Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ...

 

 

050.0050.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2008 թվականի թիվ 50-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

19-րդ էջում ներկայացվում են բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափի` Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 2-ի: «Գումարը` համապատասխան ռիսկի կշռով» սյունակում լրացվում է բանկի հետ կապված անձանց բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների հանրագումարը Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով և կշիռներով, ընդ որում, մինչև ռիսկով կշռելը այդ գումարները նվազեցվում են դրանց գծով ծախսերի հաշվին պահուստաֆոնդին կատարված հատկացումների չափով: «Գումարը` համապատասխան ռիսկի կշռով» սյունակը լրացվում է նվազող հաջորդականությամբ: Կանոնակարգ 2-ով Ն41 և Ն42 նորմատիվի հաշվարկին մասնակցող միջբանկային ավանդները, թղթակցային հաշիվները, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջները ներկայացվում են առանձին սյունակով և ենթակա են ռիսկով կշռման: 3, 4, 5, 6, 7, 8 և 9-րդ սյունակներում լրացվող հոդվածները ռիսկով չեն կշռվում:

20-րդ էջում ներկայացվում են բանկի հետ կապված այն անձանց գծով Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 2-ի, որոնց դեպքում տեղի են ունեցել նշված նորմատիվների խախտումներ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում (օրինակ` պարտավորության ծագման պահին), սակայն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ խախտումը վերացվել է: Աղյուսակը լրացվում է նույն սկզբունքով, ինչ որ սույն հաշվետվության 19-րդ էջում ներկայացված աղյուսակը: Աղյուսակի վերջին սյունակում լրացվում է խախտման օրը: Հաշվետվության 20-րդ էջում ներկայացման համար նախատեսված յուրաքանչյուր Ն42 նորմատիվի խախտման դեպքի համար ներկայացվում է առանձին 20-րդ էջ:

(6-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 314-Ն, 27.01.09 թիվ 24-Ն, 27.07.10 թիվ 176-Ն, 11.01.11 թիվ 3-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 27.11.12 թիվ 328-Ն, 24.06.14 թիվ 147-Ն որոշումներ)

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 6-րդ կետը փոփոխվելու է  01.01.18թթ` 24.06.14 թիվ 147-Ն որոշում

---------------------------------------------------------------------

 

7. Թիվ 4 հաշվետվությունը բաղկացած է երկու էջից:

i

Հաշվետվության 1-ին էջում ներկայացվում են բոլոր արժույթներով ներգրավված միջոցները (անվանական գումարների (մայր գումարների) մնացորդները) դրամական արտահայտությամբ, հազար դրամներով, առանց տասնորդական միավորների: Ներգրավված միջոցների խմբավորումը կատարվում է ըստ հետևյալ խմբերի` «ՀՀ դրամ», «ԱՄՆ դոլար», «Եվրո» և «Այլ արտարժույթ»: Հաշվետվության 1-ին էջի 2-ից 29-րդ սյունակների տողերում ներկայացվում է պարտադիր պահուստավորման ենթակա ներգրավված միջոցների հաշվարկը: Ընդ որում` 2-ից 13-րդ սյունակների տողերում լրացվում են Կանոնակարգ 2-ի 24-րդ և 24.1 կետերով սահմանված ներգրավված միջոցները, իսկ 14-ից 17-րդ, 17.1-ից 17.4-րդ, 18-ից 21-րդ, 22-ից 25-րդ սյունակների տողերում լրացվում են Կանոնակարգ 2-ի համապատասխանաբար 24.1.1 և 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5 կետերով սահմանված ներգրավված միջոցները` ըստ արժույթների: 30-ից 33-րդ սյունակների տողերում լրացվում են Կանոնակարգ 2-ի 53.1-րդ կետով սահմանված կարգով վաղաժամկետ մարված միջոցների գծով պահուստավորման ենթակա գումարները` ըստ արժույթների: 34-րդ, 35-րդ և 36-րդ սյունակների տողերում ներկայացվում է փաստացի պահուստավորված միջոցների հաշվարկը: Ընդ որում, 34-րդ, 35-րդ և 36-րդ սյունակների տողերը լրացնելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված հաշվետու բանկի թղթակցային հաշիվների տվյալ օրվա մնացորդն արտացոլող քաղվածքները: 37-ից 40-րդ սյունակների տողերում ներկայացվում են հաշվետու բանկի կողմից ներգրավված այն միջոցները, որոնք, համաձայն կանոնակարգ 2-ի 53-րդ կետի 7-րդ ենթակետի ենթակա չեն պարտադիր պահուստավորման:

Հաշվետվության 2-րդ էջը լրացվում է այն դեպքում, երբ 1-ին էջի 14-ից 25-րդ սյունակներից որևէ մեկում լրացված են տվյալներ: 2-րդ էջում լրացվում են Կանոնակարգ 2-ի 24.1.1-ից 24.1.5 կետերով սահմանված ներգրավված միջոցների վերաբերյալ տվյալները: 1-ին սյունակում լրացվում են ներգրավված միջոցի պայմանագրի, պարտատոմսերի թողարկման համարը կամ որևէ այլ տվյալ, որը կիրառվում է բանկի կողմից տվյալ ներգրավված միջոցի նույնականացման համար: 2-րդ սյունակում լրացվում է փոխատուի լրիվ անվանումը, իսկ պարտատոմսերով ներգրավված միջոցների դեպքում չի լրացվում: Ներգրավված միջոցը, մեկից ավելի անձանց կողմից ֆինանսավորված լինելու դեպքում, հաշվետվության մեջ ներկայացվում է առանձին տողերում, իսկ գումարները բաշխվում են ֆինանսավորման մասնաբաժինների համամասնությամբ: 3-րդ սյունակում լրացվում է ներգրավված միջոցի տեսակը, մասնավորապես` «վարկ», «վերականգնվող վարկային գիծ», «չվերականգնվող վարկային գիծ», «այլ վարկային գիծ», «ավանդ», «երկարաժամկետ ստորադաս փոխառություն», «փոխառություն», «տոկոսային պարտատոմս», «ոչ տոկոսային պարտատոմս» կամ «այլ»: 4-ից 6-րդ սյունակները լրացվում են 11-րդ սյունակում լրացված ամսաթվի դրությամբ, դրամական արտահայտությամբ, հազար դրամներով: 7-րդ սյունակում լրացվում է ներգրավված միջոցի արժույթի ISՕ կոդը: 8-րդ սյունակում լրացվում է ներգրավված միջոցի պայմանագրով մարման ամսաթիվը, իսկ մասնակի մարումներ նախատեսված լինելու դեպքում` առաջիկա մարման ամսաթիվը: 10-րդ և 11-րդ սյունակներում լրացվում են պարտադիր պահուստավորման նորմատիվի հաշվարկում հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ներգրավված միջոցի` նվազեցված դրույքաչափով ընդգրկվելու ժամանակահատվածի սկզբի և ավարտի ամսաթվերը:

(7-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 314-Ն, 14.10.09 թիվ 298-Ն, 21.08.10 թիվ 176-Ն, 11.01.11 թիվ 3-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 10.12.14 թիվ 340-Ն, 10.02.15 թիվ 10-Ն, 12.03.15 թիվ 62-Ն, 15.12.15 թիվ 263-Ն որոշումներ)

8. Թիվ 5 հաշվետվությունը լրացվում է աճողական տվյալներով` տարեսկզբից ստացված տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների, կատարված տոկոսային և ոչ տոկոսային ծախսերի, ակտիվների հնարավոր կորուստների գծով պահուստներին կատարված հատկացումների, դուրս գրված ակտիվների վերադարձից առաջացած գումարների չափով:

«Ամսաթիվը» մասում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը:

Առանձին տողերի տարանջատումն ըստ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կատարվում է եկամուտների ստացման աղբյուրի տեսանկյունից: Օրինակ` ոչ ռեզիդենտին ռեզիդենտի կողմից թողարկված արժեթղթի վաճառքից ստացված եկամուտը պետք է արտացոլվի «Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտ» տողի «ոչ ռեզիդենտ» ենթատողում:

«Հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին» և «Ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին կատարված մասհանումների վերադարձ» բաժինների համապատասխան տողերը լրացվում են առանձին գումարներով` առանց հաշվանցելու: 5-րդ հաշվետվությունում ընդգրկվող հաշիվները ներկայացված են Աղյուսակ 17-ում:

 

(8-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 314-Ն, 30.11.11 թիվ 324-Ն որոշումներ)

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.02.2008
N 50-Ն
Որոշում