Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ...

 

 

050.0050.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2008 թվականի թիվ 50-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

9. Թիվ 6 հաշվետվությունը բաղկացած է 2 էջից:

i

Հաշվետվության «I. Վարկային ներդրումներ, ավանդներ, լիզինգ, ֆակտորինգ, և ռեպո համաձայնագրեր ըստ ժամկետների» աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ. աղյուսակում արտացոլվում են վարկային ներդրումների, ավանդների, լիզինգի, ֆակտորինգի և ռեպո համաձայնագրերի անվական գումարների (մայր գումարների) մնացորդները (բացառությամբ` «Ընդամենը (համախառն հաշվեկշռային մնացորդ)» և «Ընդամենը (քանակ)» սյունակներում ներկայացվող տեղեկատվության): Հաշվետվության մեջ չեն ընդգրկվում Կենտրոնական բանկի հետ կնքված ֆինանսական գործարքները: Ընդ որում, ոսկով ավանդները հաշվետվության մեջ արտացոլվում են որպես արտարժութային ավանդներ, իսկ ռեպո համաձայնագրերն ընդգրկվում են ռեպո համաձայնագրերով տրամադրված գումարի չափով:

«1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր» տողում լրացվում են միայն աղյուսակի վերջին վեց սյունակները (ընդամենը):

«Ժամկետային ակտիվներ» տողում լրացվում են բանկի ընդհանուր վարկերի, միջբանկային ավանդների, ֆակտորինգի, լիզինգի և ռեպո համաձայնագրերի, պայմանագրային ժամկետում գտնվող գումարներն ըստ պայմանագրային ժամկետների:

Աղյուսակում պահանջվող ակտիվի պայմանագրային ժամկետը ակտիվի պայմանագրային վերջնաժամկետն է, այսինքն` ակտիվի գծով առանձին դրամական հոսքերը (մայր գումարի մասնակի մարումները) ըստ վերջիններիս պայմանագրային ժամկետների չեն ներկայացվում: Միևնույն ժամանակ, այն պայմանագրերը, որոնք պարունակում են ենթապայմանագրեր, ներկայացվում են ըստ ենթապայմանագրերի և այն ժամկետային սյունակներում, որոնց համապատասխանում է տվյալ ենթապայմանագրի վերջնաժամկետը: Առանձին տողերով ցույց են տրվում վարկերը` առանց միջբանկային վարկերի: Միջբանկային վարկերը, միջբանկային ավանդները, միջբանկային ֆակտորինգը (այսինքն` ձեռք բերված պահանջ բանկի նկատմամբ), միջբանկային լիզինգը, միջբանկային և միջբանկային ռեպո համաձայնագրերը ցույց են տրվում հաջորդ տողում:

«Երկարաձգված ակտիվներ» տողում ցույց են տրվում բանկի ընդհանուր վարկերի, միջբանկային ավանդների, ֆակտորինգի, լիզինգի և ռեպո համաձայնագրերի գումարներն ըստ փաստացի (այլ ոչ թե պայմանագրային) երկարաձգված օրերի` համապատասխան սյունակում: Ընդ որում, եթե ակտիվը երկարաձգվել է մի քանի անգամ, ապա հաշվի է առնվում ընդհանուր երկարաձգումը: Օրինակ` եթե ակտիվը երկարաձգվել է 3 անգամ` 40-ական օրով, ապա վարկի գումարը ցույց է տրվում «91-180 օր» սյունակում: Եթե ակտիվի մարման ժամկետը երկարաձգվել է նախքան մարման սկզբնական ժամկետի ավարտը, ապա երկարաձգման օրվանից ակտիվը պետք է համարել երկարաձգված` արտացոլելով 1.2 (երկարաձգված ակտիվներ) տողերում: Առանձին տողերով ցույց են տրվում վարկերը` առանց միջբանկային վարկերի: Միջբանկային վարկերը, միջբանկային ավանդները, միջբանկային ֆակտորինգը, միջբանկային լիզինգը, միջբանկային և միջբանկային ռեպո համաձայնագրերը ցույց են տրվում հաջորդ տողում:

