Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ...

 

 

050.0050.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2008 թվականի թիվ 50-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

4-րդ էջում լրացվում են միայն այն ակտիվները, որոնց մեծությունները, համաձայն Կանոնակարգ 2-ի, չեն ճշգրտվում արժեքի տատանման գործակիցներով (օրինակ` վարկերը): 4-րդ էջի 1-ին սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ին ենթակա ակտիվների ընդհանուր գումարը, 2-րդ սյունակում` վերոհիշյալ ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը` բացարձակ արժեքով: 3-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ին ենթակա ակտիվների այն մասը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է: 4-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը: 5-ից 14-րդ սյունակներում լրացվում են ակտիվների մեծություններն ըստ ռիսկի կշիռների` համապատասխան հնարավոր կորուստների պահուստի չափով նվազեցնելուց հետո: Ընդ որում, ակտիվի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության (կամ ապահովվածություն տրամադրող անձի) ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը` փոխառուի/գործիքի ռիսկի կշռին համապատասխան սյունակում: Օրինակ` վարկի մեծությունը 100 դրամ է, պահուստը` 10 դրամ, փոխառուի ռիսկի կշիռը` 100 տոկոս: Վարկի գծով առկա է ֆինանսական գրավ, որի ճշգրտված արժեքը 60 դրամ է: Ֆինանսական գրավի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Այս օրինակում վարկի համախառն հաշվեկշռային արժեքն արտացոլվում է առաջին սյունակում 100 դրամի չափով, 10 դրամ պահուստը` 2-րդ սյունակում: 3-րդ սյունակում կլրացվի 60 դրամ, իսկ 4-րդ սյունակում` 60 *(100%-50%)=30 դրամ (որտեղ 60-ը այն մեծությունն է, որի ռիսկի կշիռը փոխվում է ՎՌԶՄ կիրառելիս, 100 տոկոսը ակտիվի ռիսկի կշիռն է մինչև ՎՌԶՄ կիրառելը, իսկ 50 տոկոսը` ակտիվի` ՎՌԶՄ կիրառման արդյունքում ստացվող նոր ռիսկի կշիռը): Միևնույն ժամանակ, վարկի ապահովված մասը` 60 դրամը, պետք է լրացնել 9-րդ սյունակում: Իսկ վարկի չապահովված մասը ((100-10)-60=30-ը) պետք է արտացոլել 11-րդ սյունակում` 30 դրամ գումարի չափով:

5-րդ էջում լրացվում են միայն այն ակտիվները, որոնց մեծությունները, համաձայն Կանոնակարգ 2-ի, ճշգրտվում են արժեքի տատանման գործակիցներով (օրինակ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկված պարտատոմսեր): 5-րդ էջի 1-ին սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ին ենթակա ակտիվների ընդհանուր գումարը, 2-րդ սյունակում` վերոհիշյալ ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը` բացարձակ արժեքով: 3-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ին ենթակա ակտիվների այն մասը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է: 4-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը: 5-ից 14-րդ սյունակներում լրացվում են ակտիվների մեծություններն ըստ ռիսկի կշիռների` համապատասխան հնարավոր կորուստների պահուստի չափով նվազեցնելուց և արժեքի տատանման գործակցով ճշգրտելուց հետո: Ընդ որում, ակտիվի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության (կամ ապահովվածություն տրամադրող անձի) ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը` փոխառուի/գործիքի ռիսկի կշռին համապատասխան սյունակում: Օրինակ` բանկի կողմից ձեռք բերված Ա+ վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկի կողմից թողարկված պարտատոմսի համախառն հաշվեկշռային արժեքը 100 դրամ է, մարմանը մնացած ժամկետը` 3 տարի: Պարտատոմսի արժեքի տատանման գործակիցը 6 տոկոս է, պահուստը` 50 դրամ, պարտատոմսի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Պարտատոմսի գծով առկա է ապահովվածություն (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ա+ վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպության կողմից տրված երաշխիք)` 30 դրամ գումարի չափով, որի ռիսկի կշիռը 20 տոկոս է: Այս օրինակում պարտատոմսի հաշվեկշռային արժեքն արտացոլվում է առաջին սյունակում` 100 դրամի չափով, 50 դրամ պահուստը` 2-րդ սյունակում: 3-րդ սյունակում կլրացվի 30 դրամ, իսկ 4-րդում` 30 *(50%-20%)=9 դրամ (որտեղ 30-ը այն մեծությունն է, որի ռիսկի կշիռը փոխվում է ՎՌԶՄ կիրառելիս, 50 տոկոսը ակտիվի ռիսկի կշիռն է մինչև ՎՌԶՄ կիրառելը, իսկ 20 տոկոսը` ակտիվի` ՎՌԶՄ կիրառման արդյունքում ստացվող նոր ռիսկի կշիռը): Պարտատոմսի ապահովված մասը` 30 դրամը, պետք է լրացնել 7-րդ սյունակում: Վարկի չապահովված մասը` (100-50) *(1+6%)-30=23 դրամը, պետք է արտացոլել 9-րդ սյունակում:

