Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ...

 

 

050.0050.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2008 թվականի թիվ 50-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

10. Թիվ 7 հաշվետվությունը բաղկացած է 3 էջից:

i

Հաշվետվությունում հաշվեկշռային արտարժութային հոդվածները և արտարժութային ռիսկ պարունակող դրամային հոդվածները ընդգրկվում են «Կանոնակարգ 2-ի Հավելված 4-ի 6.3-րդ կետի պահանջներին համապատասխան:

Առաջին էջում լրացվում են «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» և «Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը» սյունակները: Առաջին աղյուսակում արտարժութային դիրքերի հաշվարկը կատարվում է ներառյալ համապատասխան արժույթների գծով ածանցյալ գործիքները, իսկ երկրորդում` առանց ածանցյալ գործիքների: Աղյուսակ 1-ում արտարժութային դիրքերի հաշվարկը կատարվում է ներառյալ համապատասխան արժույթների գծով ածանցյալ գործիքները, Աղյուսակ 2-ում` առանց ածանցյալ գործիքների, իսկ Աղյուսակ 2.1-ում` միայն Կանոնակարգ 2-ի 56.2-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքներով: Աղյուսակ 1-ի, 2-ի և 2.1-ի «Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը» սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժութային համախառն դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը: Աղյուսակներ 1-ի, 2-ի և 2.1-ի «Տարբերություն (+/-)» սյունակներում ներկայացված թվերի բացասական լինելու դեպքում, նրանք արտացոլվում են «-» նշանով:

Երկրորդ էջում լրացվում են «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողերն` ըստ առանձին արտարժույթների (երբ առանձին արտարժույթի գծով բանկն ունի կարճ դիրք, ապա «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողում նշված մեծությունը տրվում է բացասական նշանով): «Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը» տողերում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված յուրաքանչյուր արտարժույթի բաց դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը (բանկի ընդհանուր կապիտալ x 7%): Աղյուսակ 3-ում արտարժութային դիրքերի հաշվարկը կատարվում է` ներառյալ համապատասխան արժույթների գծով ածանցյալ գործիքները, Աղյուսակ 4-ում` առանց ածանցյալ գործիքների, իսկ Աղյուսակ 4.1-ում` միայն Կանոնակարգ 2-ի 56.2-րդ կետում նշված ածանցյալ գործիքներով: Եթե բանկն ունի բաց դիրք այնպիսի արտարժույթով, որը նշված չէ հաշվետվության երկրորդ էջում, ապա այդ արտարժույթի անվանումը նշվում է 3-րդ, 4-րդ և 4.1-րդ աղյուսակների «Այլ արտարժույթ» սյունակում: Երկրորդ էջի 3-րդ, 4-րդ և 4.1-րդ աղյուսակների «Բանկային ոսկի» սյունակում լրացվում է բանկային ոսկու, ոսկու ստանդարտացված ձուլակտորների, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջների և պարտավորությունների և մետաղական հաշիվների` որպես արտարժույթի մեկ տեսակի գծով բաց դիրքը` հիմք ընդունելով ոսկու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային գինը: Եթե բանկն ունի այնպիսի արտարժույթով արտահայտված միջոցներ, որոնք պետք է ցույց տրվեն «Այլ արտարժույթ» սյունակում, ապա պետք է հիմք ընդունել տվյալ պետության` Կենտրոնական բանկի կողմից հաստատված արտարժույթ /ԱՄՆ դոլար և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված ԱՄՆ դոլար/ Հայաստանի Հանրապետության դրամ հաշվարկային փոխարժեքները: Երրորդ էջում ներկայացվում է բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների կազմն ըստ արտարժույթների: «Տարբերությունը (+/-)» տողում արտացոլվում է` արտարժութային դիրքի երկար լինելու դեպքում (թիվը դրական է), «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» և «Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը» տողերի տարբերությունը, արտարժութային դիրքի կարճ լինելու դեպքում (թիվը բացասական է) «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» և «Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը» տողերի հանրագումարը: Աղյուսակներ 3-ում, 4-ում և 4.1-ում ներկայացված թվերի բացասական լինելու դեպքում, նրանք արտացոլվում են «-» նշանով:

(10-րդ կետը փոփ. 14.10.09 թիվ 298-Ն, 27.07.10 թիվ 172-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 30.08.13 թիվ 209-Ն, 24.06.14 թիվ 147-Ն որոշումներ)

 

11. Թիվ 8 հաշվետվությունը բաղկացած է 2 էջից:

i

Հաշվետվությունը լրացվում է ներգրավված և տեղաբաշխված միջոցների համար` հիմք ընդունելով նրանց ծախսատարությունը և եկամտաբերությունը:

Հաշվետվությունում հոդվածները ընդգրկվում են հետևյալ կանոններին համապատասխան.