«Ժամկետանց ակտիվներ» տողում ցույց են տրվում բանկի չաշխատող վարկերի, միջբանկային ավանդների, ֆակտորինգի, լիզինգի և ռեպո համաձայնագրերի ժամկետանց գումարներն ըստ ժամկետանց և փաստացի երկարաձգված օրերի հանրագումարի` համապատասխան սյունակներում: Օրինակ` եթե ակտիվը երկարաձգված էր 80 օր, և հաշվետվության ներկայացման օրը ժամկետանց է արդեն 60 օր, ապա գումարը ցույց է տրվում տողի «91-ից 180 օր» սյունակում: Առանձին տողերով ցույց են տրվում վարկերը` առանց միջբանկային վարկերի: Միջբանկային վարկերը, միջբանկային ավանդները, միջբանկային ֆակտորինգը, միջբանկային լիզինգը, միջբանկային և միջբանկային ռեպո համաձայնագրերը ցույց են տրվում հաջորդ տողում: Ընդ որում, «Ընդամենը (մայր գումարի մնացորդ)», «Ընդամենը (համախառն հաշվեկշռային մնացորդ)» սյունակներում «1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր» տողը պետք է հավասար լինի 1.1, 1.2 և 1.3 տողերի համապատասխան թվերի հանրագումարներին:

«2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր» տողում նշվում է ոչ ռեզիդենտներին տրամադրված բոլոր վերոնշյալ ակտիվների գումարը, և լրացվում են միայն աղյուսակի վերջին վեց «Ընդամենը» սյունակները: 2.1, 2.2 և 2.3 տողերում նշվում են ոչ ռեզիդենտներին տրամադրված ակտիվներն ըստ համապատասխան դասակարգման: Այդ տողերը լրացվում են նույն սկզբունքով, ինչ որ 1.1, 1.2 և 1.3 տողերը:

«3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի» տողի ենթակետերում օգտագործված ճյուղային դասակարգումն իրականացված է համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի թիվ 372-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» երկրորդ խմբագրության (NACE rev.2): Հաշվետվության մեջ օգտագործված գործունեության հիմնական խմբերի (A,B...) տառերը և ենթախմբերի հերթական համարները համապատասխանում են դասակարգչում օգտագործված տառերին և համարներին:

9) Հիմնական խմբերի մնացորդները կարող են մեծ կամ հավասար լինել յուրաքանչյուրի ենթախմբերի մնացորդների հանրագումարից, այսինքն` տվյալ հիմնական խմբի ենթախմբերում անհրաժեշտ գործունեության տեսակի բացակայության դեպքում այդ ճյուղին տրամադրված գումարների մնացորդն անհրաժեշտ է ներառել հիմնական խմբում:

10) Հաշվետվության A-R, ինչպես նաև «Տնտեսության այլ ճյուղեր» բաժիններում անհրաժեշտ է ներկայացնել տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին տրամադրած գումարները, իսկ «Հիպոթեքային վարկեր» և «Սպառողական և այլ վարկեր» բաժիններում ներկայացվում է ֆիզիկական անձանց վարկավորումը:

11) A. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն. Այս խումբն ընդգրկում է բուսական և կենդանական բնական պաշարների շահագործումը: Բաժինը ներառում է մշակաբույսերի աճեցումը, անասնաբուծությունը, անտառային տնտեսությունը, այլ բույսերի և կենդանիների բուծումը գյուղացիական տնտեսություններում կամ բույսերի հավաքումը և կենդանիների որսը բնական միջավայրում:

12) B. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում. Այս խումբը ներառում է բնության մեջ հանդիպող պինդ ապարների և հանքանյութերի արդյունահանումը բոլոր եղանակներով: Այս խումբը տարանջատված է երկու ենթախմբերի` «մետաղական հանքաքարի արդյունահանում», որը համապատասխանում է «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» երկրորդ խմբագրության 05 խմբում ներառվող գործունեության տեսակներին և «շինանյութերի արդյունահանում», որում ներառվում են դասակարգչի 08 խմբում նկարագրված գործունեության տեսակները:

13) C. Մշակող արդյունաբերություն. Մշակող արդյունաբերության խմբում դասվող տնտեսական միավորներն իրականացնում են տնտեսության այլ ճյուղերի (գյուղատնտեսություն, հանքագործական արդյունաբերություն և այլն) կողմից արտադրվող արտադրանքի, նյութերի բաղադրիչների ձևափոխում, նորոգում, վերականգնում:

14) D. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում. Տվյալ խմբում ներառվում է էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը արդյունաբերական կազմակերպություններին և բնակելի զանգվածներին:

15) E. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում. Այս խումբը ներառում է ջրամատակարարումը, կոյուղու, ջրահեռացման և պինդ և ոչ պինդ թափոնների հավաքման և վերամշակման հետ կապված գործունեությունը:

16) F. Շինարարություն. Այս խմբում ներառվում են նոր շինարարությունը, շինարարական օբյեկտների ընդլայնման կամ վերափոխման, նորոգման հետ կապված աշխատանքները, պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաներից շենքերի և ժամանակավոր շինությունների կանգնեցումը շինհրապարակներում:

17) G. Առևտուր. Այս խմբում ներառվում են ցանկացած ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուրը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) և ապրանքների վաճառքին բնորոշ ծառայությունների մատուցումը: Սույն խմբում ընդգրկված (45), (46) և (47) ենթատողերի հանրագումարը չի կարող տարբերվել «G. Առևտուր» տողում արտացոլված գումարից:

18) H. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն. Այս խումբը ներառում է մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների գործունեությունը, խողովակաշարերով փոխադրումները, ուղևորների և բեռների տերմինալների շահագործումը, բեռների մշակումը, պահպանումը, ինչպես նաև փոստային ծառայությունները:

19) I. Կացության և հանրային սննդի կազմակերպում. Այս խումբը ներառում է կարճաժամկետ բնակության համար հաճախորդներին բնակատեղերի տրամադրման և/կամ տեղում սպառման նպատակով սննդամթերքի և խմիչքների պատրաստումը և վաճառքը (օրինակ` ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և այլն): Խմբում չեն ներառվում ամսական կամ տարեկան ժամկետներով բնակարանների վարձակալության տրամադրումը և կերակրատեսակների և խմիչքների պատրաստումը և վաճառքը, որոնք նախատեսված չեն տեղում սպառման համար:

20) J. Տեղեկատվություն և կապ. Այս խումբը ներառում է տեղեկատվության փոխանցման հաղորդակցման ուղիների, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի գործունեությունը, տվյալների կամ այլ տեղեկատվության մշակման ծառայությունները:

21) K. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն. Այս խմբում ներառվում են առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը (վճարահաշվարկային կազմակերպություններ, գրավատներ, արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեություն իրականացնողներ, այլ բրոքերային ու դիլերային գործունեություն իրականացնողներ, ապահովագրական միջնորդներ և այլն): Այս բաժնում չեն ներառվում Կենտրոնական բանկի հետ իրականացված գործառնությունները: Սույն խմբում ընդգրկված ենթատողերի հանրագումարը չի կարող տարբերվել «K. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն.» տողում արտացոլված գումարից:

22) L. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն. Այս խումբը ներառում է անշարժ գույքի առք և վաճառքը, վարձակալության տրամադրումը, գնահատումը:

23) M. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն. Այս խումբը ներառում է համապատասխան մասնագիտական որակավորման, գիտելիքների և հմտությունների օգնությամբ սպառողներին ծառայությունների մատուցումը, վերլուծական և հետազոտական աշխատանքների իրականացումը:

24) P. Կրթություն. Այս խումբը ներառում է տարբեր մակարդակների կրթություն և ցանկացած մասնագիտական ուսուցում:

25) Q. Առողջապահություն. Այս խումբը ներառում է առողջապահական բնագավառում գործունեությունը և ծառայությունների մատուցումը:

26) R. Մշակույթ, զվարճություն, հանգիստ. Այս խումբը ներառում է մշակույթի, սպորտի, հանգստի և զվարճությունների բնագավառում հասարակությանը մատուցվող ծառայությունները:

27) Տնտեսության այլ ճյուղեր. Այս խմբում արտացոլվում են տնտեսության այն ճյուղերը և գործունեության տեսակները, որոնք ներառված չեն A-R խմբերում, ինչպես նաև «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» երկրորդ խմբագրության 32.1 և 79 բաժիններում ընդգրկված գործունեության տեսակները:

28) Հիպոթեքային վարկեր. Այս խմբում ներառվում են ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվող հիպոթեքային վարկերը` անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման նպատակով, որոնք ապահովված են տվյալ անշարժ գույքով, ինչպես նաև կառուցապատման իրավունքի գրավադրմամբ կառուցման նպատակով տրամադրված վարկերը: Սույն խմբում ընդգրկված ենթատողերի հանրագումարը չի կարող տարբերվել «Հիպոթեքային վարկեր.» տողում արտացոլված գումարից:

29) Սպառողական և այլ վարկեր. Այս խմբում ներառվում են տնային տնտեսություններին տրամադրվող բոլոր վարկերը, բացառությամբ «Հիպոթեքային վարկեր» խմբում ընդգրկվող վարկերի: Խմբում ընդգրկվում են նաև ֆիզիկական անձ հաճախորդներին` անշարժ գույքի ձեռքբերման և/կամ վերանորոգման նպատակով տրամադրված այն վարկերը, որոնք ապահովված չեն տվյալ անշարժ գույքով.

30) Սույն հաշվետվության իմաստով վարկերի դասակարգումը որևէ ճյուղի մեջ անհրաժեշտ է իրականացնել ելնելով տրամադրվող վարկի օգտագործման նպատակից: Մասնավոր դեպքերում, երբ վարկի օգտագործման նպատակը հնարավոր չէ վերագրել որևէ ճյուղի, անհրաժեշտ է տվյալ վարկը դասակարգել` հիմնվելով վարկառու տնտեսվարող սուբյեկտի գործունեության տեսակի վրա: Այն դեպքում, երբ սուբյեկտի գործունեությունը կապված է տնտեսության մի քանի ճյուղերի հետ, անհրաժեշտ է վարկի դասակարգումն իրականացնել հիմնվելով տվյալ սուբյեկտի գործունեության հիմնական տեսակի վրա` ըստ շրջանառության ծավալում ունեցած կշիռների: Վարկառուի գործունեության հիմնական խումբը ըստ շրջանառության ծավալում ունեցած կշիռների որոշելու դեպքում` վարկառուի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ճշգրտվի ըստ բանկի` վարկերի գծով մոնիտորինգի իրականացման ցիկլի: Այն դեպքում, երբ վարկառուի շրջանառության ծավալը հավասարաչափ բաժանվել է երկու կամ ավելի խմբերի, անհրաժեշտ է առաջնորդվել նախորդ ժամանակաշրջաններից ամենավերջին անհավասարաչափ բաշխման արդյունքներով:

31) «3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի» տողի ենթակետերը լրացվում են համաձայն պայմանագրերում նշված սկզբնական ժամկետների` գումարած երկարաձգված և ժամկետանց օրերը, ընդ որում, ակտիվների ժամկետանց և/կամ երկարաձգված օրերը հաշվի են առնվում միայն այն դեպքում, եթե վերջիններս փոփոխում են ակտիվի պայմանագրային վերջնաժամկետը, այսինքն` պայմանագրի վերջնաժամկետի ավարտից հետո մայր գումարի գծով առաջացող ժամկետանց և/կամ երկարաձգված օրերը գումարվում են վերջնաժամկետին: Եթե ակտիվը տրամադրվել է 150 օր սկզբնական ժամկետով, գումարը գրանցվում է «91-ից 180 օր» սյունակում: Եթե տվյալ ակտիվը երկարաձգվում է 180 օրով, գումարը տեղափոխվում է «271 օրից 1 տարի» սյունակ, իսկ 40 օր ժամկետանց դառնալու դեպքում` «1-ից 5 տարի» սյունակ: Երկարաձգված օրերի հաշվարկը կատարվում է հաշվետվության «1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր» մասի երկարաձգված տողի լրացման սկզբունքի համաձայն: Ընդ որում, «3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի» տողում լրացվում են միայն վերջին վեց սյունակները (ընդամենը):