6-րդ էջում ներկայացվում են Կանոնակարգ 2-ի համաձայն վարկային ռիսկի հաշվարկում ներառվող այն հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների (հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով) վարկային ռիսկի հաշվարկներն ըստ օրերի, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները: 1-ից 24-րդ սյունակներում արտացոլվում է հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների վերածումը վարկային ռիսկի` ըստ փոխարկման գործոնների: 25-ից 34-րդ սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները փոխարկման գործոնների միջոցով վարկային ռիսկի վերածելուց հետո` խմբավորած ըստ ռիսկի կշիռների:

7-րդ էջում ներկայացվում են Կանոնակարգ 2-ի համաձայն վարկային ռիսկի հաշվարկում ներառվող այն հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների (հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով) վարկային ռիսկի հաշվարկներն ըստ օրերի, որոնց վրա տարածվում են ՎՌԶՄ-ները: 1-ից 24-րդ սյունակներում արտացոլվում են հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների վերածումը վարկային ռիսկի` ըստ փոխարկման գործոնների: 25-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների այն մասը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է: 26-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը: 27-ից 36-րդ սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները փոխարկման գործոնների միջոցով վարկային ռիսկի վերածելուց հետո` խմբավորած ըստ ռիսկի կշիռների: ՎՌԶՄ կիրառման դեպքում հետհաշվեկշռային հոդվածի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահոված մասը` փոխառուի ռիսկի կշռին համապատասխան սյունակում: Օրինակ` մինչև 1 ամիս պայմանագրային ժամկետ ունեցող դրամային վարկային գծի չօգտագործված մասը 1000 դրամ է, պահուստը` 20 դրամ: Փոխարկման գործոնները կիրառելու արդյունքում հաշվեկշռային վարկային ռիսկը կկազմի (1000-20) *20%=196: Փոխառուի ռիսկի կշիռը կկազմի 100 տոկոս: Վարկային գծի չօգտագործված մասի համար առկա է երաշխիք` 60 դրամի չափով: Երաշխիք տրամադրողի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Այս օրինակի դեպքում վարկային գծի չօգտագործված մասի գումարը` 1000 դրամը, պետք է արտացոլել 7-րդ սյունակում, 20 դրամ պահուստը` 8-րդ սյունակում: Վարկային գծի ապահովված մասը` 60 դրամը, պետք է լրացնել 21-րդ սյունակում, վարկային գծի չապահովված մասը` (196-60) = 136 դրամը, պետք է արտացոլել 33-րդ սյունակում:

7.1-րդ էջում վարկային ռիսկի հաշվարկման նպատակով ներկայացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները (այդ թվում` այլ անձանց նկատմամբ պահանջների այն մասը, որոնը ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանա ներդրումային ֆոնդերի համար նախատեսված ռիսկի կշիռները): 7.1-րդ էջի 1-ին սյունակը լրացվում է ըստ հաշվետու ամսվա օրերի հաջորդականության (1, 2, 3», 31, որտեղ «1»-ը համընկնում է ամսվա առաջին օրվան, «2»-ը` երկրորդ օրվան և այլն): Ընդ որում, եթե միևնույն օրվա հաշվարկում առկա են տարբեր ռիսկի կշիռ ունեցող ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջներ, ապա այդ պահանջների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին տողերով: 7.1-րդ էջի 2-րդ սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ի համաձայն հաշվարկված ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների ռիսկի կշիռները` ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ: 7.1-րդ էջի 3-րդ սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ այն պահանջների մեծությունը` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց հետո, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ն: 7.1-րդ էջի 4-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների մեծությունները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց հետո, որոնք չեն ճշգրտվում արժեքի տատանման գործակիցներով: Ընդ որում, տվյալ պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 4-րդ էջի 1-ից 4-րդ սյունակներում, իսկ այդ պահանջների ռիսկով կշռված մեծությունը` 4-րդ էջի 15-րդ սյունակում: 7.1-րդ էջի 5-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ ՎՌԶՄ-ի ենթակա այն պահանջների մեծությունները, որոնք ճշգրտվում են արժեքի տատանման գործակիցներով: Ընդ որում, տվյալ պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 5-րդ էջի 1-ից 4-րդ սյունակներում, իսկ այդ պահանջների ռիսկով կշռված մեծությունը` 5-րդ էջի 15-րդ սյունակում: 7.1-րդ էջի 6-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գումարները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: Ընդ որում, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 6-րդ էջի 1-ից 24-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 6-րդ էջի 35-րդ սյունակում: 7.1-րդ էջի 7-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա տարածվում է ՎՌԶՄ-ն: Ընդ որում, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 7-րդ էջի 1-ից 26-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 7-րդ էջի 37-րդ սյունակում: Եթե 1-ին սյունակում լրացվող հաշվետու ամսվա օրերը և 2-րդ սյունակում լրացվող ռիսկի կշիռները համընկնում են, ապա 7.1-րդ էջի 3-ից 7-րդ սյունակներում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների մեծությունների հանրագումարները: Այն դեպքում, երբ ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները կամ դրանց մի մասը ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանան այլ անձանց համար նախատեսված ռիսկի կշիռները, ապա այդ պահանջները չեն լրացվում 7.1-րդ էջում և լրացվում են 4-րդ, 5-րդ կամ 7-րդ էջերում:

8-րդ և 9-րդ էջերում ներկայացվում են արտարժութային ռիսկի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 2-ի: Ընդ որում, կախված այն բանից, թե բանկն արտարժութային ռիսկի հաշվարկի որ մեթոդաբանությունից է օգտվում, լրացնում է այս երկու էջերից միայն մեկը: 8-րդ էջը լրացվում է միայն այն դեպքում, երբ բանկն օգտվում է արտարժութային ռիսկի գնահատման ստանդարտ մեթոդաբանությունից: 8-րդ էջի 1-ին սյունակում լրացվում է արտարժութային երկար դիրքերի հանրագումարը, 2-րդ սյունակում` կարճ դիրքերի հանրագումարը (բացարձակ մեծությամբ), իսկ 3-րդ սյունակում` թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումարը: 9-րդ էջը լրացվում է միայն այն դեպքում, երբ բանկն օգտվում է արտարժութային ռիսկի գնահատման ՎաՌ մեթոդաբանությունից: 9-րդ էջի 1-ին սյունակում լրացվում է արտարժութային օրական ՎաՌ-երի մեծությունը` ըստ օրերի: 3-րդ սյունակում լրացվում է, թե հաշվետու ամսվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում փոխարժեքի փոփոխության պատճառով քանի անգամ է բանկի օրական կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային օրական ՎաՌ-ը:

10-րդ էջի 1-ին սյունակում լրացվում են բանկի ընդհանուր հաշվեկշռային ակտիվները, իսկ 2-րդ սյունակում` բանկի առևտրային նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը: 10-րդ էջի տեղեկատվությունը պարտադիր լրացվում է: 11-րդ և 12-րդ էջերում ներկայացվում են տոկոսադրույքի հատուկ և ընդհանուր ռիսկերի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 2-ի: Այս էջերը լրացվում են միայն այն դեպքում, երբ բանկը, համաձայն Կանոնակարգ 2-ի, պարտավոր է հաշվարկել տոկոսադրույքի ռիսկը:

11-րդ էջի 1-ից 26-րդ սյունակներում լրացվում են պարտքային արժեթղթերի դիրքերը (երկար և կարճ)` խմբավորված ըստ պարտքային արժեթղթերի տեսակների և մինչև մարումը ընկած ժամկետայնությունների:

12-րդ էջի 1-ից 26-րդ սյունակներում լրացվում են պարտքային արժեթղթերի դիրքերը (երկար և կարճ)` խմբավորված ըստ պարտքային արժեթղթերի ժամանակային գոտիների և մինչև մարումն ընկած ժամկետայնությունների:

13-րդ էջում ներկայացվում են կապիտալի գործիքների գնային ռիսկերի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 2-ի: Ընդ որում, այս էջը լրացվում է միայն այն դեպքում, երբ բանկը, համաձայն Կանոնակարգ 2-ի, պարտավոր է հաշվարկել կապիտալի գործիքների գնային ռիսկը: 13-րդ էջի «Կապիտալի գործիքների գնային ընդհանուր ռիսկի հաշվարկ» աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված կապիտալի գործիքների երկար դիրքերի հանրագումարը, իսկ 2-րդ սյունակում` կապիտալի գործիքների կարճ դիրքերի հանրագումարը (բացարձակ մեծությամբ): 13-րդ էջի «Կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկի հաշվարկ» աղյուսակի 1-ին և 3-րդ սյունակներում լրացվում են կապիտալի գործիքների երկար դիրքերի հանրագումարները` խմբավորված ըստ կապիտալի գործիքների դասերի, իսկ 2-րդ և 4-րդ սյունակներում` կապիտալի գործիքների կարճ դիրքերի հանրագումարները (բացարձակ մեծությամբ)` խմբավորված ըստ կապիտալի գործիքների դասերի:

14-րդ և 15-րդ էջերում ներկայացվում են գործառնական ռիսկի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 2-ի: Ընդ որում, կախված այն բանից, թե բանկը գործառնական ռիսկի հաշվարկի որ մեթոդաբանությունից է օգտվում, լրացնում է այս երկու էջերից միայն մեկը:

14-րդ էջը լրացվում է միայն այն դեպքում, եթե բանկն օգտվում է գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցումից: 14-րդ էջի 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված բանկի զուտ եկամուտներն` ըստ տարիների: Ընդ որում, նշված սյունակներում համապատասխան մեծությունները լրացվում են միայն այն դեպքերում, երբ համապատասխան տարվա զուտ եկամուտը մեծ կամ հավասար է 0-ի: 15-րդ էջը լրացվում է միայն այն դեպքում, եթե բան գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մոտեցումից:

15-րդ էջի 2-ից 6-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված զուտ եկամուտներն ըստ խմբերի և տարիների: Ընդ որում, նշված սյունակներում համապատասխան մեծությունները լրացվում են միայն այն դեպքերում, երբ համապատասխան տարվա զուտ եկամուտը (ըստ խմբերի) մեծ կամ հավասար է 0-ի:

16-րդ էջում լրացվում են բանկի իրացվելիության Ն21 և Ն22 տնտեսական նորմատիվների հաշվարկում մասնակցող Ն21 նորմատիվի հաշվարկի համար ընդհանուր ակտիվներից պակասեցվող գումարները, բարձր իրացվելի ակտիվները, Ն21 և Ն22 նորմատիվի հաշվարկի համար բարձր իրացվելի ակտիվներից կատարվող նվազեցումները, ցպահանջ պարտավորությունները և Ն22 նորմատիվի հաշվարկի համար ցպահանջ պարտավորություններից կատարվող նվազեցումները:

17-րդ էջում լրացվում են բանկի իրացվելիության Ն2.11 և Ն2.21 տնտեսական նորմատիվների հաշվարկում մասնակցող տարրերը, մասնավորապես` Ն2.11 նորմատիվի հաշվարկի համար առաջին խմբի արտարժույթով ակտիվները, այդ ակտիվներից պակասեցվող գումարները, առաջին խմբի արտարժույթով բարձր իրացվելի ակտիվները, Ն2.11 և Ն2.21 նորմատիվի հաշվարկի համար առաջին խմբի արտարժույթով բարձր իրացվելի ակտիվներից կատարվող նվազեցումները, առաջին խմբի արտարժույթով ցպահանջ պարտավորությունները և Ն2.21 նորմատիվի հաշվարկի համար առաջին խմբի արտարժույթով ցպահանջ պարտավորություններից կատարվող նվազեցումները:

18-րդ էջում լրացվում են բանկի իրացվելիության Ն2.12 և Ն2.22 տնտեսական նորմատիվների հաշվարկում մասնակցող տարրերը: 18-րդ էջի 2-րդ և 3-րդ աղյուսակները լրացվում են երկրորդ խմբի միայն այն արտարժույթների համար, որոնք գծով, ըստ Կանոնակարգ 2-ի պահանջների, հաշվետու ժամանակաշրջանի համար պետք է հաշվարկվեն Ն2.12 և Ն2.22 տնտեսական նորմատիվները: 2-րդ աղյուսակում լրացվում են միայն արտարժույթների ISO կոդերը, որոնք ներկայացված են 18-րդ էջի 3-րդ աղյուսակում:

(6-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 314-Ն, 27.01.09 թիվ 24-Ն, 27.07.10 թիվ 176-Ն, 11.01.11 թիվ 3-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 27.11.12 թիվ 328-Ն որոշումներ)

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.02.2008
N 50-Ն
Որոշում