հաշվետվություն դրամային ակտիվների ռիսկի     37       ամսական

   կշիռներով կշռվող արտարժութային ակտիվների             (առկայության

   վերաբերյալ                                           դեպքում)

 

(2-րդ կետը փոփ.  18.11.08 թիվ 314-Ն, 02.06.09 թիվ 157-Ն, 08.09.09 թիվ 264-Ն, 14.10.09 թիվ 298-Ն, 11.01.11 թիվ 3-Ն, 24.01.12 թիվ 11-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 27.11.12 թիվ 328-Ն, 24.06.14 թիվ 147-Ն, 10.12.14 թիվ 340-Ն, 10.02.15 թիվ 10-Ն, 16.05.17 թիվ 111-Ն, 15.09.17 թիվ 209-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Բանկերը սույն Կանոնակարգի կետ 2-ով սահմանված հաշվետվությունները, ծանուցումները, կից տեղեկանքները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով (Կենտրոնական բանկի կողմից տրամադրված հասցեով), Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան, բացառությամբ Թիվ 34 հաշվետվության (Հաշվետվություն սթրես-թեստերի վերաբերյալ), որը ներկայացվում է ազատ ոճով «էքս էլ էս» ֆորմատի ֆայլերով և թիվ 35 հաշվետվության, որը ներկայացվում է «դոք» կամ «դոքիքս» ֆորմատի ֆայլերով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից բանկերին ուղարկված պաշտպանված ֆայլերով և թիվ 35 հաշվետվության, որը ներկայացվում է «դոք» կամ «դոքիքս» ֆորմատի ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» կամ դրա կատարելագործված տարբերակով), որոնց փոփոխումն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:

Հաշվետվություններում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթվերը (օրինակ` շաբաթական հաշվետվություններում նշվում է կիրակի օրվա ամսաթիվը, իսկ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններում` ամսվա վերջին օրվա ամսաթիվը): Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր. ամիս. տարի (օրինակ` 31/01/2003): Ընդ որում, հաշվետվությունները կազմելիս մեկ տարին պետք է հասկանալ 365 կամ 366 օր, այսինքն` օրացուցային օրերի քանակը (եթե կոնկրետ հաշվետվության մեկնաբանությունները հստակ չեն սահմանում տվյալ հաշվետվության իմաստով մեկ տարվա օրերի քանակը):

Հաշվետվությունները լրացնելիս ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների անունները, վերջիններիս վերաբերող այլ տեղեկատվությունը պետք է ներկայացնել առանց չակերտների, միայն հայերեն տառերով (տառատեսակ` Թայմզ Արմենիան): Բացառություն են կազմում բանկերի Սվիֆթ կոդերը, Տելեքս համարները և այլ կոդերը:

Վարկերի ու դեբիտորական պարտքերի (հետհաշվեկշռային պարտավորությունների) և ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստները սույն կանոնակարգով սահմանված հաշվետվություններում արտացոլվում են (իսկ հաշվետվություններում ներկայացվող հիմնական տնտեսական նորմատիվների և չբաշխված շահույթի հաշվարկում ընդգրկվում են) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգերին համապատասխան հաշվարկված գումարների չափով:

Սույն կանոնակարգի իմաստով` ակտիվի կամ պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդ (արժեք) է համարվում վերջինիս գծով հաշվեկշռում գրանցված գումարը, ներառյալ` տոկոսները, տույժերը և տուգանքները, առանց նրա գծով ձևավորված պահուստի, կուտակված ամորտիզացիայի կամ արժեզրկման նվազեցման, եթե այդպիսիք կան:

Սույն կանոնակարգի իմաստով` ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային մնացորդ (արժեք) է համարվում նրա համախառն հաշվեկշռային մնացորդը նվազեցրած նրա գծով ձևավորված պահուստը, կուտակված ամորտիզացիան և արժեզրկումը, եթե այդպիսիք կան:

Բանկերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, ինչպես նաև տեղեկությունները, պետք է լինեն արժանահավատ և ամբողջական` համաձայն «Ֆինանսական հաշվետվողականության հիմունքների» («The Conceptual Framework for Financial Repօrting»` Դը Քընսեպչուըլ Ֆռեյմվորկ ֆոր Ֆայնեյշլ Ռիփոռտինգ) պահանջների:

Սույն կետով սահմանված պահանջներին համապատասխան` Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները, ծանուցումները, կից տեղեկանքները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:

(3-րդ կետը փոփ. 08.09.09 թիվ 264-Ն, 24.01.12 թիվ 11-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 27.11.12 թիվ 328-Ն, 24.06.14 թիվ 147-Ն, 05.05.15 թիվ 110-Ն որոշումներ)

 

4. Հաշվետվությունները մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են:

 

.____________________________________.

|բանկի կոդը|գծիկ|հաշվ. |կետ|հապավումը|

|          |    |համարը|   |         |

.____________________________________.

|       |      |    |      |

|       |      |    |      |

|       |      |    |      |

.___________________________________.

|14200|    -    | 02   | . |   xls  |

.___________________________________.