ա. ցպահանջ միջոցները, վարկային գծերի և օվերդրաֆտների օգտագործված մասերը, ինչպես նաև կանխատեսելի դրամական հոսքեր չունեցող հոդվածները հաշվետվությունում լրացվում են մայր գումարների մնացորդներով,

բ. ամորտիզացված արժեքով, ինչպես նաև իրական և սկզբնական արժեքով հաշվառվող հոդվածները ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով` նվազեցրած տույժերը և տուգանքները:

Առաջին էջում լրացվում են հաշվետու ամսվա համար միջին ամսական ցուցանիշները: Միջին ամսական հաշվարկում ոչ աշխատանքային օրերի տվյալների փոխարեն լրացվում են նախորդ աշխատանքային օրվա տվյալները: Երկրորդ էջը լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:

Սույն հաշվետվության իմաստով` ներգրավված միջոցները բաժանվում են «Ա» և «Բ» խմբերի: «Ա» խմբին են պատկանում իրենց բնույթով ծախսատար ներգրավված միջոցները, իսկ «Բ» խմբին` այն ներգրավված միջոցները, որոնք իրենց բնույթով ծախսատար չեն, սակայն հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում այդ պարտավորությունների գծով բանկը կուտակել և/կամ փաստացի վճարել է տոկոսներ կամ այլ հատուցում:

«Ա» խմբի մեջ մտնող ներգրավված միջոցները հաշվետվության մեջ արտացոլվում են ամբողջությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում դրանց դիմաց վճարվելիք տոկոսներ կամ այլ հատուցում չի կուտակվել և/կամ չի վճարվել: «Բ» խմբի մեջ մտնող ներգրավված միջոցները հաշվետվության մեջ արտացոլվում են այն դեպքում, երբ հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում դրանց դիմաց հաշվեգրվել և/կամ վճարվել են տոկոսներ կամ այլ հատուցում: «Ա» խմբի ներգրավված միջոցների կազմի մեջ մտնում են առաջին էջի (երկրորդ էջի) «Ներգրավված միջոցներ» բաժնի բոլոր տողերը, բացառությամբ «Բանկերի թղթակցային հաշիվներ» և «Այլ ծախսատար պարտավորություններ» տողերի: «Բ» խմբի ներգրավված միջոցների կազմի մեջ մտնում են առաջին էջի (երկրորդ էջի) «Ներգրավված միջոցներ» բաժնի «Բանկերի թղթակցային հաշիվներ» և «Այլ ծախսատար պարտավորություններ» տողերը:

«Ներգրավված միջոցներ» բաժնի սյունակներում միջոցները ներառվում են ըստ ծագման և արտարժութային պատկանելության: Օրինակ` արտասահմանյան բանկերից ներգրաված ԱՄՆ դոլարով վարկերն ընդգրկվում են «Ոչ ռեզիդենտներից» սյունակի «I խմբի արտարժույթ» ենթասյունակում: Ընդ որում, երկրորդ էջում միջոցները տարանջատվում են նաև ըստ ժամկետայնության` «ցպահանջ» և «ժամկետային»: 8  «Ներգրավված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Բանկերի թղթակցային հաշիվներ» տողում արտացոլվում է թղթակցային հաշիվներում հաշվառվող միջոցների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարը: Ընդ որում, միջին ամսական հաշվարկում որպես օրական գումար մասնակցում է այն գումարը, որի դիմաց տվյալ օրվա ընթացքում հաշվեգրվել և/կամ փաստացի վճարվել են տոկոսներ:

«Ներգրավված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ներգրաված միջոցներ» տողում արտացոլվում են Կենտրոնական բանկից ներգրաված բոլոր միջոցների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարը (վարկերը, օվերդրաֆտները), բացառությամբ` ռեպո համաձայնագրերի հիման վրա ներգրավված միջոցների:

«Ներգրավված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Ռեպո համաձայնագրերով ներգրավված միջոցներ» տողում արտացոլվում են Կենտրոնական բանկի, բանկերի, այլ ֆինանսական կազմակերպությունների, իրավաբանական անձանց, հիմնարկների, ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ կնքված ռեպո համաձայնագրերի հիման վրա ներգրավված միջոցների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարները:

«Ներգրավված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Բանկի կողմից թողարկված արժեթղթեր» տողում արտացոլվում են միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարներով բանկի կողմից թողարկված բոլոր տեսակի արժեթղթերը (մասնավորապես` պարտատոմսերը, մուրհակները, ավանդային սերտիֆիկատները, արտոնյալ բաժնետոմսերից այն բաժնետոմսերը, որոնք հաշվառվում են որպես պարտավորություն, այլ ոչ թե սեփական կապիտալի գործիք), բացառությամբ այն արժեթղթերի, որոնք հանդիսանում են սեփական կապիտալի գործիք:

«Ներգրավված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Այլ ծախսատար պարտավորություններ» տողում արտացոլվում են այն բոլոր պարտավորությունների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարները, որոնք չեն ներառվել վերը նշված տողերում, և որոնց դիմաց հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում կուտակվել և/կամ վճարվել են տոկոսներ կամ այլ հատուցում:

Սույն հաշվետվության իմաստով` տեղաբաշխված միջոցները բաժանվում են «Ա» և «Բ» խմբերի: «Ա» խմբին են պատկանում իրենց բնույթով եկամտաբեր տեղաբաշխված միջոցները, իսկ «Բ» խմբին` այն տեղաբաշխված միջոցները, որոնք իրենց բնույթով եկամտաբեր չեն, սակայն հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում այդ ակտիվների գծով բանկը կուտակել և/կամ փաստացի ստացել է տոկոսներ կամ այլ հատուցում: «Ա» խմբի մեջ մտնող տեղաբաշխված միջոցները հաշվետվության մեջ արտացոլվում են ամբողջությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում դրանց գծով ստացվելիք տոկոսներ կամ այլ հատուցում չեն կուտակվել և/կամ չեն ստացվել: «Բ» խմբի մեջ մտնող տեղաբաշխված միջոցները հաշվետվության մեջ արտացոլվում են այն դեպքում, երբ հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում դրանց գծով կուտակվել և/կամ ստացվել են տոկոսներ կամ այլ հատուցում: «Ա» խմբի տեղաբաշխված միջոցների կազմի մեջ մտնում են առաջին էջի (երկրորդ էջի) «Տեղաբաշխված միջոցներ» բաժնի բոլոր տողերը, բացառությամբ` «Պահանջներ կենտրոնական բանկի նկատմամբ», «Թղթակցային հաշիվներ բանկերում», «Ֆակտորինգ», «Այլ արժեթղթեր» և «Այլ եկամտաբեր ակտիվներ» տողերի: «Բ» խմբի տեղաբաշխված միջոցների կազմի մեջ մտնում են առաջին էջի (երկրորդ էջի) «Տեղաբաշխված միջոցներ» բաժնի «Թղթակցային հաշիվներ բանկերում», «Ֆակտորինգ», «Այլ արժեթղթեր» և «Այլ եկամտաբեր ակտիվներ» տողերը:

«Տեղաբաշխված միջոցներ» բաժնի սյունակներում միջոցները ներառվում են ըստ ծագման և արտարժութային պատկանելության: Օրինակ` արտասահմանյան բանկերում տեղաբաշխված ԱՄՆ դոլարով ավանդները ընդգրկվում են «Ոչ ռեզիդենտներին» սյունակի «I խմբի փոխարկելի արտարժույթ» ենթասյունակում: Ընդ որում, երկրորդ էջում միջոցները տարանջատվում են նաև ըստ ժամկետայնության` «ցպահանջ» և «ժամկետային»: 15  «Տեղաբաշխված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Թղթակցային հաշիվներ բանկերում» տողում արտացոլվում է թղթակցային հաշիվներում հաշվառվող միջոցների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարը: Ընդ որում, միջին ամսական հաշվարկում որպես օրական գումար մասնակցում է այն գումարը, որի դիմաց տվյալ օրվա ընթացքում հաշվեգրվել և/կամ փաստացի ստացվել են տոկոսներ:

«Տեղաբաշխված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ» տողում արտացոլվում են բանկերի կողմից Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման ենթակա հաշվետու ամսվա համար միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարը (պարտադիր պահուստավորման նորմատիվի խախտման դեպքում միջին ամսական հաշվարկում ընդգրկվում է տվյալ 28-օրյակում կամ 35-օրյակում փաստացի պահուստավորված գումարների միջինը), Կենտրոնական բանկում ներդրված ավանդների, կանոնադրական կապիտալի համալրման կուտակման հաշիվների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարները: Ընդ որում, Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման ենթակա գումարը հաշվարկվում է ըստ օրերի միջին կշռված` հիմք ընդունելով 28-օրյակների կամ 35-օրյակների միջին օրական ցուցանիշները: Օրինակ` եթե առաջին 28-օրյակը վերջանում է հունվարի 2-ին, երկրորդը` հունվարի 30-ին, իսկ երրորդը` փետրվարի 27-ին, ապա հունվար ամսվա պարտադիր պահուստավորման ենթակա միջին ամսական գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

2 * I + (30 - 2) * II + (31 - 30) * III

RR = _______________________________________

31

 

որտեղ

RR-ը պարտադիր պահուստավորման ամսական կտրվածքով միջին օրական գումարն է,

I-ը` առաջին 28-օրյակի պահուստավորման ենթակա միջին օրական գումարը,

II-ը` երկրորդ 28-օրյակի պահուստավորման ենթակա միջին օրական գումարը,

III-ը` երրորդ 28-օրյակի պահուստավորման ենթակա միջին օրական գումարը:

Բանկերի կողմից Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման ենթակա գումարներից ավելի պահուստավորված գումարները «Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ» տողում չեն ներառվում, քանի որ նշված միջոցների համար Կենտրոնական բանկը տոկոսներ չի վճարում: Ընդ որում, այն տարիներին, երբ բանկերի պարտադիր պահուստավորված միջոցների և կանոնադրական կապիտալի համալրման կուտակման հաշիվների դիմաց Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ տոկոսներ չեն հաշվարկվում և վճարվում, «Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ» տողում Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման ենթակա գումարները և կանոնադրական կապիտալի համալրման կուտակման հաշիվների մնացորդները չեն ներառվում:

Երկրորդ էջում Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման ենթակա գումարը այն 28-օրյակի կամ 35-օրյակի միջին օրական գումարն է, որի միջակայքում ընկնում է ամսվա վերջին օրը (վերոնշյալ օրինակից` III ցուցանիշը): 19 «Տեղաբաշխված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Պետական արժեթղթեր» տողում համախառն հաշվեկշռային արժեքով` նվազեցրած տույժերը և տուգանքները, արտացոլվում են բոլոր տեսակի պետական արժեթղթեր հոդվածների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարներն ամբողջությամբ, ներառյալ ռեպո համաձայնագրերով վաճառված պետական արժեթղթերը, բացառությամբ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի:

«Տեղաբաշխված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Այլ արժեթղթեր» տողում համախառն հաշվեկշռային արժեքով` նվազեցրած տույժերը և տուգանքները, արտացոլվում են այն ոչ պետական արժեթղթերի հոդվածների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարները, որոնց գծով հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում հաշվեգրվել և/կամ ստացվել են տոկոսներ կամ այլ հատուցում: Սույն հաշվետվության իմաստով` այլ արժեթուղթ են համարվում նաև այլ անձանց կանոնադրական կապիտալում փայամասնակցությունները:

«Տեղաբաշխված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Այլ եկամտաբեր ակտիվներ» տողում արտացոլվում են այն բոլոր ակտիվների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարները, որոնք չեն ներառվել վերը նշված տողերում, և որոնց դիմաց հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում կուտակվել և/կամ ստացվել են տոկոսներ կամ այլ հատուցում:

Սույն հաշվետվության իմաստով ստացված (վճարված) այլ հատուցումը` տեղաբաշխված (ներգրավված) միջոցների գծով բանկի կողմից ստացված (վճարված) ոչ տոկոսային եկամուտներն (ծախսերն) են:

 

(11-րդ կետը փոփ. 27.07.10 թիվ 176-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 27.11.12 թիվ 328-Ն որոշումներ)

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.02.2008
N 50-Ն
Որոշում