«Ընդամենը (մայր գումարի մնացորդ)» սյունակում լրացվում են վարկային ներդրումների, ավանդների, լիզինգի, ֆակտորինգի և ռեպո համաձայնագրերի մայր գումարի մնացորդները հաշվետու ամսվա վերջի դրությամբ` ըստ համապատասխան արժույթների: Ընդ որում, 14-րդ սյունակի բոլոր տողերում թվերը պետք է հավասար լինեն 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ և 12-րդ սյունակների համապատասխան տողերի թվերի հանրագումարին, իսկ 15-րդ սյունակի բոլոր տողերում թվերը պետք է հավասար լինեն 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ սյունակների համապատասխան տողերի թվերի հանրագումարին:

«Ընդամենը (համախառն հաշվեկշռային մնացորդ)» սյունակում լրացվում են վարկային ներդրումների, ավանդների, լիզինգի, ֆակտորինգի և ռեպո համաձայնագրերի համախառն հաշվեկշռային մնացորդները հաշվետու ամսվա վերջի դրությամբ` ըստ համապատասխան արժույթների: Հաշվեգրված տույժերը և տուգանքները, որոնք հաշվարկվել են ժամկետանց կամ երկարաձգված ակտիվների նկատմամբ, ներկայացվում են համապատասխանաբար սյունակի «Ժամկետանց ակտիվներ» կամ «Երկարաձգված ակտիվներ» տողերում:

«Ընդամենը (քանակ)» սյունակում լրացվում են վարկային ներդրումների, ավանդների, լիզինգի, ֆակտորինգի և ռեպո համաձայնագրերի քանակները` ըստ համապատասխան արժույթների:

Չաշխատող (ժամկետանց) ակտիվի քանակը լրացվում է և «Ժամկետանց ակտիվներ», և «Ժամկետային ակտիվներ» տողերում, եթե ակտիվի գծով տվյալ տողերում առկա են լրացվող գումարներ: Ընդ որում, «1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր» տողում լրացվող ընդհանուր ակտիվների քանակում չաշխատող ակտիվի քանակը ներառվում է մեկ անգամ:

II. Վարկերի, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկված պահուստների չափը» աղյուսակի 2-րդ, 6-րդ, 10-րդ և 14-րդ սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են տրված վարկերի (ներառյալ` միջբանկային ավանդների և թղթակցային հաշիվների), դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների քանակները` ըստ համապատասխան արժույթների, 3-րդ, 7-րդ, 11-րդ և 15-րդ սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են վարկերի (ներառյալ` միջբանկային ավանդների և թղթակցային հաշիվների), դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների հանրագումարները` ըստ համապատասխան արժույթների, իսկ 4-րդ, 8-րդ, 12-րդ և 16-րդ սյունակներում, համապատասխանաբար` վերջիններիս գծով ձևավորված պահուստները` ըստ համապատասխան արժույթների, ընդ որում` հաշվեկշռային հոդվածներն ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով:

«II. Վարկերի, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկվող պահուստների չափը» և «III. Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի չափը» աղյուսակներում վարկերի, միջբանկային ավանդների, թղթակցային հաշիվների, դեբիտորական պարտքերի, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների և արժեթղթերի դասերի հաշվառումը ու դրանց գծով պահուստների ձևավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214 հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին» և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 351 հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգին» համապատասխան:

«Երկրորդ էջի «IV. Չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ. Հաշվետվության «Ռեզիդենտների չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ/ընդամենը» բաժնի տողերը և տողերի ենթակետերը լրացվում են համաձայն պարտապանի ճյուղային պատկանելության: «Չաշխատող ակտիվներ /ամսվա սկզբին/» սյունակում արտացոլվում է չաշխատող վարկերի, ավանդների, թղթակցային հաշիվների, ֆակտորինգի, լիզինգի և այլ դեբիտորական պարտքերի համախառն հաշվեկշռային մնացորդների հանրագումարը հաշվետու ամսվա սկզբին, «Ամսվա ընթացքում չաշխատող ակտիվների փոփոխություն» սյունակում արտացոլվում է վերը նշված ակտիվների գծով հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների զուտ գումարը (ավելացում կամ նվազում), «Չաշխատող ակտիվներ /ամսվա վերջին/» սյունակում` չաշխատող վարկերի, ավանդների, թղթակցային հաշիվների, ֆակտորինգի, լիզինգի, դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը` հաշվետու ամսվա վերջին: Սույն հաշվետվության իմաստով չաշխատող ակտիվների մեջ են ներառվում հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի դասակարգված վարկերը, ավանդները, թղթակցային հաշիվները, ֆակտորինգը, լիզինգը և այլ դեբիտորական պարտքերը, ընդ որում, «Չաշխատող ակտիվներ /ամսվա վերջին/» սյան «ՀՀ դրամ» և «արտարժույթ» սյունակների «ընդամենը» տողի հանրագումարը պետք է հավասար լինի հաշվետվության առաջին էջի երկրորդ աղյուսակի «Վարկեր» և «Դեբիտորական պարտքեր» բաժինների հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի դասակարգված ակտիվների հանրագումարին: Չաշխատող ակտիվների արտարժութային հոդվածների մնացորդներն ամսվա սկզբի դրությամբ, այդ հոդվածների գծով փոփոխություններն ամսվա ընթացքում և մնացորդներն ամսվա վերջի դրությամբ ներկայացվում են հաշվետու ամսվա վերջին օրվա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքներով: «Հետհաշվեկշռային մնացորդը ամսվա սկզբին» սյունակում արտացոլվում են հետհաշվեկշիռ դուրս գրված վարկերի, ավանդների, թղթակցային հաշիվների, ֆակտորինգի, լիզինգի, դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը հաշվետու ամսվա սկզբին, «Ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» սյունակում արտացոլվում է հաշվետու ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված վերը նշված ակտիվների հանրագումարը, «Ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվների վերադարձ» սյունակում` հաշվետու ամսվա ընթացքում պարտապանների կողմից վերադարձված կամ մարված վարկերի, ավանդների, թղթակցային հաշիվների, ֆակտորինգի, լիզինգի, դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը, որոնք դուրս են գրվել հաշվեկշռից: «Ամսվա ընթացքում հետհաշվեկշռից դուրսգրումներ» սյունակում արտացոլվում են հաշվետու ամսվա ընթացքում բանկի կողմից զիջված (կամ ներված) ակտիվների, ինչպես նաև այն ակտիվների հանրագումարը, որոնք բանկի կողմից դուրս են գրվել դրանց նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը լրանալու դեպքում:

Հետհաշվեկշռային արտարժութային հոդվածների մնացորդներն ամսվա սկզբի դրությամբ, այդ հոդվածների գծով հոսքերն ամսվա ընթացքում և մնացորդներն ամսվա վերջի դրությամբ ներկայացվում են հաշվետու ամսվա վերջին օրվա հաշվարկային փոխարժեքներով: «Հետհաշվեկշռային ակտիվների հաշվարկային փոփոխություններ» սյունակում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հետհաշվեկշռում հաշվառվող ակտիվների գծով հաշվարկված տոկոսների, տույժերի և տուգանքների գումարները, եթե այդպիսիք կան, հակառակ դեպքում սյունակը չի լրացվում:

 

(9-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 314-Ն, 11.01.11 3-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 27.11.12 թիվ 328-Ն, 24.06.14 թիվ 147-Ն որոշումներ)

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.02.2008
N 50-Ն
Որոշում