 

Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող ֆայլերը, բացի տվյալ օրը ներկայացվող հաշվետվության ձևերից, այլ տեղեկատվություն չպետք է պարունակեն:

5. Թիվ 1 և 2 հաշվետվությունները կազմված են մեկական էջից և լրացվում են հազար դրամներով, առանց տասնորդական միավորների:

«I խմբի արտարժույթ» և «II խմբի արտարժույթ» սյունակներում արտարժույթի խմբավորումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշման (այսուհետ` Կանոնակարգ 2): «I խմբի արտարժույթ», «II խմբի արտարժույթ» սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժութային դիրքի հաշվարկի մեջ մասնակցող բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների մնացորդները, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և պարտավորությունների մնացորդները: Յուրաքանչյուր արժութային սյունակում ներկայացվող թվերը դասակարգվում են ըստ ռեզիդենտության: Հետհաշվեկշռային հաշիվները լրացվում են հազար դրամներով: Հաշվետվությունները պետք է պարունակեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա (եթե բանկն աշխատել է նաև շաբաթ, կիրակի կամ օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրը, ապա` այդ օրվա) դրությամբ տվյալները: Բանկի կողմից ինքնուրույն բացված հաշիվները Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում չեն արտացոլվում որպես առանձին հաշիվ:

Որոշ հոդվածներին կից ներկայացված են «NV» (ՆՎ) կամ «NI» (ՆԻ) հապավումներով տողեր: «NV» հապավումով տողում ներկայացվում են տվյալ տողի հիմնական հոդվածում ընդգրկված տվյալ ակտիվի կամ պարտավորության մայր գումարը, իսկ «NI» հապավումով տողում` անվանական տոկոսադրույքով հաշվեգրված և դեռ չվճարված կամ չստացված տոկոսագումարը, ինչպես նաև տոկոսային արժեթղթերի զեղչով տրամադրման դեպքում` արժեթղթի պայմանների համաձայն հաշվեգրված և չվճարված կամ չստացված զեղչի գումարը: Օրինակ` «10420 NV» տողում ներկայացվում է «10420» տողի հանրագումարում ընդգրկված տվյալ ակտիվի մայր գումարը, իսկ «10421 NI» տողում` «10421» տողի հանրագումարում ընդգրկվող հաշվեգրված և դեռ չվճարված տոկոսագումարին վերաբերող մասը:

(5-րդ կետը փոփ. 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 27.11.12 թիվ 328-Ն, 30.08.13 թիվ 209-Ն որոշումներ)

6. Թիվ 3 հաշվետվությունը բաղկացած է 20 էջից:

Հաշվետվությունում հաշվեկշռային ֆինանսական գործիքները ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով:

1-ին էջում ներկայացվում և ամփոփվում են հիմնական տնտեսական նորմատիվների (բացառությամբ` պարտադիր պահուստավորման նորմատիվի) հաշվարկին մասնակցող միջին ամսական ցուցանիշներն ու տնտեսական նորմատիվների փաստացի մեծությունները` հաշվարկված` համաձայն Կանոնակարգ 2-ի: 1-ից 10-րդ սյունակներում, բացառությամբ 8-րդ սյունակի, ամփոփվում են, համապատասխանաբար, հիմնական կապիտալի, ընդհանուր կապիտալի, ընդհանուր ակտիվների, վարկային ռիսկի, արտարժութային ռիսկի, տոկոսադրույքի ռիսկի, կապիտալի գործիքների գնային ռիսկի, բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների նորմատիվային միջին ամսական մեծությունները, իսկ 8-րդ սյունակում` գործառնական ռիսկի նորմատիվային մեծությունը: 4-րդ սյունակի վարկային ռիսկի հաշվարկն իրականացվում է 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ էջերի համաձայն: 11-րդ և 13-րդ սյունակների տվյալները վերցվում են սույն կանոնակարգի ձև թիվ 14 «Հաշվետվություն Ն31 և Ն32 նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշների հաշվարկի վերաբերյալ» հաշվետվությունից: Եթե բանկը թույլ չի տվել մեկ փոխառուի և բանկի հետ կապված մեկ անձի գծով բանկի ռիսկի առավելագույն չափի նորմատիվների խախտում, ապա 11-րդ և 12-րդ սյունակներում ներկայացվում են, համապատասխանաբար, մեկ փոխառուի և բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի ամենամեծ գումարները: Եթե նորմատիվները խախտվել են, ապա 11-րդ և 12-րդ սյունակների 1-ին տողում ցույց է տրվում ամենամեծ խախտումը առաջացնող գումարը, իսկ հաջորդ տողերում` խախտում առաջացրած բոլոր այլ գումարները` ըստ նվազման հաջորդականության: 13-րդ և 14-րդ սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են խոշոր փոխառուների և բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն գումարները: Բանկը հաշվետվությանը կից ներկայացնում է տեղեկանք` խախտում առաջացրած բոլոր գումարների տրամադրման պահի դրությամբ խախտման փաստի առկայության մասին: 1-ին էջի «Արժույթը» սյունակում լրացվում են երկրորդ խմբի այն արտարժույթները, որոնք ներկայացված են սույն հաշվետվության 18-րդ էջի երրորդ աղյուսակում:

2-րդ էջում ներկայացվում են ընդհանուր կապիտալի ու նրա տարրերի հաշվեկշռային և նորմատիվային մեծությունները, ինչպես նաև նորմատիվային մեծությունների հաշվարկի համար Կանոնակարգ 2-ով նախատեսված անհրաժեշտ պակասեցումներն` ըստ ամսվա բոլոր օրերի: Նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկում չընդգրկվող գումարներն այն գումարներն են, որոնք հաշվառվում են որպես կապիտալ (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն համատեղ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «5000» կարգ), սակայն համաձայն Կանոնակարգ 2-ի` չեն մտնում նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկի մեջ:

3-րդ էջում ներկայացվում են բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության Ն1 նորմատիվի վարկային ռիսկի հաշվարկում մասնակցող ակտիվներն` ըստ ռիսկի կշիռների, և դրանց գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստների մեծությունները: Ընդ որում, 3-րդ էջում չեն ներկայացվում այն ակտիվները, որոնց վրա տարածվում է վարկային ռիսկի զսպման մեխանիզմը (այսուհետ` ՎՌԶՄ): 3-րդ էջի 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8.1-ին, 9-րդ, 11-րդ և 13-րդ, 15-րդ, 17-րդ, 18.1-ին, 19-րդ սյունակներում լրացվում են ըստ ռիսկի կշիռների խմբավորված ակտիվների հանրագումարները, իսկ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 8.2-րդ, 10-րդ, 12-րդ և 14-րդ, 16-րդ, 18-րդ, 18.2-րդ, 20-րդ սյունակներում` համապատասխան ռիսկի կշիռ ունեցող ակտիվների հնարավոր կորուստների պահուստների մեծությունները: 21-րդ սյունակում ամփոփվում է այն ակտիվների գծով վարկային ռիսկը, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: 4-րդ և 5-րդ էջերում ներկայացվում են միայն այն ակտիվները, որոնց վրա, համաձայն Կանոնակարգ 2-ի, տարածվում են ՎՌԶՄ-ները:

    (6-րդ կետը փոփ.      18.11.08 թիվ 314-Ն, 27.01.09 թիվ 24-Ն,

27.07.10 թիվ 176-Ն,  11.01.11 թիվ 3-Ն,   30.11.11 թիվ 324-Ն,

29.05.12 թիվ 144-Ն, 27.11.12 թիվ 328-Ն, 10.05.16 թիվ 80-Ն,

24.06.14 թիվ 147-Ն որոշումներ

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - ԿԲ 27.01.09 թիվ 24-Ն որոշման 1 կետի 1) ենթակետով փոփոխությունը

չի կատարվել կանոնակարգի 6-րդ կետի 2-րդ պարբերությունում

«պակասեցումներն» բառի բացակայության պատճառով (այդ բառը կար հաջորդ

պարբերությունում)

ԿԲ 27.01.09 թիվ 24-Ն որոշման 1 կետի 2) ենթակետով լրացումը

կատարվել է 2-րդ պարբերությունում, ինչպես որ պահանջվում էր:

Սակայն մեր կարծիքով ԿԲ 27.01.09 թիվ 24-Ն որոշման 1 կետի 1) և 2)

ենթակետերում 2-րդ պարբերություն ասելով, ի նկատի են ունեցել 3-րդ

պարբերությունը:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.02.2008
N 50-Ն
Որոշում